Լրահոս
2025-04-23
-
Մամուլի տեսություն89.5%-ով աճել են թրաֆիքինգի հանցագործությունները․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրերս ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը գնալու է Ազգային ժողով՝ ներկայացնելու 2024 թվականի տարեկան զեկույցը։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ համաձայն այդ զեկույցի՝ 2024 թվականին 3%-ով աճել են մարդու դեմ ուղղված հանցագործությունները՝ 2023 թվականին 7138 դեպք, 2024 թվականին 7353 դեպք:Ավելին09:5023.04.25 -
Մամուլի տեսությունԿամանդյուշին Փաշինյանից նոր «քարտ բլանշ է» ուզում․ «Իրավունք»«Իրավունք» թերթը գրում է. «Արցախցիների շրջանում հայտնի «Կամանդյուշին» Փաշինյանի առջեւ պայման է դրել այն բանից հետո, երբ վերջինս դիմել է նրան, որ խաղանդեցնի բորբոքված արցախցիներին։Ավելին09:4823.04.25 -
Հասարակական24 ժամ ջուր չի լինելու․ հասցեներԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին09:4523.04.25 -
Մամուլի տեսությունԿԳՄՍ-ից շրջաբերականնե՞ր են գնացել բուհերին և դպրոցներին՝ Ջահերով երթին չմասնակցելու կոչով․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր՝ ապրիի 23-ին, մեկնարկելու է դաշնակցականների կողմից կազմակերպված ավանդական ջահերով երթը, որին մասնակցում են ինչպես քաղաքական, հասարակական գործիչներ, հայտնի դեմքեր, այնպես էլ հասարակ քաղաքացիներ, այդ թվում՝ ուսանողներ ու դպրոցականներ։Ավելին09:4223.04.25 -
ՔաղաքականՍահմանազատման նոր փուլում ևս Ադրբեջանին տարածքներ են տրվելու․ Ոսկան ՍարգսյանՏավուշի մարզից լրագրող Ոսկան Սարգսյանը գրել է․ «Ինչո՞ւ է ձգձգվում Տավուշում սահմանազատման նոր փուլը։ Պաշտոնապես հայտարարվել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման նոր փուլը տեղի է ունենալու Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանագծին։ Դա Նոյեմբերյան համայնքի Կողբ, Բերդավան գյուղերի սահմանագոտում է, որտեղ հատվում են Հարավային Կովկասի 3 հանրապետությունների սահմանները։ Տավուշի սահմանագոտում ծառայող պայմանագրային զինծառայողները իրենց անունները չհրապարակելու պայմանով հայտնեցին, որ այդ հատվածում սահմանազատումը պետք է սկսվեր ապրիլի 15-ին, եղանակային պայմանները դրա համար բարվոք են։ Ըստ սահմանապահ զինծառայողների՝ սահմանազատումը ձգձգվում է այն պատճառով, որ սահմանազատման հետևանքով Ադրբեջանին տարածքներ են տրվելու, հայկական դիրքերը դեպի թիկունք են տեղափոխվելու,իսկ նոր դիրքերը փորված, կահավորված չեն։ Սահմանապահները հայտնեցին, որ սահմանազատման նոր փուլի հետևանքով նոր սահմանագիծն ավելի մոտ է լինելու մեր բնակավայրերին, ավելի է դժվարանալու գյուղացիների կողմից հողեր մշակելը, անասնապահությամբ զբաղվելը, ինչպես դա եղավ Կիրանց, Բերքաբեր,Բաղանիս գյուղերի դեպքում»։Ավելին09:3023.04.25 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովOրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ՀՅԴ երիտասարդական միության անդամ Սևակ Նազարյանի հետ:Ավելին09:2523.04.25 -
ՀասարակականԱհազանգ․ որպես սննդամթերք աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը՝ կրկին հայկական շուկայումՈրպես սննդամթերք աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը կրկին հայտնվել է հայկական շուկայում: Այս մասին ահազանգել է գյուղատնտես Հարություն Մնացականյանը: «Պանգասիուս տեսակի ձկան ներկրումն ու օգտագործումն արգելված է Եվրոպայի և Ամերիկայի բազմաթիվ երկրներում։ Այս ձուկը բուծվում է հիմնականում Վիետնամի Մեկոնգ գետում, որը հայտնի է իր անթույլատրելի աղտոտվածության մակարդակով․ գետի մեջ են լցվում արդյունաբերական թափոններ, կոյուղաջրեր , աղբ և այլն, բացի այդ ձկներին կերակրում են նաև բազմատեսակ հորմոններով ու հակաբիոտիկներով։ Մեր հայրենակիցներին հորդորում եմ բացարձակապես չգնել այս ձկնատեսակի միսը, այն շատ վտանգավոր է»,-գրել է նա։Ավելին00:4123.04.25 -
ՀասարակականԾնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գրիշայի եղբայրը` ՌոբերտըԾնվել է 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Գրիշա Դանիելյանի եղբայրը։ Տեղեկությունը հայտնում է «Շենգավիթ» բժշկական կենտրոնը։ Երկար ժամանակ ընտանիքը կամուկացի մեջ է եղել` արդյոք պետք է կրկին երեխա ունենալ։ Մայրը պատմել է, որ իրենց հուզող հարցի պատասխանը եկել է երազի տեսքով. Գրիշան մոր երազում է հայտնվել ու ասել, որ հայրը շատ է տխրում, ժամանակն է, որ կրկին ծնող դառնան։ «Ապրիլի 19-ին լույս աշխարհ եկավ Ռոբերտը` 3200 գրամ քաշով և 51 սմ հասակով։ Ռոբերտին օգնել են լույս աշխարհ գալ «Շենգավիթ» ԲԿ մանկաբարձ-գինեկոլոգները՝ Ալենա Ավանեսյանը, Արմինե Ալեքսանյանը և Սվետլանա Համբարձումյանը»,– ասված է ԲԿ–ի հաղորդագրությունում։ 43-ամյա մայրը նշել է, որ Ռոբերտը Գրիշայի օրհնությամբ է լույս աշխարհ եկել։Ավելին00:1623.04.25
2025-04-22
-
ՔաղաքականԲռնաբարության և ստրկության դաջվածքներ՝ հայ կանանց մարմիններին. ճանկռել, պոկել են իրենց մաշկըԳայանե Մովսիսյանը սարսռացնող փաստեր է հավաքել այն մասին, թե ինչպես էին գաղթի ճամփին գեղեցիկ հայ կանանց գողանում, վաճառում սեռական ստրկության ու խարանում՝ հատուկ նշաններով:Ավելին23:5722.04.25 -
ՄիջազգայինՈւկրաինան պատրաստ է զիջել կորցրած տարածքների 20 տոկոսը. վճռորոշ հանդիպում է սպասվում Լոնդոնում3 տարի 2 ամիս համաշխարհային խաղացողների պլանները փոխող պատերազմը, հնարավոր է, ավարտվի: Կլռե՞ն զենքերը ռուս-ուկրաինական ճակատում, ցույց կտա լոնդոնյան բանակցությունների ընթացքը: Մինչև բանակցություններն էլ են կողմերը կառուցողական քայլեր անում: Մոսկվան հայտնել է, որ պատրաստ է քննարկել քաղաքացիական ենթակառուցվածքներին չհարվածելու՝ Զելենսկիի առաջարկը:Ավելին23:4522.04.25 -
ՀասարակականԵրգչուհի Սոնա Ռուբենյանը կոչ է անում մասնակցել ջահերով երթինԵրգչուհի Սոնա Ռուբենյանը «Instagram»-ի «story» բաժնում տեղադրել է լուսանկար՝ կոչ անելով մասնակցել Ջահերով երթին: Երթը տեղի կունենա ապրիլի 23-ին՝ ժամը 19:15-ին, մեկնարկը՝ Հանրապետության հրապարակից:Ավելին23:3022.04.25 -
ՄիջազգայինԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը կայցելի ՄոսկվաԱՄՆ նախագահի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը նախատեսում է այցելել Մոսկվա։ «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Լրագրողների հարցին՝ արդյոք սպասվում է Ուիթքոֆի ժամանումը, Ուշակովը կարճ պատասխանել է. «Սպասում ենք»։Ավելին23:1522.04.25 -
Իրավական«Արմավիր» և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ների թաքստոցներից հայտնաբերվել են բջջային հեռախոս և թմրամիջոցին նմանվող զանգվածներԱպրիլի 17-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, ՔԿԾ կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները, իրականացնելով օպերատիվ տեղեկությունները, քրեակատարողական հիմնարկի 2-րդ տեղամասի խցերից մեկում իրականացրել են խուզարկություն, որի արդյունքում դատապարտյալ Ս. Մ.-ի մոտ գտնվող ծխախոտի տուփից հայտնաբերել են մեկ կասկածելի փաթեթ և մեկ պոլիէթիլենային գլանակ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից: Փաթեթում առկա է եղել սպիտակ, մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, 0.17 գրամ քաշով բյուրեղանման զանգված: Ապրիլի 18-ին՝ ժամը 14:40-ի սահմաններում, ՔԿԾ կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները զննության են ենթարկել քրեակատարողական հիմնարկի բուժմասի մուտքի հարակից տարածքը: Արդյունքում՝ աղբամանի տակից հայտնաբերել են կապույտ, կպչուն ժապավենով փաթեթավորված փաթեթ, որում առկա է եղել 0.37 գրամ քաշով մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, սպիտակ, բյուրեղանման զանգված: Ապրիլի 18-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, ՔԿԾ կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Դատապարտյալների հիվանդանոց» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ իրականացրել են չնախատեսված խուզարկություն հիմնարկի հիվանդասենյակներից մեկում, որտեղ տեղադրված կավե, ինքնաշեն եկեղեցու մեջ պատրաստված թաքստոցից հայտնաբերել են մեկ բջջային հեռախոս, բջջային հեռախոսի լիցքավորման լար, երեք հատ 2մլ և երկու հատ 12մլ տարողությամբ ներարկիչներ, ինչպես նաև ներարկիչի 2 ասեղ: Թվարկված բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական, վարչական վարույթներ, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ:Ավելին23:0022.04.25 -
ՔաղաքականԹշնամական դավադրություն՝ կործանարար թեզի հետևում. կոշտ պատասխան՝ հակաարցախյան կատաղի քարոզինՄեկ Ալիևը, մեկ էլ Փաշինյանի թիմակիցներն են սադրում ատելություն հայության կամ դրա որոշ շերտերի նկատմամբ: ՔՊ-ականները չեն ցանկանում քննիչ հանձնաժողով ստեղծել, որ կուսումնասիրի իրենց թիմակից Խաչատուր Սուքիասյանի վարքը: «Գրզո» մականունով հայտնի օրենսդիրը լրագրողների վրա բղավել էր, երբ նրանք փորձել էին հասկանալ՝ ինչու՞ է պատգամավորը ապատեղեկատվություն տարածում՝ հայտարարելով, որ արցախյան վերջին մարտում արցախցիները չեն կռվել ու ընդամենը 10 մարդ է զոհվել:Ավելին22:5522.04.25 -
ԻրավականԲաքվում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի շինծու դատըԱյսօր Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործով շինծու դատավարությունը։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով «դատավարության» նիստում կրկին ելույթ են ունեցել «տուժողները»։ Նշենք, որ հաջորդ նիստը կանցկացվի ապրիլի 29-ին: Բաքուն Ռուբեն Վարդանյանին մեղադրում է, այսպես կոչված, «Նեմեսիս-2» գործողություն կազմակերպելու համար։Ավելին22:4822.04.25 -
ՀասարակականՋրվեժում բախվել են ոստիկանության ուղեկցող գնդին պատկանող «Газель»-ն ու «Nissan»-ըԱյսօր՝ ապրիլի 22-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:40-ի սահմաններում Ջրվեժ-Ձորաղբյուր ավտոճանապարհի՝ Երևանի վարչական տարածքում բախվել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության ուղեկցող գնդի հաշվեկշռում հաշվառված ոստիկանական «Газель»-ն ու «Nissan»-ը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։Ավելին22:4522.04.25 -
ՔաղաքականԱննա Հակոբյանին ստուգելու կաշկանդվածություն չունի, SMS կախվածություն՝ նույնպես. ՀԿԿ նախագահը՝ ԱԺ-ում2024 թվականի հաշվետվությամբ խորհրդարան է եկել հակակոռուպցիոն կոմիտեի նոր նախագահը: Վստահեցրել է, թե Փաշինյանի կնոջից՝ Աննա Հակոբյանից կախվածություն չունի, SMS կախվածություն՝ նույնպես:Ավելին22:3522.04.25 -
ՄիջազգայինԱշխարհի երկրները «հերթ են կանգնել» Եվրոպայի հետ համագործակցելու համար Թրամփի մաքսատուրքերի ֆոնին. ֆոն դեր ԼայենԲազմաթիվ երկրներ պատրաստակամություն են հայտնել աշխատելու Եվրամիության հուսալի առևտրային գործընկերների հետ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մաքսատուրքերը հիմնովին փոխեցին աշխարհի շուկաները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին POLITICO պարբերականին հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ «Ավելի ու ավելի անկանխատեսելի գլոբալ իրադրության պայմաններում պետությունները հերթ են կանգնում մեզ հետ աշխատելու համար», - նշել է նա՝ առանց հիշատակելու Թրամփի անունը։ Վերջին մի քանի շաբաթներին ֆոն դեր Լայենը հանդիպումներ է անցկացրել Իսլանդիայի, Նոր Զելանդիայի, Մալայզիայի, Ֆիլիպինների, Կանադայի, Հնդկաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների ղեկավարների հետ, որոնք «ուժեղ, հուսալի գործընկերներ» են փնտրում։ Նրա գնահատմամբ՝ աշխարհակարգը «փոփոխվում է ավելի խորապես, քան երբևէ սառը պատերազմի ավարտից ի վեր»։ Նման ցնցումների ֆոնին, ըստ նրա, ԵՄ-ի նկատմամբ վստահությունն աճում է, այդ թվում՝ համայնքի քաղաքացիների շրջանում: Եվրահանձնաժողովի ղեկավարը վկայակոչել է Eurobarometer-ի հարցման տվյալները, որոնք վկայում են, որ ԵՄ-ին անդամակցությանն աջակցությունը կազմում է 74%, ինչն ամենաբարձր ցուցանիշն է վերջին 40 տարվա ընթացքում։ «Դա վկայում է ինչ-որ բանի մասին: Քաոսի մեջ Եվրոպան կանգնած է հաստատուն՝ հիմնվելով արժեքների վրա, պատրաստ ձևավորելու այն, ինչ սպասվում է առաջիկայում», - նշել է ֆոն դեր Լայենը: Թրամփն ապրիլի 2-ին հայտարարել է 185 երկրներից և տարածքներից արտադրանքի ներմուծման մաքսատուրքերի սահմանման մասին։ Երկրների մեծ մասի նկատմամբ սահմանվել են բազային 10% մաքսատուրքեր, իսկ ԵՄ-ի նկատմամբ՝ 20%։ Ապրիլի 9-ին Թրամփը հայտարարել է, որ 90 օրով դադարեցնում է մաքսատուրքերի բարձրացումը 75 երկրների համար, որոնք բանակցությունների պատրաստակամություն են ցուցաբերել։ Դրանց նկատմամբ կգործեն 10%-ի չափով ներմուծման մաքսատուրքեր։ Միացյալ Նահանգների ղեկավարն ասել է, որ պատրաստ է քննարկել մաքսատուրքերի չափերն առևտրային գործընկերների հետ։ Բացի այդ, նա չի բացառել այդ եռամսյա դադարի երկարաձգման հնարավորությունը:Ավելին22:3022.04.25 -
ՔաղաքականԹույլ չտանք, որ ուրանան․ Նարե Սիմոնյանը կոչ է անում մասնակցել ջահերով երթին«Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն» ՀԿ համահիմնադիր Նարե Սիմոնյանը կոչ է անում մասնակցել ջահերով երթին, նա գրել է. «Երբ թշնամիդ բացահայտ պատերազմի է պատրաստվում, երբ չի թաքցնում, որ աչքը քո տան ու հողի վրա է, իսկ դու ասում ես՝ ես չեմ կռվելու՝ դա խաղաղասիրություն չէ, դա վախկոտություն է: Երբ թշնամիդ չի զղջում քեզ ցեղասպանելու համար, երբ շարունակում է սպանել քեզ ու սպառնալ քեզ, իսկ դու ասում ես՝ պետք է ներել, հարյուր տարի է անցել՝ դա ներողամտություն չէ, դա ստրկամտություն է: Երբ զինվորի թիկունքում հայրենիք ես հանձնում, երբ հանձնում ու ասում ես՝ իմը չէր, երբ հանձնում ու պահողներին ես մեղադրում, երբ պատերազմի շեմին՝ ազգի զգոնությունն ես բթացնում՝ խաղաղության կեղծ խոստումներով՝ դա անճարություն չէ, դա դավաճանություն է… Չեմ ուրանում: Չեմ հանձնվում: Չեմ ներում իմ հայրենիքը զավթողներին ու հանձնողներին… Պահանջատեր եմ իմ հայրենակիցների կյանքի համար, իմ հայրենիքի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար՝ Արագածի համար, Արարատի համար, Մեծ Քիրսի համար: Մեր պահանջատիրության երթն է լինելու վաղը՝ ապրիլի 23-ին, 19:15, Հանրապետության հրապարակից է մեկնարկելու: Թույլ չտանք, որ ուրանան…»:Ավելին22:2522.04.25 -
ՀասարակականՄատենադարանում Աննա Վարդապետյանի մասնակցությամբ խորհրդակցություն է տեղի ունեցելԳլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել․ «Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը, ՀՀ գլխավոր դատախազության հետ համագործակցությամբ և «Կայծ» բարեգործական հիմնադրամի հետ գործակցությամբ, 2025 թվականի հոկտեմբերին Երևանում կանցկացնի Մխիթար Գոշին և «Գիրք Դատաստանի» աշխատությանը նվիրված միջազգային գիտաժողով: Գիտաժողովի կազմակերպման մեկնարկն ազդարարելու և բովանդակային հարցեր քննարկելու նպատակով՝ այսօր Մատենադարանում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի և «Կայծ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել համատեղ խորհրդակցություն: Գիտաժողովի համատեքստում նախատեսվում է ներկայացնել «Գիրք Դատաստանի» աշխատության անգլերեն վերահրատարակված թարգմանությունը, հայ և օտարազգի մասնագետների գիտական զեկույցների շրջանակներում վերլուծել արդի իրավունքի կանոնական, միջնադարյան ակունքները»:Ավելին22:1522.04.25