Լրահոս
2025-05-04
-
ՀասարակականՆա Աստված տեսած մարդ էր. Նարեկացու մասին ֆիլմը էկրան կբարձրանա աշնանըՆոր ֆիլմ է աշնանը մեծ էկրան բարձրանալու՝ մեր հոգևոր նախահոր՝ Գրիգոր Նարեկացու մասին: Հեղինակների խոսքով՝ ֆիլմը ցրելու է Տիեզերական վարդապետի շուրջ կուտակված բոլոր հակագիտական թեզերը:Ավելին15:0004.05.25 -
Հասարակական«Iveco» բեռնատարը վրաերթի է ենթարկել օտարերկրյա քաղաքացու. վերջինը մահացել էԱյսօր՝ մայիսի 4-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 10:00-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ 34-ամյա Ռազմիկ Մ.-ն իր վարած «Iveco» մակնիշի բեռնատարով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 106.5 կմ-ում՝ Արենի բնակավայրի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել հետիոտնի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն և ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել է բժշկական կենտրոն։ Մինչ տարածքը սահմանազատել էին պարեկները, հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով մահացել է։ Վրաերթի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, վարորդն էլ ինքնակամ ներկայացել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Եղեգնաձորի բաժին։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածի ինքնությունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացածը օտարերկրացի է՝ Մալազիայի քաղաքացի։Ավելին14:3004.05.25 -
Քաղաքական«Իսկ ի՞նչ էր մեզ պետք». սա թերևս ամենակարևոր հարցն է, որի պատասխանն էլ անչափ կաևոր է. Արա ՊողոսյանՔաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Մենք այսօր հին ու վատնված օրերի հետևանքներն ենք քաշում` պարզապես արագացված ռեժիմով։ Ռեակտիվ արտաքին քաղաքականություն, ռեակտիվ ներքին քաղաքականություն, ռեակտիվ բանակաշինությունը չէր կարող մեզ համար ապահովել հաջողություններ երկարաժամկետ հեռանկարում, բայց մենք անգամ միջնաժամկետ հեռանկարում չկարողացանք դիմակայել։ «Իսկ ի՞նչ էր մեզ պետք»։ Սա թերեւս ամենակարեւոր հարցն է, որի պատասխանն էլ անչափ կարեւոր է։ Մեզ պետք էր պրոակտիվ արտաքին քաղաքականություն, հենված երկարաժամկետ ազգային ռազմավարության վրա, պրոակտիվ ներքին քաղաքականություն` հենված երկարաժամկետ ռազմավարության վրա, պրոակտիվ բանակաշինություն` երկարաժամկետ ռազմավարական հայեցակարգի վրա հիմնված»։Ավելին14:0004.05.25 -
ՀասարակականՖրանսիայի հրապարակում բախվել են «Nissan Sentra»-ն և «Mini Cooper»-ը. կա 5 վիրավորԵրեկ՝ մայիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:30-ի սահմաններում Սայաթ-Նովա և Մաշտոց պողոտաների խաչմերուկում՝ Ֆրանսիայի հրապարակում, բախվել են «Nissan Sentra» և «Mini Cooper» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են 3-ը՝ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, 1-ը՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն, 1-ն էլ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։Ավելին13:3004.05.25 -
Հասարակական1 ժամ է՝ Մարմարիկ գետում որոնում են 2-ամյա տղայինԱյսօր՝ մայիսի 4-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Արդեն 1 ժամից ավելի է՝ Հրազդան խոշորացված համայնքի Մարմարիկ գետի երկայնքով քաղաքացիները, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչության ծառայողները, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները որոնողական աշխատանքներ են իրականացնում։Ավելին13:1504.05.25 -
ՀասարակականԳազ չի լինելու․ հասցեներԸնկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:Ավելին13:0004.05.25 -
ՀասարակականԱրթուր Չախոյանը հիվանդանոցից դուրս է գրվել․ News.amՆոր Նորքի թաղապետի կողմից օրեր առաջ բռնության ենթարկված ակտիվիստ Արթուր Չախոյանը հիվանդանոցից դուրս է գրվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը: Հիշեցնենք՝ ապրիլի 30-ին առավոտյան Նոր Նորքի թաղապետարանի շենքում ծեծկռտուք է տեղի ունեցել: Թաղապետարանի աշխատակիցները՝ թաղապետի մասնակցությամբ ծեծի են ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին: Երևանի քաղաքապետարանից, անդրադառնալով տեղի ունեցածին, նշել են, որ բռնությունը ցանկացած դրսևորմամբ անընդունելի է, ընդ որում բռնությունը միայն ֆիզիկականը չէ: Նշենք, որ ծեծկռտուքին նախորդող օրը Արթուր Չախոյանն ու Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը ակցիա էին իրականացրել թաղապետարանում: Նրանք հայտարարել էին, որ սա պատասխանն է նրա, որ թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հեռախոսով հայհոյել է իրենց: Ավելի ուշ Տիգրան Տեր-Մարգարյանը, ով «Հանրապետություն» կուսակցության անդամ է, նշել էր, որ լավ է արել, որ հայհոյել է:Ավելին12:3004.05.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին12:0004.05.25 -
ՀասարակականՄիկրոավտոբուսը բախվել է գազատար խողովակին. կան տուժածներՄայիսի 4-ին՝ ժամը 09:55-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Ձագավանքի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ առկա է վառելիքի արտահոսք։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ թիվ 48 երթուղին սպասարկող GAZelle մակնիշի միկրոավտոբուսը բախվել է գազատար խողովակին. կան տուժածներ: Մեկ տուժած տեղում ստացել է համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի եղել: Փրկարարները հոսանքազրկել են միկրոավտոբուսը, փակել գազի բալոնի փականը և հինգ տուժածի մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։Ավելին11:3004.05.25 -
ՀասարակականՄի շարք հասցեներում ջուր չի լինիԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին11:0004.05.25 -
ՏարածաշրջանԽոշոր հրդեհ՝ Իրանում (տեսանյութ)Իրանի մայրաքաղաք՝ Թեհրանի մոտ գտնվող Նազարաբադ քաղաքում խոշոր հրդեհ է բռնկվել։ ISNA–ի տվյալներով` հրդեհը բռնկվել է աղբի վերամշակման 12 արտադրամասերում։ Նախնական տվյալներով տուժածներ չկան։Ավելին10:3504.05.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։Ավելին10:3004.05.25 -
ՀասարակականԵրկրաշարժ` Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելքՄայիսի 4-ին` տեղական ժամանակով ժամը 09:40-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05։40-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.24⁰ և արևելյան երկայնության 45․17⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 1․8 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Երանոս և Սարուխան գյուղերում՝ 2 բալ ուժգնությամբ։Ավելին10:0504.05.25 -
ՔաղաքականՔրեական հանցանքի համար դատվածությունը կարող է անձին զրկել ԱՄՆ մուտք գործելու հնարավորությունիցՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը իրազեկող հաղորդագրություն է տարածել՝ որ դեպքում կարող է մերժվել ԱՄՆ մուտք գործելու հնարավորությունը։ «Քրեական հանցանքի համար դատվածությունը կարող է անձին զրկել ԱՄՆ մուտք գործելու հնարավորությունից, և անգամ ոչ ծանր հանցանք գործած լինելու հանգամանքը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ»,- նշել են դեսպանատնից։Ավելին10:0004.05.25
2025-05-03
-
ՄիջազգայինՌուսաստանը փորձարկում է Կիևի պատրաստակամությունը կայուն և երկարաժամկետ խաղաղության՝ Ուկրաինային hրադադար առաջարկելով․ ՊեսկովՌուսաստանը փորձարկում է Կիևի պատրաստակամությունը կայուն և երկարաժամկետ խաղաղության՝ Ուկրաինային հրադադար առաջարկելով։ Այս մասին լրագրողներին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։Ավելին23:3803.05.25 -
ՄիջազգայինԼուսադեմին վեր թռանք պայթյունի ձայնից. Զելենսկին չի երաշխավորում Պուտինի հյուրերի անվտանգությունըՈւկրաինական մի շարք քաղաքներում անցած գիշեր չի անջատվել օդային տագնապի ազդանշանը: Ռուսական քաղաքներում ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների վնասներն են հաշվում և ծանր վիրավորների համար աղոթում:Ավելին23:2503.05.25 -
ՔաղաքականԱդրբեջանի կոշտ վերաբերմունքը հայ գերիների նկատմամբ. միջազգային հետազոտողին արգելել են մտնել դատարանԱդրբեջանական իշխանությունների ճնշման տակ ստիպված է եղել Բաքուն լքել փաստահավաք առաքելութամբ Ադրբեջան մեկնած միջազգային անկախ հետազոտողը: Այս և այլ ուշագրավ տեղեկություններ է այսօր «Հայլուր»-ին հայտնել ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը:Ավելին22:5103.05.25 -
ՀասարակականԲերդավանի բնակիչներին պարտադրել են մասնակցել Փաշինյանի և Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը․ «Փաստինֆո»«Փաստինֆո»-ն ահազանգեր է ստացել, որ Նոյեմբերյան համայնքի Բերդավան գյուղում Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը բնակիչները մասնակցել են պարտադրանքով։ Մասնավորապես, լրատվամիջոցին ահազանգած քաղաքացին նշել է՝ տնօրեններին հրահանգվել է, որ ներկա լինեն։Ավելին22:4203.05.25 -
ԻրավականԿրակոցներ, դանակահարություններ, ծեծկռտուք. կրիմինալ ժամանակներ են ՀայաստանումՊետությունը կարո՞ղ է կանխել հանցանքը, երբ շատ դեպքում այն խնամքով ծածկում է: Գրեթե ամեն օր Հայաստանում աղմկահարույց հանցագործություններ են կատարվում: Սովորական վեճերը կարող են ավարտվել կրակոցներով, լավագույն դեպքում՝ ծեծուջարդով: Իրավապաշտպաններն ահազանգում են՝ քրեական տարրերը անգամ դպրոց են մտել:Ավելին22:2303.05.25 -
ՀասարակականԵրևանում «КамАЗ»-ը բախվել է գազատար խողովակներին, սկսվել է գազի արտահոսքԵրեկ՝ մայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում Սուրեն Սաֆարյան և Շոպրոն փողոցների խաչմերուկում «КамАЗ» մակնիշի բեռնատարը բախվել է գազատար խողովակներին։Ավելին22:0603.05.25