Լրահոս
2025-04-10
-
ԻրավականԴատախազությունը պահանջում է նախկին պատգամավոր Արայիկ Գրիգորյանից բռնագանձել 15 անշարժ գույք, ավելի քան 6 միլիարդ դրամԳլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արայիկ Գրիգորյանից բռնագանձել 15 անշարժ գույք, ավելի քան 6 միլիարդ դրամ: Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի ապրիլի 3-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արայիկ Գրիգորյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ - 5 անշարժ գույք՝ Երևանում, 6 անշարժ գույք՝ Ավշար գյուղում, 2 անշարժ գույք՝ Ծաղկաձորում, 1 անշարժ գույք՝ Սուրենավան գյուղում, 1 անշարժ գույք՝ Արարատում. - 1 կառուցապատման իրավունք. - 1 տրանսպորտային միջոց. - 1 իրավաբանական անձում մասնակցություն. - ավելի քանի 6 միլիարդ 76 միլիոն դրամ:Ավելին10:5610.04.25 -
Մամուլի տեսությունՉեն հանձնվում. ի՞նչ տարբերակներ է աշխատեցնելու ՔՊ-ն Գյումրիում. «Փաստ»«Ապրիլի 16-ին կկայանա Գյումրու նորընտիր ավագանու առաջին նիստը, որի ժամանակ պետք է ընտրվի քաղաքապետ: Թվում է՝ ամեն ինչ այս առումով արդեն պարզ է: Սակայն Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն ՔՊ չէր լինի, եթե կարողանար արժանապատվորեն ընդունել պարտությունը: Մի շարք քպականներ այս օրերին հայտարարում են, թե «ամեն ինչ դեռ առջևում է», «ոչինչ դեռ կորած չէ» և այլն: Ավելին, նախօրեին ԱԺ նախագահն էլ ասել էր, թե իրենք քաղաքապետի թեկնածու են առաջադրելու:Ավելին10:4510.04.25 -
ՀասարակականՈ՞րն է «ցեխային անձրևների» պատճառը․ պարզաբանում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ երեկ հանրապետության տարածքում գործող ցիկլոնը դուրս գալով Միջերկրական ծովից, տեղափոխվեց Իրաք, այնտեղից՝ դեպի Կովկաս: Մթնոլորտի նման շրջանառության արդյունքում, հարավային հոսանքները Իրաքի անապատներից դեպի մեր երկիր տեղափոխեցին փոշու մեծ կոնցենտրացիա ունեցող օդ, ինչի արդյունքում շրջանների մեծ մասում տեղացին այսպես կոչված «ցեխային անձրևներ»: Տարվա այս ժամանակահատվածում գրեթե ամեն տարի նման երևույթները կրկնվում են մեր երկրի տարածքում, ինչը պայմանավորված է հարավային ցիկլոնների ներթափանցմամբ:Ավելին10:3010.04.25 -
Մամուլի տեսություն67 հազար դրամ արժողությամբ ճարմանդ, 1 մլն դրամ արժողությամբ շարֆեր. ինչ գնումներ են կատարել և ինչ նվերներ են ստացել իշխանությունները․ «Ժողովուրդ»Վերջերս գրել էինք, որ Ալեն Սիմոնյանին նվիրել են 925 հարգի արծաթյա ճարմանդ (տղամարդու), որը զարդարված է եղել չեխական գրանատ քարերով։ Ճարմանդն արժեցել է 67 հազար 280 դրամ. Սիմոնյանը գումարը փոխանցել է պետությանը։Ավելին10:1510.04.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ հարավարևմտյան՝ 3-6մ/վ: Առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ ապրիլի 9-11-ին` 18-22 մ/վ, 12-ին՝ 15-18 մ/վ արագությամբ։Ավելին10:0010.04.25 -
Զինված ուժերԱդրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածելԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 9-ին՝ ժամը 23:50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։Ավելին09:5010.04.25 -
Մամուլի տեսությունԴիանային կանչել են «на ковер»․ «Հրապարակ»Տեղեկություններ կան, որ 35-ամյա տղամարդու սպանությունը կապ ունի քաղաքապետի ամուսնու՝ ավագանու ՔՊ-ական անդամ Արամայիս Միրզոյանի հետ, մասնավորապես՝ սպանված Արթուր Պարոնյանն ամիսներ առաջ վիճել է Դիանա Գասպարյանի ամուսնու հետ:Ավելին09:4810.04.25 -
Մամուլի տեսությունՈնց թե դու իմ «թանին թթու ասե՞ս». «Փաստ»Մինչ ամբողջ ֆուտբոլային հանրությունն ու պարզապես ֆուտբոլասերները սպասում էին ՀՖՖ նախագահի հրաժարականին, նա որոշել էր ասուլիս տալ: Թե ինչու նա հրաժարական չտվեց, թե ինչպես հաջողվեց համոզել Նիկոլ Փաշինյանին, դեռ կանդրադառնանք: Այս անգամ խոսքն այդ մասին չէ: Պարզապես այն տոնայնությունը, այն բառապաշարը, այն մակարդակը, որով պաշտպանվում ու քննադատություններին արձագանքում էին ՀՖՖ նախագահն ու նրա տեղակալը (էլ «պատվիրված», էլ «ծրագրավորված», էլ «նախկիններ», էլ «ալան-թալան» և այլն), որոշակի մտորումների առիթ է տալիս:Ավելին09:4510.04.25 -
Մամուլի տեսությունՈ՞վ է ՔՊ-ական նոր պատգամավորը․ «Հրապարակ»Վիլեն Գաբրիելյանի՝ մանդատը վայր դնելուց հետո ՔՊ-ում թեպետ շատերի աչքն է պաշտպանության մշտական հանձնաժողովում նրա թափուր տեղի վրա, սակայն, մեր տեղեկություններով, այն կզբաղեցնի նրան փոխարինած Արտյոմ Մեհրաբյանը` Ռազմարդյունաբերության կոմիտեի արդեն նախկին նախագահը։Ավելին09:4210.04.25 -
Մամուլի տեսությունԱրտոնյալ մեղադրյալը պատգամավոր չդարձավ. իսկ ուր է նա. «Ժողովուրդ»Եվ, դատելով իրավիճակից, նա «արտոնյալ» մեղադրյալ է։ Բանն այն է, որ դատավոր Մկրտչյանը գործով մեղադրյալ Արշակ Օրդուխանյանի պաշտպան Սիմոն Հարությունյանի միջնորդությունը բավարարել է, եւ Մեղադրյալ Օրդուխանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը, վերացրել է, իսկ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված գրավը 5.000.000 (հինգ միլիոն) ՀՀ դրամի չափով թողել է անփոփոխ։ Խափանման միջոցը փոխել են Օրդուխանյանի առողջական խնդիրների պատճառով։ Դատարանի՝ միանգամից նման որոշում կայացնելը խիստ կասկածների տեղիք է տալիս, քանի որ հասարակ քաղաքացու դեպքում դատարանը այդքան բարեհոգի չէր գտնվի եւ կմերժեր, մինչդեռ ՔՊ-ական Օրդուխանյանի դեպքում, միգուցե, օգնել են քաղաքական կապերը։ Ավելին, հարց է առաջանում՝ այդ ինչ առողջական խնդիր է, որ Արշակ Օրդուխանյանը բուժումը չի կարող իրականացնել Հայաստանում եւ պարտադիր պետք է դուրս գա երկրից։Ավելին09:3810.04.25 -
Մամուլի տեսությունԻշխանությունը հույսը չի կորցնում. Փաշինյանն աշխատում է պառակտել ընդդիմությանը Գյումրիում. «Ժողովուրդ»Իշխանությունները դեռ հույսները չեն կտրում, որ ինչ-որ բան կպատահի, ու ապրիլի 16-ին ընդդիմադիրները Վարդան Ղուկասյանին չեն կարողանա ընտրել Գյումրու քաղաքապետի պաշտոնում:Ավելին09:3410.04.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:3010.04.25
2025-04-09
-
ՀասարակականՎթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Երևանում և Արմավիրի մարզում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս.թ. ապրիլի 10-ին ժամը 10.00-ից մինչև ապրիլի 11-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.Ավելին23:4809.04.25 -
ՀասարակականՀայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը չի մեկնաբանում սահմանին ադրբեջանական զորքերի կուտակման մասին լուրերըՀայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը չի մեկնաբանում Ադրբեջանի կողմից սահմանին զորքերի կուտակման մասին լուրերը։Ավելին23:3109.04.25 -
ԱշխարհՄյանմայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3,645-իՄյանմայում 7,7 մագնիտուդով ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 3,645-ի, 5,017 մարդ վիրավորվել է, ևս 148-ը դեռևս անհետ կորած են համարվում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է China News լրատվականը։Ավելին23:1609.04.25 -
ՔաղաքականՀայաստանի դատարաններն ավելի հաճախ ընկալվում են ներքաղաքական օրակարգի գործիքներ. Արմեն ԳևորգյանԱյսօր շատ պետություններում ժողովրդավարության անկումը զուգընթաց է դատական համակարգի նկատմամբ վստահության աճող քայքայմանը: Դատարանի վճիռների կատարման արդյունավետությունը գնահատելիս մենք պետք է հիշենք մի բան՝ դա զուտ իրավական ձևականության խնդիր չէ: Խոսքն արդարադատության նկատմամբ հանրային վստահության և մեր երկրներում օրենքի գերակայության ապագայի մասին է: Այս համատեքստում կարևոր է հասկանալ, թե Եվրոպական դատարանի որոշումներն իրականում ինչպես են ազդում արդարադատության որակի վրա և նպաստում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը:Ավելին23:0009.04.25 -
ՄիջազգայինՌազմաճակատում լավ չեն Զելենսկիի գործերը. չինացիներ՝ ռուսական բանակո՞ւմՌուս-ուկրաինական ճակատում պատերազմի ավարտը, կարծես, կասկածի տակ է: Մի դավադիր ծրագրի մասին է ահազանգում Մոսկվան: Ըստ Ռուսաստանի արտգործնախարարության, թեև ԱՄՆ նախագահի հետ բանակցում են խաղաղության մասին, Եվրոպայում և ՆԱՏՕ-ում որոշում կա տապալել այդ բանակցությունները և Կիևին դրդել նոր գործողությունների:Ավելին22:5409.04.25 -
Զինված ուժերՔննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Խորվաթիա համագործակցությանն առնչվող հարցերՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում մասնակցում է Ադրիատիկ ծովի պաշտպանության և տիեզերքի 8-րդ ռազմատեխնիկական ցուցահանդես-կոնֆերանսին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։Ավելին22:4809.04.25 -
ՔաղաքականԻշխանությունը սկանդալային առաջարկ է անում Կենտրոնում ապրողներին և մերժում է ընդդիմության առաջարկըԵրևանի կենտրոնում գույքահարկը չթանկացնելու մեխանիզմներ կան, դրանք հաշվարկել, օրենսդրական նախաձեռնություն է խորհրդարան տարել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը: Տնտեսագետ-պատգամավորը համոզված է՝ իր նախագիծը կարող է կասեցենել անշարժ գույքի հարկման բեռի ավելացումը: Իշխանականները մերժել են այս նախագիծը:Ավելին22:2109.04.25 -
ԻրավականԱրձանագրվել են խտրականության և ատելության խոսքի տարատեսակ դրսևորումներ, այդ թվում` արցախահայերի նկատմամբ, ինչը խիստ անթույլատրելի է․ ՄԻՊ«Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ դատապարտելի է համարում Հայաստանում տարածվող ցանկացած խոսույթ, որը խտրական է, անհանդուրժողականություն ու ատելություն հրահրող, այդ թվում` մարդու ծննդավայրի կամ բնակության վայրի հիմքով։Ավելին22:1609.04.25