Լրահոս
2025-06-28
-
ՀայաստանՈղորմելի եք դուք ամենքդ՝ վերից վար․ Հայր ԱսողիկՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ Կարապետյանը Ֆեյսբուքում գրում է․ «Սուրբ Էջմիածնի միաբանությունից վտարված, կարգալույծ եղած մի ապիկար բերվել է Հանրային հեռուստաընկերություն՝ նմանն իրեն նմանին է ձգում… Ապիկարներն իրենց անօրենությունների ու պղծությունների իբրև «արդարացում» բերել խոսեցնում են մեկին, որին բոլորս քաջ ճանաչում ենք և գիտենք ինչու է վտարվել Սուրբ Էջմիածնից: Մինչ օրս խնայել ենք այս նվաստ հոգուն՝ չբարձրաձայնելով իրականությունը: Եվ հիմա հանդգնությունն ունի դեռ խոսելու…Ավելին18:0028.06.25 -
ՏարածաշրջանԱդրբեջանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել ՌԴ դեսպանության ժամանակավոր հավատարմատարինՊատճառը Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության կողմից ադրբեջանցի Սաֆարովների ընտանիքին պատկանող տներում իրականացված ստուգումներն են, որոնց արդյունքում ձերբակալվել է 13 մարդ: Ըստ տեղեկությունների՝ երկուսը ազատ են արձակվել, ևս երկուսը՝ Հուսեյն Սաֆարովը (Ադրբեջանի քաղաքացի) և Զիյադդին Սաֆարովը (Ռուսաստանի քաղաքացի) ձերբակալվել են: Ընտանիքի մեկ անդամ գտնվում է ծանր վիճակում։Ավելին17:4528.06.25 -
ԱրցախՄեր լիակատար աջակցությունն ենք հայտնում պատգամավոր Դավիթ Գալստյանին․ հայտարարությունԴավիթ Գալստյանը երկար տարիներ իր գործունեությունն իրականացրել է բացառապես Արցախի Հանրապետության օրենսդիր մարմնի շրջանակում՝ հետևողականորեն պաշտպանելով արցախցիների շահերը և գործելով ի նպաստ հայ ժողովրդի հավաքական շահերի։Ավելին17:3028.06.25 -
ՔաղաքականՀեթումյան-Աջապահյան երախտավոր տոհմի արժանի հետնորդին ինչո՞վ և ինչպե՞ս եք պատժելու, նա այդ ամեն ինչից վեր է․ Ռուբեն ՄելքոնյանՈրպես ասվածի ապացույց` Միքայել Սրբազանը, ըստ փաստաբանների, դատական նիստին հայտարարել է. «Եթե կալանավորեք, էլի շնորհակալ եմ Աստծուն, որովհետև փորձության միջով եմ անցնում»:Ավելին17:1528.06.25 -
Արտաքին քաղաքականությունՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահը ԵՄ հատուկ ներկայացուցչին Էջմիածին այցելելու կոչ է արելՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակը ներկայացնում է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը նամակը՝ ուղղված ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասին՝ վերջինիս Հայաստան այցի նախօրեին։ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի և Եվրոպայի տարածքում գործող մեր 14 մասնաճյուղերի անունից Ձեզ ենք դիմում խոր մտահոգությամբ՝ Հայաստանի Հանրապետություն Ձեր առաջիկա պաշտոնական այցի համատեքստում։ Ձեր այցը տեղի է ունենում հայ ժողովրդի և նրա ժողովրդավարական ապագայի համար վճռորոշ ժամանակահատվածում։ Ինչպես, տեղյակ եք, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ ծավալվող իրադարձությունները, որի կենտրոնը գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, արագորեն վերածվում են ոչ միայն ներքին ինստիտուցիոնալ ճգնաժամի, այլև՝ Հայաստանի ժողովրդավարական դիմակայունության և սահմանադրական հավասարակշռության ավելի լայն խնդրի։ Վերջին օրերին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել է նախադեպը չունեցող արշավ ընդդեմ Հայ Առաքելական Եկեղեցու, ներառյալ՝ հրապարակային հարձակողական ու հաճախ անպարկեշտ խոսույթը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի՝ Հայ Եկեղեցու հոգևոր առաջնորդի հասցեին, ինչպես նաև արժեզրկող մեղադրանքներ։ Այդ ամենին հետևել են բարձրաստիճան հոգևորականների, այդ թվում՝ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի կալանքները և սպառնալիքները՝ ուժով միջամտելու Եկեղեցու ներքին կյանքին։ Այսօր առավոտյան անվտանգության ուժերը փորձել են ներխուժել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, և իրավիճակը Հայաստանում ներկայումս ծայրահեղ լարված է։ Բարդ ու մտահոգիչ է նաև կառավարության այն միտումը, որով երկրի ներսում ցանկացած ընդդիմախոսության պիտակվում է որպես «պրոռուսական»՝ անկախ անձի իրական դիրքորոշումից։ Վարչապետ Փաշինյանի այս գործելաոճը, որը ներկայացվում է իբրև հակառուսական քաղաքականություն, իրականում խիստ մոլորեցնող է։ Այն խաթարում է քաղաքական բազմազանությունը, խեղդում խոսքի ազատությունը և ճնշում է Հայաստանում ժողովրդավարական դաշտը, որն արդեն իսկ բավական խոցելի է։ Սա մի ժամանակահատված է, որն առանցքային նշանակություն ունի Եվրոպական Միության համար։ ԵՄ-ի հեղինակությունը որպես ժողովրդավարական գործընկեր դրվում է կշեռքի վրա։ Եթե Հայաստանը ձգտում է կառուցել կայուն, համապարփակ և ժողովրդավարական ապագա՝ ԵՄ-ի հետ սերտ համագործակցության տեսլականի համաձայն, ապա անհրաժեշտ է պաշտպանել, ոչ թե հանուն ժամանակավոր քաղաքական նպատակների զոհաբերել քաղաքական բազմակարծությունը, խոսքի ազատությունն ու ինստիտուցիոնալ հավասարակշռությունը։ Ուստի՝ խնդրում ենք Ձեզ այցելել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, հանդիպել ինչպես Ազգային ժողովում ներկայացված ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարների, այնպես էլ քաղաքացիական հասարակության անկախ ներկայացուցիչների հետ։ Այդ քայլը կլինի հզոր ազդակ, որ ժողովրդավարությունը չի կարող սահմանափակվել մեկ ձայնով, որ Եվրոպական Միությունը կանգնած է ժողովրդավարական արժեքների պաշտպանության կողքին՝ ոչ միայն խոսքով, այլև գործով, և որ իրավապահ մարմինները պետք է ծառայեն ու պաշտպանեն քաղաքացիներին, այլ ոչ թե սպասարկեն մեկ անհատի կամքը՝ նույնիսկ եթե նա երկրի վարչապետն է։ Իրավունքի գերակայությունը, խոսքի ազատությունն ու մարդու իրավունքները պետք է միշտ հաղթանակեն։ Մենք Ձեր տրամադրության տակ ենք ցանկացած աջակցություն տրամադրելու հարցում, որը Դուք անհրաժեշտ կհամարեք։ Շնորհակալություն ժողովրդավարական արժեքներին և Հայաստանի ժողովրդի հետ ԵՄ գործընկերության խորացմանը Ձեր շարունակական նվիրվածության համար։Ավելին17:0028.06.25 -
ՄիջազգայինԻրան-Իսրայել պատերազմից փախած մարդկանց տառապանքն ու հույսերը. ռեպորտաժ՝ հայ-իրանական սահմանիցԻրան-Իսրայել պատերազմից փախած մարդկանց տառապանքն ու հույսերը. ռեպորտաժ՝ հայ-իրանական սահմանիցԱվելին16:4528.06.25 -
ՀայաստանՄիքայել արքեպիսկոպոսի դեմ ձեռնարկված քայլերը ոչ այլ ինչ են, քան դասական իմաստով՝ քաղաքական հետապնդում. Մայր ԱթոռՄայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է հունիսի 28-ին Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առնչությամբ դատարանի կայացրած կալանավորման և ազատազրկման որոշումը, որն ուղղակի հետևանքն էր վարչապետի և իշխանության բարձրաստիճան մյուս պաշտոնյաների եկեղեցահալած քաղաքականության և եկեղեցականների դեմ թշնամանքի ու ատելության խոսքիԱվելին16:3028.06.25 -
ՔաղաքականՊեկինը պատրաստ է աշխատել Հայաստանի հետ՝ խորացնելու երկկողմ համագործակցությունը. մանրամասներ Միրզոյան-Յի հանդիպումից«Երկու երկրները միշտ հարգել և վստահել են միմյանց՝ պահպանելով երկկողմ համագործակցության զարգացման թափը։ Չինաստանը պատրաստ է աշխատել Հայաստանի հետ՝ բարեկամությունը ժառանգելու, փոխադարձ վստահությունն ամրապնդելու, համագործակցությունը խորացնելու, երկու երկրների զարգացմանն ու վերածննդին նպաստելու և երկու երկրների ժողովուրդների համար ավելի շատ օգուտներ ստեղծելու համար: Աշխարհը գտնվում է գլոբալացման դարաշրջանում, «գլոբալ Հարավը» համատեղ բարձրանում է, ճամբարային առճակատումը լիովին հնացած է, և միջազգային լանդշաֆտն, ի վերջո, կանցնի բազմաբևեռացման»,-ասված է հաղորդագրության մեջ։Ավելին16:1528.06.25 -
ՀասարակականՎերջին 3 օրում կոնյակով բեռնված 69 մեքենա դուրս է եկել վրացական Գեզի մաքսակետից. Պապոյան«Վրացական կողմի հետ աշխատանքները շարունակվում են՝ տեմպի արագացման շուրջ»,-ընդգծել է Պապոյանը։Ավելին16:0028.06.25 -
ՔաղաքականԷլ ինչ է պատրաստ անել Զավենովնան հանուն կլինկերի բիզնեսի․ Մուրազի«Սրբազան Աջապահյանին կալանք տվողը Զավենովնայի կուսակիցն է եղել։ Էլ ինչ է պատրաստ անել Զավենովնան հանուն կլինկերի բիզնեսի»։Ավելին15:4528.06.25 -
ՀասարակականՀԷՑ-ի շուրջ շարունակվում են խիստ վտանգավոր գործընթացները․ Վահե ԴավթյանՆախ՝ ընկերության պետականացման արդյունքում երկրի էներգետիկ անվտանգության համակարգը և, առհասարակ, տնտեսությունը առերեսվելու են լրջագույն ռիսկերի: Աշխարհում Էլցանցերի պետականացման նախադեպերն իրականում այդքան էլ շատ չեն: Այսպես, 2006 թ.-ին Բոլիվիայում ցանցերի պետականացման արդյունքում էապես աճել է անջատումների թիվն ու արձանագարվել ներդրումների շարունակական կրճատում: Նույն պատկերն է ստեղծվել 2012 թ.-ին Հունգարիայում, երբ աջ պոպուլիստ Վիկտոր Օրբանը հայտարարեց «տնտեսական հայրենասիրության» կոնցեպտի մասին, որի ներքո իրականացված էլցանցերի պետականացումը հանգեցրեց համակարգային խնդիրների:Ավելին15:3028.06.25 -
ՔաղաքականՓաշինյանին Ֆեյսբուքն արգելում է հայհոյելՓաշինյանին Ֆեյսբուքն արգելում է հայհոյելԱվելին15:1528.06.25 -
Հասարակական18+․ Երբ ֆեյքերը քնած են․ Փաշինյանի գրառման տակ շուրջ 1500 մեկնաբանություն է, գրեթե բոլորը՝ բացասականՆիկոլ Փաշինյանը, մեկ շաբաթ հայհոյախառն չգրելու խոստումից առաջ հերթական գրառումն է արել հոգևորականների դեմ։ Նշենք, որ Փաշինյանի գրառման տակ ավելի քան 1500 մեկնաբանությւոն կա և գրեթե բոլորը՝ հայհոյանքներ են, անեծքներ, վիրավորանքներ՝ ուղղված հենց իրեն։Ավելին15:0028.06.25 -
ՄիջազգայինԲալթյան երկրները ՄԱԿ-ին տեղեկացրել են հակահետևակային ականների արգելման մասին կոնվենցիայից դուրս գալու մասինԼատվիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ երեք երկրների համատեղ հայտը ներկայացվել է հունիսի 27-ին։ Նշվում է, որ նշված կոնվենցիայի կանոնադրության համաձայն՝ երկրների մասնակցությունն այդ փաստաթղթով նախատեսված պարտավորությանը չեղարկվում է դուրս գալու մասին հայտ ներկայացնելուց վեց ամիս անց։Ավելին14:4528.06.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.97 դրամ:Ավելին14:3028.06.25 -
ՔաղաքականԵրևանն ու Պեկինը երկկողմ հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու քաղաքական կամք ունեն. ՀՀ ԱԳՆ խոսնակ«Ուշադրության է արժանի այն, որ երկու կողմից էլ շեշտվեց հարաբերությունների ռազմավարական բնույթը և դրանց զարգացման տեսլականը: Վերջին տարիներին էական ձեռքբերումներ են արձանագրվել, այդ թվում՝ տնտեսության, առևտրի և առանցքային այլ ոլորտներում: Հարաբերությունների ներկայիս բովանդակությունը և զարգացման դինամիկան թույլ է տալիս խոսել դրանք նոր մակարդակի բարձրացնելու մասին, և կարող ենք գոհունակությամբ նշել, որ այդպիսի քաղաքական կամք առկա է և աշխատանքներ տարվում են երկու կողմերում էլ»,-նկատել է Անի Բադալյանը:Ավելին14:1528.06.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ հյուսիսարևմտյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։Ավելին14:0028.06.25 -
ՀասարակականԿոչ ենք անում բոլորին՝ զերծ մնալ չստուգված ու անհայտ աղբյուրներից տարածվող տեղեկատվության հանրայնացումից․ հերքումՇրջակա միջավայրի նախարարությունը հերքում է տարածել, որում մասնավորապես ասվում է, որ մամուլում տարածված «Ֆրանսիական Orano ընկերությունը գաղտնի կերպով Հայաստան է տեղափոխում միջուկային վառելիքի թափոններ, որոնք պահվելու են ազգային պարկերից մեկում» վերնագրով հոդվածում ներկայացված տեղեկատվությունն ամբողջությամբ ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը։ «Կոչ ենք անում բոլորին՝ զերծ մնալ չստուգված ու անհայտ աղբյուրներից տարածվող տեղեկատվության հանրայնացումից և պատասխանատվությամբ մոտենալ հրապարակվող նյութերի հավաստիությանը»,- ասված է ՇՄ նախարարության հերքման մեջ:Ավելին13:4528.06.25 -
ՍփյուռքԵրուսաղեմի Հայոց Պատրիարքությունը դատապարտել է Մայր Աթոռի վրա երեկվա հարձակումն ու աջակցություն հայտնել Վեհափառ ՀայրապետինԿացությունը անդառնալի վիճակի է հասել, սակայն կոչ ենք անում անհապաղ երկուստեք նահանջել, գեթ կանգ առնել այն կետին, ուր մեզ հասցրել են վերջին դեպքերը։ Եւ կանգ առնել՝ հանդարտությամբ եւ խաղաղությամբ, առանց նոր լարվածություն ստեղծելու, սթափ եւ զուսպ հոգով, այլապես այս ճանապարհը, եթե շարունակվի, մեզ անդունդ պիտի տանի։ Ուստի պետք է խնայել թե՛ Ազգը, եւ թե՛ Եկեղեցին՝ խուսափելու համար նոր եւ ավելի ծանր աղետներից, Եկեղեցու եւ մեր ժողովրդի մեջ նոր բաժանումներ եւ պառակտումներ ստեղծելու վտանգից։Ավելին13:3028.06.25 -
ՀասարակականՎարդենիսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դիԴեպքի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին13:1528.06.25