Լրահոս

2025-04-23
  • Img default alt hy
    Հասարակական
    Ահազանգ․ որպես սննդամթերք աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը՝ կրկին հայկական շուկայում
    Որպես սննդամթերք աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը կրկին հայտնվել է հայկական շուկայում: Այս մասին ահազանգել է գյուղատնտես Հարություն Մնացականյանը: «Պանգասիուս տեսակի ձկան ներկրումն ու օգտագործումն արգելված է Եվրոպայի և Ամերիկայի բազմաթիվ երկրներում։ Այս ձուկը բուծվում է հիմնականում Վիետնամի Մեկոնգ գետում, որը հայտնի է իր անթույլատրելի աղտոտվածության մակարդակով․ գետի մեջ են լցվում արդյունաբերական թափոններ, կոյուղաջրեր , աղբ և այլն, բացի այդ ձկներին կերակրում են նաև բազմատեսակ հորմոններով ու հակաբիոտիկներով։ Մեր հայրենակիցներին հորդորում եմ բացարձակապես չգնել այս ձկնատեսակի միսը, այն շատ վտանգավոր է»,-գրել է նա։
    00:41
    23.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գրիշայի եղբայրը` Ռոբերտը
    Ծնվել է 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Գրիշա Դանիելյանի եղբայրը։ Տեղեկությունը հայտնում է «Շենգավիթ» բժշկական կենտրոնը։ Երկար ժամանակ ընտանիքը կամուկացի մեջ է եղել` արդյոք պետք է կրկին երեխա ունենալ։ Մայրը պատմել է, որ իրենց հուզող հարցի պատասխանը եկել է երազի տեսքով. Գրիշան մոր երազում է հայտնվել ու ասել, որ հայրը շատ է տխրում, ժամանակն է, որ կրկին ծնող դառնան։ «Ապրիլի 19-ին լույս աշխարհ եկավ Ռոբերտը` 3200 գրամ քաշով և 51 սմ հասակով։ Ռոբերտին օգնել են լույս աշխարհ գալ «Շենգավիթ» ԲԿ մանկաբարձ-գինեկոլոգները՝ Ալենա Ավանեսյանը, Արմինե Ալեքսանյանը և Սվետլանա Համբարձումյանը»,– ասված է ԲԿ–ի հաղորդագրությունում։ 43-ամյա մայրը նշել է, որ Ռոբերտը Գրիշայի օրհնությամբ է լույս աշխարհ եկել։
    00:16
    23.04.25
    Ավելին
2025-04-22
  • Քաղաքական
    Բռնաբարության և ստրկության դաջվածքներ՝ հայ կանանց մարմիններին. ճանկռել, պոկել են իրենց մաշկը
    Գայանե Մովսիսյանը սարսռացնող փաստեր է հավաքել այն մասին, թե ինչպես էին գաղթի ճամփին գեղեցիկ հայ կանանց գողանում, վաճառում սեռական ստրկության ու խարանում՝ հատուկ նշաններով:
    23:57
    22.04.25
    Ավելին
  • Միջազգային
    Ուկրաինան պատրաստ է զիջել կորցրած տարածքների 20 տոկոսը. վճռորոշ հանդիպում է սպասվում Լոնդոնում
    3 տարի 2 ամիս համաշխարհային խաղացողների պլանները փոխող պատերազմը, հնարավոր է, ավարտվի: Կլռե՞ն զենքերը ռուս-ուկրաինական ճակատում, ցույց կտա լոնդոնյան բանակցությունների ընթացքը: Մինչև բանակցություններն էլ են կողմերը կառուցողական քայլեր անում: Մոսկվան հայտնել է, որ պատրաստ է քննարկել քաղաքացիական ենթակառուցվածքներին չհարվածելու՝ Զելենսկիի առաջարկը:
    23:45
    22.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երգչուհի Սոնա Ռուբենյանը կոչ է անում մասնակցել ջահերով երթին
    Երգչուհի Սոնա Ռուբենյանը «Instagram»-ի «story» բաժնում տեղադրել է լուսանկար՝ կոչ անելով մասնակցել Ջահերով երթին: Երթը տեղի կունենա ապրիլի 23-ին՝ ժամը 19:15-ին, մեկնարկը՝ Հանրապետության հրապարակից:
    23:30
    22.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը կայցելի Մոսկվա
    ԱՄՆ նախագահի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը նախատեսում է այցելել Մոսկվա։ «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Լրագրողների հարցին՝ արդյոք սպասվում է Ուիթքոֆի ժամանումը, Ուշակովը կարճ պատասխանել է. «Սպասում ենք»։
    23:15
    22.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Արմավիր» և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ների թաքստոցներից հայտնաբերվել են բջջային հեռախոս և թմրամիջոցին նմանվող զանգվածներ
    Ապրիլի 17-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, ՔԿԾ կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները, իրականացնելով օպերատիվ տեղեկությունները, քրեակատարողական հիմնարկի 2-րդ տեղամասի խցերից մեկում իրականացրել են խուզարկություն, որի արդյունքում դատապարտյալ Ս. Մ.-ի մոտ գտնվող ծխախոտի տուփից հայտնաբերել են մեկ կասկածելի փաթեթ և մեկ պոլիէթիլենային գլանակ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից: Փաթեթում առկա է եղել սպիտակ, մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, 0.17 գրամ քաշով բյուրեղանման զանգված: Ապրիլի 18-ին՝ ժամը 14:40-ի սահմաններում, ՔԿԾ կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները զննության են ենթարկել քրեակատարողական հիմնարկի բուժմասի մուտքի հարակից տարածքը: Արդյունքում՝ աղբամանի տակից հայտնաբերել են կապույտ, կպչուն ժապավենով փաթեթավորված փաթեթ, որում առկա է եղել 0.37 գրամ քաշով մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, սպիտակ, բյուրեղանման զանգված: Ապրիլի 18-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, ՔԿԾ կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Դատապարտյալների հիվանդանոց» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ իրականացրել են չնախատեսված խուզարկություն հիմնարկի հիվանդասենյակներից մեկում, որտեղ տեղադրված կավե, ինքնաշեն եկեղեցու մեջ պատրաստված թաքստոցից հայտնաբերել են մեկ բջջային հեռախոս, բջջային հեռախոսի լիցքավորման լար, երեք հատ 2մլ և երկու հատ 12մլ տարողությամբ ներարկիչներ, ինչպես նաև ներարկիչի 2 ասեղ: Թվարկված բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական, վարչական վարույթներ, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ:
    23:00
    22.04.25
    Ավելին
  • Քաղաքական
    Թշնամական դավադրություն՝ կործանարար թեզի հետևում. կոշտ պատասխան՝ հակաարցախյան կատաղի քարոզին
    Մեկ Ալիևը, մեկ էլ Փաշինյանի թիմակիցներն են սադրում ատելություն հայության կամ դրա որոշ շերտերի նկատմամբ: ՔՊ-ականները չեն ցանկանում քննիչ հանձնաժողով ստեղծել, որ կուսումնասիրի իրենց թիմակից Խաչատուր Սուքիասյանի վարքը: «Գրզո» մականունով հայտնի օրենսդիրը լրագրողների վրա բղավել էր, երբ նրանք փորձել էին հասկանալ՝ ինչու՞ է պատգամավորը ապատեղեկատվություն տարածում՝ հայտարարելով, որ արցախյան վերջին մարտում արցախցիները չեն կռվել ու ընդամենը 10 մարդ է զոհվել:
    22:55
    22.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բաքվում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի շինծու դատը
    Այսօր Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործով շինծու դատավարությունը։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով «դատավարության» նիստում կրկին ելույթ են ունեցել «տուժողները»։ Նշենք, որ հաջորդ նիստը կանցկացվի ապրիլի 29-ին: Բաքուն Ռուբեն Վարդանյանին մեղադրում է, այսպես կոչված, «Նեմեսիս-2» գործողություն կազմակերպելու համար։
    22:48
    22.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջրվեժում բախվել են ոստիկանության ուղեկցող գնդին պատկանող «Газель»-ն ու «Nissan»-ը
    Այսօր՝ ապրիլի 22-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:40-ի սահմաններում Ջրվեժ-Ձորաղբյուր ավտոճանապարհի՝ Երևանի վարչական տարածքում բախվել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության ուղեկցող գնդի հաշվեկշռում հաշվառված ոստիկանական «Газель»-ն ու «Nissan»-ը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։
    22:45
    22.04.25
    Ավելին
  • Քաղաքական
    Աննա Հակոբյանին ստուգելու կաշկանդվածություն չունի, SMS կախվածություն՝ նույնպես. ՀԿԿ նախագահը՝ ԱԺ-ում
    2024 թվականի հաշվետվությամբ խորհրդարան է եկել հակակոռուպցիոն կոմիտեի նոր նախագահը: Վստահեցրել է, թե Փաշինյանի կնոջից՝ Աննա Հակոբյանից կախվածություն չունի, SMS կախվածություն՝ նույնպես:
    22:35
    22.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Աշխարհի երկրները «հերթ են կանգնել» Եվրոպայի հետ համագործակցելու համար Թրամփի մաքսատուրքերի ֆոնին. ֆոն դեր Լայեն
    Բազմաթիվ երկրներ պատրաստակամություն են հայտնել աշխատելու Եվրամիության հուսալի առևտրային գործընկերների հետ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մաքսատուրքերը հիմնովին փոխեցին աշխարհի շուկաները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին POLITICO պարբերականին հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ «Ավելի ու ավելի անկանխատեսելի գլոբալ իրադրության պայմաններում պետությունները հերթ են կանգնում մեզ հետ աշխատելու համար», - նշել է նա՝ առանց հիշատակելու Թրամփի անունը։ Վերջին մի քանի շաբաթներին ֆոն դեր Լայենը հանդիպումներ է անցկացրել Իսլանդիայի, Նոր Զելանդիայի, Մալայզիայի, Ֆիլիպինների, Կանադայի, Հնդկաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների ղեկավարների հետ, որոնք «ուժեղ, հուսալի գործընկերներ» են փնտրում։ Նրա գնահատմամբ՝ աշխարհակարգը «փոփոխվում է ավելի խորապես, քան երբևէ սառը պատերազմի ավարտից ի վեր»։ Նման ցնցումների ֆոնին, ըստ նրա, ԵՄ-ի նկատմամբ վստահությունն աճում է, այդ թվում՝ համայնքի քաղաքացիների շրջանում: Եվրահանձնաժողովի ղեկավարը վկայակոչել է Eurobarometer-ի հարցման տվյալները, որոնք վկայում են, որ ԵՄ-ին անդամակցությանն աջակցությունը կազմում է 74%, ինչն ամենաբարձր ցուցանիշն է վերջին 40 տարվա ընթացքում։ «Դա վկայում է ինչ-որ բանի մասին: Քաոսի մեջ Եվրոպան կանգնած է հաստատուն՝ հիմնվելով արժեքների վրա, պատրաստ ձևավորելու այն, ինչ սպասվում է առաջիկայում», - նշել է ֆոն դեր Լայենը: Թրամփն ապրիլի 2-ին հայտարարել է 185 երկրներից և տարածքներից արտադրանքի ներմուծման մաքսատուրքերի սահմանման մասին։ Երկրների մեծ մասի նկատմամբ սահմանվել են բազային 10% մաքսատուրքեր, իսկ ԵՄ-ի նկատմամբ՝ 20%։ Ապրիլի 9-ին Թրամփը հայտարարել է, որ 90 օրով դադարեցնում է մաքսատուրքերի բարձրացումը 75 երկրների համար, որոնք բանակցությունների պատրաստակամություն են ցուցաբերել։ Դրանց նկատմամբ կգործեն 10%-ի չափով ներմուծման մաքսատուրքեր։ Միացյալ Նահանգների ղեկավարն ասել է, որ պատրաստ է քննարկել մաքսատուրքերի չափերն առևտրային գործընկերների հետ։ Բացի այդ, նա չի բացառել այդ եռամսյա դադարի երկարաձգման հնարավորությունը:
    22:30
    22.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Թույլ չտանք, որ ուրանան․ Նարե Սիմոնյանը կոչ է անում մասնակցել ջահերով երթին
    «Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն» ՀԿ համահիմնադիր Նարե Սիմոնյանը կոչ է անում մասնակցել ջահերով երթին, նա գրել է. «Երբ թշնամիդ բացահայտ պատերազմի է պատրաստվում, երբ չի թաքցնում, որ աչքը քո տան ու հողի վրա է, իսկ դու ասում ես՝ ես չեմ կռվելու՝ դա խաղաղասիրություն չէ, դա վախկոտություն է: Երբ թշնամիդ չի զղջում քեզ ցեղասպանելու համար, երբ շարունակում է սպանել քեզ ու սպառնալ քեզ, իսկ դու ասում ես՝ պետք է ներել, հարյուր տարի է անցել՝ դա ներողամտություն չէ, դա ստրկամտություն է: Երբ զինվորի թիկունքում հայրենիք ես հանձնում, երբ հանձնում ու ասում ես՝ իմը չէր, երբ հանձնում ու պահողներին ես մեղադրում, երբ պատերազմի շեմին՝ ազգի զգոնությունն ես բթացնում՝ խաղաղության կեղծ խոստումներով՝ դա անճարություն չէ, դա դավաճանություն է… Չեմ ուրանում: Չեմ հանձնվում: Չեմ ներում իմ հայրենիքը զավթողներին ու հանձնողներին… Պահանջատեր եմ իմ հայրենակիցների կյանքի համար, իմ հայրենիքի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար՝ Արագածի համար, Արարատի համար, Մեծ Քիրսի համար: Մեր պահանջատիրության երթն է լինելու վաղը՝ ապրիլի 23-ին, 19:15, Հանրապետության հրապարակից է մեկնարկելու: Թույլ չտանք, որ ուրանան…»:
    22:25
    22.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մատենադարանում Աննա Վարդապետյանի մասնակցությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել
    Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել․ «Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը, ՀՀ գլխավոր դատախազության հետ համագործակցությամբ և «Կայծ» բարեգործական հիմնադրամի հետ գործակցությամբ, 2025 թվականի հոկտեմբերին Երևանում կանցկացնի Մխիթար Գոշին և «Գիրք Դատաստանի» աշխատությանը նվիրված միջազգային գիտաժողով: Գիտաժողովի կազմակերպման մեկնարկն ազդարարելու և բովանդակային հարցեր քննարկելու նպատակով՝ այսօր Մատենադարանում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի և «Կայծ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել համատեղ խորհրդակցություն: Գիտաժողովի համատեքստում նախատեսվում է ներկայացնել «Գիրք Դատաստանի» աշխատության անգլերեն վերահրատարակված թարգմանությունը, հայ և օտարազգի մասնագետների գիտական զեկույցների շրջանակներում վերլուծել արդի իրավունքի կանոնական, միջնադարյան ակունքները»:
    22:15
    22.04.25
    Ավելին
  • Քաղաքական
    Աննախադեպ շատ մարդ է միանալու Ջահերով երթին. մի՛ ուրացիր
    Չնայած մեկ ու կես օր է մնում Ցեղասպանության տարելիցին՝ պետական մակարդակով որևէ միջոցառման մասին դեռ հայտարարված չէ: Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսները սրանից բացի մեկ էլ Անկախության հռչակագրից հրաժարվելու նրա պատրաստակամությունն են համարում ապացույց, որ Փաշինյանը մտադիր է ուրանալ Մեծ Եղեռնը:
    22:10
    22.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Քրեական ոստիկանները հայտնաբերել են 6 կիլոգրամից ավելի մարիխուանա․ իրացնողը կալանավորվել է
    2025 թվականի ապրիլի 18-ին Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում ստացվել են օպերատիվ տեղեկություններ թմրամիջոցների ձեռքբերման և իրացման վերաբերյալ։ Քրեական ոստիկան Արթուր Ավետիսյանի խոսքով՝ Եղեգնաձոր քաղաքի Սպանդարյան փողոցում բնակվող 54-ամյա տղամարդը ապօրինի ձեռք էր բերել մեծ քանակությամբ թմրամիջոցներ, որոնց մի մասը պահում էր Եղեգնաձորի Երևանյան խճուղում գործող մետաղի ջարդոնի ընդունման կետում, իսկ մյուս մասը պատրաստվում էր 100 հազար դրամով Արարատի մարզի Երասխ բնակավայրում իրացնել Երևանցի և Աշտարակցի երկու տղամարդու։ Վայոց ձորի մարզի քրեական ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացած տվյալներն հաջող իրացնելու նպատակով համագործակցեցին Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների, Արարատի մարզային վարչության քրեական ոստիկանների, Արարատի բաժնի համայնքային ոստիկանների և մարզը սպասարկող պարեկների հետ։ Համագործակցված և փոխլարցնող միջոցառումների արդյունքում նույն օրը Արարատի մարզի Արմաշ բնակավայրում հայտնաբերվեցին ու ձերբակալվեցին Աշտարակի բնակիչ, 57-ամյա տղամարդը և մայրաքաղաքում բնակվող 55-ամյա տղամարդը, որոնք, ըստ տվյալների՝ եղեգնաձորցուց 100․000 դրամով թմրամիջոց էին գնել։ Նույն օրը Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում իրավապահները հայտնաբերեցին ու ձերբակալեցին Եղեգնաձորի բնակիչ 54-ամյա տղամարդուն։ Նրա բջջային հեռախոսի պատյանի տակից հայտնաբերվեց մեթամֆետամինի նմանվող զանգված, իսկ ավտոմեքենայում՝ «Մակարով» ատրճանակ կար։ Նրան պատկանող Եղեգնաձորի Երևանյան խճուղում գործող մետաղի ջարդոնի ընդունման կետում հայտնաբերվել է մոտ 6 կիլոգրամ 250 գրամ մարիխուանա՝ 9 փաթեթով։ Եղեգնաձորցի տղամարդուց թմրամիջոց ձեռք բերելու կասկածանքով ձերբակալված երևանցու ավտոմեքենայում հայտնաբերվել է ընդհանուր 21 գրամ քաշով մարիխուանայի փաթեթ։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենագրքի մի քանի հոդվածի հատկանիշներով։ Եղեգնաձորցի 54-ամյա տղամարդը կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
    22:00
    22.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ուզբեկստանում տղամարդը սպանել է կնոջը դավաճանության մասին երազ տեսնելու պատճառով
    Ուզբեկստանի Ֆերգանայի շրջանում 16 տարվա ազատազրկման է դատապարտվել Մարգիլան քաղաքի բնակիչը, որը դանակահարել է իր կնոջը՝ դավաճանության մասին երազ տեսնելու պատճառով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեղեկությունը հայտնում են Uznews.uz և UzDaily պարբերականները՝ հղում կատարելով մարզային դատարանների մամուլի ծառայությանը։ Ըստ հաղորդագրության՝ դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 04:30-ի սահմաններում։ Տղամարդը, արթնանալով խուճապահար վիճակում և համոզված լինելով, որ իր կինը իրեն դավաճանում է, վերցրել է բարձի տակ գտնվող դանակը և 13 անգամ հարվածել քնած կնոջը։ Սպանությունից հետո նա գիտակցել է, որ դավաճանությունը իրականում միայն երազ էր, և կանչել է շտապ օգնություն։ Սակայն բժիշկները չեն կարողացել փրկել կնոջ կյանքը։ Նա մահացել է ստացած ծանր մարմնական վնասվածքներից։
    21:45
    22.04.25
    Ավելին
  • Քաղաքական
    Ադրբեջանը մեծ սադրանքի է պատրաստվում՝ մինչև նոյեմբեր. կրակոցները չեն լռում Հայաստանի սահմանին
    Խորհրդարանի ՔՊ-ական նախագահն այսօր հայտարարել է, թե հայ-ադրբեջանական բանակցությունները փակուղում չեն, իսկ պատերազմի հավանականությունը չի ավելանում: Ալեն Սիմոնյանի այս պնդումից մի քանի ժամ առաջ են լռած եղել թշնամու զենքերը Սյունիքում ու Տավուշում: Ադրբեջանցիների կրակոցների ձայները նորից խանգարել են խնածախցիների ու մովսեսցիների քունը:
    21:38
    22.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Տղերքը ցայտնոտի մեջ են, չեն հասկանում էլ ինչ անեն, որ ոչնչացնեն հեռուստադաշտը․ Հարություն Հարությունյան
    Բազմաթիվ խնդիրներ կան, բազմաթիվ խնդիրներ առաջացել են և առաջացրել են այս վունդերկինդների ընդունած օրենքների արդյունքում, բայց դա հեչ, կարևորը՝ «5-րդ ալիքը» պախարակելն է ինչին էլ լծվել են բարձրաստիճան քայլառաստները: «Նետֆլիքսի» ֆիլմերի և ոչ միայն «Նեթֆլիքսի», թմայով դեռ տարիներ առաջ ինչ որ սեմինարի կամ խորհրդակցության ժամանակ Արա Շիրինյանն էր նեղսրտած բարձրաձայնել, հետո էստաֆետը վերցրեց Ալենչոն ու իր շեֆի «շեֆը»՝ Արայիկ Հարությունյանը և ոչ մի առիթ բաց չեն թողնում մեզ վարկաբեկելու համար: Բայց ասեմ, լավ է, նույնիսկ՝ շատ լավ , ինչպես ասում են՝ «թշնամու թիկունքում խուճապ է»: Իրենք, հո լավ գիտեն «5-րդ ալիքի» վարկանիշի մասին և որքան էլ իրենց սպասարկող «AdmasferArmenia» վարկանիշ չափող ընկերությունը իրենց հաճոյանալով տվյալները կեղծում է ի վնաս «5-րդ ալիքի» , միևնույն է դրանից մեր վարկանիշը չի նվազում, ընդհակառակը՝ գործարարներին «նկարած» թվեր մատուցելով, վնասում են բիզնես աշխարհին: Սխալ կողմնորոշելով գործարար դաշտին, նրանց անուղակի ուղղորդում են գումարների ոչ արդյունավետ ծախսելուն, ինչից հաստատ ընկերությունները մեղմ ասած չեն շահում: Թքած: Եւ եթե բիզնեսի ներկայացուցիչներին ձեռնատու է խաբված լինել և վճարել խաբվելու համար, դա հաստատ մեր խնդիրը չէ, թող իրենք մտածեն:
    21:30
    22.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սփյուռք
    Ֆրանսիայի Լիլա քաղաքում կայացել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական արարողություն
    Փարիզի մերձակա Լիլա քաղաքում Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող պուրակում ապրիլի 19-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն՝ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության խորհրդական Վարդուհի Սահակյանի, Սեն Սեն Դընիի պրեֆեկտի տեղակալ Սեսիլ Ռաքեթի, Սեն Դընի դեպարտամենտի նախագահ Ստեֆան Տրուսելի, Լիլայի քաղաքապետ Լիոնել Բենարուսի, Բոբինիի քաղաքապետ Աբդել Սադիի, ռեգիոնալ, դեպարտամենտային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների, «ԱՆԻ» ֆրանսահայ համայնքային կազմակերպության նախագահ Ֆիլիպ Սալանշի, ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների, հայ առաքելական և Ֆրանսիայի կաթոլիկ եկեղեցիների հոգևորականների մասնակցությամբ։ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել և ծաղկեպսակներ զետեղել Սեն Սեն Դընիի պրեֆեկտի տեղակալ Սեսիլ Ռաքեթը, Լիլայի քաղաքապետ Լիոնել Բենարուսը, Հայաստանի դեսպանության խորհրդական Վարդուհի Սահակյանը, ֆրանսահայ համայնքային «ԱՆԻ» կազմակերպության նախագահ Ֆիլիպ Սալանշը։ Արարողությանը ծաղկեպսակ է զետեղվել նաև Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս ռեգիոնի նախագահ Վալերի Պեկրեսի անունից։ Արարողության ընթացքում կատարվել է ոգեկոչման աղոթք՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, հնչելն Հայաստանի և Ֆրանսիայի պետական օրհներգերը։
    21:20
    22.04.25
    Ավելին