Լրահոս
2025-05-15
-
Մամուլի տեսությունՆԳ նախարարի «այցեքարտը»՝ քաղաքական ամբիցիաների իրականացման համար․ «Փաստ»Թեմային անդրադառնալով և կառավարության իր աղբյուրին հղում տալով՝ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը նշում է, որ ՀՀ իշխանությունները պատրաստ չէին արցախցիների անսպասելի բողոքի ակցիաներին. «ՀՀ վարչապետը շտապ խորհրդակցություն է հրավիրել, որտեղ քննարկվել են հնարավոր քայլերը՝ արցախցի փախստականների դժգոհությունը մեղմելու համար։ Փաշինյանը կարծիք է հայտնել, որ այդ հարցի լուծումը պետք է սկսել ՀՀ-ում Արցախի Հանրապետության ներկայացուցչության իրավական և փաստացի փակման գործընթացից, քանի որ այն անմիջական սպառնալիք է ներկայացնում պետության գոյությանը։ Ներկաներն աջակցել են Փաշինյանի առաջարկին, ինչպես նաև կիսվել են իրենց մտքերով այդ խնդրի շուրջ։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, ներկաները զարմացած էին, քանի որ այդ հարցի քննարկմանն ակտիվ մասնակցում էր նաև ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Նմանատիպ խորհրդակցությունների ընթացքում նա հիմնականում լռում է և համաձայնում է մեծամասնության կարծիքի հետ։Ավելին11:1015.05.25 -
ՔաղաքականԿտրվի պաշտոնական մեկնաբանություն․ Հայկ Կոստանյանը՝ Նոր Նորքի ղեկավարի հնարավոր հրաժարականի մասին«Քանի որ բազմաթիվ զանգեր ենք ստանում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հնարավոր հրաժարականի վերաբերյալ, տեղեկացնում եմ, որ նման զարգացման դեպքում կտրվի պաշտոնական մեկնաբանություն»,- այս մասին գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։Ավելին11:0515.05.25 -
ՀասարակականԷս պահին գույքագրում ենք վնասների չափը․ կարկուտը սրբել-տարել է Ճոճկանի այգիները, պտղատու ծառերն ու ջերմոցային տնտեսությունները. MediaHubԼոռու մարզի Ճոճկան համայնքում անցած տարվա մայիսին տեղացած հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղից դեռ ուշքի չեն եկել։ Գրեթե ամեն ինչ մեկ օրում կորցրած գյուղացիներն այս տարի կանգնեցին նոր աղետի առաջ. երեկ տեղացած կարկուտը սրբել-տարել է ամեն ինչ։ «Կարելի է ասել՝ բերքը 100%-ով վնասվել է։ Թե՛ բանջարաբոստանային մշակաբույսերի այգիներն ու պտղատու ծառերը և թե՛ ջերմոցային տնտեսություններն ամբողջովին վնասվել են»,- MediaHub-ին փոխանցեց ճոճկանի վարչական ղեկավար Արա Սիրադեղյանը։ Համայնքում կան հակակարկտային կայաններ, սակայն, Սիրադեղյանի հավաստմամբ՝ դրանց գործարկումն անգամ չի օգնել, որպեսզի փրկեն գյուղացու բերքը։ Կառավարության կողմից փոխհատուցման մասով առայժմ արձագանք չկա։ «Էս պահին գույքագրում ենք վնասների չափը, տեսնենք ինչ կլինի։ Անցած տարի ջրհեղեղը մեր ունեցածը քշեց- տարավ, էս տարի՝ կարկուտը։ Ոչ մի բան չի մնացել, բոլոր այգիներում ու հողամասերում բերքի կորուստ ունենք»,-նշեց նա` մեջբերելով ժողովրդական հայտնի խոսքը՝ «կարկուտը ծեծած տեղը ծեծեց»։ Սիրադեղյանը նաև նշեց, որ ուժեղ ու խոշորահատիկ կարկուտ է տեղացել նաև հարևան Շնողում, ինչպես նաև Տավուշի մարզում։Ավելին11:0015.05.25 -
Մամուլի տեսությունՈւսապարկերը երկրորդ կուռք ունեն․ «Հրապարակ»Պարզվեց` ընդդիմադիր պատգամավորի ելույթը ՔՊ-ում բազում սրտեր է խոցել, խմբակցության ղեկավարից մինչեւ շարքային դասալիք իրենց պարտքը համարեցին ամբիոնը ճոճել հանուն վարչապետի կնոջ։ Ամենասրտառուչը, սակայն, կապանցի նախկին ուսուցչուհի Մարինա Ղազարյանի պատմությունն էր. տիկինը, որ տասնամյակներ շարունակ սերունդներ է կրթել, պարզվում է՝ մասնակցելով Հակոբյանի արշավին, մեծ հիացմունք է ապրել․ «Ինձ բախտ է վիճակվել մասնակցել «Կրթությունը նորաձեւ է» արշավին, եւ այստեղից ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել տիկին Աննա Հակոբյանին եւ հիացած եմ եղել դասախոսություններից` տիկին Աննա Հակոբյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի»։ Ցավով արձանագրեց՝ քանի որ տիկին Աննա Հակոբյանը չի սիրում, որ արշավը քաղաքականացվի, ինքն այլեւս չի կարող մասնակցել ու ունկնդրել նրա դասախոսությունները, սակայն բարեհաճ գտնվեց` ընդդիմադիրներին խորհուրդ տվեց գրանցվել ու հաճույք ստանալ․Ավելին10:5015.05.25 -
Մամուլի տեսությունՄիրզոյանը մեկ ամսում 9 թանկարժեք նվեր է հայտարարագրել. «Ժողովուրդ»Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած «Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողների նվերների հաշվառման ձեւաթղթի» համաձայն՝ 2025 թվականի մայիս ամսին Միրզոյանը հաշվառման է ներկայացրել 9 նվեր։Ավելին10:4515.05.25 -
ՔաղաքականՆոր Նորքի թաղապետը հրաժարականի դիմում է ներկայացրել․ ArmLurՀիշեցնենք, որ ապրիլի 30-ին ակտիվիստ Արթուր Չախոյանին թաղապետն ու թիմակիցները ծեծի ենթարկեցին հրապարակավ, ինչը քննադատվում է մինչ օրս: Թաղապետի հրաժարականը կընդունվի օրենքով սահմանված կարգով, իսկ նոր ղեկավարի նշանակման գործընթացը կմեկնարկի առաջիկա օրերին։Ավելին10:4015.05.25 -
ՀասարակականԵրևանում խանութից գողացել են տերմինալ, իսկ դրամարկղից՝ խոշոր գումարՄայիսի 12-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ֆանարջյան 42 հասցեում գտնվող մթերային խանութի դուռը կոտրելու միջոցով մուտք են գործել խանութ և գողացել «Իզի փեյ» վճարային տերմինալը, իսկ դրամարկղից գողացե են 300 հազար դրամ գումար, հայտնում է Shamshyan.com-ը։ Պարզվել է որ ժամը 04։00-ի սահմաններում 2 անձինք, նշված հասցեից գողանալով վճարային տերմինալը, տեղափոխել են Ֆանարջյան 23 հասցեի մոտ գտնվող խոտածածկ տարածք և կոտրելով այն գողացել են գումարը։ Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։Ավելին10:3515.05.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին10:3015.05.25 -
ՀայաստանԱդրբեջանը Շիկահողի արգելոցում 60 հա անտառ է հատել. պետական մարմինները լռում են. «Հետք»Հայաստանի Սյունիքի մարզում՝ Շիկահողի արգելոցի տարածքում, ադրբեջանական դիրքերի, ամրաշինական աշխատանքների և ճանապարհների բացման համար մոտ 60 հա անտառ է հատվել։ Հատումները շարունակվում են մինչ օրս, գրում է «Հետք»-ը։Ավելին10:2015.05.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 14-ի ցերեկը, 15-ին կնվազի ևս 2-4 աստիճանով, 16-18-ին աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով։Ավելին10:1315.05.25 -
Մամուլի տեսությունԳորիսի պետական քոլեջում բունտ է հասունանում. «Ժողովուրդ»Գորիսի պետական քոլեջում դասադուլը եւ գործադուլը մեկնարկել էին մայիսի 12-ին, երբ ՀՀ կառավարությունը, ինչպես ասում են գործադուլավորները, իրենց համար անընդունելի որոշում է կայացրել։Ավելին10:0815.05.25 -
ՄիջազգայինՍտամբուլում այսօր կմեկնարկեն ռուս-ուկրաինական բանակցություններըՍտամբուլում այսօր կմեկնարկեն ռուս-ուկրաինական բանակցությունները։ Այն կսկվեն Երևանի ժամանակով 11:00-ին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ բանակցություններն անցկացվելու են Թուրքիայի նախագահի աշխատանքային գրասենյակում՝ Դոլմաբահչեում:Ավելին10:0015.05.25 -
Մամուլի տեսություն«Քոչարյան» ազգանունը ջղաձգումներ է առաջացնում ՔՊ-ի մոտ. «Ժողովուրդ»ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավարից սկսած մինչեւ շարքային պատգամավորն ամեն բան անում են Նիկոլ Փաշինյանի աչքին բարձրանալու համար. նպատակը 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ընտրացուցաում կրկին տեղ զբաղեցնելն է: «Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ամերձ աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի այժմյան ՔՊ խմբակցությունից շատ քիչ մարդկանց ներառել հաջորդ ընտրացուցակում, քանի որ, ըստ Փաշինյանի, վերջիններս կա՛մ վարկանիշ չունեն, կա՛մ այլեւս նպատակահարմար չէ նրանց հետ ճանապարհ գնալ: Ու դա ակնհայտ երեւում է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորի, խմբակցության ղեկավարի ու քարտուղարի պահվածքից, ովքեր իրենց ելույթներում ամեն բան անում են՝ Նիկոլ Փաշինյանին ու նրա կնոջը պաշտպանելու համար:Ավելին09:5015.05.25 -
Մամուլի տեսությունԻ՞նչ կապ ունի Ռոմանոս Պետրոսյանը Տավուշի հետ. «Փաստ»«Օրերս հայտնի դարձավ, որ «Տավուշ հայրենակցական միություն» հասարակական կազմակերպության հոբել յանական՝ 10-րդ համագումարում Հ/Կ նախագահ է ընտրվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը:Ավելին09:4515.05.25 -
ՀասարակականԱրտակարգ դեպք. Նուբարաշենի հոգեբուժարանում հարվածներ են հասցրել 28-ամյա քաղաքացու գլխինԻնչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նույն օրը ժամը 14։00-ի սահմաններում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Երևանի բնակիչ 43-ամյա Հակոբ Հ․-ն, Արմավիրի մարզի բնակիչ 37-ամյա Գրիգոր Հ․-ն, Երևանի բնակիչ 30-ամյա Տիգրան Ե․-ն և 38-ամյա Էդուարդ Հ․-ն հարվածներ են հասցրել Գեղարքունիքի մարզի բնակիչ 28-ամյա Արամ Դ․-ի գլխին՝ պատճառելով վնասվածք:Ավելին09:3815.05.25 -
Մամուլի տեսությունԱԺ երկու պատգամավորների Ռուբեն Վարդազարյանի գործով դատարան հրավիրելու միջնորդություն կներկայացվի. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` այսօր ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի վերսկսված գործով միջնորդություն է ներկայացվելու դատարան, որպեսզի դատարան հրավիրվեն ԱԺ երկու պատգամավորներ ու հարցաքննվեն։ Բանն այն է, որ մինչ Վարդազարյանի դեմ քրեական գործ հարուցելը, ԱԺ նիստերից մեկի ժամանակ 2 պատգամավոր այնպիսի հարցեր են տվել Ռուբեն Վարդազարյանին, որոնք խիստ կասկածի տեղիք են տվել. ուստի միջնորդելու են, որպեսզի պատգամավորներին հրավիրեն դատարան։ Իսկ թե ովքեր են պատգամավորները՝ մանրամասներն առաջիկայում։ Հայտնել էինք նաեւ, որ միջնորդություն է ներկայացվելու, որ ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանին եւս հրավիրեն դատարան՝ հարցաքննության։Ավելին09:3415.05.25 -
ՀասարակականՋուր հավաքեք․ ջուր չի լինելուԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին09:3015.05.25 -
ՔաղաքականԱրմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի ԻրանԱյս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից եւ հայտնում, որ այցի ընթացքում նախատեսված են նաև աշխատանքային հանդիպումներ:Ավելին09:2415.05.25 -
ՔաղաքականԲաքուն Եվրոպայում կրկին բարձրացնում է ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցըԱդրբեջանական կողմը պատրաստ է շարունակել երկխոսությունը Հայաստանի հետ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցերի շուրջ։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը՝ ելույթ ունենալով Լյուքսեմբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 134-րդ նստաշրջանում։Ավելին00:0615.05.25
2025-05-14
-
ՀասարակականՄի՛ լռեք․ Հակակոռուպցիոն կոմիտեն թեժ գիծ է բացելՀակակոռուպցիոն կոմիտեն գործարկել է թեժ գիծ. քաղաքացիները կարող են ավելի հեշտ ու արագ հաղորդել իրավախախտումների մասին․Ավելին23:4514.05.25