Լրահոս

2025-04-22
  • Img default alt hy
    Իրավական
    «Ни рыба, ни мясо». Ալեքսանդր Կոչուբաևը՝ ՍԴ որոշման մասին
    Սահմանադրական դատարանը հրապարակեց որոշումը՝ կապված «Ապօրինի գույքի բռնագանձման մասին ՀՀ օրենքի» հետ, որը, ըստ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի, կարելի է անվանել «ни рыба, ни мясо». Մասնագետը մի քանի մասնագիտական դիտարկումներ է ներկայացրել. «1. ՀՀ Սահմանադրական դատարանը, քննելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի սահմանադրականությունը, արձանագրեց, որ օրենքը ընդհանուր առմամբ համապատասխանում է Սահմանադրությանը, սակայն դրա կիրարկումը ենթակա է խիստ սահմանադրական հսկողության՝ անձնական տվյալների պաշտպանության, սեփականության իրավունքի և իրավական որոշակիության սկզբունքների շրջանակում: 1.1 Դիրքորոշման արժեքը ձգտում է զրոյի։ 2․ ՍԴ որոշման բովանդակությամբ հաստատվեց, որ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտը հնարավոր է համարել սահմանադրական, եթե այն կիրառվում է որպես բացառիկ միջոց՝ հանրային շահի և իրավունքի գերակայության սկզբունքներին համապատասխան: 2.1Իրավական նախադրյալ է ստեղծվում ցանկացած քաղաքական հետապնդում դիտարկել «հանրային շահ» և շարունակել հետապնդումը։ 3․ Դատարանը ընդգծեց, որ օրենքի կիրառության համար անհրաժեշտ է ապահովել հանցագործության և բռնագանձվող գույքի միջև պատճառահետևանքային կապի առկայություն կամ առնվազն հիմնավոր կասկած այդ կապի վերաբերյալ, հակառակ դեպքում չի ապահովվի սեփականության իրավունքի նկատմամբ միջամտության սահմանադրական համաչափությունը: 3.1 «Պատճառական կապի հիմնավոր կասկածը» իրավական նախադրյալ է քաղաքական հետապնդման համար «հիմնավոր կասկած» եզրույթի առաձգականության պատճառով։ 4․ ՍԴ-ն օրենքը չճանաչեց հակասահմանադրական՝ նշելով, որ Դիմողի կողմից ներկայացված փաստարկները բավարար չէին, քանի որ դրանք չեն վերաբերում օրենքի կոնկրետ դրույթների սահմանադրականության հիմնավորված ստուգման պահանջին, այլ ներկայացված էին ընդհանուր ձևակերպումներով: 4.1 Մեծ հաշվով չպատճառաբանված հետևություն։ 5․ Սահմանադրական դատարանը արձանագրեց, որ սեփականության իրավունքի սահմանափակումը կարող է համարվել լեգիտիմ, երբ այն բխում է հանրային շահից, մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքարի և հանցավոր գույքի շրջանառության կանխարգելման անհրաժեշտությունից, բայց օրենքի կիրառման շրջանակը պետք է սահմանափակվի հստակ չափանիշներով: 5.1 Հարցի լուծումը «նետվեց» ԱԺ տիրույթ և այլևս վերջինիս հայեցողության տակ է։ Հատկանշական է, որ ՍԴ որոշումների չկատարումը Հայաստանում հանդիսանում է տարածված խնդիր և հիմքեր չկան եզրահանգելու, որ այս դեպքում ՍԴ որոշման պահանջը իրագործվելու է։ 6․ Որոշմամբ արձանագրվեց, որ օրենքով սահմանված գույքի ուսումնասիրության ժամկետների բացակայությունը, ինչպես նաև օպերատիվ հետախուզական տվյալների հիմքով վարույթ սկսելու հնարավորությունը կարող են առաջացնել անհամաչափ միջամտության վտանգ՝ անհրաժեշտ է իրավակիրառ պրակտիկայում ապահովել համաչափության սկզբունքի պահպանումը: 6.1 Տ՛ես 5.1-ի պատճառաբանությունը։ 7․ ՍԴ-ն ընդունեց, որ օրենքով նախատեսված «ապօրինի ծագում ունեցող գույք» հասկացությունը չի պահանջում հանցագործության հաստատում, բայց այդ դեպքում ծագման ապօրինության հիմնավորումը պետք է բխի ողջամիտ և հիմնավորված դատողությունից՝ համապատասխանելով ՄԻԵԴ չափանիշներին: 7.1 Հետևության առաձգականությունը ստեղծում է տարաբնույթ ընկալում և երկփեղկվածության հիմքեր է ստեղծելու։ 8․ Որոշման մեջ ՍԴ շեշտեց, որ օրենսդիրի կողմից օգտագործված անորոշ իրավական հասկացությունները, այդ թվում՝ «ապօրինի ծագում», իրավակիրառի կողմից պետք է մեկնաբանվեն այդ հասկացություններին համապատասխան իրավաչափ նպատակների շրջանակում՝ խուսափելով կամայական միջամտությունից: 8.1 Տե՛ս 7.1-ի հիմնավորումները։ 9․ Սահմանադրական դատարանը գտավ, որ օրենքի կիրառման ընթացքում անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել՝ արդյոք պետական մարմինները կարողանում են պահպանել սեփականության իրավունքի սահմանափակման համար հարկադիր անհամաչափության արգելքը, ինչը ենթադրում է զսպվածություն և դատական վերահսկողություն: 9.1 Տե՛ս 7.1-ի հիմնավորումները։ 10․ ՍԴ-ն Դիմողի պնդումները բավարար չհամարեց՝ ընդգծելով, որ առանց կոնկրետ նորմերի հակասահմանադրականության մանրամասն վերլուծության, դատարանը չի կարող ընդունել դիմումը ամբողջ օրենքի սահմանադրականությունը վիճարկելու հիմքով։ Այսպիսով, դատաքննության ենթակա դարձան միայն կոնկրետ հիմնավորված հարցադրումները: 10.1 Իրավական համարձակության բացակայություն։ Վերլուծության եզրափակում Որոշումը իրավական առումով ընդգծում է, որ ՍԴ-ն հրաժարվել է օրենքը ճանաչել հակասահմանադրական՝ հիմնականում հիմնավորված դիմումի բացակայության պատճառով, և ոչ թե նրա համար, որ օրենքի բոլոր դրույթները բացարձակապես համապատասխանում են Սահմանադրությանը։ Այսպիսով, դա հաստատում է օրենքի սահմանադրականությունը միայն քննության ենթարկված շրջանակում՝ թողնելով հարցեր բաց՝ իրավակիրառ պրակտիկայի համար»։
    18:45
    22.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Սկանդալ. Հայաստանի ԱԺ-ում թեժ կրքեր է բորբոքում «Հայաստանի» հակաժխտողական օրինագիծը
    Հայլուր 18։30 Սկանդալ. Հայաստանի ԱԺ-ում թեժ կրքեր է բորբոքում «Հայաստանի» հակաժխտողական օրինագիծը
    18:30
    22.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Դեսպան Քվինը ամերիկյան ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանի միջուկային էներգետիկայի ոլորտը
    ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հանդիպեց Westinghouse ընկերության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Հայաստանի միջուկային էներգետիկայի ոլորտը։ Այդ մասին ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Ֆեյսբուքի էջում: «Ամերիկյան ընկերություններն ունեն ծանրակշիռ փորձառություն և տիրապետում են նորարարական տեխնոլոգիաների, ինչը կարող է նպաստել Հայաստանի էներգետիկ ապագայի ապահովմանը՝ երկուստեք շահեկան լինելով Միացյալ Նահանգների և Հայաստանի համար»,- նշված է գրառման մեջ։
    18:15
    22.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Արցախի քա՞նի կայք է փակվել Հայաստանի ԱԱԾ-ի կողմից, ի՞նչ պատճառով․ ԱԱԾ-ի պատասխանը՝ Yerevan.Today-ին
    Օրենքով նախատեսված ժամկետի զգալի խախտմամբ, ԱԱԾ-ին կրկին դիմելուց հետո, ի վերջո, ստացանք հետևյալ պատասխանը․ «ՀՀ կառավարության 2013 թ. դեկտեմբերի 26-ի «Ինտերնետ ցանցում պետական մարմինների պաշտոնական կայքերին ներկայացվող նվազագույն պահանջները հաստատելու մասին» թիվ 1521-Ն որոշման համաձայն` ՀՀ ԱԱԾ–ի կողմից իրականացվում են համապատասխան աշխատանքներ ՀՀ պետական մարմինների պաշտոնական կայքերի անվտանգության ապահովման ուղղությամբ»։
    18:00
    22.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ալեք Մանուկյան փողոցում ավտոմեքենա է այրվել
    Ապրիլի 22-ին, ժամը 12:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում այրվում է կայանած ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։33-ին, մարվել՝ 12։40-ին։ Մասամբ այրվել է «Hyundai» մակնիշի ավտոմեքենան։
    17:45
    22.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պայքարը չի դադարել, թշնամու նպատակը նույնն է․ արի՛ Ջահերով երթի, վառ պահի՛ր քո պահանջատիրության ջահը
    Դար և տաս տարի հայի պայքարը չի դադարել, թշնամու նպատակը նույնն է, մեր նպատակն անփոփոխ՝ ճանաչո՛ւմ, դատապարտո՛ւմ, հատուցո՛ւմ։ Արի՛ Ջահերով երթի, վառ պահի՛ր քո պահանջատիրության ջահը։ Երթը տեղի կունենա ապրիլի 23-ին, ժամը՝ 19։15-ին, մեկնարկը՝ Հանրապետության Հրապարակից։
    17:30
    22.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վանաձորում որդին գտել է հորը՝ կախված վիճակում
    Այսօր՝ ապրիլի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձորի Բազում թաղամասի ավտոտնակներից մեկի մոտ տղամարդու կախված դի կա, հայտնում է Shamshyan.com-ը: Տեղում պարզվել է, որ Լոռու մարզի քրեական վարչությունում ստացված տեղեկությունը հավաստի է: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի բնակիչ 77-ամյա Ֆ. Գ- ն է: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածին ավտոտնակի երկաթե հատվածից կախված վիճակում հայտնաբերել է նրա տղան:
    17:15
    22.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՍԴ այս որոշումն առնվազն հանգեցնելու է բազմաթիվ գործերով հայցի առարկայի էական նվազեցման. Գոհար Մելոյան
    Հրապարակվեց Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1776 որոշման ամբողջական տարբերակը: Այս առնչությամբ, սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը իր էջում գրել է. «Նախ՝ պետք է ընդծել, որ Սահմանադրական դատարանի անդրադարձը վերացական հսկողության շրջանակներում է, իսկ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի շատ այլ հակասահմանադրական տարրեր դեռ հնարավորություն ունեն բացահայտվելու անհատական գանգատների շրջանակներում: . Ինչ վերաբերում է արդեն հարուցված հայցերին՝ միանշանակ որոշ հայցեր անմիջապես պետք է մերժվեն, ՔԱՆԻ ՈՐ պրակտիկայում կան դեպքեր, երբ անձի նկատմամբ հարուցվել է ապօրինի ծագում ունեցող գույքի վարույթ, և վերջինս որպես պատասխանող է ներգրավված, ԱՅՆ ԴԵՊՔՈՒՄ, ԵՐԲ տվյալ անձը . ո՛չ պաշտոնատար անձ է եղել, .ո՛չ էլ՝ որևէ քրեական գործով մեղադրյալ: . Արձանագրվում է, որ, ԵԹԵ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթով անցնող անձը մեղադրվում էր, դիցուք՝ մի հանցանքի համար, որը ենթադրաբար կատարվել էր 2011 թվականին, ԱՊԱ դատախազությունը ՉԻ ԿԱՐՈՂ տվյալ անձից պահանջել պայմանական՝ 1996թ-ին ձեռք բերված գույք, որն անձի պաշտոնի զբաղեցումից առաջ է ձեռք բերվել, կամ առաջադրված մեղադրանքի հետ աղերս չունի: Ակնհայտ է, որ Սահմանադրական դատարան այս որոշումն ԱՌՆՎԱԶՆ հանգեցնելու է բազմաթիվ գործերով հայցի առարկայի էական նվազեցման, ըստ իս՝ մի շարք գործերով նաև հայցերի մերժման, սակայն սպասենք ձևավորվող իրավակիրառ պրակտիկային»։
    17:00
    22.04.25
    Ավելին
  • Հասարակական
    Թող չկասկածի ոչ ոք՝ ավելի կոշտ միջոցների կդիմենք. Քասախն ու Պռոշյանը էլ չեն վստահում իշխանությանը
    Վաղ առավոտից Երևան-Աշտարակ մայրուղին նորից փակ էր: Քասախ և Պռոշյան գյուղերի բնակիչները նորից փողոցում էին՝ նախկին ավտոբուսային երթուղին վերականգնելու պահանջով: Ապրլիլի 5-ից են գյուղացիները բողոքում նոր որոշման դեմ, որով և՛ համայնքները սպասարկող երթուղին է փոխվել, և՛ ուղեվարձն է բարձրացել:
    16:45
    22.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բզեզի բունը մի քանդեք, մի հատ առհասարակ նայեք ձեր կուսակցության հիմնադիրներին․ Մանուկ Սուքիասյան
    Դե բնական է, ճշմարտությունը նյարդեր է ջղաձգում, մարդիկ չգիտեն էլ ինչ կարգի, ինչ ձայներ հանեն, ինչ ձևով իրենց վերահսկողությունը կորցնեն, իր ելույթում ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը՝ անդրադառնալով «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի ելույթին: «Գործող իշխանությունների ազգակործան քաղաքականությունը չի փոխել իմ վերաբերմունքը նախորդների հանդեպ, ես չեմ փոշմանել իմ կենսագրությունից, ի տարբերություն շատերի, այնպես էլ նախորդների վարքագիծը չի նշանակում, որ այսօրվա իշխանությունները ինչ անեն, ես պիտի լոյան լինեմ»,-ասաց նա: «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի խոսքով՝ ինքն ում դեմ պայքարել է, մինչև վերջ մնացել է հավատարիմ իր պայքարին. «Ոչ թե, եկել եմ 2017 թվականի ընտրություններով, պայմանավորվածություններով մտել և այլն: Այդ բզեզի բունը մի քանդեք, մի կպեք, ով որտեղ է եղել, ինչ դիրքերում է եղել, ով ինչ պայքար է տարել, հիմա ի՞նչ դիրքերում է, ու մի հատ էլ առհասարակ նայեք, ձեր կուսակցության հիմնադիրներին», -ասաց Սուքիասյանը:
    16:30
    22.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Բոլորիդ հրավիրում ենք համատեղ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը․ արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ
    Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը տեղեկացնում է, որ նախատեսում է ապրիլի 23-ին՝ ժամը 18:30-ին, կարճ միջոցառում կազմակերպել։ «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը նախատեսում է ապրիլի 23-ին, ժամը 18:30-ին կարճ միջոցառում կազմակերպել Երևանի Ազատության հրապարակում՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ, որից հետո երթով կգնանք Հանրապետության հրապարակ՝ միանալու ավանդական ջահերթին: Բոլորիդ հրավիրում ենք համատեղ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը և բարձրաձայնելու, որ թուրք-ադրբեջանական այդ ցեղասպանական քաղաքականությունը շարունակվում է առ այսօր, որի կենդանի զոհերն ու վկաներն ենք մենք՝ արցախցիներս: Ոգեկոչմամբ դեպի պայքար, պայքարով՝ արդարություն, արդարությամբ՝ կանխարգելում, կանխարգելմամբ՝ վերադարձ ՀԱՅՐԵՆԻՔ...»։
    16:22
    22.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Հայաստան» խմբակցության բերած նախագծով Փաշինյանի հայտարարությունների համար նախատեսված է քրեական հետապնդում. Վարդանյան
    Հիմա էլ ՔՊ-ն փորձում է մոլորեցնել հանրությանը՝ պնդելով, թե իբր Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք արդեն իսկ գոյություն ունի և մեր առաջարկած օրինագիծը «անիմաստ» է։ Այս մասին իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Սա փաստերի խեղաթյուրում է։ Այո, ՀՀ քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածն առկա է, սակայն այն պատժելի է դարձնում միայն այն դեպքերը, երբ ցեղասպանության ժխտումը կատարվում է ատելություն, խտրականություն կամ բռնություն հրահրելու նպատակով։ Այսինքն, եթե որևէ մեկը պարզապես հերքում է Հայոց ցեղասպանությունը կամ կասկածի տակ է դնում դրա իրողությունը՝ առանց վերոնշյալ «հրահրման» նպատակի, պատժի չի ենթարկվում։ Ավելի պարզ՝ օրինակ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները գործող օրենսդրությամբ չեն կարգավորվում, այն փոփոխության նախագծով, որն առաջարկել է «Հայաստան» խմբակցությունը նման հայտարարությունների համար նախատեսված է քրեական հետապնդում։ Սա է մեր առաջարկած փոփոխության արմատական տարբերությունը. մենք պահանջում ենք, որ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ժխտումն ու նսեմացումն ինքնին համարվի քրեական արարք, անկախ նրանից՝ դրան կից հնչում է ատելություն, թե ոչ»:
    16:15
    22.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    «Հեզբոլլահ»-ը չորս պայման է առաջադրել իր ջոկատների զինաթափման համար
    Լիբանանյան շիա «Հեզբոլլահ» շարժումը կհամաձայնի քննարկել իր ջոկատների զինաթափման հարցը միայն Իսրայելի կողմից որոշակի պայմանների կատարման և ագրեսիայից տուժած շրջանների վերականգնման դեպքում։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Լիբանանի «Հավատարմություն դիմադրությանը» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Հասան Ֆադլալան։ «Մենք առաջին հերթին պահանջում ենք դադարեցնել հարձակումները Լիբանանի վրա, որոնց ականատեսներն ենք դարձել վերջին օրերին։ Երկրորդ, պետք է դադարեցվի օկուպացիան, և իսրայելական զորքերը պետք է դուրս բերվեն Լիբանանի տարածքից: Երրորդ, մենք սպասում ենք թշնամու կողմից գերեվարված մեր բոլոր գերիների ազատ արձակմանը», - նշել է քաղաքական գործիչը, որի խոսքը մեջբերել Asharq al-Awsat թերթը։ «Հեզբոլլահ»-ը ներկայացնող պատգամավորը որպես չորրորդ պայման նշել է այն բնակավայրերի վերականգնումը, որոնց նյութական վնաս է հասցվել ռազմական գործողությունների ընթացքում։ «Ագրեսիայի ընթացքում ավերված և վնասված բոլոր տները պետք է վերականգնվեն», - ընդգծել է Ֆադլալան։ - Երբ այս ամենը կատարվի, մենք կարող ենք ձեռնամուխ լինել Լիբանանի պաշտպանական դոկտրինի քննարկմանը»: Ապրիլի 20-ին հանրապետության նախագահ գեներալ Ժոզեֆ Աունը Զատկի տոնի առթիվ իր ուղերձում հայտարարել էր, որ չի պատրաստվում շտապել «Հեզբոլլահ»-ի զինաթափման հարցում և շարժման վրա ճնշում գործադրել՝ անցանկալի հետևանքների պատճառով։ «Մենք դա կիրականացնենք պաշտպանական դոկտրինի շուրջ երկխոսության շրջանակներում, բայց ստիպված ենք սպասել, մինչև հանգամանքները թույլ տան, - նշել էր Աունը։ - Այժմ ոչ ոք չի խոսում ժամկետների կամ ճնշման մասին»։ Նախագահն ընդգծել էր, որ «ներքին հարցերին պետք է մոտենալ խոհեմությամբ և պատասխանատվությամբ՝ Լիբանանը կործանման չտանելու համար»։ Ապրիլի 18-ին «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Նաիմ Քասեմը նախազգուշացրել էր, որ թույլ չի տա ուժով զինաթափել շիա մարտիկներին։ Նա նաև նշել էր, որ լիբանանյան բանակի և դիմադրության ջոկատների միջև բախում տեղի չի ունենա:
    16:00
    22.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բախվել են «Mercedes»-ն ու վառելափայտով բարձված «Ford Transit»-ը․ վիրավորներից երկուսը մանկահասակներ են
    Այսօր՝ ապրիլի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում բախվել են «Mercedes» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկաին ծառայության Կոտայքի և Արագածոտնի մարզերի գումարտակների պարեկները և շտապօգնության բժիշկները, տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն: Բախման հետևանքով «Ford»-ը, որը բարձված է եղել վառելափայտով, գլխիվայր շրջվել է: Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: Վիրավորներից երկուսը մանկահասակներ են:
    15:45
    22.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Թաքնվել համազգեստով մարդկանց հետևում և տղամարդ ձևանալ՝ ճիշտ չէ. Սաղաթելյանը՝ ԱԺ միջադեպի մասին
    «Նրանք տղամարդկային տարրական բաներ չունեն, մի օր, եթե զրկվեն պետական պահպանությունից, ասենք՝ զորքին ասում են՝ դռան հետևը սպասեք, հենց ասենք՝ կմտնեք, մի օր զրկվելու եք այդ պետական պաշտպանությունից, այդ ժամանակ, եթե տղամարդ կա ձեր մեջ, որ կարող է խոսել, պատասխան տալ՝ կտեսնենք։ Թաքնվել համազգեստով մարդկանց հետևում և տղամարդ ձևանալ՝ ճիշտ չէ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում,անդրադառնալով ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանի կողմից արտաբերված հայհոյանքին, ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ Հիշեցնենք, որ այսօր ԱԺ նիստերի դահլիճում քաշքշոց և ծեծկռտուք էր տեղի ունեցել ընդդիմության և ՔՊ-ականների միջև։
    15:34
    22.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 15։30 Կոշտ սպառնալիքներ՝ իշխանության հասցեին. Պռոշյանի ու Քասախի սաստիկ զայրույթը
    Հայլուր 15։30 Կոշտ սպառնալիքներ՝ իշխանության հասցեին. Պռոշյանի ու Քասախի սաստիկ զայրույթը
    15:30
    22.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ալեն Սիմոնյանը Սանկտ Պետերբուրգում կարճ զրույց է ունեցել Ադրբեջանի խորհրդարանի նախագահի հետ
    Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները փակուղում չեն, քննարկումները շարունակվում են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ալեն Սիմոնյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները փակուղում են։ «Հիմա մենք ունենք իրավիճակ, երբ կա համաձայնեցված փաստաթուղթ։ Ես նաև Սանկտ Պետերբուրգում կարճ առանձնազրույց եմ ունեցել Ադրբեջանի խորհրդարանի նախագահի հետ։ Ես կարծում եմ, որ որևէ փակուղու մասին չի կարելի խոսել։ Նաև ադրբեջանական կողմի համար է ձեռնտու, որպեսզի գործընթացը հնարավորինս արագ ավարտին հասցվի, որով մենք զբաղվում ենք»,- ասաց ԱԺ նախագահը։ Նրա խոսքով՝ բանակցությունները փակուղում չեն հայտնվելու, և պատերազմի հավանականությունը որևէ ձևով, որևէ քայլով չի ավելացվելու։ «Մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր խաղաղության օրակարգը իրականություն դառնա»,- ասաց Սիմոնյանը։ Խոսելով ադրբեջանական զինուժի կողմից հայկական բնակավայրերի ուղղությամբ կրակոցներին՝ Սիմոնյանն ասաց, որ իրենք դրան ուշադրություն են դարձնում, հետևություններ են անում դրանից, բայց իրենց նպատակը խաղաղության օրակարգը իրականություն դարձնելն է։ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 17-ին մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին։ Այդ նիստին մասնակցել է նաև Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովան։
    15:15
    22.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կարելի էր չանդրադառնալ Ալեքսանյանի մտավարժանքի արգասիքներին, եթե չլիներ մեկ հանգամանք. Մելիք-Շահնազարյան
    Քննադատելով ատելության խոսքի տարածումը հանրության մեջ՝ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը բարձրաստիճան երկու հոգևորականներից մեկին «ստալինապաշտ տերտեր», մյուսին՝ ԿԳԲ գործակալ է անվանել։ Ընդ որում, Ալեքսանյանը խեղաթյուրել է իշխանական կայքերից մեկի լրագրողի կեղծ պնդման առիթով հնչեցված ԱԱԾ դիրքորոշումը՝ նշելով, իբր ԱԱԾ-ն ոչ թե հերքել է, որ Բագրատ Սրբազանը «ԿԳԲ գործակալ է» կամ «միլիոնավոր դոլարներ է ստացել Կրեմլից», այլ ընդամենը հայտարարել է, թե ԱԱԾ-ն նման տեղեկատվության չի տիրապետում։ «ԱԱԾ-ն չի կարող ունենալ ռուսական ԱԴԾ-ի (КГБ) բոլոր գործակալների տվյալները», – նշել է ՔՊ-ական պատգամավորը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: «Գիտե՞ք՝ կարելի էր ընդհանրապես չանդրադառնալ Ալեքսանյանի ոչ միայն այս, այլև ցանկացած այլ մտավարժանքի արգասիքներին, եթե չլիներ մեկ հանգամանք. այն, թե ինչպես է ՔՊ-ական պատգամավորն ընդամենը մի քանի րոպեի ընթացքում բացահայտում իրենց թիմի ընկալումները ճշմարտության, եկեղեցու, բարձրաստիճան հոգևորականի, ԱԱԾ-ի և ընդհանրապես մեր պետության ու ժողովրդի նկատմամբ։ Բայց դա էլ դեռ մի կողմ. նոր չէ, որ պիտի իմանանք թե ինչ իշխանության հետ գործ ունենք և բարոյական ինչ նկարագիր ունեն դրանք։ Կրկնեմ՝ Ալեքսանյանն ասում է, թե ԱԱԾ-ն չի կարող ունենալ ռուսական КГБ-ի բոլոր գործակալների տվյալները։ Հետաքրքիր է՝ իսկ ըստ ՔՊ-ականների, ԱԱԾ-ն կարո՞ղ է իմանալ, օրինակ ադրբեջանական հատուկ ծառայությունների գործակալների տվյալները։ Կա՞մ թուրքական… Կարո՞ղ է ԱԱԾ մասին նման պատկերացումներն են այսքան «արխային քցում» ՔՊ-ականներին։ Համաձայնեք՝ Ալեքսանյանի նման գնահատականները հեռուն գնացող հետևությունների առիթ կարող են տալ։ Համենայն դեպս, ինչպես ասվում է՝ ծառը պտուղից է ճանաչվում։ Դե իսկ սրանց տված պտուղը տեսել ենք՝ Արցախում ու ՀՀ սուվերեն տարածքում վխտացող թուրքերը վկա»,- գրել է նա:
    15:00
    22.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
    Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ ապրիլի 22-24-ին, 26-27-ին՝ 15-18մ/վ, ապրիլի 25-ին 18-22 մ/վ արագությամբ։
    14:45
    22.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահվան կապակցությամբ
    Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս պապի մահվան կապակցությամբ, հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։ «Երջանկահիշատակ Ֆրանցիսկոս Պապը խոնարհ, քաջ ու բարի հովիվ էր, որ հավատարմորեն քայլում էր մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետքերով։ Նա ստանձնեց պապական բարձր ու պատասխանատու առաքելությունը դժվարին ժամանակներում և վկայեց Ավետարանը՝ մշտապես պաշտպան լինելով արդարության ու խաղաղության, առանձնակի ուշադրություն ու խնամք բերելով կարիքավորներին, ինչպես նաև՝ իր կարևոր ներդրումը բերելով միջեկեղեցական հարաբերությունների զորացմանը։ ․․․Առանձնակի մխիթարությամբ ենք անդրադառնում, որ Սրբազան Պապը մշտապես իր աղոթքն էր հնչեցնում պատերազմներով և անարդարությամբ վիրավորված աշխարհի, ի մասնավորի արցախյան պատերազմի ծանր հետևանքները կրող մեր ժողովրդի համար», - ասված է Վեհափառ Հայրապետի ցավակցագրում։ Նորին Սրբությունն ընդգծել է, որ հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշելու Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված Սուրբ Պատարագը, Սուրբ Գրիգոր Նարեկացու հռչակումը որպես Տիեզերական Եկեղեցու Վարդապետ, ինչպես և Սրբազան Քահանայապետի այցը Հայաստան։ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր աղոթքն է վերառաքել առ Աստված երջանկահիշատակ Սրբազան Պապի հոգու հանգստության և խաղաղության, ինչպես և ողջ Կաթոլիկ Եկեղեցու հոգևոր դասի և հավատացելոց մխիթարության համար։
    14:38
    22.04.25
    Ավելին