Լրահոս
2025-03-20
-
ՀասարակականԱրտակարգ դեպք՝ Երևանում․ օտարերկրացի մի խումբ անձինք ծեծի են ենթարկել քաղաքացուն և հափշտակել խոշոր չափի գումարՄարտի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Կարապետ Ուլնեցու փողոցում գողության դեպք է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր մեկնած ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողներին Եգիպտոսի Արաբական Հանրապետության քաղաքացի՝ 40-ամյա Սաիդ Սեիդ Տամանը հայտնել է, որ մարտի 15-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, Կարապետ Ուլնեցու փողոցի 147 դպրոցի մոտ վիճաբանել է Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի Մուրադի, Եգիպտոսի Արաբական Հանրապետության քաղաքացիներ՝ 40-ամյա Մայքլ Նաիմի և 26-ամյա Ֆարուկ Էլսաիդ Էլերակինի հետ, որի ժամանակ վերջիններս կյանքի, առողջությանը վնաս պատճառելու սպառնալիք հնչեցնելով ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով իրեն մարմնական վնասվածքներ և փորձել նստեցնել իրենց ավտոմեքենան, սակայն ինքը դիմադրելով չի նստել, որի ժամանակ Մայքլ Նաիմը նրա գրպանից հափշտակել է 1 մլն 150 հազար դրամ և դիմել են փախուստի: Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործություն կատարած անձանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ -Զեյթունի քննչական բաժին։Ավելին16:0020.03.25 -
ՔաղաքականՌասմուսենն Ադրբեջանին կոչ է անում հնարավորինս արագ ստորագրել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրըՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն Ադրբեջանին կոչ է արել հնարավորինս արագ ստորագրել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը։ Անդերս Ֆոգ Ռասմուսենն այս մասին ասել է Իջևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով «Արմենպրես»-ի թղթակցի հարցին Ադրբեջանի կողմից վերջին օրերին տարածվող կեղծ տեղեկությունների վերաբերյալ, թե Հայաստանն իբր սահմանի տարբեր հատվածներում կրակում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Անդերս Ֆոգ Ռասմուսենը նշեց, որ չափազանց մտահոգված է Ադրբեջանի հռետորաբանությամբ։ «Եվս մեկ անգամ Ադրբեջանին կոչ եմ անում հնարավորինս արագ ստորագրել այդ համաձայնագիրը։ Այն խնդիրները, որոնք լուծված չէին, հիմա լուծված են Հայաստանի կողմից արված զիջումներով։ Այնպես որ, հիմա գնդակն Ադրբեջանի դաշտում է, հետևաբար վերջինս պետք է շուտափույթ կերպով ստորագրի այն»,- ընդգծեց Ռասմուսենը։ Նա կարծիք հայտնեց, որ այդ համաձայնագրի ստորագրումը բխում է նաև հենց Ադրբեջանի շահերից, քանի որ այն կդյուրացնի Բաքվի կապերի զարգացումը միջազգային հանրության հետ։ «Հույս ունեմ, որ ինչպես Եվրոպական միությունն, այնպես էլ Միացյալ Նահանգներն Ադրբեջանի վրա ճնշում կգործադրեն՝ այդ համաձայնագիրը որքան հնարավոր է շուտ ստորագրելու համար»,-շեշտեց ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը։ Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցնելու և դրա շուրջ բանակցություններն ավարտելու ուղղությամբ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկել է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ, Ադրբեջանը, մինչդեռ, նախապայմաններ է առաջ քաշում համաձայնագիրը ստորագրելու համար։ Մասնավորապես, ադրբեջանական կողմը շարունակում է պնդել կեղծ թեզը, թե Հայաստանի Սահմանադրությունը իբր տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ՝ որպես խաղաղության համաձայնագիրը ստորագրելու նախապայման դնելով ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը։ Ադրբեջանի երկրորդ նախապայմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն է։ Նախապայմաններին զուգահեռ Ադրբեջանը մի քանի օր է՝ շարունակում է կեղծ լուրեր տարածել, թե Հայաստանի զինված ուժերը սահմանի տարբեր հատվածներում իբր կրակում են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։Ավելին15:4520.03.25 -
ՀայլուրՀայլուր 15։30 Գյումրիի քաղաքապետի թեկնածուին կանչել են Երևան՝ հարցաքննությանՀայլուր 15։30 Գյումրիի քաղաքապետի թեկնածուին կանչել են Երևան՝ հարցաքննությանԱվելին15:3020.03.25 -
Քաղաքական«Էն կողմ կանգնեք, էդպես եմ ուզում». Անդրանիկ Քոչարյանի գռեհիկ պահվածքը լրագրողի հանդեպՀՀ Ազգային ժողովում ՔՊ խմբակցության պատգամավոր և ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ ցուցաբել է անթույլատրելի վարք։Ավելին15:2620.03.25 -
ՔաղաքականՈրպես գյումրեցի տղամարդ՝ Սարիկ Մինասյանը խոստանում է ասֆալտ փռել, թափառող շների հարցը լուծելԳյումրիում, ինչպես Երևանում, տրանսպորտի ուղեվարձը չի բարձրանա: Սա ՔՊ-ի նախընտրական խոստումներից միայն մեկն է: Ընտրողների հետ հանդիպմանը իշխանության թեկնածուն նաև վստահեցրել է, որ վարչական ռեսուրս չի օգտագործվում ՔՊ թեկնածուի օգտին:Ավելին15:1520.03.25 -
ՀասարակականԱյսօր գարնանային գիշերահավասարի օրն էՄարտի 20-ին` Երևանի ժամանակով 13։01-ին, Արեգակը երկնքի հարավային կիսագնդից անցնում է հյուսիսային կիսագունդ՝ ազդարարելով աստղագիտական գարնան սկիզբը։ Այդ մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:Ավելին15:0020.03.25 -
ՄիջազգայինՄելանյա Թրամփին 28 միլիոն դոլար են վճարել նրա մասին ֆիլմի համար. Financial TimesԱմերիկացի միլիարդատեր Ջեֆ Բեզոսին պատկանող Amazon Prime Video տեսահարթակն ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփին շուրջ 28 միլիոն դոլար է վճարել նրա մասին վավերագրական ֆիլմ ցուցադրելու իրավունքի համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Financial Times թերթը՝ վկայակոչելով հարցին իրազեկ մարդկանց։ «Հարթակը 40 միլիոն դոլար է վճարել Մելանյա Թրամփի մասին վավերագրական ֆիլմի համար…. այդ գումարից շուրջ 28 միլիոնը կուղղվի անմիջապես առաջին տիկնոջը», - գրում է հրատարակությունը։ Նշվում է, որ այս որոշումը Բեզոսի կողմից ընդունվել է Թրամփի նկատմամբ «ռազմավարությունը» փոխելու շրջանակներում։ Պարբերականը նաև մատնանշում է, որ վերջերս Amazon-ը իրավունք է ստացել ցուցադրել «Աշակերտը» շոուի հին դրվագները՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ։ Ըստ հրատարակության՝ սա Միացյալ Նահանգների նախագահին ֆինանսավորելու և նրան սիրաշահելու ևս մեկ միջոց է։Ավելին14:4520.03.25 -
ՔաղաքականԽաղաղության պայմանագրի բոլոր հոդվածները համաձայնեցված են․ Արմեն ԳրիգորյանՀայաստանը շարունակում է առաջ մղել խաղաղության օրակարգը։ Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Խաղաղության պայմանագրի բոլոր հոդվածները համաձայնեցված են։ Հայաստանը՝ վարչապետի գլխավորությամբ հայտարարում է, որ պատրաստ է ստորագրություն դնել այդ խաղաղության պայմանագրի տակ ու պատրաստ է տեխնիկական քննարկումներ սկսել օրվա, ժամի ու մնացած հարցերը հստակեցնելու մասով»,- նշեց նա։ ԱԽ քարտուղարի խոսքով՝ Հայաստանի նպատակը խաղաղության համաձայնագրի վերջնականացումն է։Ավելին14:4020.03.25 -
ՀասարակականՄի քանի տոննա տորֆով բեռնատարը մերկասառույցի պատճառով կողաշրջվել էԱյսօր՝ մարտի 20-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 43-ամյա Գարիկ Մ.-ն իր վարած «Shacman» մակնիշի տորֆով բարձված բեռնատարով Հարթավան-Եղվարդ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում՝ Աստվածընկալի ձոր կոչվող հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: Դեպքի վայրում թե՛ վարորդը, թե՛ մի քանի քաղաքացիներ ասում էին, որ ճանապարհը ամբողջությամբ եղել է մերկասառույց և վթարից հետո եղանակի մի քիչ տաքացումն է եղել պատճառը, որ հիմա այն այնցանելի է:Ավելին14:3020.03.25 -
ՀասարակականՍպասվում են տեղումներՔամին՝ հարավարևմտյան, 2-5մ/վ: Մարտի 20-ի ցերեկը, 21-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ։Ավելին14:1520.03.25 -
ԻրավականՄեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել էՄարտի 19-ին, ժամը 7.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան մայրուղու 16-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը։ Վարորդը՝ 36-ամյա Գոռ Գ.-ն, մահացել է։ Կատարվում է նախաքննություն։Ավելին14:0020.03.25 -
ՀասարակականՈղբերգական դեպք՝ Լոռու մարզում. 75-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել էԱյսօր՝ մարտի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Ալավերդի բնակավայրով անցնող երկաթգծի վրա գնացքը հարվածել է քաղաքացուն, ով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Ալավերդի» բժշկական կենտրոն, հայտնում է Shamshyan.com-ը։ Ոստիկաններն ու պարեկները երկաթգծի այդ հատվածում հայտնաբերել են արնանման հետքեր: Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը՝ հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ տեղափոխված քաղաքացին գիտակցության չգալով մահացել է: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի բնակիչ 75-ամյա Հովիկ Մ.-ն է: Դեպքի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ և պարզվում է գնացքավարի ինքնությունը: Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, ինքնասպանություն, թե սպանություն, պարզվում է:Ավելին13:4520.03.25 -
ՔաղաքականՎստահ եմ` այս ամենի հիմքում քաղաքական որոշում է. Արման ԹաթոյանՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է. «Տիգրան Ուլուբաբյանին Ոստիկանությունում խոշտանգելու մասին. կոպորեն խախտվում են Հայաստանի միջազգային պարտավորությունները (պահանջների մանրամասներ) Արցախցի երիտասարդին Ոստիկանության Վանաձորի ծառայողների կողմից խոշտանգման ենթարկելու մասին հրապարակումներից անմիջապես հետո պետք է նախաձեռնվեր քրեական վարույթ` անկախ բողոքի կամ դիմումի առկայությունից: Տիգրան Ուլուբաբյանի ներկայացրած տվյալներն այն աստիճան մանրամասն են, որ պետք էր անմիջապես նախաձեռնել նաև քրեական հետապնդում Ոստիկանության կոնկրետ ծառայողների նկատմամբ: Նրա մատնանշած բոլոր ոստիկանների լիազորությունները պետք է կասեցվեին մինչև քրեական վարույթի ավարտը: Այնուհետև, քննությունը պետք է ստուգեր արդյոք խոշտանգման մեջ մեղադրվող ոստիկանները կարող են խոչընդոտել քննությանը: Եթե ստացվեր դրա փոքր-ինչ հաստատում, ապա ոստիկանները պետք է անհապաղ հեռացվեին աշխատանքից (սա որևէ կերպ չի բացառում քրեադատավարական հարկադրանքի միջոցները` ձերբակալում, կալանք և այլն): Տիգրանի խոսքերից հետևում է, որ խոսքը ոչ միայն իր առողջությանը ոստիկանների պատճառված վնասի, ուժեղ ֆիզիկական ցավի, այլ նաև իրեն հոգեկան տառապանք (նվաստացում, հայհոյանքներ, սպառնալիքներ և այլն) պատճառելու մասին է: Անհրաժեշտ էր իրականացնել տուժողի անհապաղ հարցաքննություն: Մինչդեռ, ինչպես պնդում է Տիգրանի փաստաբանը, նրան կիսատ-պռատ հարցաքննել են միայն աղմուկ բարձրանալուց հետո ու երեկվա ակցիայից հետո են միայն այսօր հրավիրել լրացուցիչ հարցաքննության: Պետք էր անհապաղ նշանակել փորձաքննություն պարզելու համար խոշտանգմամբ Տիգրան Ուլուբաբյանի առողջությանը պատճառված վնասի, ինչպես նաև հոգեկան տառապանքի հարցերը: Նրան պետք էր անհապաղ ցույց տալ հոգեբանական աջակցություն: Անհապաղ հարցաքննության են ենթակա ոստիկանները. խոսքը ոչ միայն այն ոստիկանների մասին է, որոնք ըստ Տիգրանի իրեն խոշտանգել են, այլ նաև նրանց անմիջական վերադասները: Պետք է պարզել` արդյոք Տիգրանի մատնանշած ոստիկանները գործել են վերադասների, ասենք, հանձնարարությամբ կամ թույլտվությամբ: Քանի որ Տիգրանը նշում է, որ ոստիկաններն իրեն այնպես են ծեծել, որ նրանց ոտքերն էլ են վնասվել ու դրանց վրա հետքեր են մնացել, ապա պետք է անհապաղ փորձաքննության ենթարկվեն նաև ոստիկանները: Անհապաղ հարցաքննության են ենթակա վկաները (Ոտիկանության տվյալ ստորաբաժանման այլ ծառայողներ, Տիգրանի ընկերներ կամ ազգականներ և այլն): Ստուգման ու առկայության դեպքում անհապաղ առգրավման են ենթակա տեսախցիկներ ու դրանց տեսագրությունները, Ոստիկանության ստորաբաժանման մատյանները և այլն: Պետք է իրականացվի այլ ապացույցների ամրագրում: Նշվածից բացի, քննչական մարմինը պարտավոր է պարբերաբար հանրությանը իրազեկել քննության ընթացքի մասին` հաշվի առնելով գործի հանրային հնչեղությունը: Խոշտանգման գործերով գլխավոր տեղ ունեն ապացուցման բեռի ու ապացուցման ստանդարտի (չափանիշի) հարցերը: Անչափ կարևոր է այն, թե արդյոք կան խոշտանգման մասին դետալացված տվյալներ: Կոնկրետ դեպքում ակնհյատ է, որ դրանք առկա են: Ըստ այդմ, եթե տուժողը ներկայացնում է խոշտանգման փաստը հաստատող մանրամասն տվյալներ, ապա ապացուցման բեռը դրվում է պետության վրա` պատշաճ ու արագացված քննությամբ բոլոր մանրամասներով հերքելու տուժողի խոսքերը կամ ցույց տալու, որ խոշտանգում չի եղել: Այլ գործերի հետ համեմատությամբ` խոշտանգման գործերով ապացուցման շեմը ցածր է: Այստեղ հաշվի է առնվում, որ անձը գտնվում է խոցելի վիճակում, մասնավորապես` ազատությունից զրկված ու ոստիկանների վերահսկողության ներքո, միայնակ ու հոգեճնշող վիճակում, ոստիկաններից բացի այլ վկաներ չեն լինում և այլն: Եթե պետությունը չի կարողանում քննությամբ հերքել խոշտանգման փաստի մասին տուժողի հայտնած մանրամասները, ցուցաբերում է անգործություն կամ պատշաճ քննություն չի իրականացնում, ապա հիմք է ընդունվում հակառակ կանխավարկածը. հաստատված է համարվում, որ խոշտանգում տեղի է ունեցել: Տիգրան Ուլուբաբյանի հարցով ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուց Հայաստանի իշխանությունների մինչ օրս հրաժարվելը խոսում է նրանց կողմից խոշտանգման հովանավորության, բացահայտ խտրական մոտեցման ու Հայաստանի միջազգային պատավորությունների կոպիտ խախտման մասին: Վստահ եմ` այս ամենի հիմքում քաղաքական որոշում է` հաշվի առնելով նաև նման գործերի քննության պրակտիկան: Նման ուշացումն արդեն խոշտանգման համար անպատժելիության հովանավորություն է և խոշտանգման խրախուսում: Ընդ որում, յուրայինների «իրավունքների» վերաբերող գործերը բացահայտվում, հետապնդումները հարուցվում են կայծակնային արագությամբ: Վառ օրինակ է հանուն ՔՊ պատգամավորի «պատիվը պաշտպանելու»` Սամվել Վարդնանյանի խոշտանգման դեպքը, որն ակնհայտ հաջորդեց ՔՊ վերնախավի քաղաքական հրահանգին, և գործը տեղից այդպես էլ չի շարժվում»:Ավելին13:3520.03.25 -
ՏարածաշրջանԶայրացած թուրքերը որոշել են գահընկեց անել Էրդողանին. սպասվում է «թուրքական գարուն»Ստամբուլի մետրոյում Էքրեմ Իմամօղլուի ձայնն է հնչում: Ընդդիմադիր քաղաքապետի աջակիցներն են նրա ելույթներից հատվածներ տարածում: Իմամօղլուի ձերբակալությունից հետո Ստամբուլում զանգվածային ցույցեր են: Ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել համալսարանի շենքի մոտ հավաքված ուսանողների նկատմամբ։ Ցուցարարները պահանջում են դադարեցնել Իմամօղլուի քաղաքական հետապնդումը:Ավելին13:3020.03.25 -
ՔաղաքականՊարոնա՛յք ՔՊ-ականներ, Ձեր տեսակը թիկունք պահող չէ՝ վկա դավաճանված Արցախը և հազարավոր արցախցի մեր հայրենակիցները․ պատգամավորԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Ազգային շահերի դավաճանությունը, ամենաբարձր գնաճը վերջին հինգ տարիների ընթացքում, քաղաքացիների եկամուտների անկումը, այլախոհների նկատմամբ քաղաքական բռնաճնշումները, արտաքին քաղաքականության ձախողումներն ու պատերազմի իրական սպառնալիքը. սրանք են վերջին տարիներին նիկոլական իշխանության գործունեության հիմնական ցուցանիշները։ Տասնմեկ օրից Գյումրիում տեղի կունենան արթահերթ ընտրություններ։ Այս օրերին «Ապագա կա», «Ասեք՝ կանենք» գործող իշխանության կեղծ կարգախոսներին փոխարինելու եկավ «Սարի պես Գյումրու թիկունքին» ոչ պակաս կեղծ ու պոպուլիստական կարգախոսը։ Թե՛ 2018 և թե՛ 2021թվականների ընտրություններից առաջ ՔՊ-ական խմբակը ՀՀ-ի քաղաքացիներին խոստանում էր պայծառ ապագա։ Սակայն, իրականությունը բոլորովին այլ է ՝ մի աղետը փոխարինում է մյուսին։ Այսօր էլ «Գյումրու թիկունքին» կանգնածների մոտ նախընտրական խոստումների պակաս չկա(վարչական ռեսուրսների կոպիտ և ակնհայտ չարաշահման մասին էլ այս պահին լռեմ)։ Է՛լ անվճար համայնքային մանկապարտեզներ, է՛լ թափառող շների հարցի վերջնական լուծում, է՛լ ճանապարհաշինարարություն, է՛լ տարիներով գողացվածը գյումրեցիներին հետ են վերադարձնելու ցանկություն, է՛լ լուսավորություն, է՛լ․․․․․ Գործող իշխանության հերթական սին խոստումները։ Պարոնա՛յք ՔՊ-ականներ, Ձեր տեսակը թիկունք պահող չէ՝ վկա դավաճանված Արցախը և հազարավոր արցախցի մեր հայրենակիցները։ Իսկ գյումրեցիների թիկունքը պահելու ամենալավ տարբերակը կլինի մարտի 30-ին մերժել գործող չարիքի իշխանությանը»:Ավելին13:1520.03.25 -
ՀասարակականՍննդի կետում վիճաբանության ժամանակ 65-ամյա պահակը վնասվածքներ է ստացելՄարտի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 01։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Ավրորա» սննդի կետում ամուսինների միջև կռիվ է և ծեծում են նաև պահակին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե մեկնած ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողներին՝ Կոտայքի մարզի բնակիչ 65-ամյա Սուրեն Մ․-ն հայտնել է, որ նույն օրը ժամը 01։20-ի սահմաններում իրենց սննդի կետում՝ պահակի համար նախատեսված սենյակում, Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Անդրանիկ Գ․-ն, 45-ամյա Նվեր Մ․-ն և 43-ամյա Վալերի Ս․-ն անձնական հարցերի շուրջ վիճաբանել են իր հետ, որի ընթացքում ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին։ Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։Ավելին13:0020.03.25 -
ԻրավականՌուբեն Մխիթարյանին կանչել են հարցաքննության (տեսանյութ)Գյումրու քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանին կանչել են Ոստիկանության Կենտրոնի քննչական բաժին։ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է քննիչի հետ խոսակցության ձայնագրությունը։Ավելին12:5520.03.25 -
ՄիջազգայինԹրամփը մտադիր է Հնդկաստանի նկատմամբ հայելային մաքսատուրքեր սահմանելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկա-հնդկական առևտրական հարաբերություններում խնդիրն ամերիկյան ապրանքների նկատմամբ բարձր մաքսատուրքերն են Հնդկաստանում, և նա մտադիր է դրանք հավասարակշռել ամերիկյան մաքսատուրքերի հաշվին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփն ասել է Breitbart News-ին տված հարցազրույցում։ «Ես շատ լավ հարաբերություններ ունեմ Հնդկաստանի հետ, բայց միակ խնդիրը, որի հետ մենք բախվում ենք, այն է, որ Հնդկաստանը ամենաբարձր մաքսատուրքեր ունեցող երկրներից մեկն է աշխարհում», - ասել է Թրամփը։ Նա հույս է հայտնել, որ հնդկական կողմը «հավանաբար, զգալիորեն կնվազեցնի այդ մաքսատուրքերը»։ Այդուհանդերձ, Թրամփի խոսքով, «ապրիլի 2-ից մենք նրանցից կգանձենք այն նույն մաքսատուրքերը, ինչ նրանք են գանձում մեզնից»։ Ի պատասխան այն հարցին, որը վերաբերում է Հնդկաստան-Մերձավոր Արևելք-Եվրոպա տնտեսական միջանցքի համաձայնագրին, Թրամփը հայտարարել է, որ դա «հիանալի երկրների խումբ է, որը դիմակայում է այլ երկրների, որոնք ձգտում են մեզ վնասել առևտրի մեջ»:Ավելին12:4520.03.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Փաշինյանն Ալիևին հրավիրում է խորհրդակցությունների. Բաքուն շարունակում է մեղադրանքներըՀայլուր 12։30 Փաշինյանն Ալիևին հրավիրում է խորհրդակցությունների. Բաքուն շարունակում է մեղադրանքներըԱվելին12:3020.03.25 -
ՔաղաքականՀայաստանը 10 օրով բացում է Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետըԿառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի շարքում ընդունել է որոշում, ըստ որի մարտի 21-ից 31-ը Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը դարձնում է գործող, որպեսզի այդ երկրի տարածքով հումանիտար բեռներ ուղարկի Սիրիա։ «Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկել նաև Հայաստանի կողմից Սիրիային հումանիտար աջակցություն ցուցաբերելու հարցը: Սույն որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության անունից Սիրիայի Արաբական Հանրապետություն ուղարկվելիք, մարդասիրական օգնության համար նախատեսված բեռները Թուրքիայի տարածքով, ցամաքային ճանապարհով տեղափոխելու անհրաժեշտությամբ», - ասված է որոշման մեջ։Ավելին12:2620.03.25