Լրահոս

2025-04-19
  • Img default alt hy
    Հասարակական
    Դուք քանդել եք իմ հարևանի տունը ու անունը դրել «խաղաղություն». Կիրանցի բնակիչ
    «Կլինի՞, որ մյուս անգամ, երբ տուրիստնի բերեք Կիրանց, ես լինեմ գիդը և ես ներկայացնեմ Իրական Կիրանցը։ Իրական Կիրանցը մի փոքր վերևից ավելի լավ է երևում»,-գրում է Կիրանցի բնակիչ Գոհար Վարդանյանը։
    23:58
    19.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ինչպես հավատում ենք Քրիստոսի Հարությանը, նույնպես և հավատում ենք մեր Ազգային Դատի արդար լուծմանը
    Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը գրում է․ «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց. Ձեզ եւ Մեզ մեծ աւետիս: Սուրբ Հարության զորությամբ թող հավետ կանգուն լինի մեր Ազգը և շեն մեր Հայրենիքը՝ Միացյալ Հայաստանը: Ինչպես հավատում ենք Քրիստոս Աստծո Սուրբ Հարությանը, նույնպես և հավատում ենք մեր հաղթանակին, մեր Ազգային Դատի արդար լուծմանը»:
    23:40
    19.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ն կարող է ճանաչել Ղրիմի նկատմամբ ռուսական վերահսկողությունը՝ խաղաղ համաձայնագրի շրջանակում․ Bloomberg
    Միացյալ Նահանգները Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր լայնամասշտաբ խաղաղ համաձայնագրի շրջանակում կարող է ճանաչել Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի վերահսկողությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ հրապարակման՝ վերջնական որոշում այս հարցի շուրջ դեռևս կայացված չէ, սակայն այն դիտարկվում է որպես քննարկման ենթակա տարբերակ՝ հակամարտության դադարեցման համատեքստում։ Ղրիմը Ռուսաստանի վերահսկողության տակ է անցել 2014 թվականին, սակայն ԱՄՆ-ն, Եվրամիությունը և միջազգային հանրության մեծ մասը չեն ճանաչել Ղրիմը ռուսական տարածք հռչակելու հայտարարությունը։ Bloomberg-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ԱՄՆ եվրոպացի դաշնակիցները այս փուլում չեն պատրաստվում ճանաչել Ուկրաինայի կողմից ժամանակավորապես օկուպացված որևէ տարածք որպես ռուսական։ Ուկրաինայի իշխանությունները, իրենց հերթին, բազմիցս ընդգծել են, որ չեն պատրաստվում որևէ տարածք զիջել Ռուսաստանին, ներառյալ Ղրիմը։
    23:20
    19.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վանաձորում «Opel Astra»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակներին և կողաշրջվել
    Այսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Նարեկացի 59 հասցեի դիմաց Լոռու մարզի բնակիչ 30-ամյա Պավել Պ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակներին և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Ըստ նախնական տեղեկությունների վթարի պատճառը եղել է Լոռու մարզի բնակիչ 75-ամյա Սամվել Ս․-ի կողմից «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով «Opel Astra»-ի վարորդի համար վթարային իրավիճակ ստեղծելը։ Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
    23:00
    19.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ՌԴ նախագահն ու Օմանի սուլթանը Մոսկվայում բանակցություններ կվարեն
    Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 22-ին կհանդիպի Օմանի սուլթան Հեյսամ Բեն Թարեք Ալ Սայիդի հետ, ով պետական ​​այցով կայցելի Մոսկվա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ՌԴ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։ «Ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Օմանի սուլթան Հեյթամ Բեն Թարեք Ալ Սայիդի միջև, ով պետական ​​այցով կլինի Ռուսաստանում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ կողմերի հանդիպման ընթացքում կքննարկվեն ռուս-օմանական համագործակցության հետագա զարգացման հիմնական ուղղությունները, այդ թվում՝ առևտրատնտեսական, ֆինանսական և ներդրումային, մշակութային և հումանիտար ոլորտները, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի ընթացիկ հարցեր։
    22:45
    19.04.25
    Ավելին
  • Քաղաքական
    Մահափորձ են կազմակերպում իմ նկատմամբ․ Գյումրիի նորընտիր քաղաքապետը երդվեց
    Հանրապետության երկրորդ քաղաքում Նիկոլ Փաշինյանի թիմին ընտրություններով տապալած ընդդիմությունն այսօր ամրագրել է հաղթանակը: Վարդան Ղուկասյանը երդմամբ ստանձնել է Գյումրիի քաղաքապետի պաշտոնը: Ընդդիմադիր շրջանակը հույս ունի, որ շուտով մայրաքաղաքն էլ կզգա քաղաքական փոփոխությունը, որ առաջինը հայրաքաղաքում է եղել:
    22:30
    19.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ձորաղբյուր գյուղում ավտոմեքենան ընկել է ձորը. կա տուժած
    Ապրիլի 19-ին՝ ժամը 17:26-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել փոսում: Վարորդը և երկու ուղևոր ինքնուրույն դուրս են եկել փոսից։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, պատգարակել մյուս ուղևորին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
    22:15
    19.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
    Մոլդովայում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 96 կգ քաշային հայ ծանրորդը երկամարտի 373 կգ արդյունքով զբաղեցրել է երրորդ տեղը։ Պոկում վարժությունում Հովհաննիսյանը, հաջող կատարելով բոլոր երեք մոտեցումները, գլխավերևում պահել է 173 կգ կշռող ծանրաձողը և արժանացել է փոքր բրոնզե մեդալին, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ Հրում վարժությունում 203 կգ արդյունքով դարձյալ բրոնզե մեդալ է նվաճել։ Այսօր ավելի վաղ պայքարի են դուրս եկել նաև 81 կգ քաշային կանայք: Հայաստանի հավաքականի անդամ Էմմա Պողոսյանը երկամարտի 230 կգ արդյունքով զբաղեցրել է 5-րդ տեղը։ Պոկում վարժության ժամանակ Էմման բարձրացրել է 100, իսկ հրումում՝ 130 կգ կշռող ծանրաձողերը։ Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մարգարիտա Առաքելյանը երկամարտում ցույց է տվել 211 կգ արդյունք և 10-րդն էր (95+116 կգ):
    22:00
    19.04.25
    Ավելին
  • Միջազգային
    Թրամփը չի կարողանում դադարեցնել ռուս-ուկրաինական պատերազմը. ԱՄՆ վերջին ճիգերը
    Այսօր Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է երկու բնակավայրում՝ Շևչենկոյում և Օլեշնյայում, վերահսկողություն հաստատելու մասին: Եթե Օլեշնյայից մոտ 11 կիլոմետր դեպի հարավ գտնվող Գորնալ գյուղն էլ վերցնեն ռուսները, Կուրսկի շրջանն ամբողջությամբ նրանցը կլինի: Կատաղի մարտերը կշարունակվեն ապրիլի 21-ին՝ Մոսկվայի ժամանակով կեսգիշերին: Պուտինը հայտարարել է, որ այսօր երեկոյան 6-ից Զատկի հրադադար է հաստատվում:
    21:45
    19.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուկրաինայի հետ բնական պաշարների գործարքը կապ չունի ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման հետ․ Պետդեպ
    Ուկրաինայի հետ մշակվող բնական պաշարների վերաբերյալ գործարքը որևէ կապ չունի ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման բանակցությունների հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին նշել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Թամմի Բրյուսը։ «Դա առանձին գործընթաց է։ Դա հրադադարի բանակցությունների մաս չէ և որևէ տարր չէ՝ ուղղված այդ աղետը դադարեցնելուն։ Դա այն է, ինչ կարևոր է Ուկրաինայի համար։ Եվ, իհարկե, դա տնտեսական գործընկերության հարց է», – ընդգծել է նա։ Պետդեպարտամենտի այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ուկրաինայի հետ բնական ռեսուրսներին վերաբերող գործարքը կարող է ստորագրվել ապրիլի 24-ին։ Ըստ նրա՝ գործարքի մանրամասները դեռ մշակման փուլում են։
    21:30
    19.04.25
    Ավելին
  • Հասարակական
    Դավաճանություն է Ցեղասպանությունը մոռանալը. հիշողության գնդասեղը
    Անվերջ փոքրանում է իրական Հայաստանը, անվերջ մեծանում է պատմականը: Արևմտյան Հայաստանի քարտեզի հետ արդեն Արցախի քարտեզն է պահանջատիրության հավաքների հրապարակներում: Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Գարեգին Նժդեհի արձանի մոտ փաստաթղթեր, հուշեր, լուսանկարներ է ցուցադրության հանել Դաշնակցությունը։
    21:15
    19.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Վրաստանում ու Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժերն ունեցել են նույն մագնիտուդն ու օջախի խորությունը
    Վրաստանի և Ադրբեջանի տարածքներում նույն՝ 3,3 մագնիտուդով և օջախի միևնույն խորության վրա երկրաշարժեր են գրանցվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են վրացական և ադրբեջանական լրատվամիջոցները։ Վրացական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Թբիլիսիի ժամանակով ժամը 14:50-ին Օնի քաղաքի մոտակայքում 3,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 11 կմ խորության վրա՝ Օնի քաղաքից 9 կմ հարավ-արևելք՝ Իրի գյուղում։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ադրբեջանական լրատվականներն էլ, իրենց հերթին, հայտնել են, որ երկրաշարժը գրանցվել է Յարդիմլի կայարանից 10 կմ հյուսիս-արեւելք։ Երկրաշարժը, որը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 16:00-ին, տեղի է ունեցել 11 կմ խորության վրա։
    21:00
    19.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում «Nissan»-ը բախվել է բազալտե եզրաքարին և հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում
    Այսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Դավիթաշենից դեպի Աշտարակ տանող ճանապարհահատվածում՝ Աշտարակի խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ կոտրելով երկաթե ճաղավանդակը:    Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:  Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը: 
    20:45
    19.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20։30 Վարդան Ղուկասյանի դեմ մահափո՞րձ է նախապատրաստվում. պաշտոնավարման 1-ին օրվա ինտրիգները
    Հայլուր 20։30 Վարդան Ղուկասյանի դեմ մահափո՞րձ է նախապատրաստվում. պաշտոնավարման 1-ին օրվա ինտրիգները
    20:30
    19.04.25
    Ավելին
  • Քաղաքական
    Իմ հողն եմ ուզըմ, ոչ թե փողը․ կղզիացած Կիրանցի խեղճ ու կրակ մարդիկ
    Պարզ գյուղացիների իրական խնդիրները տեսնելու համար «Հայլուր»-ի նկարահանող խումբն է եղել Կիրանցում: Կիրանցցիները վարուցանք չեն կարողանում անել: Մոտ 60 հեկտար հող մնացել է Ադրբեջանի վերահսկողության տակ:
    20:25
    19.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Տեսնում ենք ինքնահռչակ լուսավորիչներ, որոնք անկրթության աղաղակող շքահանդեսում «գիտելիք ու բարեկրթություն» են վաճառում․ Արշակ արքեպիսկոպոս
    Քրիստոսի Սուրբ Հարությունից երկու հազար տարիներ հետո տեսնում ենք ինքնահռչակ լուսավորիչներ, որոնք անկրթության աղաղակող շքահանդեսում «գիտելիք ու բարեկրթություն» են վաճառում: Այս մասին ասվում է Ճրագալույցի պատարագում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ գերաշնորհ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզում: Քարոզն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ. «Եւ եթէ Քրիստոս չիցէ յարուցեալ, ընդունա՛յն է քարոզութիւնն մեր, ընդունա՛յն են եւ հաւատքն ձեր»: «Եվ եթե Քրիստոս հարություն չի առել, ընդունայն է մեր քարոզությունը, ընդունայն է և ձեր հավատը»։ (Ա Կորնթ. 15:14) Քույրեր և եղբայրներ, Այսօր՝ ապրիլի 19-ը, 2025 թվական, Եկեղեցին Հայաստանյայց բոցավառվող ճրագներով դիմավորում է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը։ Երկու հազար տարվա հեռավորությունից Տիրոջ Հրաշափառ Սուրբ Հարությունը շարունակում է գերել մարդկանց հոգիները, չսպառվող հույս ու հավատ ներշնչել քրիստոնյաների սրտերին։ Այն առանցքն է ու գագաթնակետը քրիստոնեական հավատքի, անժխտելի վկայությունը Հիսուս Քրիստոսի Աստվածության։ Եվ որի համար սուրբ առաքյալը Փրկչի Հարությունից երկու տասնամյակ հետո Կորնթոս քաղաքի նորադարձ քրիստոնյաներին ուղղված իր նամակում անառարկելի համոզվածությամբ հայտարարում է․ «Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, ընդունայն է մեր քարոզությունը, ընդունայն է և ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:14)։ Այո, Սուրբ Հարությամբ ամբողջանում է Աստվածորդու փրկագործությունը, բացահայտվում Նրա երկրավոր առաքելության նպատակը։ Փրկչի Հարությանը նախորդող այս օրերին քրիստոնյաներս վերապրեցինք Տիրոջ երկրավոր կյանքի տիեզերական, բայց և ողբերգական իրադարձությունները։ Աշակերտների հետ Տիրոջը սեղանակից եղանք Վերնատանը, մասնակից եղանք Հաղորդության Սուրբ Խորհրդի հաստատմանը, ականատես դարձանք Հուդա Իսկարիովտացու մատնությանն ու դավաճանությանը, հետևեցինք հրեա աստիճանավորների խարդավանքներին ու հռոմեական զինվորների բռնություններին, ցնցվեցինք Քրիստոսի կրած չարչարանքներից, Գողգոթայի ճանապարհին ցավեցինք Տիրոջ սայթաքմամբ և վայր ընկնելով, Տիրամոր ու Տիրոջը հավատարիմ կանանց հետ վշտահար սրտով ողբացինք խաչին գամված Փրկչին, լսեցինք Նրա հոգեվարքի հառաչանքներն ու աղաղակող ձայնը․ «Աստված իմ, Աստված իմ, ինչո՞ւ թողեցիր ինձ» (Մատթ. 27:46)։ Թվում էր՝ Հիսուսի մահվամբ ավարտվեց մարդկային կյանքի հերթական մի պատմություն։ Թվում էր՝ եղավ այն, ինչ լինում է միշտ․ մահը կլանեց հերթական զոհին։ Այսպես անհիշատակ ու անփառունակ կավարտվեր Քրիստոսի ու քրիստոնեության պատմությունը, եթե մահը հաղթեր կյանքին, և եթե կնքված մնար գերեզմանի քարը։ Կավարտվեր, եթե չհնչեր խավարը ճեղքող հրեշտակաձայն ավետիսը. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»: Հարությամբ Հիսուս լիարժեքորեն բացահայտեց Իր Աստվածությունը։ Հիսուսի Հարությամբ իմաստավորվեցին Նրա կրած հալածանքներն ու չարչարանքները, Նրա խաչելության, մահվան ու թաղման խորհուրդները։ Քրիստոսի Հարությամբ մահը դադարեց լինել կյանքի առջև ծառացած անհաղթահարելի պատնեշ, այլ դարձավ մի դուռ, որ բացվում է դեպի հավերժություն։ Եվ դրա համար Քրիստոս ասում է. «Ես եմ Հարությունն ու կյանքը. ով հավատում է Ինձ, թեպետ և մեռնի, կապրի» (Հովհ. 11։25-26)։ Քրիստոսի Հարության տիեզերական ծավալները, սակայն, երբեք ու երբեք չեն նսեմացնում կամ ոչնչացնում երկրավոր կյանքի արժեքը, այլ այն դարձնում են հավիտենության նախասրահ։ Առանց Հարության՝ երկրավոր կյանքը դատապարտված է վերածվելու մի մրցասպարեզի, ուր մրցանակ են դառնում փչացող նյութը, խամրող գեղեցկությունը, ջլատվող ուժը և փոշիացող իշխանությունը։ Առանց Հարության՝ ջնջվում են բնագծերը մեղքի ու առաքինության, բարու և չարի, լույսի և խավարի։ Առանց Հարության՝ չկա՛ն սահմաններ ու չկա՛ն ուղենիշեր, չկա՛ն նպատակներ ու չկա՛ն միջոցներ և, վերջապես, չկա՛ կյանք, այլ կա միայն ու միայն սրընթաց ու աննպատակ մի վազք դեպի գերեզմանի գուբը։ Այսպես է Հարության ժխտումը ոչնչացնում կյանքը և մարդուն մղում ինքնաստվածացման, սեփական ցանկությունների ու իրավունքների բացարձակացման։ Մինչդեռ Հարության լույսի ներքո կյանքի յուրաքանչյուր հանգրվան՝ ծնունդից մինչև մահ, փրկության մի օղակ է հավերժության շղթայում։ Հարության լույսի ներքո երկրի գործերը արձագանք են ստանում հավերժության մեջ, երկրի ջանքերը գանձեր են դառնում երկնքում։ Եվ կրկին ու կրկին ճշմարիտ է Սուրբ Առաքյալը. «Եթե Քրիստոս Հարություն չի առել, ընդունայն է ձեր հավատը» (Ա Կորնթ 15։17)։ Հազար-հազար անգամներ մեր ժողովուրդն անցել է մահվան ու սարսափի հովիտներով, ցմրուր ըմպել դառնության բաժակը, քաջաբար մարտնչել արհավիրքների դեմ, երբեմն խելահեղ մի հուսախաբությամբ փորձել փախուստ տալ ողբերգական իրականությունից, իսկ երբեմն, նույնիսկ, կասկածի տակ առել Հարության ճշմարտացիությունն ու Աստուծո լինելիությունը։ Այսօր էլ շարունակում ենք կրել ցեղասպանական գործողությունների հետևանքները, դարձյալ հանդիպում որբացած երեխաների ծերացած դեմքերի, տեսնում ցավից գալարվող որդեկորույս մայրերի ցամաքած աչքեր, հայրենազրկված արցախահայերի թորշոմած հայացքներ, բանտերում ապօրինաբար պահվող և խոշտանգվող գերիներ, սեփական երկրում անպաշտպանությունից ու չքավորությունից կորացած մարդիկ։ Եվ նույն ժամանակ, այսօր, Քրիստոսի Սուրբ Հարությունից երկու հազար տարիներ հետո․ -տեսնում ենք մարդկային ցավի ու կարիքի նկատմամբ անտարբեր ու սնափառ հոգիներ, որոնք ինքնության ուրացման գնով փառք ու անձնական բարեկեցություն են փնտրում, -տեսնում ենք բարձր ամբիոններում ճամարտակող հռետորներ, որոնք իրապաշտության հանդերձանքով հայրենադավություն, պատմական հիշողությունից հրաժարում և ինքնաժխտում են քարոզում, -տեսնում ենք խոսքի աճպարարներ, որոնք ազատության ու արդիականության զարդարանքի մեջ սանձարձակություն են տարածում, -տեսնում ենք նաև ինքնահռչակ լուսավորիչներ, որոնք անկրթության աղաղակող շքահանդեսում «գիտելիք ու բարեկրթություն» են վաճառում: Եվ սրանք բոլորը պարծենում են այն ամենով, ինչի համար պետք էր ամաչել, և ամաչում այն ամենից, ինչով պետք էր պարծենալ։ Եվ այսպես են պատիվն ու հարգանքը, անցյալն ու ներկան, այլև ապագան աճուրդի հանվում մարմնապաշտության սև բագիններում: Մի՞թե այս ողբալի պատկերների առջև չի նսեմանում Սուրբ Հարությունը։ Ինչպե՞ս հավատալ, որ Փրկչի Սուրբ Հարության խորհուրդը կյանք ու փրկություն պիտի դառնա նաև այսօր մեզ համար։ Ես չունեմ խոսքեր՝ համոզելու ձեզ Հարության ճշմարտացիության մեջ, ես չունեմ բառեր՝ հավաստիացնելու ձեզ հավիտենական կյանքի իսկության մեջ։ Ունեմ համոզում, որ չի՛ կարող կյանքը սահմանափակվել անիմաստ ու ողբերգական մահվամբ։ Ունեմ համոզում, որ չի՛ կարող կյանքն ավարտվել լացով ու ողբերգությամբ, և չի՛ կարող գերեզմանը դառնալ կյանքի ողջ ու ամբողջ էությունն ու բովանդակությունը։ Ունեմ համոզում, որ Հիսուս իսկապես Հարություն է առել և դրանով է հենց Նա Աստված։ Աստված չի կարող մահանալ։ Եթե Աստված մեռած է, ուրեմն ընդունայն է ոչ միայն մեր քարոզությունն ու մեր հավատքը, այլև մեր ողջ կյանքը, և աննպատակ՝ մեր ողջ ընթացքը։ Իսկ քանի որ աննպատակ չէ մեր կյանքը, ուրեմն ճշմարիտ է Հիսուսի Հարությունը, և անժխտելի՝ Աստուծո լինելիությունն ու մասնակցությունը մեր կյանքին։ Եվ վերջապես, ավելի դյուրին է հավատալ այն բանին, որ Աստված իրապես Հարություն է առել, քան նրան, որ Աստված շարունակում է մնալ մահացած։ Արդ, փորձությունները վերածենք կամքի զորացման, մերժենք թերահավատությունն ու կասկածները, սայթաքելուց հետո վեր կենանք, մեղանչելուց հետո չդադարե՛նք մնալ Հարության մարտիկ, հուսախաբությունից հետո չպարտվենք անհուսությունից։ Պայքարենք մեղքի դեմ նախ մեր մեջ, ապա և ամենուր։ Պայքարենք կյանքի ու արժանապատվության համար, պայքարենք մեր հավատքի և ինքնության համար, պայքարենք առաջընթացի ու կատարելագործման համար։ Երբ չկա պայքար, մահն ամենուր է։ Հարությունն ամենուր է և ամեն ժամ, երբ Աստված դառնում է առանցքն ու ուղենիշը մեր կյանքի։ Հարությունն այնտեղ է, ուր չկա ատելություն ու թշնամանք, Հարությունն այնտեղ է, ուր խորտակվում է պատնեշը չարի և Հարությունն այնտեղ է, ուր գերիշխում են միաբանությունն ու համերաշխությունը, և թագավորում՝ սերը։ Եվ ուրեմն թող օրհնյալ լինի Տիրոջ Սուրբ Հարությունը: Թող Փրկչի Սուրբ Հարության շնորհները առատորեն սփռվեն մարդկանց հոգիներում և համանգամայն հայ կյանքից ներս այժմ և հավիտյանս հավիտենից, ամեն․ «Քրիստոս յարեաւ ի մեռելոց․ Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»։
    20:15
    19.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Հայկական ավիաուղիների» օդանավերը հանձնվել են գործընկերոջը՝ թուրքական Southwind Airlines-ին. «Հետք»
    «Հայկական ավիաուղիների» Airbus A321 տիպի երկու օդանավերը, որոնք մինչեւ վերջերս Հայաստանում գրանցված էին իբրեւ EK-AAB եւ EK-AAD, տեղափոխվել են Թուրքիա ու գրանցվել այդ երկրի Southwind Airlines ավիաընկերության շարժակազմում, գրում է «Հետք»-ը։ Նախորդ հոդվածում գրել էինք, որ այն բանից հետո, երբ հայկական փոխադրողը հայտարարեց, որ ինքնաթիռային պարկի թարմացմամբ եւ նոր օդանավերի ձեռքբերմամբ պայմանավորված՝ ապրիլի 7-ից ժամանակավորապես դադարեցնելու է թռիչքները, EK-AAB գրանցումով Airbus A321-ը մարտի 25-ին Երեւանից թռել է Ստամբուլ: EK-AAB-ն 2023 թ. ապրիլին էր տեղափոխվել Հայաստան ու գրանցվել ՀՀ օդանավերի ռեգիստրում: Ընդ որում՝ այս օդանավը հունվարի 6-ից կոմերցիոն թռիչքներ չէր կատարում եւ կանգնած էր «Զվարթնոցում»: Այսպիսով՝ EK-AAB-ն «Հայկական ավիաուղիների» շարժակազմում մնաց շուրջ 2 տարի: Հիշեցնենք, որ մինչեւ Հայաստան տեղափոխվելը ինքնաթիռը շահագործվում էր ռուսական Northwind Airlines ավիաընկերության կողմից, սակայն գրանցված էր Բերմուդյան կղզիներում: Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո, երբ ռուսական ավիացիան հայտնվեց արեւմտյան պատժամիջոցների տակ, այս օդանավը դուրս բերվեց Northwind Airlines-ի ավիապարկից ու 2022-ի գարնանը տեղափոխվեց Ստամբուլ, իսկ շուրջ մեկ տարի անց հայտնվեց «Հայկական ավիաուղիների» տրամադրության տակ: Թուրքական Southwind Airlines-ի շարժակազմում, ըստ planespotter.net-ի, այս Airbus A321-ը ստացել է TC-GRG գրանցումը: «Հայկական ավիաուղիների» մյուս Airbus A321-ը մեր երկիր էր տեղափոխվել ավելի վաղ՝ 2022-ի դեկտեմբերին, ու նույն ամսում գրանցվել ՀՀ օդանավերի ռեգիստրում իբրեւ EK-AAD: Ինքնաթիռն այս տարվա ապրիլի 9-ին Երեւանից թռել է Անթալիայի օդանավակայան, որտեղ բազավորվում է Southwind Airlines-ը: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
    20:00
    19.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այս տոնական օրը թող խթան դառնա առավել հոգատար լինելու միմյանց, մեր հասարակության և պետության հանդեպ. ՀՀ նախագահ
    Նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առթիվ. «Սիրելի հայրենակիցներ, Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Սուրբ Զատիկի՝ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի կապակցությամբ։ Այս վեհ ու լուսավոր տոնը քրիստոնեական հավատքի ամենակարևոր խորհրդանիշներից է, որ մարմնավորում է կյանքի, հույսի, հոգևոր վերածննդի և արդարության հաղթանակը։ Այն մեզ կոչ է անում վերարժևորել մեր ներքին հավատքը, լինել համերաշխ, սիրառատ ու հանդուրժող։ Թող Սուրբ Զատիկի բարությամբ ու ջերմությամբ լցվեն մեր ընտանիքները, մեր տներում թող ճառագի հարության լույսը և ոգու կամքի ու հավատի ամրություն ու բարօրություն բերի աշխարհասփյուռ հայությանը։ Այս տոնական օրը թող խթան դառնա առավել հոգատար լինելու միմյանց, մեր հասարակության և պետության հանդեպ, ամրացնի մեր միասնականությունը և պատասխանատվության զգացումը՝ ապագայի հանդեպ։ Քրիստոս հարյավ ի մեռելոց։ Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»։
    19:45
    19.04.25
    Ավելին
  • Հասարակական
    Եռաբլուրի անեծքը. զոհված արցախցիների հարազատները չեն ընդունում Խաչատուր Սուքիասյանի ներողությունը
    Հայաստանի օմբուդսմենի գրասենյակը մտահոգիչ է համարել ՔՊ-ական Խաչատուր Սուքիասյանի՝ նախօրեի պահվածքը: «Գրզո» մականունով հայտնի օրենսդիրը լրագրողների վրա բղավել էր, երբ նրանք փորձել էին հասկանալ՝ ինչու է պատգամավորը ապատեղեկատվություն տարածում՝ հայտարարելով, որ արցախյան վերջին մարտում արցախցիները չեն կռվել ու ընդամենը 10 մարդ է զոհվել:
    19:30
    19.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ադրբեջանի և Հայաստանի միջև «Խաղաղության պայմանագրի» ստորագրումը կախված է հայկական կողմի հետագա քայլերից. Բայրամով
    Ադրբեջանի և Հայաստանի միջև «Խաղաղության պայմանագրի» ստորագրումը կախված է հայկական կողմի հետագա քայլերից։ Այս մասին TRT World հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ «Հիմա ամեն ինչ կախված է հայկական կողմի գործողություններից։ Երբեմն հայ պաշտոնյաները խոսում են Սահմանադրությունը փոփոխելու իրենց մտադրության մասին, սակայն մանրամասներն, օրինակ՝ թե ինչ փոփոխություններ են քննարկվում, անհայտ են»,- ասել է նա։
    19:15
    19.04.25
    Ավելին