Լրահոս

2025-03-21
  • Img default alt hy
    Իրավական
    ՄԻՊ-ը դատապարտում է էթնիկ կամ ազգային պատկանելության հիմքով տարածվող՝ ատելություն հրահրելու խոսույթը
    Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դատապարտելի է համարում հանրային գործիչների, պաշտոնատար անձանց կողմից էթնիկ կամ ազգային պատկանելության հիմքով վերջին օրերին լայնորեն տարածվող՝ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն հրահրելուն ուղղված խոսույթը։
    11:30
    21.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի դպրոցներից մեկից «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 14-ամյա երեխա
    Մարտի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ներսես Մեծի անվան թիվ 124 հիմնական դպրոցից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի երեխա, ով այնուհետև «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Ուիգմոր» բժշկական կենտրոն։
    11:15
    21.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Զինված ուժեր
    ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակին և սահմանային իրադրությանն առնչվող ոչ ստույգ, սխալ տեղեկություններ հրապարակելուց
    Վերջին օրերին որոշ օգտատերեր սոցիալական ցանցերում հրապարակում են առաջնագծի կամ բանակային դիրքերի վերաբերյալ տարատեսակ, ընդ որում, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։
    10:57
    21.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լոռու մարզում ձյան ծածկի բարձրությունը հասնում է 20-30սմ. Գագիկ Սուրենյան
    Անցած գիշեր ձյան առատ տեղումներ են դիտվել Լոռու մարզի ողջ տարածքում։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
    10:45
    21.03.25
    Ավելին
  • Հասարակական
    Լացս գալիս ա, սիրտս ցավում ա. կտրում են Երևանի հաստաբուն ծառերը
    Թումանյան փողոցի 70 թեղիները փոխարինվում են հուդայածառերով, որոնց սաղարթները, ըստ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի, հենց այս տարի կպաշտպանեն երևանցիներին ամռան արևից: Արմատախիլ արված ծառերը տեսնելով՝ քաղաքացիները նկատել են, որ դրանց մեծ մասը դեռ կարող էր թթվածնով հարստացնել օդը:
    10:30
    21.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ի՞նչ է կատարվում Ալավերդու համայնքապետարանում. Իրավիճակը թեժանում է․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Ալավերդու «Ապրելու երկիր» խմբակցությունը ՔՊ-ի կողմից Ալավերդում կատարված իշխանազավթումից հետո բոյկոտում էր  նիստերը, սակայն նախօրեին ՔՊ-ն ավագանու ընդդիմադիր 9 անդամներին մանդատից զրկել է, այդ թվում՝ նաեւ մեկ տարի առաջ համայնքապետի պաշտոնից զրկված Արկադի Թամազյանին: ՔՊ-ում մտածել են, որ չնայած ընդդիմադիրները չեն մասնակցում ավագանու նիստերին, սակայն վաղը կարող են մտքափոխվել։
    10:15
    21.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Տիգրան Ուլուբաբյանին ծեծած ոստիկաններից մեկը «շրջիկ» ջարդարար է. «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Արցախցի Տիգրան Ուլուբաբյանին ոստիկանության Լոռու մարզային վարչությունում բռնության ենթարկած ոստիկաններից մեկը` Գոռ Խարաթյանը, համակարգում հայտնի է որպես «շրջիկ» ջարդարար, որի սադիստական ունակություններն օգտագործում են մարզի բոլոր քաղաքներում, երբ նրա կարիքը զգացվում է։
    10:08
    21.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Համոզում են ձայն տալ ՔՊ-ին․ իշխանական էլիտան հրահանգ ունի․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ն իր ողջ ներուժը ներդրել է մարտի 30-ին կայանալիք երկու համայնքներում` Գյումրիում եւ Փարաքարում տեղի ունենալիք ընտրությունների գործընթացների վրա:
    10:04
    21.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՔՊ-ականները չպետք է «փայ» մտնեն․ «Ժողովուրդ»
    ՔՊ-ական պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Ռուբեն Ռուբինյանի, Արմեն Խաչատրյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երեկ երկրորդ ընթերցմամբ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ:
    09:59
    21.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փաշինյանը որոշել է գահընկեց անել Անահիտ Ավանեսյանին. «Իրավունք»
    «Իրավունք» թերը գրում է. «ՔՊ-ական լավատեղյակ աղբյուրների համաձայն` Փաշինյան Նիկոլը «խաղաղության պայմանագրի» շուրջ ստեղծված աղմուկը որոշել է «ջրել»` կառավարությունում «ռակիրովկաներ» անելով, որպեսզի հանրությանը ցույց տա, թե ականջալուր է ցանկացած դժգոհության։
    09:56
    21.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ալիևի համար միջազգային հանրության արձագանքը զրո արժեք ունի․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով, «խաղաղության պայմանագրի» տեքստի շուրջ փոխհամաձայնությունից հետո իշխանությունները գործի են դրել դիվանագիտական ողջ ռեսուրսը եւ մեծ աշխատանք են տարել, որ ինչքան հնարավոր է՝ միջազգային հանրության շատ ներկայացուցիչներ ողջունեն Հայաստանի այդ «հերոսական, խիզախ» քայլը։ Կատարվածն անհրաժեշտ եւ կարեւոր քայլ է համարել Թեհրանը, «պատմական քայլ՝ դեպի տարածաշրջանային հաստատուն խաղաղություն եւ կայունություն»` Թբիլիսին, «համարձակ քայլ»` Գերմանիան, ողջունել է Ֆրանսիայի նախագահը, Եգիպտոսն անգամ անմասն չի մնացել։
    09:52
    21.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Անդրանիկ Քոչարյանը ձախողել է երկու հանձնաժողովների աշխատանքները. «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խախտում է ԱԺ կանոնակարգ օրենքը, որի վրա ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը աչք է փակում:
    09:48
    21.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լույս չի լինի. հասցեներ
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    09:45
    21.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում․ վիրավորը ՀՀ ՊՆ ծառայող է
    Մարտի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Գորիս քաղաքից Տեղ գյուղ տանող ավտոճանապարհի 1 կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչ 25-ամյա Սլավիկ Վ․-ի վարած «Լադա» մակիշի ավտոմեքենան և Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Էդգար Ա․-ի վարած «Shacman» մակնիշի բեռնատարը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Լադա»-ի վարորդ Սլավիկ Վ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը ՀՀ ՊՆ ծառայող է։
    09:30
    21.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 3 կարևոր լուրով
    Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը  կքննարկի միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանի հետ:
    09:25
    21.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երկրաշարժ՝ Սպիտակի մոտ. ուժգնությունը կազմել է 5 բալ
    Մարտի 21-ին` տեղական ժամանակով ժամը 05:03-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 01։03-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է  հյուսիսային լայնության 40.90⁰ և արևելյան երկայնության 44.27⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 3․7 մագնիտուդով երկրաշարժ։
    09:16
    21.03.25
    Ավելին
2025-03-20
  • Img default alt hy
    Միջազգային
    Գերմանիան 13 տարի անց վերաբացել է Սիրիայում դեսպանատունը
    Գերմանիան 13 տարի փակելուց հետո մարտի 20–ին վերաբացել է իր դեսպանատունը Դամասկոսում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle–ն: Սիրիայում քաղաքացիական պատերազմի պատճառով 2012 թ.–ին փակված դեսպանատունը պաշտոնապես վերաբացել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բաերբոքը, որը Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ Ասադի վարչակարգի տապալումից հետո արդեն երկրորդ անգամ է այցելել Սիրիա։ Նշվում է, որ Գերմանիայի՝ փոքրաթիվ դիվանագետներ կվերսկսեն իրենց գործունեությունը Դամասկոսում, սակայն հյուպատոսական աշխատանքները, օրինակ՝ վիզաների տրամադրումը, կշարունակվեն Բեյրութում:
    23:58
    20.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ավտովթար՝ Շիրակի մարզում․ 3 վիրավորներից մեկը երեխա է
    Այսօր՝ մարտի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 92 րդ կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 43-ամյա Հովհաննես Բ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի, 38-ամյա Թորոս Մ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի, 35-ամյա Էդուարդ Հ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 32-ամյա Հրաչ Հ․-ի վարած «Skoda» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Mercedes»-ի վարորդ Հրաչ Հ․-ն և ուղևորներ, Շիրակի մարզի բնակիչներ 30-ամյա Գևորգ Խ․-ն և 7-ամյա Ա․ Խ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքվածների օպերատիվ են գործել Գյումրու շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Վթարի փաստով Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
    23:45
    20.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    ԵՄ-ին անդամակցելով՝ ՀՀ-ն ստիպված կլինի միանալ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին. Շոյգու
    ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Հայաստանը ստիպված կլինի միանալ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին, եթե անդամակցի ԵՄ-ին: Նա նաև նշել է, որ բացի այդ, երկիրը կզրկվի բազմաթիվ արտոնություններից, եթե անդամակցի միությանը:
    23:30
    20.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վերջին տարիներին մեր համագործակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ նոր թափ է ստացել․ Միրզոյան
    ՀՀ ԱԳՆ հրապարակել է նախարար Արարատ Միրզոյանի ուղերձը Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ. «Արդեն տարիներ շարունակ ձևավորված ավանդույթի համաձայն այսօր՝ մարտի 20-ին, նշում ենք Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը։ Հայաստանի պետական կառույցների, համայնքների, ֆրանկոֆոն երկրների դեսպանությունների, ֆրանկոֆոն հասարակական կազմակերպությունների, համալսարանների, դպրոցների, թատրոնների, գրադարանների և մշակութային կենտրոնների ջանքերով ամբողջ երկրի տարածքում տեղի են ունենալու հարյուրավոր միջոցառումներ՝ մեծարելով ֆրանսերենը և համախմբվելով ֆրանկոֆոնիան սնուցող արժեքների՝ մշակութային բազմազանության, խաղաղության, ժողովրդավարության և մարդու իրավունքների շուրջ։ Ֆրանկոֆոնիայի այս տոնը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ լեզուն միայն հաղորդակցության միջոց չէ. այն կամուրջ է, որը միավորում է ազգերին, սերմանում փոխադարձ հարգանք և բարեկամություն։ Վերջին տարիներին մեր համագործակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ նոր թափ է ստացել, ինչն ուրախությամբ արձանագրեցինք նաև 2024 թվականի հոկտեմբերին Վիլեր Կոտրեում Ֆրանսիայի նախագահությամբ կայացած գագաթաժողովի ընթացքում։ Հայաստանը հատուկ կարևորություն է տալիս պետությունների ղեկավարների այդ կարևորագույն հավաքի ընթացքում ընդունված հռչակագրի և մյուս փաստաթղթերի դրույթների կյանքի կոչմանն՝ ի նպաստ լեզվամշակութային բազմազանության ամրապնդման, երիտասարդության դերակատարության աճի, ինչպես նաև ֆրանկոֆոն տարածաշրջանում համակարտությունների շուտափույթ հանգուցալուծման և խաղաղության ամրապնդման։ Այսօր արդեն մեր երկիրը մեծ եռանդով պատրաստվում է Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերին, որը հյուրընկալելու ենք Երևանում 2027 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 1-ը։ Այս բացառիկ իրադարձությունը ոչ միայն կամրապնդի մեր բարեկամական կապերը ֆրանկոֆոն երկրների հետ, այլև մեծապես կնպաստի Հայաստանում ֆրանսերեն լեզվի տարածմանն ու ամրապնդմանը։ Բարի երթ եմ մաղթում Հայաստանում Ֆրանկոֆոնիայի հերթական երկամսյակին և բարձր տրամադրություն ու բազում հիշարժան պահեր ցանկանում ինչպես մեր երկրի, այնպես էլ համայն աշխարհի բոլոր ֆրանսախոսներին և ֆրանկոֆոնիայի արժեքները կրողներին»։
    23:15
    20.03.25
    Ավելին