Լրահոս
2025-06-28
-
ՀայլուրՀայլուր 20։30 Սկանդալ՝ Ադրբեջանի հետ սահմանին և ամոթ՝ Հայաստանում. Փաշինյանի ապաշխարանքըՀայլուր 20։30 Սկանդալ՝ Ադրբեջանի հետ սահմանին և ամոթ՝ Հայաստանում. Փաշինյանի ապաշխարանքըԱվելին20:3028.06.25 -
ՔաղաքականՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Թուրքիայում էԱնդրադարձ է կատարվել ավտոմոբիլային, երկաթուղային, օդային տրանսպորտի ոլորտներում փոխգործակցությանը, օրենսդրական կարգավորումներին։Ավելին20:1528.06.25 -
ՔաղաքականՓրկեք էս երկիրը էս խելագարից. Միքայել Սրբազանի կալանավորման որոշումը փաստաբանները կբողոքարկենՓրկեք էս երկիրը էս խելագարից. Միքայել Սրբազանի կալանավորման որոշումը փաստաբանները կբողոքարկենԱվելին20:0028.06.25 -
ՀասարակականԳազ չի լինելու․ հասցեներԸնկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:Ավելին19:4528.06.25 -
Աշխարհ6.1 մագնիտուդով երկրաշարժ՝ Ֆիլիպինների ափերի մոտԸստ կենտրոնի տվյալների՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է մոտ 679,000 բնակչություն ունեցող Գեներալ Սանտոս քաղաքից (Մինդանաո կղզի) 138 կմ արևելք։Ավելին19:3028.06.25 -
ՀասարակականՀիվանդագին մտքերով չհաջողված երիտասարդ կամ մի ֆեյք վարդապետ՝ Հանրայինի եթերումՀիվանդագին մտքերով չհաջողված երիտասարդ կամ մի ֆեյք վարդապետ՝ Հանրայինի եթերումԱվելին19:1528.06.25 -
ՍպորտԿյանքից հեռացել է գրոսմայստեր, օլիմպիական հավաքականի մարզիչ Տիգրան ՆալբանդյանըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 50 տարեկանում կյանքից հեռացել է գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի ավագ մարզիչ, 2006 և 2008 թվականներին Շախմատի համաշխարհային օլիմպիադաների՝ Հայաստանի չեմպիոնական թիմի մարզիչ Տիգրան Նալբանդյանը, այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 29-ին՝ ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում: ԿԳՄՍ նախարարությունն իր վշտակցությունն է հայտնում Տիգրան Նալբանդյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և մարզաշխարհի ներկայացուցիչներին»,-ասված է հաղորդագրության մեջ։Ավելին19:0028.06.25 -
ԻրավականՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանին տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան. Sputnik ԱրմենիաՆշենք, որ այսօր առավոտյան Սրբազանը 2 ամսով կալանավորվեց։ Սահմանափակվել են նաև շփումները՝ բացառությամբ մերձավոր ազգականների ու փաստաբանների հետ։Ավելին18:4528.06.25 -
ՔաղաքականԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության և համագործակցության զարգացմանն ուղղված աշխատանքները։ Արարատ Միրզոյանը և Ռաշիդ Մերեդովը մտքեր են փոխանակել բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի շուրջ»,-ասված է հաղորդագրության մեջ։Ավելին18:3428.06.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Տագնապ ու նոր հարձակման սպասում՝ Էջմիածնում. մարդիկ կպաշտպանեն Մայր ԱթոռըՀայլուր 18։30 Տագնապ ու նոր հարձակման սպասում՝ Էջմիածնում. մարդիկ կպաշտպանեն Մայր ԱթոռըԱվելին18:3028.06.25 -
ՏարածաշրջանԹեհրանում հրաժեշտ են տալիս Իսրայելի հարձակման հետևանքով զոհված բարձրաստիճան զինվորականներին ու գիտնականներինԼրատվականի փոխանցմամբ՝ արարողությունն անցկացվում է երկրի մայրաքաղաք Թեհրանի կենտրոնական Էնղելաբ հրապարակում, որտեղ հարյուր հազարավոր մարդիկ հավաքվել են՝ սգալու իսրայելական հարձակումների զոհ դարձած հայրենակիցներին։Ավելին18:2328.06.25 -
Հասարակական«Արևիկ առողջարան»-ի տնօրենը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել 74-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՀունիսի 25-ին վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։20-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 49-ամյա Արտակ Խ․-ն իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Նալբանդյան փողոցի թիվ 61 շենքի դիմաց հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել Գեղարքունիքի մարզի բնակիչ 74-ամյա Նազիկ Խ․-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել «Սևան» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Գ․ Շամշյանի տեղեկություններով Արտակ Խ․-ն «Արևիկ առողջարան» ՍՊԸ տնօրենն է։Ավելին18:1528.06.25 -
ՀայաստանՈղորմելի եք դուք ամենքդ՝ վերից վար․ Հայր ԱսողիկՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ Կարապետյանը Ֆեյսբուքում գրում է․ «Սուրբ Էջմիածնի միաբանությունից վտարված, կարգալույծ եղած մի ապիկար բերվել է Հանրային հեռուստաընկերություն՝ նմանն իրեն նմանին է ձգում… Ապիկարներն իրենց անօրենությունների ու պղծությունների իբրև «արդարացում» բերել խոսեցնում են մեկին, որին բոլորս քաջ ճանաչում ենք և գիտենք ինչու է վտարվել Սուրբ Էջմիածնից: Մինչ օրս խնայել ենք այս նվաստ հոգուն՝ չբարձրաձայնելով իրականությունը: Եվ հիմա հանդգնությունն ունի դեռ խոսելու…Ավելին18:0028.06.25 -
ՏարածաշրջանԱդրբեջանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել ՌԴ դեսպանության ժամանակավոր հավատարմատարինՊատճառը Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության կողմից ադրբեջանցի Սաֆարովների ընտանիքին պատկանող տներում իրականացված ստուգումներն են, որոնց արդյունքում ձերբակալվել է 13 մարդ: Ըստ տեղեկությունների՝ երկուսը ազատ են արձակվել, ևս երկուսը՝ Հուսեյն Սաֆարովը (Ադրբեջանի քաղաքացի) և Զիյադդին Սաֆարովը (Ռուսաստանի քաղաքացի) ձերբակալվել են: Ընտանիքի մեկ անդամ գտնվում է ծանր վիճակում։Ավելին17:4528.06.25 -
ԱրցախՄեր լիակատար աջակցությունն ենք հայտնում պատգամավոր Դավիթ Գալստյանին․ հայտարարությունԴավիթ Գալստյանը երկար տարիներ իր գործունեությունն իրականացրել է բացառապես Արցախի Հանրապետության օրենսդիր մարմնի շրջանակում՝ հետևողականորեն պաշտպանելով արցախցիների շահերը և գործելով ի նպաստ հայ ժողովրդի հավաքական շահերի։Ավելին17:3028.06.25 -
ՔաղաքականՀեթումյան-Աջապահյան երախտավոր տոհմի արժանի հետնորդին ինչո՞վ և ինչպե՞ս եք պատժելու, նա այդ ամեն ինչից վեր է․ Ռուբեն ՄելքոնյանՈրպես ասվածի ապացույց` Միքայել Սրբազանը, ըստ փաստաբանների, դատական նիստին հայտարարել է. «Եթե կալանավորեք, էլի շնորհակալ եմ Աստծուն, որովհետև փորձության միջով եմ անցնում»:Ավելին17:1528.06.25 -
Արտաքին քաղաքականությունՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահը ԵՄ հատուկ ներկայացուցչին Էջմիածին այցելելու կոչ է արելՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակը ներկայացնում է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը նամակը՝ ուղղված ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասին՝ վերջինիս Հայաստան այցի նախօրեին։ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի և Եվրոպայի տարածքում գործող մեր 14 մասնաճյուղերի անունից Ձեզ ենք դիմում խոր մտահոգությամբ՝ Հայաստանի Հանրապետություն Ձեր առաջիկա պաշտոնական այցի համատեքստում։ Ձեր այցը տեղի է ունենում հայ ժողովրդի և նրա ժողովրդավարական ապագայի համար վճռորոշ ժամանակահատվածում։ Ինչպես, տեղյակ եք, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ ծավալվող իրադարձությունները, որի կենտրոնը գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, արագորեն վերածվում են ոչ միայն ներքին ինստիտուցիոնալ ճգնաժամի, այլև՝ Հայաստանի ժողովրդավարական դիմակայունության և սահմանադրական հավասարակշռության ավելի լայն խնդրի։ Վերջին օրերին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել է նախադեպը չունեցող արշավ ընդդեմ Հայ Առաքելական Եկեղեցու, ներառյալ՝ հրապարակային հարձակողական ու հաճախ անպարկեշտ խոսույթը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի՝ Հայ Եկեղեցու հոգևոր առաջնորդի հասցեին, ինչպես նաև արժեզրկող մեղադրանքներ։ Այդ ամենին հետևել են բարձրաստիճան հոգևորականների, այդ թվում՝ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի կալանքները և սպառնալիքները՝ ուժով միջամտելու Եկեղեցու ներքին կյանքին։ Այսօր առավոտյան անվտանգության ուժերը փորձել են ներխուժել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, և իրավիճակը Հայաստանում ներկայումս ծայրահեղ լարված է։ Բարդ ու մտահոգիչ է նաև կառավարության այն միտումը, որով երկրի ներսում ցանկացած ընդդիմախոսության պիտակվում է որպես «պրոռուսական»՝ անկախ անձի իրական դիրքորոշումից։ Վարչապետ Փաշինյանի այս գործելաոճը, որը ներկայացվում է իբրև հակառուսական քաղաքականություն, իրականում խիստ մոլորեցնող է։ Այն խաթարում է քաղաքական բազմազանությունը, խեղդում խոսքի ազատությունը և ճնշում է Հայաստանում ժողովրդավարական դաշտը, որն արդեն իսկ բավական խոցելի է։ Սա մի ժամանակահատված է, որն առանցքային նշանակություն ունի Եվրոպական Միության համար։ ԵՄ-ի հեղինակությունը որպես ժողովրդավարական գործընկեր դրվում է կշեռքի վրա։ Եթե Հայաստանը ձգտում է կառուցել կայուն, համապարփակ և ժողովրդավարական ապագա՝ ԵՄ-ի հետ սերտ համագործակցության տեսլականի համաձայն, ապա անհրաժեշտ է պաշտպանել, ոչ թե հանուն ժամանակավոր քաղաքական նպատակների զոհաբերել քաղաքական բազմակարծությունը, խոսքի ազատությունն ու ինստիտուցիոնալ հավասարակշռությունը։ Ուստի՝ խնդրում ենք Ձեզ այցելել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, հանդիպել ինչպես Ազգային ժողովում ներկայացված ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարների, այնպես էլ քաղաքացիական հասարակության անկախ ներկայացուցիչների հետ։ Այդ քայլը կլինի հզոր ազդակ, որ ժողովրդավարությունը չի կարող սահմանափակվել մեկ ձայնով, որ Եվրոպական Միությունը կանգնած է ժողովրդավարական արժեքների պաշտպանության կողքին՝ ոչ միայն խոսքով, այլև գործով, և որ իրավապահ մարմինները պետք է ծառայեն ու պաշտպանեն քաղաքացիներին, այլ ոչ թե սպասարկեն մեկ անհատի կամքը՝ նույնիսկ եթե նա երկրի վարչապետն է։ Իրավունքի գերակայությունը, խոսքի ազատությունն ու մարդու իրավունքները պետք է միշտ հաղթանակեն։ Մենք Ձեր տրամադրության տակ ենք ցանկացած աջակցություն տրամադրելու հարցում, որը Դուք անհրաժեշտ կհամարեք։ Շնորհակալություն ժողովրդավարական արժեքներին և Հայաստանի ժողովրդի հետ ԵՄ գործընկերության խորացմանը Ձեր շարունակական նվիրվածության համար։Ավելին17:0028.06.25 -
ՄիջազգայինԻրան-Իսրայել պատերազմից փախած մարդկանց տառապանքն ու հույսերը. ռեպորտաժ՝ հայ-իրանական սահմանիցԻրան-Իսրայել պատերազմից փախած մարդկանց տառապանքն ու հույսերը. ռեպորտաժ՝ հայ-իրանական սահմանիցԱվելին16:4528.06.25 -
ՀայաստանՄիքայել արքեպիսկոպոսի դեմ ձեռնարկված քայլերը ոչ այլ ինչ են, քան դասական իմաստով՝ քաղաքական հետապնդում. Մայր ԱթոռՄայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է հունիսի 28-ին Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առնչությամբ դատարանի կայացրած կալանավորման և ազատազրկման որոշումը, որն ուղղակի հետևանքն էր վարչապետի և իշխանության բարձրաստիճան մյուս պաշտոնյաների եկեղեցահալած քաղաքականության և եկեղեցականների դեմ թշնամանքի ու ատելության խոսքիԱվելին16:3028.06.25 -
ՔաղաքականՊեկինը պատրաստ է աշխատել Հայաստանի հետ՝ խորացնելու երկկողմ համագործակցությունը. մանրամասներ Միրզոյան-Յի հանդիպումից«Երկու երկրները միշտ հարգել և վստահել են միմյանց՝ պահպանելով երկկողմ համագործակցության զարգացման թափը։ Չինաստանը պատրաստ է աշխատել Հայաստանի հետ՝ բարեկամությունը ժառանգելու, փոխադարձ վստահությունն ամրապնդելու, համագործակցությունը խորացնելու, երկու երկրների զարգացմանն ու վերածննդին նպաստելու և երկու երկրների ժողովուրդների համար ավելի շատ օգուտներ ստեղծելու համար: Աշխարհը գտնվում է գլոբալացման դարաշրջանում, «գլոբալ Հարավը» համատեղ բարձրանում է, ճամբարային առճակատումը լիովին հնացած է, և միջազգային լանդշաֆտն, ի վերջո, կանցնի բազմաբևեռացման»,-ասված է հաղորդագրության մեջ։Ավելին16:1528.06.25