Լրահոս
Հասարակական
22:15
19.04.25
291

Ձորաղբյուր գյուղում ավտոմեքենան ընկել է ձորը. կա տուժած

Img default alt hy

Ապրիլի 19-ին՝ ժամը 17:26-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել փոսում: Վարորդը և երկու ուղևոր ինքնուրույն դուրս են եկել փոսից։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, պատգարակել մյուս ուղևորին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։