Լրահոս

2025-05-20
  • Img default alt hy
    Հասարակական
    Քարաթափում՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին
    Մայիսի 20-ին, ժամը 14:20-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի մոտ 153-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում՝ թափվել են մոտ 4 խմ քարեր, որից 0․2 խմ-ն գտնվում է ճանապարհի երթևեկելի հատվածում։ Փրկարարների և ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից հեռացվել են ճանապարհի երթևեկելի հատվածում գտնվող քարերը։
    17:00
    20.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    ԱՄՆ դեսպանատանը չեն հասկացել, որ պետք է զբաղվել ռուս-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմամբ, այլ ոչ թե ռուս-հայկական հարաբերությունների խաթարմամբ․ Զախարովա
    ԱՄՆ դեսպանատանը չեն հասկացել, որ պետք է զբաղվել ռուս-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմամբ, այլ ոչ թե ռուս-հայկական հարաբերությունների խաթարմամբ: Ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցից առաջ Երևանի տարբեր հատվածբերում հակառուսական գրություններով պաստառներով ակցիային։ Զախարովան հիշեցրել է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը աշխատում է շուրջ 2 հազար մարդ: Եվ, հավանաբար, նրանցից որևէ մեկի մոտ դեռ չեն սպառվել USAID-ի գծով փոխանցված գումարները, ահա նրանք գնում են նման նախագծերի։ Զախարովան նաև ակցիան անվանել է վճարովի և ծախսված աշխարհի շատ մասերում: Մենք Հայաստանի հետ լայն օրակարգ ունենք բոլոր ուղղություններով ոչ միայն քննարկման, այլ կոնկրետ կիրառական պրագմատիկ աշխատանքի համար։ Իսկ այն, որ դա փոքրամասնություններից շատերին դուր չի գալիս, մենք էլ գիտենք։ Ուստի կենտրոնանում ենք կառուցողական, դրական օրակարգի վրա։ Իսկ այդ ամենը, նորից եմ ասում, հասկանալի է դրա բնույթը։
    16:46
    20.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ասում են՝ թե բա մեկ է՝ հարուստների երեխաները չեն ծառայում. դարձնում են աղքատների զինված ուժեր․ Գեղամ Մանուկյան
    Հիմա շատ կարևոր հարց պետք է քննարկվեր ԱԺ պաշտպանության հանձնաժողովում. Խոսքը վերաբերում է ՀՀ քաղաքացիներին երկու դասակարգի բաժանելուն՝ փողատերերի և ոչ փողատերերի։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ «Փաստորեն Հայկ Սարգսյանի նախաձեռնությունը կառավարության որոշմամբ են ուզում բերել և սրա դեմ ամեն ինչ պետք է անենք, որովհետև սա խայտառակություն է։ ՀՀ Սահմանադրությունը բոլոր քաղաքացիներին հավասար է համարում հայրենիքի առաջ իրենց պարտականությունները կատարելու իմաստով։ Հիմա այս նախագծով պարզվում է, որ 20 միլիոն դրամ ունեցողը մեկ ամսով է կարողանում պարտականությունը կատարել, մյուս քաղաքացիները 24 ամիս պետք է ծառայությունը իրականացնեն»,- ասաց նա։ Հարցին՝ սա ի՞նչ անդրադարձ կունենա բանակի վրա, Մանուկյանը պատասխանեց. «Խիստ անարդարություն է հաստատվելու։ Սահմանադրության կետերն են ոտնահարվելու։ Այս առումով այն բոլոր հիմնավորումները, որ կան, որևէ արդարացում չկա։ Ասում են՝ թե բա մեկ է՝ հարուստների երեխաները չեն ծառայում։ Ուրեմն ընդունում են, որ փողով բանակից ազատվում են, բայց յոթ տարի ի՞նչ էին անում, սա ուղղակի խայտառակություն է, դարձնում են աղքատների զինված ուժեր»։
    16:38
    20.05.25
    Ավելին
  • Քաղաքական
    ԱՆԻՖ-ի «հրաշքը» գործողը հիմա էլ Երևանում է հրաշքներ գործում. Ռոբերտ Քոչարյան
    ԱՆԻՖ-ի «հրաշքը» գործողը հիմա էլ Երևանում է հրաշքներ գործում. Ռոբերտ Քոչարյան
    16:30
    20.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստան է ժամանել Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն
    ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով մայիսի 20-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի գլխավորած պատվիրակությունը: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
    16:27
    20.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հուշարձանն ու արձանագրության պահպանված բեկորը մոռացված ու կորսված չեն. պարզաբանում՝ ուրարտական արձանագրության վերաբերյալ տարածվող լուրերի շուրջ
    Հուշարձանն ու արձանագրության պահպանված բեկորը մոռացված ու կորսված չեն։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի պատմության թանգարանն՝ անդրադառնալով «Ֆեյսբուք»-ի օգտատեր Դավիթ Վարդազարյանի գրառմանն այն մասին, թե 2800-ամյա մի բացառիկ սեպագիր արձանագրության բեկոր, որը Հայաստանի պատմության թանգարանի հետնաբակում է, անուշադրության է մատնված: Թանգարանի տարածած պարզաբանման մեջ շեշտվում է, որ Հայաստանի պատմության թանգարանում են պահվում թանգարանային առարկայի կարգավիճակ ունեցող բազմաթիվ հուշարձաններ կամ դրանց առանձին հատվածներ, որոնք ժամանակին փրկվել են միայն թանգարան տեղափոխվելու շնորհիվ։ Թանգարանը հիշեցրել է, որ իր կարևորագույն առաքելությունն է ոչ թե հուշարձանները խաթարել, կտրել իրենց բնական միջավայրից, այլ փորձել փրկել և պահպանել հայ ժողովրդի պատմության և մշակույթի մասունքները։ «Փրկության կարիք ունեցող նման հուշարձաններից էր նաև Էլարից գտնված սեպագիր արձանագրությունը, որն այդ տարածքում պայթեցումների ժամանակ է հայտնաբերվել և թանգարանի աշխատակիցների ու սրտացավ մարդկանց շնորհիվ հայտնվել է թանգարանում։ Արձանագրությունը տեղում մնալու պարագայում ուղղակի վերանալու էր։ Տարիների ընթացքում թանգարանի հետնաբակում ստեղծվել է հատուկ տարածք՝ մեծ կոթողները պահպանելու համար։ Այնտեղ են գտնվում, ի թիվս խնդրո առարկա արձանագրության, նաև մի քանի այլ կոթողներ, ինչպես նաև նախկինում ցուցադրված այլ կոթողների պատճեններ։ Թանգարանը, լինելով հուշարձան շենք, երբեմն ուղղակի հնարավորություն չի ունենում իր բոլոր կոթողները տեղափոխել հատուկ պահոց կամ ցուցադրել, սակայն ներքին բակը ևս համարվում է հատուկ պահպանման հատված»,-նշվում է պարզաբանում-հայտարարության մեջ: Վերջին տարիներին թանգարանում անցկացվում են երկարատև վերանորոգման աշխատանքներ, որոնք ընթանում են փուլերով՝ այժմ առավելապես մշտական ցուցասրահների նորովի վերաբացմամբ, ապա նաև ընդգրկելու են թանգարանի պահպանման և աշխատանքային տարածքները։ «Ինչ վերաբերում է արձանագրությունը բաց երկնքի տակ պահելու հանգամանքին, պետք է նշել, որ նման հուշարձանները, ինչպես նաև կուռքերը կամ այլ կոթողներ, սովորաբար հենց բաց երկնքի տակ են դրված լինում, դա, այսպես ասած, նրանց բնական միջավայրն է։ Այդ թանգարանային առարկաներին որևէ վտանգ չի սպառնում դրանից, իսկ բակում կայանող ավտոմեքենաներն այդքան էլ մոտ չեն կոթողներին, ինչպես համացանցում տարածված լուսանկարում կարող է թվալ, ավելին, այդ կոթողի վերին մասում է միայն արձանգրության հատվածը և ամբողջ մյուս հատվածն ուղղակի ժայռաբեկոր է, որի մասով էլ այն դրված է թանգարան բերելու ժամանակներից, խորհրդային տարիներից։ Քննարկվող արձանագրությունը, որը հայտնաբերվել է Էլարից (ներկայումս ք. Աբովյանի տարածք) գտնվել է Մ. Սմբատյանցի կողմից մոտավորապես 1863 թվականին, ավելի ուշ փաստագրվել և էստամպաժը վերցրել է Մ. Նիկոլսկին։ Ցավոք, Աբովյան-Հրազդան ճանապարհի կառուցման ժամանակ ժայռը, որի վրա գտնվում էր արձանագրությունը (մինչև 1968 թվականը (կոնկրետ ժամկետը չի արձանագրվել) պայթեցվել է և այս կարևոր արձանագրությունից երկու բեկոր տեղափոխվել է Հայաստանի պատմության թանգարան։ Մեծ բեկորը (բարձրությունը՝ 126 սմ, լայնությունը՝ 106 սմ, խորությունը՝ 90 սմ) տեղափոխման ժամանակներից գտնվում է թանգարանի բակում։ Այն, ըստ գործող ընթացակարգերի, մշտապես հասանելի է եղել մասնագետների և հետազոտողների համար։ Մյուս՝ փոքր բեկորը (բարձրությունը՝ 38 սմ, լայնությունը՝ 38 սմ, խորությունը՝ 28 սմ), գտնվում է թանգարանի ֆոնդապահոցում։ Ցավոք՝ արձանագրության մյուս բեկորները տեղում չեն հայտնաբերվել։ Ի սկզբանե քաղաքացի Դավիթ Վարդազարյանը դիմել էր թանգարանին՝ ստանալու մի քանի տեղեկություն։ Հայաստանի պատմության թանգարանն, ըստ կարգի, սիրահոժար իրականացրել է սպասարկումը՝ տրամադրելով ամբողջ հայտնի տեղեկությունը, լրացուցիչ նշելով նաև այն գիտական աղբյուրներից մի քանիսը, որտեղ հրատարակվել է այս արձանագրությունը»,-մանրամասներ է ներկայացնում Պատմության թանգարանը: Թանգարանը, ողջունելով քաղաքացու՝թանգարանային առարկայի հանդեպ ունեցած հատուկ վերաբերմունքը, հավելում է, որ ո՛չ հուշարձանը, ո՛չ առավել ևս արձանագրության պահպանված բեկորը մոռացված ու կորսված չեն ու չեն եղել։ «Դրանք հետազոտողների ուշադրության կենտրոնում է եղել թե՛ խորհրդային տարիներին, թե՛ դրանից հետո. վերջին հրատարակությունը հնագետներ Ռոբերտո Դանի և Արթուր Պետրոսյանի հոդվածն է, հեղինակավոր Brill հրատարակչության Իրան և Կովկաս հանդեսում՝ 2023 թվականին (տես՝ Dan R., Petrosyan A., Some Remarks on the Urartian Toponym Dara(ni) and Its Possible Identification with the Site of Solak-1/Varsak in Kotayk Region, Armenia, Iran and the Caucasus, 27, Brill, 2023, p. 231–248): Թանգարանը միշտ աջակցել է թե վերոնշյալ հրատարակությանը, թե այլ հետազոտողներին։ Հայաստանի պատմության թանգարանում պահվող բոլոր հավաքածուներն են կարևոր և ուշագրավ, այդ թվում նաև այլ ուրարտական արձանագիր արժեքներ, որոնց հավանաբար քաղաքացին այդքան էլ լավ ծանոթ չէ. մի շարք արձանագրություններ տեղ են գտել մշտական ցուցադրության մեջ, մի զգալի մասն էլ պահոցներում է, որոնք նախատեսվում է հատուկ մեկ ժողովածուում հրատարակել առաջիկա տարիներին։ Քաղաքացու առաջարկը՝ տեղադրել կոթողը իր նախնական տեղում, վտանգավոր է հուշարձանի հետագա պահպանության տեսանկյունից և կարող է հանգեցնել վերջնական ոչնչացման և չունի մասնագիտական որևէ մոտեցում, բացի այդ, իրեն անձամբ է ասվել, որ ներկա ցուցադրական հատվածներում դա հնարավոր չէ՝ հաշվի առնելով ժայռաբեկորի ծավալը և այլ տեխնիկական ու ցուցադրական խնդիրներ, որոնց քաղաքացին չի տիրապետում։ Ինչ վերաբերում է թանգարանի բակում՝ բացօթյա լինելուն, աշխարհի շատ թանգարաններում կա նման պրակտիկա։ Ավելին, թանգարանի տնօրենը ընդառաջ գնալով քաղաքացու կողմից իրեն ուղղված առաջարկներին, հանդիպել է և մի քանի ժամ խոսել նրան հետաքրքրող խնդիրների շուրջ։ Ցավում ենք, որ քաղաքացին փորձ է կատարում այլ կերպ մեկնաբանել և ըստ իր ցանկության ներկայացնել հանդիպման մանրամասները։ Տարածված տեքստում առկա են իրականությանը չհամապատասխանող, հաճախ ոչ պատշաճ, թանգարանի տնօրինությանը և անձնակազմին վիրավորող արտահայտություններ, որոնք չենք խրախուսում տարածել, քանի որ անհիմն են և ոչ արդարացի։ Միաժամանակ վստահեցնում ենք, որ Հայաստանի պատմության թանգարանում որևէ ցուցանմուշ վտանգված չէ և գտնվում է մշտական վերահսկողության ներքո, թանգարանն այս աշխատանքներում համագործակցում է նաև մասնագիտացված կառույցների և գործընկերների հետ՝ հետևելով բոլոր ընթացակարգերին»,-ասվում է տեքստում։ Թանգարանը ներկայացրել է գրականություն, որի միջոցով կարելի է ծանոթանալ վերոնշյալ թանգարանային առարկաների պատմության և դրանց վերաբերյալ գիտական տեսակետներին․ • Dan R., Petrosyan A., Some Remarks on the Urartian Toponym Dara(ni) and Its Possible Identification with the Site of Solak-1/Varsak in Kotayk Region, Armenia, Iran and the Caucasus, 27, Brill, 2023, p. 231–248 • Salvini M, The Historical Geography of the Sevan Region in the Urartian Period (R. Biscione et al.), 2002, 37–60. • Арутюнян Н. В., Корпус урартских клинообразных надписей, Ереван, 2001. • Меликишвили Г. А., Урартские клинообразные надписи, Москва, 1960. • Никольский М.В., Клинообразные надписи Закавказья, Москва, 1896. • Ханзадян Э. В., Элар-Дарани, Ереван, 1979.
    16:20
    20.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
    Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արսեն Հովհաննիսյանի երդման արարողությունը: Հանրապետության նախագահը շնորհավորել է նորանշանակ դատավորին և մաղթել հաջողություններ:
    16:15
    20.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ադրբեջանը Հայաստանի առջև երկու պայման է առաջադրել, որոնք նա վաղ թե ուշ կկատարի. Ալիև
    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բուդապեշտում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար ադրբեջանական կողմը Հայաստանի առջև երկու պայման է առաջադրել, որոնք նա «վաղ թե ուշ կկատարի»: «Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր Սահմանադրության մեջ, և ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է վերացվի: Նրանք վաղ թե ուշ կհամաձայնեն այդ պայմաններին» — հավելել է Ալիևը:
    16:00
    20.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ի պաշտպանություն արցախահայության վերադարձի իրավունքի՝ շվեյցարացի խորհրդարանականները մեկնարկում են նոր հարթակ. ՀՅԴ
    2024 թվականի մայիսի 26-ին Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում իր աշխատանքներն է մեկնարկելու «Շվեյցարիայի խաղաղության նախաձեռնությանն» աջակցող 19 պատգամավորներից կազմված միջկուսակցական հանձնախումբն՝ օժանդակելու արցախահայության վերադարձի իրավունքի իրացման համար միջազգային անհրաժեշտ մեխանիզմներ կենսագործելու մասին՝ Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատի մարտի 18-ի որոշմանը, ինչը երկրի գործադիր իշխանության համար ունի իրավակիրառ պարտադիր նշանակություն: Նախաձեռնության նպատակն է աջակցել Շվեյցարիայի հանձնառությանը՝ «հնարավորություն տալու Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների միջև բաց երկխոսության՝ միջազգային վերահսկողության ներքո կամ միջազգային նշանակալի դերակատարների ներկայությամբ՝ բանակցելու պատմականորեն բնակված հայ բնակչության անվտանգ և համատեղ վերադարձի շուրջ»: Միջկուսակցական լայն աջակցություն ունեցող հանձնախումբը գլխավորում են Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավորներ Էրիխ Ֆոնտոբելը և Ստեֆան Մյուլլեր-Ալտերմատտը: Միջոցառման ընթացքում ելույթներ կունենան հանձնախմբի համանախագահները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության նախկին արտգործնախարար և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախմբի նախագահ Վարդան Օսկանյանը, Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի տնօրեն Վարդան Թադևոսյանը, Շվեյցարիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը և Միջազգային քրիստոնեական համերաշխության կազմակերպության հանրային հարցերով տնօրեն դոկտոր Ջոել Վելդկամպը: www.swisspeacekarabakh.com հասցեով գործում է հանձնախմբի պաշտոնական կայքը։ ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ
    15:50
    20.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ավելի քան 112 մլն ՀՀ դրամի հափշտակության մեջ մեղադրվող գլխավոր հաշվապահի վերաբերյալ քրեական վարույթը դատարանում է
    Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Երևանում գործող ՍՊ ընկերություններից մեկում 2019 թվականից մայիսի 13-ից գլխավոր հաշվապահի պաշտոնը զբաղեցրած անձը, օգտագործելով ծառայողական լիազորությունները, կատարել է իրեն վստահված գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն:
    15:45
    20.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 15։30 Զինվորական ծառայությունից խուսափողների թիվն ավելացել է. խստացնում են պատիժը
    Հայլուր 15։30 Զինվորական ծառայությունից խուսափողների թիվն ավելացել է. խստացնում են պատիժը
    15:30
    20.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ խուզարկություններ են իրականացվում ՔՏՀԱ տեսչական մարմնում. Հակակոռուպցիոն կոմիտե
    Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում խուզարկություններ են իրականացվում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում։ Այդ մասին 1lurer.am-ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից: Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է քաղաքապետարանի 2 պաշտոնատար անձ։ Հակակոռուպցիոն կոմիտեից նշել են, որ այլ մանրամասներ դեռևս չեն հայտնում` նախաքննության շահերից ելնելով:
    15:15
    20.05.25
    Ավելին
  • Միջազգային
    Սարսափելի տեսարաններ՝ Գազայում. իսրայելցի զինվորները կանանց հագուստով տներ են մտել
    Սարսափելի տեսարաններ՝ Գազայում. իսրայելցի զինվորները կանանց հագուստով տներ են մտել
    15:00
    20.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
    Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
    14:45
    20.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Գազայում 60-ից ավելի զոհ է գրանցվել Իսրայելի հարձակումների հետևանքով
    Զոհերից 15-ը գրանցվել է Իսրայելի կողմից Գազայի հատվածի կենտրոնական մասում գտնվող Նուսեյրաթի փախստականների ճամբարից արևմուտք գտնվող բենզալցակայանի վրա իրականացված ռմբակոծության հետևանքով։
    14:30
    20.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արտակարգ դեպք` Կոտայքի մարզում. պաշտոնյայի աթոռի տակ մարտական նռնակ են տեղադրել
    Այսօր` մայիսի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բյուրեղավան վարչական շրջանի ղեկավարի 2-րդ վարչական շենքում աշխատակիցներից մեկի աշխատասենյակում նռնակ են տեղադրել, հայտնում է Shamshyan.com-ը: Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության սակրավորները: Տեղում պարզվել է, որ շենքը Բյուրեղավանի վարչական ղեկավարի 2-րդ մասնաշենքն է, սակայն այն օգտագործվում է` որպես ԵԿՄ Բյուրեղավանի գրասենյակ: Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննության շահերից ելնելով այս պահին որոշ մանրամասներ չենք հրապարակում:
    14:23
    20.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դատախազը դատարան է հանձնել սպանություն կատարելու համար մեղադրվող անձի վերաբերյալ քրեական վարույթը
    Դատախազը 2025 թվականի մայիսի 19-ին Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել Արթիկ համայնքի Մեղրաշեն բնակավայրի կենտրոնական զբոսայգու տարածքում 2024 թվականի նոյեմբերի 2-ին կատարված սպանության մեջ մեղադրվող անձի վերաբերյալ քրեական վարույթը: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: «Հիշեցնենք, 2024 թվականի նոյեմբերի 2-ին Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել այն մասին, որ Մեղրաշեն բնակավայրի կենտրոնական զբոսայգու տարածքում, վիճաբանության ժամանակ Ա.Ա.-ն կտրող-ծակող գործիքով հարվածել է Գ.Գ.-ի կրծքավանդակին՝ ապօրինաբար զրկելով կյանքից: Դատախազը 2025 թվականի մայիսի 12-ին, Շիրակի մարզային քննչական վարչությունում քննված քրեական վարույթի շրջանակում, հանրային քրեական հետապնդում էր հարուցել Ա.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն): Ա.Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված կալանքը: 2025 թվականի մայիսի 19-ին քրեական վարույթը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնվել է իրավասու դատարան»,- նշված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    14:15
    20.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ի՞նչ են անում քաղաքային իշխանությունները․ օգտվում են օրենքի բացերից․ Սամվել Հակոբյան
    Սիրելի քաղաքացիներ, երբ որ ձեր քաղաքային իշխանությունը անում է մի թանկացում, որը ձեր քաղաքային ընդդիմությունը դատարանում ճանաչում անվավեր, բարեխղճության մտքով եթե գնանք, դրանից հետո մարդիկ պետք է հետ կանգնեն դրանից, ասեն՝ ժողովուրդ ջան, կներեք պարզվեց ա․ ապօրինի կերպով ենք արել տվյալ ռեֆորմը, բ․ նույնիսկ եթե մոռանանք ապօրինության մասին, այն պատճառը, որը դրվել էր թանկացման մեջ, չի բերել իր արդյունքը, քաղաքում բեռնաթափում չի ունեցել։ Այս մասին այսօր՝ մայիսի 20-ին հայտարարեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը։ «Ի՞նչ են անում քաղաքային իշխանությունները։ Օգտվում են օրենքի բացերից։ Պարզ կերպով բողոքարկում են այս վճիռը վերաքննիչ։ Վերաքննիչ ատյանը վերադարձնում է բողոքը։ Դրանից հետո ևս չեն համակերպվում, վերադարձի որոշումը տանում են բողոքարկում են վճռաբեկ դատարան։ Վճռաբեկ դատարանը ևս վերադարձնում է՝ արդեն պնդելով, որ ձեր ներկայացուցիչը իրավասու չէ ներկայացնել Երևանի ավագանին դատարանում առհասարակ»,- ասաց նա։
    14:07
    20.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հունգարիայի խորհրդարանը կողմ է քվեարկել Միջազգային քրեական դատարանից դուրս գալուն
    Հունգարիայի խորհրդարանը մայիսի 20-ին կայացած նիստում կողմ է արտահայտվել Միջազգային քրեական դատարանից երկրի դուրս գալուն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով խորհրդարանի կայքում հրապարակված տվյալները։
    14:00
    20.05.25
    Ավելին
  • Միջազգային
    Ասացի՝ Վլադիմի՛ր, ե՞րբ ենք ավարտելու այս արյունահեղությունը. ի՞նչ են պայմանավորվել Պուտինն ու Թրամփը
    Ասացի՝ Վլադիմի՛ր, ե՞րբ ենք ավարտելու այս արյունահեղությունը. ի՞նչ են պայմանավորվել Պուտինն ու Թրամփը
    13:54
    20.05.25
    Ավելին