Լրահոս
Հասարակական
22:45
22.04.25
192

Ջրվեժում բախվել են ոստիկանության ուղեկցող գնդին պատկանող «Газель»-ն ու «Nissan»-ը

Img default alt hy

Այսօր՝ ապրիլի 22-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:40-ի սահմաններում Ջրվեժ-Ձորաղբյուր ավտոճանապարհի՝ Երևանի վարչական տարածքում բախվել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության ուղեկցող գնդի հաշվեկշռում հաշվառված ոստիկանական «Газель»-ն ու «Nissan»-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։