Լրահոս

2025-05-28
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ավինյանի ղեկավարած կառույցից կաշառքի գործով ձերբակալություններ են լինում․ «Ժողովուրդ»
    Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ղեկավարած կառույցում կոռուպցիոն աղմուկը չի դադարում։ ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից բացահայտված քրեական գործի շրջանակում արդեն հինգ անձ է ձերբակալվել։ Նրանց թվում է նաև հայտնի «Հավաննա» և Park Bridge ռեստորանների սեփականատերը՝ 25 միլիոն դրամ կաշառք տալու կասկածանքով։
    09:52
    28.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ո՞ւմ է նվիրել Ալեն Սիմոնյանը 2.2 մլն դրամանոց ոսկե համրիչը (թզբեհ)՝ պետբյուջեի հաշվին․ «Ժողովուրդ»
    Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը այս տարվա մայիսի 8-ին ՀՀ ԱԺ ամբիոնից ուշագրավ բացահայտում արեց՝ հայտնելով, որ իր ձեռքին կան փաստաթղթեր, համաձայն որոնց՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ընկերոջ կազմակերպությունից՝ «48 Դիզայն» ՍՊԸ-ից, ՀՀ ԱԺ-ն գնել է ոսկե համրիչ՝ թզբեհ: Պատգամավորը հանրայնացրեց, որ համաձայն իր մոտ եղած փաստաթղթերի, որոնք ԱԺ-ն թաքցնում է, համրիչը գնվել է 2 մլն 200 հազար ՀՀ դրամով, պետական բյուջեի միջոցներից: Ո՞ւմ համար, ի՞նչ անհրաժեշտությունից ելնելով․ պատգամավորի հարցերը մնացին անպատասխան: Ամեն ինչի մասին խոսող Ալեն Սիմոնյանը լռում է այս մասին:
    09:49
    28.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
    09:45
    28.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Պարեկների կողմից ձերբակալված երիտասարդի ավտոմեքենայում ատրճանակ կար
    Երևանի պարեկները մայիսի 24-ին՝ ժամը 23.10-ին, ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով, Երևանի Արին-Բերդի փողոցում ձերբակալել և «ՎԱԶ-2170» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ՝ Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժին են տեղափոխել Աբովյան քաղաքի բնակիչ 22-ամյա երկու երիտասարդի։ Ուղևորը մեքենայի սրահից ներկայացրել է պայուսակ, որի մեջ եղել է ատրճանակի նմանվող առարկա։ Երիտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են:
    09:30
    28.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Oրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը  կքննարկի  ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանի հետ:
    09:25
    28.05.25
    Ավելին
2025-05-27
  • Img default alt hy
    Հասարակական
    Դասղեկը անակնկալ էր պատրաստել Դավիթի համար, բայց մայրը նրան դպրոց չբերեց․ ի՞նչ է տեղի ունեցել Գորիսում․ MediaHub
    «Ես չեմ կարող մեղադրել ո՛չ դասղեկին, ո՛չ ուսուցիչներին, առավել ևս ծնողին։ Բայց այն, ինչ տարածել են լրատվամիջոցները, մեղմ ասած, իրականությանը չի համապատասխանում, կամ միակողմանի է։ Դավիթը միակ ներառական աշակերտը չէ մեր դպրոցում։ Մենք ամեն ինչ անում ենք, որ նրանք ինտեգրվեն դասարանին։ Թե ո՞րն է եղել ծնողի նման պահվածքի դրդապատճառը, մենք էլ քննարկում-քննարկում ենք, բայց չենք հասկանում»,- MediaHub-ին ասում է Գորիսի Սերո Խանզադյանի անվան դպրոցի ուսուցիչներից մեկը` մեկնաբանելով Վերջին զանգի օրը Սյուզի Շալունցի գրառումը։
    23:58
    27.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ոչ սթափ վիճակում անչափահաս տղան վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնի․ նա մահացել է
    Այսօր՝ մայիսի 27-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցում Գեղարքունիքի մարզի բնակիչ 17-ամյա Արեգ Ա․-ն իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։ Դեպքի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ։ 
    23:45
    27.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    1 ամսվա ընթացում 6 անգամ թալանել է նույն խանութը․ գողին ձերբակալել` բաց են թողել․ «Հրապարակ»
    Իրավապահները աչք են փակում գողության դեպքերի վրա։ «Սմոք Հաուս» ընկերության 6 տարբեր խանութներից տարբեր ժամանակահատվածներում նույն անձը բազմակի գողություն է կատարել` պատճառելով տնտեսվարողին 15 միլիոն դրամի վնաս։ Գողության փաստով իրավապահները արձանագրություն են կազմել, գողին՝ բաց թողել, գրում է «Հրապարակ»-ը։
    23:30
    27.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    43-ամյա կինը «Զվարթնոց» օդանավակայանում գողացել է օտարերկրացու դրամապանակը
    Մայիսի 22-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնում ստացված հաղորդումը գողության վերաբերյալ էր: Գողացել էին օտարերկրյա քաղաքացու դրամապանակը, որի մեջ կային 150 հազար ռուբլի, 100 դոլար, 50 հազար դրամ, անձնագիր և այլ փաստաթղթեր, հայտնում են ՆԳՆ-ից։
    23:15
    27.05.25
    Ավելին
  • Միջազգային
    Թրամփը որոշել է պատժել Ռուսաստանին. դրոնային ինտենսիվ հարձակումներ՝ ամբողջ ռազմաճակատում
    Թրամփը որոշել է պատժել Ռուսաստանին. դրոնային ինտենսիվ հարձակումներ՝ ամբողջ ռազմաճակատում
    23:00
    27.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Օրբանն ուկրաինացի կիբեռհանցագործներին մեղադրել է հունգարացիներից գումար գողանալու մեջ
    Հունգարիայում վերջերս ակտիվացել են ուկրաինացի կիբեր խարդախներն ու հաքերները, և կառավարությունը կուժեղացնի միջոցները հունգարացի ընտանիքներից փողերի գողության դեմ պայքարելու համար, ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Վերջին ժամանակներս զգալիորեն աճել են բանկային խարդախությունները և հաքերային հարձակումները, այդ թվում՝ ուկրաինական ծագում ունեցող կիբեր խարդախությունները: Բավական է մեկ սխալ սեղմում, և ընտանիքի խնայողությունները վերացել են: Այսպիսով խարդախները հունգարական ընտանիքներին տարեկան հասցնում են 8 միլիարդ ֆորինտի (22,5 միլիոն դոլար) վնաս»,- ասել է Օրբանը ֆեյսբուք սոցիալական ցանցում հրապարակված տեսաուղերձում: Նա հիշեցրել է, որ վերջերս ոչնչացվել է 19 հոգուց բաղկացած կիբերհանցագործների նման ցանց, որը կապված է «ուկրաինական կազմակերպված հանցավորության հետ», և նշել է, որ Հունգարիայի կառավարությունը չորեքշաբթի օրը կայանալիք նիստում կքննարկի ուկրաինացի հաքերների և կիբերհանցագործների դեմ պայքարի միջոցառումների ուժեղացումը: Մայիսի սկզբին ԱԴԾ Կենտրոնական կոմիտեն հայտնել էր, որ Ուկրաինայում գործում են մինչև 150 զանգերի կենտրոններ, որոնք զբաղվում են ռուսների դեմ խարդախ գործունեությամբ, Կիևը միևնույն ժամանակ օգտագործում է ԵՄ երկրների տեղեկատվական ենթակառուցվածքը, Իսկ խարդախ գործունեությունից ստացված «եկամուտների» զգալի մասը ուղղվում է Ուկրաինայի զինված ուժերի և ազգայնական ավազակախմբերի ֆինանսավորմանը:
    22:45
    27.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ՄԱԿ-ը կմասնակցի Մոսկվայում կայանալիք անվտանգության միջազգային հանդիպմանը
    ՄԱԿ-ը կմասնակցի Մոսկվայում անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը՝ համապատասխան կառույցների ներկայացուցիչների մակարդակով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխխոսնակ Ստեֆանի Թրեմբլեյը։
    22:30
    27.05.25
    Ավելին
  • Քաղաքական
    Ֆաշիզմի դեմ հաղթանակի ու Շուշիի ազատագրման կապը՝ արհեստակա՞ն. «Պատիվ ունեմ»-ի նախագիծը մերժվեց
    Ֆաշիզմի դեմ հաղթանակի ու Շուշիի ազատագրման կապը՝ արհեստակա՞ն. «Պատիվ ունեմ»-ի նախագիծը մերժվեց
    22:15
    27.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մտքումս էդ վիրտուալ տեսակն անվանում էի «չհայի» տեսակ ու մտածում՝ լավ, է՜սքան էլ սու՞տ․ Մելիքյան
    Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Երբ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո աշխատանքի մեկնեցի Արցախ, սկսեցի ուսումնասիրել հայերիս մասին ադրբեջանական քարոզչական նյութերը։ Թշնամին ստեղծել էր հայի մի վիրտուալ կերպար, որը ցանկացած նորմալ մարդու մոտ գարշանք էր առաջացնում. անինքնասեր, ծախու, պիղծ, նենգ, վախկոտ, սնափառ, դավաճան, անհուսալի, արծաթասեր, խոսք չպահող, խոստումը դրժող, մեջքից խփող, սրբություն չհարգող։ Մտքումս էդ վիրտուալ տեսակն անվանում էի «ՉՀԱՅ»-ի տեսակ ու մտածում՝ լավ, է՜սքան էլ սու՞տ։ Անցան տարիներ, ու հիմա ստիպված եմ փաստել, որ թշնամուն առժամանակ հաջողվել է ՉՀԱՅ-ի վիրտուալ տեսակը դարձնել իրական ու ստեղծել հայկական պետության նոր վերնախավ՝ ՉՀԱՅ-ի պատկերով ու նմանությամբ։ Դա նրանց հաջողվել է։ 10-ից 10: Ուստի սա գիտակցող մարդկանց թիվ մեկ առաջնահերթությունը պետք է լինի ինքնության այդ խեղումը, այդ մուտացիան կանգնեցնելն ու դրա հետքերը վերացնելը։ Տիգրան Մեծը, Մեսրոպ Մաշտոցը, Վարդան Մամիկոնյանը, Գրիգոր Նարեկացին, Ներսես Շնորհալին, Մխիթար Գոշը, Գրիգոր Տաթևացին, Շահամիր Շահամիրյանը, Րաֆֆին, Գևորգ Չավուշը, Արամ Մանուկյանը, Գարեգին Ա Հովսեփյանցը, Հովհաննես Թումանյանը, Վիկտոր Համբարձումյանը, Վազգեն Վեհափառը, Ավոն, Լեոնիդը ՉՀԱՅ չեն եղել – ՀԱՅ են եղել։ ՀԱՅ են եղել։ ՀԱՅ են եղել։ ՉՀԱՅ-ության գաղափարն իսկ՝ ի դեմս նիկոլ-ալենների, պետք է նետենք պատմության աղբարկղը։ Սա՛ պետք է լինի մեր սուրբ պարտքը մեր նախնիների հիշատակի ու մեր սերունդների առջև։ Ես այդպես եմ մտածում»։
    22:06
    27.05.25
    Ավելին
  • Իրավական
    Պեմզաշենում հրեշավոր սպանության գործով «ասելու շատ բան ունի» մեղադրյալ Վրույր Բարսեղյանը
    Պեմզաշենում հրեշավոր սպանության գործով «ասելու շատ բան ունի» մեղադրյալ Վրույր Բարսեղյանը
    22:00
    27.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված շինծու քրեական գործով Բաքվի դատարանում ցուցմունք են տվել «տուժnղները»
    Բաքվի զինվորական դատարանում Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված շինծու քրեական գործով հերթական դատական ​​նիստն է տեղի ունեցել: Հիշեցնենք նա ապօրինի կերպով մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով: «Տուժողներից» մեկը հայտարարել է, որ իր որդին Մարտակերտում զոհվել է հայկական զինված ստորաբաժանումների կողմից:
    21:54
    27.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վերջին զանգի համերգին կռվել են, հետո եկել «կալցեվոյ»՝ «ռազբիրատի». մանրամասներ` Վեդիի ողբերգական դեպքից․ News.am
    Վեդիում անչափահասների միջեւ վիճաբանությունը սկսվել է Վերջին զանգին նվիրված համերգի ժամանակ, այնուհետեւ դեռահասները վեճը շարունակել են  կայարանամերձ տարածքում։
    21:45
    27.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    31-ամյա վարորդը «Toyota Camry»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել ճամփեզրին․ կան վիրшվորներ
    Այսօր՝ մայիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Գյումրի-Ամասիա ավտոճանապարհին՝ Թորոս գյուղի վարչական տարածքում, 31-ամյա Դավիթ Հովսեփյանը իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել ճամփեզրին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։
    21:30
    27.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի խաչմերուկներից մեկում երթևեկության փոփոխություն կկատարվի
    Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մայիսի 28-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ֆուչիկի և Մարգարյան փողոցների խաչմերուկում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Մասնավորապես՝ Մարգարյան փողոցում՝ Բաշինջաղյան փողոցից եկող ուղղությամբ կարգելվի հետադարձը:
    21:15
    27.05.25
    Ավելին
  • Քաղաքական
    Ծովակալը, որ 4000 հայ փրկեց. Մուսա լեռան ֆրանսիացի հերոսը
    Ծովակալը, որ 4000 հայ փրկեց. Մուսա լեռան ֆրանսիացի հերոսը
    21:06
    27.05.25
    Ավելին