Լրահոս
2025-06-02
-
ԻրավականՀանցավոր կազմակերպության անդամները փորձել են իրացնել առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում Ազգային անվտանգության ծառայության հետ իրականացված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցավոր կազմակերպության անդամները փորձել են ձեռք բերել առանձնապես խոշոր չափերով՝ 1,9 կգ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, որը նախատեսված է եղել «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում թմրամիջոցի իրացմամբ զբաղվող խանութ-հարթակի միջոցով իրացնելու համար։Ավելին10:4702.06.25 -
Քաղաքական7 տարի նույն՝ 1-ին դասարանում մնացածները ո՞նց կարող են երկիր կառավարել. Ոսկան Սարգսյան«Որքա՜ն են ավելացել մանուկների մահացության, դժբախտ դեպքերը, ավտովթարները, սպանությունները ,ինքնասպանությունները։Ավելին10:3102.06.25 -
ՀասարակականՎանաձոր-Ալավերդի ճանապարհի մի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատարների համարՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։Ավելին10:1602.06.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։Ավելին10:0002.06.25 -
ՀասարակականԱվտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել կամրջի տակ. կա տուժածՀունիսի 1-ին, ժամը 15:39-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հարսնաքար» հյուրանոցային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Toyota մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրյա արգելապատնեշին և հայտնվել կամրջի տակ: Ջրափրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և տուժածին մոտեցրել շտապօգնության մեքենային․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։Ավելին09:4502.06.25 -
ՀասարակականԳազ չի լինելու․ հասցեներ«Գազպրոմ Արմենիան» տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 2-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Սպանդարյան, Դաշտենցի, Ղուկասյան, Մյասնիկյան, Մադոյան, Մատնիշյան, Մազմանյան, Սունդուկյան, Մուսայելյան փողոցների, նշված փողոցների հարակից տարածքների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 3-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 5-ին՝ ժամը 09:00-ից մինչև հունիսի 6-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Եղվարդ, Նոր Հաճն քաղաքների, Զորավան, Արագյուղ, Քանաքեռավան, Մրգաշեն, Նոր Արտամետ, Նոր Գեղի, Արգել, Պռոշյան բնակավայրերի գազասպառողների, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի (ամբողջությամբ), Մուղնի թաղամասի, Տանձանոց թաղամասի, Սասունիկ, Կարին, Օշական, Փոքր Օշական, Ոսկեվազ, Կարբի, Օհանավան, Ուշի, Արտաշավան, Սաղմոսավան, Փարպի, Բազմաղբյուր, Ղազարավան, Աղձք, Ագարակ, Բյուրական, Անտառուտ, Կոշ, Ուջան, Ոսկեհատ, Նոր Երզնկա բնակավայրերի գազասպառողների, «Արմֆուդ» ՍՊԸ-ի ջերմոցային տնտեսության, «Լիոն Կառլո-1» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Լիոն Կառլո-2» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Սատիմար» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 6-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Չեխովի, Արտաշիսյան, Հովսեփյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։Ավելին09:3002.06.25 -
ՀասարակականԵրկրաշարժ` Լոռու մարզի Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելքՀունիսի 2-ին, տեղական ժամանակով ժամը 00:12-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 1-ին, ժամը 20։12-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.79⁰ և արևելյան երկայնության 44․39⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Լոռու մարզի Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․0 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Սպիտակ, Վանաձոր քաղաքներում, ինչպես նաև Արևաշող և Լեռնապատ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։Ավելին00:4802.06.25
2025-06-01
-
ՀասարակականԱրտակարգ դեպք՝ «Գազպրոմ Արմենիա»-ի Աշտարակի ԳԳՄ-ում. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտիԱյսօր՝ հունիսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 04:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցի թիվ 118 հասցեի բակում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Մինչ հրշեջների ժամանումը, «LADA Largus» մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհի դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է «Գազպրոմ Արմենիա» Աշտարակ ԳԳՄ-ին և մեքենան էլ այրվել է հենց իրենց աշխատավայրում։Ավելին23:5801.06.25 -
ՄիջազգայինԿիևի հետ բանակցությունները տեղի կունենան՝ չնայած վերջին իրադարձություններինՌուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները կանցկացվեն՝ չնայած վերջին իրադարձություններին, հայտնել Է «ՌԻԱ Նովոստի»-ի իրազեկ աղբյուրը: Նա դրական է պատասխանել այն հարցին, թե արդյոք բանակցություններ կանցկացվեն Ստամբուլում՝ չնայած կիրակի օրը Ռուսաստանում տեղի ունեցած իրադարձություններին։Ավելին23:4501.06.25 -
ՀասարակականՀղի կնոջը մորթել են, ո՞նց կարաս թշնամուդ հետ ախպերություն անես․ Մեղրիի բնակիչՄեղրիում սոցիալական մտահոգությունները մղվում են երկրորդ պլան, երբ մարդիկ սկսում են խոսել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «Զանգեզուրի միջանցք» նախագծի մասին: Հայաստանի հարավային դարպասի բնակիչները միաբերան պնդում են, որ դեմ են Մեղրիով Ադրբեջանին միջանցք տրամադրելուն: Ասում են՝ հնարավոր չէ բարեկամություն անել մի երկրի հետ, որը տարիներ շարունակ առաջնորդվում է ծավալապաշտական նկրտումներով և շարունակ նոր զիջումներ պահանջում Հայաստանից: Այս մասին հայտնում է Marz News-ը։Ավելին23:3001.06.25 -
ՀասարակականՀայրը մի թեթև հարվածել է այդ պահին իրեն չենթարկվող երեխային․ պարզաբանում«Գարաժ Մաստերս Մոլը» պարզաբանում է տարածել. Սույն թվականի հունիս 1-ին մի քանի լրատվականներում տեղեկություն տարածվեց` իբրև թե «Գարաժ Մաստերս Մոլի» տարածքում 35-40 տարեկան մի տղամարդ ծեծել է 5-7 տարեկան երեխայի: Հարկ ենք համարում նշել, որ նկարագրվածը, հավանաբար, այդ պահին «Գարաժ Մաստերս Մոլում» գտնվողներից մեկի վառ երևակայության արդյունք է, որով փորձել է կիսվել լրատվամիջոցների հետ: Մենք դիտել ենք տեսախցիկների արձանագրածը և պարզել, որ հայրը մի թեթև հարվածել է այդ պահին իրեն չենթարկվող երեխային, որպեսզի կարգի հրավիրի նրան կամ զսպի երեխայի չարաճճիությունները: Այսինքն` ինչ-որ տղամարդու կողմից անչափահասի նկատմամբ ծեծ, որպես այդպիսին, «Գարաժ Մաստերս Մոլում» տեղի չի ունեցել: Լրատվամիջոցներին հորդորում ենք զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց կամ առնվազն գլխագրերից չհեռացնել այն, որ կատարվածը հոր և զավակի միջև տեղի ունեցած փոքրիկ միջադեպ է, որը որևէ լուրջ հետևանք չի առաջացրել: Հարգանքով` «Գարաժ Մաստերս Մոլի» ադմինիստրացիա: Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ «Գարաժ մոլում» 35-40 տարեկան մի տղամարդ ծեծել է 5-7 տարեկան մի երեխայի:Ավելին23:1001.06.25 -
ՀասարակականԵրևանում բախվել են բեռնատարն ու «Toyota»-ն. կան վիրավորներՄայիսի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07:20-ի սահմաններում Թևոսյան փողոցի 12/5 հասցեի դիմացի ճանապարհահատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 43-ամյա Ցոլակ Թ.-ի վարած «SHACMAN» մակնիշի բեռնատարն ու Երևանի բնակիչ 57-ամյա Արա Ա.-ի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Toyota»-ի վարորդն ու նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչներ 19-ամյա Նորայր Ա.-ն, 43-ամյա Աիդա Ղ.-ն և 20-ամյա Շուշան Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է բեռնատարի վարորդը, ով չթույլատրելի հատվածով փորձել է անցնել փողոցը ինչն էլ դարձել է վթարի պատճառը։Ավելին23:0001.06.25 -
ՀասարակականՈտերս ա քոնը, ըտենց ոնց կարող ա Հայաստանը քոնը լինի․ մեղրեցին՝ Ալիևին․ Marz NewsՈտերս ա քոնը, ըտենց ոնց կարող ա Հայաստանը քոնը լինի․ մեղրեցին՝ ԱլիևինԱվելին22:4001.06.25 -
ՍպորտՖԻԴԵ-ի հունիսի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 6 ներկայացուցիչՏղամարդկանց դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ:Ավելին22:3001.06.25 -
ՀասարակականՓաշինյանի աջակից Գնել Սարգսյանը գնացել է Մարմաշենի վանք, սադրել է, հայհոյել քահանայինՀայաստանի ժուռնալիստների միության նախագահ, 168.am կայքի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը «Ես ընդունում եմ այս պատերազմը» վերտառությամբ հրապարակում է արել։ «Ինչքան պիղծ լինեն, ողորմելի ստրուկներ լինեն, որ մնան ծախու արարածների, թմրամոլների, իրենց նման ստորաքարշների հույսին ու նրանց կեղտոտ ձեռքերով պառակտեն հասարակությանը, կիրակնօրյա պատարագի ընթացքում մուտք գործեն Եկեղեցի ու սադրեն… Սա պատերազմ է բոլորիս դեմ, պետք է ընդունել և ոտքի կանգնել: Բոլորս պետք է կրկնենք Ամենայն հայոց Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսի 1918թ. մայիսին հնչեցրած խոսքերը: Հակառակ դեպքում մենք արժանի չենք մեր երկրին, հողին: Այն 5000-ից ավելի տղաները, որոնց կյանքը սա զոհաբերեց ալիևների ու էրդողանների ծրագրերն իրագործելու համար, մեզ չեն ների… ու ճիշտ կանեն: Ես ընդունում եմ այս պատերազմը»,- նշել է Սեյրանյանը։ Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի աջակից Գնել Սարգսյանը գնացել է Մարմաշենի վանք, սադրել է, հայհոյել քահանային։ Հիշեցնենք՝ Մարմաշենի վանահայրը հայտարարել էր, որ ամենայն խստությամբ հսկելու և հետևելու է «նիկոլական գաղափարների հիվանդություններով տառապողների» մուտքը եկեղեցիներ։Ավելին22:2001.06.25 -
ՀասարակականՕրվա հերոսները փոքրիկներն են․ ՆԳՆ-ը երեխաների տոնին կազմակերպել էր ուսուցողական արշավՀունիսի 1-ը՝ Երեխաների պաշտպանության օրը, Ներքին գործերի նախարարությունը վերածել էր իսկական տոնի։ Փոքրիկները հնարավորություն ունեին ոչ միայն ուրախ և հետաքրքիր ժամանակ անցկացնելու, այլև սովորելու՝ ինչպիսին պետք է լինի իրավապահ, խելացի և հոգատար քաղաքացին, այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։ ««Փոքրիկ ոստիկան» գոտում օրվա հերոսներն իմացան՝ ինչպես պետք է անցնել փողոցը, նաև սեփական ու շրջապատի անվտանգության պահպանման հիմնարար սկզբունքները։ «Փոքրիկ փրկարար» գոտում ծանոթացան առաջին բուժօգնության կանոններին, սովորեցին ճիշտ արձագանքել տարբեր իրավիճակներում և անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերել ուրիշներին։ Իսկ «Փոքրիկ քաղաքացի» գոտին լի էր առաջին անգամ անձնագրային ծառայություններից օգտվող փոքրիկներով։ Երեխաները ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակում հետևեցին նույնականացման քարտի պատրաստման և տրամադրման ընթացքին՝ ծանոթանալով Հայաստանի Հանրապետության լիիրավ քաղաքացի դառնալու գործընթացին։ Միջոցառման ողջ ընթացքն ուղեկցվեց խաղերով, քվեսթներով, նվերներով և անակնկալներով, որոնք երեխաների օրը դարձրին անմոռանալի ու տպավորիչ»,-ասված է հաղորդագրության մեջ։Ավելին22:0001.06.25 -
ՀասարակականԱրաքսը քթներիս տակով անցնում ա, բայց թուզը ծառին չորանում ա․ այգեպանՄեղրիի բնակիչ Գևորգ Հովհաննիսյանը սրտնեղած պատմում է, որ իր ունեցած մեծ այգու միայն մի մասն է կարողանում մշակել, քանի որ օգոստոսին թուզ ծառի վրա չորանում է, այնինչ Արաքսը մեղրեցիների «քթի տակով» է հոսում, և, եթե պետությունը ցանկանա անհրաժեշտ պոմպեր տեղադրել, մարդիկ ավելի շատ այգիներ կմշակեն, գյուղատնտեսությունն էլ կզարգանա։Ավելին21:5501.06.25 -
ՍպորտՊՍԺ-ի հաղթանակը ՉԼ-ի եզրափակիչում ուղեկցվել է անկարգություններով և միջադեպերովՓարիզի ՊՍԺ-ն պատմության մեջ առաջին անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը՝ 5:0 հաշվով հաղթելով «Ինտերին» Մյունխենում կայացած եզրափակիչում: Սակայն Ֆրանսիայի տարբեր քաղաքներում, մասնավորապես Փարիզում, տոնակատարությունները վերածվել են լայնածավալ անկարգությունների և ողբերգական միջադեպերի, փոխանցում է Armsport-ը։Ավելին21:3001.06.25 -
Հասարակական«Գարաժ մոլում» 35-40 տարեկան տղամարդը ծեծել է 5-7 տարեկան երեխայի․ «Հրապարակ»«Գարաժ մոլում» 35-40 տարեկան մի տղամարդ ծեծել է 5-7 տարեկան մի երեխայի, գրում է Hraparak.am–ը։ Քաղաքացու ահազանգով ժամանել են պարեկային ծառայողներ: Ներքին գործերի նախարարությունից հաստատեցին լուրը: Հանգամանքները պարզվում են, նախնական տեղեկություններով՝ ծեծողը երեխայի հայրն է:Ավելին21:1901.06.25 -
Արտաքին քաղաքականությունՍյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս ՊետելՖրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախկին ղեկավար Անն-Լորանս Պետելը հայտարարել է, որ Սյունիքում հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային:Ավելին21:0001.06.25