Լրահոս
2025-06-05
-
ՀասարակականՓրկարարները գետից դուրս են բերել ավտոմեքենանՀունիսի 5-ին, ժամը 10:12-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեպար գյուղում ավտոմեքենան արգելափակվել է գետում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Այգեպարի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները գետից դուրս են բերել «UAZ» մակնիշի ավտոմեքենան։Ավելին12:1505.06.25 -
ՄիջազգայինԹրամփը 12 երկրների քաղաքացիների արգելել է մուտքը ԱՄՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 4-ին վերականգնել է իր առաջին նախագահական ժամկետի քաղաքականությունը և հայտարարել, որ 12 երկրների քաղաքացիներին կարգելվի այցելել Միացյալ Նահանգներ, իսկ 7 այլ երկրների քաղաքացիների նկատմամբ մուտքի սահմանափակումներ կմտցվեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։Ավելին12:0505.06.25 -
ՀասարակականԱրտակարգ դեպք՝ Երևանում․ տղամարդը կնոջից խլել է բջջային հեռախոսը, նրան վայր գցել գետնին և հեռացելՄայիսի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ քաղաքացու ձեռքից գողացել են «Samsung» մոդելի բջջային հեռախոս և դիմել փախուստի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի բնակիչ 51-ամյա Անահիտ Կ․-ն ոստիկաններին հայտնել է, որ մայիսի 29-ին՝ ժամը 00։20-ի սահմաններում, Վերին Շենգավիթի հասցեներից մեկում գտնվող իր տանը իր ծանոթ, Արմավիրի մարզի բնակիչ 42-ամյա Եգոր Ս․-ն իր ձեռքից խլել է իրեն պատկանող 70 հազար ՀՀ դրամի արժողությամբ «Samsung A7» մոդելի բջջային հեռախոսը, որից հետո նրան հետապնդել է մինչև տան բակ, որտեղ փորձել է նրա ձեռքից վերցնել բջջային հեռախոսը, որի ժամանակ Եգոր Ս․-ն հրել է իրեն և վայր գցելով գետնին՝ բջջային հեռախոսի հետ միասին դիմել է փախուստի՝ իրեն պատճառելով ֆիզիկական ցավ և գույքային վնաս։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Եգոր Ս․-ն ներկայացել է ոստիկանության Շենգավիթի բաժին, ում մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է Անահիտ Կ․-ին պատկանող նշված բջջային հեռախոսը։ Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Եգոր Ս․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին։Ավելին12:0005.06.25 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 05.06.2025Մամուլի տեսություն 05.06.2025Ավելին11:5705.06.25 -
ԻրավականԿալանավորվել է էլեկտրական ծխախոտների խանութ-սրահի մասնաճյուղերից գողություն կատարած անձը«Ա.Ա.-ն էլեկտրական ծխախոտների վաճառքով զբաղվող խանութ-սրահի մասնաճյուղերից գողացել է առանձնապես խոշոր չափերով՝ 4 մլն ՀՀ դրամից ավելի էլեկտրական և այլ ծխախոտներ։Ավելին11:4505.06.25 -
Քաղաքական«Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանը կլուծարվիԿառավարությունը որոշել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան» պետական հիմնարկը միացման ձևով վերակազմակերպել՝ միացնելով «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը։ Որոշման արդյունքում կստեղծվի «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան» մասնաճյուղ: Նշվում է նաև, որ «Հաղթանակ» զբոսայգու տարածքում գտնվող հուշարձանը կամրացվի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը: Նշենք, որ թանգարանը հիմնականում արտացոլում է 2 թեմա` Հայ ժողովրդի մասնակցությունը 2-րդ համաշխարհային պատերազմին Արցախյան ազատագրական պատերազմ 1-ին հարկի ցուցադրությունը նվիրված է Երկրորդ համաշխարհային պատերազմին հայ ժողովրդի մասնակցությանը։ Ներկայացված են հայկական 6 դիվիզիաների, աչքի ընկած մարտիկների գործունեությունը։ Առանձին ցուցադրություններում ներկայացված են հայ մարշալների (Հովհաննես Բաղրամյան, Իվան Իսակով (Հովհաննես Տեր-Իսահակյան), Համազասպ Բաբաջանյան, Սերգեյ Խուդյակով (Արմենակ Խանփերյանց)) և գեներալների գործունեությանը։ 2-րդ հարկի ցուցադրությունը նվիրված է Արցախյան ազատագրական պատերազմին, ներկայացված են ՀՀ ազգային հերոսների և Արցախի հերոսների, ՀՀ ԶՈւ զորատեսակների, տարբեր ռազմական գործողություններին մասնակցած ազատամարտիկների գործունեությունը, Արցախի հին մայրաքաղաք Շուշիի ազատագրման դիորաման։ 3-րդ հարկում հանդիսությունների դահլիճն է։ Թանգարանի օրգանական շարունակությունն է հարակից տարածքում գտնվող Անհայտ զինվորի գերեզմանը, Հերոսների, Մարշալ Բաղրամյանի, ռուս սահմանապահների ծառուղիները, զինատեսակների բացօթյա ցուցադրությունը։Ավելին11:3005.06.25 -
ՀասարակականԱմառային զորակոչի ընթացքում քաղաքացիների իրավունքների հետ կապված հարցերը՝ ՄԻՊ ուշադրության ներքոՄարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեղեկացնում է՝ Ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների իրավունքների հետ կապված հարցերը շարունակում են գտնվել Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո։ ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ զորակոչին առնչվող հարցերով Պաշտպանի աջակցությունը կարող եք ստանալ՝ զանգարահելով թեժ գծի 116 հեռախոսահամարով, իսկ ոչ աշխատանքային օրերին և ժամերին՝ 096-116-100 հեռախոսահամարով։ Պաշտպանին կարող եք դիմել նաև՝ այցելելով Պաշտպանի աշխատակազմ՝ ք․ Երևան, Պուշկին 56Ա, ինչպես նաև էլեկտրոնային եղանակով՝ [email protected]։Ավելին11:2505.06.25 -
ՀասարակականՈրոշ հասցեներում գազ չի լինելուԸնկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը:Ավելին11:2005.06.25 -
Մամուլի տեսությունՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների վերաբերյալ. «Ժողովուրդ»Թեև պաշտոնական հաստատում կամ մեկնաբանություն այս տեղեկության վերաբերյալ առայժմ չկա, «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը երեկ փորձել է մեկնաբանություն ստանալ ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանից։ Սակայն վերջինս չի արձագանքել հարցին։Ավելին11:1505.06.25 -
Մամուլի տեսությունԱրարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում․ «Ժողովուրդ»ՔՊ-ական մեր աղբյուրները փոխանցում են, որ Միրզոյանը իրենց թիմի միակ անդամներից է, որ քիչ շփում ունի թիմի հետ ու կարելի է ասել սա հնարավորություններից մեկն է նրան հարցեր ուղղելու: ՔՊ-ականները մեզ պատմում են, որ Միրզոյանը մի կողմ է քաշվել, սկանդալային միջադեպերից թիմին չի պաշտպանում, այլ միայն իր աշխատանքով է զբղված:Ավելին11:1005.06.25 -
ԻրավականԱվարտվել է ամուսիններին թրաֆիքինգի ենթարկելու դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է ամուսիններին թրաֆիքինգի ենթարկելու դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը, հայտնում են ՔԿ-ից։ «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Կոտայքի մարզի անասնաֆերմաներից մեկի անասնապահն իր մոտ աշխատանքի անցած ամուսիններին չի վճարել կատարված աշխատանքի դիմաց, նրանց նկատմամբ գործադրել է բռնություն, ինչի հետևանքով սպառնալիքների պայմաններում ամուսիններից մեկը դիմել է փախուստի: Անասնապահը շարունակել է անօգնական վիճակում գտնվող, հոգեկան վիճակով պայմանավորված իր արարքի բնույթն ու նշանակությունը մասամբ գիտակցող և ղեկավարող, իրեն թրաֆիքինգի ենթարկելն ամբողջությամբ չհասկացող և չգիտակցող ամուսիններից մեկին ենթարկել շահագործման: Մասնավորապես՝ բացի անասնաֆերմայի աշխատանքներից, անասնապահն ամուսիններից մեկին պարտադրել է կատարել հավելյալ աշխատանքներ, ինչն ուղեկցվել է վերջինիս նկատմամբ պարբերաբար բռնության գործադրմամբ կամ դրա սպառնալիքներով: Շուրջ 4 ամիսների ընթացքում կատարված աշխատանքների դիմաց ամուսիններից մեկին վճարվել է 5000 դրամ: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ անասնապահը բութ գործիքների ներգործությամբ բռնություն է գործադրել ամուսիններից մեկի նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Արդյունքում, վերջինս դիմել է փախուստի: Անասնապահի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով (մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը) և 189-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երեխայի կամ անօգնական վիճակում գտնվողի թրաֆիքինգը կամ շահագործումը)։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,-հայտնում են ՔԿ-ից։Ավելին11:0505.06.25 -
Մամուլի տեսությունԱրփինե Սարգսյանն իրեն շրջապատել է ախրանայով․ «Հրապարակ»Եթե ներքին գործերի նախկին նախարար Վահե Ղազարյանը բարդույթ ուներ բանավոր խոսքի եւ խորհրդարանի հանձնաժողովներում պետական բյուջեի կամ դրանց կատարողականի քննարկումներին չէր մասնակցում, որ խուսափեր սուր հարցադրումներից եւ պատասխաններից, ապա ներկայիս նախարար Արփինե Սարգսյանն էլ, ըստ ամենայնի, իր անվտանգության հարցով է խիստ մտահոգ։Ավելին11:0005.06.25 -
ՀասարակականԱրագածոտնի մարզում «Ford Transit»-ը բախվել է երկաթբետոնե արգելապատնեշներին և բռնկվել․ մանրամասներԱյսօր՝ հունիսի 5-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 37-ամյա Կարեն Խ-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 28 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհին տեղադրված երկաթե արգելապատնեշներին, ապա բետոնե պաշտպանիչ քարերին և բռնկվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Վարորդը կարողացել է ժամանակին դուրս գալ ավտոմեքենայից, որում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան շահագործվում էր ծաղիկներ տեղափոխելու համար:Ավելին10:5005.06.25 -
ՄիջազգայինՍրվում են ռուս-ադրբեջանական հարաբերությունները. Ալիևը թռչկոտում է բրիտանական թևերո՞վՍրվում են ռուս-ադրբեջանական հարաբերությունները. Ալիևը թռչկոտում է բրիտանական թևերո՞վԱվելին10:4505.06.25 -
Մամուլի տեսությունՔննարկումը բավական թեժ է եղել․ «Փաստ»Երբ Նիկոլ Փաշինյանի կողմից հերթական անգամ հարձակման ենթարկվեց Հայ առաքելական եկեղեցին, ու հայտարարվեց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունենալու Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, շատերը կարծիք էին հայտնում, որ Մայր Աթոռը պետք է արմատական մոտեցում ցուցաբերի. ոմանք կարծում էին, որ պետք է նզովվեն Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները, որոնք պատերազմ են հայտարարել ՀԱԵ-ին, ոմանք կարծում էին, որ եկեղեցու «զանգերը պետք է հնչեցնել», ոմանք վստահ էին, որ Եկեղեցին պետք է առաջնորդի համաժողովրդական շարժում՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ու իր իշխանության:Ավելին10:3005.06.25 -
Մամուլի տեսությունԶարուհի Փոստանջյանը դատի է տվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին․ «Հրապարակ»Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Երեւանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանին տուգանել է 200 հազար դրամով՝ 2024 թ. հայտարարագրում ամուսնու եւ երեխաների տվյալները չլրացնելու համար։Ավելին10:2505.06.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։Ավելին10:1505.06.25 -
Մամուլի տեսությունԿյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի զգում․ «Փաստ»Նիկոլ Փաշինյանը երեկ գնացել էր ԱԺ, որպեսզի հերթական առիթն օգտագործի ու ինքնագովազդով զբաղվի, ձեռքի հետ էլ ներկայացնի բյուջեի կատարման հաշվետվությունը: Ու ինքնագովազի մրցույթում նորանոր ռեկորդներ սահմանեց, բնականաբար: Նրա ասելով՝ երկիրը աներևակայելի տնտեսական սրընթաց թռիչքի մեջ է: Բյուջեի մուտքերը ռեկորդային ցուցանիշների են հասել, աշխատավարձերը կրկնապատկվել են, մարդկանց կյանքը վերջին տարիներին մի այլ կարգի լավացել է, մի խոսքով՝ մի դրախտ, մի հրաշք վիճակ:Ավելին10:1005.06.25 -
ՀասարակականԱշտարակի մայրուղում «Ֆորդ տրանզիտ»-ը այրվել է․ առկա է բալոնների պայթելու վտանգԱվտոմեքենաներին թույլ չեն տալիս առաջ շարժվել, քանի որ առկա է բալոնների պայթելու վտանգ, ինչի հետևանքով առաջացել է խցանում։Ավելին10:0705.06.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին10:0005.06.25