Լրահոս
2025-03-13
-
ՔաղաքականՌուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլը (աուդիոուղերձ)Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլը: Նա հանդես է եկել ուղերձով։ Ռուբեն Վարդանյանը ընտանիքի հետ հեռախոսազրույցի ընթացքում երկու ձայնային ուղերձ է փոխանցել. մեկը հրապարակվում է այսօր, մյուսը նա խնդրել է հրապարակել կիրակի: Նա նաև հայտնել է, որ հաջորդ անգամ կխոսի միայն դատական եզրափակիչ նիստում, բայց միայն այն դեպքում, եթե այնտեղ լինեն միջազգային ներկայացուցիչներ: Այսօրվա ձայնային ուղերձում նա մասնավորապես նշում է, որ իր հացադուլը ոչ միայն բողոքի, այլև անարդար դատավարության և ընդհանուր իրավիճակի վրա ուշադրության հրավիրելու միջոց էր: «Հացադուլ հայտարարելու համար ես մի քանի նպատակ ունեի. Ցույց տալ, որ չկա իրական դատավարություն, այլ իրականացվում է ձևական դատ, ցույց տալ, որ այստեղ միայն ինձ չեն դատում, դատում են բոլոր հայերին և հենց պետությանը, ցույց տալ, թե ինչ գին պետք է վճարեին նրանք, ովքեր կցանկանային մնալ ու ապրել Արցախում, այլ չհեռանալ», - նշել է Ռուբեն Վարդանյանը: Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Այսօր մարտի 12-ն է, իմ հացադուլի 23-րդ օրը: Ես գերազանց վիճակում եմ: Մի մտածեք, ամեն ինչ լավ է: Ես գիտակցում եմ ինչ եմ անում, ինչի համար, և շնորհակալ եմ բոլորին՝ ձեր աջակցության և ապրումների համար: Ցանկանում եմ դիմել բոլորին և խնդրել (անկախ նրանից, թե ինչպես եք ինձ վերաբերվում) լսել իմ այս ուղերձը: Հուսով եմ՝ այն կլինի պարզ ու հստակ: Ես դիտմամբ ազգանուններ չեմ նշում՝ չցանկանալով ուշադրությունը շեղել անձանց վրա: Հացադուլ հայտարարելու համար ես մի քանի նպատակ ունեի. Ցույց տալ, որ չկա իրական դատավարություն, այլ իրականացվում է ձևական դատ, Ցույց տալ, որ այստեղ ինձ միայն չեն դատում, դատում են բոլոր հայերին և հենց պետությանը, Ցույց տալ, թե ինչ գին պետք է վճարեին նրանք, ովքեր կցանկանային մնալ ու ապրել այստեղ {Արցախում}, այլ չհեռանալ: Ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել ռուսական հեքիաթից հայտնի ընտրության մասին. ընտրություն, որը պետք է կատարվի նժույգի՝ Հայրենիքի կորստի, սրի՝ պատվի կորստի և կյանքի կորստի միջև: Եվ հերոսը պետք է այդ ընտրությունը կատարի, քանի որ տեղում կանգնելը լիակատար ոչնչացում է: Այդ ընտրությունը հեշտ չէ, բայց այն պետք է արվի յուրաքանչյուրի կողմից, այդ թվում նրանց կողմից, ովքեր ապրել էին Արցախում, երբ տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ այս ընթացքում և մինչև այդ՝ վերջին երեսուն տարիներին, և մինչ այդ՝ հազարամյակների ընթացքում: Այս վերջին դատական նիստը վառ օրինակ էր այն բանի, թե ինչ տեղի կունենար, եթե արցախցիները մնային իրենց տանը և ինչ գին կվճարեին դրա համար: Այդ նիստում Ստեփանակերտում ապրող երկու արցախահայ իմ դեմ ցուցմունք տվեցին՝ այդ թվում պնդելով տարբեր անհավանական բաներ: Ընդ որում, նրանք կյանքում ինձ չեն էլ տեսել, բացի այդ, նրանք իրենք էին գտնվում սարսափելի վիճակում, բայց այդուհանդերձ, հանդես եկան դատարանում, և ես նրանց շատ խղճացի: Մարդն ամեն ինչի համար ինչ-որ գին է վճարում. և այն հայի օրինակը, որին ձերբակալել-տարել էին հենց Կարմիր Խաչի ավտոմեքենայից ու դատապարտել տասնհինգ տարվա ազատազրկման, և այս երկու անձանց օրինակը պարզ զգուշացում է, որ ձեզ ձեր տներում հանգիստ թույլ չէին տա ապրել: Եվ յուրաքանչյուրը ցանկացած պահի կարող էր հայտնվել երեկվա երկու վկաների կամ՝ բոլոր սարսափելի հանցագործությունների մեջ մեղադրվողի տեղում: Ու բոլորովին կապ չունի՝ մեղավոր եք դուք, թե ոչ, կատարել եք այդ հանցագործությունները, թե ոչ: Ցանկանում եմ առանձին նշել, որ այսօր այստեղ ցուցմունք է տալիս Արցախի նախկին նախագահը, իսկ Արցախի լեգիտիմ նախագահը գտնվում է Հայաստանում, և դա, հավատացեք, մեծապես փոխում է իրավիճակն ու այն խոսքերի կշիռը, որոնք այստեղ ասվում են նախկին նախագահի կողմից: Զարմացած եմ Հայաստանի ներկայիս ղեկավարության՝ արցախցիների նկատմամբ ատելության խորությունից, և ուրախ եմ, որ խանգարեցի նրանց իրականացնել իրենց ծրագիրը, որը նրանք ամեն կերպ առաջ էին մղում և նպաստում էին, որպեսզի Արցախի որոշ լիդերներ՝ թե գործող, թե նախկին, իրականացնեն ուրիշի կողմից գրաված այդ սցենարը, որպեսզի հետո իրավունք ունենային ասել. «Տեսեք, իսկ նրանց պատճառով զոհվեցին ձեր որդիները: Եվ դուք դեռ մեզ ե՞ք ինչ-որ բանում մեղադրում, իսկ նրանք ծախվեցին ու հիմա ուրախ-զվարթ կարող են ապրել, մինչդեռ դուք այստեղ ողջ կյանքում սգալու եք ձեր հարազատների կորուստը»: Ուզում եմ բարոյական բոլոր հաշմանդամներին ասել, որ իրենք տանուլ են տվել. նրանք, ովքեր ցանկանում էին դա, և թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում համապատասխան քայլեր էին արել, և բոլոր նրանք, ովքեր հիմա հայտարարում են, թե ինչու մինչև վերջ չկռվեցին, այլ դուրս եկան: Ձեզ չի հաջողվել ոչնչացնել սովորական հայերի պատիվն ու արժանապատվությունը: Ոչ միայն արացախահայության, այլև բոլոր հայերի: Տեղեկատվության կարգով ասեմ հետևյալը: վերջին ռազմական գործողության ընթացքում մյուս կողմի կրած կորուստների պաշտոնապես ընդունված թիվը չորս անգամ գերազանցում է 44-օրյայի ժամանակ նրանց կորուստների թվին: Թող Հայրենիքի համար ընկածների հիշատակը միշտ վառ լինի: Հացադուլիս 23-րդ օրը ես որոշել եմ այն դադարեցնել մի շարք պատճառներով և խնդրում եմ բոլոր նրանց, ովքեր միացել էին ինձ, նույնը անել: Համարում եմ, որ վերջին դատական նիստը պարզ ու հստակ ձեզ բոլորիդ ցույց տվեց, թե ինչ էր լինելու ձեզ հետ, եթե դուք մնայիք այստեղ {Արցախում}, և ինչ գին էիք ստիպված լինելու վճարել ձեր տանը, ձեր հայրենիքում ապրելու համար: Երկրորդը՝ ցույց տալ, որ սա ոչ թե դատավարություն է, այլ ձևական դատ, և իմ պահանջները, իմ միջնորդությունները քննարկելու իմ օրինական իրավունքի հերթական մերժումը ցույց է տալիս, որ այստեղ դատավարություն չի լինելու, այս շոուն շարունակվելու է՝ անկախ ամեն ինչից: Մի քանի օր առաջ իշխանության պաշտոնական ներկայացուցչի ելույթը ցույց տվեց այն ակնհայտ նպատակը, որ դատն իրականացվում է ոչ թե 15 գումարած մեկի, այլ Հայաստանի ղեկավարության ու Հայաստանի դեմ՝ որպես պետության ընդհանրապես, ցանկացած հայի դեմ՝ կապ չունի, որտեղից է նա, եթե անգամ նա Հայաստանից չէ: Եվ վերջինը: Ով որ ձեզ վախեցնում է հերթական ռազմական պատերազմով՝ նորից մոլորեցնում է ձեզ: Այսօրվա աշխարհում սեփական պետությունն ունենալու իրավունքը տանուլ տալու շատ այլ միջոցներ կան: Արդեն պարտադիր չէ նվաճել ռազմական ճանապարհով, հիմա պատերազմը նորից է շարունակվում, պարզապես հնարավոր է առանց անգամ մեկ կրակոցի նվաճել տեխնոլոգիաների, ֆինանսների, տնտեսական կախվածության, ենթակառուցվածքների, ինֆորմացիայի, քաղաքական պատերազմների միջոցով: Եթե դուք այդպես էլ ապրեք պատրանքներում, թե ամեն ինչ վերջանալու է, և դուք հանգիստ կարող եք ապրել ու վաստակել, ապա դա ինքնախաբեություն է: Արցախը կորցնելով՝ առաջիկա տարիներին մենք կկորցնենք նաև Հայաստանը, եթե արմատապես չփոխենք մեր վերաբերմունքն այնպիսի հասկացությունների նկատմամբ, թե ինչ է էլիտան, իշխանությունը, պետությունը և թե ով պետք է մեզ ղեկավարի: Լսեք ինձ և մտածեք այդ մասին, քանի դեռ ուշ չէ: Եվ հիշեք, միշտ, ինչպես հայկական հայտնի հեքիաթում, Քաջ Նազարին թագավոր է ընտրում ժողովուրդը, և դա մեր բոլորիս որոշման արդյունքն է, ոչ թե նրա: Վստահ եմ, որ մեր ժողովրդի մեջ մենք ունենք առողջ ուժեր և որ այս ծանր ճգնաժամը մենք հաղթահարելու ենք, ինչպես որ արել ենք բազմաթիվ անգամներ մեր պատմության ընթացքում և կարողանալու ենք ոչ միայն պարզապես ապրել, այլ՝ արժանապատվ ապրել մեր հայրենիքում: Հիշեք, որ միայն ողջ մարդը կարող է լողալ հոսանքին հակառակ: Բոլորիդ գրկում եմ: Ձեզ հետ միասին ձեր շարքային հայերից մեկը՝ Ռուբեն»: Բաքվի բանտում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հացադուլ սկսեց փետրվարի 18–ից` բողոքելով Ադրբեջանի դատական ֆարսի դեմ։ Նա 23 օր շարունակ հացադուլի մեջ էր։Ավելին16:1513.03.25 -
ՄիջազգայինԴուդան կոչ է արել ԱՄՆ-ին միջուկային զենք տեղակայել ԼեհաստանումԼեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ԱՄՆ-ին կոչ է անում միջուկային զենք տեղակայել Լեհաստանում, նա այդ հարցը քննարկել է Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ պատվիրակ Քիթ Քելոգի հետ, հաղորդում է Financial Times-ը։ Թերթին տված հարցազրույցում Դուդան հայտարարել է, որ ակնհայտ է համարում, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է միջուկային զենք տեղափոխել Լեհաստան Արևմտյան Եվրոպայից կամ ԱՄՆ-ից։ «ՆԱՏՕ-ի սահմանները շարժվել են արևելք 1999 թվականին, այնպես որ 26 տարի անց պետք է տեղի ունենա նաև ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքի տեղափոխում դեպի արևելք: Դա ինձ համար ակնհայտ է: Կարծում եմ, որ ոչ միայն եկել է ժամանակը, այլև ավելի անվտանգ կլիներ, եթե այդ զենքերն արդեն այստեղ լինեին», -հայտարարել է Դուդան:Ավելին16:0013.03.25 -
ՀայաստանԹուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչները ծանոթացել են Մատենադարանի հայկական ձեռագրերինԹուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչները Հայաստան կատարած մեդիատուրի շրջանակում ծանոթացել են Մատենադարանի հայկական ձեռագրերին: Այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով: «Ծրագիրն ունեցել է նաև մշակութային բաղադրիչ, որի ընթացքում մասնակիցները ծանոթացել են Մատենադարանի հայկական ձեռագրերին, հայկական գորգագործության ժառանգությանը, գինեգործության և կոնյակագործության ավանդույթներին»,- գրել է նա: Մարտի 10-12-ը կայացել է թուրքական 10 լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ մեդիատուրը։ Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից կազմակերպված միջոցառման նպատակն էր Թուրքիայի լայն հանրությանը հնարավորինս ուղիղ և հանգամանալից ներկայացնել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորեշումները, ինչպես նաև՝ ստեղծել գործընկերային կապեր թուրքական առաջատար լրատվամիջոցների հետ։ Լրատվամիջոցների ներկայացուցիչները հարցազրույցներ և քննարկումներ են ունեցել ՀՀ վարչապետի, մի շարք պաշտոնյաների, ինչպես նաև` փորձագիտական հանրույթի ներկայացուցիչների հետ։ Մեդիատուրի մասնակիցներն այցելել են Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցակետ, որտեղ ծանոթացել են գործարկման ենթակա անցակետի հնարավորություններին։Ավելին15:5513.03.25 -
ՀասարակականՆոր Խարբերդի տներից մեկի հողամասում առաջացած կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են մոխրացած դիԱյսօր՝ մարտի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Խարբերդի Անտառային փողոցի տներից մեկի հողամասում դի կա, հայտնում է Shamshyan.com-ը: Հրշեջները մարել են սեփական տան տարածքում եղած չոր խոտում ու եղեգներում առաջացած հրդեհը, որտեղ էլ հայտնաբերել են մոխրացած դի: Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:Ավելին15:4513.03.25 -
ՀայլուրՀայլուր 15։30 Ադրբեջանին պատժելու և հայ գերիներին ազատ արձակելու մասին բանաձև՝ ԵվրախորհրդարանումՀայլուր 15։30 Ադրբեջանին պատժելու և հայ գերիներին ազատ արձակելու մասին բանաձև՝ ԵվրախորհրդարանումԱվելին15:3013.03.25 -
ՀասարակականՕդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանովՔամին հարավարևելյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 13-ի ցերեկը, 14-18-ին աստիճանաբար կբարձրանա ևս 3-5 աստիճանով։Ավելին15:1513.03.25 -
ՔաղաքականՄիջազգային կառույցներին ներկայացրել ենք լրացուցիչ զեկույցներ հայ գերիների անհապաղ ազատման անհրաժեշտության մասին.ԹաթոյանԵրեկ միջազգային կազմակերպություններին և պաշտոնատար անձանց ներկայացրել ենք լրացուցիչ զեկույցներ Ադրբեջանում ապօրինաբար անազատության մեջ պահվող հայ պատանդների և գերիների անհապաղ ազատման և հայրենադարձման անհրաժեշտության մասին: Այս մասին իր էջում գրել է Հայաստանի նախկին ՄԻՊ, Թաթոյան հիմնադրամի հիմնադիր Արման Թաթոյանը։ «Նշել ենք նրանց նկատմամբ ադրբեջանական իշխանության կազմակերպած շինծու դատավարությունների, հայ գերիների նկատմամբ խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի, ինչպես նաև այդ դատավարություններով Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմքերի ու թշնամանքի խորացման մասին»,- հավելել է նա:Ավելին15:0013.03.25 -
Արտաքին քաղաքականությունԵվրոպական դիտորդական առաքելությունը գիշեր ու ցերեկ լրտեսների պես կանգնած են մեր սահմաններին․ ԱլիևԵվրոպական դիտորդական առաքելությունն իրականում ԵՄ «հետախուզական առաքելություն» է: Այս մասին Բաքվի XII գլոբալ ֆորումի բացման ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Նրանք գիշեր ու ցերեկ լրտեսների պես կանգնած են մեր սահմաններին: Մենք ունենք բավականաչափ հետախուզական տվյալներ նման ընտրովի հսկողության առաքելության մասին», — ասել է նա: Հիշեցնենք, որ Եվրամիության երկրների դեսպանները հունվարին Բրյուսելում հավանություն են տվել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության մասին որոշմանը, որով եվրոպացի դիտորդները կմնան Հայաստանի սահմանամերձ շրջաններում ևս երկու տարի ՝ մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։Ավելին14:5513.03.25 -
ՄիջազգայինՄեծ տագնապ՝ քառօրյա կոտորածներից հետո. իրավիճակը՝ սիրիական Ջաբլա քաղաքումԱհասարսուռ կադրեր են տարածվում սիրիական Ջաբլա քաղաքից: Սիրիայի ժամանակավոր կառավարության ուժերի ու զինյալների բախումներից հետո քաղաքն ավերված է, ամենուր հրդեհված շինություններ են, մեքենաներ, տներ:Ավելին14:4513.03.25 -
Իրավական«Սևան» ՔԿՀ-ում դրոնի միջոցով փորձել են փոխանցել բջջային հեռախոսներ․ փոխանցումը կանխվել էՔրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Սևան» տարածքային բաժնում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ անօդաչու թռչող սարքի (դրոնի) միջոցով ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկ արգելված իրերի հնարավոր ներնետման մասին։ Հայտնում են ՔԿԾ-ից: Մարտի 11-ին՝ ժամը 19։00-ի սահմաններում, հիմնարկի բնակելի գոտում ծառայություն իրականացնելիս՝ անվտանգության ապահովման բաժնի ծառայողները լսել են դրոնի, ապա՝ առարկայի վայր ընկնելու ձայն։ Վերջիններս անմիջապես գնացել են նշված վայր և նկատել դատապարտյալների շարժ։ Ծառայողները, զննելով տարածքը, հայտնաբերել են մետաղական կախիչով ամրացված պլաստմասե տարա, որում առկա են եղել սպունգով և շինարարական փրփուրով փաթեթավորված 2 բջջային հեռախոս։ Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։Ավելին14:3013.03.25 -
Քաղաքական«Ամոթ ձեզ, չափերի մեջ մնացեք». Արարատ Միրզոյանը հունից դուրս եկավՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր կրկին հրաժարվեց լրագրողների հարցերին պատասխանել։ Լրագրողներից մեկի հարցը, թե «միայն թուրք լրագրողների հարցերի՞ն եք պատասխանում», Միրզոյանին հունից հանեց։ «Ձեր ասածը համարում եմ վերին աստիճանի անդաստիարակ, անշնորհք ու ոչ արհեստավարժ»,- ասաց ԱԳ նախարարը։ Լրագրողն էլ Միրզոյանին ասաց. «Շնորհքը Ձեր արա՞ծն է, որ ձեռքը գրպանը դրած եք պատասխանում»։ Միրզոյանը ամոթանք տվեց լրագրողներին, լրագրողներն էլ ասացին՝ «ամոթ Ձեզ»։ «Երբ ձեզնից որևէ մեկն ասում է՝ մենակ թուրք գործընկերների՞ն եք պատասխանում, ես իրավունք ունեմ ասելու՝ ամոթ ձեզ, չափերի մեջ մնացեք»,- հավելեց Միրզոյանն ու հեռացավ։Ավելին14:2413.03.25 -
ԻրավականԳողություն կատարելու պահին տղամարդը ձերբկալվել էՔրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները ստացած օպերատիվ տվյալն իրացնելիս համագործակցեցին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության գործընկերների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից: Մարտի 12-ին, բնակարանային գողություն կատարելու պահին, Մասիս քաղաքի Արարատյան փողոցի տներից մեկում հայտնաբերվեց և բնակարանային գողության փորձ կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվեց 40-ամյա մի տղամարդ: Տղամարդը նաև մարտի 4-ից հետախուզվում էր Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության կողմից, դարձյալ` բնակարանային գողության փորձ կատարելու մեղադրանքով: Լրացված փաստաթղթերն ուղարկվել են Մասիսի քննչական բաժին:Ավելին14:1513.03.25 -
ՀասարակականՈւշադրություն․ գործարկվելու է էլեկտրական շչակՄարտի 14-ին՝ ժամը 13։00-ից մինչև 14։00-ն ընկած ժամանակահատվածում, Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Նորատուս բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։Ավելին14:0013.03.25 -
ԻրավականՈստիկանները վնասազերծել են նռնակներով սպառնացող երիտասարդին․ ՆԳՆ-ից մանրամասներ են հայտնելՆԳՆ-ից տեղեկացնում են, որ մարտի 13-ի լուսադեմին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին խնդրում էր, որ Նոր Խարբերդի 16-րդ փողոցի տներից մեկին ոստիկան մոտենա։ «Անմիջապես նշված հասցե մեկնեց Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը։ Ահազանգած 28-ամյա քաղաքացին երկու նռնակ ձեռքին պահանջում էր չմոտենալ, սպառնում էր գրավել և պայթեցնել տունը։ Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ երիտասարդը իրավապահներին է հանձնել նռնակները։ Նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին»,- ասված է հաղորդագրության մեջ։Ավելին13:4513.03.25 -
ՄիջազգայինԴեմոկրատ սենատորները մտադիր են մերժել ԱՄՆ կառավարության ֆինանսավորման օրինագիծըԱՄՆ Սենատում դեմոկրատների առաջնորդ Չաք Շումերը հայտարարել է, որ իր գործընկերները կհրաժարվեն ընդունել հանրապետականների կողմից առաջարկված և Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված օրինագիծը, որով կանխվում է շաթդաունը և երկարաձգվում կառավարության ֆինանսավորումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները: «Կառավարության ֆինանսավորումը պետք է լինի երկկուսակցական խնդիր, սակայն հանրապետականներն ընտրել են կուսակցական ճանապարհը՝ մշակելով իրենց բանաձևը (խմբ.՝ ժամանակավոր ֆինանսավորման մասին)՝ առանց Կոնգրեսում դեմոկրատների որևէ մասնակցության», - Շումերն ասել է Սենատի նիստի ժամանակ: Դեմոկրատները ցանկանում են ընդունել ժամանակավոր ֆինանսավորման բանաձևը մինչև ապրիլի 11-ը, ինչը սենատորներին ավելի շատ ժամանակ կտա երկու կողմին բավարարող տարբերակի շուրջ պայմանավորվելու համար: Հանրապետականները 53 տեղ ունեն Սենատում, սակայն նրանց անհրաժեշտ է 60 ձայն իրենց օրինագիծն անցկացնելու համար։ Ավելի վաղ Ներկայացուցիչների պալատն ընդունել էր օրինագիծ, որը կանխում է շաթդաունը և կառավարության ֆինանսավորումը երկարաձգում մինչև սեպտեմբերի 30-ը: Ընթացիկ ֆինանսավորման ժամկետը լրանում է Վաշինգտոնի ժամանակով մարտի 14-ին, ժամը 23:59-ին:Ավելին13:3013.03.25 -
ՄիջազգայինԶինվորական համազգեստով Պուտինը հրամայում է արագ ազատագրել ԿուրսկըՌուսաստանի նախագահ Պուտինն առաջին անգամ զինվորական համազգեստ է հագել՝ ոչ զորավարժությունների համար: Նա այդ համազգեստով գնացել է Կուրսկի մարզի հրամանատարական կետերից մեկը, այնտեղ հրամայել՝ «մոտ ժամանակներս Կուրսկի մարզի տարածքը պետք է ամբողջությամբ ազատագրվի թշնամուց»: Պուտինը նոր մարտական առաջադրանքներ է տվել բանակին՝ լուրերի ֆոնին, թե Վաշիտոնում 30-օրյա հրադադարի դրական արձագանքին են սպասում:Ավելին13:1513.03.25 -
ՔաղաքականՍԿԱՆԴԱԼ. Աննա Հակոբյանի ազգական, Գյումրիում ՔՊ-ի ցուցակի 2-րդ համարն իր ձեռքով փաստաթուղթ է կեղծել. 168.amԴեռևս նախորդ տարվա դեկտեմբերի սկզբին 168.am-ը տեղեկացրել էր, որ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռան՝ Գյումրիի նախկին փոխքաղաքապետ, ներկայումս այս ամսվա վերջում Գյումրիում կայանալիք ավագանու արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության նախընտրական ցուցակի 2-րդ համարը՝ Վահագն Մկրտչյանը, հարևանի հետ պատի վեճ ունի: Գյումրու Մայակովսկի փողոց 75 տան սեփականատեր Գագիկ Հարթենյանը հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն և Շիրակի մարզի դատախազություն առ այն, որ իր ու իր մահացած հորեղբոր աղջկա անունից, ով տան համասեփականատեր է, կեղծ փաստաթուղթ են սարքել, որով իր տան հիմնական պատերից մեկն անցնում է հարևանին։ Իսկ հարևանը Գյումրու փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանի՝ Նիկոլ Փաշինյանի կնոջ մորաքրոջ ընտանիքն է։ Գագիկ Հարթենյանն այդ մասին խոսել էր փաստաթղթավորված, ներկայացնելով համապատասխան ապացույցներ: «Չկա նման բան, որ մենք հավակնենք հարևանի պատին»,- ավելի վաղ «Առավոտին» ասել էր Վահագն Մկրտչյանը։ Մինչդեռ 168.am-ը տիրապետում է փաստաթղթերի, համաձայն որոնց՝ այն համաձայնագիրը, որը հանգուցյալ Կարինե Մախսոյան-Հարթենյանը, ում ազգանունն ի դեպ տարբեր փաստաթղթերում տարբեր կերպ է ներկայացված, տվել է, որ Գագիկ Հարթենյանի հետ համատեղ օգտագործվող պատն անցնի Փաշինյանի կնոջ մորաքրոջ ընտանիքին, կեղծ է: Եվ դա փաստում է թե՛ Գագիկ Հարթենյանը, թե՛ փորձագետը: Այդ ժամանակ մենք չէինք կարողացել պարզել՝ ի վերջո, ո՞վ է կեղծ փաստաթղթի հեղինակը, ո՞ւմ ձեռքով է գրվել կեղծ համաձայնագիրը: Եվ ահա 168.am-ի տիրապետության տակ է հայտնվել ձեռագրաբան-փորձագետի եզրակացությունը, համաձայն որի՝ «համաձայնագրի» հայատառ տեքստային գրառումները կատարված են Վահագն Մկրտչյանի կողմից, նույն այն Վահագն Մկրտչյանի, ով ասում էր, որ ինքը չի հավակնում հարևանի պատին, նույն այն Վահագն Մկրտչյանի, ով փաստորեն փաստաթուղթ է կեղծել Աննա Հակոբյանի բարձր հովանու ներքո փոխքաղաքապետ եղած ժամանակ: Նկատենք, որ այս գործի կուրատորը Շիրակի մարզի դատախազի տեղակալ Արծրուն Ալեքսանյանն է, Քննչական կոմիտեում գործը ծածկադմփոց անելու պարտավորությունը ՔԿ Շիրակի մարզային վարչության պետի տեղակալ Արայիկ Դարբինյանինն է, իսկ գործը քննող քննիչը Վիրաբ Սաֆարյանն է, ով էլ հենց ամբողջ այս կեղծիքն առաջ տանելու հեղինակն է: Տրամաբանական է, որ այս մարդիկ չեն այս գործի իրական շահառուները. Հանձնարարել են, անում են: Շիրակի մարզի դատախազն Արմեն Չիչոյանն է, ՔԿ մարզային վարչության պետը՝ Աղասի Իսահակյանը: Ըստ Գյումրիում տարածված տեղեկությունների՝ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռանը լավություն անելու կնքահայրերը հենց նրանք են, ու նրանք են նաև ամեն ինչ արել, որ վերոնշյալ եզրակացությունը ջրի երես դուրս չգա: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում ու լուսանկարներում։Ավելին13:0013.03.25 -
ՀասարակականԵրևանում 33-ամյա տղամարդու են դանակահարել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համարԵրեկ՝ մարտի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում տեղեկություն է ստացվել, որ դանակահարության հետևանքով «կրծքավանդակի և որովայնի շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ շտապօգնության թիվ 74 խումբը «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց մեկնած ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության և ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողներին բժիշկները հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։ Ոստիկաններին հաջողվել է պարզել, որ բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ 33-ամյա Գնել Խ․-ն է, ով անծանոթ անձանց կողմից է դանակահարվել: Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին:Ավելին12:4513.03.25 -
Արտաքին քաղաքականությունԲաքուն և Երևանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի կետերի մեծ մասի շուրջ․ ԱլիևԲաքուն և Երևանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի կետերի մեծ մասի շուրջ։ Այս մասին Բաքվում միջազգային Գլոբալ ֆորումի բացման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Ներկայումս քննարկումներ են ընթանում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ, որի կետերի մեծ մասն արդեն համաձայնեցված է»,- ասել է Ալիևը։Ավելին12:4013.03.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Կրակել են երեխայի վրա. 13-ամյա տղային հոսպիտալացրել են ԵրևանումՀայլուր 12։30 Կրակել են երեխայի վրա. 13-ամյա տղային հոսպիտալացրել են ԵրևանումԱվելին12:3013.03.25