Լրահոս
2025-04-10
-
Հասարակական2024թ.-ին Զինված ուժերում արձանագրվել է մահացության 40 դեպք2024 թվականին Զինված ուժերում արձանագրվել է մահացության 40 դեպք, այս մասին զեկույց է պատրաստել ՀՔԱ Վանաձորի գրասենյակը: Մահվան դեպքերից 13-ը՝ ավտովթար, 9-ը՝ ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնել, 5-ը՝ առողջական խնդիրներ, 4-ը՝ հրադադարի ռեժիմի խախտում, 3-ը՝ սպանություն, 3-ը՝ դժբախտ պատահար (հոսանքահարում՝ 1, ձնահոսք՝ 1, հայտնի չէ՝ 1) 2-ը՝ ավիավթար, 1-ը՝ հրդեհ (պաշտոնապես դասակարգվել է որպես սպանություն)։ Գրասենյակը նաեւ առաջարկներ է ներկայացնել, թե ինչ անել նման ողբերգական դեպքերը բացառելու համար: Մանրամասները՝ կայքում https://hcav.am/army-2025/Ավելին19:0010.04.25 -
Իրավական11 վիրավոր․ անցած 1 օրվա ընթացքում արձանագրվել է տրանսպորտային 11 պատահարՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 9- 10-ը: Բացահայտվել է 113 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես, բացահայտվել է 37 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, - 12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, - 6-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության և հոգեկան ներգործության, - 4 դեպք՝ խուլիգանության, - 3 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, - 2-ական դեպք՝ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, փաստաթղթեր կեղծելու, պետական սահմանն ապօրինի հատելու, դատավարության մասնակիցների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու: Բացահայտվել են նաև խոշտանգման, վստահված գույքի հափշտակության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, թմրամիջոցի մաքսանենգության, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցությանը խոչընդոտելու, տրանսպորտային միջոցի կամ հրազենի նույնականացման տարրերը կեղծելու կամ ջնջելու, սառը զենք կրելու, անհետաձգելի միջամտության կամ պաշտպանական որոշումը չկատարելու և ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու և այլ դեպքեր։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են՝ - բնակարանային գողության 3 դեպք, - գույքը ոչնչացնելու և վնասելու 1 դեպք: Հայտնաբերվել է 11 հետախուզվող, կամավոր ներկայացել` 4-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։ ՃՏՊ վիճակագրություն Անցած մեկ օրում գրանցված 11 ավտովթարի հետևանքով` 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։Ավելին18:4510.04.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Տգետ կառավարություն, խելացի գոմեր. ցեխի մեջ կորել է ՀայաստանըՀայլուր 18։30 Տգետ կառավարություն, խելացի գոմեր. ցեխի մեջ կորել է ՀայաստանըԱվելին18:3010.04.25 -
ՀասարակականԿոռուպցիան՝ փաստերով «ծամած դրեցի բերանները», բայց ծածկադմփոց արվեց. Արթուր ՉախոյանԲլոգեր Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Անհերքելի փաստերով հանրությանը ապացուցելու նպատակով, որ Երևանի քաղաքապետարանում համակարգային կոռուպցիա է գործում, միտումնավոր չէի հրապարակել անցած տարվա տեսանյութը և սպասում էի, թե երբ Երևանի քաղաքապետարանը կվճարի այդ կոռուպցիոն աշխատանքների համար։ Դրանից հետո կոռուպցիոն դեպքի մասին հայտնել էի Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներին՝ տրամադրելով բոլոր տեսանյութերը, որոնցում ակնհայտ և անհերքելիորեն երևում է, որ առանց բիտում ասֆալտ են փռել, որի դիմաց քաղաքապետարանը վճարել է։ Ասեմ ավելին՝ Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաները պնդում էին, որ տեսանյութը դեռ բավական չէ պատշաճ ընթացք տալու համար, և անհրաժեշտ է ասֆալտից նմուշներ վերցնել և լաբորատոր փորձարկման միջոցով պարզել՝ արդյոք բիտում կա, թե ոչ։ Այդ առիթով «պայմանավորվածություն» էր ձեռք բերվել՝ իրենց առաջարկով իմ նշած լաբորատորիայով կատարել փորձարկումը։ Շինբարեկարգման աշխատակցին «պայմանավորվածության» շրջանակում ցույց էի տվել, թե որ հատվածից պետք է ասֆալտի նմուշ վերցվի, և իմ առաջարկած «Դեպարտամենտի» լաբորատորիային իրենք համաձայնվել էին, բայց հետո ասացին՝ չի լինում։ Այնուհետև առաջարկեցի անել «Ճանշինի» լաբորատորիայով, և այդ պահից նրանք պարզապես անհետացան։ Ես ի սկզբանե գիտեի, որ այս կոռուպցիայի մասին Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներին տեղեկացնելուց հետո այն ծածկադմփոց են անելու։ Այդ իսկ պատճառով էլ նախապես էի պատրաստվել և նրանց տրամադրել անցած տարվա տեսանյութը, որպեսզի հետագայում անմեղ դեմքով չկարողանան կռուտիտ անել ու ասել, թե «տեղյակ չէինք եղել»: Նիկոլ Փաշինյան, դուք և ձեր թիմակիցներն այլևս իրավունք չունեք հայտարարելու, թե համակարգային կոռուպցիա չկա, քանի որ կոռուպցիան՝ անհերքելի փաստերով, կարելի է ասել «ծամած դրեցի բերանները», պատշաճ ընթացք տալու փոխարեն՝ հերթական անգամ ծածկադմփոց արվեց։ Հո հիմա էլ անմեղ դեմքով չեք ասելու՝ տեղյակ չէիք եղել»։Ավելին18:1510.04.25 -
ՀայաստանՀայ-իրանական զորավարժություններ՝ ադրբեջանական դիվերսիայից հետո՞Հայաստանի ու Իրանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները շարունակում են համատեղ զորավարժությունները: Հայկական ստորաբաժանումը զորավարժությունն անցկացնում է Հայաստանի տարածքում, իրանական ստորաբաժանումը՝ Իրանի տարածքում:Ավելին18:0010.04.25 -
ՄիջազգայինԵՄ-ն 90 օրով սառեցնում է ԱՄՆ-ի դեմ մաքսատուրքերըԵՄ-ն կշարունակի նոր մաքսատուրքերի մշակումն ԱՄՆ-ի դեմ, բայց դրանք սառեցնում է 90 օրով՝ «բանակցություններին հնարավորություն տալու» համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X սոցիալական հարթակում գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ «Մենք ի գիտություն ենք ընդունել նախագահ Թրամփի հայտարարությունը: Մենք ցանկանում ենք հնարավորություն տալ բանակցություններին: Մենք շարունակում ենք վերջնականացնել ԵՄ-ի պատասխան քայլերը, որոնք ստացել են մեր անդամ երկրների վճռական աջակցությունը, բայց 90 օրով սառեցնում ենք դրանք: Եթե բանակցությունները բավարար արդյունք չտան, մեր հակամիջոցները կգործարկվեն», - գրել է նա: Ֆոն դեր Լեյենը նաև հաստատել է, որ ԵՄ-ն մշակում է լրացուցիչ հակաքայլեր ԱՄՆ-ի մաքսատուրքերի դեմ։ «Ինչպես ասել եմ նախկինում, բոլոր տարբերակները քննարկվում են», - եզրափակել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Իսկ Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակի տեղակալ Ստեֆան դե Կեերսմաքերը Բրյուսելում կայացած ճեպազրույցում նշել է, որ ԱՄՆ-ն սառեցրել է միայն եվրոպական ապրանքների հիմնական զանգվածի նկատմամբ մաքսատուրքերը, բայց առայժմ ուժի մեջ են մնում մաքսատուրքերը Եվրոպայից պողպատի, ալյումինի և ավտոմեքենաների համար։ Ապրիլի 9-ին ԵՄ երկրները հաստատել են Միացյալ Նահանգներից լայն շրջանակի գյուղատնտեսական և արդյունաբերական ապրանքների համար 25% մաքսատուրքերի առաջին փաթեթի սահմանումը։ Մաքսատուրքերի երկրորդ փաթեթը պետք է գործարկվեր մայիսի 15-ին, և այնուհետև Բրյուսելը մտադիր էր նոր մաքսատուրքեր սահմանել մինչև դեկտեմբերի 1-ը: Այժմ այդ ամբողջ գործընթացը դադարեցված է: Ապրիլի 9-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 90 օրով դադարեցնում է մաքսատուրքերի բարձրացումն այն երկրների նկատմամբ, որոնք բանակցություններ վարելու պատրաստակամություն են ցուցաբերել։ Դրանց նկատմամբ կգործեն ներմուծման 10%-ի չափով մաքսատուրքեր։ Միևնույն ժամանակ ԱՄՆ ղեկավարը Չինաստանից ներմուծվող արտադրանքի նկատմամբ մաքսատուրքերը բարձրացրել է մինչև 125%:Ավելին17:4510.04.25 -
ԻրավականԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր. ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մարտի հաշվետվությունըՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը շարունակում է պայքարը քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման, ազատազրկված անձանց կողմից դրանց պահման և ապօրինի շրջանառության դեպքերը բացահայտելու և կանխելու ուղղությամբ: Այսպիսով՝ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժինների, ուղեկցումների բաժնի և քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների ծառայողները 2025 թվականի մարտի ընթացքում ազատազրկված անձանց անձնական զննությամբ, տեսակցության եկած քաղաքացիների մոտից, ներնետված, ինչպես նաև խցերում և բնակելի գոտու այլ հատվածներում պատրաստված թաքստոցներից հայտնաբերել են 7.01 գրամ թմրանյութերի նմանվող զանգվածներ, 151 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 173 պարագա, 8 wi-fi սարք, 61 կտրող-ծակող առարկա, 137.25 լիտր ինքնաշեն ոգելից խմիչք և այլ արգելված իրեր: Թվարկած բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական, վարչական, կարգապահական վարույթներ, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ: Քրեակատարողական ծառայությունը կոչ է անում պատասխանատվության չենթարկվելու համար զերծ մնալ անօրինական գործողություններից և խստագույնս պահպանել քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ օրենքով սահմանված պահանջները:Ավելին17:3010.04.25 -
ՀասարակականԵրևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է կայանված «Nissan»-ի և «Hyundai»-ի վրաԱյսօր՝ ապրիլի 10-ին, Երևանի տարբեր վարչական շրջաններում ծառերի կոտրման ու տապալման դեպքեր են տեղի ունեցել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշայնը, ժամը 13:50-ի սահմաններում քամու հետևանքով Տերյան փողոցի թիվ 54 հասցեի հարևանությամբ ծառը կոտրվել ու ընկել է կայանված «Nissan» և «Hyundai» մակնիշի ավտոմեքենաների վրա: Բարեբախտաբար տուժածներ չկան: Պարեկները սահմանազատել են տարածքը և տեղում պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը: Ահազանգով ժամանել են նաև Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները, ովքեր արդեն ձեռնամուխ են եղել հատուկ էլեկտրական սղոցներով ծառը մասնատելու ու այն այնտեղից տեղափոխելու համար:Ավելին17:1510.04.25 -
ՏարածաշրջանԱլիևը Էրդողանի հրավերով աշխատանքային այցով մեկնել է ԹուրքիաԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Ալիևն այցի շրջանակներում մասնակցելու է Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Իլհամ Ալիևին և Մեհրիբան Ալիևային Անթալիայի միջազգային օդանավակայանում դիմավորել են Անթալիայի նահանգապետ Հուլուսի Շահինը և այլ պաշտոնյաներ։Ավելին17:0010.04.25 -
ՀասարակականԱհազանգ. Սուրբ Աթոռի Գրիգորյան համալսարանում ընթանում է «Քրիստոնեությունը Ադրբեջանում» խորագրով միջազգային գիտաժողով«Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» (Artsakh Monument Watch) ծրագրի թիմն ահազանգում է «Հենց հիմա Վատիկանի Սուրբ Աթոռի հայրապետական Գրիգորյան համալսարանում ընթանում է «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդիականություն» խորագրով միջազգային գիտաժողովը։ Մինչև այսօր հայագիտական որևէ կազմակերպություն տեղյակ չի եղել այս գիտաժողովի մասին։ Կազմվել, հավաքագրվել են տասնյակ մասնագետներ տարբեր երկրներից (Թուրքիայից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Հարավային Կորեայից, Ռուսաստանից, Լեհաստանից, Իտալիայից, Վրաստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Կանադայից, ԱՄՆ-ից, Լիտվայից), որոնց նպատակն է բացառել հայ պատմության, հայ մշակույթի և հայերի առկայությունը Ադրբեջանի տարածքում, ուստի աղվանական են ներկայացվում հատկապես այն հուշարձանները, որոք հայկական են՝ պատված հարյուրավոր հայերեն արձանագրություններով. դա Ամարասն է, Գանաձասարը, Դադիվանքը և այլն։ Մեզ համար անհասկանալի է նաև ասպարեզի որոշ հայտնի հետազոտողների մասնակցությունը, ովքեր տեսել են որ այս գիտաժողովին որևէ հայ հետազոտող չի մասնակցում և չկա որևէ բառ հայերի մասին։ Մեր բողոքն ու ու մտահոգությունն ենք հայտնում հայկական մշակութապահպան կազմակերպություններին և համայնքներին, միջազգային գիտական հանրույթին, մեր բողոքն ենք հայտնում մեր իշխանություններին, որ մեր հիշողությունը, պատմությունը և մշակույթը այսպես սքողում և անտեսում են»։Ավելին16:4510.04.25 -
ՀասարակականԵրևանում ծառը կոտրվել և ընկել է պարսպի տակ կայանված «Volkswagen»-ի վրաԱյսօր՝ ապրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:20-ի սահմաններում Ահարոնյան փողոցի 2 և10 շենքերի հասցեում չորացած ծառը կոտրվել և ընկել է պարսպի տակ կայանված «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի վրա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:Ավելին16:3010.04.25 -
ՀասարակականԲոյկոտ և լարվածություն՝ Երևան-Աշտարակ ճանապարհին. քասախցիները կանչում են ՓաշինյանինՎաղ առավոտից Քասախ գյուղի բնակիչները փակել են Աշտարակ-Երևան ավտոճանապարհը՝ պահանջելով լուծել համայնքի տրանսպորտի խնդիրը։ Նրանք հայտարարել են, որ երկու տարի գործել է 59 համարի ավտոբուսը, սակայն այժմ որոշվել է դադարեցնել դրա աշխատանքը։ Փոխարենը, համայնքի բնակիչների խոսքով, փոխադրումները կրկին իրականացվելու են միկրոավտոբուսներով և ավելի թանկ ուղեվարձով։Ավելին16:2010.04.25 -
ՀասարակականԵրևանում «Mercedes»-ը հետիոտնային անցման մոտ վրաերթի է ենթարկել կին հետիոտնին. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցԱյսօր՝ ապրիլի 10-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 23-ամյա Արայիկ Ա.-ն իր վարած «Mercedes E350» մակնիշի ավտոմեքենայով Գայի պողոտա 24/3 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 51-ամյա Գայանե Գ.-ին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել է օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկներին վիրավորին տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:Ավելին16:1510.04.25 -
ՀասարակականՃՏՊ` հրդեհի բռնկմամբ․ կա տուժածԱպրիլի 10-ին, ժամը 12:25-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Զվարթնոց թաղամասի սկզբնամասում «Lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառին և բռնկվել: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 12:33-ին, մարել՝ 12:51-ին: Մասամբ այրվել է ավտոմեքենան։Ավելին16:0010.04.25 -
ՀասարակականԼրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքների համարԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեցության աջակցության ծրագրին զուգահեռ իրականացվում է լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքների համար։ Այս մասին տեղեկացնում է պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակը: Միջոցառման պայմաններին համապատասխանող յուրաքանչյուր ընտանիքի հաշվով աջակցության չափը կազմում է 40,000 դրամ՝ գումարած 10,000-ական դրամ բռնի տեղահանված յուրաքանչյուր անդամի համար՝ սկսած 2-րդ անդամից։ Ովքե՞ր կարող են դիմել Աջակցությունից կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված այն ընտանիքները, որոնք. - չեն գտնվում պետական հոգածության ներքո կամ չեն բնակվում համայնքային/պետական սեփականություն հանդիսացող տարածքներում. - որոնց 1 անդամի հաշվով եկամուտները չեն գերազանցի 55,000 դրամը (գործող աջակցությունները մտնում են եկամտի հաշվարկում). - որոնց անդամները միևնույն բնակելի անշարժ գույքի նկատմամբ չունեն միանձնյա կամ առնվազն 50% բաժնային կամ համատեղ սեփականության կամ գնման իրավունք. - որոնց անդամները չունեն 2017 թվականի կամ ավելի թարմ արտադրության ավտոմեքենա կամ որոնց ավտոմեքենաների գույքահարկը պակաս է 15,000 դրամից։ Դիմելու կարգ Միջոցառմանը հայրենակիցները կկարողանան դիմել ապրիլի 22-ից սկսած՝ https://e-social.am/ սոցիալական պաշտպանության միասնական տեղեկատվական հարթակով: Դիմելու ընթացակարգի մանրամասների մասին կտեղեկացվի լրացուցիչ։ Հարցերի դեպքում զանգահարել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զանգերի կենտրոն՝ 114 հեռախոսահամարով։Ավելին15:4510.04.25 -
ՀայլուրՀայլուր 15։30 Ադրբեջանական դիվերսիա՞. Հայաստան-Իրան զորավարժությունների գլխավոր մեսիջներըՀայլուր 15։30 Ադրբեջանական դիվերսիա՞. Հայաստան-Իրան զորավարժությունների գլխավոր մեսիջներըԱվելին15:3010.04.25 -
Արտաքին քաղաքականությունՀայաստանի հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ ԵՄ-ին չեն վերաբերում. ԱլիևԵՄ-ն կոչ է անում բացել սահմանը Թուրքիայի և Հայաստանի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև, սակայն Եվրոպան այդ ամենի հետ որևէ կապ չունի: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ մեկնաբանելով Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարությունը, որը նա «տարօրինակ» է անվանել: Հիշեցնենք՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել էր, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների բացումը 30 տարի անց կարող է արմատապես փոխել իրավիճակը: «Դա ավելի կմոտեցնի Եվրոպան և Կենտրոնական Ասիան, քան երբևէ»,- նշել էր ֆոն դեր Լայենը: «Ես զարմացա, երբ լսեցի Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարությունները Կենտրոնական Ասիայի առաջնորդների՝ ԵՀ ղեկավարների հետ Ուզբեկստանում կայացած գագաթնաժողովում: Նա հայտարարել է Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացման մասին, որպեսզի իր ներդրումն ունենա Միջին միջանցքի կամ, ինչպես Եվրոպայում են անվանում, Գլոբալ դարպասի ստեղծման գործում», — ասել Է Ալիեւը: Նրա խոսքով՝ այդ միջանցքը գոյություն ունի, և Հայաստանը դրանում որևէ դերակատարում չունի։ «Մենք կարող ենք հասկանալ եվրոպացի պաշտոնյաների վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, բայց քարտեզները չի կարելի անտեսել։ Ադրբեջանն ու Վրաստանն են ստեղծել այս ամբողջ ենթակառուցվածքը, որն այսօր թույլ է տալիս Եվրոպային համագործակցել Կենտրոնական Ասիայի հետ: Մենք լսում ենք միայն Թուրքիայի և Հայաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանները բացելու կոչեր։ Ի՞նչ կապ ունի Եվրոպան դրա հետ։ Հայաստանի հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ նրանց չեն վերաբերում։ Որքան ԵՄ-ն հեռու մնա այդ հարցերից, այնքան լավ բոլորի համար», — եզրափակել է նա։Ավելին15:1510.04.25 -
ՔաղաքականՈրոշ շրջանակներ մի նոր «ցնցող բացահայտում» են «գտել» Վիկիլիքսում ու հերթական ֆեյք լուրն են փորձում ստեղծել. Լևոն ՔոչարյանՈրոշ շրջանակներ, իրենց հին աշխատաոճին հավատարիմ, երեկվանից մի նոր հատվածական «ցնցող բացահայտում» են «գտել» Վիկիլիքսում ու ամբողջ տեղեկանքից ընդամենը մի քանի տող տեղադրելով՝ հերթական ֆեյք լուրն են փորձում ստեղծել։ Այս մասին իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Պարզապես հիշեցման կարգով․ վիկիլիքսյան այդ տեղեկանքում վերարտադրված են ամենաթրքամետ-ադրբեջանամետ գործչի՝ Մեթյու Բրայզայի ընկալումները։ Սակայն, նույնիսկ այդ պարագայում տեղեկանքին ամբողջական ծանոթացումը դիվանագիտության մասին փոքր-ինչ պատկերացում ունեցող մարդու մոտ միայն հիացմունք կարող է առաջացնել այն կարողությունների և դիրքորոշումների վերաբերյալ, որ այդ ժամանակ Հայաստանն ուներ՝ թե՛ հարևան Իրանի հետ հարաբերությունների, թե՛ Արցախի հարցում, թե՛ Հայաստանի ներքին գործերին որևէ միջամտություն թույլ չտալու, թե՛ սփյուռքի հետ հարաբերությունների և թե՛ հայ-թուրքական հարաբերությունների և դրանում ԱՄՆ կողմից առաջ տարվող թեզերի վերաբերյալ։ Տարատեսակ մանիպուլյացիաները արմատից կանխելու համար պարզապես հիշեցնեմ, որ 1998-2008 թվականներին նաև մեր պետական դիրքորոշման արդյունքում շուրջ մեկուկես տասնյակ պետություն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն ընգրկված է եղել արտաքին քաղաքական առաջնահերթությունների ցանկում, իսկ թուրքական բոլոր անիմաստ առաջարկները բախվել են հայկական պետական ընկալումների կուռ դիրքորոշմանը։ Բոլոր հետաքրքրվողների համար կտեղադրեմ շատ հատվածային և մանիպուլյատիվ շրջանառվող տեղեկանքի ամբողջական տեքստը, առանց որևէ մեկնաբանության։ Պարզապես համադրեք շրջանառվող հատվածը՝ ուղեկցվող կեղծիքով և բուն տեղեկանքը՝ ամբողջությամբ։ Որ ոմանք սկսել են Վիկիլիքսն ուսումնասիրել, դա լավ է, վստահ եմ՝ այտեղ դեռ շատ բան կա, որ պետք է նաև մեր հանրությունն իմանա 1998-2008 թվականների մեր պետության ամուր դիրքորոշման մասին։ Այն մասին, որ ժամանակին Հայաստանի անունից բանակցել են մարդիկ, որոնք հասկանում էին՝ ինչ է պետությունը, պետական շահը և պետական մտածողությունը։ Մի բան որին, ցավոք, վաղուց կարոտ է հանրությունը։ Դիվանագիտական տեղեկանքները բանակից ազատվելու համար սեփական մոր վրա գրված ցուցմունք չեն, դրանք հասկանալը պահանջում են սթափ ընկալում, ինչը դասալիքներին հասու չէ»:Ավելին15:0010.04.25 -
ԻրավականԵրևանում 44-ամյա տղամարդու մոտ առանձնապես խոշոր չափերի մեթամֆետամին է հայտնաբերվելՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, ապրիլի 8-ին Գյուլբենկյան-Հրաչյա Քոչարի փողոցների խաչմերուկում ձերբակալել են Երևանի բնակիչ 44-ամյա մի տղամարդու: Հայտնում են ՆԳՆ-ից: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է 5,02 գրամ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող սպիտակ բյուրեղանման զանգվածով փաթեթ: Տղամարդու խոսքով՝ հայտնաբերվածը «Կրիստալ» տեսակի թմրամիջոց է։ 44-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արաբկիրի քննչական բաժին: Թմրամիջոցի ձեռք բերման աղբյուրը պարզվում է։Ավելին14:4510.04.25 -
ՀասարակականԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պուշկին փողոցում և Բաղրամյան պողոտայումՄայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. ապրիլի 11-ից Պուշկինի փողոցում և Բաղրամյան պողոտայում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ: Մասնավորապես՝ արգելվելու է մեքենաների կանգառը հետևյալ ճանապարհահատավծներում. Պուշկինի փողոցի հ.50 հասցեի հարակից ճանապարհահատվածում, Բաղրամյան պողոտայում՝ Բաղրամյան պողոտա – Մոսկովյան փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա – Իսահակյան փողոցի խաչմերուկ: Միաժամանակ նշված ճանապարհահատվածներում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ:Ավելին14:3010.04.25