Լրահոս

2025-04-19
  • Քաղաքական
    Դու թագավոր ես, թագավոր կմնաս. սրբազանը հորդորում է չքծնել Վարդան Ղուկասյանին
    Հանրապետության երկրորդ քաղաքում Նիկոլ Փաշինյանի թիմին ընտրություններով տապալած ընդդիմությունը այսօր ամրագրում է հաղթանակը: Վարդան Ղուկասյանը երդմամբ պաշտոնապես ստանձնել է Գյումրիի քաղաքապետի պաշտոնը:
    13:48
    19.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վարդան Ղուկասյանի քաղաքապետ ընտրվելով` հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունն ավելի կամրապնդվի. Իգոր Տիտով
    Վարդան Ղուկասյանի քաղաքապետ ընտրվելով հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունն ավելի կամրապնդվի։ Գյումրու նորընտիր քաղաքապետի երդմնակալությունից հետո նման հայտարարությունն արեց Գյումրիում ՌԴ հյուպատոս Իգոր Տիտովը` շնորհավորելով Ղուկասյանին։ «Հուսով եմ, որ խնդիրների լուծման մոտեցումներում ձեր գիտելիքներն ու ինքնուրույնությունը կդառնան մեր ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման, Գյումրու և Ռուսաստանի տարածաշրջանների համագործակցության գրավականը»,- նշեց նա:
    13:40
    19.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կիրանցում ցուցարարներին ջարդող քրեական ոստիկանության պետին Փաշինյանը պարգևատրել է. «Հրապարակ»
    Ապրիլի 16-ին՝ Ոստիկանության օրվա առիթով Նիկոլ Փաշինյանը ՆԳՆ-ում մի խումբ ծառայողների պարգևներ էր հանձնել։ Պարգևատրվել է նաև Կոտայքի մարզի քրեական ոստիկանության պետ Արթուր Զաքարյանը: Նա ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի ազգականն է և համակարգում հայտնի է որպես կարկառուն նիկոլական։
    13:30
    19.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լույս չի լինելու․ հասցեներ
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    13:15
    19.04.25
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 19.04.2025
    Մամուլի տեսություն 19.04.2025
    13:04
    19.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին՝ արևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-23-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14- 17մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-22-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
    13:00
    19.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Հռոմ
    Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաքչին ժամանել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ՝ մասնակցելու Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին։ Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը՝ հիշեցնելով, որ Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ են վարում Իսլամական Հանրապետության քաղաքացիական միջուկային ծրագրի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցման շուրջ քննարկումների համար: Նշենք, որ Օմանի արտգործնախարարության խոսնակն օրեր առաջ հայտնել էր, որ Իրանի Իսլամական Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչների միջև բանակցությունների երկրորդ փուլը կանցկացվի Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Ավելի վաղ՝ ապրիլի 12-ին, Օմանում տեղի էր ունեցել իրանական և ամերիկյան պատվիրակությունների միջև բանակցությունների առաջին փուլը։ Երկու կողմերի պաշտոնյաները նշել են, որ ապրիլի 12-ի բանակցություններից հետո առաջ տանող ճանապարհ են տեսնում: Տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը գոհ է եղել Օմանում կայացած բանակցությունների առաջին փուլից, որն ընթացել էր ըստ պլանի և անուղղակի ձևաչափով։ Մինչ այս հայտարարվում էր, որ բանակցությունների երկրորդ փուլը նույնպես կկայանա Օմանում։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը պետք է արագ համաձայնագիր կնքի, հակառակ դեպքում սպառնացել էր ռազմական հարվածներ հասցնել: Թեհրանը, սակայն, հայտարարել էր, որ չի վստահում Թրամփին, որը 2018 թվականի մայիսին միակողմանիորեն դուրս էր եկել 2015 թվականի Իրանի միջուկային համաձայնագրից և 2025 թ. հունվարին Սպիտակ տուն վերադառնալուց հետո վերահաստատել Թեհրանի դեմ առավելագույն ճնշման իր արշավը: Իրանը հայտարարել էր, որ ճնշման տակ չի բանակցելու:
    12:45
    19.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Գյումրիի բանալին հանձնեցին Վարդան Ղուկասյանին. նորընտիր քաղաքապետի երդումը
    Հայլուր 12։30 Գյումրիի բանալին հանձնեցին Վարդան Ղուկասյանին. նորընտիր քաղաքապետի երդումը
    12:30
    19.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հեղեղից գրեթե մեկ տարի անց աղետի հետևանքներն ամբողջովին վերացած չեն․ Ոսկան Սարգսյան
    Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Անցած տարվա ջրհեղեղը դաս չեղավ 2024թ․ մայիսի 27-ին, տևական անձրևներից հետո ,Դեբեդ, Աղստև գետերը վարարեցին, ջրհեղեցից Տավուշում և Լոռիում 4 հոգի զոհվեց, վնասվեցին, քանդվեցին միջպետական ավտոճանապարհների հատվածներ, վնասվեցին կամուրջներ, հեղեղվեցին տներ, տարբեր օբյեկտներ, այգիներ, բանջարանոցներ։ Հեղեղից գրեթե մեկ տարի անց աղետի հետևանքներն ամբողջովին վերացած չեն։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել եմ՝ 2025թվականին պետական բյուջեի միջոցներով կամ այլ ֆինանսավորմամբ Դեբեդ և Աղստև գետերի ափերի ամրացման, հեղեղապաշտպան ի՞նչ աշխատանքներ են նախատեսված, ե՞րբ, ինչքա՞ն ֆինանսավորմամբ։ Մարզպետարանից պատասխանել են․ «2025 թվականին Դեբեդ և Աղստև գետերի հունի մաքրման համար դեռևս ֆինանսական միջոցներ չեն նախատեսվել»։ Փաստորեն անցած տարվա ջրհեղեղը դաս չեղավ, սպասում են նոր ջրհեղեղի, որ դրանից հետո գետերի հունը մաքրեն»։
    12:15
    19.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․70 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․83 դրամ:
    12:00
    19.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վարդան Ղուկասյանը երդմամբ պաշտոնապես ստանձնեց Գյումրու քաղաքապետի պաշտոնը
    Վարդան Ղուկասյանն այսօր երդմամբ պաշտոնապես ստանձնեց Գյումրիի քաղաքապետի պաշտոնը:
    11:45
    19.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արգավանդ գյուղում մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել ջրանցքում
    Ապրիլի 18-ին, ժամը 21:28-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգավանդ գյուղում ավտոմեքենան ընկել է ջրանցքը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողային հատվածով հայտնվել ջրանցքում: Փրկարարներն իրականացրել են ավտոմեքենայի շարժիչի հովացման աշխատանքներ, հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից և հոսանքազրկել։
    11:30
    19.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Շուրջ 50 հազար ԱՄՆ դոլար արժեցած «դարի հաղթանակը»` պատուհաս Կառավարության համար. «Ժողովուրդ»
    «Հայասաթ 1»-ի թռիչքի արժեքի մասին հստակ հրապարակումներ չկան, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ նման թռիչքի արժեքը սովորաբար հատում է 50 հազար ԱՄՆ դոլարի արժեքը։
    11:15
    19.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    «Ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ» կարգախոսի հեղինակը եռակի անգամ շատ է տուգանել մարդկանց. թվեր. «Ժողովուրդ»
    Իսկ արդեն 2022 թվականից հաշվառման համակարգը փոխվել է, և տուգանքները հաշվվել են ոչ թե անձանց, այլ կիրառված տուգանքների քանակով։ 2022 թ.-ին տուգանքների ընդհանուր քանակը 1 977 489 էր, իսկ 2023 թ.-ին՝ 2 561 027։ Տուգանքների ընհանուր քանակն անհամեմատելի աճել է նախորդ տարիների հետ համեմատությամբ։ 2024 թվականի տվյալները կհրապարակվեն սույն թվականի մայիսին, իսկ եղած արդյունքներից կարելի է ենթադրել, թե ինչպիսին կարող է լինել ցուցանիշը: «Ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ» կարգախոսով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը, փաստացի, ժողովրդին վերաբերվում է որպես տուգանվող օբյեկտի»։ Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
    11:04
    19.04.25
    Ավելին
  • Հայաստան
    Ուղիղ I Վարդան Ղուկասյանը ստանձնում է Գյումրիի քաղաքապետի պաշտոնը
    Ուղիղ I Վարդան Ղուկասյանը ստանձնում է Գյումրիի քաղաքապետի պաշտոնը
    10:50
    19.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Եվրոպայի առաջնությունում այսօր ունենք 3 մասնակից
    Եվրոպայի առաջնությունում ապրիլի 19-ին մենք ունենք 3 մասնակից: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան: Երևանի ժամանակով 17:00-ին պայքարի մեջ կմտնեն 81 կգ քաշային կանայք՝ Էմմա Պողոսյանն ու Մարգարիտա Առաքելյանը, իսկ ժամը 20:00-ին իր մրցելույթները կսկսի 96 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը: Մեր մարզիկների ելույթները կցուցադրվեն Առաջին ալիքով:
    10:45
    19.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ
    Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 18-ին այցելել է Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ Պաշտպանը շրջայց է կատարել հոսպիտալում, տեսակցել տարբեր բաժանմունքներում բուժում ստացող պարտադիր ժամկետային և պայմանագրային զինծառայողներին: Զինծառայողները Պաշտպանին ներկայացրել են իրենց առողջական խնդիրները, բուժման ընթացքը, ծառայողական առօրյան: Այցի շրջանակում Պաշտպանը տեսակցել է նաև օրեր առաջ ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայողին: Հոսպիտալի ղեկավար կազմի և բուժանձնակազմի հետ քննարկվել են ոլորտին առնչվող մի շարք կարևոր հարցեր, այդ թվում՝ հոսպիտալի շենքային պայմանների, բժշկական սարքավորումներով հագեցվածության, անձնակազմի համալրվածության, ատեստավորման գործընթացի և այլնի վերաբերյալ: Կարևորելով ռազմաբժշկական համակարգի առանցքային դերը ՀՀ զինված ուժերի անձնակազմի առողջության պահպանման, ամրապնդման, ամբուլատոր, ստացիոնար և վերականգնողական բուժօգնության կազմակերպման հարցերում՝ Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ ոլորտին անհրաժեշտ է առանձնահատուկ մոտեցում ցուցաբերել, զարգացնել ու կատարելագործել առկա կառուցակարգերը՝ սկսած հոսպիտալների, բուժկետերի շենքային պայմաններից, մինչև գործիքային ու կադրային համալրվածության ապահովում: Այս հարցերին մանրամասն անդրադարձ է կատարվել նաև Պաշտպանի 2024թ. տարեկան հաղորդմամբ: Ինչպես վերոնշյալ, այնպես էլ զինծառայողների առողջական վիճակի և պատշաճ բժշկական օգնության հետ կապված հարցերը շարունակելու են գտնվել Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո:
    10:30
    19.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՔՊ-ն որոշել է, որ պետք է մասնակցեն Գյումրու ավագանու հաջորդ նիստերին․ «Հրապարակ»
    Նախորդ՝ 2021-ի ընտրություններին ՔՊ-ն մոտ 8 հազար ձայն էր հավաքել, հիմա՝ մոտ 17 հազար։ Ու թեպետ ասում են, թե իրենց վարկանիշն աճել է՝ մոտ 10 հազար ավել են ստացել, սակայն փակ քննարկման ժամանակ անկեղծացել են, որ վարկանիշ չկա, ավել ձայները ոչ թե ՔՊ-ինն է, այլ՝ Սարիկինը։
    10:25
    19.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Զինված ուժեր
    Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել․ ՀՀ ՊՆ-ն հերքում է
    Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 18-ին՝ ժամը 22:35-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։
    10:20
    19.04.25
    Ավելին
  • Հասարակական
    1000 ջահակիրների առաջնորդությամբ՝ տասնյակ հազարավոր հայեր արժանապատվության երթի են դուրս գալու
    Հինգ օրից Երևանի կենտրոնում նորից կվառվի հավերժության ջահը: Հայոց Ցեղասպանության նախօրեի ջահերով երթը կազմակերպելու համար ջանք չեն խնայում ՀՅԴ Արամ Մանուկյան կենտրոնում: Տարեց-տարի ավելանում է ջահակիրների թիվը: Այս տարի 600 ջահակիր՝ պահանջատերերին կառաջնորդի Ծիծեռնակաբերդի բարձունք:
    10:15
    19.04.25
    Ավելին