Լրահոս

2025-04-22
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի շինհրապարակներից մեկում 2 տղամարդ էլեկտրահшրվել ու տեղափոխվել է հիվանդանոց
    Ապրիլի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Գյուրջյան 14/1 հասցեում հոսանքահարվելու հետևանքով «Էլեկտրահարություն» ախտորոշմամբ շտապօգնության 52 խումբը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխել 2 քաղաքացու։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց մեկնած ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածները Երևանի բնակիչ 30-ամյա Արման Գ․-ն է և Արագածոտնի մարզի բնակիչ 37-ամյա Սամվել Գ․-ն։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 17։00-ի սահմաններում, «Հորիզոն-95» կազմակերպության աշխատակիցներ Արման Գ․-ն և Սամվել Գ․-ն «Գյուրջյան Այգիներ» ՍՊԸ-ի կողմից Գյուրջյան 14/1 հասցեում գտնվող շինհրապարակում վերամբարձ կռունկով աշխատանքներ կատարելիս վերևով անցնող էլ. մալուխներից էլեկտրահարվել են: Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։
    21:15
    22.04.25
    Ավելին
  • Քաղաքական
    Ջղաձգումներ, բղավոցներ, վիրավորանք և տապալված նախագիծ. թեժ օր՝ Երևանի քաղաքապետարանում
    Այսօր Երևանի ավագանու իշխանական անդամները երկրորդ անգամ են տապալել տրանսպորտի ուղեվարձը 100 դրամ դարձնելու ընդդիմության նախագծի քննարկումը:
    21:00
    22.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային հարցեր
    Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Զրուցակիցները հանդիպման ընթացքում քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը, ինչպես նաև համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին, մասնավորապես՝ մտքեր են փոխանակվել տարածաշրջանում հարատև կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ հայկական կողմի ջանքերի վերաբերյալ: Այս համատեքստում փոխվարչապետը կարևորել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրականացումը:
    20:45
    22.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20։30 Ամոթի դաջվածքը մաքրելու համար տասնյակ հազարավոր հայեր երթ կանեն Երևանում
    Հայլուր 20։30 Ամոթի դաջվածքը մաքրելու համար տասնյակ հազարավոր հայեր երթ կանեն Երևանում
    20:30
    22.04.25
    Ավելին
  • Քաղաքական
    Հայհոյանքներ, քաշքշոց՝ ԱԺ-ում. Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը հունից հանում է ՔՊ-ին
    ՔՊ-ականները ձեռքներին ու բերաններին ազատություն են տվել, երբ «Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել Հայոց ցեղասպանության ժխտումը, նսեմացումը և արդարացումը քրեականացնող օրինագիծ: «Հայաստան» խմբակցությունում կարծում են՝ ՔՊ-ականների լարվածությունը, ինչպես թուրքերինը, աճում է, որովհետև մոտենում է ապրիլի 24-ը՝ Ցեղասպանության 110-րդ տարելիցը:
    20:25
    22.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել միանալ ջահերով երթին
    Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը Ինստագրամի սթորի բաժնում կոչ է արել միանալ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ջահերով երթին: Երթը կանցկացվի ապրիլի 23-ին՝ ժամը 19։15-ին, մեկնարկը՝ Հանրապետության հրապարակից։
    20:15
    22.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Պուտինը Կրեմլում ընդունել է Օմանի սուլթանին
    Մոսկվայի Կրեմլի պալատում տեղի է ունեցել Օմանի սուլթանի ընդունելության պաշտոնական արարողությունը, որի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունել է Օմանի սուլթան Հայթամ բին Տարեկ ալ-Սաիդին։ Պաշտոնական արարողությունից հետո մեկնարկել են երկու երկրների ղեկավարների միջև բանակցությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։ Վլադիմիր Պուտինը Հայթամ բին Տարեկ ալ-Սաիդի հետ բանակցությունների ժամանակ ասել է, որ Մոսկվան ուրախ կլինի տեսնել Օմանը Արաբական երկրների լիգայի և Ռուսաստանի գագաթնաժողովում։ «Այս տարի մենք պլանավորում ենք գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի և արաբական երկրների միջև: Արաբական աշխարհում շատ ընկերներ աջակցում են մեր այս գաղափարին: Եթե Ձերդ Գերազանցությունդ ժամանակ գտնեք, մենք ուրախ կլինենք ձեզ տեսնել Արաբական պետությունների լիգայի և Ռուսաստանի այդ գագաթնաժողովում», - նշել է Պուտինը: Իր հերթին սուլթանը հայտարարել է, որ Օմանը շահագրգռված է Ռուսաստանի հետ համագործակցությամբ էներգետիկայի, գյուղատնտեսության և առևտրի ոլորտներում։ «Կան բազմաթիվ ոլորտներ, որտեղ մենք կարող ենք համագործակցել. դրանք են էներգետիկան, գյուղատնտեսությունը և առևտուրը: Եվ ես կոչ եմ արել ռուսական բիզնեսի ներկայացուցիչներին բացել իրենց մասնաճյուղերը, ներկայացուցչություններն Օմանում, այցելել մեզ՝ փոխադարձ ներդրումներ ներգրավելու նպատակով», - ընդգծել է Օմանի սուլթանը։ Սուլթան ալ-Սաիդը նաև նշել է, որ Օմանի ներդրումային հաստատությունը «ակտիվորեն աշխատում է ռուսական մի շարք կառույցների և գերատեսչությունների հետ», և երկու երկրները «պետք է աջակցեն այդ դիրքորոշմանը»։ Օմանի Alroya օրաթերթի տեղեկացմամբ՝ երկկողմ բանակցությունների ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, ներառյալ էներգետիկ շուկայի զարգացումները, ՕՊԵԿ+ դաշինքի շրջանակներում համագործակցությունը և սիրիական ճգնաժամը: Առաջնորդների քննարկման օրակարգում են նաև Մոսկվայի և Մասկատի միջև երկկողմ համագործակցության զարգացման հիմնական ուղղությունները, այդ թվում՝ առևտրատնտեսական, ֆինանսական-ներդրումային, մշակութային-հումանիտար ոլորտներում։ Օրակարգում ներառված են, այդ թվում, միջազգային արդի հարցեր։ Հնարավոր է, որ անդրադարձ կատարվի նաև իրանական միջուկային ծրագրին։ Օմանի սուլթանը պետական այցով ՌԴ է ժամանել ապրիլի 21-ի երեկոյան։
    20:00
    22.04.25
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    «Հայերը փախչող շներ են» անունով ԱԹՍ-ներ է արտադրում Բաքուն. վտանգավոր ատելություն՝ Ադրբեջանում
    Բաքուն պատրաստվում է նոր՝ լայնածավալ ագրեսիայի Հայաստանի դեմ, վստահ են մեկ տարի ադրբեջանական հարթակներից հայերին ուղղված ատելության խոսքն ուսումնասիրած փորձագիտական խմբի անդամները: Նրանք նկատել են, որ ատելության խոսքին ալիևյան ռեժիմը համադրել է զավթողական քաղաքականությունն ու հող է պատրաստում ագրեսիայի համար, որ կկարողանա ներկայացնել իբրև պայքար ֆաշիզմի դեմ:
    19:45
    22.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՄԻՊ-ն այց է իրականացրել «Ավան» հոգեկան առողջության կենտրոն
    Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 22-ին այց է իրականացրել «Ավան» հոգեկան առողջության կենտրոն: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից: «Նպատակն էր տեղում ծանոթանալ հաստատության շահառուների իրավունքների իրացմանը, շենքային պայմաններին, մատուցվող ծառայություններին, ինչպես նաև աշխատանքային պայմաններին: Անահիտ Մանասյանը կենտրոնի տնօրեն Արա Երեմյանի, ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջայց է իրականացրել բաժանմունքներում, զրուցել աշխատակիցների և բուժառուների հետ: Մանրամասն ուսումնասիրվել են բաժանմունքներում ֆիզիկական զսպման սենյակների, կիրառվող միջոցների ընթացակարգերը: Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության շրջանակներում կատարված մշտադիտարկման նախորդ այցերի ընթացքում արձանագրված շենքային պայմանների անմխիթար վիճակը մասամբ վերացվել է, մասնավորապես, որոշ բաժանմունքներ հիմնանորոգվել և կահավորվել են անհրաժեշտ գույքով: Այս համատեքստում Պաշտպանը ողջունելի է համարում հաստատության շենքային պայմանների բարելավմանն ուղղված պետության հանձնառությունը և հատկապես կարևորում է պետության ջանքերի շարունակականությունը՝ ամբողջական վերանորգման աշխատանքները հնարավորինս կարճ ժամկետներում ավարտին հասնցնելու տեսանկյունից: Պաշտպանը նաև շրջայց է կատարել կենտրոնի մանկական բաժանմունքում, զրուցել հոգեբուժական օգնություն և սպասարկում ստացող երեխաների և նրանց ծնողների հետ: Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է հոգեբուժական հաստատություններում աշխատանքային պատշաճ պայմանների ապահովման հետ կապված հարցերը: Առողջության պահպանման իրավունքի ապահովմանն առնչվող հարցերը մշտապես գտնվում են Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո»,- ասված է հաղորդագրությունում:
    19:30
    22.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ալիևը պետական այցով ժամանել է Չինաստան
    Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետական ​​այցով ժամանել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն։ Պեկինի միջազգային օդանավակայանում նրան և կնոջը՝ Մեհրիբան Ալիևային, դիմավորել են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տրանսպորտի նախարար Լյու Վեյը և այլ պաշտոնյաներ։ Այցը կտևի 3 օր:
    19:15
    22.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ընկերոջը մարմնական վնասվածք պատճառած պատանին ձերբակալվել ու ներկայացվել է նախաքննական մարմին
    Ապրիլի 21-ին Համայնքային ոստիկանության Ավանի բաժին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կտրած-պատռված վնասվածքով բուժօգնության է դիմել 16-ամյա պատանի: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Երևանի Ծարավ աղբյուրի փողոցում նրան դանակով հարվածել է հասակակից ընկերը: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: 16-ամյա պատանին ձերբակալվել է և կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել նախաքննական մարմին:
    19:00
    22.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Ни рыба, ни мясо». Ալեքսանդր Կոչուբաևը՝ ՍԴ որոշման մասին
    Սահմանադրական դատարանը հրապարակեց որոշումը՝ կապված «Ապօրինի գույքի բռնագանձման մասին ՀՀ օրենքի» հետ, որը, ըստ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի, կարելի է անվանել «ни рыба, ни мясо». Մասնագետը մի քանի մասնագիտական դիտարկումներ է ներկայացրել. «1. ՀՀ Սահմանադրական դատարանը, քննելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի սահմանադրականությունը, արձանագրեց, որ օրենքը ընդհանուր առմամբ համապատասխանում է Սահմանադրությանը, սակայն դրա կիրարկումը ենթակա է խիստ սահմանադրական հսկողության՝ անձնական տվյալների պաշտպանության, սեփականության իրավունքի և իրավական որոշակիության սկզբունքների շրջանակում: 1.1 Դիրքորոշման արժեքը ձգտում է զրոյի։ 2․ ՍԴ որոշման բովանդակությամբ հաստատվեց, որ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտը հնարավոր է համարել սահմանադրական, եթե այն կիրառվում է որպես բացառիկ միջոց՝ հանրային շահի և իրավունքի գերակայության սկզբունքներին համապատասխան: 2.1Իրավական նախադրյալ է ստեղծվում ցանկացած քաղաքական հետապնդում դիտարկել «հանրային շահ» և շարունակել հետապնդումը։ 3․ Դատարանը ընդգծեց, որ օրենքի կիրառության համար անհրաժեշտ է ապահովել հանցագործության և բռնագանձվող գույքի միջև պատճառահետևանքային կապի առկայություն կամ առնվազն հիմնավոր կասկած այդ կապի վերաբերյալ, հակառակ դեպքում չի ապահովվի սեփականության իրավունքի նկատմամբ միջամտության սահմանադրական համաչափությունը: 3.1 «Պատճառական կապի հիմնավոր կասկածը» իրավական նախադրյալ է քաղաքական հետապնդման համար «հիմնավոր կասկած» եզրույթի առաձգականության պատճառով։ 4․ ՍԴ-ն օրենքը չճանաչեց հակասահմանադրական՝ նշելով, որ Դիմողի կողմից ներկայացված փաստարկները բավարար չէին, քանի որ դրանք չեն վերաբերում օրենքի կոնկրետ դրույթների սահմանադրականության հիմնավորված ստուգման պահանջին, այլ ներկայացված էին ընդհանուր ձևակերպումներով: 4.1 Մեծ հաշվով չպատճառաբանված հետևություն։ 5․ Սահմանադրական դատարանը արձանագրեց, որ սեփականության իրավունքի սահմանափակումը կարող է համարվել լեգիտիմ, երբ այն բխում է հանրային շահից, մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքարի և հանցավոր գույքի շրջանառության կանխարգելման անհրաժեշտությունից, բայց օրենքի կիրառման շրջանակը պետք է սահմանափակվի հստակ չափանիշներով: 5.1 Հարցի լուծումը «նետվեց» ԱԺ տիրույթ և այլևս վերջինիս հայեցողության տակ է։ Հատկանշական է, որ ՍԴ որոշումների չկատարումը Հայաստանում հանդիսանում է տարածված խնդիր և հիմքեր չկան եզրահանգելու, որ այս դեպքում ՍԴ որոշման պահանջը իրագործվելու է։ 6․ Որոշմամբ արձանագրվեց, որ օրենքով սահմանված գույքի ուսումնասիրության ժամկետների բացակայությունը, ինչպես նաև օպերատիվ հետախուզական տվյալների հիմքով վարույթ սկսելու հնարավորությունը կարող են առաջացնել անհամաչափ միջամտության վտանգ՝ անհրաժեշտ է իրավակիրառ պրակտիկայում ապահովել համաչափության սկզբունքի պահպանումը: 6.1 Տ՛ես 5.1-ի պատճառաբանությունը։ 7․ ՍԴ-ն ընդունեց, որ օրենքով նախատեսված «ապօրինի ծագում ունեցող գույք» հասկացությունը չի պահանջում հանցագործության հաստատում, բայց այդ դեպքում ծագման ապօրինության հիմնավորումը պետք է բխի ողջամիտ և հիմնավորված դատողությունից՝ համապատասխանելով ՄԻԵԴ չափանիշներին: 7.1 Հետևության առաձգականությունը ստեղծում է տարաբնույթ ընկալում և երկփեղկվածության հիմքեր է ստեղծելու։ 8․ Որոշման մեջ ՍԴ շեշտեց, որ օրենսդիրի կողմից օգտագործված անորոշ իրավական հասկացությունները, այդ թվում՝ «ապօրինի ծագում», իրավակիրառի կողմից պետք է մեկնաբանվեն այդ հասկացություններին համապատասխան իրավաչափ նպատակների շրջանակում՝ խուսափելով կամայական միջամտությունից: 8.1 Տե՛ս 7.1-ի հիմնավորումները։ 9․ Սահմանադրական դատարանը գտավ, որ օրենքի կիրառման ընթացքում անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել՝ արդյոք պետական մարմինները կարողանում են պահպանել սեփականության իրավունքի սահմանափակման համար հարկադիր անհամաչափության արգելքը, ինչը ենթադրում է զսպվածություն և դատական վերահսկողություն: 9.1 Տե՛ս 7.1-ի հիմնավորումները։ 10․ ՍԴ-ն Դիմողի պնդումները բավարար չհամարեց՝ ընդգծելով, որ առանց կոնկրետ նորմերի հակասահմանադրականության մանրամասն վերլուծության, դատարանը չի կարող ընդունել դիմումը ամբողջ օրենքի սահմանադրականությունը վիճարկելու հիմքով։ Այսպիսով, դատաքննության ենթակա դարձան միայն կոնկրետ հիմնավորված հարցադրումները: 10.1 Իրավական համարձակության բացակայություն։ Վերլուծության եզրափակում Որոշումը իրավական առումով ընդգծում է, որ ՍԴ-ն հրաժարվել է օրենքը ճանաչել հակասահմանադրական՝ հիմնականում հիմնավորված դիմումի բացակայության պատճառով, և ոչ թե նրա համար, որ օրենքի բոլոր դրույթները բացարձակապես համապատասխանում են Սահմանադրությանը։ Այսպիսով, դա հաստատում է օրենքի սահմանադրականությունը միայն քննության ենթարկված շրջանակում՝ թողնելով հարցեր բաց՝ իրավակիրառ պրակտիկայի համար»։
    18:45
    22.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Սկանդալ. Հայաստանի ԱԺ-ում թեժ կրքեր է բորբոքում «Հայաստանի» հակաժխտողական օրինագիծը
    Հայլուր 18։30 Սկանդալ. Հայաստանի ԱԺ-ում թեժ կրքեր է բորբոքում «Հայաստանի» հակաժխտողական օրինագիծը
    18:30
    22.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Դեսպան Քվինը ամերիկյան ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանի միջուկային էներգետիկայի ոլորտը
    ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հանդիպեց Westinghouse ընկերության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Հայաստանի միջուկային էներգետիկայի ոլորտը։ Այդ մասին ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Ֆեյսբուքի էջում: «Ամերիկյան ընկերություններն ունեն ծանրակշիռ փորձառություն և տիրապետում են նորարարական տեխնոլոգիաների, ինչը կարող է նպաստել Հայաստանի էներգետիկ ապագայի ապահովմանը՝ երկուստեք շահեկան լինելով Միացյալ Նահանգների և Հայաստանի համար»,- նշված է գրառման մեջ։
    18:15
    22.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Արցախի քա՞նի կայք է փակվել Հայաստանի ԱԱԾ-ի կողմից, ի՞նչ պատճառով․ ԱԱԾ-ի պատասխանը՝ Yerevan.Today-ին
    Օրենքով նախատեսված ժամկետի զգալի խախտմամբ, ԱԱԾ-ին կրկին դիմելուց հետո, ի վերջո, ստացանք հետևյալ պատասխանը․ «ՀՀ կառավարության 2013 թ. դեկտեմբերի 26-ի «Ինտերնետ ցանցում պետական մարմինների պաշտոնական կայքերին ներկայացվող նվազագույն պահանջները հաստատելու մասին» թիվ 1521-Ն որոշման համաձայն` ՀՀ ԱԱԾ–ի կողմից իրականացվում են համապատասխան աշխատանքներ ՀՀ պետական մարմինների պաշտոնական կայքերի անվտանգության ապահովման ուղղությամբ»։
    18:00
    22.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ալեք Մանուկյան փողոցում ավտոմեքենա է այրվել
    Ապրիլի 22-ին, ժամը 12:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում այրվում է կայանած ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։33-ին, մարվել՝ 12։40-ին։ Մասամբ այրվել է «Hyundai» մակնիշի ավտոմեքենան։
    17:45
    22.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պայքարը չի դադարել, թշնամու նպատակը նույնն է․ արի՛ Ջահերով երթի, վառ պահի՛ր քո պահանջատիրության ջահը
    Դար և տաս տարի հայի պայքարը չի դադարել, թշնամու նպատակը նույնն է, մեր նպատակն անփոփոխ՝ ճանաչո՛ւմ, դատապարտո՛ւմ, հատուցո՛ւմ։ Արի՛ Ջահերով երթի, վառ պահի՛ր քո պահանջատիրության ջահը։ Երթը տեղի կունենա ապրիլի 23-ին, ժամը՝ 19։15-ին, մեկնարկը՝ Հանրապետության Հրապարակից։
    17:30
    22.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վանաձորում որդին գտել է հորը՝ կախված վիճակում
    Այսօր՝ ապրիլի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձորի Բազում թաղամասի ավտոտնակներից մեկի մոտ տղամարդու կախված դի կա, հայտնում է Shamshyan.com-ը: Տեղում պարզվել է, որ Լոռու մարզի քրեական վարչությունում ստացված տեղեկությունը հավաստի է: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի բնակիչ 77-ամյա Ֆ. Գ- ն է: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածին ավտոտնակի երկաթե հատվածից կախված վիճակում հայտնաբերել է նրա տղան:
    17:15
    22.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՍԴ այս որոշումն առնվազն հանգեցնելու է բազմաթիվ գործերով հայցի առարկայի էական նվազեցման. Գոհար Մելոյան
    Հրապարակվեց Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1776 որոշման ամբողջական տարբերակը: Այս առնչությամբ, սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը իր էջում գրել է. «Նախ՝ պետք է ընդծել, որ Սահմանադրական դատարանի անդրադարձը վերացական հսկողության շրջանակներում է, իսկ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի շատ այլ հակասահմանադրական տարրեր դեռ հնարավորություն ունեն բացահայտվելու անհատական գանգատների շրջանակներում: . Ինչ վերաբերում է արդեն հարուցված հայցերին՝ միանշանակ որոշ հայցեր անմիջապես պետք է մերժվեն, ՔԱՆԻ ՈՐ պրակտիկայում կան դեպքեր, երբ անձի նկատմամբ հարուցվել է ապօրինի ծագում ունեցող գույքի վարույթ, և վերջինս որպես պատասխանող է ներգրավված, ԱՅՆ ԴԵՊՔՈՒՄ, ԵՐԲ տվյալ անձը . ո՛չ պաշտոնատար անձ է եղել, .ո՛չ էլ՝ որևէ քրեական գործով մեղադրյալ: . Արձանագրվում է, որ, ԵԹԵ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթով անցնող անձը մեղադրվում էր, դիցուք՝ մի հանցանքի համար, որը ենթադրաբար կատարվել էր 2011 թվականին, ԱՊԱ դատախազությունը ՉԻ ԿԱՐՈՂ տվյալ անձից պահանջել պայմանական՝ 1996թ-ին ձեռք բերված գույք, որն անձի պաշտոնի զբաղեցումից առաջ է ձեռք բերվել, կամ առաջադրված մեղադրանքի հետ աղերս չունի: Ակնհայտ է, որ Սահմանադրական դատարան այս որոշումն ԱՌՆՎԱԶՆ հանգեցնելու է բազմաթիվ գործերով հայցի առարկայի էական նվազեցման, ըստ իս՝ մի շարք գործերով նաև հայցերի մերժման, սակայն սպասենք ձևավորվող իրավակիրառ պրակտիկային»։
    17:00
    22.04.25
    Ավելին
  • Հասարակական
    Թող չկասկածի ոչ ոք՝ ավելի կոշտ միջոցների կդիմենք. Քասախն ու Պռոշյանը էլ չեն վստահում իշխանությանը
    Վաղ առավոտից Երևան-Աշտարակ մայրուղին նորից փակ էր: Քասախ և Պռոշյան գյուղերի բնակիչները նորից փողոցում էին՝ նախկին ավտոբուսային երթուղին վերականգնելու պահանջով: Ապրլիլի 5-ից են գյուղացիները բողոքում նոր որոշման դեմ, որով և՛ համայնքները սպասարկող երթուղին է փոխվել, և՛ ուղեվարձն է բարձրացել:
    16:45
    22.04.25
    Ավելին