Լրահոս

2025-04-10
  • Img default alt hy
    Իրավական
    Երևանում 44-ամյա տղամարդու մոտ առանձնապես խոշոր չափերի մեթամֆետամին է հայտնաբերվել
    Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, ապրիլի 8-ին Գյուլբենկյան-Հրաչյա Քոչարի փողոցների խաչմերուկում ձերբակալել են Երևանի բնակիչ 44-ամյա մի տղամարդու: Հայտնում են ՆԳՆ-ից: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է 5,02 գրամ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող սպիտակ բյուրեղանման զանգվածով փաթեթ: Տղամարդու խոսքով՝ հայտնաբերվածը «Կրիստալ» տեսակի թմրամիջոց է։ 44-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արաբկիրի քննչական բաժին: Թմրամիջոցի ձեռք բերման աղբյուրը պարզվում է։
    14:45
    10.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պուշկին փողոցում և Բաղրամյան պողոտայում
    Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. ապրիլի 11-ից Պուշկինի փողոցում և Բաղրամյան պողոտայում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ: Մասնավորապես՝ արգելվելու է մեքենաների կանգառը հետևյալ ճանապարհահատավծներում. Պուշկինի փողոցի հ.50 հասցեի հարակից ճանապարհահատվածում, Բաղրամյան պողոտայում՝ Բաղրամյան պողոտա – Մոսկովյան փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա – Իսահակյան փողոցի խաչմերուկ: Միաժամանակ նշված ճանապարհահատվածներում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ:
    14:30
    10.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպասվում է կարճատև անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի
    Քամին՝ հարավարևմտյան՝ 5-8մ/վ: Առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ ապրիլի 10-11-ին` 18-23 մ/վ, 12-ին, 15-ին՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 11-ին կնվազի 5-7 աստիճանով։
    14:15
    10.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Չինաստանն ԱՄՆ-ին նախազգուշացրել է մաքսատուրքային քաղաքականության հետևանքների մասին
    Միացյալ Նահանգները, գործելով բոլորին հակառակ, կկորցնի ժողովրդի վստահությունը և անհաջողություն կունենա: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին ապրիլի 10-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։ «Բոլորին հակառակ գործելով՝ ԱՄՆ-ն կկորցնի ժողովրդի վստահությունը և կձախողվի», - ասել է Լին Ցզյանը՝ մեկնաբանելով մաքսատուրքերի սահմանումը։ Ապրիլի 9-ին Թրամփը հայտարարել է չինական ապրանքների համար մաքսատուրքերը մինչև 125% բարձրացնելու որոշման մասին՝ 104%-ից։ Նա նշել է, որ դրանք «ուժի մեջ կմտնեն անմիջապես»։ Միևնույն ժամանակ Թրամփը նաև 90-օրյա դադար է տվել և ԱՄՆ-ի հետ բանակցությունների պատրաստ 75 երկրի ազատել սահմանված բարձր մաքսատուրքերից՝ փոխարենը սահմանելով 10% մաքսատուրքեր։ Ավելի վաղ, ի պատասխան Չինաստանի նկատմամբ սահմանված 104% մաքսատուրքերի, Պեկինն ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերը 34%-ից բարձրացրել էր մինչև 84%։
    14:00
    10.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում «Nissan March»-ը կոտրել է գազատար խողովակն ու հայտնվել ձորակում. վիրավոր կա
    Այսօր՝ ապրիլի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ 34-ամյա Սերոժ Հ.-ն իր վարած «Nissan March» մակնիշի ավտոմեքենայով Դավիթ Բեկի փողոցում դեռևս անհայտ հանգամանքներոմ դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին, կոտրել այն, հայտնվել ձորակում՝ բախվելով քարերին ու ծառերին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատակիցները, քաղաքացիներն ու ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
    13:45
    10.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Զինծառայողների՝ իբր խոնարհվելու վերաբերյալ դատողություններն ու պնդումներն առնվազն կեղծիք են․ ՊՆ
    Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր երեկ և այսօր մանիպուլյատիվ մեկնաբանություններ են անում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ ապրիլի 8-ին ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում անցկացրած վարպետաց դասի վերաբերյալ հրապարակված տեսանյութի շուրջ։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Այդօրինակ գրառումները շարունակվում են նաև դատախազության պարզաբանումից հետո: ՀՀ գլխավոր դատախազի և ակադեմիայի պետի՝ դահլիճ մուտքից անմիջապես հետո ակադեմիայի պետը կանգնած զինանձնակազմին տվել է «Ազա՛տ, նստե՛լ» հրահանգը: Նշված հրահանգից հետո, երբ զինանձնակազմը նստելիս է եղել, գլխավոր դատախազը ողջունել է կուրսանտներին, վերջիններս ուղղվել են, ողջունել հանրապետության գլխավոր դատախազին և հետո զբաղեցրել իրենց տեղերը: Զինծառայողների՝ իբր խոնարհվելու վերաբերյալ դատողություններն ու պնդումներն առնվազն կեղծիք են:Կից ներկայացնում ենք վերոշարադրյալը փաստող տեսանյութը (որի սկզբնական հատվածը մինչ այս չի հրապարակվել) և կոչ անում կուրսանտների՝ ՀՀ բանակի ապագա սպաների շուրջ անհեթեթություններ չհյուսել»,-նշված է ՊՆ հաղորդագրության մեջ:
    13:35
    10.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Շիրակի մարզպետը Նիկոլ Փաշինյանից SMS է ստացել. ինչ է ասել վարչապետը մարզպետին․ ArmLur
    ՀՀ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հետ՝ հետաքրքրվելով ձախողված ընտրություններից հետո SMS ստացել է Նիկոլ Փաշինյանից։
    13:25
    10.04.25
    Ավելին
  • Միջազգային
    Սպանությունների դաշտ է դարձել Գազան. Իսրայելի մահաբեր հարձակման հետևանքով տասնյակ զոհեր կան
    Գիշերը Իսրայելը շարունակել է Գազայի ռմբակոծությունը: Ավիահարվածներից 35 զոհի մասին է հայտնի: Տասնյակ մարդիկ անհետ կորած են: Իսրայելական զենքերը ավերել են Գազայի բնակելի շենքերը, փրկարարները փլատակներում կենդանի շունչ են որոնում:
    13:15
    10.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Շրջանառվում են կեղծ լուրեր 2007-ին ԱՄՆ Կոնգրեսի կողմից Ցեղասպանության ճանաչման շուրջ խոսակցությունների մասին. Վարդան Օսկանյան
    ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը գրում է. «Սոցիալական ցանցերում շրջանառվում են կեղծ լուրեր՝ իբր հիմնված Wikileaks-ի փաստաթղթի վրա, որոնք վերաբերում են 2007 թվականին ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ տեղի ունեցած դիվանագիտական խոսակցություններին։ Կցանկանայի ներկայացնել մի քանի դիտարկում։ Առաջին՝ այս լուրերի հեղինակը, ինչպես ինքն է ներկայացրել, պարզապես ստում է։ Նրա մեկնաբանությունները և հետևությունները չեն կարող բխել Wikileaks-ի բնօրինակի բովանդակությունից և քննարկումների էությունից։ Փաստաթուղթը կցված է։ Երկրորդ՝ այդ օրերին ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունները լարված էին, և ԱՄՆ-ի բանագնացը Հայաստան էր եկել՝ խնդրելու նաև մեր միջամտությունը Կոնգրեսում Հայոց ցեղասպանության հերթական ճանաչման հարցի հետաձգման համար։ Այդ զրույցում արտահայտված մտքերի ամբողջ նպատակը այն էր, որ ԱՄՆ-ի ճնշումը հանվի Հայաստանի վրայից և տեղափոխվի թրքական կողմի վրա։ Ով որևէ սխալ բան է տեսնում Wikileaks-ի փաստաթղթում արտահայտված մտքերի մեջ, իմ խորին համոզմամբ՝ շատ հեռու է դիվանագիտությունից և պարզապես չի ըմբռնում դրա էությունը և նպատակը։ Երրորդ՝ այս հերյուրանքների տարածողները նույն մարդիկ են, ովքեր ողջունել և ծափահարել են Արցախի հանձնումը Ադրբեջանին և Հայոց ցեղասպանության ժխտման փորձերը։ Նրանք այսօր պարզապես կախվում են պղպջակներից՝ զուր փորձելով մեղադրել ուրիշներին։ Մասնավորապես՝ նրանց, ովքեր բանակցային փաստաթղթերում ամրագրել են Արցախի ինքնորոշման իրավունքը՝ հանրաքվեի միջոցով, և որոնց կառավարման տարիներին 15 պետություն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Նման մարդկանց կարելի է միայն կարեկցել և պետք է հնարավորինս հեռու պահել կառավարման լծակներից։ Նրանց պատճառած վնասը Հայաստանին և ողջ հայությանը արդեն հատել է աստղաբաշխական չափերը»։
    13:00
    10.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Շենգավիթի դատարանում հայտնաբերվել է կարգադրիչների ծառայության 51-ամյա աշխատակցի դին
    Ապրիլի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Շտապօգնության 08» խումբը «ուշագնացություն» կանչով մոտեցել է Շենգավիթի դատարան, որտեղ հայտնաբերել են դատարանի աշխատակից, Երևանի բնակիչ 51-ամյա Արմեն Մ․-ի դին, հայտնում է Shamshyan.com-ը։ Շենգավիթ դատարանի կարգադրիչների բաժնի պետի տեղակալ, Երևանի բնակիչ 39-ամյա Բեգլար Հ․-ն ոստիկաններին հայտնել է, որ ապրիլի 8-ին ժամը 16։30-ի սահմաներում Շենգավիթի դատարանում տեղի ունեցող դատական նիստի ժամանակ ամբաստանյալ, Արարատի մարզի բնակիչ 33-ամյա Նարեկ Ս․-ն դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելով՝ բարձրախոսը նետել է ներկաներից մեկի ուղղությամբ, որին միջամտել է նիստերի դահլիճում ծառայություն իրականացնող կարգադրիչ Արմեն Մ․-ն՝ փորձելով կանխել Նարեկ Ս․-ի գործողություները, որի արդյունքում՝ ունենալով առողջական խնդիրներ, ինքնազգացողությունը վատացել է և հանկարծամահ եղել: Դատաբժշկի նախնական զննությամբ դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Դեպքի փասոտվ Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով Արմեն Մ․-ն ՀՀ Դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության աշխատակից էր, կոչումով կապիտան։
    12:45
    10.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Ադրբեջանը սահմանին զորք է կուտակե՞լ. ՀՀ արտաքին հետախուզության արձագանքը
    Հայլուր 12։30 Ադրբեջանը սահմանին զորք է կուտակե՞լ. ՀՀ արտաքին հետախուզության արձագանքը
    12:30
    10.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ստամբուլում մեկնարկել են ռուս-ամերիկյան խորհրդակցությունները
    Ստամբուլում տեղական ժամանակով ժամը 10:00-ին (Երևանի ժամանակով 11։00-ին) սկսվել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների խորհրդակցությունների երկրորդ փուլը։ Դրանք տեղի են ունենում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսության շենքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Խորհրդակցություններում ռուսական պատվիրակությունը գլխավորում է Վաշինգտոնում դեսպան Ալեքսանդր Դարչիևը, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի տեղակալ Սոնատա Քոուլթերը։ ԱՄՆ պետքարտուղարությունում հայտարարել էին, որ հանդիպմանը նախատեսվում է քննարկել երկու երկրների դիվանագիտական ​​ներկայացուցչությունների աշխատանքը, իսկ քաղաքականության, անվտանգության և Ուկրաինայի շուրջ իրադրության հարցերը խորհրդակցությունների օրակարգում ներառված չեն։ Ռուս-ամերիկյան նախորդ խորհրդակցությունները տեղի են ունեցել Ստամբուլում փետրվարի 27-ին ԱՄՆ գլխավոր հյուպատոսի նստավայրում. դրանք տևել են ավելի քան վեց ժամ։ Ինչպես նշվել է հանդիպման արդյունքների վերաբերյալ ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ, «քննարկումներն անցել են բովանդակալից ու գործարար մթնոլորտում»։
    12:19
    10.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դատախազությունը պահանջում է Կամո Մելքոնյանից բռնագանձել 14 անշարժ գույք, 59 միլիոն դրամ
    Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ վառելիքի ներկրմամբ զբաղվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սեփականատեր Կամո Մելքոնյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ - 14 անշարժ գույք, որից 10-ը՝ Երևանում, 4-ը՝ մարզերում. - Երևանում գտնվող 6 անշարժ գույքի գնման իրավունք. - 6 տրանսպորտային միջոց. - 4 իրավաբանական անձանցում մասնակցություն. - 59 միլիոն 518 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի և միջոցների մնացորդ։
    12:15
    10.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ապրիլի 15-ից հուլիսի 15-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն
    Հայաստանի կառավարությունը պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներ անցկացնելու նոր որոշում է ընդունել։ Հավաքները կանցկացվեն 2025 թվականի ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը ներառյալ։  
    12:00
    10.04.25
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 10.04.2025
    Մամուլի տեսություն 10.04.2025
    11:48
    10.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՊԵԿ-ը բացահայտել է շինանյութի առևտրի ոլորտում իրացման շրջանառության 800 միլիոն դրամի թերհայտարարագրման դեպք
    ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 800 միլիոն դրամի ստվերային շրջանառություն։ Մասնավորապես, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության տարածքային թիվ 14-րդ բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում գործող շինանյութի առևտրով զբաղվող անհատ ձեռնարկատերը վաճառված ապրանքների դիմաց վերցնում է կանխիկ գումար և չի տրամադրում ՀԴՄ կտրոն, փոխարենը տրամադրում է միայն ներքին հաշվառման փաստաթուղթ, ինչի արդյունքում խուսափում է առանձնապես խոշոր չափի հարկեր վճարելուց։ Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելու նպատակով ձեռնարկված համակողմանի և մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օպերատիվ տվյալները հաստատվել են, մասնավորապես, ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ 2023 թվականի հունվարից 1-ից մինչև 2025 թվականի հունվար ամսվա 31-ն ընկած ժամանակահատվածում Ա/Ձ-ի կողմից թաքցվել է շուրջ 800 միլիոն դրամի իրացման շրջանառություն։ Փաստական տվյալների հիմքով` կատարվել է պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկ, ըստ որի` պետությանը պատճառվել է շուրջ 250 միլիոն ՀՀ դրամի վնաս: Դեպքի առթիվ հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ: Հիշեցնենք, որ առկա իրավակարգավորումների համաձայն վաճառքից գանձված գումարների մուտքագրումը հսկիչ-դրամարկղային մեքենա պարտադիր է, ընդ որում, նշված պահանջի պարբերաբար չկատարումը կարող է վկայել նաև ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործությունների մասին, ուստի ՊԵԿ-ը հորդորում է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձանց ընդունել ի գիտություն օրենքի պահանջը և չկատարել ապօրինություններ։ Մանրամասները տեսանյութում:
    11:45
    10.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գյումրիի նորընտիր ավագանու կազմը մանդատները կստանա ապրիլի 14-ին
    Գյումրիի նորընտիր ավագանու կազմին մանդատները կհանձնվեն ապրիլի 14-ին։ Անցողիկ շեմը հաղթահարել է 5 քաղաքական ուժ: Համաձայն ընտրությունների արդյունքների՝ մանդատները կբաշխվեն հետևյալ կերպ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կստանա 14, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ 8, «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքը՝ 6, «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 3, «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքը՝ 2 մանդատ: Թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից «Արմենպրես»-ին հայտնեցին, որ «Իմ հզոր համայնք» կուսակցության ընտրացուցակի 3-րդ համարը՝ «Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի Գյումրիի մասնաճյուղի տնօրեն նկարչուհի Սուսաննա Մկրտչյանը մանդատից հրաժարման դիմում էր ներկայացրել։ Նրան կփոխարինի Սուսաննա Մոսոյանը։ Նորընտիր ավագանու առաջին նիստը կայանալու է ապրիլի 16-ին, որի ընթացքում էլ ավագանու անդամներն ընտրելու են համայնքապետ։
    11:30
    10.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը հերթական փորձությունն են պատրաստել. «Հրապարակ»
    ՔՊ-ից վտարված պատգամավորներ Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը հերթական փորձությունն են պատրաստել երբեմնի գործընկերների համար․ նրանք պատրաստվում են շրջանառության մեջ դնել Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծ՝ առաջարկելով քվեարկությունների ժամանակ քվեատուփերը հակառակ՝ շրջված դնել, որպեսզի ընտրողը քվեախցիկում թիկունքով կանգնած լինի ընտրական հանձնաժողովի անդամներին ու դիտորդներին, եւ նրանք տեսնեն ընտրողի գործողությունները։
    11:25
    10.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․51 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․63 դրամ։
    11:15
    10.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Իսկ Փաշինյանի գլխավորած «հավաքականն» ի՞նչ հաշվով է պարտվել ու պարտվում․ «Փաստ»
    Եզակի դեպքերը, որ Փաշինյանի «հավաքականը» կարող է իր ակտիվում գրանցել որպես «հաղթանակ», հետևյալներն են. ժողովրդավարության շեշտակի նահանջ, ոստիկանապետական, գեստապոյական ու ճնշիչ մեթոդների արմատավորում, քաղաքական ու պարզապես բռնաճնշումներ, հարկերի, տուրքերի, տուգանքների ավելացում, բյուջետային միջոցների խայտառակ մսխումներ, կոռուպցիայի խորացում... Այ, այս հարցերում, այո, Փաշինյանի «հավաքականը» հաղթում է: Բայց ո՞ւմ է հաղթում. Հայաստանի քաղաքացիներին, բնակչությանը, այսպես ասենք՝ «երկրպագուների» բազմությանը: Մեծ հաշվով, դրանք ևս խայտառակ պարտություններ են թե՛ պետության, թե՛ երկրի, թե՛ ժողովրդի ու ապագա սերունդների համար:
    11:00
    10.04.25
    Ավելին