Լրահոս
2025-04-19
-
ՀասարակականՁորաղբյուր գյուղում ավտոմեքենան ընկել է ձորը. կա տուժածԱպրիլի 19-ին՝ ժամը 17:26-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել փոսում: Վարորդը և երկու ուղևոր ինքնուրույն դուրս են եկել փոսից։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, պատգարակել մյուս ուղևորին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։Ավելին22:1519.04.25 -
ՍպորտԾանրորդ Դավիթ Հովհաննիսյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՄոլդովայում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 96 կգ քաշային հայ ծանրորդը երկամարտի 373 կգ արդյունքով զբաղեցրել է երրորդ տեղը։ Պոկում վարժությունում Հովհաննիսյանը, հաջող կատարելով բոլոր երեք մոտեցումները, գլխավերևում պահել է 173 կգ կշռող ծանրաձողը և արժանացել է փոքր բրոնզե մեդալին, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ Հրում վարժությունում 203 կգ արդյունքով դարձյալ բրոնզե մեդալ է նվաճել։ Այսօր ավելի վաղ պայքարի են դուրս եկել նաև 81 կգ քաշային կանայք: Հայաստանի հավաքականի անդամ Էմմա Պողոսյանը երկամարտի 230 կգ արդյունքով զբաղեցրել է 5-րդ տեղը։ Պոկում վարժության ժամանակ Էմման բարձրացրել է 100, իսկ հրումում՝ 130 կգ կշռող ծանրաձողերը։ Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մարգարիտա Առաքելյանը երկամարտում ցույց է տվել 211 կգ արդյունք և 10-րդն էր (95+116 կգ):Ավելին22:0019.04.25 -
ՄիջազգայինԹրամփը չի կարողանում դադարեցնել ռուս-ուկրաինական պատերազմը. ԱՄՆ վերջին ճիգերըԱյսօր Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է երկու բնակավայրում՝ Շևչենկոյում և Օլեշնյայում, վերահսկողություն հաստատելու մասին: Եթե Օլեշնյայից մոտ 11 կիլոմետր դեպի հարավ գտնվող Գորնալ գյուղն էլ վերցնեն ռուսները, Կուրսկի շրջանն ամբողջությամբ նրանցը կլինի: Կատաղի մարտերը կշարունակվեն ապրիլի 21-ին՝ Մոսկվայի ժամանակով կեսգիշերին: Պուտինը հայտարարել է, որ այսօր երեկոյան 6-ից Զատկի հրադադար է հաստատվում:Ավելին21:4519.04.25 -
ՄիջազգայինՈւկրաինայի հետ բնական պաշարների գործարքը կապ չունի ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման հետ․ ՊետդեպՈւկրաինայի հետ մշակվող բնական պաշարների վերաբերյալ գործարքը որևէ կապ չունի ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման բանակցությունների հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին նշել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Թամմի Բրյուսը։ «Դա առանձին գործընթաց է։ Դա հրադադարի բանակցությունների մաս չէ և որևէ տարր չէ՝ ուղղված այդ աղետը դադարեցնելուն։ Դա այն է, ինչ կարևոր է Ուկրաինայի համար։ Եվ, իհարկե, դա տնտեսական գործընկերության հարց է», – ընդգծել է նա։ Պետդեպարտամենտի այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ուկրաինայի հետ բնական ռեսուրսներին վերաբերող գործարքը կարող է ստորագրվել ապրիլի 24-ին։ Ըստ նրա՝ գործարքի մանրամասները դեռ մշակման փուլում են։Ավելին21:3019.04.25 -
ՀասարակականԴավաճանություն է Ցեղասպանությունը մոռանալը. հիշողության գնդասեղըԱնվերջ փոքրանում է իրական Հայաստանը, անվերջ մեծանում է պատմականը: Արևմտյան Հայաստանի քարտեզի հետ արդեն Արցախի քարտեզն է պահանջատիրության հավաքների հրապարակներում: Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Գարեգին Նժդեհի արձանի մոտ փաստաթղթեր, հուշեր, լուսանկարներ է ցուցադրության հանել Դաշնակցությունը։Ավելին21:1519.04.25 -
ՏարածաշրջանՎրաստանում ու Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժերն ունեցել են նույն մագնիտուդն ու օջախի խորությունըՎրաստանի և Ադրբեջանի տարածքներում նույն՝ 3,3 մագնիտուդով և օջախի միևնույն խորության վրա երկրաշարժեր են գրանցվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են վրացական և ադրբեջանական լրատվամիջոցները։ Վրացական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Թբիլիսիի ժամանակով ժամը 14:50-ին Օնի քաղաքի մոտակայքում 3,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 11 կմ խորության վրա՝ Օնի քաղաքից 9 կմ հարավ-արևելք՝ Իրի գյուղում։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ադրբեջանական լրատվականներն էլ, իրենց հերթին, հայտնել են, որ երկրաշարժը գրանցվել է Յարդիմլի կայարանից 10 կմ հյուսիս-արեւելք։ Երկրաշարժը, որը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 16:00-ին, տեղի է ունեցել 11 կմ խորության վրա։Ավելին21:0019.04.25 -
ՀասարակականԵրևանում «Nissan»-ը բախվել է բազալտե եզրաքարին և հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրումԱյսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Դավիթաշենից դեպի Աշտարակ տանող ճանապարհահատվածում՝ Աշտարակի խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ կոտրելով երկաթե ճաղավանդակը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը:Ավելին20:4519.04.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Վարդան Ղուկասյանի դեմ մահափո՞րձ է նախապատրաստվում. պաշտոնավարման 1-ին օրվա ինտրիգներըՀայլուր 20։30 Վարդան Ղուկասյանի դեմ մահափո՞րձ է նախապատրաստվում. պաշտոնավարման 1-ին օրվա ինտրիգներըԱվելին20:3019.04.25 -
ՔաղաքականԻմ հողն եմ ուզըմ, ոչ թե փողը․ կղզիացած Կիրանցի խեղճ ու կրակ մարդիկՊարզ գյուղացիների իրական խնդիրները տեսնելու համար «Հայլուր»-ի նկարահանող խումբն է եղել Կիրանցում: Կիրանցցիները վարուցանք չեն կարողանում անել: Մոտ 60 հեկտար հող մնացել է Ադրբեջանի վերահսկողության տակ:Ավելին20:2519.04.25 -
ՀասարակականՏեսնում ենք ինքնահռչակ լուսավորիչներ, որոնք անկրթության աղաղակող շքահանդեսում «գիտելիք ու բարեկրթություն» են վաճառում․ Արշակ արքեպիսկոպոսՔրիստոսի Սուրբ Հարությունից երկու հազար տարիներ հետո տեսնում ենք ինքնահռչակ լուսավորիչներ, որոնք անկրթության աղաղակող շքահանդեսում «գիտելիք ու բարեկրթություն» են վաճառում: Այս մասին ասվում է Ճրագալույցի պատարագում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ գերաշնորհ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզում: Քարոզն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ. «Եւ եթէ Քրիստոս չիցէ յարուցեալ, ընդունա՛յն է քարոզութիւնն մեր, ընդունա՛յն են եւ հաւատքն ձեր»: «Եվ եթե Քրիստոս հարություն չի առել, ընդունայն է մեր քարոզությունը, ընդունայն է և ձեր հավատը»։ (Ա Կորնթ. 15:14) Քույրեր և եղբայրներ, Այսօր՝ ապրիլի 19-ը, 2025 թվական, Եկեղեցին Հայաստանյայց բոցավառվող ճրագներով դիմավորում է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը։ Երկու հազար տարվա հեռավորությունից Տիրոջ Հրաշափառ Սուրբ Հարությունը շարունակում է գերել մարդկանց հոգիները, չսպառվող հույս ու հավատ ներշնչել քրիստոնյաների սրտերին։ Այն առանցքն է ու գագաթնակետը քրիստոնեական հավատքի, անժխտելի վկայությունը Հիսուս Քրիստոսի Աստվածության։ Եվ որի համար սուրբ առաքյալը Փրկչի Հարությունից երկու տասնամյակ հետո Կորնթոս քաղաքի նորադարձ քրիստոնյաներին ուղղված իր նամակում անառարկելի համոզվածությամբ հայտարարում է․ «Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, ընդունայն է մեր քարոզությունը, ընդունայն է և ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:14)։ Այո, Սուրբ Հարությամբ ամբողջանում է Աստվածորդու փրկագործությունը, բացահայտվում Նրա երկրավոր առաքելության նպատակը։ Փրկչի Հարությանը նախորդող այս օրերին քրիստոնյաներս վերապրեցինք Տիրոջ երկրավոր կյանքի տիեզերական, բայց և ողբերգական իրադարձությունները։ Աշակերտների հետ Տիրոջը սեղանակից եղանք Վերնատանը, մասնակից եղանք Հաղորդության Սուրբ Խորհրդի հաստատմանը, ականատես դարձանք Հուդա Իսկարիովտացու մատնությանն ու դավաճանությանը, հետևեցինք հրեա աստիճանավորների խարդավանքներին ու հռոմեական զինվորների բռնություններին, ցնցվեցինք Քրիստոսի կրած չարչարանքներից, Գողգոթայի ճանապարհին ցավեցինք Տիրոջ սայթաքմամբ և վայր ընկնելով, Տիրամոր ու Տիրոջը հավատարիմ կանանց հետ վշտահար սրտով ողբացինք խաչին գամված Փրկչին, լսեցինք Նրա հոգեվարքի հառաչանքներն ու աղաղակող ձայնը․ «Աստված իմ, Աստված իմ, ինչո՞ւ թողեցիր ինձ» (Մատթ. 27:46)։ Թվում էր՝ Հիսուսի մահվամբ ավարտվեց մարդկային կյանքի հերթական մի պատմություն։ Թվում էր՝ եղավ այն, ինչ լինում է միշտ․ մահը կլանեց հերթական զոհին։ Այսպես անհիշատակ ու անփառունակ կավարտվեր Քրիստոսի ու քրիստոնեության պատմությունը, եթե մահը հաղթեր կյանքին, և եթե կնքված մնար գերեզմանի քարը։ Կավարտվեր, եթե չհնչեր խավարը ճեղքող հրեշտակաձայն ավետիսը. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»: Հարությամբ Հիսուս լիարժեքորեն բացահայտեց Իր Աստվածությունը։ Հիսուսի Հարությամբ իմաստավորվեցին Նրա կրած հալածանքներն ու չարչարանքները, Նրա խաչելության, մահվան ու թաղման խորհուրդները։ Քրիստոսի Հարությամբ մահը դադարեց լինել կյանքի առջև ծառացած անհաղթահարելի պատնեշ, այլ դարձավ մի դուռ, որ բացվում է դեպի հավերժություն։ Եվ դրա համար Քրիստոս ասում է. «Ես եմ Հարությունն ու կյանքը. ով հավատում է Ինձ, թեպետ և մեռնի, կապրի» (Հովհ. 11։25-26)։ Քրիստոսի Հարության տիեզերական ծավալները, սակայն, երբեք ու երբեք չեն նսեմացնում կամ ոչնչացնում երկրավոր կյանքի արժեքը, այլ այն դարձնում են հավիտենության նախասրահ։ Առանց Հարության՝ երկրավոր կյանքը դատապարտված է վերածվելու մի մրցասպարեզի, ուր մրցանակ են դառնում փչացող նյութը, խամրող գեղեցկությունը, ջլատվող ուժը և փոշիացող իշխանությունը։ Առանց Հարության՝ ջնջվում են բնագծերը մեղքի ու առաքինության, բարու և չարի, լույսի և խավարի։ Առանց Հարության՝ չկա՛ն սահմաններ ու չկա՛ն ուղենիշեր, չկա՛ն նպատակներ ու չկա՛ն միջոցներ և, վերջապես, չկա՛ կյանք, այլ կա միայն ու միայն սրընթաց ու աննպատակ մի վազք դեպի գերեզմանի գուբը։ Այսպես է Հարության ժխտումը ոչնչացնում կյանքը և մարդուն մղում ինքնաստվածացման, սեփական ցանկությունների ու իրավունքների բացարձակացման։ Մինչդեռ Հարության լույսի ներքո կյանքի յուրաքանչյուր հանգրվան՝ ծնունդից մինչև մահ, փրկության մի օղակ է հավերժության շղթայում։ Հարության լույսի ներքո երկրի գործերը արձագանք են ստանում հավերժության մեջ, երկրի ջանքերը գանձեր են դառնում երկնքում։ Եվ կրկին ու կրկին ճշմարիտ է Սուրբ Առաքյալը. «Եթե Քրիստոս Հարություն չի առել, ընդունայն է ձեր հավատը» (Ա Կորնթ 15։17)։ Հազար-հազար անգամներ մեր ժողովուրդն անցել է մահվան ու սարսափի հովիտներով, ցմրուր ըմպել դառնության բաժակը, քաջաբար մարտնչել արհավիրքների դեմ, երբեմն խելահեղ մի հուսախաբությամբ փորձել փախուստ տալ ողբերգական իրականությունից, իսկ երբեմն, նույնիսկ, կասկածի տակ առել Հարության ճշմարտացիությունն ու Աստուծո լինելիությունը։ Այսօր էլ շարունակում ենք կրել ցեղասպանական գործողությունների հետևանքները, դարձյալ հանդիպում որբացած երեխաների ծերացած դեմքերի, տեսնում ցավից գալարվող որդեկորույս մայրերի ցամաքած աչքեր, հայրենազրկված արցախահայերի թորշոմած հայացքներ, բանտերում ապօրինաբար պահվող և խոշտանգվող գերիներ, սեփական երկրում անպաշտպանությունից ու չքավորությունից կորացած մարդիկ։ Եվ նույն ժամանակ, այսօր, Քրիստոսի Սուրբ Հարությունից երկու հազար տարիներ հետո․ -տեսնում ենք մարդկային ցավի ու կարիքի նկատմամբ անտարբեր ու սնափառ հոգիներ, որոնք ինքնության ուրացման գնով փառք ու անձնական բարեկեցություն են փնտրում, -տեսնում ենք բարձր ամբիոններում ճամարտակող հռետորներ, որոնք իրապաշտության հանդերձանքով հայրենադավություն, պատմական հիշողությունից հրաժարում և ինքնաժխտում են քարոզում, -տեսնում ենք խոսքի աճպարարներ, որոնք ազատության ու արդիականության զարդարանքի մեջ սանձարձակություն են տարածում, -տեսնում ենք նաև ինքնահռչակ լուսավորիչներ, որոնք անկրթության աղաղակող շքահանդեսում «գիտելիք ու բարեկրթություն» են վաճառում: Եվ սրանք բոլորը պարծենում են այն ամենով, ինչի համար պետք էր ամաչել, և ամաչում այն ամենից, ինչով պետք էր պարծենալ։ Եվ այսպես են պատիվն ու հարգանքը, անցյալն ու ներկան, այլև ապագան աճուրդի հանվում մարմնապաշտության սև բագիններում: Մի՞թե այս ողբալի պատկերների առջև չի նսեմանում Սուրբ Հարությունը։ Ինչպե՞ս հավատալ, որ Փրկչի Սուրբ Հարության խորհուրդը կյանք ու փրկություն պիտի դառնա նաև այսօր մեզ համար։ Ես չունեմ խոսքեր՝ համոզելու ձեզ Հարության ճշմարտացիության մեջ, ես չունեմ բառեր՝ հավաստիացնելու ձեզ հավիտենական կյանքի իսկության մեջ։ Ունեմ համոզում, որ չի՛ կարող կյանքը սահմանափակվել անիմաստ ու ողբերգական մահվամբ։ Ունեմ համոզում, որ չի՛ կարող կյանքն ավարտվել լացով ու ողբերգությամբ, և չի՛ կարող գերեզմանը դառնալ կյանքի ողջ ու ամբողջ էությունն ու բովանդակությունը։ Ունեմ համոզում, որ Հիսուս իսկապես Հարություն է առել և դրանով է հենց Նա Աստված։ Աստված չի կարող մահանալ։ Եթե Աստված մեռած է, ուրեմն ընդունայն է ոչ միայն մեր քարոզությունն ու մեր հավատքը, այլև մեր ողջ կյանքը, և աննպատակ՝ մեր ողջ ընթացքը։ Իսկ քանի որ աննպատակ չէ մեր կյանքը, ուրեմն ճշմարիտ է Հիսուսի Հարությունը, և անժխտելի՝ Աստուծո լինելիությունն ու մասնակցությունը մեր կյանքին։ Եվ վերջապես, ավելի դյուրին է հավատալ այն բանին, որ Աստված իրապես Հարություն է առել, քան նրան, որ Աստված շարունակում է մնալ մահացած։ Արդ, փորձությունները վերածենք կամքի զորացման, մերժենք թերահավատությունն ու կասկածները, սայթաքելուց հետո վեր կենանք, մեղանչելուց հետո չդադարե՛նք մնալ Հարության մարտիկ, հուսախաբությունից հետո չպարտվենք անհուսությունից։ Պայքարենք մեղքի դեմ նախ մեր մեջ, ապա և ամենուր։ Պայքարենք կյանքի ու արժանապատվության համար, պայքարենք մեր հավատքի և ինքնության համար, պայքարենք առաջընթացի ու կատարելագործման համար։ Երբ չկա պայքար, մահն ամենուր է։ Հարությունն ամենուր է և ամեն ժամ, երբ Աստված դառնում է առանցքն ու ուղենիշը մեր կյանքի։ Հարությունն այնտեղ է, ուր չկա ատելություն ու թշնամանք, Հարությունն այնտեղ է, ուր խորտակվում է պատնեշը չարի և Հարությունն այնտեղ է, ուր գերիշխում են միաբանությունն ու համերաշխությունը, և թագավորում՝ սերը։ Եվ ուրեմն թող օրհնյալ լինի Տիրոջ Սուրբ Հարությունը: Թող Փրկչի Սուրբ Հարության շնորհները առատորեն սփռվեն մարդկանց հոգիներում և համանգամայն հայ կյանքից ներս այժմ և հավիտյանս հավիտենից, ամեն․ «Քրիստոս յարեաւ ի մեռելոց․ Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»։Ավելին20:1519.04.25 -
Քաղաքական«Հայկական ավիաուղիների» օդանավերը հանձնվել են գործընկերոջը՝ թուրքական Southwind Airlines-ին. «Հետք»«Հայկական ավիաուղիների» Airbus A321 տիպի երկու օդանավերը, որոնք մինչեւ վերջերս Հայաստանում գրանցված էին իբրեւ EK-AAB եւ EK-AAD, տեղափոխվել են Թուրքիա ու գրանցվել այդ երկրի Southwind Airlines ավիաընկերության շարժակազմում, գրում է «Հետք»-ը։ Նախորդ հոդվածում գրել էինք, որ այն բանից հետո, երբ հայկական փոխադրողը հայտարարեց, որ ինքնաթիռային պարկի թարմացմամբ եւ նոր օդանավերի ձեռքբերմամբ պայմանավորված՝ ապրիլի 7-ից ժամանակավորապես դադարեցնելու է թռիչքները, EK-AAB գրանցումով Airbus A321-ը մարտի 25-ին Երեւանից թռել է Ստամբուլ: EK-AAB-ն 2023 թ. ապրիլին էր տեղափոխվել Հայաստան ու գրանցվել ՀՀ օդանավերի ռեգիստրում: Ընդ որում՝ այս օդանավը հունվարի 6-ից կոմերցիոն թռիչքներ չէր կատարում եւ կանգնած էր «Զվարթնոցում»: Այսպիսով՝ EK-AAB-ն «Հայկական ավիաուղիների» շարժակազմում մնաց շուրջ 2 տարի: Հիշեցնենք, որ մինչեւ Հայաստան տեղափոխվելը ինքնաթիռը շահագործվում էր ռուսական Northwind Airlines ավիաընկերության կողմից, սակայն գրանցված էր Բերմուդյան կղզիներում: Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո, երբ ռուսական ավիացիան հայտնվեց արեւմտյան պատժամիջոցների տակ, այս օդանավը դուրս բերվեց Northwind Airlines-ի ավիապարկից ու 2022-ի գարնանը տեղափոխվեց Ստամբուլ, իսկ շուրջ մեկ տարի անց հայտնվեց «Հայկական ավիաուղիների» տրամադրության տակ: Թուրքական Southwind Airlines-ի շարժակազմում, ըստ planespotter.net-ի, այս Airbus A321-ը ստացել է TC-GRG գրանցումը: «Հայկական ավիաուղիների» մյուս Airbus A321-ը մեր երկիր էր տեղափոխվել ավելի վաղ՝ 2022-ի դեկտեմբերին, ու նույն ամսում գրանցվել ՀՀ օդանավերի ռեգիստրում իբրեւ EK-AAD: Ինքնաթիռն այս տարվա ապրիլի 9-ին Երեւանից թռել է Անթալիայի օդանավակայան, որտեղ բազավորվում է Southwind Airlines-ը: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։Ավելին20:0019.04.25 -
ՔաղաքականԱյս տոնական օրը թող խթան դառնա առավել հոգատար լինելու միմյանց, մեր հասարակության և պետության հանդեպ. ՀՀ նախագահՆախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առթիվ. «Սիրելի հայրենակիցներ, Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Սուրբ Զատիկի՝ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի կապակցությամբ։ Այս վեհ ու լուսավոր տոնը քրիստոնեական հավատքի ամենակարևոր խորհրդանիշներից է, որ մարմնավորում է կյանքի, հույսի, հոգևոր վերածննդի և արդարության հաղթանակը։ Այն մեզ կոչ է անում վերարժևորել մեր ներքին հավատքը, լինել համերաշխ, սիրառատ ու հանդուրժող։ Թող Սուրբ Զատիկի բարությամբ ու ջերմությամբ լցվեն մեր ընտանիքները, մեր տներում թող ճառագի հարության լույսը և ոգու կամքի ու հավատի ամրություն ու բարօրություն բերի աշխարհասփյուռ հայությանը։ Այս տոնական օրը թող խթան դառնա առավել հոգատար լինելու միմյանց, մեր հասարակության և պետության հանդեպ, ամրացնի մեր միասնականությունը և պատասխանատվության զգացումը՝ ապագայի հանդեպ։ Քրիստոս հարյավ ի մեռելոց։ Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»։Ավելին19:4519.04.25 -
ՀասարակականԵռաբլուրի անեծքը. զոհված արցախցիների հարազատները չեն ընդունում Խաչատուր Սուքիասյանի ներողությունըՀայաստանի օմբուդսմենի գրասենյակը մտահոգիչ է համարել ՔՊ-ական Խաչատուր Սուքիասյանի՝ նախօրեի պահվածքը: «Գրզո» մականունով հայտնի օրենսդիրը լրագրողների վրա բղավել էր, երբ նրանք փորձել էին հասկանալ՝ ինչու է պատգամավորը ապատեղեկատվություն տարածում՝ հայտարարելով, որ արցախյան վերջին մարտում արցախցիները չեն կռվել ու ընդամենը 10 մարդ է զոհվել:Ավելին19:3019.04.25 -
Արտաքին քաղաքականությունԱդրբեջանի և Հայաստանի միջև «Խաղաղության պայմանագրի» ստորագրումը կախված է հայկական կողմի հետագա քայլերից. ԲայրամովԱդրբեջանի և Հայաստանի միջև «Խաղաղության պայմանագրի» ստորագրումը կախված է հայկական կողմի հետագա քայլերից։ Այս մասին TRT World հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ «Հիմա ամեն ինչ կախված է հայկական կողմի գործողություններից։ Երբեմն հայ պաշտոնյաները խոսում են Սահմանադրությունը փոփոխելու իրենց մտադրության մասին, սակայն մանրամասներն, օրինակ՝ թե ինչ փոփոխություններ են քննարկվում, անհայտ են»,- ասել է նա։Ավելին19:1519.04.25 -
ՍպորտԱրթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց Աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլում (տեսանյութ)Օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը հաղթողի կոչմանն է արժանացել մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության հենացատկի վարժությունում՝ եզրափակչում հավաքելով 14,499 միավոր, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ Դավթյանը դարձել է աշխարհի գավաթի փուլերի եռակի հաղթող։ Սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլում Հայաստանի ներկայացուցիչներից ավելի վաղ հաղթող էր ճանաչվել նաև Համլետ Մանուկյանը՝ հավասարը չունենալով նժույգ թափեր վարժությունում։ Օղակների վարժությունում Վահագն Դավթյանը դարձել էր արծաթե, իսկ Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր։Ավելին19:0019.04.25 -
ՀասարակականԵրևան-Մեղրի ավտոճանապարհին «Toyota»-ն կողաշրջվել է դաշտամիջյան հատվածում․ կա տուժածԱպրիլի 19-ին, ժամը 13:53-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատ քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 50-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել դաշտամիջյան հատվածում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի մեկ ուղևոր հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան և հոսանքազրկել:Ավելին18:4519.04.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Պուտինը դադարեցնում է ռազմական գործողությունները. հրադադար՝ Սուրբ Զատկի տոնինՀայլուր 18։30 Պուտինը դադարեցնում է ռազմական գործողությունները. հրադադար՝ Սուրբ Զատկի տոնինԱվելին18:3019.04.25 -
ՄիջազգայինԹեհրանի հիմնական պահանջը մնում է հակաիրանական պատժամիջոցների ամբողջական վերացումը՝ դրանք չվերսկսելու երաշխիքներով. Էսմայիլ ԲաղայիԻրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Թեհրանը բանակցություններ կվարի Վաշինգտոնի հետ իր միջուկային ծրագրի շուրջ այնքան ժամանակ, քանի դեռ կարծում է, որ դրանք կառուցողական են և արդյունավետ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով Բաղայիի խոսքերը։ «Բանակցությունների տևողությունը կախված է դրանց առաջընթացից: Ինչ վերաբերում է մեզ, ապա Իրանի Իսլամական Հանրապետության պատվիրակությունն այս ճանապարհը սկսել է լիակատար լրջությամբ, և քանի դեռ հավատում ենք, որ բանակցությունները շարունակվում են կառուցողական և արդյունավետ, մենք դրանք կվարենք»,-ասել է իրանցի դիվանագետը։ Էսմայիլ Բաղային հավելել է, որ Թեհրանի հիմնական պահանջը մնում է հակաիրանական պատժամիջոցների ամբողջական վերացումը՝ դրանք չվերսկսելու երաշխիքներով։ Հիշեցնենք, որ այսօր Իտալիայի մայրաքաղաք Հռոմում մեկնարկել է Իրանի Իսլամական Հանրապետության և Միացյալ Նահանգների ներկայացուցիչների միջև բանակցությունների երկրորդ փուլը, որտեղ երկու կողմերը կքննարկեն Թեհրանի քաղաքացիական միջուկային ծրագիրը և այդ երկրի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցումը:Ավելին18:2319.04.25 -
ՔաղաքականՓաշինյանը վախեցել է կիրանցեցիների հետ հանդիպումից, ասել է՝ կարիք չկա ինձ հետ հանդիպեն․ «Հրապարակ»Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով գործարար աշխատաժողովի մասնակիցների հետ այցելել էր Կիրանց: Կիրանցեցի Անդրանիկ Նազարյանից «Հրապարակ»-ը հետաքրքրվել է, թե որտեղ էին գյուղի բնակիչներն այդ ժամանակ: Նազարյանը լրատվամիջոցին ասել է․ «Նիկոլ Փաշինյանը դպրոց էր եկել, դպրոցն իմ տան մոտ է, բայց ես չեմ ուզում նրա երեսը տեսնել։ Իմանալով, որ գալու է, գյուղից բացակայել եմ: Ինչ-որ մարդկանց հետ է այցելել դպրոց, անգամ դպրոցի ամբողջական անձնակազմը ներկա չի եղել այդ հանդիպմանը, ընդամենը մի քանի հոգի, ու վերջ: Մեր գյուղացիք ոգևորված չեն նրա այցերից, չեն էլ ուզում տեսնել իրեն, բայց խոսակցությունն այնպես է գնացել, որ մարդկանց հետ հանդիպելու կարիք չկա էլ, ընդամենը դպրոց եմ մտնելու և գնամ: Ավտոբուսներով մարդկանց են բերել, բայց թե ովքեր են, ոչ մեկին չենք ճանաչում: Եկել էին հիանալու, բայց ի՞նչ հիանալու բան կա Կիրանցում: Նա հիանալու փոխարեն ամոթից պետք է լաց լինի, բայց դե, այդ մարդը այսպիսին է, մենք չենք կարող իր մտքերը փոխել: Մի անգամ, նախորդ տարի եկավ, գյուղում բոլորը իրեն արհամարհեցին։ Եկավ, որ ժողովրդի հետ հանդիպի, մեջքով շրջվեցին ու գնացին տներով: Մարդիկ չեն ուզում տեսնել Նիկոլին, չեն ուզում խոսել իր հետ, անիմաստ են համարում: Մի մարդ, որ կանգնի, ասի՝ Կիրանցի տարածքները մերը չեն, Ադրբեջանինն են, որ ասի՝ մեր քարտեզները կեղծ են, Ադրբեջանինը՝ ճիշտ են, այդ մարդու հետ էլ ի՞նչ խոսենք: Նրան ասելու բան չկա», - ասել է Կիրանցի բակիչը։ Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։Ավելին18:1519.04.25 -
ՄիջազգայինՌուսական կողմը դադարեցնում է բոլոր ռազմական գործողություններըՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական կողմը դադարեցնում է բոլոր ռազմական գործողությունները ապրիլի 19-ի, Մոսկվայի ժամանակով ժամը 18:00-ից մինչև ապրիլի 21-ի` Մոսկվայի ժամանակով ժամը 00:00: Այս մասին հայտնում են Կրեմլը։Ավելին18:0919.04.25