Լրահոս

2025-04-14
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում երթուղային ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
    Այսօր՝ ապրիլի 14-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13:25-ի սահմաններում Երևանի բնակիչ 64-ամյա Հրաչիկ Մ.-ն իր վարած «MAN» մակնիշի, Երևանի քաղաքապետարանում հաշվառված թիվ 36 երթուղին սպասարկող ավտոբուսով Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում՝ հետիոտնի համար նախատեսված անցման վայրում, վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիրի մարզի բնակիչ 26-ամյա Էմմա Մ.-ին:
    16:49
    14.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Քարաթափման հետևանքով Տաթև-Լծեն ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի
    Ապրիլի 14-ին, ժամը 13:28-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
    16:37
    14.04.25
    Ավելին
  • Քաղաքական
    Վարդան Ղուկասյանը կվարի Գյումրիի ավագանու առաջին նիստը. Մարտուն Գրիգորյանը հրաժարվել է մանդատից
    Այսօր թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովում մեծ անցուցդարձ էր. պատրաստվում են Գյումրիում նորընտիր ավագանու առաջին նիստն, որը երկու օրից է: Այսօր հայտնի է դարձել, որ «Մեր քաղաքը» դաշինքի ցուցակի առաջին համարը՝ Մարտուն Գրիգորյանը վայր է դրել ավագանու մանդատը: Նա խոստացել է, որ ապահովելու է անհրաժեշտ ձայներով, որ ապրիլի 16-ին Վարդան Ղուկասյանը դառնա Գյումրիի քաղաքապետ: Ի դեպ, առաջին նիստը հենց նա է վարելու, որպես ընտրված ավագանու ավագ անդամ:
    16:26
    14.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի, կամայականորեն բանտարկվածները պետք է ազատ արձակվեն. Ֆրանսիայի ԱԳ նախարար
    Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ համաձայնեցված տեքստը պետք է ստորագրվի, իսկ Բաքվում կամայականորեն ձերբակալված հայ բանտարկյալները պետք է ազատ արձակվեն։
    16:14
    14.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մշակույթ
    Արցախի Սարգսաշենը՝ տներով, փողոցներով, պատմական շերտերով, գրեթե հիմնովին ոչնչացվել է
    Ժամանակավորապես բռնազավթված Արցախի տարածքում «Ադրբեջանի Հանրապետության» կողմից վարվող պետական մակարդակի նպատակաուղղված և համակարգված քաղաքականությունը աճում է եկրաչափական պրոգրեսիայով, նշել է Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսով
    16:00
    14.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մովսեսի բնակիչները անցած 3 գիշերներին կրակոցների ձայներ են լսել. Ոսկան Սարգսյան
    Մովսեսի բնակիչները անցած 3 գիշերներին կրակոցների ձայներ են լսել։ Այս մասին գրել է լրագրող Ոսկան Սարգսյանը.
    15:49
    14.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 15։30 Թշնամու կրակոցներից Խնածախում վնասներ կան. ադրբեջանական զորքի կուտակում սահմանի՞ն
    Հայլուր 15։30 Թշնամու կրակոցներից Խնածախում վնասներ կան. ադրբեջանական զորքի կուտակում սահմանի՞ն
    15:30
    14.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է
    Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, ցածր տեսանելիություն։ Այս մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտը»:
    15:14
    14.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ԱԳՆ շենքի դիմաց ակցիայի մասնակիցները այրել են Կառավարության 2021-ի նախընտրական ծրագիրը
    «Ո՞ւր են ձեր 2021 թվականի ծրագրում նշված խոստումները։ Դուք խաբել եք ժողովրդին, թե զբաղվելու եք արցախցիների իրավունքների պաշտպանությամբ։ Ոչ մի կետ չեք իրականացրել։ Այս ծրագիրը չի սպասարկում ժողովրդի շահերը, այն ստելու և ձեր իշխանությունը պահելու համար էր»,- ասաց ակցիայի մասնակից Նարե Սիմոնյանը։
    14:58
    14.04.25
    Ավելին
  • Միջազգային
    Սարսափելի սխալ կամ ռուսական ողբերգական հարձակումը՝ Սումի քաղաքի վրա
    Սումի քաղաքի վրա ռուսական հրթիռային հարձակման զոհերի թիվը հասել է 34-ի: Մահացածներից 2-ը երեխաներ են: Ուկրաինական կողմը նաև 117 վիրավորի մասին է նշում: Ռուսական կողմը չի մեկնաբանել հարձակումը, ըստ ԱՄՆ նախագահի՝ սարսափելի սխալ է տեղի ունեցել: Դաշնության պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրությունից իմանում ենք, որ Սումիի վրա հարձակումից հետո առավոտյան Ուկրաինան Կուրսկի, Բրյանսկի, Տուլայի և ռուսական այլ բնակվայրերի ուղղությամբ ավելի քան 50 ԱԹՍ է արձակել:
    14:44
    14.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ապրիլի 23-ին կկայանա Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ավանդական Ջահերով երթը
    Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ՝ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունն ու «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը կազմակերպում են ավանդական Ջահերով երթը, որը կկայանա ապրիլի 23-ին՝ ժամը 19։15-ին: Երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից։ Այս մասին ասված է ՀՅԴ-ի տարածած հայտարարությունում:
    14:30
    14.04.25
    Ավելին
  • Քաղաքական
    Սխալ ընտրություն չանել, չվտանգել ռազմավարական շահը. Սամվել Կարապետյանը՝ ԵԱՏՄ- ԵՄ երկընտրանքի մասին
    «ԵԱՏՄ-ից դուրս գալը և դեպի Եվրամիություն կողմնորոշվելու փորձերը կարող են Հայաստանի համար լուրջ տնտեսական հետևանքներ ունենալ»,- այս մասին Մոսկվայում՝ Հայ գործարարների ասոցիացիայի բիզնես ֆորումի ժամանակ հայտարարել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, Հայ գործարարների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանը։ Նա կարևորել է ԵԱՏՄ առանցքային դերը Հայաստանի տնտեսության կայունության և զարգացման գործում: Ըստ գործարարի՝ Հայաստանի ապագան և բարգավաճումը ուղղակիորեն կախված են իրական տնտեսական ցուցանիշներից։ Նա նկատել է, որ անցած տարի ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը մեծացել է, հասնելով գրեթե 13 միլիարդի, իսկ ԵՄ-ի հետ՝ հակառակը կրճատվել է 14 տոկոսով՝ կազմել 2 մլրդ դոլար:
    14:23
    14.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Ինքնահռչակ տգետը քանդում է պետությունը և տնտեսությունը. Հրայր Կամենդատյան
    «Տգետի աշխատանքը եվ հույսը։Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակվել են սարսափելի թվեր։ 2025 թվականի առաջին երկու ամիսների ամփոփ տվյալները 2024 թվականի նույն ամիսների համեմատ բացել են տգետի աշխատանքի եվ հույսի գաղտնիքը։
    14:15
    14.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան տեսքով
    Ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ ապրիլի 14-ի երեկոյան ժամերից, 15-16-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ։ Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում կդիտվեն ձյան առատ տեղումներ, առանձին լեռնային մարզերում ձյան ծածկը կարող է հասնել 30-40 սմ և ավելի։
    14:00
    14.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևան-Գյումրի մայրուղին անտեր վիճակում է․ Մհեր Մելքոնյան
    «Երևան-Գյումրի մայրուղին երեկվա առատ ձյան տեղումներից հետո գտնվում է անմխիթար, անտեր վիճակում։ Ճանապարհը դժվարանցանելի է թե՛ Արթիկից դեպի Մարալիկի խաչմերուկ, թե՛ Մարալիկից դեպի Երևան»,- ֆեյսբուքյան եթերում հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մեքոնյանը՝ կոչ անելով պատկան մարմիններին անհապաղ մաքրման աշխատանքներ իրականացնել։ Հրապարակված կադրերին կից պատգամավորը գրել է․ «Անտերությունը հո պոզով-պոչով չի՞ լինում»։
    13:47
    14.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վերականգնվել է պետությանը պատճառված՝ 1 միլիոն 662 հազար դոլարին համարժեք 650 միլիոն դրամ վնասը
    Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ բազմաբնակարան շենքերի կառուցապատմամբ և բնակարանների վաճառքով զբաղվող երկու ընկերությունների 50 և 100 տոկոս բաժնեմասերի սեփականատերը, այդ ընկերությունների տնօրենի հետ նախնական համաձայնությամբ, 2020-2024 թվականների ընթացքում առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու և այդ միջոցով շահույթ ստանալու նպատակով, դիտավորությամբ թաքցրել են նշված ընկերությունների իրական եկամուտները: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի 51/2 և Երևան քաղաքի Վրացական փողոց 16/5 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքերից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրերում ներառել են իրականությանը չհամապատասխանող տվյալներ՝ անշարժ գույքի փաստացի գնի փոխարեն պայմանագրերում նշելով ավելի ցածր գին: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
    13:33
    14.04.25
    Ավելին
  • Հասարակական
    Ադրբեջանը կրակել է Խնածախի ուղղությամբ. վնասվել է գյուղի մշակույթի տունը
    Կիրակի ադրբեջանական կրակոցից վնասվել է Սյունիքի մարզի Խնածախ գյուղի մշակույթի տունը: Տեղեկությունը հայտնում է մեր Պաշտպանության նախարարությունը: Ըստ հաղորդագրության՝ ապրիլի 13-ին՝ ժամը 22:20-ի սահմանում են ադրբեջանցիները կրակել բնակավայրի ուղղությամբ, տուժածներ չկան: Ադրբեջանական կողմին Երևանը կոչ է անում հետաքննել Խնածախի մշակույթի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ Ինչպես գիտեք, մարտի վերջին Խնածախում ադրբեջանցիների կարկոցների հետևանքով տներից մեկի տանիքն էր վնասվել, մեկ այլ դեպքով՝ տներից մեկի պատուհանը: Ըստ խնածախցիների՝ դա գյուղապետի տունն է եղել:
    13:28
    14.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում բախվել են «Kia»-ն ու «Chery»-ն. վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կա վիրավոր
    Այսօր՝ ապրիլի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ի սահմաններում Լենինգրադյան փողոցում՝ Նոյ թաղամասի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ 38-ամյա Խոսրով Դ.-ի վարած «Chery» մակնիշի և 39-ամյա Հայկ Ն.-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները:
    13:23
    14.04.25
    Ավելին
  • Հասարակական
    Լարված իրավիճակ՝ Եղվարդի խճուղում. բնակարանի համար վճարել են, կառուցապատողը սնանկ է ճանաչվել
    Անաստաս Միկոյան 64-ի բնակիչները վաղ առավոտյան շուրջ 40 րոպե փակել են պահել Եղվարդի խճուղին: Բնակիչները բողոքում են, որ արդեն մի քանի տարի է՝ բնակարանի գնման իրավունք են ձեռք բերել, սակայն կառուցապատողը սնանկ է ճանաչվել, ու մինչ օրս նրանց բնակարանների հարցը չի լուծվել։ Կան բնակիչներ, որոնց խոսքով, կանխիկ վճարել են հենց կառուցապատողին ու հիմա չեն կարողանում ապացուցել դա: Միկոյան 64 հասցեի նորակառույցի սնանկ հայտարարված ընկերության տուժածներից է նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։ Նա փորձել է հանդարտեցնել բնակիչներին, վստահեցրել, թե հարցը Նիկոլ Փաշինյանի հսկողության տակ է, մինչդեռ, ըստ բնակիչների, կառավարությունը ծածկադմփոց է անում իրենց հարցը: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ապրիլի 16-ին բնակիչներին կընդունի Երևանի քաղաքապետը, որը հիմա գործուղման է։
    13:08
    14.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ԱՄՆ դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է կոռուպցիայի դեմ պայքարում միջազգային համագործակցությունը
    ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են եղել նաև ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի ու իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի տնօրեն Զաքարի Բարթերը և ԹՊԻՀ «Քրեական արդարադատության բարեփոխումների» ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանը:
    13:00
    14.04.25
    Ավելին