Լրահոս

2025-04-20
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արարատ Միրզոյանը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային հարցեր
    Ապրիլի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիողլուի հետ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՀՀ և ԵԱՀԿ միջև փոխգործակցության հարցերի, այդ թվում՝ առանձին ծրագրերի իրականացման մասով։ ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային հարցեր։ Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համատեքստում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, այդ թվում՝ կարևորելով երկու երկրների միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի համաձայնեցված լինելու հանգամանքը։ Նախարար Միրզոյանը շեշտել է համաձայնագրի ստորագրման կարևորությունը: Արարատ Միրզոյանն անդրադարձ է կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի առնչությամբ ՀՀ կողմից հնչեցված մոտեցմանը, ինչպես նաև ներկայացրել խաղաղության գործընթացի մյուս բաղադրիչների առնչությամբ ՀՀ կողմից առաջ քաշված կառուցողական առաջարկները։ Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում ընդգծվել է Հարավային Կովկասի՝ որպես յուրահատուկ խաչմերուկի՝ մեծ ներուժն ու տարանցիկ հնարավորություններից օգտվելու ժամանակի հրամայականը. «հենց այս ընկալումն է դրված ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի հիմքում»,- հավելել է նախարար Միրզոյանը։ Արարատ Միրզոյանը և Ֆերիդուն Սինիրլիողլուն մտքեր են փոխանակել նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։
    18:30
    20.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Այս տարի Զատիկը միասին նշում են Ռուս Ուղղափառ Եկեղեցու և Հայ Առաքելական Եկեղեցու ծխականները. ՌԴ դեսպանության ուղերձը
    Հայաստանում ՌԴ դեսպանությունը շնորհավորական ուղերձ է հղել Սուրբ Հարության տոնի արթիվ: «Շնորհավորում ենք հավատացյալներին Քրիստոսի Հարության հրաշափառ տոնի առթիվ։ Այս տարի Զատիկը միասին նշում են Ռուս Ուղղափառ Եկեղեցու և Հայ Առաքելական Եկեղեցու ծխականները։ Այս հազվադեպ զուգադիպությունը ևս մեկ անգամ ընդգծում է Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների հոգևոր և մշակութային մտերմությունը։ Թող այս պայծառ տոնը լցնի ձեր սրտերը սիրով և ուրախությամբ։ Քրիստոս հարյա՜վ ի մեռելոց: Օրհնյա՜լ է Հարությունը Քրիստոսի»,- նշված է ուղերձում:
    18:00
    20.04.25
    Ավելին
  • Իրավական
    Ապօրինի ծագման գույքի բռնագանձումը կարող է կոլապսի ենթարկվել. ՍԴ որոշումը
    Բարձր դատարանը «Ապօրինի գույքի բռնագանձման» օրենքը հակասահմանադրական չի համարել, բայց իրավունքի մասնագետները նկատում են՝ նեղացել է օրենքի կիրառման շրջանակը, ինչը կարող է պատճառ դառնալ արդեն հարուցված բազմաթիվ գործերի փլուզման:
    17:30
    20.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Չինաստանում առանց միջուկային հիմքի ջրածնային ռումբ են փորձարկել
    Չինացի հետազոտողները հաջողությամբ փորձարկել են ջրածնի վրա հիմնված պայթուցիկ սարք, որը չի պարունակում որևէ միջուկային նյութ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հաղորդում է South China Morning Post (SCMP) թերթը, վերահսկվող դաշտային փորձարկումների ընթացքում հաջողվել է կործանարար քիմիական շղթայական ռեակցիա առաջացնել: Պարբերականի տվյալներով ՝ սարքը մշակվել է Չինաստանի պետական նավաշինական կորպորացիայի (CSSC) գիտահետազոտական ինստիտուտի կողմից։ Նման ռումբն օգտագործում է մագնեզիումի հիդրիդ քիմիական միացություն: Երկուկիլոգրամանոց սարքի փորձնական պայթյունի ժամանակ առաջացել է ավելի քան հազար աստիճան Ցելսիուսի ջերմաստիճան ունեցող հրե գունդ: Ստեղծողների կարծիքով ՝ նման համադրությունը թույլ է տալիս ճշգրիտ վերահսկել պայթյունի ինտենսիվությունը՝ հեշտությամբ հասնելով թիրախների հավասարաչափ խոցմանը հսկայական տարածքում։
    17:00
    20.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Անահիտ Մանասյանը Լոռու մարզի երիտասարդների համար վարպետաց դաս է անցկացրել
    Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 19-ին Լոռու մարզի երիտասարդների համար վարպետաց դաս է անցկացրել: «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (ՔՈԱՖ) Դեբետ գյուղում տեղակայված ՍՄԱՐԹ կենտրոնում տեղի ունեցած միջոցառման նպատակն էր բարձրացնել մասնակիցների իրազեկվածությունն իրենց իրավունքների առնչությամբ և երիտասարդների համար ստեղծել որոշումների կայացման գործընթացում ներգրավվելու հնարավորություններ: Ողջունելով մասնակիցներին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունը, աշխատանքի ուղղություններն ու առաջնահերթությունները, իր իրավասությունների շրջանակը։ «Ինձ համար շատ կարևոր են նման հանդիպումները երիտասարդների հետ՝ փորձի փոխանակման, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները վեր հանելու և միասին դրանց լուծման տարբերակներ գտնելու, ինչպես նաև իրենց վերաբերելի հարցերի առնչությամբ որոշումների կայացման գործընթացում երիտասարդներն ներգրավելու համատեքստում»,- ասել է Անահիտ Մանասյանը։ Պաշտպանն անդրադարձել է տարբեր գործընթացներում երիտասարդների մասնակցության կարևորութանը.«Երիտասարդների իրավունքների իրացումը, այդ թվում՝ մասնակցության, պետք է կարողանանք ապահովել ոչ միայն Երևանում, այլև ողջ հանրապետության տարածքում՝ մարզային լայն սփռմամբ՝ ներգրավելով բոլոր հնարավոր բնակավայրերը»,- ասել է Պաշտպանը: Ի թիվս այլնի, Անահիտ Մանասյանն անդրադարձել է առողջության պահպանման, կրթության, երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտին և մի շարք այլ խնդիրների: Վարպետաց դասի շրջանակներում երիտասարդները նաև իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել Պաշտպանին և ներկայացրել իրավունքների հետ կապված խնդիրներ: Անահիտ Մանասյանը հայտնել է իր հանձնառությունը նոր մեթոդաբանությամբ ներկայացնելու հավաքագրված խնդիրները` իրավասու մարմինների առջև դրանք բարձրացնելու գործընթացին ներգրավելով նաև երիտասարդներին: Առաջիկայում այդ ուղղությամբ կիրականացվեն անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ: Հանդիպման ավարտին Անահիտ Մանասյանը երիտասարդներին հանձնել է դասընթացի մասնակցության վկայականներ: Պաշտպան Անահիտ Մանասյանը նաև շրջայց է կատարել ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում, ծանոթացել կենտրոնի կողմից իրականացվող ծրագրերին և զրուցել շահառուների հետ: Վարպետաց դասը կազմակերպվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ lll» ծրագրի կողմից:
    16:30
    20.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Աշտարակի խճուղում «Lada Priora»-ն բախվել է երկաթե գովազդային սյանը. կա վիրավոր
    Այսօր՝ ապրիլի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Վահագն Բ.-ն իր վարած «Lada Priora» մակնիշի ավտոմեքենայով Աշտարակի խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված երկաթե գովազդային սյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ Երևանի բնակիչ 39-ամյա Վլադիմիր Բ.-ն տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վիրավորին առաջինն օգնության են հասել վարորդը, քաղաքացիները և շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
    16:00
    20.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է
    Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Դավիթ Հովհաննիսյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող Եվրոպայի առաջնության 96 կգ քաշային կարգի պոկում վարժությունում Դավիթ Հովհաննիսյանը երեք հաջող մոտեցում ունեցավ` 165 կգ, 170 կգ և 173 կգ: Այս վարժությունում Հովհաննիսյանը երրորդն էր: Հրում վարժությունում ևս հայ ծանրորդը երրորդն էր՝ 203 կգ արդյունքով: Երկամարտի 376 կգ արդյունքով Հովհաննիսյանը դարձավ ԵԱ-ի բրոնզե մեդալակիր: Այս քաշում Եվրոպայի առաջնության չեմպիոն դարձավ բուլղարացի Կարլոս Նասարը, ով պոկում վարժությունում աշխարհի ռեկորդ սահմանեց, ինչպես նաև ռեկորդ սահմանեց երկամարտի հաշվարկով: Մինչ այս Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամներ Ալեքսանդրա Գրիգորյանը ու Աննա Ամրոյանը դարձել էին Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: Տղամարդկանց պայքարում արծաթե մեդալ էին նվաճել Գոռ Սահակյանը, Ռաֆիկ Հարությունյանը, իսկ Գառնիկ Չոլակյանը` բրոնզե մեդալ:
    15:30
    20.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    15:00
    20.04.25
    Ավելին
  • Հասարակական
    Գրել ոչնչի ու ամեն ինչի մասին. «Խոզի տարի» վեպը հասավ ընթերցողին
    «Հայլուր» լրատվականի խմբագիր Հովիկ Աֆյանի նոր՝ «Խոզի տարին» վեպի շապիկին մեր արցախյան օրագրության ականատեսի՝ Ծովինար Բարխուդարյանի վերջին կարմիր շրթներկն է, բայց պատկերը նաև շատ նման է խոզի սրտի, իսկ խոզը միակ կենդանին է, որի սիրտը փոխպատվաստում են մարդկանց:
    14:30
    20.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ազգի շահը վեր դասեք անձնական ու խմբային նկրտումներից, պարտադրվող հայրենավնաս քայլերից. Կաթողիկոսի քարոզը
    Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հայրապետական պատգամը Սուրբ Հարության պատարագի ժամանակ․ Հանուն հոր և որդու, և Սուրբ Հոգու, ամեն։ «Քրիստոս հարություն առավ մեռելներից, օրհնյալ է Հարությունը Քրիոստոսի։ Սիրելի բարեպաշտ ժողովուրդ ի հայրենիս և ի սփյուռս, Քրիստոսի Սուրբ Հարության ցնծագին ավետիսով և աստվածային շնորհների հայցով բերում ենք ամենքիդ Հայրապետական Մեր սերը, օրհնությունն ու բարեմաղթանքները։ Փրկչի Սուրբ Հարության տոնը հռչակումն է մահվան հանդեպ կյանքի հաղթանակի. hաղթանակ, որի համար Աստվածորդին Իր անձը զոհաբերեց, հաղթանակ, որը հաստատվեց որպես մարդկության հանդեպ աստվածային սիրո լուսաշող վկայություն։ Մեր Տերը հալածվեց, չարչարանքների ենթարկվեց, խաչվեց և մահը ճաշակեց։ Աստվածորդու անձնազոհության վշտագին իրողության հանդիման, ինչպես վկայում են ավետարանիչները, Տիրոջ աշակերտներին ու հետևորդներին համակեցին վհատությունն ու հուսահատությունը։ Մահվան թվացյալ հաղթության տագնապի մեջ, սակայն, մշտավառ հույս, զորություն ու ոգեշնչում դարձավ Քրիստոսի թափուր գերեզմանից հնչած Սուրբ Հարության հրեշտակաձայն ավետիսը. «Չէ աստ, այլ յարեաւ» (Ղուկ. 24.6)։ Այս ցնծալի ավետիսը, արդարև, հաղթերգն է Քրիստոսի փրկչական առաքելության։ Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, Իր հրաշափառ Հարությամբ կյանքն ազատագրեց մահվան շղթաներից, փրկության լույսը ծագեցրեց աշխարհում և Իրեն հավատացողներին ժառանգորդ դարձրեց հավիտենական կյանքի և երկնքի արքայության՝ ըստ Իր կենարար խոստման. «Ով հավատում է Ինձ, թեպետ և մեռնի, կապրի» (Հովհ. 11.25)։ Տիրոջ փրկչական առաքելությունը եղավ չարի դեմ Բարու, խավարի դեմ Լույսի, մահվան դեմ Կյանքի պայքար, որ պսակվեց Հարության փառապանծ հաղթանակով։ «Ո՞ւր է մա՛հ, քո հաղթանակը, ո՞ւր է գերեզմա՛ն, քո խայթոցը» (Ա Կորնթ. 15.55),- քաջալերված բարձրաձայնում է առաքյալը։ Աստվածորդու Հարությամբ աշխարհի առջև բացվում է հավիտենության և փրկության ճանապարհը, և երկրավոր իրականությունը սահմանավորից ընդարձակվում է դեպի անսահմանը, դեպի երկնայինը։ Սիրելի բարեպաշտ հավատավոր զավակներ, Քրիստոսի Սուրբ Հարությամբ, հիրավի, վերափոխվում է մարդկության պատմությունը, բացահայտվում է կյանքի իմաստը։ Հարության շնորհը փրկություն է պարգևում բարի, արդար և հավատավոր կյանքի համար, Տիրոջ հետևորդներին արժանացնում աստվածային առատ օրհնությունների ու բարիքների, ուրախակից դարձնում երկնայիններին և մասնակից՝ հավերժական երանության անանց բերկրանքին։ Տիրոջ փրկարար կամքին հակառակ, չար ու մեղսալի ընթացքը, սակայն, դատապարտություն է և հավիտենական պատիժ՝ անվերջանալի տանջանքների մեջ։ Այսօր, ցավոք, ականատես ենք կործանարար դրսևորումների աշխարհի տարբեր կողմերում, որտեղ մոլեգնում են անարդարություններ, ատելություն ու թշնամանք։ Պատերազմն ու ավերածությունները, մահն ու սովը ահասարսուռ արհավիրքներ են սփռում, խեղում մարդկային կյանքեր, թշվառության մատնում բազմահազար ընտանիքների։ Քաղաքական, տնտեսական ու ռազմական հակամարտությունների հորձանուտում ոտնահարվում են ազգերի ու պետությունների իրավունքներ, անտեսվում խղճի և բարոյականության արժեքներ, ավերվում հոգևոր-մշակութային համամարդկային ժառանգություն։ Այս փոթորկահույզ իրավիճակներում տառապող մարդկությունը տենչում է խաղաղություն, փափագում աղետների ու բռնությունների ավարտ, համերաշխություն ու երջանկություն։ Աշխարհաքաղաքական ներկա տագնապալի զարգացումների պայմաններում ազգային ու հայրենական մեր կյանքը ևս գտնվում է լրջագույն հիմնախնդիրների առջև։ Անվտանգային մարտահրավերների հետևանքով ստեղծված բարդ կացությունը առավել ծանրանում է ներքին պառակտումներով ու ճգնաժամային նոր իրավիճակներով։ Մտահոգիչ են նաև մեր իրականության մեջ չդադարող մերժելի գործողություններն ու արշավները՝ ընդդեմ ազգային և քրիստոնեական մեր ինքնության ու անցյալի։ Հավաքական մեր հիշողության մեջ որպես բաց վերք է շարունակում մնալ քսաներորդ դարասկզբին՝ 110 տարի առաջ, Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց Ցեղասպանությունը, որի չփարատվող ցավը խորանում է այդ սոսկալի ոճրագործությունը կասկածի տակ դնելու կամ ժխտելու դատապարտելի փորձերով և աշխարհում տեղ գտնող նոր ցեղասպան գործողություններով։ Ոճրագործ այդ դրսևորումներից էր վերջերս մեր ժողովրդի նկատմամբ իրականացված եղեռնագործությունը՝ Արցախի բռնազավթումը և արցախահայության բռնի տեղահանությունը հայրենի հողից։ Մենք, սիրելի ժողովուրդ հայոց, Տիրոջ Հարության շնորհի ժառանգորդներն ենք և այդ անխախտ հավատով ի զորու ենք մեր տառապանքներն ու կորուստները վերափոխելու ազգային վերածննդի՝ հավատարիմ մնալով տերունավանդ պատգամներին, անսակարկ սեր ու նվիրում դրսևորելով մեր ժողովրդի ու հայրենիքի հանդեպ։ Հայրապետական Մեր հորդորն է՝ ազգի շահը վեր դասել անձնական ու խմբային նկրտումներից, պարտադրվող հայրենավնաս քայլերից։ Մերժենք մեր կյանքից կեղծիքն ու սուտը, իսպառ հեռու վանենք ազգակործան բարքերն ու արարքները, մեր անցյալը, պատմական հիշողությունները նսեմացնող ու արժեզրկող, մեր ապագան վտանգող խոսքերն ու գործերը։ Համախմբվենք մեր հավատքի, ինքնության, արժեքների, պատմության, մեր պետության և ապագայի համընդհանուր տեսլականի, այն ամենի շուրջ, ինչը նվիրական է, ինչը միավորում է մեզ ամենքիս որպես ազգ ի Հայաստան և ի սփյուռս։ Միաբանությունն է մեր ազգի հզորացման և արժանապատիվ կյանքի վերականգնման ամուր և հուսալի հիմքը։ Արդ, լինենք միաբան ու միասնական՝ համախոհությամբ և մեր ողջ ներուժի գործադրումով դիմագրավելու մեզ պատուհասած փորձությունները։ Ողբերգություններն ու դժվարությունները կդադարեն, եթե ապրենք հավիտենական կյանքի համար, ամենուր Փրկչի օրինակով խավարի մեջ լինենք լույսի ջահակիրներ, լինենք մարտիկներ ընդդեմ անարդարության ու չարիքի։ Մեր ազգի ու հայրենիքի վերհառնումը նաև իրական դարձնենք նոր զավակների ծնունդով և մատաղ սերնդի արժանավոր կրթությամբ ու դաստիարակությամբ՝ ապահովելով հայության հարատև ընթացքը դեպի գալիքի հուսառատ հորիզոններ։ Մեր ժողովուրդը, որ Փրկչին ապավինած ավերներ ու նախճիրներ է հաղթահարել, չի կարող այսօր հանձնվել ու տրվել մահին, այլ պիտի լինի կրողը հարության հույսի ու շնորհի՝ աննկուն ոգով և անխախտ հավատով միշտ ազդարարելով. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»։ Քրիստոսի Հարության կենսապարգև այս ավետիսով Մեր ողջույնն ենք բերում մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների գահակալներին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին, քույր Եկեղեցիների Պետերին՝ մաղթելով գահակալության արդյունավոր, արևշատ տարիներ։ Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք հղում նաև մեր Սուրբ Եկեղեցու ողջ հոգևոր դասին և համայն հավատավոր Մեր ժողովրդին։ Տիրոջ սերը, օգնականությունն ու ողորմությունը թող պահապան լինեն ազգիս ու հայրենյաց: Սուրբ Հարության այս լուսաշող առավոտ, սիրելի բարեպաշտ ժողովուրդ, աղոթենք միասին առ Հարուցյալ Քրիստոս՝ աշխարհի, մեր ժողովրդի և հայրենիքի խաղաղության, ապահովության ու անվտանգության համար։ Մեր հայցն է, որ Հարության կենսանորոգ շնորհները վերափոխեն մարդկության կյանքը բարությամբ, արդարությամբ ու համերաշխությամբ։ Թող աստվածային երկնառաք պարգևներով գոտեպնդվի մեր ազգը, հաղթահարի առկա բոլոր նեղություններն ու դժվարությունները և կերտի նորանոր նշանակալի ձեռքբերումներ՝ ի զորացում և ի փառս մեր հայրենիքի և ի հավետ պայծառություն համայն հայության այսօր և միշտ և հավիտյանս. ամեն։ Քրիստոս հարություն առավ մեռելներից, օրհնյալ է Հարությունը Քրիոստոսի։
    14:00
    20.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ձերբակալվել են Շենգավիթի համայնքապետարանի աշխատակիցներ. Հակակոռուպցիոն կոմիտե
    Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմում իրավապահները գործողություններ են իրականացրել, ինչի հետևանքով աշխատակիցներ են ձերբակալվել։ Այս տեղեկությունը, 1lurer.am-ի հարցին ի պատասխան, հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։ Կոմիտեից հայտնեցին՝ քննչական գործողություններն իրականացվել են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Հավելեցին նաև, որ ԱԱԾ աշխատակիցների հետ իրականացված համատեղ միջոցառումների արդյունքում կան ձերբակալված անձինք թաղապետարանից: ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ վերջիններս կասկածվում են կաշառք պահանջելու և ստանալու համար: Կատարվածին Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը՝ նշելով, որ հաշվի առնելով անմեղության կանխավարկածը այս պահին կլռի: «Յուրաքանչյուր քայլ, որն իրականացվում է օրենքի սահմաններից դուրս և համայնքի շահերին հակառակ, ինձ համար անընդունելի է։ Կաշառք վերցնելը, հանրային միջոցներ յուրացնելը՝ այսպես ասված «փող ուտելը», ինձ համար կարմիր գիծ է, որն անցնելը աններելի է և նշանակում է դավաճանել ժողովրդին»,- գրել է Մկրտչյանը:
    13:30
    20.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Այսօր Հայաստանը Եվրոպայի առաջնությունում ունի 6 մասնակից
    Երևանի ժամանակով 15:00-ին մեդալային պայքարը կսկսեն 102 կգ քաշային ծանրորդները, հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից: Հայաստանից այստեղ կմրցեն Արա Աղանյանն ու Պետրոս Պետրոսյանը: Ժամը 18:00-ին տղամարդկանցից պայքարի դուրս կգան 109 կգ քաշայինները` Գարիկ Կարապետյանը և Սիմոն Մարտիրոսյանը: Եվ մրցումային 7-րդ օրը կեզրափակվի 87 կգ քաշային կանանց մրցաշարով: Հայաստանն այստեղ ունի երկու ներկայացուցիչ` Տաթև Հակոբյանը և Լիանա Գյուրջյանը:
    13:00
    20.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արագածոտնում բախվել են ռուսական համարանիշերով «Ford Transit»-ն ու «Lada»-ն․ վիրավոր կա
    Ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտճանապարհի Քուչակ-Արագած հատվածում բախվել են «Lada» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «Lada»-ն հայտնվել է դաշտում, «Ford Transit»՝ հանդիպակաց երթևեկելի գոտում:
    12:30
    20.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    12:00
    20.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Փող ուտելը» կարմիր գիծ է․ Ռազմիկ Մկրտչյանը՝ ԱԱԾ հատուկ օպերացիայի մասին
    Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը անդրադառնալով երեկ Շենգավիթի թաղապետարանում ԱԱԾ աշխատակիցների իրականացրած հատուկ օպերացիային ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Յուրաքանչյուր քայլ, որն իրականացվում է օրենքի սահմաններից դուրս և համայնքի շահերին հակառակ, ինձ համար անընդունելի է։ Կաշառք վերցնելը, հանրային միջոցներ յուրացնելը՝ այսպես ասված «փող ուտելը», ինձ համար կարմիր գիծ է, որն անցնելը աններելի է և նշանակում է դավաճանել ժողովրդին: Հաշվի առնելով անմեղության կանխավարկածը՝ այս պահին կլռեմ»,- գրել է Մկրտչյանը։
    11:30
    20.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սուրբ Հարության հայրապետական պատարագ Մայր տաճարում․ Ուղիղ
    Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Զատիկը։ Հայկական բոլոր եկեղեցիներում մատուցվում է պատարագ։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Զատկական Հայրապետական Սուրբ Պատարագը մատուցում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն:
    11:15
    20.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում 16-ամյա տղա է սպանվել. կա 2 վիրավոր
    Երեկ՝ ապրիլի 19-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:20-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևանի քրեական վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ քաղաքացիների կողմից մահացած վիճակում «Միքայելյան վիրաբուժության կենտրոն» է տեղափոխվել անչափահաս տղա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ըստ լրատվամիջոցի՝ մահացածին հիվանդանոց են տեղափոխել սովետական արտադրության 2 ավտոմեքենաներով, ովքեր այնուհետև հիվանդանոցի ընդունարանի մոտից հեռացել են։ Ոստիկանները պարզում են ենթադրյալ սպանության վայրը, որը Քանաքեռում հայտնի Խաչատուր Աբովյանի անվան տուն-թանգարանի հարևանությամբ է եղել, որտեղ էլ, ինչպես նաև 5-րդ փողոցի որոշ տների մոտ, հայտնաբերվում են արնանման հետքեր։ Մինչ ոստիկաններն ու պարեկները պարզում էին դեպքի հանգամանքները, «Ուիգմոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացում, որ վիրավորում ստացած 2 քաղաքացիներ են իրենց մոտ տեղափոխվել։ Քրեական ու համայնքային ոստիկանները ժամանում են նշված բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները հայտում են, որ վիրավորները գտնվում են հետազոտման փուլում և չեն կարող կատարվածի մասին բացատրություն տալ։ Նշված բժշկական կենտրոնից ոստիկանները Երևանի քրեական ոստիկանություն են տեղափոխում 2 քաղաքացու, ովքեր կասկածվում են նշված սպանությանը մասնակցություն ունենալու մեջ։ Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի, «Ուիգմոր» բժշկական կենտրոն տեղափոխվածի, ինչպես նաև ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ՝ դեպքի մասնակիցների ամբողջական տվյալները պարզելու, նրանց և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։
    11:00
    20.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ԱԱԾ-ն հատուկ օպերացիա է իրականացրել Շենգավիթի թաղապետարանում. 2 պաշտոնյա է տեղափոխվել ԱԱԾ
    Երեկ՝ ապրիլի 19-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հատուկ օպերացիա է իրականացրել Շենգավիթի թաղապետարանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ԱԱԾ աշխատակիցները, որոնց հետ են եղել նաև ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության ծառայողները, Շենգավիթի թաղապետարանում մոտ 1.5 ժամ գործողություններ կատարելուց հետո թաղապետարանի 2 պաշտոնյայի տեղափոխել են ԱԱԾ։ Գ. Շամշյանի տեղեկություններով, վերջիններս կասկածվում են կաշառք պահանջելու և ստանալու մեջ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Շենգավիթի թաղապետարանում ողջ ընթացքում ԱԱԾ-ի կողմից գործողությունները կատարելու ժամանակ շենքում է եղել նաև Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը։
    10:40
    20.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։
    10:30
    20.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սուրբ Հարության Ճրագալույցի Պատարագը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
    Ապրիլի 19-ին՝ Ավագ շաբաթ օրը երեկոյան, մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Այս մասին հայտնել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամուլի ծառայությունից: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը: Մինչ Սուրբ Պատարագը կատարվեց Ճաշու երրորդ ժամերգությունը, ապա կարդացվեցին սուրբգրային ընթերցվածքներ, որից հետո Մայր Աթոռի չորս միաբան սարկավագներ ընթերցեցին Դանիել մարգարեի թուղթը: Սրբազան արարողությանը ներկա էին Մայր Աթոռի բարերարներ, քաղաքական-հասարակական գործիչներ և բազում ուխտավոր հայորդիներ: Արշակ արքեպիսկոպոսը, իր քարոզում անդրադառնալով Հարության խորհրդին, ընդգծեց, որ երկու հազար տարվա հեռավորությունից հետո էլ Տիրոջ Հրաշափառ Սուրբ Հարությունը շարունակում է գերել մարդկանց հոգիները, չսպառվող հույս ու հավատ ներշնչել քրիստոնյաների սրտերին։ Այնուհետև, խոսելով Հիսուս Քրիստոսի կյանքի վերջին օրերի ողբերգական իրադարձությունների մասին, ի մասնավորի նշեց․ «Թվում էր՝ Հիսուսի մահվամբ ավարտվեց մարդկային կյանքի հերթական մի պատմություն։ Թվում էր՝ եղավ այն, ինչ լինում է միշտ․ մահը կլանեց հերթական զոհին։ Այսպես անհիշատակ ու անփառունակ կավարտվեր Քրիստոսի ու քրիստոնեության պատմությունը, եթե մահը հաղթեր կյանքին, և եթե կնքված մնար գերեզմանի քարը։ Կավարտվեր, եթե չհնչեր խավարը ճեղքող հրեշտակաձայն ավետիսը. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»: Հարության հրաշքով Հիսուս լիարժեքորեն բացահայտեց Իր Աստվածությունը։ Հիսուսի Հարությամբ իմաստավորվեցին Նրա կրած հալածանքներն ու չարչարանքները, Նրա խաչելության, մահվան ու թաղման խորհուրդները։ Քրիստոսի Հարությամբ մահը դադարեց լինել կյանքի առջև ծառացած անհաղթահարելի պատնեշ, այլ դարձավ մի դուռ, որ բացվում է դեպի հավերժություն։ Եվ դրա համար Քրիստոս ասում է. «Ես եմ Հարությունն ու կյանքը. ով հավատում է Ինձ, թեպետ և մեռնի, կապրի» (Հովհ. 11։25-26)։ Քրիստոսի Հարության տիեզերական ծավալները, սակայն, երբեք ու երբեք չեն նսեմացնում կամ ոչնչացնում երկրավոր կյանքի արժեքը, այլ այն դարձնում են հավիտենության նախասրահ։ Առանց Հարության՝ երկրավոր կյանքը դատապարտված է վերածվելու մի մրցասպարեզի, ուր մրցանակ են դառնում փչացող նյութը, խամրող գեղեցկությունը, ջլատվող ուժը և փոշիացող իշխանությունը։ Առանց Հարության՝ ջնջվում են բնագծերը մեղքի ու առաքինության, բարու և չարի, լույսի և խավարի։ Առանց Հարության՝ չկա՛ն սահմաններ ու չկա՛ն ուղենիշեր, չկա՛ն նպատակներ ու չկա՛ն միջոցներ և, վերջապես, չկա՛ կյանք, այլ կա միայն ու միայն սրընթաց ու աննպատակ մի վազք դեպի գերեզման։ Այսպես է Հարության ժխտումը ոչնչացնում կյանքը և մարդուն մղում ինքնաստվածացման, սեփական ցանկությունների ու իրավունքների բացարձակացման։ Մինչդեռ Հարության լույսի ներքո կյանքի յուրաքանչյուր հանգրվան՝ ծնունդից մինչև մահ, փրկության մի օղակ է հավերժության շղթայում։ Հարության լույսի ներքո երկրի գործերը արձագանք են ստանում հավերժության մեջ, երկրի ջանքերը գանձեր են դառնում երկնքում։ Եվ կրկին ու կրկին ճշմարիտ է Սուրբ Առաքյալը. «Եթե Քրիստոս Հարություն չի առել, ընդունայն է ձեր հավատը» (Ա Կորնթ 15։17)»»: Ապա դիմելով հավատավոր ժողովրդին՝ պատարագիչ Սրբազանը նկատեց, որ Սուրբ Հարության խորհուրդը կյանք ու փրկություն պիտի դառնա նաև այսօր մեզ համար։ «Ես չունեմ խոսքեր՝ համոզելու ձեզ Հարության ճշմարտացիության մեջ, ես չունեմ բառեր՝ հավաստիացնելու ձեզ հավիտենական կյանքի իսկության մեջ։ Ունեմ միայն համոզում, որ չի՛ կարող կյանքը սահմանափակվել անիմաստ ու ողբերգական մահվամբ։ Ունեմ համոզում, որ չի՛ կարող կյանքն ավարտվել լացով ու ողբերգությամբ, և չի՛ կարող գերեզմանը դառնալ կյանքի ողջ ու ամբողջ էությունն ու բովանդակությունը։ Եվ ունեմ համոզում, որ Հիսուս իսկապես Հարություն է առել և դրանով է հենց Նա Աստված։ Աստված չի կարող մահանալ։ Եթե Աստված մեռած է, ուրեմն ընդունայն է ոչ միայն մեր քարոզությունն ու մեր հավատքը, այլև մեր ողջ կյանքը, և աննպատակ՝ մեր ողջ ընթացքը։ Իսկ քանի որ աննպատակ չէ մեր կյանքը, ուրեմն ճշմարիտ է Հիսուսի Հարությունը, և անժխտելի՝ Աստուծո լինելիությունն ու մասնակցությունը մեր կյանքին։ Եվ վերջապես, ավելի դյուրին է հավատալ այն բանին, որ Աստված իրապես Հարություն է առել, քան նրան, որ Աստված շարունակում է մնալ մահացած»,- ասաց Սրբազան Հայրը՝ հորդորելով հավատացյալներին փորձությունները վերածել կամքի զորացման, մերժել թերահավատությունն ու կասկածները, սայթաքելուց հետո վեր կենալ, մեղանչելուց հետո չդադարել մնալ Հարության մարտիկ, հուսախաբությունից հետո չպարպվել հույսից, պայքարել մեղքի դեմ, պայքարել կյանքի ու արժանապատվության, հավատքի և ինքնության, առաջընթացի ու կատարելագործման համար։ Հավարտ Սուրբ Պատարագի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձրացավ Ավագ Սուրբ Խորան և Սուրբ Սեղանի կանթեղից վառեց Հիսուս Քրիստոսին խորհրդանշող մոմը, որից կենսատու լույսը բաշխվեց հավատացյալներին: Պատարագի սրբազան արարողությունից հետո Մայր Աթոռի միաբանությունը մեկտեղվեց Վեհարանում, ուր, նախագահությամբ Հայոց Հովվապետի, կատարվեց Սուրբ Հարության տնօրհնեք:
    10:00
    20.04.25
    Ավելին