Լրահոս
Իրավական
22:48
22.04.25
303

Բաքվում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի շինծու դատը

Img default alt hy

Այսօր Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործով շինծու դատավարությունը։

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով «դատավարության» նիստում կրկին ելույթ են ունեցել «տուժողները»։

Նշենք, որ հաջորդ նիստը կանցկացվի ապրիլի 29-ին:

Բաքուն Ռուբեն Վարդանյանին մեղադրում է, այսպես կոչված, «Նեմեսիս-2» գործողություն կազմակերպելու համար։