Լրահոս
2025-06-01
-
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանը և Միխայիլ Միշուստինը քննարկել են ՀՀ-ՌԴ հարաբերություններին վերաբերող հարցերՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ։ ՌԴ կառավարության ղեկավարը ՀՀ վարչապետին շնորհավորել է ծննդյան 50-ամյակի առիթով և բարեմաղթանքներ փոխանցել։ Նիկոլ Փաշինյանը Միխայիլ Միշուստինին շնորհակալություն է հայտնել զանգի և շնորհավորանքի համար։ Քննարկվել են նաև ՀՀ-ՌԴ երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր։Ավելին14:3001.06.25 -
ՀասարակականՁեր մեծ երազանքներն իրականացնելու ճանապարհին ձեր կողքին է ամենամեծ աջակիցը՝ պետությունը․ Նարեկ ՄկրտչյանԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ․ «Սիրելի՛ երեխաներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։ Այս տոնը՝ լինելով ձերը, միաժամանակ մեզ՝ մեծահասակներիս համար հիշեցում է՝ շարունակելու անել ամենը՝ ձեր ձայնը լսելի դարձնելու, ձեր ցանկությունները հաշվի առնելու և ձեզ համար ապահով, սիրով ու հավասար հնարավորություններով լի միջավայր ստեղծելու համար։ Վստահ եղեք՝ ձեր մեծ երազանքներն իրականացնելու ճանապարհին ձեր կողքին է ամենամեծ աջակիցը՝ պետությունը։ Մենք՝ ձեր ընտանիքը, դպրոցը, ձեզ հետ աշխատող մասնագետներն ու մենք՝ որպես պետություն, միասին պետք է ամեն օր աշխատենք, որպեսզի այդ երազանքները դառնան իրականություն, որպեսզի ստեղծենք միջավայր, որտեղ դուք կզգաք պաշտպանված, սիրված ու կարևորված․ միջավայր, որտեղ ձեզ կընդունեն, կհասկանան ու կաջակցեն։ Հենց այս նպատակով երեխաների պաշտպանության համակարգի բարելավումն առաջնահերթություն է։ Աշխատանքներն ուղղված են նրան, որ բոլոր համայնքներում յուրաքանչյուր երեխա կողքին ունենա իրեն հասկացող, հոգատար ու պատրաստված հատուկ մասնագետ, ով կլսի երեխայի ձայնը, կհետևի նրա կարիքներին, կարձագանքի ու կաջակցի բոլոր առումներով։ Օրեր առաջ ՀՀ Կառավարությունը հավանություն տվեց ոլորտային նախագծերի մի փաթեթի, որի իրականացման արդյունքում հնարավոր կլինի ապահովել հենց այդպիսի աջակցություն։ Ծնողների՝ աշխատաշուկայում ներգրավմանը նպաստելու և միաժամանակ երեխայի համար պատշաճ խնամք ապահովելու նպատակով՝ պետությունն ընտանիքներին շարունակում է տալ սոցիալական երաշխիքներ՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի, երեխայի խնամքի նպաստի, ընտանիքում երրորդ և հաջորդ երեխաների աջակցության, ինչպես նաև երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման և աջակցության այլ ծրագրերի տեսքով։ Բացի վերոնշյալը՝ միայն 2025 թ․ պետբյուջեից Երեխաների հիմնահարցեր ծրագրի ուղղությամբ նախատեսված է շուրջ 5 մլրդ դրամ, որի շրջանակում. շուրջ 3300 երեխա հնարավորություն ունի օգտվել ցերեկային խնամքի ծառայություններից։ Ծրագրի շրջանակում ապահովվում է երեխաների ֆիզիկական, մտավոր կարողությունների ու կյանքի հիմնական հմտությունների զարգացումը։ Սոցիալական աշխատանք է տարվում ընտանիքի, համայնքի և շահեկից կառույցների հետ՝ երեխաների՝ ընտանիքում ապրելու, զարգանալու, կրթություն ստանալու համար անհրաժեշտ ծառայությունների տրամադրման և այլընտրանքային շուրջօրյա խնամքի կանխարգելման նպատակով։ Շարունակելով պահել արդեն իսկ ունեցած դրական դինամիկան՝ ներկայումս 104 խնամատար ընտանիքում խնամք է ստանում 176 երեխա։ Երեխայի և ընտանիքի աջակցության 6 կենտրոնները տարեկան աջակցում են շուրջ 600 երեխայի՝ տրամադրելով սոցիալ-հոգեբանական, իրավական և վերականգնողական ծառայություններ։ 13 հասարակական կազմակերպությունների միջոցով՝ 31 ցերեկային կենտրոններում, միայն 2024 թ․ աջակցություն է տրամադրվել 3610 երեխայի, որոնցից 1155-ը՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված։ Ծնողների և մասնագետների շարունակական վերապատրաստումների միջոցով նախարարությունը նպաստում է երեխաների ընտանիքներում մնալու հնարավորությունների ավելացմանը։ Վերջին տարում վերապատրաստվել է շուրջօրյա և ցերեկային խնամք տրամադրող հաստատությունների 512 մասնագետ, 811 ծնող, ինչպես նաև խնամատար դառնալ ցանկացող 35 և որդեգրել ցանկացող 61 անձ։ Այս բոլոր ծրագրերն ընթացիկ աշխատանքների մի մասն են, որոնք նպատակ ունեն ապահովել իրավունքների պաշտպանություն, լիարժեք աջակցություն և հավասար հնարավորություններ։ Սիրելի՛ երեխաներ, կրկին ջերմորեն շնորհավորում եմ ձեզ օրվա առթիվ․ մաղթում եմ խաղաղ, անհոգ մանկություն և վստահություն՝ ձեր երազանքների ու նպատակների իրականացման ճանապարհին»:Ավելին14:0001.06.25 -
ՔաղաքականՓաշազադեն չի կարող որոշել, թե ինչպիսին կլինի Հայոց Առաքելական Եկեղեցին. Արա ՊողոսյանՔաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երկու ամիս առաջ էր, գաղափարակից ընկերներիս հետ քննարկման ժամանակ ասացի, որ շուտով Եկեղեցու դեմ սկսվելու է մեծ, շա՜տ մեծ արշավ։ Բայց չէի պատկերացնում, որ այն կլինի այսքան ստորակարգ, այսքան նսեմ և այսքան բացահայտ։Ավելին14:0001.06.25 -
ՀասարակականԵրևանում բախվել են «Toyota»-ն ու մոտոցիկլը. «Toyota»-ն բախվել է «Nissan»-ին, մոտոցիկլն էլ կողաշրջվել է. կա վիրավորԵրեկ՝ մայիսի 31-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:00-ի սահմաններում Սասունցի Դավթի փողոցում՝ Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հարևանությամբ, բախվել են «Toyota» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վիրավորին առաջինն օգնության են հասել «Toyota»-ի վարորդը, քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ու ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկի փրկարարները: «Toyota»-ն այնուհետև բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Nissan»-ին։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և հիվանդանոց տեղափոխված մոտոցիկլավարի ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով «Toyota»-ն ու մոտոցիկլը տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։ Դեպքի մասին տեղեկանալով՝ Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանի հանձնարարականով դեպքի վայր են ժամանել թաղապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցները, ովքեր մաքրել են ճանապարհը քանի որ վթարի հետևանքով մոտոցիկլից քսայուղ էր թափվել։Ավելին13:3001.06.25 -
ՀասարակականԱշտարակում ավտոմեքենա է այրվելՀունիսի 1-ին, ժամը 04:02-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում այրվում է ավտոմեքենա․ տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։24-ին, մարվել՝ 04։44-ին։ Այրվել է ավտոմեքենան։Ավելին13:0001.06.25 -
ՔաղաքականՏեղի է ունեցել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց․ քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերվող հարցերՏեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ մասին հայտնում է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ ՌԴ նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին ծննդյան 50-րդ տարեդարձի առիթով և իր բարեմաղթանքները հղել։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր։Ավելին12:3001.06.25 -
ՔաղաքականԱՄՆ ապօրինի մուտք գործելը լի է վտանգներով. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունԱպօրինի ԱՄՆ մուտք գործելը լի է վտանգներով՝ զգուշացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը: «Այն կարող է հանգեցնել կալանավորման, արտաքսման և վիզա ստանալու արգելքների»,- ասված է հաղորդագրության մեջ։Ավելին12:0001.06.25 -
ՀասարակականԶանազան խաղեր ու մրցույթներ՝ մանուկների համար. Դալմայում եռօրյա հեքիաթ էԶանազան խաղեր ու մրցույթներ՝ մանուկների համար. Դալմայում եռօրյա հեքիաթ էԱվելին11:3001.06.25 -
ՀասարակականԵրեխաները հաճախ մեզ չեն լսում, բայց հրաշալիորեն ընդօրինակում են. ՄԻՊ ուղերձըԱյս տոնն առանձնահատուկ հնարավորություն է՝ ևս մեկ անգամ ընդգծելու, որ երեխաների իրավունքների պաշտպանությունն ամենօրյա և շարունակական գործընթաց է, որը պահանջում է հետևողական, նպատակային և համատեղ ջանքեր։Ավելին11:2001.06.25 -
ՀասարակականԿրակոցներ՝ Երևանի թիվ 13 դպրոցի ուղղությամբՄայիսի 29-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի Էռնեստ Թելմանի անվան թիվ 13 դպրոցի պատուհանների ուղղությամբ կրակոցներ են հնչել, հայտնում է Shamshyan.com-ը։Ավելին11:0001.06.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։Ավելին10:3001.06.25 -
ՀասարակականԼույս չի լինի. հասցեներՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին10:0001.06.25
2025-05-31
-
ՀասարակականԱրեգակնային ժայթքման հետևանքով դեպի Երկիր է շարժվում տարվա արեգակնային նյութի ամենամեծ ամպըԱրեգակնային ժայթքման հետևանքով դեպի Երկիր է շարժվում տարվա արեգակնային նյութի ամենամեծ ամպը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։ «Այսօր առավոտյան Արեգակի վրա գրանցվել է M8.2 մակարդակի հզոր արեգակնային բռնկում, որը տեղի է ունեցել Երևանի ժամանակով ժամը 04:05-ին, թիվ 4100 ակտիվ շրջանում՝ Արեգակի տեսանելի սկավառակի գրեթե կենտրոնում։ Այս իրադարձությունը ուղիղ համընկնում է Արեգակ–Երկիր գծի հետ, ինչն ապահովում է, որ ժայթքված նյութը կհասնի մեր մոլորակին՝ շրջանցելու հնարավորությունն ամբողջությամբ բացառելով։ Նախնական գնահատականներով՝ այս ժայթքումը կարող է առաջացնել մինչև G4 մակարդակի մագնիսական փոթորիկներ։ G5 փոթորկի հավանականությունը գնահատվում է մոտ 2%։ Մոդելային տվյալները վկայում են, որ արեգակնային պլազման կհասնի Երկիր արդեն վաղը՝ հունիսի 1-ին, ուշ երեկոյան։ Առողջապահական զգուշացում Բժիշկները զգուշացնում են, որ մագնիսական փոթորիկների ժամանակ կարող են սրվել եղանակի նկատմամբ զգայուն անձանց խնդիրները։ Ռիսկի խմբում են՝ 50 տարեկանից բարձր անձինք, Սրտային հիվանդություններ ունեցողները, Բարձր արյան ճնշում կամ շաքարախտ ունեցողները։ Խորհուրդ է տրվում՝ Խմել շատ ջուր, Խուսափել սթրեսից և քնի պակասից, Սահմանափակել աղի և ալկոհոլի օգտագործումը։ Հնարավորության դեպքում՝ նվազեցնել ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածությունը»,- գրել է նա։Ավելին23:4531.05.25 -
ՍպորտՈ՞ր խաղից հետո է Անչելոտին որոշել հեռանալ ՌեալիցՄադրիդի «Ռեալի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատմել է, թե որ խաղից հետո է կայացրել «արքայական» ակումբից հեռանալու որոշումը։ «Արդյունքները այն չէին, ինչ մենք սպասում էինք։ Թիմի խաղն էլ այդքան էլ լավը չէր։ Ժամանակն էր ինչ-որ բան փոխել։ «Արսենալի» հետ խաղից հետո մենք քննարկեցինք իրավիճակը և որոշում կայացրինք։ Թիմը լավագույն մարզավիճակում չէր, և մենք հասկացանք, որ «Ռեալին» փոփոխություններ են անհրաժեշտ»,- ասել է Անչելոտին Marca-ի հետ զրույցում։ Իտալացի մասնագետն արդեն մի քանի օր է, ինչ գլխավորում է Բրազիլիայի ազգային հավաքականը։ Հունիսին «սելեսաոն» ընկերական հանդիպումներ կանցկացնի Էկվադորի և Պարագվայի հավաքականների դեմ։Ավելին23:3031.05.25 -
ՀասարակականԶովունիում կառուցվող էլիտար շենքում շինարարը 5-րդ հարկից ընկել և մահացել էԵրեկ՝ մայիսի 30-ին, Կոտայքի մարզի Զուվունի գյուղում կառուցվող էլիտար թաղամասի նորակառույց շենքերից մեկում հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել: Ժամը 13:30-ի սահմաններում Զովունի գյուղի 30-րդ փողոցի 2-րդ փողոցում կառուցվող էլիտար թաղամասի նորակառույց շենքերից մեկի 5-րդ հարկից աշխատանքներ կատարելիս շինարարը վայր է ընկել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, հայտնում է Shamshyan.com-ը: Մինչ քննիչները դեպքի վայրում աշխատում էին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ իրեն մոտ տեղափոխված վիրավորը գիտակցության չգալով մահացել է: Ոստիկանները, պարեկներն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ 56-ամյա Վարդան Վ.-ն է, ով աշխատում է «Հովսեփյան Շին» ՍՊԸ-ում և նշված ՍՊԸ-ն է կառուցում այդ շենքը: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:Ավելին23:1531.05.25 -
ՄիջազգայինՆոր հարձակումներ ու զոհեր՝ ռուս-ուկրաինական ճակատում. առջևում համառ առաջնորդների հանդիպումն էՆոր հարձակումներ ու զոհեր՝ ռուս-ուկրաինական ճակատում. առջևում համառ առաջնորդների հանդիպումն էԱվելին23:0031.05.25 -
ՀասարակականՀացադուլ հայտարարած 27-ամյա տղամարդու մայրը պնդում է՝ իր որդին անհիմն է բանտում՝ աղջկա պատճառովԱրդեն 9 ամիս է՝ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում է գտնում Կոտայքի մարզի բնակիչ 27-ամյա Սերժիկ Եսայանը, ով ըստ իր մայրիկի՝ Անժելա Եսայանի, խաբեության զոհ է դարձել և անհիմն ձերբակալված է։ Ս․ Եսայանը երեկվանից հացադուլ է հայտարարել և պահանջում է, որ իրեն ազատ արձակեն, կամ գոնե տնային կալանք տան։ SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Ա․ Եսայանը ասաց․ «Երեխաս ունի կին, երկու երեխա՝ 1 և 2 տարեկան, բայց մի խաբեբայի պատճառով դարձել է անարդարության զոհ և գտնվում է Նուբարաշենի բանտում։ 2024 թվականին տղաս աշխատում էր՝ որպես տաքսու վարորդ, և կանչ են գրանցել Կասկադից, իսկ աղջկա անունը՝ Արփինե, և կանչից հետո նա սկսել է հանդիպել, շփվել այդ աղջկա հետ մոտ 8 ամիս։ Միասին տարբեր տեղեր են գնացել։ Արփինեն իմացել է, որ տղաս ունի կին և 2 երեխա ու շանտաժ է արել, որ կամ պետք է իր հետ ամուսնանա, կամ տղայիս համար լավ չի լինի։ Արփինեն տարիքով մեծ է, ծնողներ չունի, մի օր տղայիս կանչել է հյուրանոցում հանդիպման, դրանից հետո ոստիկանությանը բողոք է ներկայացրել, իբրև իրեն առևանգել է տղաս։ 2024 թվականի օգոստոսի 2-ից բանտարկել են առանց հիմքերի և ապացույցների, դատը անընդմեջ հետաձգում են ու նորմալ որոշում չեն կայացնում արդեն 9 ամիս։ Տրամադրել են հանրային փաստաբան, որը կարելի է ասել ոչինչ չի ձեռնարկում։ Երբ զանգում ենք կամ չի պատասխանում, կամ ասում է, որ չի կարող գալ դատերին։ Մենք որ հնարավորություն չունենք փաստաբան վարձելու, նշանակում է՝ իմ տղան պետք է զրկվի ազատությունից»։ Ավելին՝ սկզբնաղբյուրում։Ավելին22:4531.05.25 -
ՀասարակականՄանրամասներ՝ Երևանում տեղի ունեցած մեքենայի և մոտոցիկլի վթարի դեպքիցՄայիսի 31-ին, ժամը 16:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սասունցի Դավիթ փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են մոտոցիկլետը և ավտոմեքենան․ կա տուժած։Ավելին22:3031.05.25 -
ԱրցախԱդրբեջանի սրբապիղծ քաղաքականության դեմ փաստեր են հավաքում. լռելը լավագույն տարբերակը չէԱդրբեջանի սրբապիղծ քաղաքականության դեմ փաստեր են հավաքում. լռելը լավագույն տարբերակը չէԱվելին22:1531.05.25 -
ՀասարակականԿոչ ենք անում բոլորին պահպանել էկոհամակարգի նուրբ հավասարակշռությունը և խստորեն խուսափել բույսերի, հատկապես ծաղիկների մասսայական հավաքից․ ՇՄՆԷկոհամակարգի որևէ բաղադրիչի անհետացումը կարող է խաթարել ամբողջական հավասարակշռությունը՝ հանգեցնելով շրջակա միջավայրի լրջագույն փոփոխությունների։Ավելին22:0031.05.25