Լրահոս
2025-05-20
-
ՔաղաքականՈվքե՞ր են դիմավորել Սերգեյ Լավրովին «Զվարթնոց» օդանավակայանումՌուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը աշխատանքային այցով ժամանել է Հայաստան։Ավելին20:2120.05.25 -
ՄիջազգայինՄեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկըՄեծ Բրիտանիան հակառուսական պատժամիջոցների ցուցակն ընդլայնել է 100 կետով, որոնց միջոցով թիրախավորվում են Ռուսաստանի ռազմական, էներգետիկայի և ֆինանսական ոլորտները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածվել Միացյալ Թագավորության կառավարության կայքում։Ավելին20:1520.05.25 -
Զինված ուժերՍուրեն Պապիկյանն ընդունել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարինՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 20-ին ընդունել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեին:Ավելին20:0020.05.25 -
ԱրցախՌուսաստանի հայերի միությունը դիմել է ՌԴ ՔԿ-ին՝ Արցախում Ադրբեջանի կողմից հուշարձանների nչնչացման հարցով․ Sputnik ԱրմենիաՌուսաստանի հայերի միությունը դիմել է ՌԴ քննչական կոմիտեին՝ կապված Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից հուշարձանների ոչնչացման հետ։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան:Ավելին19:4520.05.25 -
ՄիջազգայինՈւկրաինայի հակամարտությունը Արևմուտքին շեղում է ավելի լուրջ սպառնալիքներից. ՌուբիոՈւկրաինական հակամարտությունը շեղում է ԱՄՆ-ի և Արևմուտքի մյուս երկրների ուշադրությունը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում պոտենցիալ ավելի լուրջ դիմակայությունից:Ավելին19:3020.05.25 -
ՀասարակականՄահափորձ՝ Բյուրեղավանի ԵԿՄ նախագահի դեմ. նռնակն ամրացրել են աթոռի ոտքինՄահափորձ՝ Բյուրեղավանի ԵԿՄ նախագահի դեմ. նռնակն ամրացրել են աթոռի ոտքինԱվելին19:1520.05.25 -
ՏարածաշրջանՌուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները կքննարկեն իրավիճակը Հարավային ԿովկասումՌուսաստանի Դաշնության և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Հաքան Ֆիդանը մայիսի 25-27-ը Մոսկվայում կունենան աշխատանքային քննարկումներ:Ավելին19:0520.05.25 -
ՀասարակականԱրթիկում «BMW»-ն գլխիվայր շրջվել է․ վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել էԱյսօր՝ մայիսի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Արթիկ քաղաքից դեպի Հառիճ գյուղ տանող ավտոճանապարհին Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Սմբատ Մելքոնյանը իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բնակչի քարե պարսպին, ապա բետոնե էլեկտրասյանը ու գլխիվայր շրջվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին գիտակցության չգալով մահացել է։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։ Վթարի փաստով Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին19:0020.05.25 -
ԻրավականՁերբակալվել է ՆԳՆ երկու աշխատակիցՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ՀՀ ՆԳՆ երկու աշխատակից է ձերբակալվել գնման գործընթացների հետ կապված կաշառք ստանալու մեղադրանքներով:Ավելին18:4820.05.25 -
ՔաղաքականԱրարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն մտքեր են փոխանակել գործընկերության խորացմանն ուղղված քայլերի շուրջՄայիսի 20-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Նախարարները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ գործընկերության ընթացիկ և առաջիկա շփումների օրակարգը։ Ի շարունակություն նախորդ շաբաթ Տիրանայում երկու երկրների ղեկավարների միջև կայացած քննարկման՝ Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն մտքեր են փոխանակել գործընկերության խորացմանն ուղղված քայլերի շուրջ: Անդրադարձ է կատարվել բազմակողմ հարթակներում, ինչպես նաև Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում փոխգործակցության հարցերի»,-ասված է հաղորդագրության մեջ:Ավելին18:4120.05.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Լավրովը ժամանեց Երևան. նրան կոշտ են դիմավորել Հայաստանի արևմտամետ ուժերըՀայլուր 18։30 Լավրովը ժամանեց Երևան. նրան կոշտ են դիմավորել Հայաստանի արևմտամետ ուժերըԱվելին18:3020.05.25 -
ՀասարակականՉկալովկա գյուղում արձանագրվել են բրուցելոզ հիվանդության դեպքեր. ՍԱՏՄՀանրապետության բոլոր համայնքներում գյուղատնտեսական խոշոր և մանր եղջերավոր կենդանիներից վերցվում է արյան փորձանմուշ և հանձնվում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ենթակայությամբ գործող «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ՝ լաբորատոր հետազոտության: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից: «Փորձաքննության արդյունքներով՝ Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղում արձանագրվել են բրուցելոզ հիվանդության դեպքեր: Հիվանդ կենդանիները, տեսչական մարմնի տեսուչների վերահսկողությամբ, ենթարկվել են հարկադիր սպանդի, որից հետո իրականացվել է ախտահանություն»,- ասված է հաղորդագրության մեջ:Ավելին18:2420.05.25 -
ՔաղաքականՍերգեյ Լավրովը ժամանել է ՀայաստանՀիշեցնենք՝ Ռուսաստանի ԱԳՆ-ը հայտնել է, որ այցելության ընթացքում Լավրովը բանակցություններ կանցկացնի Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։Ավելին18:2020.05.25 -
ՄիջազգայինԵՄ-ն կվերացնի Սիրիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներըԵվրամիությունը համաձայնել է վերացնել Սիրիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները։ Այս քայլը Դամասկոսի նկատմամբ միջազգային դիրքորոշման վերանայման մաս է կազմում և նպատակ ունի աջակցել երկրի վերականգնմանը նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի իշխանությունից հեռանալուց հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Euronews-ը։Ավելին18:1520.05.25 -
ՔաղաքականԴու ՀԱՊԿ-ի ողնաշար երկրի հետ հարաբերությունները փչացնում ես, հետո ասում՝ ՀԱՊԿ-ը մեզ չօգնեց. ՔոչարյանԴու ՀԱՊԿ-ի ողնաշար երկրի հետ հարաբերությունները փչացնում ես, հետո ասում՝ ՀԱՊԿ-ը մեզ չօգնեց. ՔոչարյանԱվելին18:0020.05.25 -
ՀասարակականՆման պիղծ մարդ չեմ տեսել. 2-ամյա Տիգրանի հայրը պնդում է՝ իրենից գումար չեն պահանջել․ «Փաստինֆո»Նրա խոսքով, չնայած փրկարարները ջանքեր են գործադրում՝ որոնելով Տիգրանին Մարմարիկ գետում և ՀՀ այլ տարածքներում, մինչ այժմ որևէ հետք չի հայտնաբերվել։Ավելին17:5120.05.25 -
ՔաղաքականՓաշինյանի եղբորորդին նոր բիզնես է սկսել Ուկրաինայում և անշարժ գույք ձեռք բերել. «Հետք»«ՉերՎուդ» ՍՊԸ-ի 50 տոկոսը պատկանում էր Ս. Փաշինյանին, մնացած 50-ը՝ Նարեկ Պետրոսի Ղազարյանին, որը գործարար, Չերկասիում ՀՀ պատվավոր հյուպատոս Անդրանիկ Ղազարյանի եղբորորդին է: Ղազարյանները, ինչպես Փաշինյանները, Իջեւանից են, ավելին՝ հայկական մամուլի տեղեկությունների համաձայն՝ Անդրանիկ Ղազարյանն ու Նիկոլ Փաշինյանը Իջեւանի նույն թաղից են:Ավելին17:4520.05.25 -
Քաղաքական«Խաղաղության խաչմերուկը» լիովին համադրելի է ԵՄ «Համաշխարհային դարպասի» և «Միջին միջանցքի» գաղափարների հետ. ՄիրզոյանՄայիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթով հանդես է եկել Եվրոպական միության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեսպանների տարածաշրջանային հավաքի մեկնարկին: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև պատասխանել է ԵՄ պաշտոնյաներին հետաքրքրող հարցերի: Նախարար Միրզոյանի ելույթը ներկայացված է ստորև: ՀՀ ԱԳ նախարարի ելույթը Եվրոպական միության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեսպանների տարածաշրջանային սեմինարին «Հայաստան ԵՄ. կառուցելով ընդհանուր ապագա» Ուրախ եմ բոլորիդ ողջունել Երևանում։ Այս սեմինարի անցկացումը Հայաստանում վկայում է Հայաստան-ԵՄ գործընկերության շարունակական խորացման մասին։ Վստահ եմ, որ ձեր քննարկումներն այստեղ լինելու են խորաթափանց և նպաստավոր՝ ուղղորդելու մեր համատեղ ճանապարհը, որով գնալու մեր հանձնառությունը շարունակաբար ավելանում է։ Այս քննարկումը տեղի է ունենում մի ժամանակաշրջանում, որը բնորոշվում է հետաքրքիր զարգացումներով և փոփոխություններով, ինչպես նաև բազմաթիվ անորոշություններով։ Ես սա ասում եմ ոչ միայն Հայաստան-ԵՄ երկկողմ գործընկերության դինամիկ զարգացման մասով, այլ նաև հաշվի առնելով գլոբալ և տարածաշրջանային միտումները, ինչպես նաև ԵՄ ներսում առկա անվտանգության դիլեմաները։ Այստեղ ես շատ պարզ հարց ունեմ, որի պատասխանը նույնպես պարզ է, բայց այն հետևանքները, որոնք այն առաջացնում է, ուղղակի ազդեցություն ունեն մեր բոլորի վրա՝ թե՛ ԵՄ-ի, թե՛ մեր տարածաշրջանի։ Արդյո՞ք ապրում ենք այն նույն աշխարհում, որում ապրում էինք անցյալ տարի։ Նույնիսկ չեմ խոսում 4-5 տարի առաջվա իրավիճակի մասին։ Անշուշտ՝ ոչ։ Արդյո՞ք առկա անվտանգության ճարտարապետությունն ու միջազգային կարգն արդյունավետ են եղել առկա և զարգացող մարտահրավերներին արձագանքելու գործում։ Վստահ եմ՝ ոչ։ Կան արդյո՞ք արագ և հեշտ լուծումներ բացերը լրացնելու և ալեկոծությունները հաղթահարելու համար։ Կարծում եմ՝ պարզ լուծումներ չկան, բայց ժամանակակից մարտահրավերների վերագնահատման և խորքային ըմբռնման միջոցով, և, հետևաբար, առաջնահերթությունների վերարժևորմամբ, անհրաժեշտ է ապահովել ավելի ամուր սիներգիա հիմնական արժեքների, ժողովրդավարական սկզբունքների և միաժամանակ համարձակ լուծումների միջև։ Մենք հետևում ենք ԵՄ-ում առկա անվտանգային դիլեմաներին և քննարկումներին, ուշադիր հետևում ենք այն ընտրություններին, որոնց առջև կանգնած է ԵՄ-ն։ Ժողովրդավարություն Չորս տարի առաջ, հիբրիդային պատերազմի պայմաններում, Հայաստանին հաջողվեց անցկացնել լիովին ազատ և ժողովրդավարական ընտրություններ։ Ասելով սա՝ ես անգամ վստահ չեմ, որ այն ժամանակ բոլորս ամբողջապես պատկերացնում էինք, թե հիբրիդային պատերազմը տեղում իրականում ինչ ձև կարող է ստանալ և որքան լայնածավալ կարող է լինել ոչ կանոնավոր միջամտությունը ժողովրդավարական գործընթացներին։ Այժմ, երբ հետևում ենք Եվրոպայում ընտրական գործընթացներին, նկատում ենք, որ հիբրիդային պատերազմների երևույթն առավել տեսանելի է դարձել։ Համապատասխանաբար, Հայաստանում ժողովրդավարությունը պաշտպանելու համար մենք ապավինել ենք հենց ժողովրդավարությանը և դրա կողմից ապահովվող մեխանիզմներին, առաջին հերթին՝ ազատ ընտրություններին և իրավունքի գերակայությանը։ Այդ պահից ի վեր մենք չենք շեղվել այս ճանապարհից։ Նույնիսկ գոյաբանական մարտահրավերների պայմաններում Հայաստանը հետևողականորեն պահպանել է իր ժողովրդավարական ուղին։ Այս ուղին արտացոլվել է Կառավարության քաղաքականության մեջ՝ հիմք հանդիսանալով լայնածավալ բարեփոխումների իրականացման համար՝ ուղղված դատական համակարգի անկախության ապահովմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, մարդու իրավունքների ավելի ամուր պաշտպանությանը։ Եվ մենք արդեն ունենք կոնկրետ արդյունքներ։ Պարզապես նշեմ ամենավերջին օրինակներից մեկը. «Լրագրողներ առանց սահմանների» վարկանիշում Հայաստանը գրանցել է էական առաջընթաց՝ ցուցանիշը բարելավելով 9 հորիզոնականով, և այժմ գտնվում է 34-րդ հորիզոնականում՝ նույնիսկ մի շարք ԵՄ անդամ պետություններից առաջ։ Բացի այդ, որոշ իմաստով ժողովրդավարությունը մեզ համար դարձել է ոչ միայն պետության կառավարման ձև, այլ նաև երկրի անկախության և ինքնիշխանության ամրապնդման հիմնասյուներից մեկը։ Դիվերսիֆիկացիա Մենք նաև համարձակ քայլեր ենք ձեռնարկել մեր գործընկերությունները դիվերսիֆիկացնելու ուղղությամբ։ Այս համատեքստում, Հայաստանն ակտիվորեն ամրապնդում է իր ռազմավարական հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ։ Հունվարին մենք ստորագրեցինք ԱՄՆ հետ համապարփակ Ռազմավարական գործընկերության կանոնակարգը, ինչը նշանավորեց պատմական հանգրվան մեր համագործակցության մեջ։ Մենք նպատակ ունենք զարգացնելու այս հարաբերությունները նաև ԱՄՆ նոր վարչակազմի օրոք, ինչի մասին են վկայում բարձր մակարդակի պաշտոնյաների շարունակական կառուցողական շփումները։ Նշանակալից է, որ մենք նաև ակտիվ քայլեր ենք ձեռնարկում ԵՄ անդամ պետությունների հետ ռազմավարական գործընկերությունն ընդլայնելու ուղղությամբ։ Հպարտությամբ կարող եմ նշել Նիդերլանդների հետ ունեցած արդյունքները՝ երկու երկրների միջև Ռազմավարական գործընկերության հռչակագրի ստորագրումը։ Մենք ձևավորել ենք Ռազմավարական երկխոսություն Միացյալ Թագավորության հետ, ինչը հանդիսանում է մեր երկու ժողովրդավարությունների միջև ամուր համագործակցության և բարեկամության նշան: Ինչպես վկայում են վերջին շրջանում տեղի ունեցած բարձր մակարդակի փոխայցելությունները, մենք հսկայական ներուժ ենք տեսնում Հայաստան-Նորդիկ-բալթյան (NB8) երկրների համագործակցության խորացման ուղղությամբ՝ որպես կայացած ժողովրդավարությունների և տարածաշրջանային համագործակցության լավագույն օրինակ։ Մինչ մենք արդեն կառուցել ենք ամուր գործընկերություն մեր երկկողմ համագործակցության հիմնաքարային փաստաթուղթի՝ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» (ՀԸԳՀ) ինստիտուցիոնալ ճարտարապետության միջոցով, այժմ մենք ավարտին ենք հասցնում Հայաստան-ԵՄ գործընկերության նոր օրակարգը՝ հեռանկարային մի փաստաթուղթ, որը, ռազմավարական առաջնահերթությունների և իրականացվելիք ծրագրերի միջոցով, նոր մակարդակի կբարձրացնի մեր համագործակցությունը։ Այն հիմնված է վերջին տարիներին մեր ձևավորած ամուր գործընկերության վրա՝ ընդգրկելով տարբեր ոլորտներ՝ արդարադատության բարեփոխումներից մինչև տնտեսական զարգացում, կապուղիներ և էներգետիկա: 2024 թվականին մենք հասանք ևս մեկ կարևոր հանգրվանի. Հայաստանը դարձավ ԵՄ անդամակցության թեկնածու չհանդիսացող միակ երկիրը, որն աջակցություն ստացավ «Դիմակայունություն և աճ» ծրագրի շրջանակներում։ Մինչ մենք շարունակում ենք քննարկումներն այս ծրագրի շրջանակում իրականացվող բարեփոխումների արդյունավետությունն ավելացնելու ուղիների շուրջ, մենք ապավինում ենք ԵՄ առաջնորդության և աջակցության վրա՝ դրա ներուժը լիարժեք իրացնելու համար։ Անցյալ տարի մենք հասանք Վիզայի ազատականացման երկխոսության (VLD) մեկնարկին, իսկ այժմ արդեն աշխատում ենք Վիզայի ազատականացման գործողությունների ծրագրի շուրջ, որը կսահմանի հստակ չափորոշիչներ: Երբ դրանք բավարարվեն, մեր քաղաքացիները կկարողանան օգտվել առանց վիզայի ճանապարհորդելու հնարավորությունից. սա վաղուց սպասված մի զարգացում է, որը կխթանի շարժունակությունը և փոխըմբռնումը։ Այստեղ ես ուզում եմ շատ անկեղծ լինել. սա, անկասկած, այն ոլորտներից մեկն է, որի միջոցով մեր քաղաքացիները կարող են մոտենալ ԵՄ-ին, զգալ եվրոպական ընտանիքի մաս լինելու առավելությունները, և հակառակը։ Անցյալ շաբաթ Տիրանայում կայացած բարձր մակարդակի հանդիպման ժամանակ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հրավիրեցին վարչապետ Փաշինյանին այցելել Բրյուսել՝ քննարկելու, թե ինչպես կարող ենք ավելի հարստացնել օրակարգը։ Անհրաժեշտ են ստեղծարար լուծումներ՝ դուրս գալով ավանդական մոտեցումների շրջանակներից։ Դրանք, օրինակ, կարող են ներառել Ինքնավար առևտրային միջոցների կիրառման հնարավորություն, Հայաստանին օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների և միջամտությունների դեմ պայքարի գործիքներով օժտելը, ինչպես նաև ուժեղացնել մեր ընդհանուր դիմակայունությունը հիբրիդային սպառնալիքների դեմ և այլ գործնական քայլեր։ Սա լիովին համահունչ է Հայաստանի վարչապետի 2023 թվականի հոկտեմբերին Եվրոպական խորհրդարանում հնչեցրած հայտարարության հետ. «Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է մոտ լինել Եվրամիությանն այնքան, որքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի»: Այս մոտեցումն ամբողջությամբ համապատասխանում է Հայաստանի քաղաքացիների ձգտումներին, որոնք արտացոլվել են Հայաստանի Ազգային ժողովի կողմից ընդամենը երկու ամիս առաջ ընդունված «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքում։ Սա պարզապես քաղաքականության ընտրություն չէ, այլ ազգային ձգտում, Հայաստանի քաղաքացիների՝ եվրոպական ապագայի նկատմամբ վստահության վկայություն և մեր կառավարության համար ուղղորդող սկզբունք։ Անդրադառնալով Հայաստան-ԵՄ համագործակցության մյուս հենասյուներին՝ մենք գիտակցում ենք անվտանգության հետ կապված հարցերում ներգրավվածության կարևորությունն, ինչը մի քանի տարի առաջ անհավանական կհամարվեր։ Ներկայումս Եվրոպական միությունը ներգրավված է Հայաստանի անվտանգային օրակարգում՝ ԵՄ մշտադիտարկման առաքելության տեղակայումից ի վեր, և մենք ողջունում ենք առաքելության մանդատի երկարաձգումը։ Չնայած անցյալ տարի Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացում արձանագրված շոշափելի արդյունքներին, հրադադարի խախտումները, ցավոք, դեռ շարունակվում են, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է առաքելության կենսական դերը՝ կեղծ մեղադրանքների հերքման, տեղում կանխատեսելիության և կայունության պահպանման գործում։ Հետևաբար, հրադադարի խախտումներին հասցեական և սկզբունքային արձագանքը չափազանց կարևոր է ներկա փխրուն իրավիճակում։ Մինչ ԵՄ-ի կողմից Հայաստանին Եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցով աջակցելու որոշումն անցյալ տարի նշանակալի նվաճում էր, մենք արդեն խնդրել ենք շարունակել հիմնադրամի միջոցով աջակցությունը 2025 թվականին։ Ուզում եմ հավաստիացնել ձեզ, որ այս օգնությունը ոչ միայն ԵՄ-ի քաղաքական կամքի հստակ դրսևորումն է՝ ընդլայնելու և խորացնելու մեր գործընկերությունը, այլև ամրապնդում է Հայաստանի դիմակայունությունը դժվարին ժամանակներում։ Շարունակելով աշխատանքն բոլոր անդամ պետությունների հետ՝ մենք ակնկալում ենք, որ մեր գործընկերները կապահովեն այս աջակցությունն՝ այն դարձնելով կանխատեսելի և զերծ չկապակցված նկատառումներից։ Շարունակելով անվտանգության ոլորտում դիվերսիֆիկացման թեման՝ ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ Հայաստանը մինչև 95% նվազեցրել է պաշտպանական ներկրումներիկախվածությունը մեկ աղբյուրից: Զուգահեռաբար, մեր կառավարությունը կարողացել է ավելի ինքնուրույն իրականացնել սահմանային վերահսկողություն, ինչպես նաև դիտարկելէներգետիկ անկախությունն ապահովող այլընտրանքային ուղիներ՝ ներառյալ ատոմային և վերականգնվող էներգիայի ոլորտներում։ Ելնելով երկրի համար ավելի անվտանգ և կանխատեսելի միջավայր ապահովելու նպատակից՝ Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել միջազգային իրավական մեխանիզմներում ավելի սերտ ներգրավվածության օգտին։ Ինչպես տեղյակ եք, Հայաստանը վավերացրել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը։ Խաղաղություն, հարևանություն Մինչ մենք շարունակում ենք գործադրել ջանքեր՝ կառուցելու և ամրապնդելու համախոհ գործընկերությունները լայն աշխարհագրությամբ, մեր առաջնահերթությունը մնում է Հայաստանի շուրջ՝ մեր անմիջական հարևանությամբ, խաղաղ և բարգավաճ միջավայրի ձևավորումն ու խթանումը։ Խաղաղությունն այլընտրանք չունի մեր երկրի համար։ Մեր կառավարությունը հաստատակամորեն նվիրված է Հարավային Կովկասում կայուն խաղաղության և բարօրության առաջմղման գործին։ Մենք հետևողականորեն ձգտում ենք Ադրբեջանի հետ համապարփակ և ինստիտուցիոնալացված խաղաղության հաստատման։ Ինչպես գիտեք, Հայաստանը և Ադրբեջանը հայտարարել են, որ Խաղաղության պայմանագրի տեքստի նախագիծը համաձայնեցված է, և Հայաստանը պատրաստ է անհապաղ ստորագրել և վավերացնել այս փաստաթուղթը։ Թեև դեռևս պարզ չէ՝՛ արդյո՞ք Ադրբեջանն ունի անկեղծ մտահոգություններ, թե՞ արհեստականորեն ձգձգում է գործընթացը, բայց փաստն այն է, որ երկու երկրների միջև համաձայնեցված Խաղաղության պայմանագիրը դեռ չի ստորագրվել։ Եթե մտահոգություններն անկեղծ են, օրինակ՝ սահմանադրական հարցի վերաբերյալ, ապա առանց մանրամասների մեջ խորանալու, կարող եմ հավաստիացնել, որ կողմերի բոլոր մտահոգությունները հասցեագրելու ամենահստակ և ուղիղ ճանապարհը պայմանագրի ստորագրումն ու դրա վավերացումն է Խորհրդարանի կողմից՝ Հայաստանի Սահմանադրական դատարանի դրական եզրակացությունից հետո։ Ամեն դեպքում, մենք կոչ ենք անում մեր եվրոպացի գործընկերներին ակտիվացնել իրենց աջակցությունն այս գործընթացին։ Հետևաբար, մենք ակնկալում ենք, որ մեր ԵՄ գործընկերները հետևողականորեն ընդգծեն Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի անհապաղ ստորագրման անհրաժեշտությունը՝ թե՛ Բաքվի հետ իրենց ուղղակի շփումներում, թե՛ իրենց հրապարակային հայտարարություններում և հաղորդակցություններում։ Խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին զուգահեռ մենք ակտիվորեն առաջ ենք մղում մեր տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մեջ ամրագրված սկզբունքների շրջանակներում։ Այս նախաձեռնությունն առաջարկում է, որ Հարավային Կովկասում բոլոր տրանսպորտային ենթակառուցվածքները և կապուղիները՝ լինեն դրանք ճանապարհներ, երկաթուղիներ, էներգետիկ կամ կապի գծեր, գործեն այն պետությունների ինքնիշխանության և ազգային իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են, և հիմնված լինեն փոխադարձության ու հավասարության սկզբունքների վրա։ Մենք «Խաղաղության խաչմերուկը» համարում ենք լիովին համադրելի ԵՄ «Համաշխարհային դարպասի» և «Միջին միջանցքի» գաղափարների հետ, որոնք ավելի ու ավելի են ընդգծում թափանցիկ, անվտանգ և ինքնիշխանությունը հարգող փոխկապակցվածությունը։ Հայաստանի ներգրավվածությունն այս ձևաչափերում և՛ ժամանակին է, և՛ անհրաժեշտ։ Հիմա է ճիշտ պահը՝ Հայաստանն առավել խորապես և ռազմավարականորեն խարսխելու Եվրոպայի զարգացող փոխկապակցվածության տեսլականին՝ որպես խորը վերափոխման ենթարկվող տարածաշրջանի սրտում գտնվող հանձնառու, կանխատեսելի, ժողովրդավար և սկզբունքային գործընկեր։ Այս տրամաբանությամբ մենք ակտիվորեն ուսումնասիրում ենք Սև ծովը Կասպից ծովին կապող բազմամոդալ միջանցքները, որոնք ձգվում են դեպի արևելք՝ դեպի Կենտրոնական Ասիայի աճող շուկաներն ու էներգետիկ ռեսուրսները։ Մենք ողջունում ենք ԵՄ-ի ավելացող ներգրավումը Կենտրոնական Ասիայում և խրախուսում ենք ԵՄ հարավկովկասյան և կենտրոնասիական ռազմավարությունների միջև սիներգիան։ Ինչպես իրավացիորեն նշել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը. «…Հայաստանի սահմանների բացումը Թուրքիայի և Ադրբեջանի հետ կդառնա խաղի կանոնները փոխող իրադարձություն: Եվ դա Եվրոպան և Կենտրոնական Ասիան կմոտեցնի միմյանց առավել քան երբևէ»։ Հայաստանը պատրաստ է հանդես գալ որպես կառուցողական կապող օղակ այս տարածաշրջանների միջև՝ խթանելով ոչ միայն ենթակառուցվածքային կապերն, այլև թվային, էներգետիկ և նորմատիվ փոխգործելիությունը։ Տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը Հայաստանի հանձնառության մասին են վկայում նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում մեր կողմից ձեռնարկված քայլերը։ Բարձր մակարդակի երկխոսությունը շարունակվում է՝ ներառյալ Հայաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումները, ինչպես նաև իմ շփումներն արտաքին գործերի նախարարի հետ։ Մենք խորապես համոզված ենք, որ լիարժեք կարգավորումը՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանների բացումը, զգալի հնարավորություններ կբացի ինչպես մեր երկրների, այնպես էլ ավելի լայն տարածաշրջանի համար։ Ես խոսեցի Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին, սակայն ցանկանում եմ նշել, որ մենք արդեն ձևավորված և ինտենսիվ համագործակցություն ունենք մեր մյուս երկու հարևանների՝ Վրաստանի և Իրանի հետ։ Մեր համագործակցությունն Իրանի հետ հավելյալ ռազմավարական խորություն է հաղորդում․ Պարսից ծոց - Սև ծով միջանցքի միջոցով մենք կարող ենք նպաստել տարածաշրջանային լայն փոխկապակցվածությանը՝ կապելով Կենտրոնական Ասիան և Հարավային Կովկասը Ծոցի երկրների հետ և անդին։ Եզրափակիչ ուղերձ Մենք կանգնած ենք վճռական պահի առջև։ Հայաստանը կատարել է անշրջելի ընտրություն՝ դեպի ժողովրդավարություն, դեպի խաղաղություն, դեպի Եվրոպա։ Մենք վստահ ենք, որ այս վճռական քայլերին մեր եվրոպացի գործընկերները կպատասխանեն նույնքան համարձակ և ռազմավարական ներգրավվածությամբ՝ ամրապնդելով իսկապես փոխադարձ և վերափոխող գործընկերությունը։ Այդպիսով, մենք ձգտում ենք ոչ միայն աջակցության, այլև գործընկերության, ոչ միայն խրախուսանքի, այլև կայուն ներգրավվածության: Միասին մենք կարող ենք ցույց տալ, որ ավելի ու ավելի տրոհված աշխարհում սկզբունքային, համախոհ գործընկերությունները դեռևս կարևոր են: Եկեք կառուցենք մեր համագործակցությունը համատեղ արժեքների հիման վրա և ձեռնարկենք համարձակ ու ստեղծարար քայլեր՝ մեր տարածաշրջանի և դրանից անդին կայունության, դիմացկունության և բարօրության համար։ Շնորհակալ եմ։Ավելին17:3220.05.25 -
Իրավական30-ամյա կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, անծանոթ տղամարդը սեռական բնույթի բռնի գործողություն է կատարել իր նկատմամբՄայիսի 17-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 00։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժին է դիմել ՌԴ քաղաքացի 30-ամյա Ա․ Թ․-ն և հայտնել, որ ապրիլի 20-ին ժամը 22։00-ի սահմաններում «Սասունցի Դավիթ» կայարանի տարածքից՝ անծանոթ տղայի հետ նրա ավտոմեքենայով տուն գնալու նպատակով՝ պտտվել է Երևան քաղաքում, սակայն վերջինս իրեն տեղափոխել է ԱՄՆ դեսպանատան դիմացի հատվածում գտնվող այգիների տարածք և ավտոմեքենայի մեջ, իր կամքին հակառակ, կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություն։ Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին։Ավելին17:2020.05.25 -
ԻրավականԿաշառքի գործով ձերբակալվածներից մեկը ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի Երևանի տարածքային ստորաբաժանման բաժանմունքի պետն է․ News.amԿաշառք ստանալու, տալու դեպքերի առթիվ նախաձեռնված վարույթի շրջանակում ձերբակալվել է երկու անձ, այդ թվում` ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տարածքային ստորաբաժանման բաժանմունքի պետը։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։Ավելին17:1020.05.25