Լրահոս

2025-05-21
  • Քաղաքական
    Չի եղել այդպիսի բան. Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանին չի խնդրել մասնակցել 2021-ի ընտրություններին
    Չի եղել այդպիսի բան. Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանին չի խնդրել մասնակցել 2021-ի ընտրություններին
    15:05
    21.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արտակարգ դեպք․ «Իզ իս թեքնոլոջի»-ի աշխատակիցը հափշտակել է գրասենյակին պատկանող «Tesla»-ն
    Մայիսի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Հակոբ Հակոբյան փողոցում գործող «Իզ իս թեքնոլոջի» գրասենյակի մոտից աշխատակիցը երեկ՝ ժամը 17։00-ի սահմաններում, վերցրել է գրասենյակին պատկանող «Tesla» մակնիշի ավտոմեքենան և փախուստի դիմել, հայտնում է Shamshyan.com-ը։
    15:00
    21.05.25
    Ավելին
  • Միջազգային
    Երկու օրում կարող են սովամահ լինել 14000 նորածին. Գազան՝ արյան ու ողբի մեջ
    Երկու օրում կարող են սովամահ լինել 14000 նորածին. Գազան՝ արյան ու ողբի մեջ
    14:49
    21.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արդեն 40 օր շարունակ մեքենաները մնացել են Վրաստանի տարածքում․ չունենք ոչ մի պատասխան․ կոնյակագործ
    Մենք չենք հասկանում, թե ինչու են Վրաստանի տարածքով անցնելիս մեր մեքենաները սահմանի վրա ձերբակալում, փորձաքննության են ուղարկում ու արդեն 40 օր շարունակ մեքենաները մնացել են Վրաստանի տարածքում։ Այս մասին այսօր՝ մայիսի 21–ին, Վրաստանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց կոնյակագործներից մեկը, փոխանցում է News.am-ը։ «Մենք չունենք ոչ մի պատասխան, թե ինչի համար է արվում, ինչ օրենքով է արվում, ում հրամանով է սա արվում, դրա համար ենք այստեղ, որ հասկանանք պատճառները։ Հենց Հայաստանից Վրաստան անցնելուց անմիջապես հետո մեքենաները կանգնեցնում են հենց սահմանին։ Այս պահին 15–ից ավելի մեքենա ունենք այնտեղ կանգնած։ Սա շատ մեծ վնասների է հանգեցնում, ամենամեծ վտանգը պատվիրատուներին կորցնելու վտանգն է, որովհետև Ռուսաստանում և Բելառուսում բոլորը պայմանագրերով են գործում։ Մատակարարման ժամկետների խնդիր ունենք ու 40 օր մենք չենք կարողանում մատակարարել։ Շատ ապրանք էլ ունենք, որ արդեն ռիսկ չենք անում ուղարկել։ Ժամկետների ուշացման խնդիր կա, շուկայից դուրս մնալու խնդիր կա, ինչպես նաև մեծ տուգանքների խնդիր կա»,–ասաց նա։ Ակցիայի մասնակիցները նշեցին, որ իրենցից երկու ներկայացուցիչներ այս պահին մտել են դեսպանատան շենք։
    14:45
    21.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ջերմուկի դեպքերի առիթով ՀԱՊԿ-ի կողմից կոնկրետ առաջարկներ եղել են, որոնք մերժվել են ՀՀ իշխանությունների կողմից․ Լավրով
    Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը Ջերմուկի դեպքերին համապատասխան ու դաշնակցային պարտավորություններին բնորոշ արձագանք են ցուցաբերել և հանդես եկել գործնական առաջարկներով։ Մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարաել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
    14:30
    21.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՀ-ն կոչ է արել ԱՄՆ-ին կրճատել բյուջեի դեֆիցիտը և պետական ​​պարտքը
    Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) ԱՄՆ-ի համար անհրաժեշտ է համարում բյուջեի դեֆիցիտի կրճատումը և «մշտապես աճող» պետական ​​պարտքի խնդրի լուծումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Financial Times թերթին ասել է ԱՄՀ-ի ղեկավարի տեղակալ Գիտա Գոպինաթը։ «Վաշինգտոնը պետք է բյուջետային քաղաքականություն վարի՝ ուղղված ՀՆԱ-ի նկատմամբ պետական ​​պարտքի աստիճանական կրճատմանը», - ասել է Գոպինաթը։ Նա հավելել է, որ ամերիկյան տնտեսությունը տուժում է առևտրային քաղաքականության մեջ տիրող «շատ բարձր» անորոշության հետևանքով, չնայած Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ վերջերս կնքված ժամանակավոր համաձայնագրին։ Մայիսի 16-ին միջազգային Moody's գործակալությունը ԱՄՆ-ի երկարաժամկետ վարկային վարկանիշը «Aaa»-ից իջեցրել է մինչև «Aa1»՝ երկրի աճող պետական ​​պարտքի և բյուջետային դեֆիցիտի առնչությամբ մտահոգությունների պատճառով։  ԱՄՆ-ի Կոնգրեսի բյուջետային վարչության (Congressional Budget Office, CBO) տվյալներով՝ 2024 ֆինանսական տարում ԱՄՆ-ի պետական ​​պարտքը կազմել է ՀՆԱ-ի 98%-ն այն դեպքում, երբ տասը տարի առաջ այն գտնվում էր ՀՆԱ-ի 73%-ի մակարդակում։ Ապրիլին հրապարակված Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումները ենթադրում են ԱՄՆ-ի բյուջեի դեֆիցիտի նվազում այս տարի՝ շնորհիվ մաքսատուրքերից ստացվող եկամուտների աճի։ Սակայն այս կանխատեսումներում հաշվի չեն առել նոր հարկային օրինագծի հնարավոր հետևանքները, որը ենթադրում է հարկերի նվազում, ինչն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է անցկացնել Կոնգրեսում։ Ապրիլին ԱՄՀ-ն 0,9 տոկոսային կետով նվազեցրել է ԱՄՆ-ի ՀՆԱ-ի 2025 թ. աճի կանխատեսումը՝ հասցնելով 1,8%-ի, իսկ համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը նվազեցրել է 0,5 տոկոսային կետով՝ հասցնելով 2,8%-ի։ Կանխատեսումների վատթարացումը պայմանավորված էր ԱՄՆ-ի կողմից իր առևտրային գործընկերների նկատմամբ սահմանված խոշոր մաքսատուրքերով։
    14:25
    21.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դատախազն իրավասու դատարան է հանձնել երեխաներին խոշտանգած մոր վերաբերյալ քրեական վարույթը
    Դատախազը 2025 թվականի մայիսի 2-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան է հանձնել երեխաներին խոշտանգած մոր վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը:
    14:18
    21.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    2 զոհ, 32 վիրավոր․ անցած 1 օրում գրանցվել է 21 ավտովթար
    Մասնավորապես՝ 30 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 18 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 11 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 9 դեպք՝ խարդախության, 5 դեպք՝ հոգեկան ներգործության, 4 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 3 դեպք՝ խուլիգանության, 2-ական դեպք՝ բնակարանային գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, զենք-զինամթերքի առգրավման, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, հետամտելու և ալիմենտ վճարելուց խուսափելու: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
    14:05
    21.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Քաղաքացին «Արմավիր» ՔԿՀ բերված հեռուստացույցի մեջ թաքցրել էր բջջային հեռախոս և այլ արգելված իրեր
    Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ զննության են ենթարկել կալանավորված անձի անվամբ քաղաքացի Ա․Թ․-ի կողմից բերված հեռուստացույցը։
    13:52
    21.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ռուսաստանը պատրաստ է հնարավոր բոլոր եղանակներով աջակցել Հայաստանի սուվերենության, տարածքային ամբողջականության ապահովմանը. Լավրով
    Ռուսաստանը պատրաստ է հնարավոր բոլոր եղանակներով աջակցել Հայաստանի սուվերենության, տարածքային ամբողջականության ապահովմանը։ Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանն այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։  Նա ընդգծել է, որ ռուսական կողմը կարևորում է Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունները, երկու ժողովուրդների միջև խորը կապերը։ Լավրովի խոսքով՝ երկու պետությունների միջև հարաբերությունների բոլոր ոլորտներում արդեն իսկ ստեղծվել է մեծ հիմք, որը պետք է առավելագույնս և իմաստուն կերպով օգտագործվի։  «Մեր դաշնակցության կարևորագույն ուղղություններից մեկը մենք շարունակում ենք համարել անվտանգության ոլորտը։ Մենք պատրաստ ենք հնարավոր բոլոր եղանակներով աջակցել Հայաստանի պաշտպանության, սուվերենության և տարածքային ամբողջականության ապահովմանը»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը։ 
    13:48
    21.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանը չի պատրաստվում վերաֆորմատավորել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները. Արարատ Միրզոյան
    Россия 24-ի լրագրողը ՀՀ ԱԳ նախարարին հիշեցրեց ԵՄ դեսպանների հետ հանդիպման ժամանակ նրա արած այն հայտարարությունը, որ անվտանգության՝ գոյություն ունեցող ճարտարապետությունն արդյունավետ չէ և հարցրեց՝ արդյոք սրանից կարելի է եզրակացնել, որ Հայաստանը նոր ռազմավարական գործընկերներ է փնտրում, օրինակ, Եվրոպայում։ 
    13:44
    21.05.25
    Ավելին
  • Հասարակական
    ԱԳՆ շենքի դիմաց հակառուսական պիկետը ցրում են իրավապահները
    ԱԳՆ շենքի դիմաց հակառուսական պիկետը ցրում են իրավապահները
    13:40
    21.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել Նոր Հաճնի ադամանդի գործարանը․ «Հետք»
    Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում գտնվող «Շողակն» ադամանդի երբեմնի խոշոր գործարանը նոր սեփականատեր ունի։ ՌԴ-ում Հայաստանի նախկին դեսպան Վարդան Տողանյանը խորհրդային տարիներին կառուցված արդյունաբերական ձեռնարկությունը վաճառել է գործարար Նարեկ Նալբանդյանին։ Գործարքը կնքել են 2025 թ.-ի մայիսին։
    13:35
    21.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մեքենայի հրկիզման պատվիրատուները դեռ ստվերում են․ Սոնա Աղեկյան
    «Օրեր առաջ Երևանի քաղաքապետարանի «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ընտանիքին պատկանող մեքենան հրկիզվեց։ Այս հանցագործությունը չէր կարող պատահականություն լինել. այն կրում է ուղղակի քաղաքական դրդապատճառներ և ուղիղ հարված է ոչ միայն ընտրված ավագանու անդամին, այլև՝ ժողովրդավարությանը, ազատ խոսքին ու քաղաքական պայքարի իրավունքին։
    13:23
    21.05.25
    Ավելին
  • Քաղաքական
    Թեհրանը թույլ չի տա ոտնձգություն հայ-իրանական սահմանի նկատմամբ. Իրանի ՊՆ ղեկավարը՝ Երևանում
    Թեհրանը թույլ չի տա ոտնձգություն հայ-իրանական սահմանի նկատմամբ. Իրանի ՊՆ ղեկավարը՝ Երևանում
    13:11
    21.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրվեց 2025-2026 թվականների ԱԳ նախարարությունների խորհրդակցությունների ծրագիրը
    Հայաստանը և Ռուսաստանը ստորագրեցին 2025-2026 թվականների արտաքին գործերի նախարարությունների խորհրդակցությունների ծրագիրը։ Փաստաթուղթը ստորագրել են Երևանում արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը։
    13:03
    21.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մեղրի համայնքի Ալվանք բնակավայրի 8․5 հա մակերեսով հողամասերն օտարվել են ձևական աճուրդների միջոցով
    Մեղրի համայնքի Ալվանք բնակավայրի՝ 8․53622 հա մակերեսով 10 հողամասերի վերաբերյալ աճուրդներն անցկացվել են ձևական, որոնց հիման վրա վերոնշյալ հողամասերն օրենքով սահմանված կարգի խախտմամբ դուրս են բերվել համայնքի գույքային ֆոնդից: Այս փաստը հաստատվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննված քրեական գործով կայացված դատավճռով:
    12:45
    21.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Ռուսաստանը ի՞նչ ուղերձ է բերել Հայաստան. Լավրովի երկար զրույցը Միրզոյանի հետ
    Հայլուր 12։30 Ռուսաստանը ի՞նչ ուղերձ է բերել Հայաստան. Լավրովի երկար զրույցը Միրզոյանի հետ
    12:30
    21.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ռուսաստանը պատրաստ է աջակցել ՀՀ պաշտպանությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Լավրով
    Ռուսաստանի համար թանկ են Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունները, մեր ժողովուրդների միջև խորը կապերը, հայ-ռուսական հարաբերությունները պետք է բոլոր ուղղություններով առավելագույնս զարգացնել. այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ եչրևանյան հանդիպմանն ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
    12:19
    21.05.25
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 21.05.2025
    Մամուլի տեսություն 21.05.2025
    12:12
    21.05.25
    Ավելին