Լրահոս
2025-05-21
-
ՔաղաքականԴա եղել է մեր մրցակցային առավելությունը, ինչը վկայում է նաև ներդրումները դրսից. Ռոբերտ ՔոչարյանԴա եղել է մեր մրցակցային առավելությունը, ինչը վկայում է նաև ներդրումները դրսից. Ռոբերտ ՔոչարյանԱվելին18:1521.05.25 -
ՀասարակականՄասրիկ գետից դուրս է բերվել երկու քաղաքացու դի․ նոր մանրամասներՄայիսի 21-ին, ժամը 16։02-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Մասրիկ գյուղի մոտակա գետի ափամերձ հատվածում հայտնաբերվել են ձկնորսությամբ զբաղվող երկու քաղաքացու ձկնորսական և անձնական իրերը։Ավելին18:0021.05.25 -
ԻրավականՊՆ պաշտոնատար անձինք առանձնապես խոշոր չափերով կաշառք են ստացել ՍՊԸ տնօրեններից և չարաշահել պաշտոնեական լիազորությունները. 7 անձի վերաբերյալ քրեական վարույթը դատարանում էՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասում շինարարական աշխատանքների իրականացման նպատակով ՊՆ-ի և կապալառու ընկերության միջև 2023 թվականի հունիսին կնքվել է պետական գնման պայմանագիր, որի շրջանակում շինարարական աշխատանքները կատարվել են թերի, իսկ որոշ աշխատանքների համար օգտագործվել են նախատեսվածից 3 անգամ ցածր արժեքով անորակ նյութեր: Նման պայմաններում կապալառու ընկերության տնօրենը, խաբեության եղանակով ՊՆ-ից առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու դիտավորությամբ, իր մտերիմի՝ շինարարական աշխատանքների կատարման նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերության տնօրենի հետ կազմել է ակտեր, որոնցում ներառվել են փաստացի չկատարված աշխատանքների մասին տվյալները, ինչպես նաև դրանցում թաքցվել է ցածրարժեք նյութերով աշխատանքների կատարման փաստը: Արդյունքում՝ ՊՆ-ից խաբեության եղանակով հափշտակվել է 81,176,000 ՀՀ դրամ: Այս մասին հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից: Այնուհետև, թերի կատարված աշխատանքներն ընդունելու և դրական եզրակացություններ տալու դիմաց, ՊՆ պաշտոնատար անձը կապալառու ընկերության տնօրենից պահանջել է առանձնապես խոշոր չափերով՝ 10.000.000 ՀՀ դրամ կաշառք, որի մի մասը ստացել է: Նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ 2024 թվականի հուլիսին ՊՆ-ի և նույն կապալառու ընկերության միջև կնքվել է պետական գնման ևս մեկ պայմանագիր, որով նախատեսված շինաշխատանքների կատարման ընթացքում հնարավոր թերություններն անտեսելու և պայմանագրի կատարման արդյունքների վերաբերյալ դրական եզրակացություններ տալու համար ընկերության տնօրենը ընդհանուր 2.100.000 կաշառք է տվել ՊՆ երկու պաշտոնատար անձանց: Ընդ որում՝ գնման նշված մրցույթին մասնակցելու և գնումների անցկացման կարգը խախտելով հաղթող ճանաչվելու համար, վերը նշված երկու ընկերությունների տնօրեններն ապօրինի վարձատրություն են տվել ՊՆ նախկին աշխատակցին: Արդյունքում՝ գնմանը մասնակցության հայտ ներկայացրած մյուս կազմակերպությունների օրինական շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս: Բացի այդ, պարզվել է, որ հիշյալ ընկերությունների ներկայացուցիչները 2025 թվականի հունիսին կաշառք են տվել ՊՆ մեկ այլ պաշտոնատար անձի՝ վերջինիս կողմից ցանկալի բովանդակությամբ տեղեկանք ստանալու համար: Բազմաթիվ դրվագներով կաշառք ստանալու, տալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով հափշտակության, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք այլ հոդվածներով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար մեղադրանք է ներկայացվել 7 անձի, այդ թվում՝ ՊՆ պաշտոնատար անձանց և ՍՊ ընկերությունների տնօրեններին: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը, իսկ ՊՆ պաշտոնյաներից մեկի նկատմամբ՝ կալանքը: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին17:4521.05.25 -
ՀասարակականԳետից դուրս է բերվել հոր և որդու մարմիններըԱյսօր՝ մայիսի 21-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Մասրիկ գյուղի համանուն գետում խեղդված քաղաքացիներ կան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Փրկարարներն ու մեծ թվով գյուղացիներ որոնողական աշխատանքների արդյուքում ջրից դուրս են բերել 2 քաղաքացու մարմինները: Դեպքի փաստով Վարդենիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գետից դուրս բերվածները մահացածներ, Գեղարքունիքի մարզի բնակիչ 58-ամյա Արթուր Առաքելյանն է և 23-ամյա Սարո Առաքելյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջիններս հայր ու որդի էին, ովքեր նշված գետի ափամերձ հատվածում ձկնորսությամբ են զբաղվել, գետի մեջ էլ հայտնաբերվել են էլեկտրական լարեր, ինչը կասկած է հարուցում, որ հնարավոր է՝ հայր ու որդին էլեկտրահարվել են:Ավելին17:3521.05.25 -
ԻրավականԻջևան համայնքին է վերադարձվել Խաշթառակ բնակավայրի մանկապարտեզի մասնաշենքըՏավուշի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Տավուշի մարզի Իջևան համայնքի Խաշթառակ բնակավայրին սեփականության իրավունքով պատկանող՝ 9-րդ փողոցի 11 հասցեում գտնվող՝ 198.45 քմ մակերեսով համայնքի մանկապարտեզի մասնաշենքի փաստաթղթերը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2017 թվականի փետրվարի 27-ին Տավուշի մարզի Խաշթառակ գյուղական համայնքը՝ ի դեմս համայնքի ղեկավարի, կնքել է անշարժ գույքի վարձակալության պայմանագիր: Պայմանագրի համաձայն՝ մանկապարտեզի մասնաշենքը տարեկան 165 հազար դրամ վարձավճարով, 25 տարի ժամկետով վարձակալության է հանձնվել Ա.Մ.-ին: Նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ 2017 թվականի փետրվարի 27-ին կնքված պայմանագրի հետևանքով՝ վարձակալության հանձնված վերոնշյալ անշարժ գույքը չի ներառվել 2023 թվականի հոկտեմբերի 24-ին մեկնարկած՝ մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների ծրագրում: Արդյունքում՝ Իջևան համայնքի Խաշթառակ բնակավայրի մանկապարտեզն ամբողջությամբ չի հիմնանորոգվել: Տավուշի մարզի դատախազի կողմից գրություն է հասցեագրվել Իջևան համայնքի ղեկավարին՝ անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը լուծելու և Իջևան համայնքի՝ վերոնշյալ գույքը տիրապետելու և օգտագործելու իրավունքը վերականգնելու ուղղությամբ՝ հնարավորություն ստեղծելով հիմնանորոգման աշխատանքներում հետագայում ներառել նաև մանկապարտեզի՝ ծրագրից դուրս մնացած մասնաշենքի հատվածը: Իջևան համայնքի իրավասու մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ Խաշթառակ բնակավայրի 9-րդ փողոց 11 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ վարձակալության իրավունքի պետական գրանցումը չեղարկվել է. Իջևան համայնքի տիրապետմանն ու օգտագործմանն է վերադարձվել Խաշթառակ բնակավայրի մանկապարտեզի՝ 198.45 քմ մակերեսով մասնաշենքը:Ավելին17:2521.05.25 -
ՄիջազգայինԱնհավանական հարցեր՝ Դոնալդ Թրամփին. Սպիտակ տան պարտեզում մանուկներն ենԱնհավանական հարցեր՝ Դոնալդ Թրամփին. Սպիտակ տան պարտեզում մանուկներն ենԱվելին17:1521.05.25 -
ԻրավականԱրձանագրվել է շուրջ 629 մլն դրամի ապօրինի արդյունահանված հանույթի իրացման ծավալ (տեսանյութ)ՆԳ նախարարության ոստիկանության բարեփոխումների շրջանակներում 2024 թվականի նոյեմբերի 1-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կազմում ստեղծվել է Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Վարչության գործառույթներից են տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններին հակազդելը՝ դրանց կանխմամբ, խափանմամբ ու բացահայտմամբ։ 2024 թվականի նոյեմբերի 1-ից 2025 թվականի մայիսի 19-ն ընկած ժամանակահատվածում վարչության ծառայողների գործունեության արդյունքում Հակակոռուպցիոն և Քննչական կոմիտեներում նախաձեռնվել է ընդհանուր 69 քրեական վարույթ։ Հայաստանի մի շարք մարզերում բացահայտվել են ապօրինի արդյունահանման դեպքեր, այդ թվում՝ ձկնաբուծական տնտեսություններ հիմնելու քողի տակ իրականացված։ Բացահայտվել են մի խումբ անձինք, որոնք համայնքների ղեկավարներից ստացել են ձկնաբուծական ջրավազաններ կառուցելու թույլատվություններ և դրանց քողի տակ փաստացի իրականացրել ընդերքի ապօրինի արդյունահանում, վերամշակում և իրացում։ Ապօրինի ձեռնարկատիրական գործունեության և ընդերքօգտագործման կանոնների խախտման դեպքերով արձանագրվել է շուրջ 629 մլն ՀՀ դրամի ապօրինի արդյունահանված հանույթի իրացման ծավալ, որոնց կապակցությամբ նախաքննությունը շարունակվում է։ Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններին արդյունավետ հակազդելու միջոցառումները հետևողականորեն շարունակվում են։Ավելին17:0221.05.25 -
ՄիջազգայինՍպանվել է Վիկտոր Յանուկովիչի նախկին խորհրդական Անդրեյ ՊորտնովըԻսպանիայում սպանվել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի նախկին խորհրդական Անդրեյ Պորտնովը։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նա երեխաներին դպրոց տանելիս կրծքավանդակին և գլխին հինգ հրազենային վնասվածք է ստացել ։ Պորտնովը 2022 թվականից բնակվում էր Իսպանիայում ։ Հիշեցնենք՝ նա մեղադրվում էր Ռուսաստանի հետ համագործակցության և պետական դավաճանության մեջ։Ավելին16:5021.05.25 -
ՔաղաքականՀայաստանը մենյուի մեջ է, սեղանի շուրջ չէ. Ռոբերտ ՔոչարյանՀայաստանը մենյուի մեջ է, սեղանի շուրջ չէ. Ռոբերտ ՔոչարյանԱվելին16:4521.05.25 -
ՄիջազգայինԻսրայելական ուժերը Ջենին քաղաքում կրակ են բացել 25 արաբ և եվրոպացի դիվանագետների ուղղությամբՊաղեստինյան WAFA գործակալության տեղեկացմամբ՝ Պաղեստինի արտաքին գործերի և արտագաղթողների նախարարությունը դատապարտել է Պաղեստինի պետությունում հավատարմագրված դիվանագիտական պատվիրակությանը և նրանց ուղեկցող մի շարք արաբ և օտարերկրյա լրագրողների՝ իսրայելական ուժերի կողմից ուղիղ թիրախավորումը, երբ նրանք շրջագայություն էին կատարում Ջենինի նահանգում՝ ուսումնասիրելու մարդասիրական իրավիճակը, հանցագործություններն ու խախտումները։Ավելին16:3021.05.25 -
ՀասարակականԵրևանի որոշ հասցեների գազամատակարարումը կդադարեցվիՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 22-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մ.Աբեղյան, Սայաթ-Նովայի, Չարենցի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։Ավելին16:1521.05.25 -
ԻրավականՀանցավոր կազմակերպությունը ՀՀ տարբեր բանկերից հափշտակել է ընդհանուր 119 մլն դրամՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Է.Ն.-ի կողմից ստեղծվել և մինչև 2024 թվականի հունվար ամիսը ղեկավարվել է հանցավոր կազմակերպություն, որի հիմնական նպատակը ՀՀ-ում գործող մի շարք բանկերից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով վարկային միջոց հանդիսացող գումարների հափշտակությունն է եղել: Այս մասին հայտնում են ՔԿ-ից: Մասնավորապես՝ հանցավոր կազմակերպության ղեկավարը Վրաստանի՝ ազգությամբ հայ քաղաքացիներին ուղղորդել է վարկեր ձևակերպելու համար դիմել տարբեր բանկեր՝ նպատակ չունենալով ապագայում կատարել վարկային պարտավորությունները: Այնուհետև, վարկային միջոցները փոխանցվել են վարկառուների բանկային քարտերին կամ տրամադրվել են առձեռն, որից հետո Է.Ն.-ն վարկի գումարի 30-50 տոկոսը պահել է իրեն, իսկ մնացածը վերադարձրել վարկառուներին: Արդյունքում, հանցավոր կազմակերպության կողմից իրականացրած հիշյալ գործունեության մեջ ներգրավված 33 անձանց կողմից վարկեր ստանալու արդյունքում մի շարք բանկերի պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 119 մլն 236 հզր 568 ՀՀ դրամի վնաս: Բացի այդ, Է.Ն.-ն վրացահայերի շրջանում նրանց օգտագործման համար իրացրել է նաև կեղծ վարորդական իրավունքի վկայականներ և անձնագրեր: 10 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 318–րդ հոդվածի 1–ին մասով (հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը), 319–րդ հոդվածի 1–ին մասով (հանցավոր կազմակերպությանը մասնակցելը), 255–րդ հոդվածի 3–րդ մասի 1–ին և 3–րդ կետերով (առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախությունը), 296–րդ հոդվածի 3–րդ մասի 1–ին կետով (փողերի լվացումը) և 457–րդ հոդվածի 2–րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը): Հանցավոր կազմակերպության ղեկավարի և մասնակիցներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ մեկ այլ մասնակցի նկատմամբ՝ տնային կալանքը: Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին16:0721.05.25 -
ՔաղաքականՆասիրզադեն վերահաստատել է Իրանի աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու տարածաշրջանի երկրների անկախությանըՄայիսի 21-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեին: ԱԽ քարտուղարը ողջունել է նախարարի այցը Հայաստան և կարևորել ակտիվացած երկկողմ փոխայցելությունները, որոնք իրենց նպաստն են բերում Հայաստան-Իրան բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացմանը և ամրապնդմանը: Նախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վստահությամբ նշել, որ երկկողմ հարաբերությունները զարգանալու միտում ունեն: Հանդիպման ընթացքում նախարար Նասիրզադեն վերահաստատել է Իրանի աջակցությունը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանն ու տարածաշրջանի երկրների անկախությանը՝ դեմ արտահայտվելով միջազգային ճանաչված սահմանների ցանկացած փոփոխության:Ավելին16:0021.05.25 -
ՀասարակականԺաննա Անդրեասյանն այցելել է Էստոնիայի հայկական կիրակնօրյա դպրոցՊաշտոնական այցով Տալլինում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Էստոնիայի հայկական կիրակնօրյա դպրոց, ծանոթացել դպրոցի գործունեությանը, հանդիպել ուսուցիչների և սովորողների հետ: Հանդիպման ընթացքում Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է սփյուռքի հայկական կրթօջախների համար ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացվող պետական ծրագրերը: Նա դպրոցի անձնակազմին հորդորել է մասնակցել սփյուռքի կրթամշակութային կառույցների համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հատկացվող դրամաշնորհային մրցույթին, որի շրջանակում աջակցություն է տրամադրվում կրթամշակութային, գիտահրատարակչական ծրագրերի իրականացմանը: ԿԳՄՍ նախարարին ներկայացրել են, թե ինչպես են կիրակնօրյա դպրոցի աշակերտները նշում հայկական տոները և մասնակցում համայնքային միջոցառումներին, միջազգային երիտասարդական նախագծերին։ Դպրոցի շրջանակում գործում է նաև «Դվին» վոկալ անսամբլը, որը մի շարք միջազգային մրցույթներում արժանացել է տարբեր մրցանակների։Ավելին15:4521.05.25 -
ՀասարակականՀենց այս պահին ջրասուզակներն աշխատում են. 2-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները շարունակվում են. ArmLurԱյսօր՝ մայիսի 21-ին, Մարմարիկ գյուղում շարունակում են որոնել 2-ամյա Տիգրանին՝ գետում, անտառում։ Ստուգվում են նաև այն վարկածները, որոնք հավանական են։Ավելին15:4021.05.25 -
Զինված ուժերՊապիկյանը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցերՄայիսի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյին: Այս մասին հայտնում են ՊՆ-ից: Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով ձեռքբերումներ Հայաստանի ու Չինաստանի միջև համագործակցության ամրապնդման գործում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Չինաստան համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր:Ավելին15:3521.05.25 -
ՀայլուրՀայլուր 15։30 Պիկետ՝ Լավրովի այցի դեմ և հայ-ռուսական նոր փաստաթուղթՀայլուր 15։30 Պիկետ՝ Լավրովի այցի դեմ և հայ-ռուսական նոր փաստաթուղթԱվելին15:3021.05.25 -
ԻրավականԴատախազությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ «բջջային օպերատորների անունից» ստացվող զանգերի հիման վրա գործողություններ կատարելուցՎերջին ամիսներին տարածում է ստացել համակարգային հափշտակության նոր դրսևորում. հեռախոսային հավելվածներով («WhatsApp», «Facebook», «Telegram» և այլն) կամ տարբեր հեռախոսահամարներից զանգահարում են քաղաքացիներին, ներկայանում որպես Հայաստանի Հանրապետությունում գործող կապի օպերատորների աշխատակից և 5G ինտերնետ կարգավորումները թարմացնելու նպատակով՝ հրահանգում են մուտք գործել տարբեր ծրագրեր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: «Մուտք գործելուց հետո, հանցավորները հասանելիություն են ստանում քաղաքացու բջջային հեռախոսում առկա տվյալներին (էլեկտրոնային դրամապանակներ, բանկային տվյալներ և այլն) և հափշտակում դրանցում առկա գումարները կամ ձևակերպում վարկեր: Հանցագործության զոհ չդառնալու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության դատախազությունը հորդորում է քաղաքացիներին, նման զանգեր ստանալիս, զերծ մնալ որևէ գործողություն կատարելուց և կապ հաստատել բջջային հեռախոսահամարը սպասարկող օպերատորի հետ»,- ասված է հաղորդագրությունում:Ավելին15:2121.05.25 -
ՀասարակականՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպՔամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։Ավելին15:1521.05.25 -
ՔաղաքականՄիրզոյանն ու Լավրովը քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հնարավորություններըՀարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման, տրանսպորտային ենթակառուցվածքների վերագործարկման հնարավորության դեպքում Հայաստանի և Ռուսաստանի փոխշահավետ տնտեսական համագործակցությունը ևս էապես կավելանա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման համոզմունք հայտնեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը իր ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ Երևանում կայացած հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսում: Միրզոյանը նշեց, որ ՌԴ ԱԳ նախարարի հետ բանակցությունները բավականին ընդգրկուն ու կառուցողական են եղել: «Երկուստեք նշել ենք Երևանի և Մոսկվայի միջև բարձր մակարդակի և շարունակական քաղաքական երկխոսությունը՝ հիմնված երկու երկրների շահերի ու առաջնահերթությունների վրա»,–ասաց Միրզոյանը: Ընթացիկ տարին կշարունակի հագեցած լիներ փոխայցելություններով: Հայաստանում սպասում են նաև ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի այցին: Միրզոյանը շեշտեց՝ Հայաստանի և ՌԴ–ի հարաբերություններում տեսանելի են և էական դեր ունեն տնտեսական հարաբերությունները: Փոխշահավետ և հաջողված փոխգործակցություն կա ԵԱՏՄ շրջանակում: «Իհարկե, տարածաշրջանի տնտեսական զարգացման ներուժն ամբողջությամբ չի իրացվում: Եվ մենք վստահ ենք, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման, տրանսպորտային ենթակառուցվածքների վերագործարկման հնարավորության դեպքում մեր փոխշահավետ տնտեսական համագործակցությունը ևս էապես կավելանա: Այս համատեքստում հնարավորություն եմ ունեցել հերթական անգամ ներկայացնել նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Քննարկել ենք հնարավորությունները, որոնք կարող են ընձեռվել այդ նախաձեռնության իրագործման պարագայում»,–ասաց ԱԳ նախարարը: Նախարարները մտքեր են փոխանակել նաև բազմակողմ օրակարգի, հնարավոր հարթակներում փոխգործակցության հարցերի շուրջ: Երկկողմ օրակարգային հարցերին զուգահեռ ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային զարգացումներին: «Խոսել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի կնքման հարցում Հայաստանի հետևողական դիրքորոշման մասին: Հույս ենք հայտնել, որ համաձայնագրի կնքման, վավերացման նպատակը կարող է ոչ շատ հեռու ապագայում կյանքի կոչվել: Չնայած այս ճանապարհին առկա բոլոր դժվարություններին ու մարտահրավերներին՝ Հայաստանը հաստատակամ է և շարունակում է ջանքեր գործադրել տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար»,–ասաց Միրզոյանը: Հայաստանի համոզմամբ՝ դա համապատասխանում է անմիջական հարևանությամբ գտնվող բոլոր երկրների շահերին ու հետաքրքրություններին: ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել նաև մեդիա ոլորտին առնչվող հարցերի: «Մասնավորապես անդրադարձել ենք առաջացող խնդիրների պարբերական և ժամանակին հասցեագրման, փոխըմբռնման ապահովման ուղղությամբ լրացուցիչ ջանքեր գործադրելու և այդ ջանքերի միջոցով անհարկի, միակողմանի գնահատականներից, միջամտություններից զերծ մնալու կարևորությանը»,–նշեց Հայաստանի ԱԳ նախարարը:Ավելին15:1021.05.25