Լրահոս
2025-04-10
-
Իրավական73-ամյա տղամարդը ձերբակալվել է․ նրա բնակարանի խուզարկությամբ 12 հրազեն և զինամթերք է հայտնաբերվելՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողներն ապրիլի 2-ին ստացել են օպերատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի Բելինսկու փողոցի բնակիչ 73-ամյա տղամարդը տանն ու կից շինություններում ապօրինի պահում է զենք-զինամթերք: Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, տեղեկությունը ստուգվել է, հաստատվել, ու Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ապրիլի 5-ին ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները դատարանի որոշմամբ տղամարդու բնակության վայրում կատարել են խուզարկություն՝ հայտնաբերելով 12 հրացան, հրազենի դետալներ և մեծ քանակի տարատեսակ ռազմամթերք: Ըստ աղբյուրի՝ 73-ամյա տղամարդը ձերբակալվել է ու տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր: Նախաքննությունը շարունակվում է:Ավելին23:5810.04.25 -
ՔաղաքականԵվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կայցելի ՀայաստանԵվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկու գլխավորած պատվիրակությունը ապրիլի 14-16-ը կայցելի Հայաստան։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքէջից։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության համաձայն՝ պատգամավոր Մարիա Կարապետյանը կստանձնի պատվիրակության ընդունման պաշտոնական գործընթացը։ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը հանդիսանում է ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակում համագործակցության հարթակ, որտեղ կարևոր է անդամ երկրների խորհրդարանների միջև երկխոսության ամրապնդումը։Ավելին23:4510.04.25 -
ՄիջազգայինՍտամբուլում ռուսներն ու ամերիկացիները գրեթե 6 ժամ չեն խոսել Ուկրաինայի մասինԳրեթե 6 ժամ տևած ռուս-ամերիկյան բանակցությունների 4-րդ ռաունդի ընթացքում Ուկրաինայի հարցը օրակարգում չի եղել: Թեև ստամբուլյան հանդիպման բովանդակության մասին մեկ տող անգամ չեն հայտնել ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ Մոսկվան, ռուսական կողմը նախապես հայտարարել էր, որ օրակարգում երկու երկրներում միմյանց դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքը վերականգնելու հարցն է:Ավելին23:3010.04.25 -
ՄիջազգայինԹագավոր Չարլզ III-ը և թագուհի Քամիլան հանդիպել են Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետՄեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը և թագուհի Քամիլան ամուսնության 20-ամյակի տոնակատարությունները համատեղել են պետական այցի հետ՝ շրջելով Իտալիայում, որտեղ հանդիպումներ են ունեցել երկրի նախագահի, վարչապետի և Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ, ով վերջերս դուրս է գրվել հիվանդանոցից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «BBC»-ին։ Հռոմի պապի հետ հանդիպումը նախապես չէր հայտարարվել։ Թագավորական զույգի պաշտոնական այցը Վատիկան հետաձգվել էր, քանի որ Ֆրանցիսկոսը թոքաբորբով հիվանդանալուց հետո, երկամսյա հանգստի կարիք ուներ։ Հանդիպումը հաստատվել է միայն ապրիլի 9-ի առավոտյան՝ թագավորական այցի երրորդ օրը։ Թագավորը և թագուհին Հռոմի պապին այցելել են նույն օրը կեսօրին Վատիկանի Սուրբ Մարթայի տանը (Casa Santa Marta)։ Վատիկանը հինգշաբթի առավոտյան հրապարակել է 20 րոպե տևած հանդիպման լուսանկարը։ Բուքինգհեմյան պալատից հայտնել են, որ թագավորը և թագուհին ուրախ են, որ Սրբազան Քահանայապետը իրեն բավական լավ է զգում նրանց ընդունելու համար և իրենք անձամբ հնարավորություն են ունեցել փոխանցելու իրենց բարեմաղթանքները։ Սա նաև երկու եկեղեցիների ղեկավարների հանդիպում էր։ Որպես Մեծ Բրիտանիայի միապետ՝ Չարլզը գլխավորում է Անգլիական եկեղեցին, որը 1534 թվականին բաժանվել է կաթոլիկ եկեղեցուց։Ավելին23:1510.04.25 -
ԻրավականՀունիսի 12-ի սարսափազդու դեպքերի գործով 1-ին դատական նիստը.15 մարդ մեղադրվում է խուլիգանության համարԵրևանում այսօր տեղի է ունեցել հունիսի 12-ի դեպքերի գործով առաջին դատական նիստը: 15 մարդ խուլիգանության համար է մեղադրվում, մեկը՝ զանգվածային անկարգություն անելու: Դատախազները նիստերի դահլիճում տեսագրություններ են միացրել հունիսի 12-ի դեպքերից՝ փորձելով ապացուցել, թե Սրբազան պայքարի մասնակիցները իրեր են նետել ոստիկանների ուղղությամբ, այդ տեսագրություններում հակառակ պատկերն են տեսել մեղադրյալների փաստաբանները:Ավելին23:0010.04.25 -
ԻրավականՀրապարակվել է ողբերգական վթարից կյանքից զրկված ընտանիքի գործով դատավճռի եզրափակիչ մասըՏուժողների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Հայարփի Սարգսյանը գրում է․ «Այսօր` 10.04.2025թ., ժամը 16։15֊ին, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Ա. Գեղամյանի նախագահությամբ, հրապարակվեց 2024թ. հուլիսի 26֊ի ողբերգական վթարից մահացած ընտանիքի գործով դատավճռի եզրափակիչ մասը։ Մեղադրյալ Արմեն Տոնոյանը ճանաչվեց մեղավոր, որպես հիմնական պատիժ` դատապարտվեց 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, իսկ որպես լրացուցիչ պատիժ` 3 տարի ժամկետով զրկվեց վարորդական իրավունքից։ Մյուս մեղադրյալ Արման Ալեքսանյանը ճանաչվեց մեղավոր, որպես պատիժ նշանակվեց տուգանք 750.000 ՀՀ դրամի չափով։ Տուժողների գույքային հայցերը բավարարվեցին մասնակի` համապատասխանաբար 4 մլն և 2 մլն ՀՀ դրամի չափով։ Հիշեցնեմ, որ նախորդ դատական նիստի ժամանակ մեղադրյալներն ընդունել էին իրենց մեղքը, նշանակվել էր արագացված դատաքննություն, նշանակվել էին լրացուցիչ դատալսումներ»:Ավելին22:4510.04.25 -
ԱրցախԱրցախը «հանցավոր պետություն» ներկայացնելու փորձ. Բաքվի սանձարձակ քայլերի դեմ ի՞նչ կանի ԵրևանըԱյսօր Բաքվի զինվորական դատարանում շարունակվել է, այսպես կոչված, 15-ի գործով հերթական դատական նիստը: Նիստից մանրամասներ չկան ադրբեջանական մամուլում:Ավելին22:3010.04.25 -
Իրավական16 տարեկան աղջկան հերոին են հյուրասիրել, դա վերջին ստորությունն է․ ArmlurՀայաստանի Հանրապետության «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն»-ում 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվառված թմրամոլների թիվը կազմում է 7512:Ավելին22:1510.04.25 -
ԻրավականԱբովյանի մսուր-մանկապարտեզին և գեղարվեստի դպրոցին հատկացված հողամասերը կեղծ աճուրդ-վաճառքների միջոցով փաստացի ձեռք է բերել համայնքի նախկին ղեկավարըԴատախազը 2025 թվականի ապրիլի 10-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Աբովյան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Վ.Գ.-ի և այլոց վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը: Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ 2015-2021 թվականների ընթացքում Աբովյան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Վ.Գ.-ն, նույն համայնքապետարանի աշխատակազմի սոցիալական ծրագրերի, առողջապահության և տեղեկատվության բաժնի պետ Ա.Զ.-ի և իր աներորդու կնոջ՝ Շ.Կ.-ի օժանդակությամբ, Աբովյան քաղաքի թիվ 6 մսուր-մանկապարտեզին և Աբովյանի գեղարվեստի դպրոցին հատկացված՝ ընդհանուր 83 միլիոն 450 հազար դրամ շուկայական արժեքով հողամասերը 2017-2018 թվականների ընթացքում ձևական աճուրդ-վաճառքների միջոցով օտարել է 6 միլիոն 625 հազար դրամով: Գույքի հանցավոր ծագումը և իրական պատկանելիությունը թաքցնելու նպատակով՝ հողամասերի նկատմամբ ձևականորեն գրանցվել է Վ.Գ.-ի աներորդու կնոջ՝ Շ.Կ.-ի սեփականության իրավունքը, մինչդեռ, օտարված հողամասերը փաստացի ձեռք են բերվել Վ.Գ.-ի կողմից: Վերոգրյալից բացի, «Հանրային ծառայության մասին» օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձ Վ.Գ.-ն, 2019-2021 թվականների ընթացքում, Աբովյան համայնքի վերոնշյալ հողամասերի վրա կառուցել է բնակելի տուն և օժանդակ շինություններ: Դրանց կառուցման համար կատարված շինարարական աշխատանքների ծախսը կազմել է 293 միլիոն 200 հազար դրամ, ինչն էականորեն գերազանցել է Վ.Գ.-ի օրինական եկամուտները: Վ.Գ.-ն, գիտակցելով, որ ապօրինի հարստացման արդյունքում ստացված դրամական միջոցներով կառուցված առանձնատան նկատմամբ իր սեփականության իրավունքը գրանցելու դեպքում հիշյալ հանգամանքը կարող է հայտնաբերվել իրավասու մարմինների կողմից, ձեռնամուխ է եղել նաև վերոհիշյալ առանձնատան նկատմամբ իրավունքները, դրա պատկանելիությունը և հանցավոր ծագումը թաքցնելուն: Այդ գործողությունների կատարմանը Վ.Գ.-ին օժանդակել է նրա վարորդ Ա.Ա.-ն: Մասնավորապես՝ Շ.Կ.-ի անվամբ սեփականության իրավունքով գրանցված հողամասերը 2019 թվականի հոկտեմբերի 7-ին ձևական առուվաճառքի պայմանագրերով օտարվել են Վ.Գ.-ի մտերիմ Ա.Յ.-ին: Այնուհետև, Ա.Յ.-ի կողմից տրված՝ նոտարական հաստատմամբ լիազորագրի հիման վրա՝ Վ.Գ.-ի վարորդը Ա.Յ.-ի անունից հանդես է եկել իրավասու պետական մարմիններում և սահմանված կարգի խախտմամբ օտարված հողամասերի վրա Վ.Գ.-ի ֆինանսական միջոցներով կառուցված և փաստացի նրան պատկանող բնակելի տան նկատմամբ՝ վարորդի դիմումի հիման վրա, 2022 թվականի մայիսի 19-ին գրանցվել է Ա.Յ.-ի միանձնյա սեփականության իրավունքը: Այսպիսով, քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հաստատվել է, որ Վ.Գ.-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, օգտագործելով պաշտոնեական դիրքը, թաքցրել, խեղաթյուրել է ձեռք բերված վերոնշյալ գույքերի հանցավոր ծագումը, դրանց նկատմամբ իրավունքներն ու գույքերի իրական պատկանելիությունը՝ օրինականացնելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ապօրինի հարստանալու արդյունքում ստացված՝ առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 376 միլիոն 650 հազար դրամ արժեքով գույքն ու եկամուտները: Դատախազը Վ.Գ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը), 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը), 310.1-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի հարստանալը), Շ.Կ.-ի նկատմամբ՝ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելը), 38-314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքին օժանդակելը), 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Ա.Ա.-ի նկատմամբ՝ 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (փողերի լվացմանն օժանդակելը), Ա.Զ.-ի նկատմամբ՝ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին22:0010.04.25 -
ԱրցախՓակված չէ ԼՂ հիմնահարցը. արցախցիների վրանում շարունակվում են քաղաքական կոնսուլտացիաները«Լեռնային Ղարաբաղի էջը փակված չէ». այս ուղերձով են այսօր խորհրդարանական ընդդիմության պատգամավորներն այցելել արցախցիների վրան ու իրենց աջակցությունը հայտնել նրանց նախաձեռնությանը:Ավելին21:4510.04.25 -
ՄիջազգայինԹրամփը բախվել է Չինական պատին. Վաշինգտոն-Պեկին կոշտ առևտուրԹրամփը, որ երկու ոտքը մի կոշիկում դրած հայտարարում էր, թե մաքսատուրքերի բարձրացումից նահանջ չի լինելու, հետքայլ է արել: Որոշել է 90 օրով հետաձգել մաքսատուրքերի բարձրացումը 75 երկրի համար. դրանք այն երկրներն են, որոնք զանգել են Թրամփին՝ մաքսատուրքերի հարցով:Ավելին21:3010.04.25 -
ՀասարակականՓաշինյանը Ժաննա Անդրեասյանին գործուղում է ԱթենքՎարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին Հունաստան գոծուղելու մասին։ «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ 1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին 2025 թվականի ապրիլի 28-30-ը գործուղել Հունաստանի Հանրապետություն (Աթենք)` երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով: 2. Ժաննա Անդրեասյանի՝ Հունաստանի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին: 3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Հունաստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի»,- նշված է Փաշինյանի ստորագրած որոշման մեջ։Ավելին21:1510.04.25 -
ԱշխարհՉինաստանը կկրճատի հոլիվուդյան ֆիլմերի ներմուծումը՝ արձագանքելով ԱՄՆ-ի մաքսատուրքերինՉինաստանը հայտարարել է հոլիվուդյան ֆիլմերի ներմուծման կրճատման մասին՝ որպես պատասխան քայլ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից չինական արտադրանքի նկատմամբ սահմանված նոր, ռեկորդային մաքսատուրքերին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Deadline Hollywood»-ը՝ հղում անելով Չինաստանի կինեմատոգրաֆիայի վարչության հայտարարությանը։ «Չինաստանի նկատմամբ սակագների բարձրացման ԱՄՆ կառավարության սխալ գործողություններն անխուսափելիորեն էլ ավելի կնվազեցնեն ամերիկյան ֆիլմերի նկատմամբ ներքին լսարանի բարեհաճությունը Մենք կհետևենք շուկայի կանոններին, կհարգենք հանդիսատեսի ընտրությունը և չափավոր կկրճատենք ներմուծվող ամերիկյան ֆիլմերի քանակը»,-նշված է հայտարարության մեջ։Ավելին21:0010.04.25 -
ՀասարակականԶվարթնոց թաղամասում հրդեհ է բռնկվել «Lexus»-ում. վիրավորին օգնության է հասել քաղացինԱյսօր՝ ապրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Երևան-Վաղարշապատ ավտոճանապարհի Զվարթնոցի կամրջի հարևանությամբ՝ Մանուշյան փողոցում, հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի բնակիչ 45-ամյա Արթուր Ս.-ի վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենայում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արթուր Ս.-ն տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Վիրավորին, ով այրվածքներ է ստացել, տեղում օգնություն է ցուցաբերել քաղաքացին, ով այնուհետև իր անձնական մեքենայով նրան տեղափոխել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներն անհրաժեշտ բուժզննում անցկացնելուց հետո նրան տեղափոխել են Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Մինչ հրշեջների ժամանումը՝ ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները: Ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի: Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը մեքենան վարելիս է եղել, և կրակայրիչը միացրել է ու հրդեհ է բռնկվել, վարորդը հասցրել է իրեն դուրս նետել ավտեմեքենայից: Այս տեղեկությունը վարկած է, որը ոստիկանությունը պարզում է:Ավելին20:4510.04.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Միրզոյան-Բայրամով շփումներ կլինեն Անթալիայում. հայ-թուրքական «կարևոր քննարկում»Հայլուր 20։30 Միրզոյան-Բայրամով շփումներ կլինեն Անթալիայում. հայ-թուրքական «կարևոր քննարկում»Ավելին20:3010.04.25 -
ՀասարակականԿեղտոտ նառոդ ենք, կեղտոտ էլ անձրև ա եկել. ցեխի մեջ կորել է ՀայաստանըՀայաստանում երեկ ցեխոտ անձրև է տեղացել: «Հայլուր»-ի հետ զրուցած երևանցիների կարծիքով՝ շինարարական փոշին է անձրևի հետ իջել քաղաքի վրա, հակառակն են ասում օդերևութաբանները:Ավելին20:1510.04.25 -
ՔաղաքականՄիրզոյանը Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հետ կմասնակցի պանելային քննարկմանԱպրիլի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հետ կմասնակցի «Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներ և հնարավորություններ» պանելային քննարկմանը։ Այդ մասին ասված է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի Ֆեյսբուքի էջում:Ավելին20:0010.04.25 -
ԻրավականԱղազարյանին ապօրինի վարձատրություն տալու և դրան օժանդակելու մեջ մեղադրվող անձանց վերաբերյալ գործը դատարանում էՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է որ Ա. Կ.-ն մեկ այլ անձի օժանդակությամբ ապօրինի վարձատրություն է տվել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորին: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Կ.-ն իր ծանոթի օժանդակությամբ դիմել է ԱԺ պաշտոնատար անձին՝ 200.000-300.000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց օրենքով նախատեսված կարգերի շրջանցմամբ 150․000-200․000 գլուխ գյուղատնտեսական կենդանիներ Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանելու գործընթացը կազմակերպելու համար: 2023 թվականի օգոստոսի 9-ին ԱԺ պատգամավորը հայտնել է, որ արդեն իսկ պայմանավորվածություններ է ձեռք բերել պաշտոնատար անձանց հետ, և գործընթացն սկսելու համար պահանջել է 200.000 ԱՄՆ դոլար, որից 100.000 ԱՄՆ դոլարը սկզբում, իսկ մնացած գումարը գործարքի մեկնարկից հետո տալու պայմանով: 2023 թվականի օգոստոսի 10-ին ԱԺ պատգամավորի հետ հանդիպման ժամանակ Ա. Կ.-ն վերջինիս տեղեկացրել է, որ կարող է 20.000 ԱՄՆ դոլար փոխանցել պաշտոնատար անձին, իսկ պայմանավորված գումարի մնացած մասը վճարել կենդանիների յուրաքանչյուր խմբաքանակի արտահանման ժամանակ: ԱԺ պաշտոնյան, սակայն, նշել է, որ նախապես որոշված գումարի չափը հաշվի առնելով՝ ինքն արդեն իսկ պայմանավորվածություններ է ձեռք բերել պաշտոնատար անձանց հետ, ուստի հրաժարվել է Ա. Կ.-ից 20.000 դոլար գումարը ստանալուց: ԱԺ պաշտոնատար անձին ապօրինի վարձատրություն տալու և դրան օժանդակելու համար վերը նշված երկու անձանց մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 439-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 46-439-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան: Նշենք, որ խոսքը վերաբերում է ՔՊ խմբակցությունից դուրս եկած Հովիկ Աղազարյանին:Ավելին19:4510.04.25 -
ՔաղաքականՄենք տգետ ենք. բարձր ձայներ՝ կառավարությունում կամ ի՞նչ է պատահել ՓաշինյանինՓաշինյանին այլ՝ ավելի խորը խնդիրներ են անհանգստացնում. ինչպես է կառավարությունը 7 տարի մնացել նույն դասարանում: Իր կնոջ՝ «Կրթվելը նորաձև է» արշավին միացած Փաշինյանը խոստովանել է, որ տգետ են իրենք:Ավելին19:3010.04.25 -
ՀասարակականԼևոն Տեր-Պետրոսյանը բուժզննման է ենթարկվելՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսնյանը հայտնել է․ «ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր այցելել է «Բեսթ լայֆ» բժշկական կենտրոն՝ պլանային հետազոտության»:Ավելին19:1510.04.25