Լրահոս

2025-05-03
  • Քաղաքական
    Պարտվեցինք Բայրաքթարներին, ՍՈւ-երի հետ սելֆիներ էին անում. Ռոբերտ Քոչարյան
    Պարտվեցինք Բայրաքթարներին, ՍՈւ-երի հետ սելֆիներ էին անում. Ռոբերտ Քոչարյան
    21:55
    03.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Տիգրան Սողոմոնյանը՝ շախմատի միջազգային մրցաշարի B խմբի հաղթող
    Տիգրան Սողոմոնյանը դարձավ Իտալիայում անցկացված «Sardinia World Chess Festival 2025» շախմատի միջազգային մրցաշարի B խմբի հաղթող։
    21:30
    03.05.25
    Ավելին
  • Իրավական
    Խփել է, բայց մեղադրյալների մեջ չկա. ո՞ւր է Հայկ Սահակյանը և ինչո՞ւ է լռում Ավինյանը՝ Մասիվի ծեծից հետո
    Նոր Նորքի թաղապետարանում բլոգեր-ակտիվիստ Արթուր Չախոյանին ծեծի ենթարկելուց երեք օր է անցել, բայց այս գործով վարույթ չի նախաձեռնվել «Հանրապետություն» կուսակցության ավագանու անդամ Հայկ Սահակյանի նկատմամբ, որը ձեռնամարտի ակտիվ մասնակիցներից է եղել: Ծեծի ենթարկված Չախոյանի պաշտպանը նկատում է, որ գործը մատների արանքով է քննվում:
    21:11
    03.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20։30 Դանակով դպրոց գնացող երեխաներ, արյունով ավարտվող վեճեր. կրիմինալ Հայաստան
    Հայլուր 20։30 Դանակով դպրոց գնացող երեխաներ, արյունով ավարտվող վեճեր. կրիմինալ Հայաստան
    20:30
    03.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Նոր Նորքի թաղապետարանի շուրջ ստեղծված իրավիճակը մի քանի շահառու ունի, պարտակում են կոռուպցիան՝ իրավական գործընթացի ներքո․ փաստաբան
    Նոր Նորքի թաղապետարանի շուրջ ստեղծված իրավիճակը մի քանի շահառու ունի, այդ թվում՝ քաղաքական շահառուներ, այդ թվում՝ կոռոպցիոներների կողմից կոռուպցիան պարտակելու շահը։ Այս ամեն ինչը փաթեթավորվում է իրավական գործընթացի ներքո, ինչը հատուկ է «նիկոլիզմին»։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արթուր Չախոյանի փաստաբան Վահե Եփրիկյանը։
    20:15
    03.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՃՏՊ` Պարույր Սևակի փողոցում․ կա տուժած
    Մայիսի 3-ին, ժամը 13։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի թիվ 9 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։
    20:00
    03.05.25
    Ավելին
  • Միջազգային
    Ռուսաստանի թուլացած խրամատները Հարավային Կովկասում. թուրքական ակտիվությունն անխուսափելի՞ է
    Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի նախաձեռնությամբ՝ այսօր Երևանում հայ և ռուս փորձագետները փորձել են պարզել, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ եվրասիական անվտանգության և Հարավային Կովկասի համար ռուս-ամերիկյան թեկուզ լարված երկխոսությունը: Ռուսաստանը, որի դիրքերը Հարավային Կովկասում, փաստացի, սասանվել են, պատրաստվո՞ւմ է վերադառնալ: Եթե այո, ապա ի՞նչ պայմաններով և ի՞նչ արժեք կարող է ունենալ Հայաստանի դիրքորոշումը ձևավորվող նոր աշխարհակարգում:
    19:53
    03.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում քաղաքացու բնակարանի ննջասենյակի պահարանից 4 հազար ԱՄՆ դոլար են գողացել
    SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 13-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում տեղեկություն է ստացվել, որ Դավիթաշեն թաղամասի Տիգրան Պետրոսյան փողոցի 9-րդ շենքի բնակարաններից մեկից գումար են գողացել։
    19:42
    03.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սփյուռք
    Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Ֆրանսիայում ոգեկոչման արարողություններ են տեղի ունեցել
    Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Ֆրանսիայում շարունակվող միջոցառումների շրջանակներում ոգեկոչման արարողություններ են տեղի ունեցել Փարիզի 16-րդ շրջանում, Անիեր-սյուռ-Սեն, Բանյո և Կուրբվուա քաղաքներում։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Ապրիլի 28-ին Փարիզի 16-րդ շրջանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառում՝ քաղաքապետարանի և ֆրանս-հայկական G2IA ասոցիացիայի նախաձեռնությամբ։ Միջոցառման ընթացքում ելույթներով են հանդես եկել Փարիզի 16-րդ շրջանի քաղաքապետ Ժերեմի Ռեդլերը, Ֆրանսիայի Սենատի անդամ Ֆրանսիս Սզբիները (Francis SZPINER), Ֆրանսիայում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Գայանե Մանուկյանը։ Երեկոյի ընթացքում տեղի է ունեցել նաև Հայոց ցեղասպանության, ԼՂ հայության նկատմամբ իրագործված էթնիկ զտման ու ԼՂ-ից տեղահանվածների կարիքների հասցեագրման վերաբերյալ կլոր-սեղան քննարկում, որին մասնակցում էին Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Հայաստանի հետ ծրագրերի համակարգող Ֆլորանս Պրովանդիեն, Ֆրանսիայի ՀԴՀ նախագահ Անահիտ Հակոբյանը, Հայաստան համահայկական հիմնադրամի ներկայացուցիչ Միշել Պազումյանը, ֆրանս-հայկական G2IA ասոցիացիայի նախագահ Պետրոս Աստուրյանը և Ասոցիացիայի գլխավոր քարտուղար Սիլվա Սահակյանը։ Արարողությանը ներկա էին նաև Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամ Էմանուել Հոֆմանը, քաղաքային խորհրդի անդամներ, ֆրանսահայ կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ապրիլի 29-ին ոգեկոչման արարողություն է տեղի ունեցել Անիեր-սյուռ-Սենի քաղաքում կանգնեցված խաչքարի առջև: Միջոցառման ընթացքում խաչքարի առջև ծաղկեպսակներ ենխոնարհել Անիեր-սյուռ-Սենի քաղաքապետ Մանուել Այշլիմանը, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Թոմաս Լամը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության առաջին քարտուղար Գայանե Մանուկյանը, Օ-դե-Սեն դեպարտամենտի, Անիեր-սյուռ-Սենի քաղաքի խորհուրդների անդամները, Ֆրանսիայի համար մարտնչած հայազգի զինվորների ասոցիացիայի նախագահ Լեոն Հովնանյան, ֆրանսահայ կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ելույթներով են հանդես եկել քաղաքապետ Մանուել Այշլիմանը, դեսպանության առաջին քարտուղար Գայանե Մանուկյանը, Ֆրանսիայի համար մարտնչած ֆրանսահայ զինվորների ասոցիացիայի նախագահ Լեոն Հովնանյանը։ Ապրիլի 30-ին ոգեկոչման արարողություն է տեղի ունեցել Բանյո քաղաքի «Կիրովական պուրակում» տեղադրված՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարի առջև: Հուշաքարի առջև ծաղկեպսակներ են խոնարհել Բանյոյի քաղաքապետ Մարի-Էլեն Ամիաբլը, Օ-դը-Սեն դեպարտամենտի խորհրդի անդամ Էլեն Սիլիերը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության երրորդ քարտուղար Շիրազ Հովակիմյանը, Բանյոյի քաղաքային խորհրդի անդամները, հայ համայնքային կառույցների ներկայացուցիչները: Ելութներով են հանդես եկել քաղաքապետ Մարի-Էլեն Ամիաբլը և դեսպանության երրորդ քարտուղարՇիրազ Հովակիմյանը։ Մայիսի 3-ին Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ զինվորական կարգով կազմակերպված արարողություն է տեղի ունեցել նաև Կուրբվուայի քաղաքային գերեզմանատանը գտնվող Հիշատակի կոթողի առջև, որտեղ ծաղկեպսակներ են զետեղել Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Շիրազ Հովակիմյանը, Կուրբվուայի քաղաքապետ Ժակ Կոսովսկին, Ֆրանսիայի Սենատի անդամ Մարի-Դո Այշլիմանը, Փարիզի 8-րդ շրջանի քաղաքապետ Ժան դ՛Օտսերը, Իլ-դե-Ֆրանս ռեգիոնի, Օ-դե-Սեն դեպարտամենտի, Կուրբվուա քաղաքի խորհուրդների ներկայացուցիչները, միջոցառման համակազմակերպիչ Ժան-Ժակ Սարաջյանը, ինչպես նաև՝ ծաղկեպսակներ են զետեղվել Սենատի անդամ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Էրվե Մարսելի, Իլ-դե-Ֆրանս ռեգիոնի խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի և Օ-դե-Սեն դեպարտամենտի նախագահ Ժորժ Սիֆրեդիի անունից: Ելույթներով են հանդես եկել քաղաքապետ Ժակ Կոսովսկին, դեսպանության երրորդ քարտուղար Շիրազ Հովակիմյան և Ֆրանսիայի համար մարտնչած ֆրանսահայ զինվորների դիմադրության շարժման անդամների ասոցիացիայի ներկայացուցիչ Րաֆֆի Բակյանը։ Միջոցառմանը ներկա էին նաև ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ, Կուրբվուայի բազմաթիվ բնակիչներ:
    19:19
    03.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ պետդեպը հաստատել է Ուկրաինային մատակարարած F-16 կործանիչների սպասարկման պայմանագիրը
    ԱՄՆ պետական դեպարտամենտը հաստատել է Ուկրաինային մատակարարած F-16 կործանիչների սպասարկման համար 310.5 միլիոն դոլարի ծառայություններ մատուցելու պայմանագիրը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտպանական համագործակցության գործակալությունը։ Այս կապակցությամբ գործակալության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ Պետդեպարտամենտը հաստատել է Ուկրաինայի կառավարությանը F-16-ների հետ կապված ծառայությունների, ինչպես նաև սարքավորումների հնարավոր վաճառքը՝ մոտավորապես 310.5 միլիոն դոլար արժողությամբ։ Պայմանագրով նախատեսվում է անձնակազմին սովորեցնել տեխնիկայի սպասարկման հմտություններին, տրամադրել ծրագրային ապահովում, համապատասխան փաստաթղթեր և լոգիստիկ ծառայություններ։ Նշվում է, որ սա կնպաստի ԱՄՆ արտաքին քաղաքական և ազգային անվտանգության նպատակների իրականացմանը՝ գործընկեր երկրի անվտանգության ամրապնդման միջոցով։ Ընդգծվում է նաև, որ այս ծառայությունները չեն փոխի տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը։ Լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ Արևմուտքը խոստացել է Ուկրաինային մատակարարել 85 միավոր F-16 կործանիչ. 24-ը՝ Նիդեռլանդներից, 19-ը՝ Դանիայից, 12-ը՝ Նորվեգիայից և 30-ը՝ Բելգիայից։ Սակայն այդ ինքնաթիռների մի մասը չի ուղարկվի Ուկրաինա, այլ կօգտագործվի երրորդ երկրներում ուկրաինացի օդաչուներին պատրաստելու համար։
    19:00
    03.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ակնկալում ենք՝ մեր հայ դաշնակիցները թույլ չեն տա ՌԴ-ի հետ առճակատման «երկրորդ ճակատ» բացել. դեսպան․ 168․am
    Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինի հարցազրույցը «168 ժամ» թերթին․ – Պարոն դեսպան, որո՞նք են Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների առջև ծառացած առանցքային մարտահրավերները: Ի՞նչ քայլեր է ակնկալում Ռուսաստանը Հայաստանի իշխանությունից երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար: Սպասվո՞ւմ է արդյոք ռազմական համագործակցության երկկողմ պայմանագրի վերանայում: – Կսկսեմ հիմնականից: Հայաստանը մեր մերձավոր դաշնակիցն է և առանցքային տնտեսական գործընկերն Անդրկովկասում: Բազմակողմ երկկողմ կապերի այս համալիրն անհրաժեշտ է անխոնջ ամրապնդել և թարմացնել՝ հարմարեցնելով տարածաշրջանում և աշխարհում արագ փոփոխվող իրողություններին: Հայ-ռուսական հարաբերությունները հասունացման փուլում են։ Այդ գործընթացները բարդ են ընթանում, սակայն գլխավորն այն է, որ Մոսկվան և Երևանը փոխադարձաբար ձգտում են հաղթահարել առաջացող բոլոր դժվարությունները գործընկերային, դաշնակցային եղանակով, բոլոր մակարդակներում բաց և վստահելի երկխոսության միջոցով։ Մեր առաջնորդները պահպանում են անմիջական կապ, պարբերաբար զանգահարում միմյանց։ Հունվարի վերջին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Մոսկվայում արդյունավետ և օգտակար բանակցություններ է վարել իր ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ: Ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Սանկտ Պետերբուրգում էր՝ մասնակցելու ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի նիստին, որի շրջանակներում առանձնազրույց է ունեցել ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ. Արդյունքում՝ հունիսի սկզբին նախատեսվում է վերջինիս այցը Երևան: Ակտիվորեն շարունակվում են միջգերատեսչական շփումները։ Ռուսաստանում հանձնառու են մեր դաշնակցային փոխգործակցության համակողմանի ամրապնդմամբ, ինչպես նաև համատեղ պաշտպանության ոլորտում բոլոր պարտավորություններին՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ՝ ՀԱՊԿ-ի շրջանակում, որի անդամ է մնում Հայաստանը: Ինչ վերաբերում է մարտահրավերներին, ապա ընդգծեմ այն փաստը, որ մեր երկրներին բացահայտ ու կոպտորեն փորձում են «միմյանցից վանել», գժտեցնել։ Այս անվայել առաջադրանքը լուծելու համար գործի են դրվում տարբեր քաղաքական մանիպուլյացիաներ, տեղեկատվական գործողություններ, պարզապես բացահայտ ստեր և զրպարտություն։ Թե ով է կանգնած դրա հետևում՝ քաջ հայտնի է, ինչպես նաև նրանց՝ «Ռուսաստանի ռազմավարական պարտությունը» տեսնելու մոլուցքը։ Հույսը դնում ենք հայ ժողովրդի իմաստության վրա, որը շատ լավ հասկանում է, թե ով է իր իսկական բարեկամը, իսկ ով՝ թշնամին։ – Որո՞նք են Ռուսաստանի երկարաժամկետ շահերը Հարավային Կովկասի տարածաշրջանում: – Ես չէի տարանջատի Ռուսաստանը Հարավային Կովկասից: Բավական է նայել քարտեզին՝ համոզվելու համար, որ դա մեր երկիրն է, նրա անքակտելի մասը, հետևաբար՝ այնտեղ ընթացող բոլոր գործընթացների անմիջական մասնակիցն է։ Անդրկովկասյան պետությունների հետ մեր կապերի ծավալը, աշխարհագրությունը, պատմությունը Ռուսաստանի համար կանխորոշում են տարածաշրջանում ամուր խաղաղության և կայունության, նրա տնտեսական բարգավաճման, տրանսպորտային ներուժի բացահայտման կենսական անհրաժեշտությունը: Այդ ամենի տրամաբանական հետևանքն է Ռուսաստանի շահագրգռվածությունը Հայաստանի հուսալիորեն պաշտպանված և տնտեսապես ամուր պետականության նկատմամբ։ Այս դիրքորոշմանը համապատասխան՝ մենք պատրաստ ենք գործադրել բոլոր ջանքերը՝ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Ռուսական կողմը ողջունել է խաղաղ պայմանագրի տեքստի համաձայնեցման ավարտը, պատրաստակամություն է հայտնել աջակցել հաշտեցման գործընթացի առաջմղմանը և լուծելու մնացած վիճելի հարցերն այն ձևերով ու ծավալներով, որոնք պահանջված կլինեն հենց կողմերի կողմից: Միշտ ուրախ ենք տրամադրել մեր հարթակը՝ քննարկելու խաղաղ պայմանագրի ստորագրման վերջնագծին հասնելու հետ կապված հարցեր, տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, միջպետական սահմանի սահմանազատման և սահմանագծման, մարդասիրական խնդիրներ և այլ հարցեր: Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
    18:45
    03.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Հանկարծամահության դեպքերը կտրուկ ավելացել են գերիների և անհետ կորածների ընտանիքներում
    Հայլուր 18։30 Հանկարծամահության դեպքերը կտրուկ ավելացել են գերիների և անհետ կորածների ընտանիքներում
    18:30
    03.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    «Սա ավելի շատ թատերական ներկայացում է»․ Զելենսկին եռօրյա հրադադարի վերաբերյալ Պուտինի առաջարկի մասին
    Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հաղթանակի 80–ամյակի օրերին հայտարարած եռօրյա հրադադարը թատերական ներկայացում է որակել՝ շեշտելով, որ Կիևը պատրաստ է լիակատար զինադադարի։ France 24–ի փոխանցմամբ՝ այս մասին Զելենսկին ասել է լրագրողների փոքր խմբի հետ հանդիպմանը: «Սա ավելի շատ թատերական ներկայացում է նրա կողմից։ Որովհետև երկու կամ երեք օրում անհնար է մշակել պատերազմը դադարեցնելու հաջորդ քայլերի ծրագիր», - ասել է Զելենսկին։ Զելենսկին շեշտել է, որ Ուկրաինան «չի խաղա խաղեր՝ մայիսի 9–ին Պուտինին մեկուսացումից դուրս բերելու նպատակով հաճելի մթնոլորտ ստեղծելու համար», երբ որոշ օտարերկրյա ղեկավարներ պետք է ժամանեն Մոսկվա՝ Մայիսի 9–ի միջոցառումներին մասնակցելու նպատակով։ Ավելի վաղ Կրեմից հայտնել էին, որ Վլադիմիր Պուտինի որոշմամբ՝ մարդասիրական նկատառումներից ելնելով, Հաղթանակի 80-ամյակի օրերին՝ մայիսի 7-8-ը ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-11-ը ժամը 00:00-ն ռուսական կողմը հրադադար է հայտարարում։ Այդ ժամանակաշրջանում բոլոր մարտական գործողությունները կդադարեցվեն: Կրեմլից նշել էին՝ Ռուսաստանը կարծում է, որ ուկրաինական կողմը պետք է հետևի այս օրինակին:
    18:15
    03.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արևմտամետ Արամ Սարգսյանը պնդում էր, որ ՌԴ-ի հետ «գույք՝ պարտքի դիմաց» գործարքի հեղինակն ինքն է․ Հովսեփ Կուբատյան
    Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հովսեփ Կուբատյանի գրառումը. «Թունդ արևմտամետ Արամ Սարգսյանը ժամանակին բողոքում էր, որ Ռոբերտ Քոչարյանը սեփականացնում է «գույք՝ պարտքի դիմաց» Ռուսասռանի հետ գործարքի հեղինակային իրավունքները և որ իրականում այդ գործարքի հեղինակը ինքն է։ Հիշեցնեմ, որ այդ պայմանագրով $95 մլն պարտքի դիմաց Ռուսաստանին են հանձնվել մի շարք ստրատեգիական օբյեկտներ։ Երբ 2001 թվականին ՌԴ նախագահ Պուտինը այցելել էր Հայաստան և Ռոբերտ Քոչարյանի հետ ստորագրել էր «գույք՝ պարտքի դիմաց» գործարքին վերաբերող պայմանագրեր, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Արամ Սարգսյանն այդ պայմանագրերի առթիվ հայտարարում էր հետևյալը. «Ասեմ, որ դեռևս իմ պաշտոնավարման ժամանակ խնդիր էր առաջացել նույն ռուսական պարտքը վերադարձնելու մասին։ Գումարային պարտքը վերցնելիս մենք գրավ էինք դրել ատոմակայանի բաժնետոմսերի 20%-ը և «Նաիրիտի» բաժնետոմսերի 20%-ը։ Ես փորձում էի նախագահ Քոչարյանին համոզել, որ ճիշտ կլինի բաժնեմասերը ուղղակի տրամադրել Ռուսաստանին, քանի որ գումարներ չկան։ Հիմնավորումը հետևյալն էր՝ այսպես թե այնպես, մեր էներգետիկայի 50 %-ը Ռուսաստանի ձեռքում է, կոշտ վառելիքը և գազը մենք բերում ենք Ռուսաստանից։ Ռ. Քոչարյանը կտրականապես դեմ էր։ Այսօր ինքը միանշանակ համաձայնեց, հայտարարեց, որ դա ճիշտ քայլ է և վերագրեց իրեն։ Ռազմարդյունաբերական համալիրի մասով ասեմ, որ համապատասխան փաստաթուղթը ստորագրվել է իմ ձեռքով։ Փաստաթուղթը նախապատրաստել էր Վաղարշակ Հարությունյանը Վազգեն Սարգսյանի վարչապետության ժամանակ։ Ներկայացված էր 22 հիմնարկ-ձեռնարկություն։ Այն ժամանակ Վլ. Պուտինը վարչապետ էր, և համաձայնություն ձեռք բերվեց 18-ի մասով։ Ինչո՞ւ մենք գնացինք դրան։ Որովհետև, ուզենք թե չուզենք, իսկ ավելի լավ, որ ուզում ենք, մեր ռազմական համալիրի 50%-ը պիտի համարենք ռուսական։ Այստեղ սերտաճումը ես միանշանակ տեսնում եմ դրական» («Առավոտ», 18.09.2001)։ Այսինքն՝ Արամ Սարգսյանը «գույք՝ պարտքի դիմաց» գործարքը ոչ միայն «դրական» էր որակում, այլև՝ բողոքում էր, որ այդ գործարքի հեղինակային իրավունքները Քոչարյանը սեփականացնում է: Շնորհակալություն Հարութ Ուլոյանին այս շատ հիշարժան հարցազրույցը գտնելու և հրապարակելու համար»։
    18:00
    03.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պայթյուն` Վանաձորում․ 2 հոգի տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն, որտեղից՝ Երևանի Այրվացքաբանության ազգային կենտրոն
    Այսօր՝ մայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Շահումյան սովխոզի թաղամասի տներից մեկում հրդեհ է բռնկվել և կան տուժածներ, հայտնում է Shamshyan.com-ը։ Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 6-րդ փողոցի 8-րդ տան նկուղում, ինչի հետևանքով 2 հոգու, որոնց առաջինը օգնության են հասել «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկներ հերթապահ խումբը, նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց, որտեղից ռեանիմոբիլով տեղափոխվել են Երևանի Այրվացքաբանության ագզային կենտրոն։ Այնուհետև հրշեջ-փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։ Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։
    17:40
    03.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հնդկաստանն արգելել է պակիստանյան ապրանքների ներմուծումն ու տարանցման իրականացումը
    Հնդկաստանը պակիստանյան ապրանքների ներմուծման և տարանցման արգելք է սահմանել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հնդկաստանի արտաքին առևտրի գլխավոր վարչությունը։ «Պակիստանյան ծագում ունեցող կամ այնտեղից արտահանվող բոլոր ապրանքների ուղղակի կամ անուղղակի ներմուծումը կամ տարանցումը՝ անկախ դրանց ազատ ներմուծման կամ որևէ այլ կերպ արտոնված լինելու իրավունքից, անհապաղ պետք է արգելվի մինչև հետագա կարգադրությունները: Այս սահմանափակումը կիրառվել է ազգային անվտանգության և պետական քաղաքականության շահերից ելնելով»,- նշված է ծանուցման մեջ: Վարչությունը նաև տեղեկացնում է, որ այս արգելքից ցանկացած բացառություն հնարավոր է Հնդկաստանի կառավարության նախնական հաստատման դեպքում։ Վերահսկողության գծի երկայնքով երկու երկրների միջև լարվածությունը սրվել է Հնդկաստանի Ջամմու և Քաշմիր նահանգի Փահալգամ քաղաքի մերձակայքում տեղի ունեցած ահաբեկիչական հարձակումից հետո, որի հետևանքով զոհվել է 25 հնդիկ և մեկ նեպալցի։ Գործողության պատասխանատվությունը ստանձնել է «Դիմադրության ճակատ» խմբավորումը, որը կապված է «Լաշքար-ի-Թայբա» ահաբեկչական կազմակերպության հետ։ Հնդկաստանը, պատասխանելով ահաբեկչությանը, կոշտ միջոցներ է ձեռնարկել Պակիստանի դեմ՝ արտաքսելով այդ երկրի ռազմական կցորդներին, կասեցնելով Ինդոս գետի ավազանի ջրային ռեսուրսների մասին ավելի քան 60 տարվա պայմանագրի գործողությունը և անհապաղ փակելով Աթարի սահմանային ցամաքային տարանցիկ կետը։ Պակիստանի իշխանություններն էլ հայտարարել են Հնդկաստանի առևտրի (այդ թվում երրորդ երկրների միջոցով) դադարեցման, Իսլամաբադում գտնվող պաշտպանության, ռազմածովային և ռազմաօդային ուժերի հնդիկ խորհրդականներին անցանկալի անձ ճանաչելու, իրենց երկրի օդային տարածքը հնդկական ավիաընկերությունների համար փակելու և բոլոր երկկողմանի համաձայնագրերի կասեցման մասին։ Պակիստանը նաև հայտարարել է, որ պատերազմական գործողություն կհամարի Ինդոսի ջրերի մասին պայմանագրի, ինչպես նաև ափամերձ պետությունների իրավունքների ցանկացած խախտում։
    17:20
    03.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Զինվորականները «Եռաբլուր»-ում կատարել են բարեկարգման և մաքրման աշխատանքներ
    Մայիսի 3-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ՊՆ և ԶՈՒ ԳՇ կառուցվածքային ստորաբաժանումների զինծառայողները մասնակցել են համապետական շաբաթօրյակին: Այդ մասին տեղեկացնում են Պաշտպանության նախարարությունից: Զինվորականները «Եռաբլուր» պանթեոն-հուշահամալիրում կատարել են բարեկարգման և մաքրման աշխատանքներ:
    17:00
    03.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Քաղաքականության մեջ հայտնված կապիկի ու խաղացնող կապիկների բնորոշում․ Գեղամ Մանուկյան
    ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Քիչ առաջ ուղարկեցին արցախատյացությամբ ու նիկոլական թեզերի պաշտպանությամբ հայտնի մի ալիքով հրճվանքով տարածված կարճ տեսանյութ Գառնիկ Իսաղուլյանի կատարմամբ։ Այսքան տարի տարբեր ստվերային տերերին ծառայած, շատ անգամ մատնիչ, սադրիչ աշխատածին մի բան ասեմ՝ ինքդ ես կապիկ ու կապիկ տերերին ծառած։ Զգույշ… Կրակի հետ ես խաղում, կամ կապիկի պես նռնակը խաղալիք ես համարում։ Սպառնալիք չէ։ Պարզապես՝ քաղաքականության մեջ հայտնված կապիկի ու խաղացնող կապիկների բնորոշում է… Հ.Գ. «զուլում» էիր, մնացիր նույնը, ցավոք… Հ.Հ.Գ. տեսանյութն էլ դնեմ մեկնաբանություններում, այստեղ չէի ցակնաում կապիկությունը վերարտադրել»։
    16:40
    03.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հերքել է Ուկրաինայում կարգավորման գործընթացից ԱՄՆ-ի դուրս գալու մասին տեղեկությունները
    ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Թեմի Բրյուսը կեղծ է որակել այն տեղեկությունները, որ ԱՄՆ-ն քննարկում է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման գործընթացին իր մասնակցությունը դադարեցնելու հնարավորությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Fox News-ը։ «Բրյուսը կտրականապես հերքել է այն տեղեկությունները, որ Միացյալ Նահանգները դուրս է գալիս Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության բանակցություններից: Բրյուսը դրանք անվանել է կեղծ և ընդգծել ամերիկյան կողմի շարունակական մասնակցությունը գործընթացին»,- հայտնում է հեռուստաալիքը։ «Եթե նկատելի առաջընթաց չլինի, մենք կարող ենք մի փոքր փոխել մեր դիրքորոշումը»,- շեշտել է դիվանագետը «Գայ Բենսոնի շոու» հաղորդման ընթացքում՝ ընդգծելով, որ դա, անշուշտ, չի նշանակում նահանջ գործընթացից։ Նա նշել է, որ բանակցային գործընթացից հնարավոր դուրս գալու վերաբերյալ որոշումը պետք է կայացնեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
    16:20
    03.05.25
    Ավելին