Լրահոս
2025-04-04
-
ՔաղաքականՊարույր Հովհաննիսյանը նշանակվել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Պարույր Հովհաննիսյանին Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ նշանակելու մասին:Ավելին17:5604.04.25 -
ՔաղաքականՎահե Հովհաննիսյանը Նուբար Աֆեյանին է ներկայացրել Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավման հնարավորություններըՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է գործարար և բարերար, Flagship Pioneering ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Նուբար Աֆեյանի՝ Afeyan Initiatives for Armenia (AIFA) հիմնադրամի գործունեությունը Հայաստանում, ինչպես նաև մեր երկրում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։Ավելին17:4504.04.25 -
ՀասարակականՀրազդանում բացահայտվել են բնական գազի հափշտակության դեպքեր. կասկածյալը Նահապետ Գևորգյանի՝ «Հոկտեմբերյանցի Նովո»-ի տղան էՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչությունում (վարչության պետ Արթուր Զաքարյանի), ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության քննության գլխավոր վարչության ծառայողների հետ քրեական վարույթի շրջանակներում խուզարկություն է կատարվել Հրազդան համայնքի Քաղսի բնակավայրի 5/1 հասցեում գտնվող գազալցակայանում։ Հայտնում է Shamshyan.com-ը:Ավելին17:3004.04.25 -
ՔաղաքականՆոր նշանակում՝ ՀՀ քննչական կոմիտեումՎաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության պետ:Ավելին17:1504.04.25 -
ԻրավականԱրձանագրվել են ազատությունից զրկված անձանց մարմնական վնաuվածքներ. ՄԻՊ-ը մանրամասներ է ներկայացրել «Նուբարաշեն» ՔԿ-ի միջադեպիցԻնչպես արդեն հայտնել ենք, ապրիլի 3-ին Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարին ահազանգ էր ստացվել առ այն, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դիմակներով անձինք ծեծի են ենթարկել ցմահ դատապարտյալներին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ-ից:Ավելին17:0004.04.25 -
ԻրավականԱռանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու և կաշառք տալու մեջ մեղադրվող դատավորի օգնականի ու համայնքի վարչական ղեկավարի վերաբերյալ վարույթով նախաքննությունն ավարտվել էՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում Ազգային անվտանգության ծառայությունից ստացված նյութերի հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնականը օժանդակել է ՀՀ դատական իշխանության ներկայացուցչի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն՝ նույն մարզի համայնքի վարչական ղեկավարի մատնանշած անձի օգտին բարենպաստ վճիռ կայացնելու համար:Ավելին16:4504.04.25 -
ՔաղաքականԳյումրիում և Փարաքարում ՔՊ-ն ստացավ այն պատասխանը, որին արժանի էր. շնորհավորում եմ բոլորիս. Ռուբեն ՄխիթարյանԳյումրիում և Փարաքարում ՔՊ-ն ստացավ այն պատասխանը, որին արժանի էր: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Իմ հզոր համայնք» կուսակցության Գյումրու քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը:Ավելին16:2404.04.25 -
ՀասարակականԱպրիլի 7-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Իսակովի պողոտա-Առնո Բաբաջանյան փողոց խաչմերուկումԱպրիլի 7-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Իսակովի պողոտա-Առնո Բաբաջանյան փողոց խաչմերուկում և Լենինգրադյան - Հալաբյան փողոցների խաչմերուկում: Հայտնում են Երևանի քաղաքապետարանից:Ավելին16:0704.04.25 -
ՔաղաքականՄարդիկ վաղուց արդեն հասկացել են, որ քեզ հետ աշխատելն ու ասոցացվելը «զապադլո» է. Կարեն Քոչարյան«ՀՀ կառավարության նիստում վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հերթական ցնցող բացահայտումն է արել: «Երկրում մարդկային ռեսուրսի ճգնաժամ է, որի արդյունքում էլ հենց ՀՀ կառավարությունը սխալ կադրային քաղաքականություն է վարում։ Իսկ մարդկային ռեսուրսի ճգնաժամն էլ նրանից է, որ բնակավայրերի 70 տոկոսից ավելիում մանկապարտեզ չկա»Ավելին15:5604.04.25 -
Քաղաքական‹‹Մեր քաղաքը›› դաշինքը կտա անհրաժեշտ քանակությամբ քվե Վարդան Ղուկասյանին առանց որևէ ակնկալիքիԱԺ ‹‹Պատիվ ունեմ›› խմբակցության պատգամավորև Մարտուն Գրիգորյանը հայտարարություն է տարածել․ ‹Հարգելի գյումրեցիներ, շնորհակալ ենք Գյումրու ավագանու ընտրություններին ձեր մասնակցության համար, նախորդ օրերին ինձ ջերմ ու առանձնահատուկ ընդունելության, թիմիս աջակցելու և ‹‹Մեր քաղաքը›› դաշինքին ընտրելու համար։Ավելին15:4504.04.25 -
ՔաղաքականԼևոն Քոչարյանը հանդիպել է ԱԺ-ում փորձաշրջան անցնող ուսանողների հետ. հետաքրքրվել են Ռուսաստանի հետ հարաբերություններիցԵրեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի՝ խորհրդարանում փորձաշրջան անցնող ուսանողների հետ ապրիլի 4-ին հանդիպել եւ զրուցել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը:Ավելին15:3904.04.25 -
Հասարակական«Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի ճաշասենյակում հայտնաբերվել է 71-ամյա բուժառուի մարմինSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 1-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության 43 խումբը կանչով մեկնել է «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն, որտեղ հայտնաբերել է կնոջ դի։Ավելին15:2804.04.25 -
ՔաղաքականՄհեր Գրիգորյանն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են սահմանազատման գործընթացըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:Ավելին15:1904.04.25 -
ԻրավականՎերականգնվել է պետությանը պատճառված 181 մլն 591 հզր ՀՀ դրամըՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, որի արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 181 մլն 591 հզր ՀՀ դրամը:Ավելին15:0804.04.25 -
ՀասարակականՊետբյուջեի միլիոններով ստեղծված «ԱՌՖԻ» ընկերությունը 2,5 տարի անց կլուծարվի․ «Հետք»2022 թ. նոյեմբերին հիմնադրված «ԱՌՖԻ» ՓԲԸ-ն, որը պետական ընկերություն է, եւ որի կայացման համար պետբյուջեից միլիոնավոր դրամներ են ներգրավվել, առաջիկայում՝ իր ստեղծումից 2,5 տարի անց, կլուծարվի: Այս մասին «Հետքը» տեղեկացել է ՀՀ պետգույքի կառավարման կոմիտեից (ՊԳԿԿ):Ավելին15:0104.04.25 -
ՔաղաքականԱդրբեջանը չի կարող պահանջել, որ Հայաստանը թաղի անցյալը. Վարդան Օսկանյան«Հայաստան-Ադրբեջան բանակցությունների ներկա փուլում Բաքուն պահանջում է, որ Երևանը ընդունի նոր սահմանադրություն, որտեղ բացառված կլինի ցանկացած ձևակերպում, որը կարող է մեկնաբանվել որպես հավակնություն Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Հայաստանի՝ ինքն իրեն հարգող որևէ կառավարության պատասխանը պետք է պարզ և հստակ լիներ՝ «դա ձեր գործը չէ»:Ավելին14:4804.04.25 -
ԻրավականՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողությունՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Բաբախանյանի երդման արարողությունը:Ավելին14:3604.04.25 -
ՔաղաքականՀայոց ցեղասպանության ճանաչումը տարածաշրջանում խաղաղության և հաշտեցման հիմնաքարն է. Հայ դատի կենտրոնական գրասենյակԵվրոպական խորհրդարանի ապրիլի 3-ի լիագումար նիստի ընթացքում հատուկ ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Եվրոպական խորհրդարանի բազմաթիվ պատգամավորներ ընդգծել են պատմական այդ ողբերգության և վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղից էթնիկ հայերի հարկադիր տեղահանումների միջև խոր զուգահեռները։ Խորհրդարանականները Թուրքիային և Ադրբեջանին կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ որպես հաշտեցման կարևոր քայլ և խստորեն քննադատել ԵՄ-ի շարունակական համագործակցությունը Ադրբեջանի հետ՝ չնայած վերջինիս գործողություններին։Ավելին14:2804.04.25 -
ՔաղաքականԳևորգ Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի խորհրդականԳևորգ Խաչատրյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական։Ավելին14:1104.04.25 -
ՔաղաքականՊարույր Հովհաննիսյանն ազատվել է ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնիցՆիկոլ Փաշինյանի որոշմամբ, Պարույր Հովհաննիսյանն ազատվել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնից։Ավելին14:0404.04.25