Լրահոս
2025-04-23
-
ՀասարակականԱպրիլի 23-ին և 24-ին Երևանի մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունըՀայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով ապրիլի 23-ին՝ ժամը 18։30-ից սկսած կսահմանափակվի տրանսպորտային միջոցների մուտքը Երևանի Հանրապետության հրապարակ՝ բոլոր ուղղություններով։ Հայտնում են ՆԳՆ-ից:Ավելին13:2423.04.25 -
ՔաղաքականՀամաձայնեցրած փաստաթղթի ու խաղաղության գնալու մասին հայտարարությունից հետո Ադրբեջանն ավելի շատ է կրակում. ՎարդանյանՉնայած նրան, որ հայտարարում են՝ համաձայնեցրել են փաստաթուղթը ու գնում են խաղաղության, Ադրբեջանն ավելի շատ է կրակում, քան մինչև էտ հայտարարությունը, տեսե՞լ եք տենց խաղաղություն, ԱԺ ճեպազրույցներին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քիրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով սահմանային լարվածությանը։Ավելին13:1023.04.25 -
ՔաղաքականՍասուն Միքայելյանի հիմնարկին պետբյուջեից 234 մլն դրամ կհատկացվիԿառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 23-ի նիստում որոշում կայացրեց, որով գործունեության շարունակականությունն ապահովելու համար Սասուն Միքայելյանի ղեկավարած ԵԿՄ-ին կհատկացվի 234 միլիոն 638 հազար դրամ:Ավելին12:5923.04.25 -
Կրթություն և գիտությունՀաստատվել են բուհերի 2025-26 ուստարվա առկա ուսուցմամբ ընդունելության վճարովի տեղերըՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով հաստատվել են ՀՀ բուհերում 2025-2026 ուսումնական տարվա վճարովի հիմունքներով առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը՝ ըստ բուհերի և մասնագիտությունների: Հայտնում են ԿԳՄՍՆ-ից:Ավելին12:4523.04.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Թրամփը մարդ է ուղարկում Մոսկվա. Ուկրաինայի շուրջ բախտորոշ բանակցություններ՝ ԼոնդոնումՀայլուր 12։30 Թրամփը մարդ է ուղարկում Մոսկվա. Ուկրաինայի շուրջ բախտորոշ բանակցություններ՝ ԼոնդոնումԱվելին12:3023.04.25 -
ԱշխարհՀռոմի պապի մարմինը տեղափոխվել է Սուրբ Պետրոսի տաճարՀռոմի Ֆրանցիսկոս պապի մարմինն անձնական նստավայրից՝ Սանտա Մարտայից, որտեղ նա մահացել է ապրիլի 21-ին, տեղափոխվել է Սուրբ Պետրոսի տաճար։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, շուտով կսկսվի հանրային հրաժեշտը։Ավելին12:2323.04.25 -
ՀասարակականՑիկլոնի ազդեցությունը Հայաստանի ողջ տարածքում կպահպանվի. Լևոն ԱզիզյանՇՄՆ Հիդրոօոդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազինյանը գրում է. «Ակտիվ ցիկլոնի գործունեությամբ պայմանավորված երեկ հանրապետության ողջ տարածքում դիտվել են առատ անձրևներ։ Արարատյան դաշտի առանձին հատվածներում թափվել են ամսական նորմայի 50-60 %-ի չափ տեղումներ։ Այսօր ցերեկը և առաջիկա գիշերը ցիկլոնի ազդեցությունը Հայաստանի ողջ տարածքում կպահպանվի, ինչի արդյունքում Երևան քաղաքում և բոլոր մարզերում ժամանակ առ ժամանակ կդիտվեն ամպրոպային բնույթի անձրևներ։Ավելին12:1123.04.25 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 23.04.2025Մամուլի տեսություն 23.04.2025Ավելին12:0423.04.25 -
ՀասարակականԱշտարակում «Opel»-ը բախվել է բազալտե եզրաքարին ու գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհի մեջտեղում. կան տուժածներԵրեկ՝ ապրիլի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 22:10-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 58-ամյա Հարություն Գ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ քաղաքի Վարդգես Պետրոսյան փողոցում՝ գրողի հուշարձանի հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին ու գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհի մեջտեղում:Ավելին11:5823.04.25 -
ՔաղաքականՋահերով երթին մասնակցել ու շարունակելու է մասնակցել մեր ազգի էլիտան, ու դա մեր ամենամեծ հարստությունն է․ Հրանտ Մելիք-Շահնազարյան«Այսօր Ջահերով երթ է լինելու։ Լավ չեմ հիշում, բայց 2000 կամ 2001 թվականից եմ մասնակցում Ջահերով երթին։ Նույն ժամանակ էլ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության գրասենյակում ծանոթացել եմ Իշխան Սաղաթելյանի հետ», - տելեգրամյան ալիքում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։Ավելին11:4423.04.25 -
ԻրավականՇիրակի համայնքապետարաններից մեկի աշխատակիցը խարդախությամբ հափշտակել է շուրջ 50 մլն դրամՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել Շիրակի մարզի համայնքապետարաններից մեկում կատարված չարաշահումների վերաբերյալ։Ավելին11:3023.04.25 -
ՀասարակականԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Ավելին11:1623.04.25 -
ՔաղաքականՀայաստանի ԱԳՆ-ն ցավակցել է Հնդկաստանում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի ընտանիքներինՀայաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի Պահալգամ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության առնչությամբ։Ավելին11:0023.04.25 -
ՔաղաքականԱՄՆ դատավորը մերժել է ադրբեջանցի փաստաբանի 500 միլիոն դոլարի հայցն ընդդեմ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի և 29 այլոց․ ՍասունյանԱմերիկայի Հայ դատի հանձնախումբն (ANCA) անցյալ շաբաթ հայտարարել է, որ 2025 թվականի ապրիլի 14-ին ԱՄՆ դաշնային/շրջանային դատարանը մերժել է 500 միլիոն դոլարի հայցը, որը ներկայացրել էր Լագունա Բիչում բնակվող ադրբեջանցի փաստաբան Այնուր Բաղիրզադեն՝ ընդդեմ ANCA-ի և 29 այլոց:Ավելին10:4923.04.25 -
Մամուլի տեսությունՔՊ-ի արշավը թելադրված է Էրդողան-Ալիև տանդեմի կողմից. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին շաբաթներին ՔՊ-ում հակադաշնակցական արշավ են սկսել, պատմությունն են մեկնաբանում` իրենց գրագիտության մակարդակով, ՀՅԴ-ին մեղադրում առաջին հանրապետության կորստի, ցեղասպանությունն ուրանալու եւ այլ մեղքերի մեջ։Ավելին10:2423.04.25 -
Մամուլի տեսությունՋահերով երթն այս տարի տպավորիչ կլինի․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդն այսօր նախատեսում է միջոցառում կազմակերպել Ազատության հրապարակում՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ, որից հետո երթ կանեն ու կմիանան Հանրապետության հրապարակից սկիզբ առնող ավանդական ջահերով երթին, որի կազմակերպիչը ՀՅԴ երիտթեւն է։Ավելին10:1223.04.25 -
Մամուլի տեսությունԱԺ երեկվա ծեծկռտուքը խոր արմատներ ուներ. պլանը տապալվեց․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ խորհրդարանում կատարվածը, որքան էլ որ տհաճ միջադեպ որակվեց, այնուամենայնիվ, խոր արմատներ ուներ, եւ ՔՊ-ի կողմից գծագրված առավել մեծ պլան տապալվեց: Խնդիրը միայն Ցեղասպանության ուրացման պատժի մասին նախագիծը չէր:Ավելին10:0623.04.25 -
Մամուլի տեսությունՏեսչական մարմինները կմիավորվեն․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ հայրենի իշխանությունները նպատակ ունեն ՀՀ-ում գոյություն ունեցող բոլոր տեսչական մարմինները միավորելու:Ավելին10:0223.04.25 -
Մամուլի տեսությունՆարեկ Մանուկյանը նեղացել է ՔՊ-ից․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Ուղիղ մեկ ամիս առաջ գրել էինք, որ շուտով պաշտոնին հրաժեշտ կտա Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը, որը 2019 թ․ սեպտեմբերին էր նշանակվել այդ պաշտոնին` առողջապահության այն ժամանակվա նախարար Արսեն Թորոսյանի հրամանով:Ավելին10:0023.04.25 -
Մամուլի տեսությունՍԴ անդամի թեկնածուի փնտրտուք է․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական կուլիսներում քննարկվում է հարցը, թե ում գործուղել Սահմանադրական դատարան` Վահե Գրիգորյանի փոխարեն: Վերջին ամիսներին մի շարք թեկնածուների անուններ են շրջանառվել, սակայն կարծես թե վերադարձել են ամենաառաջին թեկնածուին` «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանին, որն իր հարցազրույցներում չի հերքել, որ իրեն տեսնում է ՍԴ-ում։ ՍԴ դատավորի թեկնածու ներկայացնելու իրավասու սուբյեկտներից այժմ հերթը ՀՀ նախագահինն է, սակայն պարզ է, որ Փաշինյանն է որոշելու՝ ում գործուղել։Ավելին09:5623.04.25