Լրահոս
2025-04-15
-
ՀասարակականԱնչափահասի ծնողն ահազանգում է․ «Արմենիա» բժշկական կենտրոնի բժիշկը հրաժարվել է բուժառուին ներարկում անելԵրևանի բնակիչ Ռուզան Մելքոնյանի անչափահաս դստերը մարտի 4-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում ծնկի վիրահատություն է կատարել բժիշկ Արա Այվազյանը, որը անցել է բարեհաջող և արդեն 1 ամսից ավելի երեխան գտնվում է բժշկի վերահսկողության տակ։ Այսօր՝ ապրիլի 14-ին, SHAMSHYAN.com էր զանգահարել Ռ․ Մելքոնյանը, ով ցանկացավ պատկան մարմինների՝ ՀՀ Առողջապահության նախարարության ուշադրությունը հրավիրել հետևյալ հարցին, ասելով․ «Երեխայիս վիրահատությունը լավ է անցել, բժշկից գոհ ենք, նաև հետվիրահատական շրջանում ամեն բան լավ է եղել, միչև այն բանը, երբ բժիշկը մեզանից պահանջեց մի դեղամիջոց, որը պետք է ամեն 6 ամիսը մեկ՝ 3 անգամ ներարկեր երեխային ու տվեց մի հեռախոսահամար, ասելով, որ զանգահարենք ու այդ դեղը ձեռք բերենք։ Զանգեցինք, բայց մեզ պատասխանեցին, որ տվյալ դեղորայքը չկա, այլ կա փոխարինող, որոնց արժեքները շատ չեն տարբերվում և մոտ 170 հազար դրամ արժեն։ Քանի որ մայրիկս էլ շուրջ 20 տարի ունեցել է նման խնդիր և լավ ծանոթ էր այդ դեղին, զանգեցի նրան, ով գտվում է ՌԴ-ում և 1 օրվա մեջ այդ դեղից ուղարկեց, որը այնտեղ արժեր կես գին։ Այսօր քանի որ այց ունեինք բժշկի մոտ, զանգեցի ու ասեցի, որ արդեն դեղորայքը ձեռք ենք բերել, բժիշկ Ա․ Այվազյանը մեզ պատասխանեց, որ քանի որ իր ասած տեղից չենք ձեռք բերել, ինքը դրսից բերած դեղ չի ներարկում, ես ասեցի, ոնց չեք ներարկում, ասեց, որ իրեն չի հետաքրքրում, ասեց, որ ինքը ունի վերևից հրաման, որ դրսից բերած դեղ չներարկի ու տանենք, ով ուզում է ներարկի ու հեռախոսը անջատեց իմ վրա։ Հետո զանգեցի Առողջապահության նախարարության թեժ գիծ, ասեցին, որ բժիշկը իրավունք չունի չներարկի և գնամ ու նույն բժշկի մոտից զանգեմ իրենց։ Հիմա ես չգիտեմ ինչ անեմ, ինչու՞ պետք է այլ բժիշկ գտնեմ, որ ներարկում անի, եթե իմ երեխան նրա բուժառուն է ու խնդրում եմ, որ Առողջապահության նախարարությունը հետևողական լինի նման հարցերին, քանի որ եթե այդ դեղը կարելի է ձեռք բերել կես գնով, ինչո՞ւ այստեղից գնեմ, մանավանդ եթե այստեղ չկա»։Ավելին10:0515.04.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 15-16-ին առաձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ արագությամբ։Ավելին10:0015.04.25 -
Մամուլի տեսությունԱրթիկի քաղաքապետը ճոճանակ ու վարագույր է գնել. «Ժողովուրդ»Համայնքապետարանը, համաձայն ՀՀ պետական գնումների կայքի, ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի կարիքների համար մարտի 21-ին 1 մլն 848 հազար դրամ արժողությամբ շերտավարագույրներ է ձեռք բերել։ Վարագույրների ընդհանուր քանակը եղել է 210-ը, իսկ մեկ հատի արժեքը կազմել է 8 հազար 800 դրամ։Ավելին09:5115.04.25 -
Մամուլի տեսությունՊԵԿ վարչության պետն ու տեղակալը քավոր-սանիկ են․ «Հրապարակ»ՀՀ ՊԵԿ-ում վերջին օրերին բարեվարքության քննությունների փուլ է և բոլորը՝ աշխատակիցներն ու պաշտոնյաները, փորձում են առավել զուսպ լինել, թաքցնել իրենց կապերը:Ավելին09:4815.04.25 -
ՀասարակականԵրևանի որոշ հասցեների գազամատակարարումը կդադարեցվիՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 15-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան և Արագածի փողոցներով պարփակված թաղամասի առանձնատների գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 15-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայի թիվ 19/1, 19/3 բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։Ավելին09:4515.04.25 -
Մամուլի տեսությունՈ՞վ և ինչո՞ւ է ԵԱՏՄ դրոշը բարձրացրել Երևանում․ «Փաստ»Օրերս «Փաստ» թերթի լրագրողն արձանագրել է, որ Երևանում Ռուսական գրքի տան մոտ Հայաստանի և Ռուսաստանի դրոշների մոտ բարձրացվել է նաև ԵԱՏՄ դրոշը: Մեր տեղեկություններով, նախաձեռնության հեղինակը հասարակական-քաղաքական գործիչ, «Իմ երկիր, իմ Հայաստան» հասարակական շարժման ղեկավար Մհեր Ավետիսյանն է:Ավելին09:4215.04.25 -
Մամուլի տեսությունԻ՞նչ է տասն օրից ավելի քննարկում ՍԴ-ն․ «Փաստ»Հիշեցնենք, որ 2020 թվականին, երբ ընդունվեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» աղմկահարույց օրենքը, ոլորտի բոլոր մասնագետները պնդում էին, որ այն ընդունվել է միջազգային փորձում առկա պահանջների ակնհայտ ու կոպիտ խախտմամբ: Չնայած նման կարևոր օրենքները, նախքան ընդունումը, համաձայն միջազգային փորձի, նախ փոխանցվում են Վենետիկի հանձնաժողով՝ հեղինակավոր այդ կառույցի կարծիքը ստանալու համար, բայց օրվա իշխանությունները խուսափել էին դրանից և չէին ուղարկել օրենքի նախագիծն այդ մարմին:Ավելին09:3815.04.25 -
Մամուլի տեսությունԱնդրանիկ Քոչարյանն է խնդրել հետաձգել իր վարքը քննող հանձնաժողովի հարցը. դռնփակ նիստ. «Ժողովուրդ»Նշենք, որ խմբակցությունը, քննարկելուց հետո, պետք է քվեարկություն իրականացնի խմբակցության ներսում եւ քվեարկության արդյունքում որոշվի էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծին կողմ է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, թե դեմ։Ավելին09:3415.04.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:3015.04.25
2025-04-14
-
ՔաղաքականԶեկույց՝ Ադրբեջանի կողմից Արցախում էթնիկ զտումների փաստական վկայությունների մասինՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հրապարակել է զեկույց Ադրբեջանի իշխանությունների կողմից 2023 թվականի սեպտեմբերին Արցախում էթնիկ զտումների փաստերի վերաբերյալ։Ավելին23:4414.04.25 -
ՀասարակականՍիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում սաստիկ բուք էՍիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում սաստիկ բուք է, և առատ ձյուն է տեղում։ Ճանապարհը սպասարկվում է կապալառուի կողմից։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։Ավելին23:3014.04.25 -
ՄիջազգայինՔրդերն աջակցություն են խոստանում Սիրիայի նոր իշխանությանը. թուրք-իսրայելական լարվածությունՍիրիայի իշխանությունը վերացնում է Հալեպում բարիկադները, բացում է ճանապարհները քրդերի «Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ի հետ Ալ-Շարաայի կնքած համաձայնագրից հետո: Ավելի քան մեկ ամիս առաջ է Դամասկոսում Սիրիայի ժամանակավոր կառավարության նախագահ Ահմեդ ալ-Շարաան հրադադարի համաձայնագիր ստորագրել «Սիրիայի դեմոկրատական ուժերի» ղեկավարի հետ: Փաստաթղթի կետերի համաձայն քրդական ուժերը միանում են Ալ-Շարաայի կարավառությանը:Ավելին23:1714.04.25 -
ՔաղաքականԴավաճանները չեն դադարելու իրենց դավաճանությունը․ Հովհաննես Իշխանյան«Գյումրու ընտրությունները գցել են զգոնությունը, ու պատրանք է ստեղծել, որ կարելի է պարզապես սպասել 2026թ ընտրություններին ու հարցերն այնտեղ լուծել։Ավելին23:1214.04.25 -
ՄիջազգայինԳլուխը կախ լսողներից չէ Իրանը. ԱՄՆ-ի հետ բանակցությունների 2-րդ ռաունդից առաջ Արաղչին Մոսկվա կգնաԱՄՆ-Իրան բանակցությունները կշարունակվեն ապրիլի 19-ին Հռոմում: Թեև Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին և Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը երկրորդ անգամ Օմանում չեն հանդիպի, սակայն արաբական այդ պետության միջնորդները ներկա կլինեն: Վաշինգտոնն ու Թեհրանը կառուցողական են անվանել ապրիլի 12-ին Մասկատում գրեթե 2,5 ժամ տևած բանակցությունները: Մինչև ամերիկացիների հետ երկրորդ հանդիպումը Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Մոսկվա կգնա: Փորձագետների գնահատմամբ՝ այս փուլում գրեթե չկա ռազմական էսկալացիայի վտանգ:Ավելին22:5414.04.25 -
ՍպորտԳառնիկ Չոլակյանը ՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 61 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը Եվրոպայի առաջնությունու բրոնզե մեդալ է նվաճել՝ երկամարտի 275 կգ արդյունքով (124+151 կգ):Ավելին22:4214.04.25 -
ՀասարակականԱկտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են տեղումներԱկտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` ապրիլի 14-ի երեկոյան ժամերից, 15-16-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։Ավելին22:2814.04.25 -
ՀասարակականՏրանսպորտի ուղեվարձը նորից 100 դրամ դարձնելու ճանապարհը փակում է իշխանությունը. ահազանգԵրևանում տրանսպորտի 150 դրամ ուղեվարձը 100 դրամ դարձնելու ճանապարհը փակում է կառավարությունը, համոզված են «Մայր Հայաստան» շարժման ղեկավարները: ՔՊ-ականները խորհրդարան մի օրինագիծ են տարել, ըստ որի տրանսպորտի ուղեվարձը հավասարեցվել է, այսպես կոչված, տեղական վճարին: Անդրանիկ Թևանյանի խոսքով՝ Հայաստանի օրենսդրությամբ, տեղական վճարները չեն կարող դառնալ հանրաքվեի առարկա:Ավելին22:1414.04.25 -
ՔաղաքականԵԱՏՄ-ն լքելը կվտանգի ՀՀ անվտանգությունը. Սամվել Կարապետյանը կոչ է անում հաշվարկել ազգային շահըՇատ ցավոտ կլինի ԵԱՏՄ որևէ կառույցից դուրս գալու Երևանի որոշումը Հայաստանի ամբողջ բնակչության համար, և ոչ միայն գործարարների: Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի խոսքով՝ Եվրամիությունն այս փուլում Հայաստանի համար պահանջների, չափանիշների ամբողջություն է՝ անդամակցության մշուշոտ հեռանկարով: Ռուս դիվանագետը կարծում է, որ եթե Հայաստանը գնա եվրոպական ճանապարհով, ապա կվերանայվեն ԵԱՏՄ անդամների հարաբերությունները Երևանի հետ: Եվրամիությանն անդամակցելու Հայաստանի քայլերի տնտեսական հետևանքների մասին է զգուշացնում նաև «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, Հայ գործարարների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանը։Ավելին21:5714.04.25 -
ՀասարակականՄայիսի 3-ին համապետական շաբաթօրյակ է«2025 թվականի մայիսի 3-ը հայտարարվել է համապետական շաբաթօրյակի օր։Ավելին21:4814.04.25 -
ՍպորտԱլեքսանդրա Գրիգորյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոնՄոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության կանանց 55 կգ քաշային կարգում Ալեքսանդրա Գրիգորյանը (անձնական մարզիչ` Քրիստինե Պետրոսյան) պոկում վարժության ժամանակ գլխավերևում պահեց 85 կգ: Գրիգորյանն այս վարժությունում 6-րդն էր: Հրում վարժությունում Ալեքսանդրան բարձրացրեց միայն 117 կգ և այս վարժությունում նվաճեց ոսկե մեդալ: Երկամարտի 202 կգ արդյունքով` Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: Այս մասին տեղեկացնում է Ծանրամարտի ֆեդերացիան:Ավելին21:3014.04.25