Լրահոս

2025-03-20
  • Միջազգային
    Թրամփը սեղմում է կարմիր կոճակը, Զելենսկին անկեղծանում է, իսկ Պուտինը պատրաստվում պատմական հանդիպմանը
    Ռուս-ամերիկյան պատվիրակությունների հերթական հանդիպումն է սպասվում հաջորդ երկուշաբթի Սաուդյան Արաբիայում: Բայց պաշտոնական աղբյուները չեն բացառում նաև Պուտին-Թրամփ հանդիպումը:
    20:15
    20.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով մեկ օրում առնվազն 85 պաղեստինցի է զոհվել
    Գազայի հատվածում Իսրայելի վերսկսած ռմբակոծությունների և ցամաքային գործողությունների հետևանքով մարտի 20–ին առնվազն 85 պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես տեղեկացնում է Reuters-ը՝ այս մասին հայտնել են Պաղեստինի առողջապահության նախարարությունից: Պաղեստինցի բժիշկները հայտնել են, որ իսրայելական հարվածները թիրախավորել են Գազայի հատվածի հյուսիսային և հարավային շրջաններում մի քանի տներ: Իսրայելը վերսկսել է օդային հարձակումները Գազայի վրա մարտի 18–ից, իսկ ցամաքային գործողությունները՝ մարտի 19–ից՝ փաստացի հրաժարվելով ՀԱՄԱՍ-ի հետ հունվարին հաստատված հրադադարից:
    20:00
    20.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գնել Սանոսյանը նոր աշխատանք կունենա․ ի՞նչ պաշտոն են խոստացել․ ArmLur
    Կեսգիշերային SMS-ով ՀՀ Տարածքային կառավարման և Ենթակառուցվածքների նախարարի պաշտոնից ազատված Գնել Սանոսյանը նոր աշխատանք կունենա: ArmLur.am-ի տեղեկություններով, նա Ամուլսարի հանքավայր կգործուղվի:
    19:45
    20.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայաստան-Վրաստան խաղից առաջ FAF-ի և Red Eagles-ի երկրպագուների միասնական երթը․ Ուղիղ
    Այսօր Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում իրար դեմ խաղալու են Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի հավաքականները։ Երկրպագուների փոխանցմամբ՝ այսօրվա խաղը բավականին թեժ մթնոլորտում է անցնելու։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ այսօր Հայաստան-Վրաստան խաղից առաջ Red Eagles-ը կազմակերպում է երկրպագուների միասնական երթ` Հանրապետության հրապարակի մետրոյի մոտից։ Նշենք, որ Սախարովի հրապարակում միավորվելու են Red Eagles-ի և FAF-ի երթերը, ինչից հետո միասին կշարժվեն դեպի Հանրապետական մարզադաշտ: Հավելենք, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այսօր ժամանելու է Երևան, որին կառավարությունում ընդունելու է Նիկոլ Փաշինյանը։ Հանդիպումից հետո 2 երկրների վարչապետերը կհետևեն Հայաստան-Վրաստան ֆուտբոլային մրցավեճին։ Խաղը սկսվելու է ժամը 21։00։ Հայ-վրացական սահմանին այս պահին հսկայական հերթ է։ Վրացի երկրպագուները շտապում են Երևան աջակցելու իրենց ազգային թիմին Ազգերի լիգայի խաղերի շրջանակում։
    19:34
    20.03.25
    Ավելին
  • Քաղաքական
    Եթե ուզեն ձեզ սպանել, պահնորդները չեն փրկի. նախընտրական խստացումներ՝ պադավատապետությունում
    Երևանում մեքնենաների մեջ ապօրինի զենք փնտրելու շոուներից հետո Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովում այսօր քննարկվել է մի նախագիծ, որով նախատեսվում է կրճատել թիկնազորով շրջող մարդկանց թիկնապահների թիվը: Մեկ մեքենայում՝ երեք թիկնապահ, ներառյալ՝ վարորդ-թիկնապահը. այս փոփոխությունն է առաջարկում ներքին գործերի նախարարությունը, ինչը պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի սրտով է: Նա կարծում է՝ որոշ մարդիկ թիկնազորը որպես զորք ունենալու հնարավորություն են դիտարկում:
    19:30
    20.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Գեղարքունիքում թմրամիջոցի ապօրինի պահման դեպքեր են հայտնաբերվել (տեսանյութ)
    Մարտի 11-ին Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Նորատուս գյուղի բնակիչ 62-ամյա տղամարդը տանն ապօրինի պահում է թմրամիջոց: Նույն օրը ձեռնարկված միջոցառումների արդյունքում տղամարդն իրավապահներին է ներկայացրել 123 գրամ դեղնականաչավուն զանգվածով երկու տարա: Նա հայտնել է, որ մարիխուանան կանեփի վայրաճ թփերից պատրաստել է ինքը` անձնական օգտագործման համար: Հայտնում են ՆԳՆ-ից: Նույն օրը Գեղարքունիքի քրեական ոստիկանները ստացել էին նաև նմանատիպ մեկ այլ տեղեկություն, որն իրացնելու համար մեկնեցին Ծաղկունք գյուղ: Օպերատիվ տվյալը, որ այստեղի բնակիչ 51-ամյա տղամարդն ապօրինի պահում է թմրամիջոց` հաստատվեց: Նկուղից և գոմի տանիքից տղամարդը ներկայացրեց 2,1 կգ կանեփի թփեր, ապակյա 5 տարայում լցված 108 գրամ մանրացված, մարիխուանայի նմանվող զանգված, 9 գրամ նույն զանգվածով տոպրակ: Ըստ տանտիրոջ` կանեփը քաղել է իր տնամերձ հողամասում վայրի աճած թփերից և պահել անձնական օգտագործման համար: Գեղարքունիքի քրեական հետախույզները նման մի տեղեկություն էլ իրացրին հաջորդ օրը: Մարտի 12-ին նրանք այցելեցին Գավառ քաղաքի Ազատամարտիկների փողոց, որտեղի բնակիչ 55-ամյա տղամարդն իր առանձնատանը կից աղավնիների բնից ներկայացրեց տոպրակ ու տարա` լցված ընդհանուր 91 գրամ կանեփանման չոր զանգվածով: Նա նույնպես հայտնեց, որ կանեփն ինքն է քաղել վայրաճ թփերից և պահել անձնական օգտագործման համար: Երեք դեպքով էլ նախաձեռնվել է քրեական վարույթ: Թմրամոլության դեմ միջոցառումները շարունակվում են:
    19:15
    20.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ՝ Եղեգնաձոր քաղաքում
    Մարտի 20-ին` ժամը 08:44-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Եղեգնաձոր քաղաքի Զորավար Վարդանի փողոցում գտնվող շինություններից մեկում տանիքում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։38-ին, մարվել՝ 10։06-ին։ Այրվել են էլեկտրական շարժիչները (4 հատ) և մալուխները, վնասվել՝ օդափոխման համակարգը և ջերմամեկուսիչ շերտը։
    19:00
    20.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գնացքի տակ ընկած քաղաքացին տեղում մահացել է․ նոր մանրամասներ՝ ողբերգական միջադեպից․ Oragir.News
    Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր՝ մարտի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում. գնացքը հարվածել է 75-ամյա քաղաքացուն, վերջինս մահացել էր:
    18:45
    20.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Վտանգավոր դրություն՝ Խաղաղության պայմանագրի շուրջ. Ալիևը սադրում է, Փաշինյանը՝ խնդրում
    Հայլուր 18։30 Վտանգավոր դրություն՝ Խաղաղության պայմանագրի շուրջ. Ալիևը սադրում է, Փաշինյանը՝ խնդրում
    18:30
    20.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Քարաթափում՝ Քաղսի-Բջնի ավտոճանապարհին
    Մարտի 20-ին՝ ժամը 11:20-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաղսի-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ մոտ 100 մ երկայնքով և 30 մ բարձրությամբ հատվածում տեղի է ունեցել քարաթափում (մոտ 2 խմ), նաև առկա են թուլացած քարաբեկորներ. անհրաժեշտ է կատարել հարկադիր քարաթափում: Փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման, իսկ պարեկային ծառայության աշխատակիցները՝ երթևեկության անվտանգության ապահովման աշխատանքներ: Ճանապարհի մաքրման աշխատանքներն իրականացրել են ՃՇՇ աշխատակիցները։
    18:15
    20.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դատավարական ճանապարհով Տիգրան Ուլուբաբյանի գործով հասնել արդարության հնարավոր չէ. փաստաբան
    Դատավարական ճանապարհով Տիգրան Ուլուբաբյանի գործով հասնել արդարության հնարավոր չէ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռոման Երիցյանը: «Որևէ ոստիկանի լիազորություններ չեն կասեցվել։ Նրանք շարունակում են պաշտոնավարել և ըստ իս՝ ակտիվորեն խոչընդոտել քննությանը՝ խոշտանգման ու մարդուն ազատությունից ապօրինի զրկելու հետքերը թաքցնելու եղանակով։ Որևէ ոստիկանի նկատմամբ փորձաքննություն չի նշանակվել ՝ պարզելու համար, թե արդյոք նրանց վրա առկա է Տիգրանին խոշտանգման ենթարկելու հետքեր (ձեռքերի վնասվածքներ և այլն): Որևէ ոստիկան չի հարցաքննվել: Որևէ փաստաթուղթ կամ նյութ չի առգրավվել (տեսագրության կրիչներ, 7 ժամ ոստիկանությունում պահելու վերաբերյալ փաստաթղթեր): Տիգրանի առողջությանը պատճառված վնասի աստիճանը չի պարզվել։ Նշանակվել և կատարվել է փորձաքննություն, սակայն տվյալները դեռ հայտնի չեն: Դեպքին ականատես կամ դրա վերաբերյալ տեղեկություն ունեցող քաղաքացիները ևս չեն հարցաքննվել։ Հարցաքննվել է միայն Տիգրանը, այն էլ ոչ թե խոշտանգումների, այլ Լոռու մարզային վարչության քննիչի մոտ: Տիգրանի հագուստը, որի վրա ակնհայտորեն առկա են բռնության հետքեր, չի առգրավվել և չի փորձաքննվել: Քրեական վարույթը նախաձեռնվել է բավականին ուշացումով, իսկ պատշաճ նախաքննական մարմնին էլ փոխանցվել երեկ՝ կեսօրից հետո: Եվ ամենակարևորը՝ մինչև հիմա չի պարզվել վերջինիս խոշտանգման ենթարկած ոստիկաններից որևէ մեկի ինքնությունը (երկուսի ինքնությունը պարզել ենք մենք, սակայն քննիչն այդ վերաբերյալ տվյալները մեզնից դեռ չի ընդունել)։ Վերոգրյալի համատեքստում շարունակում ենք լինել Տիգրանի կողքին նաև այսօր՝ սկսած ժամը 17։00-ից, Երևան քաղաքի Մամիկոնյանց 46/5 հասցեում»,-գրել է նա:
    18:00
    20.03.25
    Ավելին
  • Քաղաքական
    Չարիք է անտարբերությունը. Վարդան Ղուկասյանն առաջարկում է գյումրեցիներին՝ տեր լինել քաղաքին
    Անպայման ընտրություններին մասնակցելու կոչ է գյումրեցիներին անում Գյումրիի քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը: Ինքը անտարբեր չէ սիրելի քաղաքի հոգսերին, նույնը նաև համաքաղաքացիներին է կոչ անում:
    17:45
    20.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    1 զոհ, 2 վիրավոր. վթար՝ Էջմիածին-Աղավնատուն ճանապարհին
    Մարտի 19-ի գիշերը, ժամը 1.40-ի սահմաններում, Էջմիածին-Աղավնատուն ճանապարհին՝ Աղավնատուն գյուղի տարածքում, տեղի ունեցած ինքնավթարի հետևանքով 38-ամյա ուղևորը՝ Կարեն Վ.-ն, մահացել է, իսկ 34-ամյա վարորդը և 16-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    17:30
    20.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Պետք չէ քաղաքականացնել գործընթացը. ՔԿ-ն՝ Ռուբեն Մխիթարյանին հարցաքննության հրավիրելու մասին
    Ոստիկանության պարեկային ծառայությունից 2024 թվականի մայիսի 31-ին հաղորդում է ստացվել, որ Ռուբեն Մխիթարյանը 6 ամիս ժամկետով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված վիճակում՝ 2024 թվականի մայիսի 3-ին վարել է ավտոմեքենան: 1Lurer.am-ին ՔԿ-ից հայտնել են, որ հաղորդման հիման վրա 2024 թվականի մայիսի 31-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասի (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը) հատկանիշներով: «Տեսանյութից պարզ երևում է, որ քննիչը չգիտի, թե ում հետ է խոսում: Քննիչը, իրացնելով իր լիազորությունները, նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Ռուբեն Մխիթարյանին հրավիրել է հարցաքննության: Պետք չէ քաղաքականացնել գործընթացը»,- նշել են ՔԿ-ից:
    17:25
    20.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ըստ էության, սա արժեհամակարգերի միջև խորը անդունդի վառ արտահայտույթյունն է․ Էլինար Վարդանյան
    ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Հռիփսիմե Ջեբեջյան, շատ ցավում եմ քպ-ական մի պատգամավորի պատճառով քո ապրումների և հուզմունքի համար: Այն, որ սա պատգամավորին վայել վարքագիծ չէ, կարծում եմ բոլորի համար է ակնհայտ: Այն, որ սա լրագրողի, կնոջ հանդեպ իրեն հարգող մարդու վերաբերմունք չէ, դա էլ է ակնհայտ: Ըստ էության, սա արժեհամակարգերի միջև խորը անդունդի վառ արտահայտույթյունն է: Հետաքրքիր է, քպ-ականների մեջ կգտնվեն քաղաքական կուլտուրա և համարձակություն ունեցողներ, որ կարձագանքեն՝ որպես պատգամավոր, որպես մարդ»: Ավելի վաղ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը վիրավորել է լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին՝ ասելով․ «Ես առաջնորդվում եմ հոգևորականի այն առաջարկով, որ Ձեզ արեց՝ մաքրեք ձեր շրթունքները»։ Լրագրողը վրդովվեց՝ էս ի՞նչ բուլինգի եք ենթարկում լրագրողներին, Անդրանիկ Քոչարյանն էլ հակադարձեց․ «Լրագրող չէ, տիկին Ջեբեջյանին։ Լրագրողներն այստեղ կանգնած են» Նշենք, որ Ադրանիկ Քոչարյանը առաջին անգամ չէ այդպիսի վերաբերմունք ցուցաբերում լրագրողների նկատմամբ։
    17:15
    20.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստան-Վրաստան ֆուտբոլային խաղով պայմանավորված՝ որոշ փողոցներ փակ կլինեն
    Մարտի 20-ին կայանալիք Հայաստան-Վրաստան ֆուտբոլային խաղի մասնակիցների, ինչպես նաև երկրպագուների ու զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ 19։00-ից 23։00-ն ընկած միջակայքում ժամանակ առ ժամանակ փակ են լինելու Չարենցի, Ալեք Մանուկյան, Խորենացու, Նար-Դոսի, Վարդանանց, Սիմոն Վրացյան, Զավարյան, Երվանդ Քոչարի փողոցներն ու Սայաթ-Նովայի պողոտան: Խաղը կմեկնարկի 21։00-ին։ Կուտակումներից խուսափելու համար ՆԳՆ ոստիկանությունից խնդրում են մարզադաշտ գալ սկսած 19։00-ից։ «Հորդորում ենք մեքենաները կայանել մարզադաշտից հեռու, չկայանել երկրորդ գծում և չխախտել երթևեկության կանոնները»,- ասվում է հաղորդագրությունում։
    17:00
    20.03.25
    Ավելին
  • Հասարակական
    Տ. Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը նշանակվել է Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ
    Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տ. Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, ազատելով Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրենի պարտականություններից, սույն թվականի մարտի 25-ից նշանակվել է Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ։
    16:52
    20.03.25
    Ավելին
  • Միջազգային
    Իսրայելը սպառնում է ավելի՛ դաժան հարձակումներով. Գազայում դիեր են փնտրում
    Իսրայելը Գազայում վերսկսել է նաև ցամաքային գործողությունները: Ցահալը հայտարարել է, որ նպատակ ունի ուժեղացնել վերահսկողությունը Նեցարիմի միջանցքի կենտրոնական հատվածի վրա, որտեղից իսրայելական բանակը դուրս էր եկել հրադադարի համաձայնագրի առաջին փուլում:
    16:45
    20.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    3 զոհ, 31 վիրավոր․ անցած 1 օրվա ընթացքում արձանագրվել է տրանսպորտային 25 պատահար
    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 19-20-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 120 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 53, հոգեկան ներգործության՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու, թմրանյութի հայտնաբերման և թմրանյութի իրացման՝ 6-ական, խարդախության՝ 5, ֆիզիկական ներգործության ու անձնական ունեցվածքի գողության՝ 4-ական, վստահված գույքի հափշտակման, զենք-զինամթերքի առգրավման և աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու՝ 3-ական, փաստաթղթի կեղծիքի՝ 2, խոշտանգման, կողոպուտի, բնակարանային գողության, դատական ակտը չկատարելու, փողերի լվացման, սառը զենքի հայտնաբերման, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը չդադարեցնելու և դրա հետևանքները չվերացնելու, ինչպես նաև ինքնակամ շենքերի, շինությունների կառուցումը չդադարեցնելու և անօրինական կառույցները չքանդելու, անառակաբարո արարք կատարելու, կանխամտածված սնանկության, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու ու ինքնավնասման՝ 1-ական դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3 դեպք։ Հայտնաբերվել է 9 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է զոհերով ու վիրավորներով ճանապարհատրանսպորտային 25 պատահար․3 մարդ զոհվել է, 31-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
    16:30
    20.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ապօրինի վաճառված 15 հա անտառը չվերադարձվեց Ծաղկաձորին․ տեղում Radisson հյուրանոց կկառուցվի. «Հետք»
    Ծաղկաձորում նախատեսվում է Radisson խմբի հյուրանոցային համալիր կառուցել։ Համալիրը գործելու է Radisson Hotel Group միջազգային բրենդի հավատարմագրված կառավարման ենթակայությամբ։ 15 հեկտար հողամասում հյուրանոցի կառուցումը նախաձեռնել է «Քեյջիէմ» ՍՊԸ-ն է, գրում է «Հետք»-ը:
    16:15
    20.03.25
    Ավելին