Լրահոս
2025-06-05
-
ՀասարակականԵրևանում փախցրել են «Mercedes»-ն ու դարձել մի քանի ավտոմեքենաների վթարի հեղինակԵրեկ՝ դետեկտիվ ժանրի արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվե քաղաքացուց, ով հայտնել է, որ իր 35-ամյա ընկերոջը պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենան գողացել են, ապա վթարի են ենթարկվել՝ բախվելով մի քանի ավտոմեքենաների, հայտնում է Shamshyan.com-ը: Տեղում պարզվել է, որ հունիսի 3-ից՝ ժամը 18:30-ից մինչև հունիսի 4-ի՝ ժամը 09:00-ն ընկած ժամանակատվածում անհայտ անձը օգտվելով ավտոմեքենայի՝ դուռը բաց լինելու և բանալին ավտոմեքենայի սրահում լինելու հանգամանքներից, Խաղաղ Դոնի 5 / 8 հասցեի հարևանությամբ կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենան փախցրել է, որից հետո բախվել է նույն հասցեում կայանված «Honda» մակնիշի ավտոմեքենային, վերջինն էլ բախվել է մեկ այլ «Mercedes»-ի որն էլ տեղաշարժվելով հարվածել է կայանված «Volkswagen» մակնիշի ավտոմեքենային, որից հետո «Mercedes»-ը փախցրած վարորդը այդ ավտոմեքենան վարել է նույն փողոցի 2/1 հասցեի հարևանությամբ, որտեղ էլ բախվել է կայանված «BMW» մակնիշի ավտոմեքենային, վերջինն էլ բախվել է «Hyundai» մակնիշի ավտոմեքենային, իսկ առևանգված «Mercedes»-ը գլխիվայր շրջվել է: SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է տեղի ունեցել ավտոմեքենան փախցնելու և վթարի ենթրակվելու պահը, որը արձանագրվել է տեսախցիկների կողմից:Ավելին19:3605.06.25 -
ՔաղաքականՎահե Գևորգյանը նշանակվել է Թաիլանդում ՀՀ դեսպանՀՀ նախագահի հրամանագրով՝ Թաիլանդի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գևորգյանին, համատեղության կարգով, նշանակել Թաիլանդի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պեկին)»,-ասվում է հրամանագրում:Ավելին19:3005.06.25 -
ՔաղաքականԱդրբեջանի կրակոցները լռեցնելու երաշխիք չկա, գերիների հարցով ուրախ լուրեր չկանԱդրբեջանի կրակոցները լռեցնելու երաշխիք չկա, գերիների հարցով ուրախ լուրեր չկանԱվելին19:2305.06.25 -
ՀասարակականՀալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Ford»-ն ու «Lexus»-ը. վերջինը կոտրել է ցուցանակն ու հայտնվել մայթինԱյսօր՝ հունիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Հալաբյան-Արզումյան փողոցների խաչմերուկում՝ դեպի Հրազդանի կիրճ տանող հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 39-ամյա Արամ Շուշանյանի վարած «Ford» մակնիշի և Երևանի բնակիչ 22-ամյա Սմբատ Ա.-ի վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Իսկ բախման հետևանքով «Lexus»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել Երևանի քաղաքապետարանի կողմից տեղադրված անվանական փողոցները ազդարարող ցուցանակն ու հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:Ավելին19:1505.06.25 -
ՄշակույթՎրաստանի մշակույթի նախարարն այցելել է ՄատենադարանՀայաստանում Վրաստանի մշակույթի օրերի կապակցությամբ մեր երկրում գտնվող՝ Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեի գլխավորած պատվիրակությունը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի ուղեկցությամբ այցելել է Մատենադարան Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից: Թինաթին Ռուխաձեն և մյուս հյուրերրը շրջել են Մատենադարանի թանգարանային համալիրում և գիտական մասնաշենքում, ծանոթացել հայկական գրավոր ժառանգության պահպանման համակարգին։ Օտարալեզու ձեռագրերի սրահում Վրաստանի մշակույթի նախարարն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել վրացերեն մատյանների նմուշներին։ Պատվիրակությունը շրջայց է կատարել նաև Մատենադարանբի վերականգնման բաժնում. տնօրեն Արա Խզմալյանը նրանց ծանոթացրել է հին ձեռագրերի վերականգնման և պահպանման գործընթացին։ Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեն բարձր է գնահատել Մատենադարանի գիտացուցադրական գործունեությունը և գրավոր հուշարձանների պահպանման հայկական մշակույթը։ Վրաստանի պատվիրակությունն այցելել է նաև «Մեգերյան կարպետ» ընկերություն՝ ծանոթանալու հայկական գորգագործության արվեստին։Ավելին19:0005.06.25 -
ՀասարակականԽնդիրը կրկնվում է ամեն տարի․ սպառողը պետք է հրաժարվի պաղպաղակի խախտումներով արտադրանքից. Բաբկեն ՊիպոյանՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը սկսել է վերահսկողություն պաղպաղակի արտադրամասերում։ Լաբորատոր փորձաքննության են հանձնվել 12 արտադրամասերից վերցված պաղպաղակի նմուշներ («Թամարա», «Գրանդ Քենդի», «Թամարա և Անի», «Մարտին Սթար», «Արտսվիթ», «Նաիրի Լենդ», «Փինք Բերրի», «Մառնիկ», «Իգիթ», «Աշտարակ Միլկ» ՍՊԸ-ներ, անհատ ձեռնարկատերեր Ազատ Ղազանչյան, Էդուրադ Կարապետյան): «Թամարա» և «Մարտին Սթար» ՍՊԸ-ների պաղպաղակների նմուշներում խախտումներ չեն արձանագրվել, վերը նշված մյուս բոլոր ընկերություններում հայտնաբերվել են։ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը Aysor.am-ի հետ զրույցում մտահոգիչ գնահատեց այս տվյալները։ Ամեն տարի նույն խախտումները. սա շատ վատ է «Հայտնաբերված խախտումները լուրջ են։ Ամեն տարի արձանագրում ենք նույն բանը, և սա արդեն անթույլատրելի է։ Ստուգումները պետք է բերվեն այն արդյունքին, որ հաջորդ տարի խախտումներ չհայտնաբերվեն։ Եթե դարձյալ խախտումներ կան, նշանակում է՝ վերահսկողության գործիքակազմն արդյունավետ չէ», – ասում է Պիպոյանը։ Նրա խոսքով՝ այս իրավիճակում առաջին հերթին տուժում է սպառողը, բայց վնասվում են նաև այն քիչ թվով բարեխիղճ արտադրողները, որոնք փորձում են պահպանել ստանդարտները։ Չփակվող հոսքագծեր և ոչ պատշաճ ախտահանում Մասնագետը բացատրում է, որ խախտումների հիմքում տեխնոլոգիական սխալներն են։ «Արտադրական փուլում հոսքագծերը չեն կանգնեցվում և պատշաճ չեն ախտահանվում։ Շուկայում պահանջարկի աճի պայմաններում արտադրական ծավալները մեծանում են, և արտադրողները երկարաժամկետ ռեժիմով են աշխատում՝ չապահովելով անվտանգ տեխնոլոգիական դադարներ ու ախտահանումներ»։ «Աշխատում ենք՝ ոչ թե ապահովելու անվտանգություն, այլ հաղորդագրություն գրելու համար» Վերահսկող մարմնի աշխատանքը, ըստ Պիպոյանի, հաճախ ձևական բնույթ ունի։ «Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ մենք աշխատում ենք այնքան, ինչքան բավարար է մամուլի հաղորդագրություն գրելու համար, ոչ թե սպառողի անվտանգության ապահովման»։ Նրա կարծիքով՝ պատշաճ վերահսկողությունը պետք է իրականացվի պրոֆեսիոնալ մակարդակով՝ խնդիրը արմատախիլ անելու, ոչ թե շարունակ արձանագրելու համար։ ՍԱՏՄ հաղորդագրությունները՝ որպես ռիսկի հաղորդակցում, ոչ թե հաշվետվություն Բաբկեն Պիպոյանը հիշեցնում է, որ տարիներ առաջ ՍԱՏՄ հաղորդագրությունները շատ ավելի նպատակային էին։ «Դեռևս տարիներ առաջ խախտումներ հայտնաբերելիս հաղորդագրությունները բոլորովին այլ տեսք ունեին. հստակ կար արտադրող, կար արտադրանք, հստակ կար արտադրման օր և հորդոր ու կոչ կար սպառողին՝ ինչ անել։ Այսօրվա հաղորդագրությունները նման են հաշվետվությունների, ոչ թե ռիսկի հաղորդակցման։ Սա շատ վտանգավոր միտում է։ Ցավալի է, բայց փաստ՝ իրենք ռիսկ չեն հաղորդակցում, ուղղակի հաղորդագրություն են տարածում»։ Ի՞նչ պետք է անի սպառողը Մասնագետը հորդորում է՝ «Ստույգ այն արտադրանքները, որոնց անվանումը հրապարակվել է, սպառողը պետք է հրաժարվի դրանցից՝ անկախ սպառման ժամկետից, մինչ անվտանգությունը երաշխավորող հայտարարությունը կլինի»։ Միաժամանակ, վերահսկող մարմինն ունի պարտավորություն կազմակերպել վտանգավոր արտադրանքի հետկանչ շուկայից։Ավելին18:4505.06.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Պատերազմ՝ ստից մի բանի՞ց. Միրզոյանն ուրախ լուրեր չունիՀայլուր 18։30 Պատերազմ՝ ստից մի բանի՞ց. Միրզոյանն ուրախ լուրեր չունիԱվելին18:3005.06.25 -
ՄիջազգայինԱհաբեկիչների հետ ո՞վ է բանակցում. ռուսները նոր թափով են հարձակվում փախչող ուկրաինացիների ուղղությամբԱհաբեկիչների հետ ո՞վ է բանակցում. ռուսները նոր թափով են հարձակվում փախչող ուկրաինացիների ուղղությամբԱվելին18:1505.06.25 -
ՔաղաքականՀայաստանի ու ԱՄՆ-ի հարաբերությունները որևէ երրորդ երկրի դեմ ուղղված չեն․ ՄիրզոյանՀայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների հարաբերությունները որևէ երրորդ երկրի դեմ ուղղված չեն։ ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանն այդ մասին ասել է Ազգային ժողովում՝ անդրադառնալով հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությանն ու դրա հնարավոր ազդեցությանն այլ երկրների հետ հարաբերությունների վրա։ «Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների հարաբերությունները որևէ երրորդ երկրի դեմ ուղղված չեն՝ լինի դա Ռուսաստանը, թե Մադագասկարը։ Եվ մենք այսպիսի հարցեր առաջանալու դեպքում բացատրում ենք բոլոր գործընկերներին՝ այնպես, ինչպես Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները երբեք թույլ չենք տա, որ ուղղված լինեն որևէ այլ երրորդ երկրի դեմ»,-ընդգծել է Միրզոյանը։ Խոսելով Իրանի և ԱՄՆ-ի հարաբերությունների մասին՝ Միրզոյանը շեշտել է, որ Հայաստանը պատրաստ է իր հնարավորություններով նպաստել երկու այլ՝ թեկուզ և հակադիր դիրքորոշում և դիրքավորում ունեցող գործընկերների միջև հարաբերությունների նորմալացմանը։Ավելին18:1005.06.25 -
ԻրավականՎերականգնվել է պետությանը պատճառված 5,5 միլիարդ դրամի վնասըՊաշտոնատար անձանց կողմից իրենց իշխանական և ծառայողական լիազորությունները չարաշահելու և դրա հետևանքով առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու, ինչպես նաև տնտեսվարող ընկերությունների կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարութով կատարված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ տնտեսվարող երկու կազմակերպություններ 2021-2023թթ. խուսափել են հարկային պարտավորությունները պատշաճ կատարելուց, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս: Այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից: Նախաքննության ընթացքում իրականացված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում չկատարված հարկային պարտավորությունների մասով վերականգնվել է պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերով՝ 1.019.681.497 (մեկ միլիարդ տասնինը միլիոն վեց հարյուր ութսունմեկ հազար չորս հարյուր իննսունյոթ) ՀՀ դրամ վնասը, ինչպես նաև արձանագրված խախտումների վերաբերյալ շահութահարկի գծով կատարվել է վնասի նվազեցում՝ 4.524.736.842 (չորս միլիարդ հինգ հարյուր քսանչորս միլիոն յոթ հարյուր երեսունվեց հազար ութ հարյուր քառասուներկու) ՀՀ դրամի չափով: Հիշյալ տնտեսվարող կազմակերպությունների տնօրենները նախաքննության ընթացքում չեն վիճարկել վերոնշյալ փաստերը, ամբողջությամբ վճարել են իրենց հարկային պարտավորությունները: Վերջիններիս նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասով նախատեսված խրախուսական նորմի կիրառման հիմքով կայացվել են հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշումներ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին18:0005.06.25 -
ՔաղաքականՎալենտինա Մատվիենկոն ժամանել է ՀայաստանՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ժամանեց Հայաստանի Հանրապետություն: Այդ մասին սոցցանցում հայտնել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Ըստ Դաշնային խորհրդի պաշտոնական կայքի հաղորդագրության՝ նախատեսված են Վալենտինա Մատվիենկոյի հանդիպումները երկրի ղեկավարության հետ: Մասնավորապես, նախատեսվում է զրույց Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: Մատվիենկոն և Սիմոնյանը կբացեն նաև Ռուսաստանի դաշնային ժողովի և Հայաստանի ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստը: Նույն օրը Վալենտինա Մատվիենկոն կմասնակցի ռուս–հայկական միջտարածաշրջանային 10–րդ ֆորումին:Ավելին17:5505.06.25 -
ՔաղաքականՊատմությունը խստորեն կդատի նրան․ բայց մեր դատաստանը չպետք է սպասի ժամանակի վճռին․ Վարդան Օսկանյան«Արցախահայության հարկադիր տեղահանումից հետո Հայաստանում շատերը փնտրում են պատասխաններ՝ ոմանք՝ վշտից, ոմանք՝ մեղքի զգացումից, իսկ ուրիշներ՝ մոռանալու մոլուցքից մղված։ Նրանց թվում են հարյուրավոր քառասնամյա տղամարդիկ ու կանայք՝ ծնունդով Արցախից, ովքեր այսօր ապրում են որպես փախստականներ Հայաստանում։ Նրանք հինգ տարեկան էին 1990-ականների սկզբին, երբ Հայաստանի ժողովուրդը դուրս եկավ փողոց՝ պահանջելով Արցախի միացումը Հայաստանին։ Նրանք այդ ամենը չեն հիշում, որևէ որոշում չեն կայացրել, որևէ պատասխանատվություն չեն կրել։ Բայց այսօր հենց իրենք են վճարում դրա գինը։Ավելին17:4905.06.25 -
ՔաղաքականԳետը վերջիվերջո Կաթողիկոսի դեմով կտանի Նիկոլի քաղաքական դիակը․ Արգիշտի Կիվիրյան«Գարեգին Երկրորդին ընդամենը պետք ա առանց ծայրահեղությունների գիրկը ընկնելու, պինդ նստել իր տեղում, ու գետը վերջիվերջո իր դեմով կտանի Նիկոլի քաղաքական դիակը…»Ավելին17:4505.06.25 -
ՔաղաքականԻրանի նախագահը կայցելի ՀայաստանՄիրզոյանն այդ մասին ասել է Ազգային ժողովում՝ ՀՀ պետական բյուջեի հաշվետվության քննարկման ժամանակ։Ավելին17:4005.06.25 -
ՀասարակականՎիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն՝ Վանաձորի կենտրոնում. վիրավոր կաԵրեկ՝ հունիսի 4-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ոնեցել Լոռու մարզում: Օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի 80 հասցեի մոտ վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել, որի ժամանակ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոնի ավագ տեսուչ-հերթապահ Պապոյանը, վտանգելով իր կյանքը, հետապնդել է դանակահարողին, սակայն վերջինը կարողացել է խույս տալ հետապնդումից: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև ավագ տեսուչ հերթապահը վերադարձել է դեպքի վայր: Տեղում քրեական, համայնքային ոստիկաններն ու պարեկները հայտաբերել են «Opel» մակնիշի ավտոմեքենա: Որոշ ժամանակ անց «Վանաձոր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Տարոնի բաժին, որ Վանաձորի շտապօգնության հերթապահ խումբը Վարդանանց և Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկից դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու: Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 16:15-ի սահմաններում, նշված փողոցի խաչմերուկում Լոռու մարզի բնակիչներ 19-ամյա Ա. Թ.-ն, ով ավելի շատ հայտնի է «Սաշա» մականվամբ, և 32-ամյա Ա. Ն.-ն վիճաբանել են միմյանց հետ, որի ընթացքում Ա. Թ.-ն մեջքով գետնին ընկած վիճակում դանակով հարվածներ է հասցրել իր վրա ընկած և իրեն նույնպես հարվածներ հասցնող Ա. Ն.-ին: Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ վիճաբանությանը մասնակցություն է ունեցել նաև Վանաձորում հայտնի «Ճուտո» մականվամբ 17-ամյա Ռ. Գ.-ն: Վերջինը, ինչպես նաև վիճաբանության մի քանի մասնակիցներ դեպքի վայրից դիմել են փախուստի: Այս պահին ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքերը, մասնակցիների ինքնությունը պարզելու և նրանց ու հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ հանգամանքներ չենք հայտնում:Ավելին17:3605.06.25 -
ՀասարակականՀայտնի են մի շարք ընկերությունների պաղպաղակների փորձաքննության արդյունքները. խախտումներ կանԱյս մասին հայտնում են Սննդի անվտանգության տեսչական մարմնից՝ հիշեցնելով, որ լաբորատոր փորձաքննության են հանձնվել 12 արտադրամասերից վերցված պաղպաղակի նմուշներ («Թամարա», «Գրանդ Քենդի», «Թամարա և Անի», «Մարտին Սթար», «Արտսվիթ», «Նաիրի Լենդ», «Փինք Բերրի», «Մառնիկ», «Իգիթ», «Աշտարակ Միլկ» ՍՊԸ-ներ, անհատ ձեռնարկատերեր Ազատ Ղազանչյան, Էդուրադ Կարապետյան):Ավելին17:3005.06.25 -
ԱրցախՓաշինյանի ճնշման ներքո Արցախի նախագահի թեկնածու չի առաջադրվել․ Մետաքսե Հակոբյան․ Oragir.NewsՀիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի լիազորությունները 2025 թվականի մայիսի 21-ին ավարտվել են։ Արցախի Սահմանադրությամբ՝ նախագահական ընտրությունները կարող են տեղի ունենալ այդ օրվանից ոչ շուտ, քան 7 օր, և ոչ ուշ, քան 10 օր հետո, սակայն մինչև օրս նախագահ չի ընտրվել։Ավելին17:2405.06.25 -
ՀասարակականՕձերն ակտիվացել են բնակավայրերի մոտ. ահազանգերը շատ ենՕձերն ակտիվացել են բնակավայրերի մոտ. ահազանգերը շատ ենԱվելին17:1505.06.25 -
Տնտեսական2018 թվականից հետո բնակչության շուրջ 40 տոկոսի կյանքը վատացել է, իսկ պետական պարտքը՝ կրկնապատկվել. Թադևոս ԱվետիսյանՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Թադևոս Ավետիսյանն` անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի երեկվա այն հայտարարությանը, որ մարդիկ Հայաստանում հիմա 50 տոկոսով ավելի լավ են ապրում, քան` 2018-ին:Ավելին17:0005.06.25 -
ԻրավականՍոցիալական հարթակներում ձայնը նմանակելով գումար են խնդրում. խարդախության նոր տեսակ (տեսանյութ)Համացանցում շրջանառվում է խարդախության նոր տեսակ, երբ զեղծարարները, արհեստական բանականության միջոցով փոխելով մարդու ձայնը, գումար են խնդրում նրա ընկերներից։ Թիրախավորված են հատկապես Տելեգրամ և Ֆեյսբուք ցանցերը։ Հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։ «Զեղծարարները կարող են ինչպես ձայնային հաղորդագրություններ ուղարկել, այնպես էլ կատարել տեսազանգեր` արհեստական բանականության միջոցով փոխված ոչ միայն ձայնով, այլև տեսքով։ Հարգելի՛ քաղաքացիներ, երբ համացանցային տիրույթում նույնիսկ Ձեզ շատ մտերիմ մարդն է նման հաղորդագրությունների միջոցով գումար խնդրում` անմիջապես ստուգեք, կապ հաստատեք հետը, համոզվեք, որ իսկապես նա է: Իսկ եթե այդուհանդերձ կասկածելի զանգից հետո հավատացել ու գումար եք փոխանցել` անմիջապես զանգահարեք 1-02»։Ավելին16:4505.06.25