Լրահոս

2025-06-05
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլ Փաշինյանն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
    Թուրքիայի նախագահը Հայաստանի վարչապետին շնորհավորել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը 2026 թվականի գարնանը Հայաստանում անցկացնելու առիթով։ 
    15:07
    05.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ-ն անհայտ կորստի է մատնել կուսակրոն քահանաների․ Հովհաննես Իշխանյան
    Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը գրել է․ «ՔՊ-ն անհայտ կորստի է մատնել կուսակրոն քահանաների։ Հայր Մկրտիչը 2020թ․ հրահրած պատերազմի անհայտ կորածների ցուցակում է։ Նոյեմբերի 9-ից հետո ՔՊ-ն այնքան էր զբաղված իշխանությունը պահելով, որ անհայտ կորածներին փնտրելու վրա ռեսուրս չէր ծախսում։ Պատերազմից 50 օր անց գտնված Ալբերտ Ստեփանյանի, Սամվել Սամբատովի, Սասուն Պետրոսյանի, Կարեն Ներսիսյանի, Հայկ Հարությունյանի, Գրիշա Գրիգորյանի դիարձումից ստամոսքում կաղին, խոտ ու մասուր են գտել։ Սովից են մահացել ուրեմն, որտև ՔՊ-ն գործ ուներ, իշխանությունը պիտի պահեր, որ Արցախը տա ու էլի զինվորներ սպանի։ Եվ սա էկել ասում ա՝ եկեղեցին մեր հոգին, անհայտ կորած հոգիներին չփնտրած ու չգտած, նրանց վանքերն ու եկեղեցիները ավերման հանձնած։ 1160 անհայտ կորած կա Արցախի հանձնման ահաբեկչությունից»։
    15:00
    05.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Պատմության վերաշարադրումն ու կեղծումը ժամանակակից աշխարհում Ռուսաստանի դիրքերը խաթարելու հիմնական ուղղություններից մեկն է․ Զախարովա
    Արևմուտքի կողմից պատմության վերաշարադրումը ժամանակակից աշխարհում Ռուսաստանի դիրքերը խարխլելու հիմնական ուղղություններից է, և այդ քաղաքականությունը, ի թիվս այլ բաների, ուղղված է երկրին գլոբալ նախագծերի հասանելիությունից զրկելուն, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան։ «Պատմության վերաշարադրումն ու կեղծումը ժամանակակից աշխարհում Ռուսաստանի դիրքերը խաթարելու հիմնական ուղղություններից մեկն է։ Ես նկատի ունեմ այն, ինչի միջով նրանք անցնում են: Դրա վրա հսկայական ռեսուրսներ են նետված։ Աշխատանքները տարվում են բոլոր մակարդակներում՝ սկսած դպրոցական կրթությունից, վերջացրած եմ առաջին դեմքերի հայտարարություններով։ Ամեն ինչ ստորադասված է մեկ ձգտման՝ զրկել մեր երկիրը Պատմական լեգիտիմությունից, ապամարդկայնացնել, սատանայացնել այն, ջնջել Ռուսաստանի ձեռքբերումները համամարդկային «խոզուկ» բանկից, զրկել մեզ գլոբալ նախագծերի հասանելիությունից», - ասել է նա՝ մասնակցելով Դաշնային խորհրդի տեղեկատվական քաղաքականության և ԶԼՄ-ների հետ փոխգործակցության հանձնաժողովի կլոր սեղանին։ Ինչպես նշել է Զախարովան, գործնականում այդ քաղաքականությունն իրականացվում է եվրոպական և համաշխարհային պատմությունից Ռուսաստանի համակարգված և համապարփակ ջնջման միջոցով, ֆիզիկական առումով՝ հուշարձանների ոչնչացման, այն պաշտպանելու քողի տակ պատմությունը վերաշարադրելու գաղափարական կառույցների ստեղծման միջոցով։ Ռուսաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ որոշ արևմտյան երկրներ փորձում են վերաշարադրել պատմությունը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը պարտավոր է ապահովել Հայրենական մեծ պատերազմի մասին ճշմարտության պահպանումը և դիմակայել իր պատմությունը կեղծելու փորձերին։ Պետական ​​քաղաքականության սկզբունքների մասին ՌԴ նախագահի հրամանագրում ասվում է, որ Արևմուտքն օգտագործում է պատմության կեղծումը որպես զենք տեղեկատվական պատերազմում՝ Ռուսաստանի ամբողջականությունը ոչնչացնելու համար։ Նշվում է նաև «պատմական հիշողությունը դեֆորմացնելու և պատմական ճշմարտությունը խեղաթյուրելու» փորձերը, Ռուսաստանի պատմության իրադարձությունների և ժամանակաշրջանների բացասական գնահատականները, Ռուսաստանի Դաշնության մասին կեղծ գաղափարների տարածումը։ Նմանատիպ մեկ այլ մարտահրավեր է այլ երկրների ոչ բարեկամական քաղաքականությունը, որն ուղղված է համաշխարհային քաղաքակրթության զարգացման գործում Ռուսաստանի պատմական ավանդի ժխտմանը կամ նսեմացմանը: Ռուսաստանում ծայրահեղականությանը հակազդելու ռազմավարությունը, որը հրապարակվել է 2024 թվականի դեկտեմբերին, ասվում է, որ մի շարք երկրների քաղաքականությունը՝ կեղծել ԽՍՀՄ-ի դերը Երկրորդ համաշխարհային պատերազմում և նվազեցնել նրա ներդրումը Հաղթանակում, իրական վտանգ է ներկայացնում Ռուսաստանի Դաշնության համար։ Բացի այդ, ռազմավարության համաձայն, Ռուսաստանի Դաշնության համար իրական վտանգ է ներկայացնում մի շարք երկրների՝ նացիզմի գաղափարների վերակենդանացման, ռեւանշիզմի գաղափարների ակտիվացման, նացիստներին փառաբանելու քաղաքականությունը։
    14:55
    05.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ԱԺ նախագահի եղբոր կնոջ հարցը ո՞նց լուծվեց․ ի՞նչ արեցին, էլ կուռուպցիան ո՞նց պիտի վերանա․ սյունեցիները կոռուպցիայի մասին
    Կառավարության՝ կոռուպցիոն բացահայտումների մասին ամպագորգոռ հայտարարություններն  այդպես էլ անհետևանք են մնում,- նկատում են Սյունիքում Marz News-ի թղթակցի հարցախույզի մասնակիցները։
    14:54
    05.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սևանա լճից լրացուցիչ ջրառ չի իրականացվի․ պարզաբանում
    ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն հայտարարություն է տարածել. «Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է․ Ոռոգման նպատակով Սևանա լճից 2025 թվականի ոռոգման շրջանում ջրառի չափաքանակը սահմանել մինչև 131.8 մլն մ3՝ ներառյալ ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված «Գեղարքունիք» ջրօգտագործողների ընկերության 4.3 մլն մ3 ծավալով ջրառը: Այսինքն, օրենքվ նախատեսված առավելագույն ջրառից 38.2 մլն մ3՝-ով պակաս ջրաքանակ։ Լրատվադաշտում որոշումը մեկնաբանվում է որպես ոռոգման նպատակով Սևանա լճից լրացուցիչ ջրառ: Տեղեկացնում ենք, որ համաձայն «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրմանեվ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքի՝ Սևանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն քանակ է սահմանել մինչև 170 մլն մ3` բացառելով սույն չափաքանակից ավելի ջրառի իրականացումը Սևանա լճի բացասական հաշվեկշռի պարագայում»:
    14:45
    05.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ռուբեն Վարդանյանի փաստաբան Աբրահամ Բերմանի մեկնաբանությունը՝ մեղադրական եզրակացության վերաբերյալ
    Ժամանակակից քրեական իրավունքի հիմնարար սկզբունքը կոնկրետ արարքների անհատական պատասխանատվությունն է։ Ադրբեջանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 7-րդ հոդվածի համաձայն, քրեական պատասխանատվության կարող է ենթարվել միայն այն անձը, որը մեղավոր է ճանաչվել հանցանք կատարելու մեջ։ Մեղադրանքը պետք է հիմնված լինի կոնկրետ անհատի գործողությունների և ենթադրյալ հանցավոր արարքների միջև պատճառահետևանքային ուղիղ կապի հաստատման վրա։
    14:35
    05.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Օդի ջերմաստիճանը կբարձրանա
    Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
    14:30
    05.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Որ պահից նիկոլն իր ոտքը դժողք դնի, սատանեքը գլուխները բռնած՝ լեղապատառ աջ ու ձախ են փախնելու․ Գագիկ Ասատրյան
    Ակցիա անողները, երևի, չգիտեն՝ որ պահից նիկոլն իր ոտքը դժողք դնի, սատանեքը գլուխները բռնած՝ լեղապատառ աջ ու ձախ են փախնելու, քանի որ նույնիսկ նրանք նման նեռ տեսած չեն լինի իրենց կյանքում»։
    14:24
    05.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Թմրամիջոցը պետք է իրացվեր սանիտարի միջոցով. ձերբակալվածներ կան
    Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացվել էր թմրամիջոցի իրացման վերաբերյալ տեղեկություն, որն իրացվեց հունիսի 3-ին: Առավոտյան ժամը 9-ին մոտ նախ ձերբակալվեց մարզում գործող հոգեբուժական մի հաստատության սանիտար 64-ամյա տղամարդը: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց փայլաթիթեղի երեք փաթեթ, որոնցից երկուսը լցված էր դեղնականաչավուն, իսկ մեկը` բյուրեղանման զանգվածով: Ըստ տղամարդու` դեղնականաչավուն զանգվածով երկու փաթեթում մարիխուանա է, որն ինքն է պատրաստել` անձնական օգտագործման համար: Քրեական ոստիկանների տեղեկություններով` թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգվածով երրորդ փաթեթը նրան տվել էր Սևան քաղաքի բնակիչ 56-ամյա տղամարդը, և սանիտարն այն պետք է փոխանցեր բուժառուներից մեկին: Իրավապահները ձերբակալել են նաև 56-ամյա տղամարդուն և բուժառուին: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    14:15
    05.06.25
    Ավելին
  • Միջազգային
    Սիրիայում մարդիկ չեն դիմանում ամերիկյան խիստ պատժամիջոցներին
    Սիրիայում մարդիկ չեն դիմանում ամերիկյան խիստ պատժամիջոցներին
    14:00
    05.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Վրաստանի վարչապետը Եվրախորհրդարանը համեմատել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի հետ
    Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Եվրախորհրդարանի ընդունած հակավրացական բանաձեւերն անվանել է անհետաքրքիր, իսկ կառույցում տիրող իրավիճակը՝ ողբերգական, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Եվրախորհրդարանի բանաձևերը բացարձակապես անհետաքրքիր են, եթե որևէ բան հիշեցնում է խորհրդային ինստիտուտ, ապա, ցավոք, դա Եվրախորհրդարանն է, որը ոչնչով չի տարբերվում ԽՍՀՄ Գերագույն խորհրդից: Հիշում եմ 80-ականների նրանց պաթոսը, քննարկումների բովանդակությունը, անարդարության աստիճանը, ցավոք, այսօրվա Եվրախորհրդարանը շատ չի տարբերվում այս ամենից: Հուսով եմ, որ վերականգնման և փոփոխության գործընթացն առաջին հերթին կանդրադառնա Եվրախորհրդարանի վրա։ Սա շատ տխուր և տագնապալի է, իրավիճակը, որը մենք տեսնում ենք Եվրախորհրդարանում, ողբերգական է»,- լրագրողներին ասաց վարչապետը։ Եվրախորհրդարանը բազմիցս մտահոգություն է հայտնել «Վրացական երազանք» կուսակցության գլխավորած Վրաստանի կառավարության գործողությունների վերաբերյալ՝ ընդունելով մի շարք բանաձևեր, որոնք քննադատում են ժողովրդավարական նորմերից շեղումը և երկրի եվրոպական կուրսը։
    13:45
    05.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հութիները 4 օրվա ընթացքում 4-րդ անգամ թիրախավորել են Իսրայելի օդանավակայանը
    Եմենի հութիների «Անսար Ալլահ» շարժումը հունիսի 4-ի երեկոյան նոր ռազմական գործողություն է իրականացրել Իսրայելի «Բեն Գուրիոն» օդանավակայանի ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։
    13:30
    05.06.25
    Ավելին
  • Հասարակական
    Փաշինյանի հետևից մահվան դեսպանն է եկել. թալան, նեռապաշտություն, սրբապղծություն
    Փաշինյանի հետևից մահվան դեսպանն է եկել. թալան, նեռապաշտություն, սրբապղծություն
    13:25
    05.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․78 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․91 դրամ:
    13:15
    05.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Առևանգված երեխան հայտնաբերվեց. մերձավոր ազգականը ձերբակալվածների թվում է
    Հունիսի 3-ին՝ ժամը 12.33-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնում էր երեխայի առևանգման մասին. Երևանում բնակություն հաստատած օտարերկրյա քաղաքացուն Կոմիտասի պողոտայում վազելով մոտեցել էին դիմակավորված անձինք և փախցրել նրա դստերը: Մեկնել են Երևան քաղաքի վարչության քրեական ոստիկանները և Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները: Ահազանգողի հետ մանրակրկիտ զրույցից հետո վարկած առաջ քաշվեց, որը կարճ ժամանակ անց հաստատվեց: Ըստ այդ վարկածի՝ աղջնակին փախցրել էր նրա կենսաբանական մայրն իր ներկայիս ամուսնու և երկու այլ անձի հետ: Ավելին’ մայրը նույնպես Երևանում բնակություն հաստատած օտարերկրա քաղաքացի է, և կասկած կար, որ առևանգողները երեխայի հետ կհատեն պետական սահմանը: Նման դեպքերում ոստիկանության տարածքային ստորաբաժանումների համագործակցությունը հաճախ է արագ արդյունք տվել: Այդպես եղավ և այս անգամ: Նույն օրը՝ ժամը 17.10-ին, Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետում ձերբակալեցին երեխայի մորը, նրա ներկայիս ամուսնուն և էլի մի օտարերկրացու: Առևանգված աղջնակը նրանց հետ էր: Բոլորն էլ տեղափոխվել են Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    13:09
    05.06.25
    Ավելին
  • Հասարակական
    Մեքենա է այրվել Երևան-Գյումրի ճանապարհին. մայրուղում խոշոր խցանում է առաջացել
    Մեքենա է այրվել Երևան-Գյումրի ճանապարհին. մայրուղում խոշոր խցանում է առաջացել
    13:04
    05.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մանրամասներ՝ Աշտարակ-Ագարակ ճանապարհին տեղի ունեցած բեռնատարի հրդեհի դեպքից
    Հունիսի 5-ին, ժամը 09:41-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական գյուղում՝ հուշարձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ տուժածներ չկան։
    13:00
    05.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մոլդովայի իշխանությունները փորձում են արդարացնել աղքատությունը․ ընդդիմություն
    Մոլդովայի իշխանությունները փորձում են արդարացնել իրենց քաղաքացիների աղքատությունը՝ այն ներկայացնելով որպես չափից ավելի խնայողություն՝ իրենց տնտեսական քաղաքականության ձախողումն ընդունելու փոխարեն, ասել է «Հաղթանակ» ընդդիմադիր դաշինքի մաս կազմող «Շանս» կուսակցության առաջնորդ Ալեքսեյ Լունգուն։ Ավելի վաղ Մոլդովայի վիճակագրության ազգային բյուրոն ներկայացրել էր տվյալներ, ըստ որոնց՝ հանրապետությունում բացարձակ աղքատության մակարդակը վերջին երեք տարում գերազանցել է 30%-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Գործողություն և համերաշխություն» կուսակցության պատգամավոր Ռադու Մարիանը որոշեց, որ խնդիրը ոչ թե խղճուկ աշխատավարձերի և թոշակների մեջ է, այլ նրանում, որ վիճակագրությունը «ճիշտ չի հաշվարկում աղքատությունը»: Նրա տրամաբանությամբ, եթե գոյատևում ես օգնությունով, ավելի քիչ ուտում և ավելորդ ոչինչ չես գնում, պարզապես խնայող ես, ոչ աղքատ: Նրանց համար ավելի հեշտ է վերաշարադրել բանաձևերը, քան ընդունել, որ Մոլդովայում միլիոնավոր մարդիկ աղքատության շեմից ցածր են իրենց կուսակցության ձախողված քաղաքականության պատճառով»,- գրել է Լունգուն իր Telegram ալիքում։ Քաղաքական գործիչը նշում է, որ իշխանությունների նման դիրքորոշումը վկայում է ժողովրդի ծաղրի մասին։ «Երբ մարդիկ կոպեկներ են հաշվում հաց գնելու համար, իսկ երեխաները դպրոց են գնում դատարկ նախաճաշերով, իշխանություններն ասում են, որ սա աղքատություն չէ, այլ «խնայողություն» է։ Ժողովուրդը վիճակագրություն չէ։ Ժողովուրդը Excel-ի աղյուսակ չէ։ Իշխանություններն ապրում են մեր հաշվին և ծիծաղում են հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու երեսին՝ աղքատությունն անվանելով «խնայողություն»։ 2022 թվականին երկրում գնաճը հասել է ռեկորդային 30,2 տոկոսի 2023 թվականի վերջին իշխանություններին հաջողվել է վերահսկել իրավիճակը, իսկ 2024 թվականի դեկտեմբերին տարեկան գնաճը կազմել է 7 տոկոս։ Սակայն 2025 թվականին Էներգառեսուրսների թանկացման ֆոնին տնտեսությունը կրկին հայտնվել է ճգնաժամային իրավիճակում ։
    12:45
    05.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Իրան-Ադրբեջան՝ «շրջադարձային պահ». Ալիևն ու Փեզեշքիանը զրուցել են հեռախոսով
    Հայլուր 12։30 Իրան-Ադրբեջան՝ «շրջադարձային պահ». Ալիևն ու Փեզեշքիանը զրուցել են հեռախոսով
    12:30
    05.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը հասկանում է՝ առաջիկայում ընտրություններ են․ նրան նոր թիրախ է հարկավոր, և այժմ այդ թիրախը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին է․ «Հայաքվե»
    «Փաշինյանի թիրախում հայտնված այլ անձանց մասին արդեն ամեն ինչ ասվել է, ոմանք հավատացել են, ոմանք՝ ոչ։ Հիմա նրան նոր հիմնահարց ու կոնֆլիկտի նոր օբյեկտ է պետք։
    12:20
    05.06.25
    Ավելին