Լրահոս

2025-04-12
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Ալիևին ցինիկ բռնապետ է անվանում ԵԽԽՎ նախագահը. վիրավորված Բաքվի արագ արձագանքը
    Հայլուր 12։30 Ալիևին ցինիկ բռնապետ է անվանում ԵԽԽՎ նախագահը. վիրավորված Բաքվի արագ արձագանքը
    12:30
    12.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Եվս 5 հայ ըմբիշ սկսում են մրցելույթները հունահռոմեական ոճի ըմբշամարտի ԵԱ-ում
    Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ապրիլի 12-ին պայքարի մեջ են մտնում 60 կգ Կարապետ Մանվելյանը, 67 կգ Սլավիկ Գալստյանը, 72 կգ Շանթ Խաչատրյանը, 82 կգ Սամվել Գրիգորյանը և 97 կգ Արթուր Ալեքսանյանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարապետ Մանվելյանի մրցակիցը 1/8-ում կլինի լեհ Սկրիպչակը։ Սլավիկ Գալստյանը 1/8-ում կհանդիպի ուկրաինացի Հրուշինին։ Շանթ Խաչատրյանն ուժերը կչափի Ուկրաինան ներկայացնող Նասիբովի հետ։ Սամվել Գրիգորյանի մրցակիցը ադրբեջանցի Գուրբանովն է։ Արթուր Ալեքսանյանը կմեկնարկի 1/8-ից և կհանդիպի էստոնացի Կարելսոնի հետ։
    12:15
    12.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պետք էր զարկ տալ ազգային-եկեղեցական միությանը․ Հայր Ասողիկ աբեղա Կարապետյան
    «Վատիկանը միշտ էլ մնում է նույնը. պարզապես, պետք է գիտնալ այդ «քաղաք-պետության» պատմությունը»,-արձագանքելով Սուրբ Աթոռի հայրապետական Գրիգորյան համալսարանում Ադրբեջանի ու Վատիկանի կազմակերպած «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդիականություն» խորագրով միջազգային գիտաժողովին, գրում է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը։ Նա շարունակում է. «Պարզապես, պետք չէր երբևէ լինել տիրադրուժ և «սուր ճոճել» հարազատ Հոգևոր Կենտրոնի դեմ՝ օտար կրոնական կենտրոնին բարեբանելով… Մինչդեռ, պետք էր զարկ տալ ազգային-եկեղեցական միությանը՝ աշխարհսփյուռ հայությանը խարսխելով ազգապահ ու հայրենաշեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Հայոց երկրի և ազգային ինքնագիտակցության ու հոգևոր անկախության վեմը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն է: Համազգային հոգևոր, մշակութային, քաղաքական միասնության առկայությամբ միայն վատիկանները կսաստվեն՝ զերծ մնալով ամեն տեսակ ոտնձգություններից: Իսկ Հայոց Եկեղեցին՝ ի գլուխ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, դարերի հոլովույթում որքա՜ն բյուզանդիոններ ու վատիկաններ է հաղթահարել. այս և գալիք բոլորին էլ կհաղթահարենք»։
    12:00
    12.04.25
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 12.04.2025
    Մամուլի տեսություն 12.04.2025
    11:53
    12.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրազդանի կիրճից 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոց
    Ապրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում Հրազդանի կիրճում՝ «Լոլիկ» ռեստորանային համալիրի մոտ, բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Սարգիս Ն․-ի վարած «Hyundai» մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 21-ամյա Վրեժ Ղ․-ի վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վերջիններս և «Լադա»-ի ուղևոր 39-ամյա Գառնիկ Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Ըստ նախնական տեղեկությունների՝ «Լադա»-ն տեխնիկական խնդիր է ունեցել ու վարորդը իջել է ուղևորի հետ ավտոմեքենան նորոգելու և այդ ժամանակ «Hyundai»-ը բախվել է «Լադա»-ին, ինչի հետևանքով վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց։ Արդյո՞ք «Hyundai»-ի, թե «Լադա»-ի կողմից են վերջինի վարորդը ու նրա ուղևորը վրաերթի ենթարկվել՝ պարզվում է։
    11:45
    12.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ի՞նչպես է հնարավոր հասնել իշխանափոխության․ «Ժողովուրդ»
    Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանին կհեռացնեն իմպիչմենտի միջոցով, սակայն գործընթացը ավարտին հասցնելու համար անհրաժեշտ թվով պատգամավորական ձայներ չկային:
    11:30
    12.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սարի թաղի տներից մեկում հրդեհ է բռնկվել. հայտարարվել է «ԲԻՍ 1»
    Այսօր՝ ապրիլի 12-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սարի թաղի 5-րդ փողոցի 13/1 տանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից՝ թիվ 3-րդ, ապա 2-րդ և 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից թվով 5 մարտական հաշվարկ: Ժամանել է նաև հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը: Տեղում հայտարարվել է հրդեհի վտանգավորության թիվ 1 կանչ: Պարեկները սահմանազատել են տարածքը, հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն: Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են տան սեփականատերն ու քաղաքացիները: Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
    11:15
    12.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վթար․ երկար ժամանակ ջուր չի լինելու
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    11:00
    12.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Շիրակի և Սյունիքի դատարաններում քաոսային վիճակ է․ «Հրապարակ»
    Մենք տեղեկացանք, որ նման իրավիճակում է հայտնվել Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ Կարեն Պողոսյանի քրգործը։ Նա արդեն 4-5-րդ դատավորն է փոխում։
    10:45
    12.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    «Մեկ դերասանի թատրոն»․ «Փաստ»
    Երկրորդ. Փաշինյանը կանխամտածված ու հետևողականորեն շարունակում է հայ ժողովրդին, հայ հասարակությանը վարկաբեկելու քարոզչաքաղաքական գիծը, եթե կուզեք՝ գործընթացը:
    10:30
    12.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՔՊ-ում շատերը պարզապես «տեղները չեն գտնում»․ «Փաստ»
    Մեր տեղեկություններով, այս ամենը ոչ թե ուղղված է լայն հանրությանը, այլ իրենց շարքերին: Բանն այն է, որ ՔՊ-ում շատերը պարզապես «տեղները չեն գտնում», քանզի բոլորն էլ շատ լավ հասկանում են՝ իրենց վարկանիշի միակ աղբյուրը՝ Նիկոլ Փաշինյանը, վաղուց այլևս ոչ միայն կորցրել է եղած վստահությունն ու վարկանիշը, այլև ներկայում ունի ամենաբարձր հակավարկանիշը, ինչպիսին երբեևէ չի ունեցել Հայաստանի ոչ մի ղեկավար:
    10:21
    12.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին՝ հարավարևմտյան՝ 5-8մ/վ: Առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ ապրիլի 11-ին` 18-23 մ/վ, 12-ին, 15-ին՝ 15-18 մ/վ արագությամբ։
    10:15
    12.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Լարված քննարկումներ` Կառավարությունում. բոլորի հարկերը բարձրանում են, բանկերինը՝ ոչ . «Ժողովուրդ»
    Իսկ ինչն է խնդիրը. ըստ Մհեր Գրիգորյանի փաստարկի, եթե բանկերի ծառայությունների մասով ԱԱՀ-ն սահմանվի, տուժելու են սպառողները, քաղաքացիները, քանի որ բանկերը ստիպված են լինելու իրենց ծառայությունների գները հարկի չափով բարձրացնել: Կստացվի, որ և՛ տոկոսները կբարձրացնեն, և՛ իրենց մյուս ծառայությունների գները, որպեսզի եկամուտների մակարդակը ապահովեն, և կտուժի բանկ մտնող յուրաքանչյուր քաղաքացի:
    10:06
    12.04.25
    Ավելին
  • Մշակույթ
    Պատմություն՝ արժեքների ու բարության մասին. Զոհրապ Բեկ-Գասպարենցի «Բարի մարդիկ» ֆիլմի պրեմիերան
    Ռեժիսոր-սցենարիստ Զոհրապ Բեկ-Գասպարենցի նոր ֆիլմը Սոս Սարգսյանի 95-ամյակին է նվիրված:
    10:00
    12.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարները մարել են տների տանիքներում բռնկված հրդեհը
    Ապրիլի 12-ին՝ ժամը 01։41-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Սարի թաղ թաղամասի 5-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, մեկ ջրատար, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սարի թաղ թաղամասի 5-րդ փողոցի երեք տների տանիքներում (150 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։27-ին, մարվել՝ 02։59-ին։ Այրվել են տների տանիքների փայտե կառուցատարրերը և տներից մեկի բակում՝ կուտակած տախտակներ։
    09:45
    12.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    «Կինտոյի գլխարկը դրել, եկել է Կապան». «Հրապարակ»
    ՀՀ ուժայինները, իհարկե, ամեն ինչ արել էին, որ այս անգամ Սյունիքում Նիկոլ Փաշինյանին «սյունյաց ողջույններով» չդիմավորեն, բայց դա չի նշանակում, թե Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը Սյունիքում բարձրացել է:
    09:42
    12.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ահա թե ինչպիսինն է հակառակորդ երկրի «դեմքը» Ռուսաստանում. «Փաստ»
    Այդ առումով վաղուց ուշադրություն է գրավել ոմն Բախտիյար Հասանով, որ սիրում է ներկայանալ որպես «Մոսկվայի ադրբեջանական համայնքի ղեկավար»: Այ, վերջերս էլ սույն Բախտիյարը Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանում ունեցած ելույթից հետո, զիյաբունիաթովական «ավանդույթներին» հավատարիմ, ընծաներ է տվել հիշյալ համալսարանի ռեկտորին: Դե, տվել՝ տվել է, իրենք, իրենց ադրբեջանական սովորույթները: Բայց խնդիրն այն է, որ նա հայտարարել է, թե այդ... «ձեռակերտ տքնության արդյունքները բերված են Շուշի քաղաքից»: Իսկ որ ոչ պակաս հետաքրքիր է, այդ մասին արագորեն հաշվետվություն է հղել յուր տիկնոջը, թե՝ «հայերի հախից եկա»:
    09:38
    12.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Աննախադեպ դեպք. Ռեկտորը յուղալի այլ պաշտոն էլ է ունեցել. «Հրապարակ»
    Կրթության մասին» օրենքի 40-րդ հոդվածը սահմանում է, որ ռեկտորը չի կարող միաժամանակ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտամանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից: «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» օրենքի 24-րդ հոդվածը սահմանում է, որ բանկի խորհրդի անդամները վարձատրվում են:
    09:34
    12.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Հիմա էլ ֆիլմարտադրությո՞ւնն են բերում Հայաստան. ներգրավված է ՔՊ-ական պատգամավորի ամուսինը․ «Ժողովուրդ»
    Օրինակ՝ ՔՊ-ական պատգամավոր էմմա Պալյանի հայրը ոսկերչության ոլորտում է նոր նվաճումներ արձանագրում։ Պալյանի հայրը անակնկալ դարձավ ոսկերչական խանութի սեփականատեր, ապա հայտարարվեց, որ դա ընտանեկան բիզնես է։
    09:30
    12.04.25
    Ավելին
2025-04-11