Լրահոս
2025-03-20
-
ՔաղաքականՊարոնա՛յք ՔՊ-ականներ, Ձեր տեսակը թիկունք պահող չէ՝ վկա դավաճանված Արցախը և հազարավոր արցախցի մեր հայրենակիցները․ պատգամավորԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Ազգային շահերի դավաճանությունը, ամենաբարձր գնաճը վերջին հինգ տարիների ընթացքում, քաղաքացիների եկամուտների անկումը, այլախոհների նկատմամբ քաղաքական բռնաճնշումները, արտաքին քաղաքականության ձախողումներն ու պատերազմի իրական սպառնալիքը. սրանք են վերջին տարիներին նիկոլական իշխանության գործունեության հիմնական ցուցանիշները։ Տասնմեկ օրից Գյումրիում տեղի կունենան արթահերթ ընտրություններ։ Այս օրերին «Ապագա կա», «Ասեք՝ կանենք» գործող իշխանության կեղծ կարգախոսներին փոխարինելու եկավ «Սարի պես Գյումրու թիկունքին» ոչ պակաս կեղծ ու պոպուլիստական կարգախոսը։ Թե՛ 2018 և թե՛ 2021թվականների ընտրություններից առաջ ՔՊ-ական խմբակը ՀՀ-ի քաղաքացիներին խոստանում էր պայծառ ապագա։ Սակայն, իրականությունը բոլորովին այլ է ՝ մի աղետը փոխարինում է մյուսին։ Այսօր էլ «Գյումրու թիկունքին» կանգնածների մոտ նախընտրական խոստումների պակաս չկա(վարչական ռեսուրսների կոպիտ և ակնհայտ չարաշահման մասին էլ այս պահին լռեմ)։ Է՛լ անվճար համայնքային մանկապարտեզներ, է՛լ թափառող շների հարցի վերջնական լուծում, է՛լ ճանապարհաշինարարություն, է՛լ տարիներով գողացվածը գյումրեցիներին հետ են վերադարձնելու ցանկություն, է՛լ լուսավորություն, է՛լ․․․․․ Գործող իշխանության հերթական սին խոստումները։ Պարոնա՛յք ՔՊ-ականներ, Ձեր տեսակը թիկունք պահող չէ՝ վկա դավաճանված Արցախը և հազարավոր արցախցի մեր հայրենակիցները։ Իսկ գյումրեցիների թիկունքը պահելու ամենալավ տարբերակը կլինի մարտի 30-ին մերժել գործող չարիքի իշխանությանը»:Ավելին13:1520.03.25 -
ՀասարակականՍննդի կետում վիճաբանության ժամանակ 65-ամյա պահակը վնասվածքներ է ստացելՄարտի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 01։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Ավրորա» սննդի կետում ամուսինների միջև կռիվ է և ծեծում են նաև պահակին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե մեկնած ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողներին՝ Կոտայքի մարզի բնակիչ 65-ամյա Սուրեն Մ․-ն հայտնել է, որ նույն օրը ժամը 01։20-ի սահմաններում իրենց սննդի կետում՝ պահակի համար նախատեսված սենյակում, Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Անդրանիկ Գ․-ն, 45-ամյա Նվեր Մ․-ն և 43-ամյա Վալերի Ս․-ն անձնական հարցերի շուրջ վիճաբանել են իր հետ, որի ընթացքում ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին։ Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։Ավելին13:0020.03.25 -
ԻրավականՌուբեն Մխիթարյանին կանչել են հարցաքննության (տեսանյութ)Գյումրու քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանին կանչել են Ոստիկանության Կենտրոնի քննչական բաժին։ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է քննիչի հետ խոսակցության ձայնագրությունը։Ավելին12:5520.03.25 -
ՄիջազգայինԹրամփը մտադիր է Հնդկաստանի նկատմամբ հայելային մաքսատուրքեր սահմանելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկա-հնդկական առևտրական հարաբերություններում խնդիրն ամերիկյան ապրանքների նկատմամբ բարձր մաքսատուրքերն են Հնդկաստանում, և նա մտադիր է դրանք հավասարակշռել ամերիկյան մաքսատուրքերի հաշվին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփն ասել է Breitbart News-ին տված հարցազրույցում։ «Ես շատ լավ հարաբերություններ ունեմ Հնդկաստանի հետ, բայց միակ խնդիրը, որի հետ մենք բախվում ենք, այն է, որ Հնդկաստանը ամենաբարձր մաքսատուրքեր ունեցող երկրներից մեկն է աշխարհում», - ասել է Թրամփը։ Նա հույս է հայտնել, որ հնդկական կողմը «հավանաբար, զգալիորեն կնվազեցնի այդ մաքսատուրքերը»։ Այդուհանդերձ, Թրամփի խոսքով, «ապրիլի 2-ից մենք նրանցից կգանձենք այն նույն մաքսատուրքերը, ինչ նրանք են գանձում մեզնից»։ Ի պատասխան այն հարցին, որը վերաբերում է Հնդկաստան-Մերձավոր Արևելք-Եվրոպա տնտեսական միջանցքի համաձայնագրին, Թրամփը հայտարարել է, որ դա «հիանալի երկրների խումբ է, որը դիմակայում է այլ երկրների, որոնք ձգտում են մեզ վնասել առևտրի մեջ»:Ավելին12:4520.03.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Փաշինյանն Ալիևին հրավիրում է խորհրդակցությունների. Բաքուն շարունակում է մեղադրանքներըՀայլուր 12։30 Փաշինյանն Ալիևին հրավիրում է խորհրդակցությունների. Բաքուն շարունակում է մեղադրանքներըԱվելին12:3020.03.25 -
ՔաղաքականՀայաստանը 10 օրով բացում է Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետըԿառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի շարքում ընդունել է որոշում, ըստ որի մարտի 21-ից 31-ը Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը դարձնում է գործող, որպեսզի այդ երկրի տարածքով հումանիտար բեռներ ուղարկի Սիրիա։ «Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկել նաև Հայաստանի կողմից Սիրիային հումանիտար աջակցություն ցուցաբերելու հարցը: Սույն որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության անունից Սիրիայի Արաբական Հանրապետություն ուղարկվելիք, մարդասիրական օգնության համար նախատեսված բեռները Թուրքիայի տարածքով, ցամաքային ճանապարհով տեղափոխելու անհրաժեշտությամբ», - ասված է որոշման մեջ։Ավելին12:2620.03.25 -
ՔաղաքականՓաշինյանը Գալյանին գործուղում է ԱՄՆՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը 5 օրով գործուղվում է ԱՄՆ: Որոշման մեջ ասվում է. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ 1․ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին 2025 թվականի ապրիլի 7-11-ը գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն)՝ «Գործընկերություն հանուն կոռուպցիայի դեմ պայքարի» միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով։ 2․ Ընդունել ի գիտություն, որ Սրբուհի Գալյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման ճանապարհածախսի և գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին: 3․ Սրբուհի Գալյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին: 4․ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն 2 Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի:Ավելին12:1520.03.25 -
ՀասարակականԱրարատի մարզում հրդեհ է բռնկվել երկաթգծի կայարանում կայանված մարդատար գնացքումԱյսօր՝ մարտի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 05:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ բնակավայրում երկաթգծի կայարանի շարժակազմում հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Արարատի և Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հդերհը բռնկվել է Երասխ բնակավայրի երակթգծի կայարանում կայանված մարդատար ЕП-2- 802 գնացքի 4 շարժակազմից բաղկացած 2-րդ շարժակազմի տանիքում: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Հրդեհը կարճ ժամանակում մեկուսացվել, ապա մարվել է: Այրվել է մեկուսիչ շերտից մոտ 10 քմ հատված:Ավելին12:0020.03.25 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 20.03.2025Մամուլի տեսություն 20.03.2025Ավելին11:5520.03.25 -
ՔաղաքականԱրարատ Միրզոյանը այցելել է Բրազիլիայի հիմնադիր Ջոսելինո Կուբիշեկին նվիրված հուշահամալիրՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը այցելել է մայրաքաղաք Բրազիլիայի հիմնադիր, 21-րդ նախագահ Ջոսելինո Կուբիշեկին նվիրված հուշահամալիր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Նախարար Միրզոյանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի մատյանում:Ավելին11:4520.03.25 -
ՔաղաքականԱրթուր Նահապետյանը նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահԱրթուր Նահապետյանը նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ: Որոշումը կայացվեց կառավարության այսօրվա նիստում։ Հիշեցնենք, որ կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը ևս նշանակվել էր 6 տարի ժամկետով, սակայն 3 տարի անց հրաժարական տվեց:Ավելին11:3020.03.25 -
Մամուլի տեսությունՖինանսների նախարարը ժամանակ չունի Փաշինյանի խոստումներին իրավական ուժ տալու․ «Ժողովուրդ»Տարեսկզբին խուճապահար արեցին քաղաքացիներին՝ ասելով, որ մինչեւ մայիսի մեկը պետք է լրացնեք հայտարարագրերը, այլապես կսահմանվեն տուգանքներ, կգործադրվեն ճնշումներ, քանի որ չպետք է լինի մեկը, որ հայտարարագիր լրացրած չլինի։ Բազմաթիվ բողոքներից, համակարգի անսարքությունից եւ անձնագրայինների դռների առջեւ կուտակված հերթերից հետո Նիկոլ Փաշինյանը 2025 թվականի հունվարի 31-ի ասուլիսում հայտարարեց, որ հայտարարագրման ժամկետը մայիսից տեղափոխվում է նոյեմբերի 1։Ավելին11:2020.03.25 -
ՀասարակականՇատին գյուղով ընթանալիս «ԳԱԶել»-ի դուռը բացվել է, քաղաքացին ընկել է և վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոցՄարտի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 00։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Եղեգնաձորի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Պոլիտրավմա» ախտորոշմամբ «Վայոց Ձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի, ով բժիշկներին հայտնել է, որ վնասվածքը ստացել է Շատին գյուղի Կենտրոնական փողոցում ընթացքի ժամանակ «Գազել» մակնիշի ավտոմեքենայից վայր ընկնելու հետևանքով, հաղորդում է Shamshyan.com-ը: Օպերատիվորեն հիվանդանոց մեկնած ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 30-ամյա Արտակ Ե․-ն է։ Կայքի տեղեկություններով՝ ոստիկաններն ու պարեկները պարզել են նաև, որ մարտի 14-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի բնակիչ 32-ամյա Գևորգ Ա․-ն, վարելով «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան, Շատին բնակավայրի Կենտրոնական փողոցում ընթացքի ժամանակ բացվել է ավտոմեքենայի դուռը և ուղևոր Արտակ Ե․-ն վայր է ընկել ավտոմեքենայից։ Դեպքի փաստով ոստիկանության Եղեգնաձորի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:Ավելին11:1520.03.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․69 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․84 դրամ:Ավելին11:0020.03.25 -
ՄիջազգայինՈւկրաինայի ատոմակայաններն ԱՄՆ-ին փոխանցելու հարցն այժմ չի քննարկվում. ԱՄՆ էներգետիկայի նախարարԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի հետ չի քննարկել ուկրաինական ատոմակայանները ԱՄՆ վերահսկողությանը փոխանցելու հարցը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։ «Դա այժմ չի քննարկվում: Միացյալ Նահանգների և այս նախագահի օրակարգում է ավելի շատ էներգիան։ Ավելի շատ էներգիա, որը գերազանց կլինի, եթե արտադրվի Միացյալ Նահանգներում, բայց ավելի շատ էներգիա՝ կյանքը բարելավելու և գները նվազեցնելու համար», - ասել է Ռայթը: Իսկ Fox News-ին տված հարցազրույցում էներգետիկայի նախարարն ասել է, որ ԱՄՆ-ն ունակ է իր վերահսկողության տակ վերցնել ուկրաինական ատոմակայանները։ «Մենք կարող ենք դա անել։ Մենք ԱՄՆ-ում ունենք տեխնիկական մեծ փորձ այդ կայանները շահագործելու համար», - ասել է Ռայթը: Ավելի վաղ Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել էին, որ հեռախոսազրույցի ընթացքում Դոնալդ Թրամփն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ քննարկել է «Ուկրաինայի էլեկտրամատակարարման և ատոմակայանների հարցը»։ «Նա (խմբ.՝ նախագահ Թրամփը) ասել է, որ Միացյալ Նահանգները կարող է շատ օգտակար լինել այդ կայանների կառավարման գործում՝ էլեկտրաէներգիայի և կոմունալ ծառայությունների ոլորտում իր փորձի շնորհիվ։ Այդ կայանների նկատմամբ ամերիկյան սեփականությունը կլինի լավագույն պաշտպանությունն այդ ենթակառուցվածքի համար և աջակցություն Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի համար», - ասվում է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ: Իր հերթին Զելենսկին հեռախոսազրույցից հետո հայտնել է, որ էլեկտրակայանների հարցը բարձրացվել է, սակայն միայն Զապորոժիեի ատոմակայանի առնչությամբ, որն այժմ գտնվում է ռուսական վերահսկողության տակ։Ավելին10:4520.03.25 -
ՀասարակականՇիրակի մարզում մանկահասակ 3 եղբայրներ ջերմային այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոցՄարտի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մուշի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ շտապօգնության խումբը «աջ վերին վերջույթի միջին 1/3-ի ջերմային այրվածք» ախտորոշմամբ «Գյումրու մոր և մանկան ավստրիական մանկական հիվանդանոց» է տեղափոխել Շիրակի մարզի բնակիչներ 2,5 ամյա Հ․ Հ․-ին, «ձախ վերին վերջույթի միջին 3-ի այրվածք» ախտորոշմամբ 1,5-ամյա Լ․ Հ․-ին և «Գոտկային շրջանի և վերին շրթունքի ջերմային այրվածք» ախտորոշմամբ 1,5 ամյա Մ․ Հ․-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկաններին երեխաների 28-ամյա մայրը հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 17։50-ի սահմաններում, տան խոհանոցում որդին՝ Հ․ Հ․-ն, պատահաբար ձեռքով քաշել է գազօջախի վրա դրված տաքացող ճաշի կաթսան, որը շրջվելով լցվել է վերջինիս և նրա եղբայրների վրա՝ պատճառելով տարբեր աստիճանի այրվածքներ: Դեպքի փաստով ոստիկանության Մուշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շիրակի մարզային քննչական վարչություն:Ավելին10:3520.03.25 -
ՀասարակականԹումանյանից Աբովյան և Թումանյանից Նալբանդյան ճանապարհահատվածը փակ կլինիՄայրաքաղաքում մեկնարկած ծառերի փոխարինման աշխատանքներով պայմանավորված՝ մարտի 20-ին ժամը 10:00-ից մինչև 13:00-ն փակ կլինի Թումանյանից Աբովյան և Թումանյանից Նալբանդյան ճանապարհահատվածը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։Ավելին10:3020.03.25 -
Մամուլի տեսությունՄոսկվա այցից հետո պարզ կդառնա իշխանության ճակատագիրը. «Հրապարակ»Նիկոլ Փաշինյանն արդեն ընդունել է ՌԴ նախագահի հրավերն ու մասնակցելու է մայիսի 9-ին Մոսկվայում նախատեսված Հայրենական մեծ պատերազմի 80-ամյակի հոբելյանական տոնակատարություններին։Ավելին10:2520.03.25 -
Մամուլի տեսություն«Կասկադ»-ի վերակառուցման՝ ՔՊ-ամերձ գործարարի ծրագիրը խախտումներ ունի. այն պահպանվող օբյեկտ է․ «Ժողովուրդ»Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ «Կասկադ» համալիրը մշակութային ժառանգության պահպանվող օբյեկտ է /2018 թվ.-ից ստացել է նորահայտ հուշարձանի կարգավիճակ/ և պահպանվում է օրենսդրությամբ սահմանված կարգով»։Ավելին10:2020.03.25 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 3 կարևոր լուրովՆիկոլ Փաշինյանի՝ մայիսի 9-ին Մոսկվա այցից հետո պարզ կդառնա իշխանության ճակատագիրը:Ավելին10:1820.03.25