Լրահոս
Հասարակական
00:16
23.04.25
326

Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գրիշայի եղբայրը` Ռոբերտը

Img default alt hy

Ծնվել է 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Գրիշա Դանիելյանի եղբայրը։ Տեղեկությունը հայտնում է «Շենգավիթ» բժշկական կենտրոնը։

Երկար ժամանակ ընտանիքը կամուկացի մեջ է եղել` արդյոք պետք է կրկին երեխա ունենալ։

Մայրը պատմել է, որ իրենց հուզող հարցի պատասխանը եկել է երազի տեսքով. Գրիշան մոր երազում է հայտնվել ու ասել, որ հայրը շատ է տխրում, ժամանակն է, որ կրկին ծնող դառնան։

«Ապրիլի 19-ին լույս աշխարհ եկավ Ռոբերտը` 3200 գրամ քաշով և 51 սմ հասակով։ Ռոբերտին օգնել են լույս աշխարհ գալ «Շենգավիթ» ԲԿ մանկաբարձ-գինեկոլոգները՝ Ալենա Ավանեսյանը, Արմինե Ալեքսանյանը և Սվետլանա Համբարձումյանը»,– ասված է ԲԿ–ի հաղորդագրությունում։

43-ամյա մայրը նշել է, որ Ռոբերտը Գրիշայի օրհնությամբ է լույս աշխարհ եկել։