Լրահոս

2025-06-01
  • Img default alt hy
    Հասարակական
    Փաշինյանի աջակից Գնել Սարգսյանը գնացել է Մարմաշենի վանք, սադրել է, հայհոյել քահանային
    Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, 168.am կայքի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը «Ես ընդունում եմ այս պատերազմը» վերտառությամբ հրապարակում է արել։ «Ինչքան պիղծ լինեն, ողորմելի ստրուկներ լինեն, որ մնան ծախու արարածների, թմրամոլների, իրենց նման ստորաքարշների հույսին ու նրանց կեղտոտ ձեռքերով պառակտեն հասարակությանը, կիրակնօրյա պատարագի ընթացքում մուտք գործեն Եկեղեցի ու սադրեն… Սա պատերազմ է բոլորիս դեմ, պետք է ընդունել և ոտքի կանգնել: Բոլորս պետք է կրկնենք Ամենայն հայոց Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսի 1918թ. մայիսին հնչեցրած խոսքերը: Հակառակ դեպքում մենք արժանի չենք մեր երկրին, հողին: Այն 5000-ից ավելի տղաները, որոնց կյանքը սա զոհաբերեց ալիևների ու էրդողանների ծրագրերն իրագործելու համար, մեզ չեն ների… ու ճիշտ կանեն: Ես ընդունում եմ այս պատերազմը»,- նշել է Սեյրանյանը։ Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի աջակից Գնել Սարգսյանը գնացել է Մարմաշենի վանք, սադրել է, հայհոյել քահանային։ Հիշեցնենք՝ Մարմաշենի վանահայրը հայտարարել էր, որ ամենայն խստությամբ հսկելու և հետևելու է «նիկոլական գաղափարների հիվանդություններով տառապողների» մուտքը եկեղեցիներ։
    22:20
    01.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Օրվա հերոսները փոքրիկներն են․ ՆԳՆ-ը երեխաների տոնին կազմակերպել էր ուսուցողական արշավ
    Հունիսի 1-ը՝ Երեխաների պաշտպանության օրը, Ներքին գործերի նախարարությունը վերածել էր իսկական տոնի։ Փոքրիկները հնարավորություն ունեին ոչ միայն ուրախ և հետաքրքիր ժամանակ անցկացնելու, այլև սովորելու՝ ինչպիսին պետք է լինի իրավապահ, խելացի և հոգատար քաղաքացին, այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։ ««Փոքրիկ ոստիկան» գոտում օրվա հերոսներն իմացան՝ ինչպես պետք է անցնել փողոցը, նաև սեփական ու շրջապատի անվտանգության պահպանման հիմնարար սկզբունքները։ «Փոքրիկ փրկարար» գոտում ծանոթացան առաջին բուժօգնության կանոններին, սովորեցին ճիշտ արձագանքել տարբեր իրավիճակներում և անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերել ուրիշներին։ Իսկ «Փոքրիկ քաղաքացի» գոտին լի էր առաջին անգամ անձնագրային ծառայություններից օգտվող փոքրիկներով։ Երեխաները ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակում հետևեցին նույնականացման քարտի պատրաստման և տրամադրման ընթացքին՝ ծանոթանալով Հայաստանի Հանրապետության լիիրավ քաղաքացի դառնալու գործընթացին։ Միջոցառման ողջ ընթացքն ուղեկցվեց խաղերով, քվեսթներով, նվերներով և անակնկալներով, որոնք երեխաների օրը դարձրին անմոռանալի ու տպավորիչ»,-ասված է հաղորդագրության մեջ։
    22:00
    01.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արաքսը քթներիս տակով անցնում ա, բայց թուզը ծառին չորանում ա․ այգեպան
    Մեղրիի բնակիչ Գևորգ Հովհաննիսյանը սրտնեղած պատմում է, որ իր ունեցած մեծ այգու միայն մի մասն է կարողանում մշակել, քանի որ օգոստոսին թուզ ծառի վրա չորանում է, այնինչ Արաքսը մեղրեցիների «քթի տակով» է հոսում, և, եթե պետությունը ցանկանա անհրաժեշտ պոմպեր տեղադրել, մարդիկ ավելի շատ այգիներ կմշակեն, գյուղատնտեսությունն էլ կզարգանա։
    21:55
    01.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    ՊՍԺ-ի հաղթանակը ՉԼ-ի եզրափակիչում ուղեկցվել է անկարգություններով և միջադեպերով
    Փարիզի ՊՍԺ-ն պատմության մեջ առաջին անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը՝ 5:0 հաշվով հաղթելով «Ինտերին» Մյունխենում կայացած եզրափակիչում: Սակայն Ֆրանսիայի տարբեր քաղաքներում, մասնավորապես Փարիզում, տոնակատարությունները վերածվել են լայնածավալ անկարգությունների և ողբերգական միջադեպերի, փոխանցում է Armsport-ը։
    21:30
    01.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Գարաժ մոլում» 35-40 տարեկան տղամարդը ծեծել է 5-7 տարեկան երեխայի․ «Հրապարակ»
    «Գարաժ մոլում» 35-40 տարեկան մի տղամարդ ծեծել է 5-7 տարեկան մի երեխայի, գրում է Hraparak.am–ը։ Քաղաքացու ահազանգով ժամանել են պարեկային ծառայողներ: Ներքին գործերի նախարարությունից հաստատեցին լուրը: Հանգամանքները պարզվում են, նախնական տեղեկություններով՝ ծեծողը երեխայի հայրն է:
    21:19
    01.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել
    Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախկին ղեկավար Անն-Լորանս Պետելը հայտարարել է, որ Սյունիքում հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային:
    21:00
    01.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    100 տարին լրացած կենսաթոշակառուները 1 միլիոն դրամ կստանան․ նոր նախագիծ
    Դրամական միանվագ հավելում կտրամադրվի 100 տարին լրացած կենսաթոշակառուներին։ Նման նախագիծ է ներկայացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ՝ կենսաթոշակ կամ նպաստ ստանալու իրավունք ունեցող անձի 100 տարին լրանալու օրվան հաջորդող ամսվա կենսաթոշակի (նպաստի) հետ միաժամանակ վճարվում է միանվագ հավելում՝ 1000000 դրամի չափով, միանվագ հավելումը (այդ թվում՝ միանվագ հավելման չվճարված գումարը) վճարվելու է բացառապես անկանխիկ եղանակով՝ կենսաթոշակը (նպաստը) անկանխիկ եղանակով վճարման համար սահմանված կարգով, եթե 100 տարին լրացած անձը կենսաթոշակը (նպաստը) ստանում է կանխիկ եղանակով, ապա 1000000 դրամ հավելումը նրան կվճարվի կենսաթոշակի (նպաստի) վճարման եղանակը փոխելու (անկանխիկ եղանակով ստանալու) դեպքում, որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ արդեն 100 տարին լրացած, կենսաթոշակ կամ նպաստ ստանալու իրավունք ունեցող և այն անկանխիկ եղանակով ստացող անձին 1000000 դրամի չափով միանվագ հավելումը վճարվելու է կենսաթոշակի և նպաստի՝ 2025 թվականի առաջիկա ամսվա վճարման ցուցակներով։ Իսկ եթե 100 տարին լրացած անձը կենսաթոշակը (նպաստը) ստանում է կանխիկ եղանակով, ապա հավելումը կվճարվի վճարման եղանակը փոխելուց հետո, միանվագ հավելում չի տրվելու այն անձանց, ովքեր Երևանի ավագանու որոշմամբ արդեն իսկ ստացել են 1000000 դրամ աջակցություն (այդ անձանց տվյալները տրամադրվելու են Երևանի քաղաքապետարանի կողմից)։ Նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել մայիսի 30-ին։
    20:30
    01.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Toyota»-ն դեպի Իջևան ընթանալիս անցել է բաժանարար գոտին, կոտրել կամրջի երկաթե ճաղավանդակն ու հայտնվել դաշտում. վիրավոր կա
    Այսօր՝ հունիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 55-ամյա Գրիգոր Գ.-ն իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 62 կմ հատվածում, դեպի Իջևան ընթանալիս, անցել է բաժանարար գոտին, հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում, ապա բախվել Հրազդան գետ վրա գտնվող կամրջի բետոնե եզրաքարին, կոտրել կամրջի երկաթե ճաղավանդակն ու հայտնվել կամրջի տակ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը և ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Ն. Մկոյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։
    20:00
    01.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մաղթում եմ զվարճալի օր ունենաք՝ չչարաշահելով պաղպաղակը, քաղցր հյութերն ու կոնֆետները․ Անահիտ Ավանեսյանը՝ երեխաներին
    ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շնորհավորական գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Գրառման մեջ ասվում է. «Սիրելի՜ երեխաներ, ամենաջերմ ու բարի ցանկություններով շնորհավորում եմ ձեզ: Ձեր թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեկան առողջության պահպանումը մեր գերակայությունն է: Որպես առողջապահության նախարար` իմ ամենամեծ նպատակն է, որ յուրաքանչյուր երեխայի տրամադրվեն որակյալ, հասանելի և հոգատար առողջապահական ծառայություններ Երևանում և մարզերում հավասարապես: Մենք էլ հաճախ հիշենք, որ սերը և հոգատարությունը զուտ բառեր չեն, դա ամենօրյա ջանք ու խնամք է. առողջ սնունդ, ֆիզիկական ակտիվություն, խաղաղ միջավայր,հոգեկան անդորր ու ամրություն, ամրակապված ու քարսիթով երթևեկություն, կենցաղում անվտանգ միջավայրի ապահովում: Իսկ այսօր մաղթում եմ՝ ուրախ և զվարճալի օր ունենաք` չչարաշահելով պաղպաղակը, քաղցր հյութերն ու կոնֆետները ... Սիրում եմ ձեզ»:
    19:30
    01.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ծովագյուղ-Ճամբարակ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
    Այսօր՝ հունիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09:30-ի սահմաններում Ծովագյուղ-Ճամբարակ ավտոճանապարհի 3-րդ իմ հատվածում բախվել են Գեղարքունիքի 29-ամյա Արտակ Կ.-ի վարած բեռնատար «Գազելն» ու 30-ամյա Վարդան Գ-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
    19:00
    01.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արագածոտնում մետաղադրամ կուլ տված 5-ամյա աղջնակին հաջողվել է փրկել
    Այսօր՝ հունիսի 1-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի ավագ պարեկ Ահարոն Ավետիսյանն ու կրտսեր պարեկ Արմենակ Արմենակյանը Երևան-Գյումրի ավտոճանապարհի Մուղնիի բնակավայրի վարչական տարածքում՝ դեպի Լոռու մարզ հատվածում, ծառայություն կատարելիս են լինում երբ նրանց են մոտեցում ավտոմեքենայով մի քանի քաղաքացիներ, որոնցից տղամարդը պարեկներին հայտնում է, որ իր 5 տարեկան աղջիկը մետաղադրամ է կուլ տվել և շնչահեղձ է լինում, ամեն մի վայրկյանը կփրկի երեխայի կյանքը, եթե նրան շտապ հասցնեն հիվանդանոց։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ ավագ պարեկն ու պարեկը իրենց ծառայողական ավտոմեքենայով երեխային տեղափոխում են Երևանի «Ուիգմոր» բժշկական կենտրոն։ Գումարտակի հրամանատարն ու տեղակալը ավագ պարեկին ու պարեկին ուղեկցում են մինչև Երևան։ Արդեն հիվանդանոցում, շնորհիվ բժիշկների, անհապաղ և անհրաժեշտ բժշկական հետազոտություն է իրականացվում, հայտնաբերում են մետաղադրամը կոկորդում և այս պահին երեխան գտնվում է վիրահատարանում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով, երեխան 5 տարեկան աղջնակ է, ծնողներն էլ Լոռու մարզի բնակիչներ են։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում ծնողները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Չհասկացանք, թե ոնց երեխան մետաղադրամը կուլ տվեց։ Մենք փորձեցինք մեր ուժերով նրան տեղափոխել հիվանդանոց, բայց ճանապարհին հայրը բավականին սթրեսային վիճակում էր ու երբ նկատեցինք ճանապարհին պարեկների ավտոմեքենան, մոտեցանք իրենց։ Եղելությունը հայտնեցինք և հալալ էր էդ ջահել պարեկներին, միանգամից մեր ավտոմեքենայի միջից երեխային տեղափոխեցին իրենց ավտոմեքենան ու հասցրեցին «Ուիգմոր» բժշկական կենտրոն, որտեղ էլ շնորհիվ բժիշկների հնարավոր եղավ երեխայի կյանքը փրկել»։
    18:30
    01.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
    Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
    18:00
    01.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ձեր կեղտոտ ձեռքերը հեռու՛ պահեք հայկական սուրբ արժեքներից, եթե չեք ուզում մնալ առանց ձեռքերի. «Որդիների կանչ»
    «Որդիների կանչ» հասարակական կազմակերպությունը, անդրադառնալով Հայ Առաքելական եկեղեցու շուրջ տեղի ունեցող զարգացումներին, հանդես է եկել հայտարարությամբ․ «Դարեր շարունակ սրբապիղծներն իրենց կեղտոտ ձեռքերով փորձել են տապալել և վնասել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և միշտ էլ ստացել են իրենց արժանի պատասխանը: Այս անգամն էլ բացառություն չի լինի… Ձեր կեղտոտ ձեռքերը հեռու՛ պահեք հայկական սուրբ արժեքներից, եթե չեք ուզում մնալ առանց ձեռքերի»,- ասվում է հայտարարությունում։
    17:30
    01.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Դրսում թշնամու առաջ խոնարհվում և ձեռք են սեղմում, իսկ մեր հայրենիքում, եկեղեցու վրա` մատ են թափ տալիս. Տեր Մաղաքիա Օհանյան
    Քրիստոնյա Հայաստանում իշխանության եկած նեոբոլշևիկներն ու գլոբալիստները համառորեն շարունակում են իրենց պայքարը մեր Սուրբ Եկեղեցու դեմ, այս մասին հայտարարել է Վոլգոգրադի հայության հոգևոր հովիվ Տեր Մաղաքիա քահանա Օհանյանը։ «Դրսում թշնամու առաջ խոնարհվում և ձեռք են սեղմում, իսկ մեր հայրենիքում, եկեղեցու վրա` մատ են թափ տալիս։ Այն եկեղեցիները և սրբավայրերը, որոնք այսօր պետության հաշվեկշռի վրա են, դրանք վարչապետի ասած «չուլան» հենց ինքն ու իր կառավարությունն են դարձրել, ինչպես բոլշևիկյան անաստվածության տարիներին պահեստների էին վերածվել։ Ինչպե՞ս կարելի է նման գռեհիկ ձևով արտահայտվել և վիրավորել մի ողջ ժողովրդի կրոնական զգացումներ։ Չէ՞ որ այդ Սուրբ վանքերն ու եկեղեցիները թշնամիներից պահպանելու համար մեր ժողովրդի շատ զավակներ իրենց կյանք են տվել։ Օրվա իշխանությունների պարտավորությունն է վերականգնել և բարեզարդել կիսավեր վանքերն ու սրբավայրերը։ Փոխանակ ամաչելու` հպարտորեն բարձրաձայնում են։ Իսկ այն եկեղեցիները և վանքերը, որոնք եկեղեցուն են պատկանում ` ամեն մեկն իր գեղեցկությամբ մի դրախտավայր է։ «Ստախոս շուրթերը պիղծ են Տիրոջ առաջ։ Ստի հայրը` սատանան է», - ասում է Սուրբ Գիրքը։ Մինչև կոկորդները մեղքերի մեջ թաղված, հիմա էլ մեղավորներ են փնտրում հոգևորականների մեջ։ Վա՜յ այն երկրին ու ժողովրդին, ում առաջնորդը փոքրհոգի է։ «Չար ծնունդն իր աչքին արդար է երևում։ Անզգամություն ցանողը չարիք է հնձելու» ։(Աստվածաշունչ) Հայոց Եկեղեցին ժայռ է, ով փորձի նրան հարվածել` փշրվելու է։ Աստված պահապան մեր Հայրենիքին, Եկեղեցուն և ազգին»,- նշել է Տեր Մաղաքիան։
    17:00
    01.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Դատապարտում ենք գործող վարչախմբի և նրա պարագլխի՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն թիրախավորող արգահատելի հռետորաբանությունն ու վարքը․ հայտարարություն
    Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և նրա եպիսկոպոսական դասին թիրախավորելով՝ իշխող վարչախումբը շարունակում է ներազգային պառակտման, հայ ժողովրդի ինքնության հիմքերի խաթարման և երկրում հոգևոր-բարոյական ճգնաժամը խորացնող վարքագիծը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը։
    16:49
    01.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արտաշատի կամրջի մոտ «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ջրատարում. կա վիրավոր
    Այսօր՝ հունիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08:30-ի սահմաններում Շիրակի մարզում հաշվառված 27-ամյա Հայկ Մ.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ Մ2 մայրուղում՝ Արտաշատի կամրջի մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ջրատարում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վթարի պատճառը եղել է ավտոմեքենայի առջև ճանապարհին հայտնված երեխան, ու վարորդը, որպեսզի տեղի չունենա վրաերթ, փախցրել է ավտոմեքենան, չի կարողացել կառավարել այն ու հայտնվել է ջրատարում։
    16:30
    01.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Միշա Ջորկաեֆֆը՝ Հայաստանի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների գլխավոր մարզիչ
    Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Միշա Ջորկաեֆֆը։ Թիմի նախկին գլխավոր մարզիչ Վահագն Մինասյանը համալրել է ազգային հավաքականի մարզչական շտաբը:
    16:00
    01.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    10 ամսական երեխա է մահացել. ծնողները մեղադրում են «Արմավիր» ԲԿ-ի բժիշկներին
    Մայիսի 29-ին ոստիկանության Արմավիրի բաժին է դիմել Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Լուսինե Ս․-ն և հայտնել, որ իր 10 ամսական բալիկը մահացել է «Արմավիր» բժշկական կենտրոնի բժիշկների պատճառով։ Shamshyan.com–ի հաղորդմամբ, Լուսինե Ս.–ն պատմել է իրավապահներին, որ մայիսի 7-ին իր մանկահասակ դստերն առողջական խնդիրների պատճառով տեղափոխել է «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ մանկական բաժանմունքի վարիչ, Արմավիրի մարզի բնակիչ 69-ամյա Գառնիկ Դ․-ն կատարել է երեխայի թոքերի և թթվածնի ստուգում, որից հետո հայտնել է, որ երեխայի մոտ ամեն բան կարգին է, առողջական խնդիրներ չունի և ուղղորդել է տեղամասի մանկաբույժ, Արմավիրի մարզի բնակիչ 64-ամյա Լալա Ե․-ի մոտ։ Վերջինս նույնպես ստուգումներ կատարելուց հետո հետագա ստուգումների համար ուղեգրել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ իր դուստրը ստացիոնար բուժում է ստացել մինչև մայիսի 11-ը և մահացել։ Լուսինե Ս․-ն նաև հայտնել է, որ «Արմավիր» բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքի վարիչ՝ Գառնիկ Դ․-ի և տեղամասի մանկաբույժ Լալա Ե․-ի կողմից առաջին բուժօգնություն չցուցաբերելու և իրենց մասնագիտական պարտականությունները չկատարելու պատճառով իր երեխան մահացել է։
    15:45
    01.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Պուտինի և Թրամփի հանդիպումը պետք է մանրակրկիտ նախապատրաստվի. Ուշակով
    ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպումը պետք է մանրակրկիտ նախապատրաստվի, անհրաժեշտ են արդյունքներ, որոնք կարող են քննարկվել առաջնորդների մակարդակով, կարծում է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: «Գաղափարները օդում կախված են, հասկանալի է, բայց երբ կլինեն ինչ-որ արդյունքներ, որոնք կարող են քննարկվել նախագահական մակարդակով։ Այսինքն՝ պետք է մանրակրկիտ նախապատրաստություն լինի այդ հանդիպմանը», - «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել Է Ուշակովը «Ռոսիա 1» - ի լրագրող Պավել Զարուբինին։ Նրա խոսքով՝ առաջնորդների անձնական հանդիպումը մասշտաբային իրադարձություն է, որը պետք է լուրջ արդյունքների հանգեցնի։ «Բայց, կրկին, այդ արդյունքները պետք է պատրաստեն ինչ-որ մեկը, այն է՝ Սպիտակ տան և Կրեմլի համապատասխան թիմերը»,-հավելել Է Ուշակովը: Նախագահի օգնականի հարցազրույցը ձայնագրվել է մայիսի 28-ին:
    15:30
    01.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խոշոր գազանջատումներ՝ Երևանում և 3 մարզերում
    Պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 6-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Չեխովի, Արտաշիսյան, Հովսեփյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։
    15:00
    01.06.25
    Ավելին