Լրահոս

2025-03-20
  • Միջազգային
    Աննախադեպ սրացում՝ ռուս-ուկրաինական ճակատում. փակվել են Սամարայի և Սարատովի օդակայանները
    Ռուս-ուկրաինական պատերազմի երեք տարիների ընթացքում առաջին անգամ ռուսական Սարատովն է հայտնվել ուկրաինական բանակի անօդաչուների թիրախում: Ռուսական ՀՕՊ-ը 54 ԱԹՍ է որսացել միայն Սարատովի երկնքում, մյուս անօդաչուները մեծ ավերածություններ են առաջացրել:
    23:00
    20.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սա է «Իրական Հայաստանի» իրական պատկերը. Ստեփան Դանիելյան
    Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․ «Ինչ է նշանակում միակողմանի կերպով միջպետական համաձայնագրի ստորագրումը․ Մինչև այդ հարցին գալը, հասկանանք, թե ինչ է կատարվում: — Ադրբեջանի նախագահն ասում է, որ Հայաստանի ղեկավարությանը Օ-ական վստահություն ունի, այսինքն, բոլոր խոստումները խախտում է: — Միաժամանակ Ադրբեջանը զորաշարժեր է սկսել Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածում և հայտարարում է, որ Հայաստանը կրակում է Ադրբեջանի ուղղությամբ: — Հայաստանի այս պահի ղեկավարը մինչ այդ ասում էր, որ սահմազատման գործընթացը շարունակվելու է Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածում, այսինքն Տավուշում, նաև՝ Երևան-Թբիլիսի ճանապարհի հարող հատվածում: Այսինքն Ադրբեջանին խոստացել է, նոր զիջումներ կատարել: — Այս պահին հրապարակավ հրաման է տվել, որ հայկական բանակը որևէ դեպքում, ենթադրվում է առանց հրամանի, զենք չի կիրառի: Եթե այս ամենը համադրենք, ապա միակ եզրակացությունն այն է, որ Հայաստանի ղեկավար կոչվածն Ադրբեջանին խոստացել է նոր տարածքներ զիջել, սակայն վախենում է նոր տարածքների զիջման վերաբերյալ ևս մեկ անգամ թուղթ ստորագրել, բայց, չի դիմադրի, եթե Ադրբեջանը զորք մտցնի հիշյալ տարածքներում և որպես փաստ դրանք իր տարածքը հայտարարի, ինչպես մինչ այդ պայմանավորված կերպով նման կերպ վարվել են: Հիմա գանք միակողմանի կերպով այդ 17 կետերի ստորագրմանը: Դա ոչինչ էլ չի նշանակում, ցանկացած համաձայնագիր առնվազն երկու կողմի ստորագրություն պետք է լինի, հակառակ դեպքում դա կոչվում է դեկլարացիա: Դրանով ցանկանում է ինքն իրեն արդարացնել. «Դե ամեն ինչ արեցի, բա կռիվ եք ուզում»: Այսպես կոչված գործող վարչապետն, իրավիճակից դուրս գալու համար, իրեն, ինչպես հայտնի ձայնագրության մեջ, գժի տեղ է դրել, իսկ իրականում՝ մեզ: Սա է «Իրական Հայաստանի» իրական պատկերը»:
    22:50
    20.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    22-ամյա երիտասարդի մոտ ատրճանակ և փամփուշտներ են հայտնաբերվել
    Քրեական ոստիկանության Կոտայքի մարզի և Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները մարտի 19-ին համատեղ իրականացրած ուժեղացված ծառայության շրջանակում փաստական տվյալներ են ձեռք բերել, որ Հրազդանի բնակիչ 22-ամյա երիտասարդը իր մոտ ապօրինի պահում է հրազեն: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նա նույն օրը, կեսգիշերն անց, Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել, ապօրինի կերպով հրազեն պահելու կասկածանքով ձերբակալվել ու տեղափոխվել է Հրազդանի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են ատրճանակ, 5 փամփուշտով լիցքավորված փամփշտատուփ և պոլիէթիլենային տոպրակով 5 փամփուշտ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    22:45
    20.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ների միջև
    Մարտի 20-ին Մոսկվայում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունների միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի գլխավորությամբ։ Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից: Խորհրդակցությունների շրջանակներում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերի լայն շրջանակ: Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունների զարգացման համատեքստում կարևորվել է բոլոր մակարդակներում, այդ թվում՝ արտաքին գործերի նախարարությունների գծով քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության շարունակականությունը։ Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական փոխգործակցության զարգացման, ինչպես նաև մշակութային և հումանիտար ուղղություններով առաջիկայում իրականացվելիք համատեղ միջոցառումների և ծրագրերի վերաբերյալ: Նախարարի տեղակալը ՌԴ գործընկերոջը տեղեկացրել է ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների և տեսլականի, ինչպես նաև Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափում սահմանազատման ուղղությամբ արձանագրված առաջընթացի, խաղաղության համաձայնագրի համաձայնեցման, ՀՀ կողմից «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի շրջանակներում ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ: Քննարկվել են նաև տարածաշրջանի զարգացումներին առնչվող մի շարք հարցեր:
    22:30
    20.03.25
    Ավելին
  • Քաղաքական
    Ադրբեջանին ճնշելու և Փաշինյանի խիզախության մասին է խոսում ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը՝ Իջևանում
    Խաղաղության պայմանագիրը ստորագրելու՝ Փաշինյանի խիզախությունը ողջունելու համար է Հայաստան եկել ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը: «Հայլուր»-ը Իջևանում նրա ասուլիսի ժամանակ հետարքրքվել է, թե ՆԱՏՕ-ական երկրները, բացի մտահոգություն հայտնելն ու կոչեր հնչեցնելը, ինչ կարող են անել Ադրբեջանին զսպելու համար:
    22:15
    20.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    0:2 հաշվով Հայաստանը զիջում է Վրաստանի ընտրանուն
    ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկությունում այսօր՝ մարտի 20-ին Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալում է Վրաստանի ընտրանուն։ Առաջին խաղակեսն ավարվեց։ 0:2 հաշվով Հայաստանը զիջում է Վրաստանի ընտրանուն։ 33-րդ րոպեին աչքի ընկավ Գեորգի Կոչորաշվիլին, իսկ 37-րդ րոպեին՝ Ժորժ Միկաուտաձեն։
    22:05
    20.03.25
    Ավելին
  • Տարածաշրջան
    Թուրքերի զայրույթն ու Էրդողանի վախը. հեղափոխության սարսափ Թուրքիայում
    Չնայած Թուրքիայի իշխանությունների զգուշացումներին՝ Ստամբուլի քաղաքապետի ձերբակալությունից հետո Թուրքիայի ամենամեծ քաղաքում զանգվածային ցույցեր են: Ոստիկանությունը հատուկ գործողությունների է անցել:
    22:00
    20.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կոչ ենք անում խստագույն պատասխանատվության ենթարկել Անդրանիկ Քոչարյանին` սանձարձակ պահվածք ցուցաբերելու և լրագրողին վիրավորելու համար․ հայտարարություն
    Կոչ ենք անում խստագույն պատասխանատվության ենթարկել Անդրանիկ Քոչարյանին` սանձարձակ պահվածք ցուցաբերելու և լրագրողին վիրավորելու համար: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ժուռնալիստների միությունը․ «Ներքաղաքական և արտաքին քաղաքական իրադրության յուրաքանչյուր սրմանը զուգահեռ՝ Հայաստանում ավելանում են լրագրողներին և լրատվամիջոցներին թիրախավորելու դեպքերը, ընդ որում՝ վերջիններիս կողմից իրենց օրինական մասնագիտական գործունեությունն իրականացնելիս: Ցավալի է, որ վերջին ժամանակներում լրագրողների և լրատվամիջոցների թիրախավորման դեպքեր տեսնում ենք թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր ճամբարներից, թե՛ նրանց նրանց հարող շրջանակներից: Որևէ կողմ չի կարող քննարկման առարկա դարձնել լրագրողի՝ հարց տալու իրավունքը: Սակայն այն ցինիզմը, որով լրագրողների հետ հարաբերվում են ՔՊ-ական իշխանության ներկայացուցիչները, չունի և երբևէ չի ունեցել հավասարը՝ ինչպես արգահատելի արարքի կատարման, այնպես էլ՝ դրա հետևանքների չգիտակցման տեսանկյունից: Ողբերգություն է տեսնել, որ սեփական երկրի լրագրողների հետ շփվել չցանկացող ՀՀ արտաքին գործերի նախարարն իր պաշտոնին ու դիրքին անհամարժեք կերպով է շփվում ընդամենն իրեն հարց տված լրագրողի՝ 24News -ի լրագրող Մերի Մանուկյանի և մյուս լրագրողների հետ: Առավել տգեղ է հետևել, թե ինչպես է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» իշխող խմբակցության (ՔՊ) տարիքն առած պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը խոսում իր երեխայի տարիքի կին լրագրողի՝ Yerevan Tribune-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հետ ու միայն այն պատճառով, որ վերջինիս տված հարցերը նրան դուր չեն գալիս: Անիմաստ է, իհարկե, իշխանություններին հերթական անգամ կոչ անել զսպել այս կամ այն պաշտոնյային, որովհետև յուրաքանչյուր նման դրսևորումից հետո նրանք ավելի լկտի, ցինիկ ու սանձարձակ են դառնում, բայց լրագրողի օրինական մասնագիտական գործունեության խոչընդոտումը կոնկրետ քրեական հոդվածի անվանում ունի: Սա՝ ի գիտություն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի: Լրատվամիջոցների ներկայացուցիչներին կոչ ենք որևէ դեպքում չտրվել սադրանքների, գործել օրենքի և մասնագիտական էթիկայի շրջանակներում: Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողներին թիրախավորելու, նրանց օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքերը, կոչ անում հատկապես իշխանության ներկայացուցիչներին՝ գալ կառուցողական դաշտ ու, ի վերջո, ըմբռնել՝ հարցերին պատասխանելն իրենց պաշտոնից բխող պարտադիր գործողություն է: Կոչ ենք անում խստագույն պատասխանատվության ենթարկել Անդրանիկ Քոչարյանին` սանձարձակ պահվածք ցուցաբերելու, պատգամավորական էթիկան խախտելու, լրագրողին վիրավորելու ու վերջինիս աշխատանքը խոչընդոտելու համար»։
    21:45
    20.03.25
    Ավելին
  • Քաղաքական
    Փաշինյանն Ալիևին «ընկերության հայտ է տալիս»՝ Ֆեյսբուքում.տարօրինակ հրահանգ՝ կանխատեսվող վտանգի պահին
    Փաշինյանն Ալիևին «ընկերության հայտ է տալիս»՝ Ֆեյսբուքում.տարօրինակ հրահանգ՝ կանխատեսվող վտանգի պահին
    21:30
    20.03.25
    Ավելին
  • Քաղաքական
    Ռադներդ քաշեք, եթե չեք կարողանում հետ բերել. հայ գերիների վերադարձն են պահանջում ՀՀ կառավարությունից
    Հայաստանի արտգործնախարարը՝ հեռավոր Բրազիլիայում, Հայաստանի քաղաքացիներն էլ կառավարության դիմաց են պահանջում ազատ արձակել գերիներին: Բաքվում, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանության» համար 15 տարվա ազատազրկման դատապարտված արցախցի Ռաշիդ Բեգլարյանի եղբյարն է այսօր եղել կառավարության դիմաց՝ պնդելով, որ Նիկոլ Փաշինյանն է մեղավոր իր եղբոր գերեվարման համար:
    21:15
    20.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՄԻՊ-ը դատապարտում է պաշտոնյաների կողմից էթնիկ պատկանելության հիմքով անհանդուրժողականություն հրահրելուն ուղղված խոսքը
    Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դատապարտելի է համարում հանրային գործիչների, պաշտոնատար անձանց կողմից էթնիկ կամ ազգային պատկանելության հիմքով վերջին օրերին լայնորեն տարածվող՝ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն հրահրելուն ուղղված խոսույթը։ Հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկումները վկայում են, որ նման խոսքը վերջին օրերին ստացել է լայն տարածում։ Հատկապես ակնառու է առանձին տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության, ինչպես նաև ներկայում ընթացող ՏԻՄ ընտրական գործընթացների շրջանակներում նման խոսույթի օգտագործումը։ Պաշտպանը հիշեցնում է, որ Հայաստանում տարածված էթնիկ և ազգային պատկանելության հիմքով ատելության խոսքին անդրադարձ է կատարել նաև Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովը՝ արձանագրելով այդ ոլորտում Հայաստանում առկա խնդիրները, նման խոսքի բացառման ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը, այդ թվում՝ ընդգծելով կրթության միջոցով հասարակությունում բազմազանության նկատմամբ հարգանքի արմատավորման, ինչպես նաև ցանկացած անձի կամ անձանց խմբի նկատմամբ էթնիկ կամ ազգային ծագման հիմքով խտրականության կանխարգելման ուղղությամբ քայլերի անհրաժեշտությունը։ Մարդու իրավունքների պաշտպանը հատկապես մտահոգիչ է համարում այն հանգամանքը, որ մի շարք դեպքերում կոնկրետ էթնիկ կամ ազգային պատկանելությունն օգտագործվում է որպես վիրավորանք պաշտոնատար անձանց և հանրային գործիչների կողմից։ Ավելին, նման խոսույթ լայնորեն տարածում են նաև զանգվածային լրատվության միջոցները։ Պաշտպանն ընդգծում է, որ թե հանրային իշխանության ներկայացուցիչները, թե հանրային գործիչները և թե զանգվածային լրատվության միջոցները պետք է ակտիվ դերակատարություն ունենան ոչ թե պարզապես նման խոսույթն իրենց կողմից բացառելու, այլ այդպիսի խոսքին հակազդելու տեսանկյունից։ Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում զերծ մնալ ատելություն ու խտրականություն պարունակող խոսույթից՝ ընդգծելով հասարակությունում բազմազանության նկատմամբ հարգանքի արմատավորման, ինչպես նաև ցանկացած անձի կամ անձանց խմբի նկատմամբ էթնիկ կամ ազգային ծագման հիմքով խտրականության կանխարգելման ուղղությամբ անհրաժեշտ և բավարար քայլեր ձեռնարկելու կարևորությունը։ Պաշտպանն ընդգծում է նաև Հայաստանի Հանրապետությունում ազգային փոքրամասնությունների նկատմամբ խտրական դրսևորումների բացառման կարևորությունը։ Նշենք, որ Երեւանի քաղաքապետը Տիգրան Ավինյանը ավագանու վերջին նիստի ընթացքում հետեւյալ հայտարարությունն էր արել. «Մարդիկ փափախով քուրդ չեն»:
    21:00
    20.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Մոսկվան ողջունում է առաջընթացը, որ արձանագրվել է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության գործընթացում. Զախարովա
    Մոսկվան ողջունում է առաջընթացը, որ արձանագրվել է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության գործընթացում՝ համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի հետ կապված: «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին մարտի 20-ին ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ընդգծելով, որ դա նշանակալի քայլ է Հարավային Կովկասում երկար սպասված անվտանգության ու զարգացման համար։ «Խաղաղության օրակարգում կան մի շարք կարևոր գլոբալ հարցեր, որոնք լուծման են սպասում, դա ճանապարհային, տնտեսական կապերի ապաշրջափակումն է տարածաշրջանում, դելիմիտացիան և հումանիտար բլոկը։ Հաստատում ենք նաև մեր պատրաստակամությունը բոլոր ուղղություններով աջակցություն ցուցաբերելու մեր գործընկերներին»,- ասել է Զախարովան և ավելացրել, որ ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը պատրաստ է մեկնել տարածաշրջան` համապատասխան կոնսուլտացիաներ անցկացնելու նպատակով։
    20:45
    20.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Կարծում եմ՝ նրանք պետք է դիմեն բժշկի, քանի որ ռուսաֆոբիան ախտորոշում է, դա հիվանդություն է․ Զախարովա
    Լիտվայում IKEA խանութի հրկիզմանը ենթադրյալ ներգրավվածության մեղադրանքները Մոսկվային անհեթեթ են, այս պնդումները հաստատող փաստեր չկան, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ավելի վաղ Agence France-Presse-ը հայտնել էր, որ Լիտվայի դատախազները մեղադրել են ռուսական ռազմական հետախուզությանը 2024 թվականին Վիլնյուսում IKEA խանութը հրկիզելու մեջ՝ դա անվանելով «ահաբեկչական ակտ»։ «Կարծում եմ, որ նրանք պետք է դիմեն բժշկի, քանի որ ռուսաֆոբիան ախտորոշում է, դա հիվանդություն է: Դա վարակիչ է, այն փոխանցվում է... Սա կատարյալ աբսուրդ է: Եթե կան տվյալներ, որոշ փաստեր, գոնե ինչ-որ բան: Ծանոթացե՛ք դրանց: Բայց ինչպե՞ս կարող եք ծանոթանալ դրանց: Պետք է հետաքննություն անցկացվի»,- ասել է Զախարովան: Նա հավելեց, որ փաստեր դեռ չկան։ «Ուղղակի կա ռուսաֆոբիա՝ հիվանդության տեսքով, որը տալիս է նման հայտարարություններ և քվազի արդյունքներ... Սա վատ է նրանց համար, որովհետև նրանք կշարունակեն բացատրել անձրևը, ամպրոպը, քամին ոչ որպես բնական երևույթ, ոչ թե կանխատեսել ժամանակակից գիտատեխնոլոգիական հնարավորությունների տեսանկյունից, այլ նաև խոսել Դաժբոգի, Պերունի և այլնի մասին։
    20:38
    20.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20։30 Էրդողանին տապալելու նոր փորձ. հեղափոխությո՞ւն է հասունանում Թուրքիայում
    Հայլուր 20։30 Էրդողանին տապալելու նոր փորձ. հեղափոխությո՞ւն է հասունանում Թուրքիայում
    20:30
    20.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Զախարովան մեկնաբանել է Երևանի կողմից ՀԱՊԿ-ին անդամակցության սառեցումը
    ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, խոսելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) Երևանի անդամակցության սառեցման մասին, հեգնանքով նշեց, որ որպես խոհարարություն սիրող տնային տնտեսուհի, կարող է ասել՝ սառեցնելը ժամանակ է պահանջում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին: «Ինչ վերաբերում է Ռուսաստանի պարտավորություններին Հայաստանի հանդեպ ՀԱՊԿ շրջանակներում և երկկողմ ձևաչափով, դրանք բոլորն ուժի մեջ են: Սա բոլորը լավ գիտեն: Միևնույն ժամանակ, ՀԱՊԿ-ին Երևանի անդամակցության սառեցումը, կարծում եմ, չի նպաստում Հայաստանի անվտանգության ամրապնդմանը, ինչը նույնպես ակնհայտ է... Որպես խնայող տնային տնտեսուհի, ով սիրում է ճաշ պատրաստել, ես ուզում եմ ձեզ ասել, որ հալեցնելը ժամանակ է պահանջում»,- ասել է Զախարովան ճեպազրույցում։ 2024 թվականի փետրվարին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հանրապետությունը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Հայաստանը դադարեցրել է իր ներդրումը կազմակերպության բյուջեում և ներկայացուցիչներ ուղարկել նրա միջոցառումներին ու վարժանքներին։ ՀԱՊԿ-ի կազմում են Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը։ 2024 թվականին ՀԱՊԿ-ում նախագահել է Ղազախստանը, իսկ 2025 թվականին նախագահությունն անցել է Ղրղզստանին։
    20:25
    20.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Զինված ուժեր
    ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
    Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 20-ին՝ ժամը 12:30-15։15-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։ Այս պահի դրությամբ Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը չի փոխանցել ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում։
    20:18
    20.03.25
    Ավելին
  • Միջազգային
    Թրամփը սեղմում է կարմիր կոճակը, Զելենսկին անկեղծանում է, իսկ Պուտինը պատրաստվում պատմական հանդիպմանը
    Ռուս-ամերիկյան պատվիրակությունների հերթական հանդիպումն է սպասվում հաջորդ երկուշաբթի Սաուդյան Արաբիայում: Բայց պաշտոնական աղբյուները չեն բացառում նաև Պուտին-Թրամփ հանդիպումը:
    20:15
    20.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով մեկ օրում առնվազն 85 պաղեստինցի է զոհվել
    Գազայի հատվածում Իսրայելի վերսկսած ռմբակոծությունների և ցամաքային գործողությունների հետևանքով մարտի 20–ին առնվազն 85 պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես տեղեկացնում է Reuters-ը՝ այս մասին հայտնել են Պաղեստինի առողջապահության նախարարությունից: Պաղեստինցի բժիշկները հայտնել են, որ իսրայելական հարվածները թիրախավորել են Գազայի հատվածի հյուսիսային և հարավային շրջաններում մի քանի տներ: Իսրայելը վերսկսել է օդային հարձակումները Գազայի վրա մարտի 18–ից, իսկ ցամաքային գործողությունները՝ մարտի 19–ից՝ փաստացի հրաժարվելով ՀԱՄԱՍ-ի հետ հունվարին հաստատված հրադադարից:
    20:00
    20.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գնել Սանոսյանը նոր աշխատանք կունենա․ ի՞նչ պաշտոն են խոստացել․ ArmLur
    Կեսգիշերային SMS-ով ՀՀ Տարածքային կառավարման և Ենթակառուցվածքների նախարարի պաշտոնից ազատված Գնել Սանոսյանը նոր աշխատանք կունենա: ArmLur.am-ի տեղեկություններով, նա Ամուլսարի հանքավայր կգործուղվի:
    19:45
    20.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայաստան-Վրաստան խաղից առաջ FAF-ի և Red Eagles-ի երկրպագուների միասնական երթը․ Ուղիղ
    Այսօր Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում իրար դեմ խաղալու են Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի հավաքականները։ Երկրպագուների փոխանցմամբ՝ այսօրվա խաղը բավականին թեժ մթնոլորտում է անցնելու։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ այսօր Հայաստան-Վրաստան խաղից առաջ Red Eagles-ը կազմակերպում է երկրպագուների միասնական երթ` Հանրապետության հրապարակի մետրոյի մոտից։ Նշենք, որ Սախարովի հրապարակում միավորվելու են Red Eagles-ի և FAF-ի երթերը, ինչից հետո միասին կշարժվեն դեպի Հանրապետական մարզադաշտ: Հավելենք, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այսօր ժամանելու է Երևան, որին կառավարությունում ընդունելու է Նիկոլ Փաշինյանը։ Հանդիպումից հետո 2 երկրների վարչապետերը կհետևեն Հայաստան-Վրաստան ֆուտբոլային մրցավեճին։ Խաղը սկսվելու է ժամը 21։00։ Հայ-վրացական սահմանին այս պահին հսկայական հերթ է։ Վրացի երկրպագուները շտապում են Երևան աջակցելու իրենց ազգային թիմին Ազգերի լիգայի խաղերի շրջանակում։
    19:34
    20.03.25
    Ավելին