Լրահոս

2025-05-27
  • Img default alt hy
    Միջազգային
    Օրբանն ուկրաինացի կիբեռհանցագործներին մեղադրել է հունգարացիներից գումար գողանալու մեջ
    Հունգարիայում վերջերս ակտիվացել են ուկրաինացի կիբեր խարդախներն ու հաքերները, և կառավարությունը կուժեղացնի միջոցները հունգարացի ընտանիքներից փողերի գողության դեմ պայքարելու համար, ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Վերջին ժամանակներս զգալիորեն աճել են բանկային խարդախությունները և հաքերային հարձակումները, այդ թվում՝ ուկրաինական ծագում ունեցող կիբեր խարդախությունները: Բավական է մեկ սխալ սեղմում, և ընտանիքի խնայողությունները վերացել են: Այսպիսով խարդախները հունգարական ընտանիքներին տարեկան հասցնում են 8 միլիարդ ֆորինտի (22,5 միլիոն դոլար) վնաս»,- ասել է Օրբանը ֆեյսբուք սոցիալական ցանցում հրապարակված տեսաուղերձում: Նա հիշեցրել է, որ վերջերս ոչնչացվել է 19 հոգուց բաղկացած կիբերհանցագործների նման ցանց, որը կապված է «ուկրաինական կազմակերպված հանցավորության հետ», և նշել է, որ Հունգարիայի կառավարությունը չորեքշաբթի օրը կայանալիք նիստում կքննարկի ուկրաինացի հաքերների և կիբերհանցագործների դեմ պայքարի միջոցառումների ուժեղացումը: Մայիսի սկզբին ԱԴԾ Կենտրոնական կոմիտեն հայտնել էր, որ Ուկրաինայում գործում են մինչև 150 զանգերի կենտրոններ, որոնք զբաղվում են ռուսների դեմ խարդախ գործունեությամբ, Կիևը միևնույն ժամանակ օգտագործում է ԵՄ երկրների տեղեկատվական ենթակառուցվածքը, Իսկ խարդախ գործունեությունից ստացված «եկամուտների» զգալի մասը ուղղվում է Ուկրաինայի զինված ուժերի և ազգայնական ավազակախմբերի ֆինանսավորմանը:
    22:45
    27.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ՄԱԿ-ը կմասնակցի Մոսկվայում կայանալիք անվտանգության միջազգային հանդիպմանը
    ՄԱԿ-ը կմասնակցի Մոսկվայում անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը՝ համապատասխան կառույցների ներկայացուցիչների մակարդակով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխխոսնակ Ստեֆանի Թրեմբլեյը։
    22:30
    27.05.25
    Ավելին
  • Քաղաքական
    Ֆաշիզմի դեմ հաղթանակի ու Շուշիի ազատագրման կապը՝ արհեստակա՞ն. «Պատիվ ունեմ»-ի նախագիծը մերժվեց
    Ֆաշիզմի դեմ հաղթանակի ու Շուշիի ազատագրման կապը՝ արհեստակա՞ն. «Պատիվ ունեմ»-ի նախագիծը մերժվեց
    22:15
    27.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մտքումս էդ վիրտուալ տեսակն անվանում էի «չհայի» տեսակ ու մտածում՝ լավ, է՜սքան էլ սու՞տ․ Մելիքյան
    Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Երբ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո աշխատանքի մեկնեցի Արցախ, սկսեցի ուսումնասիրել հայերիս մասին ադրբեջանական քարոզչական նյութերը։ Թշնամին ստեղծել էր հայի մի վիրտուալ կերպար, որը ցանկացած նորմալ մարդու մոտ գարշանք էր առաջացնում. անինքնասեր, ծախու, պիղծ, նենգ, վախկոտ, սնափառ, դավաճան, անհուսալի, արծաթասեր, խոսք չպահող, խոստումը դրժող, մեջքից խփող, սրբություն չհարգող։ Մտքումս էդ վիրտուալ տեսակն անվանում էի «ՉՀԱՅ»-ի տեսակ ու մտածում՝ լավ, է՜սքան էլ սու՞տ։ Անցան տարիներ, ու հիմա ստիպված եմ փաստել, որ թշնամուն առժամանակ հաջողվել է ՉՀԱՅ-ի վիրտուալ տեսակը դարձնել իրական ու ստեղծել հայկական պետության նոր վերնախավ՝ ՉՀԱՅ-ի պատկերով ու նմանությամբ։ Դա նրանց հաջողվել է։ 10-ից 10: Ուստի սա գիտակցող մարդկանց թիվ մեկ առաջնահերթությունը պետք է լինի ինքնության այդ խեղումը, այդ մուտացիան կանգնեցնելն ու դրա հետքերը վերացնելը։ Տիգրան Մեծը, Մեսրոպ Մաշտոցը, Վարդան Մամիկոնյանը, Գրիգոր Նարեկացին, Ներսես Շնորհալին, Մխիթար Գոշը, Գրիգոր Տաթևացին, Շահամիր Շահամիրյանը, Րաֆֆին, Գևորգ Չավուշը, Արամ Մանուկյանը, Գարեգին Ա Հովսեփյանցը, Հովհաննես Թումանյանը, Վիկտոր Համբարձումյանը, Վազգեն Վեհափառը, Ավոն, Լեոնիդը ՉՀԱՅ չեն եղել – ՀԱՅ են եղել։ ՀԱՅ են եղել։ ՀԱՅ են եղել։ ՉՀԱՅ-ության գաղափարն իսկ՝ ի դեմս նիկոլ-ալենների, պետք է նետենք պատմության աղբարկղը։ Սա՛ պետք է լինի մեր սուրբ պարտքը մեր նախնիների հիշատակի ու մեր սերունդների առջև։ Ես այդպես եմ մտածում»։
    22:06
    27.05.25
    Ավելին
  • Իրավական
    Պեմզաշենում հրեշավոր սպանության գործով «ասելու շատ բան ունի» մեղադրյալ Վրույր Բարսեղյանը
    Պեմզաշենում հրեշավոր սպանության գործով «ասելու շատ բան ունի» մեղադրյալ Վրույր Բարսեղյանը
    22:00
    27.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված շինծու քրեական գործով Բաքվի դատարանում ցուցմունք են տվել «տուժnղները»
    Բաքվի զինվորական դատարանում Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված շինծու քրեական գործով հերթական դատական ​​նիստն է տեղի ունեցել: Հիշեցնենք նա ապօրինի կերպով մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով: «Տուժողներից» մեկը հայտարարել է, որ իր որդին Մարտակերտում զոհվել է հայկական զինված ստորաբաժանումների կողմից:
    21:54
    27.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վերջին զանգի համերգին կռվել են, հետո եկել «կալցեվոյ»՝ «ռազբիրատի». մանրամասներ` Վեդիի ողբերգական դեպքից․ News.am
    Վեդիում անչափահասների միջեւ վիճաբանությունը սկսվել է Վերջին զանգին նվիրված համերգի ժամանակ, այնուհետեւ դեռահասները վեճը շարունակել են  կայարանամերձ տարածքում։
    21:45
    27.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    31-ամյա վարորդը «Toyota Camry»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել ճամփեզրին․ կան վիրшվորներ
    Այսօր՝ մայիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Գյումրի-Ամասիա ավտոճանապարհին՝ Թորոս գյուղի վարչական տարածքում, 31-ամյա Դավիթ Հովսեփյանը իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել ճամփեզրին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։
    21:30
    27.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի խաչմերուկներից մեկում երթևեկության փոփոխություն կկատարվի
    Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մայիսի 28-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ֆուչիկի և Մարգարյան փողոցների խաչմերուկում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Մասնավորապես՝ Մարգարյան փողոցում՝ Բաշինջաղյան փողոցից եկող ուղղությամբ կարգելվի հետադարձը:
    21:15
    27.05.25
    Ավելին
  • Քաղաքական
    Ծովակալը, որ 4000 հայ փրկեց. Մուսա լեռան ֆրանսիացի հերոսը
    Ծովակալը, որ 4000 հայ փրկեց. Մուսա լեռան ֆրանսիացի հերոսը
    21:06
    27.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Միրզոյանը և Սայիդ Խաթիբզադեն քննարկել են Հայաստանի և Իրանի միջև երկկողմ օրակարգի հարցեր
    Մայիսի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարարի տեղակալ, ԱԳՆ Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սայիդ Խաթիբզադեի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Իրանի միջև երկկողմ օրակարգի հարցեր: Անդրադարձ է կատարվել կոնկրետ ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Արարատ Միրզոյանը և Սայիդ Խաթիբզադեն անդրադարձ են կատարել Հայաստանում և Իրանում կազմակերպվող «Երևանյան երկխոսություն» և «Թեհրանի երկխոսություն» միջազգային ֆորումների միջև համագործակցության հարցերի: ՀՀ ԱԳ նախարարը և Իրանի ԱԳ նախարարի տեղակալը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների, խաղաղության ու կայունությանն ուղղված ջանքերի շուրջ: Երկուստեք ընդգծվել է տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության անվերապահ հարգման հարցում սկզբունքային մոտեցումը:
    21:00
    27.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Բեռլինում կխստացվեն անվտանգության միջոցառումները Զելենսկու այցի ժամանակ
    Չորեքշաբթի օրը Վլադիմիր Զելենսկու Բեռլին այցի ընթացքում Գերմանիայի իրավապահ մարմինները կուժեղացնեն օդային տարածքի հսկողությունը, կպատրաստվեն անօդաչու թռչող սարքեր խոցելու համար, դիտահորերի կափարիչները կփակվեն և երթևեկությունը կսահմանափակվի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝վկայակոչելով Tagesspiegel-ը, այդ մասին հայտնել է Բեռլինի ոստիկանությունը։
    20:45
    27.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20։30 Ռուսներն ու թուրքերը որոշում են՝ ինչպես կայունացնել Հարավային Կովկասի վիճակը
    Հայլուր 20։30 Ռուսներն ու թուրքերը որոշում են՝ ինչպես կայունացնել Հարավային Կովկասի վիճակը
    20:30
    27.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայի շենքերից մեկում․ այրվել է բնակարանը՝ գույքով
    Մայիսի 27-ին, ժամը 17։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող շենքերից մեկի 2-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:24-ին, մարվել՝ 18։54-ին: Այրվել է բնակարանը (52 քմ)՝ գույքով։ Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակարաններ։
    20:26
    27.05.25
    Ավելին
  • Իրավական
    Բռնվե՞լ է ՔԿ-ից 590 հազար դոլար հափշտակած ամբողջ բանդան. իրավապահ համակարգի խայտառակությունը
    Բռնվե՞լ է ՔԿ-ից 590 հազար դոլար հափշտակած ամբողջ բանդան. իրավապահ համակարգի խայտառակությունը
    20:21
    27.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արմավիրի մարզում ճակատ ճակատի բախվել են «Լադա»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ կա 4 վիրшվոր
    Այսօր՝ մայիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Ծաղկալանջ-Գեղակերտ ավտոճանապարհին ճակատ ճակատի բախվել են «Լադա» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
    20:15
    27.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստանն ու Հունգարիան ստորագրել են համագործակցության մի շարք համաձայնագրեր
    Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության միջև ստորագրվել է համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր՝ 2026-2028 թթ «Ստիպենդիում Հունգարիկում» ծրագրի շարունակության վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից: Հայաստանի կողմից փաստաթուղթը ստորագրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, հունգարական կողմից՝ Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն: Արարողությանը ներկա է եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Հուշագրով նախատեսվում է «Stipendium Hungaricum» կրթաթոշակային ծրագիրը, որը ավելի վաղ կնքված հուշագրի համաձայն գործել է 2023-2025 թթ., կշարունակվի նաև հետագա տարիներին: Հուշագրի նպատակն է նպաստել բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության զարգացմանը և Հայաստան-Հունգարիա բարեկամական հարաբերությունների խորացմանը: Հունգարական կողմը ՀՀ քաղաքացիների համար առաջարկում է տարեկան առավելագույնը 30 կրթաթոշակ՝ Հունգարիայի բուհերում ինչպես հունգարերեն, այնպես էլ այլ օտար լեզվով ուսումնառության համար: Առաջնահերթությունը տրվում է գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության, մաթեմատիկայի (STEM), ինչպես նաև բժշկության և առողջապահության ու գյուղատնտեսության ոլորտներին։ Կրթաթոշակները տրամադրվում են բակալավրիատում (BA/BSc), մագիստրատուրայում (MA/MSc) և մեկաստիճան մագիստրատուրայում (OTM) առկա ուսուցմամբ, ինչպես նաև դոկտորանտուրայում (PhD/DLA) երեքից տասը ամիս տևողությամբ կրեդիտային համակարգով հեռակա ուսուցում ստանալու համար: Տարբեր մակարդակներում առկա ուսուցման ծրագրերի ցանկը հրապարակվում է «Տեմպուս» հասարակական հիմնադրամի էջում (www.tpf.hu):
    20:00
    27.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ալեն Սիմոնյանի խոսքերը սնում են ադրբեջանական դիվանագիտական օրակարգը․ Մետաքսե Հակոբյան
    Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանն արձագանքել է Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարություններին։ «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահը պաշտոնական դիրքորոշման հերթական հստակեցումը կատարեց՝ ի նպաստ Ադրբեջանի։ Գործնականում միայն ՀՀ իշխանությունն ու Ադրբեջանն են քարոզում, որ Արցախի որևէ ինստիտուցիոնալ գործունեություն սուվերենության խախտում է։ Այսպիսով, ՀՀ ԱԺ նախագահը փաստացիորեն ստանձնում է այն նարատիվը, ըստ որի Արցախի ինքնակառավարման ցանկացած փորձ դիտարկվում է որպես սադրանք՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ։ Արցախցիների ինքնակազմակերպման փորձերը՝ լինի խորհրդարանական ընտրություններ, նախագահի ընտրություն, թե հանրաքվեներ, ոչ թե պատերազմական պահանջներ են, այլ՝ ինքնորոշման իրավունքի դրսևորումներ։ ՀՀ Սահմանադրությունը հստակ ձևակերպում ունի՝ ՀՀ-ն աջակցում է Արցախի անվտանգությանն ու ինքնորոշման իրավունքի իրագործմանը։ Ալենի խոսքը հակասում է այս սկզբունքին, ինչը կարող է ներքաղաքական մակարդակում դիտարկվել որպես Սահմանադրական արժեքների խախտում։ Նրա խոսքերը սնում են ադրբեջանական դիվանագիտական օրակարգը։ Սիմոնյանի հայտարարությունը պետք է գնահատել որպես պետական արժանապատվության և արտաքին քաղաքականության ինքնիշխանության նահանջ։ Հայտարարությունը ակնհայտորեն չի նպաստում ո՛չ ազգային համախմբմանը, ոչ էլ Արցախի ժողովրդի շահերի պաշտպանությանը։ Այն նաև բացահայտում է ՀՀ իշխանությունների քաղաքական պատասխանատվության բացակայությունը։ Այսպիսի դիրքորոշմամբ ՀՀ ԱԺ նախագահը պառակտում է, խթանում քաղաքական ապամոբիլիզացիա և տեղաշարժում պետական օրակարգը՝ ի վնաս ազգային շահերի։ Հ. Գ. Իսկ Արցախի Ազգային Ժողովը, կառավարությունը պաշտպանվողի կեցվածքը պիտի փոխի քաղաքական նախաձեռնության դիրքորոշման։ Ոչ թե միայն պիտի հերքի հնչող մեղադրանքները, այլ պիտի մերկացնի դավադիր լեզուն և քաղաքական տրայեկտորիան։ Ոչ թե միայն պիտի պնդի իր իրավունքը, այլ պիտի հակադրվի հանձնվող իշխանությանը՝ որպես ժողովրդի շահերի դավաճան»,- սոցցանցի իր էջում գրել է Մետաքսե Հակոբյանը։
    19:45
    27.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Գլխավոր դատախազն ընդունել է Միջազգային քրեական դատարանի գլխավոր քարտուղարին (տեսանյութ)
    Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընդունել է «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումի շրջանակներում Հայաստան ժամանած՝ Միջազգային քրեական դատարանի ռեգիստրար (գլխավոր քարտուղար) Օսվալդո Զավալա Գիլերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Նիդեռլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Բիյագովը: Ինչպես տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը, Աննա Վարդապետյանը ողջունել է Միջազգային քրեական դատարանի ռեգիստրարին Գլխավոր դատախազությունում և անդրադարձել Հռոմի կանոնադրության (ստատուտ) վավերացումից հետո դատախազների կարողությունների զարգացմանը, այդ թվում՝ միջազգային քրեական իրավունքի և միջազգային արդարադատության ոլորտում գիտելիքների ընդլայնմանը: Միջազգային քրեական դատարանի ռեգիստրար Օսվալդո Զավալա Գիլերը շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին ընդունելության համար և ընդգծել, որ նկատելի են Հայաստանի Հանրապետության ջանքերը, որոնք ուղղված են ստանձնած պարտականությունների կատարմանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՄՔԴ-ի կողմից ՀՀ գլխավոր դատախազության կարիքներին համահունչ աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
    19:30
    27.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում «BMW»-ն կոտրել է եվրոթիթեղով պատը և մոտ 4.5 մետրից գլխիվայր հայտնվել կիսակառույց շինությունում
    Այսօր՝ մայիսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանի Հրաչյա Քոչար փողոցի թիվ 210/11 հասցեում գործող ավտոլվացման կետում «BMW» մակնիշի ավտոմեքենան ավտոլվացման կետի աշխատակիցը շարժի է դրել, ինչից հետո ավտոմեքենան առաջ է ընթացել, կոտրել ավտոլվացման կետի եվրոթիթեղով պատը և մոտ 4.5 մետր բարձրությունից գլխիվայր ընկել է կիսակառույց շինության մեջ:    Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկի Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:    Սակայն ավտոմեքենայի մեջ է եղել նաև «BMW»-ի սեփականատերը:    Ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում օգնություն են ցուցաբերել նշված անձանց, սակայն վերջինները հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց, ասելով, որ իրենք չեն տուժել:    Պարեկային ծառայությունը պարզում է վիրավորների, «BMW»-ի և ավտոլվացման կետի սեփականատիրոջ ինքնությունը: 
    19:15
    27.05.25
    Ավելին