Լրահոս

2025-06-05
  • Img default alt hy
    Իրավական
    Քրեակատարողական ծառայության պետը «Սևան» ՔԿՀ-ում ընդունել է ցմահ դատապարտյալներին
    Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը, տեղակալներ Սահակ Գրիգորյանի, Վահե Նանուշյանի, Ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ցողիկ Ալեքսանյանի ուղեկցությամբ, աշխատանքային այց է իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկ։ Այցի հիմնական նպատակն էր հանդիպել ցմահ ազատազրկման դատապարտված անձանց հետ, լսել նրանց՝ պատժի կրման հետ կապված իրավական և անձնական բնույթի խնդիրները։ Ցմահ դատապարտյալները հանդիպման ընթացքում մասնավորապես անդրադարձել են անվտանգային գոտիների փոփոխմանը, խրախուսանքների և տույժերի կիրառմանը, բժշկական ծառայությունների մատուցմանը, ինչպես նաև սննդի որակին, դատապարտյալներին հատկացվող նոր, սեզոնային հանդերձանքին և հիգիենայի պարագաների փաթեթին վերաբերող հարցերին։ Դատապարտյալների հետ տեղում քննարկվել են բարձրացված հարցերի լուծման ընթացակարգերը, տրվել են պարզաբանումներ, ինչպես նաև ներկայացվել են ցմահ ազատազրկման դատապարտված անձանց վերաբերող բարեփոխումների ծրագրերը։
    16:35
    05.06.25
    Ավելին
  • Քաղաքական
    Դժոխքում սպասում են Նիկոլին. արտասովոր ակցիա՝ կառավարության շենքի դիմաց
    Դժոխքում սպասում են Նիկոլին. արտասովոր ակցիա՝ կառավարության շենքի դիմաց
    16:30
    05.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վարչախմբի ղեկավարի արտաբերած ոչ մի թվային տվյալ հավաստի չէ․ Հրայր Կամենդատյան
    «ՀՀ ազգային ժողովում 2024 պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկման ընթացքում վարչախմբի քպ ղեկավարը հայտարարել է, որ եթե, օրինակ, պետական ծառայողները մի ամիս աշխատավարձ, պարգևավճարներ չստանան, ապա տարեցների թոշակները հնարավոր կլինի բարձրացնել ընդամենը 1400 դրամով։ Այսօր հարցազրույցի ընթացքում անդրադարձել եմ այդ աղաղակող ստին եվ նշել, որ դա կատարվում է հանրության տարբեր շերտերի միջև պառակտում սերմանելու նպատակով։ Իմ դիրքորոշումը հենված է թվական տվյալների վրա, մասնավորապես հիմք վերցնենք երեք տվյալ։
    16:15
    05.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 205 մլն դրամը
    ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում է հանցավոր կազմակերպության անդամների կողմից ներդրումային խարդախություններով զբաղվելու, փողերի լվացում կատարելու, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց իրացնելու, ձեռք բերելու և պահելու, ապօրինի գործունեություն իրականացնելու և առանձնապես խոշոր չափերով վնաս պատճառելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պետական բյուջե է վերականգնվել 205 մլն ՀՀ դրամ գումար: Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    16:09
    05.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հայտնաբերվել է թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվող կինը․ խափանման միջոցը՝ կալանք
    Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները, հետախուզվողի թաքնվելու վերաբերյալ ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, հունիսի 3-ին` ժամը 8.30-ին, Երևանի Օրբելի եղբայրների փողոցի մի բնակարանում հայտնաբերել են Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա կնոջ: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից: Հունիսի 2-ից նա հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի իրացնելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։
    16:00
    05.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մոտենում է արյան և թալանի մեջ մինչև գլուխը թաղված այդ սուբեկտի պատասխան տալու պահը․ Միկոյանը՝ Փաշինյանին․ News.am
    Նիկոլ Փաշինյանը, նյարդայնանալով ֆրանսիական մամուլի հրապարակումից, որ ավելի քան 3 մլն եվրո արժողությամբ առանձնատուն է գնել այդ երկրում, կառավարության այսօրվա՝ հունիսի 5-ի նիստում դարձյալ մեղադրանքներ է հնչեցրել ՀՀ երկրորդ նախագահի հասցեին։ NEWS.am-ը ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանին խնդրեց անդրադառնալ Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին։ «Ականատես եղանք ամառային նոպայի հերթական սրացմանը, այս անգամ՝ իրավական շեղվածությամբ: Դրա հետ ամեն ինչ և վաղուց պարզ է: Մոտենում է արյան և թալանի մեջ մինչև գլուխը թաղված այդ սուբեկտի պատասխան տալու պահը, և գնալով պացիենտի հոգին ավելի ու ավելի է բորբոքվելու։ Իր օրոք ԱՆԻՖ-ից անհետացած 65 միլիոն դոլարը, «Հայաստան» համահայկական հիմնադամից ցնդած 100 միլիոն դոլարը, ինչպես նաև այլ ահռելի գումարներ արդեն առարկայանում են տարբեր երկրներում դղյակների տեսքով, իսկ այդ խեղկատակը շարունակում է իր հին ցնորքը կղզիների մասին: Ինքնհառչակ տգետը նույնիսկ չգիտի, որ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական հետապնդման դադարեցումն անձի մեղավորության հիմք չի կարող լինել։ Մեղավորության հիմք է իր պես՝ համաներման միջոցով մի ձև պատժից ազատվելը: Իսկ «Սիլվայի» գործով վաղեմության ժամկետի կիրառման հանգամանքների մասին նախագահ Քոչարյանը մոտակա ասուլիսներից մեկում մանրամասն կխոսի»,- ասաց Բագրատ Միկոյանը։
    15:47
    05.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանը պատրաստ է բանակցություններ սկսել Ադրբեջանի հետ՝ որոշելու համար այդ փաստաթղթի ստորագրման վայրը և օրը․ Միրզոյան
    Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի բնորոշմամբ՝ չնայած այն հանգամանքին, որ Երևանի ու Անկարայի միջև չկան պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ՝ կողմերի միջև ձևավորվել է շատ ակտիվ և գործուն երկխոսություն։ 
    15:40
    05.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ձերբակալվել են Պտղնի համայնքի նախկին ղեկավարն ու ևս 3 անձ
    Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են Կոտայքի մարզի Պտղնի համայնքի նախկին ղեկավար Առաքել Վիրաբյանն ու ևս 3 անձ: Այս մասին 1Lurer.am-ի հարցմանն ի պատասխան հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից: «Նախկին պաշտոնատար անձը մեղադրվում է խարդախության և վատնման եղանակներով առանձնապես խոշոր չափերով հափշտակության, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ: Ձերբակալված մյուս անձինք մեղադրվում են համայնքի նախկին ղեկավարի կողմից վերը նշված առերևույթ հանցանքների կատարմանն օժանդակելու և փողերի լվացման մեջ: Քրեական վարույթն առնչվում է Պտղնի համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական և համայնքային 23 միավոր հողերի հափշտակությանն ու փողերի լվացմանը»,- ասացին կոմիտեից:
    15:36
    05.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 15։30 Էրդողան-Փաշինյան հեռախոսազրույց՝ հակաեկեղեցական սկանդալի թեժ պահին
    Հայլուր 15։30 Էրդողան-Փաշինյան հեռախոսազրույց՝ հակաեկեղեցական սկանդալի թեժ պահին
    15:30
    05.06.25
    Ավելին
  • Միջազգային
    Սովահար Գազայում անհապաղ և մշտական հրադադար հաստատելու ՄԱԿ ԱԽ բանաձևը ԱՄՆ-ը մերժել է
    Սովահար Գազայում անհապաղ և մշտական հրադադար հաստատելու ՄԱԿ ԱԽ բանաձևը ԱՄՆ-ը մերժել է
    15:18
    05.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլ Փաշինյանն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
    Թուրքիայի նախագահը Հայաստանի վարչապետին շնորհավորել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը 2026 թվականի գարնանը Հայաստանում անցկացնելու առիթով։ 
    15:07
    05.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ-ն անհայտ կորստի է մատնել կուսակրոն քահանաների․ Հովհաննես Իշխանյան
    Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը գրել է․ «ՔՊ-ն անհայտ կորստի է մատնել կուսակրոն քահանաների։ Հայր Մկրտիչը 2020թ․ հրահրած պատերազմի անհայտ կորածների ցուցակում է։ Նոյեմբերի 9-ից հետո ՔՊ-ն այնքան էր զբաղված իշխանությունը պահելով, որ անհայտ կորածներին փնտրելու վրա ռեսուրս չէր ծախսում։ Պատերազմից 50 օր անց գտնված Ալբերտ Ստեփանյանի, Սամվել Սամբատովի, Սասուն Պետրոսյանի, Կարեն Ներսիսյանի, Հայկ Հարությունյանի, Գրիշա Գրիգորյանի դիարձումից ստամոսքում կաղին, խոտ ու մասուր են գտել։ Սովից են մահացել ուրեմն, որտև ՔՊ-ն գործ ուներ, իշխանությունը պիտի պահեր, որ Արցախը տա ու էլի զինվորներ սպանի։ Եվ սա էկել ասում ա՝ եկեղեցին մեր հոգին, անհայտ կորած հոգիներին չփնտրած ու չգտած, նրանց վանքերն ու եկեղեցիները ավերման հանձնած։ 1160 անհայտ կորած կա Արցախի հանձնման ահաբեկչությունից»։
    15:00
    05.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Պատմության վերաշարադրումն ու կեղծումը ժամանակակից աշխարհում Ռուսաստանի դիրքերը խաթարելու հիմնական ուղղություններից մեկն է․ Զախարովա
    Արևմուտքի կողմից պատմության վերաշարադրումը ժամանակակից աշխարհում Ռուսաստանի դիրքերը խարխլելու հիմնական ուղղություններից է, և այդ քաղաքականությունը, ի թիվս այլ բաների, ուղղված է երկրին գլոբալ նախագծերի հասանելիությունից զրկելուն, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան։ «Պատմության վերաշարադրումն ու կեղծումը ժամանակակից աշխարհում Ռուսաստանի դիրքերը խաթարելու հիմնական ուղղություններից մեկն է։ Ես նկատի ունեմ այն, ինչի միջով նրանք անցնում են: Դրա վրա հսկայական ռեսուրսներ են նետված։ Աշխատանքները տարվում են բոլոր մակարդակներում՝ սկսած դպրոցական կրթությունից, վերջացրած եմ առաջին դեմքերի հայտարարություններով։ Ամեն ինչ ստորադասված է մեկ ձգտման՝ զրկել մեր երկիրը Պատմական լեգիտիմությունից, ապամարդկայնացնել, սատանայացնել այն, ջնջել Ռուսաստանի ձեռքբերումները համամարդկային «խոզուկ» բանկից, զրկել մեզ գլոբալ նախագծերի հասանելիությունից», - ասել է նա՝ մասնակցելով Դաշնային խորհրդի տեղեկատվական քաղաքականության և ԶԼՄ-ների հետ փոխգործակցության հանձնաժողովի կլոր սեղանին։ Ինչպես նշել է Զախարովան, գործնականում այդ քաղաքականությունն իրականացվում է եվրոպական և համաշխարհային պատմությունից Ռուսաստանի համակարգված և համապարփակ ջնջման միջոցով, ֆիզիկական առումով՝ հուշարձանների ոչնչացման, այն պաշտպանելու քողի տակ պատմությունը վերաշարադրելու գաղափարական կառույցների ստեղծման միջոցով։ Ռուսաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ որոշ արևմտյան երկրներ փորձում են վերաշարադրել պատմությունը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը պարտավոր է ապահովել Հայրենական մեծ պատերազմի մասին ճշմարտության պահպանումը և դիմակայել իր պատմությունը կեղծելու փորձերին։ Պետական ​​քաղաքականության սկզբունքների մասին ՌԴ նախագահի հրամանագրում ասվում է, որ Արևմուտքն օգտագործում է պատմության կեղծումը որպես զենք տեղեկատվական պատերազմում՝ Ռուսաստանի ամբողջականությունը ոչնչացնելու համար։ Նշվում է նաև «պատմական հիշողությունը դեֆորմացնելու և պատմական ճշմարտությունը խեղաթյուրելու» փորձերը, Ռուսաստանի պատմության իրադարձությունների և ժամանակաշրջանների բացասական գնահատականները, Ռուսաստանի Դաշնության մասին կեղծ գաղափարների տարածումը։ Նմանատիպ մեկ այլ մարտահրավեր է այլ երկրների ոչ բարեկամական քաղաքականությունը, որն ուղղված է համաշխարհային քաղաքակրթության զարգացման գործում Ռուսաստանի պատմական ավանդի ժխտմանը կամ նսեմացմանը: Ռուսաստանում ծայրահեղականությանը հակազդելու ռազմավարությունը, որը հրապարակվել է 2024 թվականի դեկտեմբերին, ասվում է, որ մի շարք երկրների քաղաքականությունը՝ կեղծել ԽՍՀՄ-ի դերը Երկրորդ համաշխարհային պատերազմում և նվազեցնել նրա ներդրումը Հաղթանակում, իրական վտանգ է ներկայացնում Ռուսաստանի Դաշնության համար։ Բացի այդ, ռազմավարության համաձայն, Ռուսաստանի Դաշնության համար իրական վտանգ է ներկայացնում մի շարք երկրների՝ նացիզմի գաղափարների վերակենդանացման, ռեւանշիզմի գաղափարների ակտիվացման, նացիստներին փառաբանելու քաղաքականությունը։
    14:55
    05.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ԱԺ նախագահի եղբոր կնոջ հարցը ո՞նց լուծվեց․ ի՞նչ արեցին, էլ կուռուպցիան ո՞նց պիտի վերանա․ սյունեցիները կոռուպցիայի մասին
    Կառավարության՝ կոռուպցիոն բացահայտումների մասին ամպագորգոռ հայտարարություններն  այդպես էլ անհետևանք են մնում,- նկատում են Սյունիքում Marz News-ի թղթակցի հարցախույզի մասնակիցները։
    14:54
    05.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սևանա լճից լրացուցիչ ջրառ չի իրականացվի․ պարզաբանում
    ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն հայտարարություն է տարածել. «Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է․ Ոռոգման նպատակով Սևանա լճից 2025 թվականի ոռոգման շրջանում ջրառի չափաքանակը սահմանել մինչև 131.8 մլն մ3՝ ներառյալ ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված «Գեղարքունիք» ջրօգտագործողների ընկերության 4.3 մլն մ3 ծավալով ջրառը: Այսինքն, օրենքվ նախատեսված առավելագույն ջրառից 38.2 մլն մ3՝-ով պակաս ջրաքանակ։ Լրատվադաշտում որոշումը մեկնաբանվում է որպես ոռոգման նպատակով Սևանա լճից լրացուցիչ ջրառ: Տեղեկացնում ենք, որ համաձայն «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրմանեվ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքի՝ Սևանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն քանակ է սահմանել մինչև 170 մլն մ3` բացառելով սույն չափաքանակից ավելի ջրառի իրականացումը Սևանա լճի բացասական հաշվեկշռի պարագայում»:
    14:45
    05.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ռուբեն Վարդանյանի փաստաբան Աբրահամ Բերմանի մեկնաբանությունը՝ մեղադրական եզրակացության վերաբերյալ
    Ժամանակակից քրեական իրավունքի հիմնարար սկզբունքը կոնկրետ արարքների անհատական պատասխանատվությունն է։ Ադրբեջանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 7-րդ հոդվածի համաձայն, քրեական պատասխանատվության կարող է ենթարվել միայն այն անձը, որը մեղավոր է ճանաչվել հանցանք կատարելու մեջ։ Մեղադրանքը պետք է հիմնված լինի կոնկրետ անհատի գործողությունների և ենթադրյալ հանցավոր արարքների միջև պատճառահետևանքային ուղիղ կապի հաստատման վրա։
    14:35
    05.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Օդի ջերմաստիճանը կբարձրանա
    Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
    14:30
    05.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Որ պահից նիկոլն իր ոտքը դժողք դնի, սատանեքը գլուխները բռնած՝ լեղապատառ աջ ու ձախ են փախնելու․ Գագիկ Ասատրյան
    Ակցիա անողները, երևի, չգիտեն՝ որ պահից նիկոլն իր ոտքը դժողք դնի, սատանեքը գլուխները բռնած՝ լեղապատառ աջ ու ձախ են փախնելու, քանի որ նույնիսկ նրանք նման նեռ տեսած չեն լինի իրենց կյանքում»։
    14:24
    05.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Թմրամիջոցը պետք է իրացվեր սանիտարի միջոցով. ձերբակալվածներ կան
    Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացվել էր թմրամիջոցի իրացման վերաբերյալ տեղեկություն, որն իրացվեց հունիսի 3-ին: Առավոտյան ժամը 9-ին մոտ նախ ձերբակալվեց մարզում գործող հոգեբուժական մի հաստատության սանիտար 64-ամյա տղամարդը: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց փայլաթիթեղի երեք փաթեթ, որոնցից երկուսը լցված էր դեղնականաչավուն, իսկ մեկը` բյուրեղանման զանգվածով: Ըստ տղամարդու` դեղնականաչավուն զանգվածով երկու փաթեթում մարիխուանա է, որն ինքն է պատրաստել` անձնական օգտագործման համար: Քրեական ոստիկանների տեղեկություններով` թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգվածով երրորդ փաթեթը նրան տվել էր Սևան քաղաքի բնակիչ 56-ամյա տղամարդը, և սանիտարն այն պետք է փոխանցեր բուժառուներից մեկին: Իրավապահները ձերբակալել են նաև 56-ամյա տղամարդուն և բուժառուին: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    14:15
    05.06.25
    Ավելին
  • Միջազգային
    Սիրիայում մարդիկ չեն դիմանում ամերիկյան խիստ պատժամիջոցներին
    Սիրիայում մարդիկ չեն դիմանում ամերիկյան խիստ պատժամիջոցներին
    14:00
    05.06.25
    Ավելին