Լրահոս

2025-04-19
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը վախեցել է կիրանցեցիների հետ հանդիպումից, ասել է՝ կարիք չկա ինձ հետ հանդիպեն․ «Հրապարակ»
    Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով գործարար աշխատաժողովի մասնակիցների հետ այցելել էր Կիրանց: Կիրանցեցի Անդրանիկ Նազարյանից «Հրապարակ»-ը հետաքրքրվել է, թե որտեղ էին գյուղի բնակիչներն այդ ժամանակ: Նազարյանը լրատվամիջոցին ասել է․ «Նիկոլ Փաշինյանը դպրոց էր եկել, դպրոցն իմ տան մոտ է, բայց ես չեմ ուզում նրա երեսը տեսնել։ Իմանալով, որ գալու է, գյուղից բացակայել եմ: Ինչ-որ մարդկանց հետ է այցելել դպրոց, անգամ դպրոցի ամբողջական անձնակազմը ներկա չի եղել այդ հանդիպմանը, ընդամենը մի քանի հոգի, ու վերջ: Մեր գյուղացիք ոգևորված չեն նրա այցերից, չեն էլ ուզում տեսնել իրեն, բայց խոսակցությունն այնպես է գնացել, որ մարդկանց հետ հանդիպելու կարիք չկա էլ, ընդամենը դպրոց եմ մտնելու և գնամ: Ավտոբուսներով մարդկանց են բերել, բայց թե ովքեր են, ոչ մեկին չենք ճանաչում: Եկել էին հիանալու, բայց ի՞նչ հիանալու բան կա Կիրանցում: Նա հիանալու փոխարեն ամոթից պետք է լաց լինի, բայց դե, այդ մարդը այսպիսին է, մենք չենք կարող իր մտքերը փոխել: Մի անգամ, նախորդ տարի եկավ, գյուղում բոլորը իրեն արհամարհեցին։ Եկավ, որ ժողովրդի հետ հանդիպի, մեջքով շրջվեցին ու գնացին տներով: Մարդիկ չեն ուզում տեսնել Նիկոլին, չեն ուզում խոսել իր հետ, անիմաստ են համարում: Մի մարդ, որ կանգնի, ասի՝ Կիրանցի տարածքները մերը չեն, Ադրբեջանինն են, որ ասի՝ մեր քարտեզները կեղծ են, Ադրբեջանինը՝ ճիշտ են, այդ մարդու հետ էլ ի՞նչ խոսենք: Նրան ասելու բան չկա», - ասել է Կիրանցի բակիչը։ Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
    18:15
    19.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուսական կողմը դադարեցնում է բոլոր ռազմական գործողությունները
    Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական կողմը դադարեցնում է բոլոր ռազմական գործողությունները ապրիլի 19-ի, Մոսկվայի ժամանակով ժամը 18:00-ից մինչև ապրիլի 21-ի` Մոսկվայի ժամանակով ժամը 00:00: Այս մասին հայտնում են Կրեմլը։
    18:09
    19.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլի լարած թակարդը մի՛ ընկեք․ Արթուր Խաչատրյան
    ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրել է․ «Հայրենիքը մասնատելու և կործանելու ամենակարճ ճանապարհը պատերազմի հերոս նահատակներին ըստ աշխարհագրության «բաշխելն» է: Ստորություն է արցախցիներին մեղադրել չկռվելու մեջ: Վաղն էլ կսկսեն հաշվել, թե Սյունիքի մարտերում քանի սյունեցի է կռվել ու զոհվել (այդ թվում՝ գորիսեցի ու կապանցի, հետո՝ ըստ գյուղերի), իսկ Տավուշում՝ տավուշցի: Մյուս օրն էլ կհայտարարեն, որ արծվաշենցիները չկռվեցին ու նրանց կմեղադրեն: Հետո էլ կասեն, որ Ջերմուկին հարակից տարածքների ազատագրումը ջերմուկցիների գործն է... Նիկոլի լարած թակարդը մի ընկեք: Ինքը չի բավարարվելու երկիրը մասնատելով, ինքը ազգն է փորձում մասնատել, որ թշնամուն էլ դիմադրող չլինի»:
    18:00
    19.04.25
    Ավելին
  • Հասարակական
    Հայաստանը պատրաստվում է Սուրբ Հարության տոնին. Զատիկը կնշենք ապրիլի 20-ին
    Ավագ շաբաթ է: Երեկոյան ճրագալույցի պատարագից հետո Առաքելական եկեղեցու հետևորդները դուրս կգան Մեծ պահքից ու տանը զատկական սեղան գցեն:
    17:45
    19.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իսրայելը չի բացառում հարվածը Իրանի միջուկային օբյեկտներին՝ չնայած ԱՄՆ դիրքորոշմանը
    Իսրայելը չի բացառում առաջիկա ամիսներին հարվածներ հասցնելն Իրանի միջուկային օբյեկտներին, չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին, որ Վաշինգտոնը դեռևս պատրաստ չէ աջակցել նման գործողության։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Reuters-ը, այս մասին հայտնում են խնդրին մոտ կանգնած աղբյուրները։ Իսրայելի ղեկավարությունը պարբերաբար հայտարարում է, որ թույլ չի տա Թեհրանին ձեռք բերել միջուկային զենք։ Վարչապետ Նեթանյահուն, իր հերթին, պնդում է, որ Իրանի հետ ցանկացած բանակցություն պետք է հանգեցնի նրա միջուկային ծրագրի ամբողջական լուծարմանը։ Միաժամանակ, Իտալիայի մայրաքաղաք Հռոմում մեկնարկել է Իրանի Իսլամական Հանրապետության և Միացյալ Նահանգների ներկայացուցիչների միջև բանակցությունների երկրորդ փուլը, որտեղ երկու կողմերը կքննարկեն Թեհրանի քաղաքացիական միջուկային ծրագիրը և այդ երկրի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցումը:
    17:30
    19.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Այրվել է անասնակեր
    Ապրիլի 19-ին՝ ժամը 12:43-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկահովիտ գյուղում այրվում է խոտի դեզ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։03-ին, մարվել՝ 13։55-ին։ Այրվել է մոտ 150 հակ կուտակած անասնակեր։
    17:15
    19.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թեհրանի և Պեկինի միջև երկխոսությունը կարևոր նշանակություն ունի Մերձավոր Արևելքի կայունության համար. Պեսկով
    Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը կարծիք է հայտնել, որ Մոսկվայի, Թեհրանի և Պեկինի միջև տարբեր հարցերի շուրջ երկխոսությունը կարևոր է ինչպես երեք երկրների շահերի, այնպես էլ Մերձավոր Արևելքի կայունության ու անվտանգության ապահովման համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՌԴ նախագահի մամուլի խոսնակը նշել է իրանական IRNA լրատվական գործակալության հետ զրույցում։ «Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի միջև տարբեր հարցերի շուրջ երկխոսությունը մեծ նշանակություն ունի ինչպես երեք երկրների շահերի, այնպես էլ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման տեսանկյունից»,- ասել է Պեսկովը։
    17:00
    19.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    44-ամյա տղամարդու մեքենայում թմրամիջոց է հայտնաբերվել. նա կալանավորվել է
    Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության քրեական ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներն իրացրին Երևանի պարեկների և Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների հետ: Նրանք ապրիլի 14-ին մայրաքաղաքի Բաբաջանյան փողոցում ձերբակալել և, «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, Մալաթիայի բաժին են տեղափոխել Նոր Հաճն քաղաքի 44-ամյա մի բնակչի։ 44-ամյա տղամարդը ներկայացվել է տարածքային քննչական բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում Ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողները դատարանի որոշմամբ խուզարկեցին ձերբակալվածի մեքենան՝ հայտնաբերելով 20 գրամից ավելի «ափիոն» տեսակի թմրամիջոց ու ափիոնի և քացախաթթվի անհիդրիդի նմանվող զանգվածով երեք ներարկիչ։ Նոր Հաճնի 44-ամյա բնակիչը կալանավորվել է։ Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    16:45
    19.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արամ Ա Կաթողիկոսի պատգամը՝ Սուրբ Զատիկի տոնի կապակցությամբ
    Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առիթիվ ողջունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ մաղթելով աստվածահաճո ու հայրենաշեն իրագործումներով երկար գահակալություն։ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ նա ողջունել է նաև Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան Արք. Մանուկյանին և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ Արք. Մաշալյանին՝ նրանց մաղթելով արդյունավետ ծառայություն։ «Հայրապետական օրհնությամբ և հայրական սիրով ողջունում ենք Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության թեմակալ առաջնորդներին, հոգևոր դասին, ազգային իշխանություններին, մեր ժողովրդի կյանքում գործող կազմակերպություններին ու միություններին և մեր հավատացյալ ժողովրդին։ Կաղոթենք Աստծուն, որ իր երկնային հովանու ներքո պահի ու պահպանի Հայաստանի, սփյուռքի մեր ազգի զավակներին, որպեսզի կարողանանք հարություն առած Փրկչի հաղթանակով հզորացած, վերանորոգ հավատքով ու կամքով դիմագրավել մեր եկեղեցու, հայրենիքի և ժողովրդի դիմաց կանգնած մարտահրավերներին»,-ասվում է հաղորդագրության տեքստում։
    16:30
    19.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Օտարերկրացին Դիլիջանի անտառներում ընկել և կոտրել է ոտքը
    Ապրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների արդյունքում հայտնաբերել են տուժածին, ցուցաբերել համապատասխան օգնություն, պատգարակել (մոտ 5 մ) դեպի փրկարարական ավտոմեքենա, այնուհետև մոտեցրել (մոտ 4 կմ) շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
    16:15
    19.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Ժամանց
    Միխայիլ Բոյարսկին բեմում սայթաքելու հետևանքով գտնվում է հիվանդանոցում
    Հայտնի դերասան Միխայիլ Բոյարսկին, որը վնասվածք է ստացել բեմում սայթաքելու հետևանքով, իրեն լավ է զգում և շուտով կարող է վերադառնալ աշխատանքի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ արտիստը լուրջ վնասվածք չի ստացել, նրա մոտ կողոսկրերի կոտրվածքի կասկածը չի հաստատվել: «Բոյարսկին առայժմ հիվանդանոցում է։ Ինքնազգացողությունը նորմալ է, պարզապես հանգստի կարիք ունի։ Հուսով ենք՝ շուտով կապաքինվի և կվերադառնա աշխատանքի», - ռուսական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Լենսովետի անվան թատրոնից։ Աղբյուրը արտիստի դուրսգրման կոնկրետ ժամկետ չի նշել։ Ռուսական ԶԼՄ–ները գրել էին, որ Միխայիլ Բոյարսկին Սանկտ Պետերբուրգում ներկայացման ժամանակ ընկնելու հետևանքով վնասվածքեր է ստացել։
    16:00
    19.04.25
    Ավելին
  • Հայաստան
    Պատմության ապտակը՝ պետական մոռացությանը. հրատարակվել է «Հայաստանի պատմական քարտեզագրության ատլասը»
    Իրական Հայաստանի 29 743 քառակուսի կիլոմետրով հայ ժողովրդի պատմական հիշողությունը ջնջելու փաշինյանական փորձերը բախվել են ավելի քան 500 քարտեզ պարունակող՝ 8 ու կես կիլոգրամ կշռող հաստափոր ատլասի: «Հայաստանի պատմական քարտեզագրության ատլասը» պատմաբաններն արդեն անվանել են փաստաթուղթ՝ իրական հայկական սահմանների և աշխարհում Հայաստանի տեղի մասին:
    15:45
    19.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վալոդյա Գրիգորյանը երդմամբ ստանձնեց Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնը
    Փարաքար խոշորացված համայնքի նորընտիր ղեկավար Վալոդյա Գրիգորյանն այսօր երդմամբ պաշտոնապես ստանձնեց համայնքի ղեկավարի պաշտոնը: Նշենք՝ «Միասնություն» դաշինքի ցուցակը գլխավորող Վալոդյա Գրիգորյանն օրենքի ուժով է դարձել համայնքի ղեկավար: ՔՊ խմբակցության անդամները չմասնակցեցին նիստին: «Ստանձնելով ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնը՝ երդվում եմ՝ համայնքի ղեկավարի լիազորությունները իրականացնելիս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները, ծառայել համայնքի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների։ Պատրաստվում եմ պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական ու հոգևոր վերելքին: Երդվում եմ»,- ասաց Գրիգորյանը: Հիշեցնենք՝ այսօր տեղի է ունեցել նաև Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի երդմնակալության արարողությունը:
    15:30
    19.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանը կհամագործակցի Սիրիայի նոր իշխանությունների հետ՝ արաբական երկրում անվտանգության ապահովման դեպքում
    Իրանը մտադիր չէ համագործակցել Սիրիայի անցումային կառավարության հետ, քանի դեռ Սիրիայի նոր իշխանությունները չեն ապահովել երկրում անվտանգությունը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Իրանը չի փոխգործակցում Սիրիայի ներկայիս կառավարության հետ: Մենք կապեր չունենք, և չենք շտապում դրանք հաստատել: Մենք որևէ քայլ չենք ձեռնարկում նրանց դեմ, պարզապես սպասում ենք, որ նրանք ավարտեն անվտանգության, կայունության ապահովման աշխատանքները, և ստեղծվի օրինական կառավարություն, որը կներառի բոլոր էթնիկ խմբերը»,- RT-ին տված հարցազրույցում նշել է նախարարը։ Արաղչիի խոսքով՝ սիրիական հարցը բարձրացվել է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ։ «Թե՛ Իրանը, թե՛ Ռուսաստանը չափազանց անհանգստացած են Սիրիայում տիրող իրավիճակով, և երկու կողմերն էլ շահագրգռված են տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովմամբ»,- հավելել է նախարարը։
    15:15
    19.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով
    Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում հանդիսավորությամբ բացվել է նրա հուշատախտակը։ Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, պաշտոնյաներ, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, քաղաքացիներ։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ներկաներին Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրերի կապակցությամբ, ընդգծել է, որ մշակութային օրերը հրաշալի հնարավորություն են՝ բացահայտելու Ղազախստանի մշակութային ժառանգությունը՝ գրականությունը, երաժշտությունը, պարերն ու ավանդույթները, միաժամանակ խթանելու երկու ժողովուրդների մշակութային երկխոսությունը։ «Մշակութային օրերի շրջանակում անցկացվող միջոցառումները կարևոր են ոչ միայն մշակութային արժեքների պահպանման, տարածման և փոխճանաչման առումով, այլև երկկողմ համագործակցության ամրապնդման լավագույն խթանն են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կարևորում է Ղազախստանի հետ ձևավորված բարեկամական հարաբերությունների զարգացումը՝ որպես կայուն արդյունավետ համագործակցություն»,- ասել է Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ Երևանի Ավան վարչական շրջանում գտնվող այգու անվանակոչությունը Աբայ Կունանբաևի անունով երկու ժողովուրդների միջև մշակութային երկխոսության կարևոր խորհրդանիշ է, ինչպես նաև հարգանքի տուրք մեծ գրողի, մտածողի ու ղազախ գրականության հիմնադիրներից մեկի հիշատակին։ «Կունանբաևի այգին դառնում է նոր մշակութային տարածք՝ համատեղ միջոցառումների, արարողությունների ու ստեղծագործ հանդիպումների համար։ Այս անվանատախտակը կարող է դառնալ խորհրդանշական վկայագիր՝ մշակութային երկխոսության և պատմական կապերի մասին»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ շնորհակալություն հայտնելով Ղազախստանի Հանրապետության մշակույթի և տեղեկատվության նախարարությանը, Հայաստանում Ղազախստանի Հանրապետության դեսպանությանը և մյուս գործընկրներին՝ նախաձեռնության իրագործման և արդյունավետ համագործակցության համար։ Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան՝ ընդգծելով, որ այգու անվանակոչման արարողությունը պատմական իրադարձություն է։ «Երևանի այս հատվածում գտնվող զբոսայգին դառնում է մեր ժողովուրդների միջև մշակութային կապերի վառ խորհրդանիշ։ Կունանբաևի ստեղծագործության մեջ թափանցած հասկացությունները համամարդկային արժեքներ են, որոնք բնորոշում են ողջ մարդկության լավագույն արժեքները։ Աբայը կամուրջ է մշակութների միջև և մարդկային մտքի առաջնորդող լույս»,- ասել է Աիդա Բալաևան՝ նշելով, որ ղազախ բանաստեղծը բազմաթիվ առիթներով անդրադարձել է նաև հայ հեղինակներին։ Նա շնորհակալություն է հայտնել նախագիծն իրականություն դարձնող բոլոր կողմերին և ընդգծել․ «Թող այս նշանակալի իրադարձությունը դառնա Հայաստանի և Ղազախստանի ժողովուրդների համագործակցության նոր փուլի սկիզբը»։ Միջոցառման շրջանակում երկու նախարարների մասնակցությամբ տեղի է ունեցել նաև ծառատունկի արարողություն, ինչպես նաև հայ և ղազախ պատանիներն ու երիտասարդները հանդես են եկել երաժշտական և պարային կատարումներով։ Աբայ Կունանբաևը լուսավորական շարժման, գրականության ու փիլիսոփայության առանցքային գործիչներից է։ Նա մեծապես նպաստել է ղազախ գրական լեզվի ձևավորմանը, կրթության տարածմանը և ազգային ինքնագիտակցության զարգացմանը։ Նրա «Խրատներ» երկը ճանաչված է նաև հայ ընթերցողների կողմից։ Կունանբաևը հավատացած էր, որ ժողովուրդների իրական առաջընթացը սկսվում է հոգևոր կրթությամբ, արժեքների ընկալմամբ և մտածող մարդու ձևավորմամբ։ 2010 թվականից Երևանի պետական համալսարանում գործում է Ղազախական լեզվի, պատմության և մշակույթի կենտրոնը, իսկ 2016-ից՝ Ղազախական գրականության կենտրոնը Հայաստանի ազգային գրադարանում։
    15:00
    19.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հռոմում մեկնարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երկրորդ փուլը
    Հռոմում մեկնարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ IRNA գործակալության փոխանցմամբ՝ կողմերը կքննարկեն Իսլամական Հանրապետության քաղաքացիական միջուկային ծրագիրը և այդ երկրի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցումը։ Խորհրդակցություններն անցկացվում են Օմանի դեսպանի նստավայրում։
    14:45
    19.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային
    Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա նշել է, որ մշակույթը, որպես ժողովուրդների հոգևոր ինքնության դրսևորում, ունի բացառիկ դեր՝ տարբեր ազգերին իրար մոտեցնելու, միմյանց ճանաչելի դարձնելու և վստահության կամուրջներ կառուցելու գործում։ Նախարար Աիդա Բալաևան իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և հյուրընկալության համար՝ բարձր գնահատելով Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրերի անցկացման հնարավորությունը։ Նա կարևորել է մշակութային երկխոսության շարունակականությունն ու խորացումը՝ որպես ժողովուրդների փոխադարձ ճանաչման և փոխընկալման ամուր հենարան։ Նախարարն իր խոսքում՝ ի դեմս Հանրապետության նախագահի, շնորհավորել և խաղաղություն ու բարօրություն է մաղթել Հայաստանի ժողովրդին գալիք Սուրբ Զատիկի՝ Հարության տոնի առթիվ: Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկու երկրների միջև մշակույթի և հարակից ոլորտներում համագործակցության խորացման ուղիների շուրջ։ Կողմերը համակարծիք են եղել, որ ժողովուրդների միմյանց ճանաչման ամենակարճ ու արդյունավետ ճանապարհը մշակույթով իրար ներկայանալն է, քանի որ հենց մշակույթն է կրում արժեքների, մտածողության և պատմական հիշողության լեզուն:
    14:30
    19.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Սերգեյ Նարիշկինը Բաքվում է․ նա բանակցություններ է վարել ադրբեջանցի գործընկերների հետ
    Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինն ապրիլի 17-18-ը այցելել է Բաքու, որտեղ բանակցություններ է վարել իր ադրբեջանցի գործընկերների հետ, հայտնում է ՌԴ արտաքին հետախուզության մամուլի ծառայությունը։ «ԱՀԾ-ի և Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարության հետ բանակցություններում նշվել է, որ ռուս-ադրբեջանական համագործակցությունը հատուկ ծառայությունների միջոցով դինամիկ է զարգանում, կրում է կառուցողական, փոխշահավետ և վստահելի բնույթ ու ուղղված է Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության ազգային շահերի պաշտպանությանը»,-նշված է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ այցի ընթացքում Սերգեյ Նարիշկինը հանդիպումներ է ունեցել նաև այլ հետախուզական գերատեսչությունների ղեկավարների հետ։ Բացի այդ, նա մասնակցել է «Աֆղանստան. Տարածաշրջանային կապ, անվտանգություն և զարգացում» համաժողովին, որտեղ իր ելույթում դրական է բնութագրել Աֆղանստանի ներկայիս իշխանությունների գործողությունները պետականաշինության ոլորտում և վստահություն հայտնել, որ նրանց միջազգային ճանաչումը միայն ժամանակի հարց է:
    14:15
    19.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    36 ժամ ջուր չի լինելու
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    14:00
    19.04.25
    Ավելին
  • Քաղաքական
    Դու թագավոր ես, թագավոր կմնաս. սրբազանը հորդորում է չքծնել Վարդան Ղուկասյանին
    Հանրապետության երկրորդ քաղաքում Նիկոլ Փաշինյանի թիմին ընտրություններով տապալած ընդդիմությունը այսօր ամրագրում է հաղթանակը: Վարդան Ղուկասյանը երդմամբ պաշտոնապես ստանձնել է Գյումրիի քաղաքապետի պաշտոնը:
    13:48
    19.04.25
    Ավելին