Լրահոս

2025-05-21
2025-05-20
  • Img default alt hy
    Հասարակական
    Մանրամասներ՝ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարից
    Մայիսի 20-ին, ժամը 18:53-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մայիսյան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz C», «Kia» և «Mercedes-Benz E» մակնիշների ավտոմեքենաները․ «Kia» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է: Ճանապարհը երկկողմանի փակ է: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes-Benz C» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Kia» մակնիշի ավտոմեքենան տեղափոխել ավտոքարշակի վրա, իսկ վարորդի դին մոտեցրել դի տեղափոխող մեքենային և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ: Ճանապարհը երկկողմանի երթևեկելի է։
    23:58
    20.05.25
    Ավելին