Լրահոս
2025-05-05
-
ՔաղաքականՍուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է ՀունաստանՄայիսի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Հունաստանի Հանրապետություն։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։Ավելին09:4405.05.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:3005.05.25 -
ՄիջազգայինՊայթյուն՝ Մոսկվայի բազմահարկ շենքում․ կան տուժածներ (տեսանյութ)Պայթյուն` Մոսկվայի Գեներալ Տյուլենևա փողոցի բազմահարկ շենքում, կան վիրավորներ։ Բնակիչների խոսքով՝ լսվել է ուժեղ պայթյուն։ Կրակն ու ծուխը երևում է նրանց պատուհաններից։Ավելին00:0905.05.25
2025-05-04
-
ՄիջազգայինԻսրայելի ՊԲ-ն Գազայում ընդլայնված գործողության նախաշեմին լայնամասշտաբ զորակոչ է իրականացնում. ԶԼՄԻսրայելի պաշտպանության բանակը պահեստազորայիններին տասնյակ հազարավոր ծանուցումներ է ուղարկել Գազայում ընդլայնված գործողության նախաշեմին։ Տասնյակ հազարավոր իսրայելացի պահեստազորայիններ կանչվել են Իսրայելի Պաշտպանության բանակ՝ Գազայի հատվածում հարձակման վերսկսման նախապատրաստման կապակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իսրայելական Ynet պորտալը՝ հղում անելով ռազմական պաշտոնյաների: Ըստ աղբյուրի՝ շաբաթ երեկոյան զինվորականները սկսել են տասնյակ հազարավոր պահեստազորայինների շտապ զորակոչ ՝ պատրաստվելով առաջիկա օրերին ընդլայնել իրենց ցամաքային գործողությունը Գազայում: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Իսրայելը հավանություն է տվել Գազայում գործողության ընդլայնման ծրագրերին: Երկրի պաշտոնյաները հայտարարում են, որ քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի ազատել պատանդներին, Իսրայելը կխորացնի ռազմական գործողությունները Գազայում: Հայտնի դարձել նաև, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հետաձգել է նախատեսված այցն Ադրբեջան:Ավելին23:4004.05.25 -
ՀասարակականՆոր մանրամասներ՝ 2-ամյա երեխայի անհետացման դեպքից․ ի՞նչ վարկածներ են շրջանառվումԱյսօր առավոտյան` ժամը 10:00-11:00 ընկած հատվածում, Ծաղկաձոր խոշորացված համայնքի Մարմարիկ գյուղում լուրեր տարածվեցին, որ 2 տարեկան Տիգրանն ընկել է Մարմարիկ գետը։ ArmLur.am-ը մանրամասներ է պարզել դեպքից։ Դեպքը տեղի է ունեցել առավոտյան։ Երեխայի հայրը և պապիկը մեքենան սարքելիս են եղել, երբ հայրը երեխաներին՝ աղջկան և տղային, տուն է ուղարկել, իսկ տունը եղել է ամենաշատը 50 մետր հեռավորության վրա։ Երբ դուստրը տուն է մտել, մայրը հետաքրքրվել է թե տղան որտեղ է, իսկ 3-4 տարեկան քույնը ասել է, որ իր հետ չէ։ Ծնողները փորձել էն ձայն տալ, գտնել, իսկ երբ թաղամասում փնտրելուց հետո չեն գտել, ահազանգել են փրկարարներին, որ գուցե երեխան գետն է ընկել։ Մինչ այժմ՝ գրեթե 10-12 ժամ, փրկարարներին չի հաջողվել գտնել երեխային՝ այն էլ վարարած գետում։ ԱԻՆ փրկարարական ջոկատներից բացի ներգրավվել են փրկարար շներ և ջրասուզակներ։ Հետաքրքիրն այն է, որ հարակից խանութի տեսախցիկները արձանագրել են տան շուրջ կատարվածը, սակայն ոչ մի կերպ տեսախցիկում չկա արձանագրված երեխայի գետն ընկնելու պահը։ Ինչը գուցե վկայում է, որ երեխան գետը չի ընկել։ Հարկ է նշել, որ տունն ու գետը շատ մոտ են։ Գյուղում խոսակցություններ են պտտվում, որ հնարավոր է՝ երեխան ոչ թե գետն է ընկել, այլ նրան գողացել են։ Մինչ այժմ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ NEWS.am-ը ծնողների թույլտվությամբ հրապարակել էր երեխայի լուսանկարը՝ հույսով, որ գուցե ինչ որ մեկը տեսել է փոքրիկին: Տեղեկություն իմացողներին հարազատները խնդրում են զանգահարել այս հեռախոսահամարով՝ 093698769:Ավելին23:0404.05.25 -
ՀասարակականՀարազատներն ու փրկարարներն այսօր ցերեկվանից փնտրում են 2-ամյա Տիգրանին. News.amՀարազատներն ու փրկարարներն այսօր ցերեկվանից փնտրում են 2-ամյա Տիգրանին: Հարազատներից NEWS.am-ին պատմեցին, որ Տիգրանը Մարմարիկ գյուղից է: Չնայած փրկարարները փոքրիկին փնտրում են Մարմարիկ գետում, ծնողներն այդ վարկածին հակված չեն, քանի որ Տիգրանը լավ քայլել չէր կարողանում, գետի մոտ ինքնուրույն հասնել չէր կարող: «Հայրն ու պապիկը բակում մեքենայի վրա գործ էին անում, Տիգրանը քույրիկի հետ նույնպես տարածքում էր, հետո քույրը եկել է տուն, մայրը մտածել է՝ Տիգրանը հայրիկի մոտ է, հայրիկն էլ՝ հակառակը, մի քանի րոպե հետո հասկացել են՝ բալիկը չկա»,- պատմեց ազգականներից մեկը: NEWS.am-ը ծնողների թույլտվությամբ հրապարակում է երեխայի լուսանկարը՝ հույսով, որ գուցե ինչ որ մեկը տեսել է փոքրիկին: Տեղեկություն իմացողներին հարազատները խնդրում են զանգահարել այս հեռախոսահամարով՝ 093698769:Ավելին22:4004.05.25 -
ՔաղաքականՄարսելի քաղաքապետն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրՊաշտոնական այցով Հայաստան ժամանած Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Երևանի ավագանու անդամների և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դըկոտինյիի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և ուղեկցել դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև: Մարսելի քաղաքապետը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ-ի էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացել են մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ Էդիտա Գզոյանը պատվավոր հյուրին նվիրել է Հայոց ցեղասպանության մասին գրքեր: Վերջում Մարսելի քաղաքապետը եղել է նաև Հիշողության պուրակում և ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի՝ տնկել արծաթափայլ եղևնի:Ավելին22:0004.05.25 -
ՀասարակականՄայր Տաճարում կատարվել է քահանայական ձեռնադրությունՄայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում հընթացս Սուրբ Պատարագի կատարվեց քահանայական ձեռնադրություն: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ «Պատարագիչն էր Գեղարքունիքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարթև եպիսկոպոս Բարսեղյանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրության և օծման արժանացան Մայր Աթոռի տարբեր կառույցներում և թեմերում սպասավորող յոթ սարկավագներ: Սուրբ Պատարագի ընթացքում Պարթև Սրբազանը, քահանայության կոչելով նորընծաներին, Սրբալույս Մյուռոնով օծեց նրանց ճակատներն ու ձեռքերը, ինչպես նաև նորաօծ եկեղեցականներին շնորհեց նոր հոգևոր անուններ: Բարեշնորհ Հովհաննես սարկավագ Ասատրյանը վերակոչվեց Տեր Սեպուհ քահանա, Հարություն սարկավագ Մարտիրոսյանը՝ Տեր Առեն քահանա, Հավհաննես սարկավագ Փահլեվանյանը՝ Տեր Եղիա քահանա, Մկրտիչ սարկավագ Տեր-Մկրտչյանը՝ Տեր Մաղաքիա քահանա, Եփրեմ սարկավագ Եփրեմյանը՝ Տեր Մխիթար քահանա, Տիգրան սարկավագ Հակոբյանը՝ Տեր Հովսեփ քահանա և Մայիս սարկավագ Կարապետյանը՝ Տեր Վազգեն քահանա։ Այնուհետև նորաօծ քահանաներն իրենց անդրանիկ օրհնությունը փոխանցեցին ներկաներին: Սրբազան Հայրը, իր քարոզում անդրադառնալով քահանայության խորհրդին և դիմելով ներկա հավատացյալներին, նշեց. «Այսօր՝ Կանաչ (Աշխարհամատրան) կիրակիին, որը հիշատակն է Քրիստոսի Եկեղեցու հաստատման, Հայոց հոգևոր կենտրոնում՝ Միածնաէջ Մայր Տաճարի սրբազան Խորանին կատարեցինք ձեռնադրությունը յոթ սարկավագների։ Սա Եկեղեցու պտղաբերության խորհուրդն է։ Եվ ահա, սիրելինե՛ր, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին համալրվելով յոթ նոր մշակներով, նոր գարուն է ապրում»։ Անդրադարձ կատարելով հոգևոր ծառայության ընթացքում առկա փորձություններին ու դժվարություններին՝ Սրբազան Հայրը պատգամեց չխուսփել դժվարություններից, քանի որ դժվարությունների մեջ են դրսևորվում անձի լավագույն որակները։ Դիմելով նորաօծ հոգևորականներին՝ Սրբազան Հայրը հորդորեց բոլորանվեր ծառայել Եկեղեցու անդաստանում, հավատարիմ մնալ երանյալ հայրերի սուրբ ավանդներին, ժողովրդին ապրեցնել աստվածադիր պատվիրաններով, որպեսզի հոգևոր արժեքների ծաղկումով մեր ազգը կարողանա կյանքի կոչել իր երազներն ու իղձերը և կերտել նոր հաղթանակներ․ «Ձեր ծառայության մեջ մշտապես ունեցեք մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի օրինակը՝ բարի վարքով օրինակ ծառայելով մեր ժողովրդին։ Հաստատուն և աներեր մնացեք ձեր առաքելության մեջ՝ հավատացյալների կյանքում առատացնելով սիրո, համերաշխության հանդուրժողականության և միաբանության շնորհները։ Թող ձեր քահանայագործությունը պտղալից լինի ազգային-եկեղեցական անդաստանում՝ ի զորացումն մեր երկրի և ի պայծառություն տիրախնամ մեր թեմերի ու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու»։ Ապա «Ողջույնի» ժամանակ Ամենայն Հայոց Հայրապետի գլխավորությամբ Մայր Աթոռի միաբաններն ու ներկա հոգևորականաց դասը բարձրացան Սուրբ Խորան և շնորհավորեցին նորաօծ քահանաներին՝ համբուրելով նրանց մյուռոնադրոշմ ճակատներն ու ձեռքերը: Նույն օրը՝ երեկոյան, Մայր Տաճարում կատարվեց նաև վեղարի տվչության արարողությունը: Տեր Սեպուհ, Տեր Մաղաքիա, Տեր Մխիթար, Տեր Հովսեփ, Տեր Վազգեն քահանաները ստացան վեղարներ ու համալրեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության շարքերը: Այնուհետև նորաօծ եկեղեցականներին ընդունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ վերջիններիս փոխանցելով իր հայրական օրհնությունն ու պատգամները։ Նորաօծ քահանաները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կանցկացնեն քառասնօրյա պատրաստության և աղոթքի շրջան, որից հետո ծառայության կկոչվեն Հայ Եկեղեցու տարբեր կառույցներում և թեմերում»,-ասված է հաղորդագրության մեջ:Ավելին21:3004.05.25 -
ՏարածաշրջանԻրանի արտգործնախարար Արաղչին կայցելի Պակիստան և ՀնդկաստանԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին երկուշաբթի օրը՝ մայիսի 5-ին, կմեկնի Պակիստան, որից հետո նաև Հնդկաստան: Mehr-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել Է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը: Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղայիի խոսքով ՝ Արաղչիի նախատեսված այցը հարևան երկրների հետ կանոնավոր խորհրդակցությունների մաս է կազմում: Խոսնակը հայտնել է, որ այցի ընթացքում արտգործնախարարը կհանդիպի Պակիստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու համար երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումները: Բաղային հավելել է, որ Աբբաս Արաղչին պաշտոնական այցով Հնդկաստան կայցելի հաջորդ շաբաթվա վերջին:Ավելին21:0004.05.25 -
ՀասարակականՄարմարիկ գետում որոնում են 2-ամյա երեխայինՄայիսի 4-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում. Հրազդան համայնքի Մարմարիկ գետի երկայնքով քաղաքացիները, փրկարարներն ու պարեկները որոնողական աշխատանքներ են իրականացնում։ Հայտնի է, որ 2 տարեկան տղա երեխան Մարմարիկ գետի ափին կորել է և կասկածներ կան, որ հնարավոր է՝ նա անզգուշաբար գետն ընկած լինի։ Տեսանյութը՝ Գագիկ ՇամշյանիԱվելին20:3004.05.25 -
ՏարածաշրջանՕդանավակայանում ձերբակալել են Ադրբեջանի մեջլիսի պատգամավորինՌուսական կողմի հրավերով ադրբեջանական պատվիրակությունը մեկնել է Ռուսաստանի Աստրախանի մարզ՝ մասնակցելու Հեյդար Ալիևի ծննդյան տարեդարձին նվիրված միջոցառումներին։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ պատվիրակության կազմում գտնվող պատգամավոր Ազեր Բադամովը ձերբակալվել է Մոսկվայի օդանավակայանում և նրան թույլ չեն տվել բարձրանալ Աստրախան մեկնող չվերթով։ Ազեր Բադամովին օդանավակայանում ասել են, որ նրան արգելված է մուտք գործել Ռուսաստան։ Պատգամավորին և պատվիրակությանը որևէ բացատրություն չի տրամադրվել։ Այս պահին Ազեր Բադամովը գտնվում է ինքնաթիռում և վերադառնում է։ Գործակալությունը ենթադրում է, որ, ամենայն հավանականությամբ, ռուսական կողմը «սև ցուցակում» է ներառել պատգամավոր Ազեր Բադամովին՝ Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևի հասցեին քննադատական արտահայտությունների համար, ով որոշ ժամանակ առաջ վիրավորական հայտարարություններ էր արել Ադրբեջանի հասցեին։Ավելին20:0004.05.25 -
ՀասարակականՋանքեր կգործադրվեն հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ. Մարսելի քաղաքապետը՝ ԿաթողիկոսինՄայիսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ֆրանսիայի Մարսել քաղաքի քաղաքապետ Բենուա Պայանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին քաղաքային իշխանության և հայ համայնքի ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը: Հանդիպմանը ներկա էր Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ Վեհափառ Հայրապետը ընդգծեց, որ պատվիրակության այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Հայ ժողովրդի համար այս բարդ ժամանակներում ևս մեկ դրսևորումն է հայ-ֆրանսիական բարեկամության և Ֆրանսիայի իշխանությունների կողմից ցուցաբերվող զորակցության։ Հանդիպմանը Հայոց Հայրապետն անդրադարձավ Մարսելի քաղաքային իշխանության և հայ համայնքի սերտ գործակցությանը, գոհունակությամբ արձանագրելով, որ Հայոց ցեղասպանությունը վերապրած մեծ թվով հայորդիներ ապաստան են գտել նաև Մարսել քաղաքում, որտեղ և կազմակերպել են իրենց ազգային-հոգևոր կյանքը՝ օգտակար ներդրում բերելով երկրի առաջընթացին: Իր հերթին Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանը, շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանը ընդունելության համար, անդրադարձավ հայ-ֆրանսիական պատմական առնչակցություններին, կարևորեց տեղի հայ համայնքի և ազգային կազմակերպությունների ներդրումն ու շարունակական ներգրավվածությունը քաղաքի զարգացման գործում։ Քաղաքապետ Պայանը նաև հավաստիացրեց Հայոց Հովվապետին, որ անհրաժեշտ ջանքերը կգործադրվեն հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ։Ավելին19:3004.05.25 -
ՔաղաքականՌոբերտ Քոչարյանի ամենակարևոր մեսիջները. մեկ ժամ՝ երկրորդ նախագահի հետՌոբերտ Քոչարյանի ամենակարևոր մեսիջները. մեկ ժամ՝ երկրորդ նախագահի հետԱվելին19:0004.05.25 -
ԻրավականԿալանավորվել է անչափահասների նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեղադրանքովՍյունիքի բնակիչ է կալանավորվել անչափահասների նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեղադրանքով: Ըստ մեղադրանքի, Նորայր Մ.-ն սեռական կարիքները բավարարելու նպատակով տուժողի կամքին հակառակ՝ նրա անօգնական վիճակն օգտագործելով, սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել 14 տարին չլրացած անձի նկատմամբ։ Բացի դրանից, նա սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել 12 տարին չլրացած անձի նկատմամբ։ Սյունեցի տղամարդը նաեւ բջջային հեռախոսով, ստեղծել և դրա վրա պահպանել է մանկական պոռնոգրաֆիա։ Նորայր Մ.-ն կալանավորվել է, գործով նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան:Ավելին18:3004.05.25 -
ՀասարակականՄանրամասներ՝ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից․ կան տուժածներՄայիսի 4-ին, ժամը 15:10-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թեղուտ գյուղի «Թեղուտի մոստ» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ․ տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի մոտ 10-րդ կմ-ին՝ Թեղուտ գյուղի սկզբնամասում, «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և հայտնվել ճանփեզրին: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և վեց ուղևոր ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:Ավելին18:0004.05.25 -
ՄիջազգայինԲենիամին Նեթանյահուն հետաձգել է նախատեսված այցն ԱդրբեջանԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան նախատեսված այցը՝ Գազայի հատվածում և Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների և անվտանգության ոլորտում լարված քաղաքական օրակարգի պատճառով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է Ynet պորտալը, այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը: Ըստ աղբյուրի՝ նախատեսվում էր, որ գալիք չորեքշաբթի Նեթանյահուն հնգօրյա պաշտոնական այցով կմեկնի Բաքու և կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս այցը պետք է տեղի ունենար մոտ 10 օր անց այն բանից հետո, երբ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն այցելեց Ադրբեջան՝ Վաշինգտոնի և Թեհրանի միջև շարունակվող միջուկային բանակցությունների ֆոնին: Նեթանյահուի գրասենյակի հայտարարության մեջ ասվում է, որ այցը հետաձգվելու է, և նա շնորհակալություն է հայտնել Ալիևին հրավերի համար:Ավելին17:3004.05.25 -
ՄիջազգայինՌումինիայում նախագահական ընտրություններ ենՌումինիայում մայիսի 4-ին նախագահական ընտրություններ են ընթանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է ռումինական News.ro կայքը, նախագահական ընտրություններին ընտրողների մասնակցությունը ընտրատեղամասերում ժամը 12-ի դրությամբ կազմել է 16,75 տոկոս՝ ընտրատեղամասերի բացումից հինգ ժամ անց: Արտասահմանում քվեարկությունը կազմել է 19,54 տոկոս: Մինչև ժամը 12:00-ը երկրում քվեարկել է 3 012 569 մարդ: Բուխարեստում մասնակցությունը կազմել է 16,78 տոկոս։ Ըստ աղբյուրի՝ սպասվում է, որ մոտ 18 միլիոն ռումինացի ընտրողներ 18 հազար 979 ընտրատեղամասերում կընտրեն իրենց նախագահին գրանցված 11 թեկնածուներից:Ավելին17:0004.05.25 -
ՀասարակականԱրմավիրի մարզում բախվել են ավտոմեքենաներ․ տուժածները հոսպիտալացվել ենՄայիսի 4-ին՝ ժամը 00։48-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Երևանյան խճուղում՝ ՃՈ նախկին հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել է երկու BMW մակնիշի ավտոմեքենա։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը երկու տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, դուրս բերել ուղևորի և պատգարակով մոտեցրել շտապօգնության մեքենային․ վերջինս ևս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։Ավելին16:3004.05.25 -
ՄիջազգայինՌուսաստանի և Ուկրաինայի հաշտեցումն անխուսափելի է և դա ժամանակի հարց է. ՊուտինՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի հաշտեցումն անխուսափելի է և դա ժամանակի հարց է: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին Պուտինն ասել է «Ռոսիա 1»- ի լրագրողի հետ զրույցում: «Ինձ թվում է, որ դա անխուսափելի է, չնայած այն ամբողջ ողբերգությանը, որը մենք հիմա ապրում ենք... դա ժամանակի հարց է», - ասել Է Պուտինը:Ավելին16:0004.05.25 -
ՀասարակականՎերջին երեխան երեք տարի առաջ է ծնվել. այլանդակ ճանապարհով՝ դեպի ծերացող ԳողթանիկԳողթանիկում անցյալը դեռ շնչում է, բայց ներկան՝ լուռ մարում: Վերջին երեխան Վայոց ձորի այս գողտրիկ գյուղում երեք տարի առաջ է ծնվել: Ծերանո՞ւմ է գյուղը, թե՞ պարզապես հոգատարության կարիք ունի՝ նորից ծաղկելու համար: Ինչո՞ւ է մեղվաբուծության, անասնապահության և զբոսաշրջության մեծ հեռանկարներով գյուղում փոքրացել ապագայի հույսը:Ավելին15:3004.05.25