Լրահոս
2025-06-28
-
ԻրավականԴատավորն իր հոգին տալուց պիտի էս ամեն ինչը հիշի. Միքայել Սրբազանը 2 ամսով կալանավորվեցԴատավորն իր հոգին տալուց պիտի էս ամեն ինչը հիշի. Միքայել Սրբազանը 2 ամսով կալանավորվեցԱվելին13:0628.06.25 -
Հասարակական27-ամյա ատամնաբույժը «Mercedes»-ով կոտրել է էլեկտրասյունն ու հայտնվել ձորակումԱյսօր՝ հունիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 02:20-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 27-ամյա Հրաչ Կ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, կոտրել այն և հայտնվել ձորակում: Ինչպես հայտնում է ֆոտոլագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է «Արթիկ» բժշկական կենտրոն: Արդեն հիվանդանոցում պարզվել է, որ վարորդը մարմնական վնասվածքներ չունի, ինքնազգացողությունն է վատացել, և երբ փորձել են սթափության փորձաքննության ենթարկել, մի քանի անգամ չի կարողացել հատուկ սարքի մեջ փչել, քանի որ, ըստ բժիշկների հայտնածի, եղել է բավականին գինովցած, ինչի համար էլ նրանցից վերցվել է արյան նմուշ: Վթարի փաստով ՊԾ Շիրակի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը մասնագիտությամբ ատամնաբույժ է:Ավելին13:0028.06.25 -
ԻրավականՆուբարաշենցու հողամասում կանեփի 210 բույս է հայտնաբերվել․ նա ձերբակալվել էՀամայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժնի ծառայողները տեղեկություն են ստացել, որ վարչական շրջանի 8-րդ փողոցի 50-ամյա բնակիչը հողամասում աճեցնում է թմրաբույսեր։ Տարածքային քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում զննվել է տղամարդու հողամասը։ Իրավապահները հայտնաբերել են կանեփի 210 բույս։ 50-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:Ավելին12:4528.06.25 -
Քաղաքական«Միջազգային էներգետիկ կորրպորացիա»-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Սամվել ԿարապետյանինԿյանքի յուրաքանչյուր փուլում գրանցելով նոր հաջողություններ Սամվել Կարապետյանը, որպես բացառիկ Հայրենասեր Հայորդի, մշտապես իր ուշադրության և հոգածության կենտրոնում է պահել հայրենակիցներին Հայրենիքում և աշխարահասփյուռ հայկական օջախներում լուռ իրականացնելով մեծածավալ բարեգործություններ և նվիրատվություններ։Ավելին12:4028.06.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Իրավական խայտառակություն՝ գիշերային նոր դատից հետո. Միքայել սրբազանը կալանավորվեցՀայլուր 12։30 Իրավական խայտառակություն՝ գիշերային նոր դատից հետո. Միքայել սրբազանը կալանավորվեցԱվելին12:3028.06.25 -
ՀասարակականԵրկար ժամանակ ջուր չի լինի․ հասցեներԸնկերությունը հայցում է սպառողներիներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին12:2328.06.25 -
ՀայաստանԱյս օրերի դեպքերը մնալու են որպես մեր բնութագրիչ, մեր ամոթ, մեր խարան. Երվանդ ՎարոսյանԵս չգիտեմ` այս ամենն ինչով կավարտվի։ Մեզ կամ կհաջողվի իշխանազրկել սրանց ու փորձել շարունակել ապրել այս տարածքում, կամ մեկ-երկու տասնամյակի ընթացքում մեզ կամաց կստիպեն ազատել տարածքը։ Բայց այս օրերի դեպքերը մնալու են որպես մեր բնութագրիչ, մեր ամոթ, մեր խարան։ Ով, երբ ուզի սա մտցնելու է մեր աչքը, մենք էլ գլուխներս կախելու ենք ու լռենք...»։Ավելին12:1528.06.25 -
ՀասարակականԵրևանում մեկ գիշերում թալանել են Սարյան 4 հասցեում կայանված մեքենաներըՀունիսի 25-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ հունիսի 24-ի ժամը 23։00-ից մինչև հունիսի 25-ի ժամը 09։00-ն ընկած ժամանակահատվածում Սարյան փողոցի 4 հասցեից գողացել են Երևանի բնակիչ 57-ամյա Գրիգոր Կ․-ին պատկանող «BYD» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելու ապակին՝ պատճառելով նյութական վնաս։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ գողացել են նաև Երևանի բնակիչ 47-ամյա Արմեն Թ․-ին պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելու ապակին, Երևանի բնակիչ 27-ամյա Հայկ Շ․-ին պատկանող «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայի կողային զույգ հայելիների ապակիները և հովացման համակարգի ցանցը, Երևանի բնակիչ 37-ամյա Վաչե Թ․-ին պատկանող «Lexus» մակնիշի ավտոմեքենայի կողային զույգ հայելիների ապակիները և Երևանի բնակիչ 35-ամյա Հայկ Ա․-ին պատկանող «Tesla» մակնիշի ավտոմեքենայի կողային զույգ հայելիների ապակիները։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել է Սյունիքի մարզի բնակիչ 21-ամյա Կ․ Թ․-ն, ում և գողունը հայտնաբերելու համար ձեռնարկվում են միջոցառումներ։ Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։Ավելին12:0028.06.25 -
ՔաղաքականԱնդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Անդրանիկ Սիմոնյանին ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակելու մասին: Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Անդրանիկ Սիմոնյանին նշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրեն»: Հիշեցնենք, որ հունիսի 18-ին վարչապետի որոշմամբ, Արմեն Աբազյանն ազատվել էր ԱԱԾ տնօրենի պաշտոնից։ Պարտականույթունները ժամանակավորապես կատարել էր ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը:Ավելին11:5028.06.25 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 28.06.2025Մամուլի տեսություն 28.06.2025Ավելին11:4528.06.25 -
ՔաղաքականԳործող թրքահաճո վարչախումբը այս քայլերով մերկացնում է իր ահագնացող վախերը. ՉալաբյանԵրկար ու հոգեմաշ գիշերվանից հետո Միքայել սրբազանը կալանավորվեց, վերջին մի քանի օրվա մեջ սա արդեն երրորդ հեղինակավոր անձի ազատազրկումն էր, այս անգամ առավել անհեթեթ և անհիմնը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաքվե» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։ «Գործող թրքահաճո վարչախումբը այս քայլերով մերկացնում է իր ահագնացող վախերը, առանց բռնության իշխանությունը պահելու և այն վերարտադրելու կատարյալ անկարողությունը, փոխարենը թուրքական օրակարգին հլու-հնազանդ ծառայելու իր անսահման պատրաստակամությունը, և դրանով իսկ սեփական ժողովրդի հետ իր անհուսորեն խորացող անդունդը: Ոչ մի բռնություն, ոչ մի ապօրինություն, ոչ մի ձերբակալում ձեր իշխանությունը սակայն չի երկարաձգելու: Ինչպես եկել եք, այնպես էլ կգնաք՝ «հողմերի պես կկորչեք վայրագ»: Աստված պահապան իր հավատավոր զավակներին»,– գրել է նա։Ավելին11:3028.06.25 -
ՀասարակականԱյս նախկին հոգևորականը դավաճшն և մшտնիչ Հnւդայի կատարյալ հետնորդներից է, nւրացnղ տեսակ. Ռուբեն վարդապետ«Առաջին անգամ կարգալույծ լինելով՝ մեղայականով դիմել է Վեհափառ հայրապետին՝ վերականգնվելու իր հոգևոր կարգավիճակի և ծառայության մեջ։ Եվ ուշադրություն. նրա համար միջնորդել և երաշխավոր է կանգնել Բագրատ սրբազանը։ Երկրորդ անգամ կարգալույծ լինելով՝ ամոթահար է թողել Բագրատ սրբազանին, հիմա էլ համաձայնվելով օգտագործվել օրվա իշխանությունների կողմից՝ անվանարկում է նույն Բագրատ սրբազանին։Ավելին11:1528.06.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին11:0028.06.25 -
Մամուլի տեսությունԻր պաշտոնը պահելու համար Փաշինյանը խնդիր ունի չեզոքացնել բոլոր «դիմադրության օջախները. «Փաստ»Կա տեսակետ, որ Փաշինյանն այդպիսով ջանում է հիմքեր ապահովել իր իշխանությունը պահպանելու համար, քանի որ նրա ընկալման տեսանկյունից՝ պաշտոնը պահպանելը իր ու մերձավոր խմբի անվտանգության ապահովման միակ երաշխիքն է: Բայց, մյուս կողմից, վերարտադրվել ջանացող, այն էլ՝ ընտրությունների միջոցով վերարտադրվել ցանկացող որևէ իշխանություն իրեն այդպես չէր դրսևորի: Դա հակասում է ռացիոնալ ընկալմանն ու ողջամտությանը: Ընտրություններով վերարտադրվել ցանկացողը չի դիմում հարկային մամլիչի, չի խստացնում տուգանքներն ու տույժերը, չի ծավալում համատարած ագրեսիա, չի փորձում կտրուկ ապակայունացնել ներքին իրավիճակը: Շատերն են նկատում, որ Փաշինյանի այդ քայլերը կամ դրանց հնարավոր նպատակը ոչ միայն պարզապես իրավիճակի սրումն է, այլ ինչ-ինչ անկարգություններ հրահրելը (շատերը ավելի դաժան բառեր են գործածում): Բայց ի՞նչ կարող է տալ կամ ո՞ւմ է պետք երկրի ներսում նման հնարավոր խառնաշփոթը:Ավելին10:4528.06.25 -
ՍփյուռքՄխիթարյան միաբանությունն իր աջակցությունն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն և ՎեհափառինՎենետիկի Մխիթարյան միաբանության հայրերն իրենց աջակցությունն են հայտնել Հայ առաքելական եկեղեցուն և Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ «Հայոց եկեղեցին դարեր շարունակ իր Հայրապետների գլխավորությամբ, հայրենասիրական ոգով և ազգանվեր ինքնազոհությամբ առաջնորդել է հայ ազգին՝ նավարկելով պատմության մութ ու փոթորկալից արհավիրքների մեջ, հայ ազգի գոյատևումն ապահովվել է՝ ի հեճուկս ոխերիմ թշնամիների։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը աշխարհացրիվ հայությանը ներկայանում է որպես հավատքի օրրան, հույսի փարոս, գոյատևման հենարան և կայունության երաշխիք։ Մեր մշտամրմունջ աղոթքներով դիմում ենք Ամենափրկիչ Միածնին՝ հայցելով, որ անսասան պահի Ամենայն Հայոց Հայրապետական Աթոռը, իր գահակալ Սրբազնագույն Կաթողիկոսին և հայ ազգին։ Ամենակալ Տեր Աստված, փրկիր մեզ չարից և դրա բոլոր արբանյակներից»,- ասվում է հայտարարության մեջ։Ավելին10:3028.06.25 -
Մամուլի տեսությունՔրեական գործեր՝ ընդդիմադիր լինելու համար. «Փաստ»Ընդ որում, այդ ամենը արվում է բացահայտ ցինիզմով՝ առանց իրավունքի, օրենքի, արդարադատության ձևական նորմերն անգամ պահելու։ Բնական է, որ Նիկոլ Փաշինյանի նշանառության տակ են բոլոր ընդդիմադիրները, որոնցից նա վախեր ունի: Ու այս համատեքստում երբեմն անհասկանալի է, երբ հնչում են հարցադրումներ, թե ինչո՞ւ, օրինակ՝ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը ներկայում Հայաստանում չէ։ Պատասխանը չափազանց պարզ ու տրիվիալ է: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մեկ առ մեկ փորձում է «շարքից հանել» իր ընդդիմախոսներին՝ քրեական գործերի, կալանքների, բռնաճնշումների միջոցով։ Իսկ երբ մարդը տեսնում է, թե ինչպես է գործում ռեպրեսիվ մեքենան, կարող է նաև հեռանալու որոշում կայացնել՝ կանխելու համար քաղաքական հաշվեհարդարը, և թեկուզ հեռվից, բայց արդյունավետ գործունեություն ծավալել։Ավելին10:2428.06.25 -
Մամուլի տեսությունՈ՞ւմ հաշվին են բավարարելու իշխանական «կապրիզները». «Փաստ»«Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» համահիմնադիր, իրավապաշտպան-սահմանադրագետ Գոհար Մելոյանի կարծիքով, նախագծերով նախատեսում են պետության նախապատվության իրավունք, հետագայում դրա հիմքով էլ փորձ է արվելու պետականացնել ՀԷՑ-ի բաժնետոմսերը՝ սեփականատերերին ինչ-որ փոխհատուցում տալու միջոցով: «Փոխհատուցման համար գնահատման չափորոշիչներ, գնահատումների տարբերության դեպքում ինչ-որ համեմատական սխեմա են նախատեսել այն դեպքում, որ օրենքը նախնական ու համարժեք փոխհատուցման պարագայում պլ յուս 15 տոկոս վճար է նախատեսում։ Սա որոշակի գումարներից խուսանավելու սխեմատիկ լուծում է իրենց համար: Ի սկզբանե ակնհայտ էր, որ ծայրաստիճան հակաիրավական եղանակով են գնալու, ու այս հակաիրավականությունը «գալու է բոլորիս քթից»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մելոյանն ու հավելում, որ այս հակաիրավական միջամտության բեռը մնալու է մեր հանրության ուսերին, որովհետև եթե հետո միջազգային ատյաններում բողոքարկումներ լինեն և Հայաստանի Հանրապետության նկատմամբ վճիռներ կայացվեն փոխհատուցման տարրերով, այդ փոխհատուցումը Հայաստանի Հանրապետության հարկատուի ուսերին է մնալու:Ավելին10:1728.06.25 -
ԻրավականՄիքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերից մեկը իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչն է. դատախազությունՄիքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի նկատմամբ 2025 թվականի հունիսի 26-ին կայացված՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման հիմք է հանդիսացել 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը, որտեղ նա վերահաստատել է 2024 թվականի փետրվարի 3-ին տրված հարցազրույցում հնչեցրած՝ հեղաշրջում կատարելու և իշխանությունը ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակներով՝ բարձրաստիճան զինվորականների օգնությամբ ստանձնելու անհրաժեշտության մասին իր խոսքը, ուժային կառույցների կողմից ՀՀ–ում իշխանությունը փոխելը ներկայացրել որպես անհրաժեշտություն: Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից։ Վերոնշյալը վկայում է այն մասին, որ Միքայել (Գևորգ) Աջապահյանի կողմից հնչեցրած կոչերը հուզական կամ անզգուշությամբ թույլ տրված արտահայտություններ չեն, այլ գիտակցված գործողություն, որը տեղի է ունեցել շարունակաբար, հետևողականորեն, օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները։ Այդ հայտարարությունները նոր լույսի ներքո են երևում «Սրբազան պայքար» անվանումով շարժման կողմից իշխանության առերևույթ զավթման և ահաբեկչության կատարման նախապատրաստությունների բացահայտման համատեքստում, ինչի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները տևական ժամանակ իրականացրել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Նշված խմբի ակտիվ անդամների նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուց հետո, այդ համատեքստում, Միքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանը 2025 թվականի հունիսի 21-ին կրկին հնչեցրել է իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն՝ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ գործադիր իշխանության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչեր։ Նշված երկու հայտարարությունները «youtube.com» համացանցային հարթակում հասանելի են դարձել հանրության լայն շրջանակներին, դիտվել են ավելի քան 40 հազար անգամ: Մասնավորապես՝ «Գալա Թի-վի» հեռուստաընկերությանը տրված և 2024 թվականի փետրվարի 3-ին տարբեր լրատվական կայքերով ու սոցիալական ցանցերով հրապարակված հարցազրույցում Միքայել (Գևորգ) Աջապահյանը նշել է. «Հիմա էտ ա, ինձ վերապահված հարգանքը սրա է նման, հիմի ո՞վ է լսում ինձ, եթե ինձ լսող լիներ հեղափոխությունը պետք է վաղուց լիներ։ Իշխանություն փոխելու ընդամենը ես երեք ճանապարհ գիտեմ, դուք եթե չորրորդը գիտեք ասեք։ Էս ա՝ ընտրություն, իբր թե, կամ, կամ իբր թե ընտրություն, կամ ընտրություն, երկրորդը՝ հեղաշրջում, երրորդը՝ ժողովրդական ապստամբություն։ Ուրիշ կա՞, կա՞ ուրիշ, չկա։ Է երեքն էլ անհնարին է, երեքն էլ անհնարին է սուբյեկտիվորեն, օբյեկտիվորեն հնարավոր է», ապա ավելացրել՝ «Ուրեմն իմ էս վերջին վեց տարվա, միայն վեց տարվա, էն ժամանակ, վեց տարվա գործունեությունից պարզ չի՞, ես ինչ եմ ասում, քանի անգամ ասի բացեիբաց՝ ռազմական հեղաշրջում ա պետք, պատերազմի օրերին ասի և նախագահներին ասեցի՝ Քոչարյանին և Սերժին: Ասի լավ դուք պարոն նախագահ Քոչարյան, տասը տարի նախագահ եք եղել, դրանից առաջ մի տարի երկու տարի էլ վարչապետ, չէ՞, էտքան տարի էլ Ղարաբաղի նախագահ, Դուք Ձեր կողմնակից, գաղափարակից ոչ մի գեներալ չունե՞ք, ո՛չ բանակում, ո՛չ ոստիկանություն, ո՛չ ազգային անվտանգություն, որ գան Ձեր կողքը կանգնեն և հեղաշրջում իրականացնեն։ Եթե իրենցով ա։ Սե՛րժ, դու ավելի, տաս տարի նախագահ, վարչապետ, պաշտպանության նախարար, ներքին գործերի նախարար, ազգային անվտանգության նախարար, ազգային անվտանգության քարտուղար, էլ պաշտոն կա՞ որ չես տարել, հա շախմատի ֆեդերացիայի նախագահ։ Դու ոչ մի գեներալ քեզ նվիրված չունե՞ս, ոչ ոստիկանությունում, ոչ ազգային անվտանգությունում, ոչ բանակու՞մ, որ հելել ես փողոց «պատիվ ունեմ»-մատիվ ունեմ։ Ռեալ պոլիտիկը ինչի՞ մասին էր խոսում, էտի ռեալ պոլիտիկն է չէ, որ ընտրությունով չի, հնարավոր չի սա փոխել։ Ու՞ր եք գնացել ընտրության, ու՞ր եք մտել ընտրության։ Նշանակում ա ձեր նպատակը փոխելը չի։ Բա ձեզանից լավ ո՞վ պտի իմանա, որ էսի ընտրությամբ չի փոխվի...»։ Այնուհետև, «News.am» լրատվական կայքում 2025 թվականի հունիսի 21-ին հրապարակված հարցազրույցում Միքայել (Գևորգ) Աջապահյանն ի պատասխան լրագրողի հարցին՝ նշել է. «Շատ էլ լավ եմ արել, զավթելու ոչ, երբեք, զավթելու կոչ չեմ արել։ Ես կոչ եմ արել հեղաշրջման, դա զավթելու կոչ չի, ես հեղաշրջման, ես ուժային կառույցներին ասել եմ, որ փրկեք էս երկիրը, էս խելագարից փրկեք, է չեն փրկում, իրենք էլ նույնքան մեղավոր են էս ամեն ինչի մեջ։ Ես իշխանության զավթման կոչ չեմ արել, ես ասել եմ, ոչ էլ ասել եմ, որ հայ–հա, ես ասել եմ, որ անհրաժեշտ է դա անել։ Դա կոչ չի, դա անհրաժեշտ է անել։ Հիմա էլ է անհրաժեշտ, շատ ուշացած է, բայց էլի անհրաժեշտ է անել, էսքան բան, բայց եթե ուժայինները պարզապես տուն են պահում հա, և ոչ թե էս երկրի մասին ես մտածում, ոչ թե էս Հանրապետության մասին են մտածում, ոչ թե էս ժողովրդի մասին են մտածում, տուն են պահում, թող շարունակել տուն պահել...»։Ավելին10:1128.06.25 -
ՄիջազգայինԻրանը սպառնում է արժանի հարվածներով, եթե ապացուցվի՝ Իսրայելն օգտագործել է Ադրբեջանի օդային տարածքըԻրանը սպառնում է արժանի հարվածներով, եթե ապացուցվի՝ Իսրայելն օգտագործել է Ադրբեջանի օդային տարածքըԱվելին10:0428.06.25 -
Մամուլի տեսությունՓաշինյանի իշխանությունը հատկապես այն ուժերի ու գործիչների նկատմամբ է իրավապահ մահակն օգտագործում, որոնք Ադրբեջանի կողմից որակվում են որպես «ռևանշիստներ». «Փաստ»«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի ներքաղաքական կյանքում ներկայում բուռն զարգացումներ են տեղի ունենում, որոնք աչքի են ընկնում ընդդիմադիր ուժերի և իշխանությունների հետ անհամաձայնություն հայտնած մարդկանց նկատմամբ բռնաճնշումներով։ Իհարկե, նորություն չէ, որ Նիկալ Փաշինյանը իրավապահ համակարգը դարձրել է գործիք այլախոհներին ճնշելու նպատակով։ Իր կառավարման ողջ ընթացքում էլ նման երևույթների ականատես ենք եղել անընդհատ: Սակայն վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանն առանձնահատուկ եռանդով է լծվել իր տեսակետը չկիսող մարդկանց, ինստիտուտների ու ուժերի նկատմամբ բռնաճնշումներին: Տպավորություն է, որ նա շատ լարված ու նյարդային վիճակում է գտնվում։ Իսկ ի՞նչ է տեղի ունեցել։ Եթե դիտարկենք իրադարձությունների շղթան, ապա կարող ենք որոշակի տրամաբանություն նշմարել։ Հետաքրքիր «զուգադիպությամբ», Փաշինյանի իշխանությունը հատկապես այն ուժերի ու գործիչների նկատմամբ է իրավապահ մահակն օգտագործում, որոնք Ադրբեջանի կողմից որակվում են որպես «ռևանշիստներ»։ Բաքվից պարբերաբար վայնասուն են դնում, թե իբր «ռևանշիստները» ցանկանում են ակտիվանալ։ Ու այդ վայնասունին զուգահեռ՝ Հայաստանի իշխանություններն իսկույն գործի են անցնում։ Գաղտնիք չէ, որ Ադրբեջանից կոնկրետ անհանգստության նշաններ են հաղորդում հայկական Եկեղեցու և Կաթողիկոսի գործունեության հետ կապված։ Բնական է՝ այդ անհանգստությունը կապված է հատկապես այն հանգամանքի հետ, որ Եկեղեցին ունի հանրային լայն աջակցություն և համապատասխան ներուժ հանրությանը համախմբելու և համազգային օրակարգն առաջ տանելու հարցում, ինչպես տեղի է ունեցել պատմության բազմաթիվ դրվագներում։ Այս տրամաբանության ներքո էլ Փաշինյանը անցնում է գործի՝ եկեղեցականներին ճնշելու, վարկաբեկելու, բանտարկելու հարցում, որպեսզի վերացնի հնարավոր դիմադրության օջախները և գոհացնի Բաքվին, ինչպես կատարում է այլ զիջումների հարցում։ Նույնը վերաբերում է նաև Եկեղեցուն աջակցություն հայտնած անձանց։ Դրա համար էլ, ի մասնավորի, Սամվել Կարապետյանին կալանավորեցին ու ցանկանում են «ազգայնացնել» ՀԷՑ-ը։ Իսկ Փաշինյանի՝ Թուրքիա այցելելուց հետո իշխանությունը առավել հատուկ ջանասիրությամբ է լծվել, այսպես կոչված, «ռևանշիստներին» փակելու գործին։ Շոուների ներքո արդեն իշխանության թիրախում են հայտնվել «Սրբազան շարժումը», ինչպես նաև մի շարք քաղաքական գործիչներ ու բարձրաստիճան հոգևորականներ։ Ու այս շարքը թերևս ավելի կընդլայնվի։ Բայց հետաքրքիրն այն է, որ Փաշինյանը երկրի ներսում աջուձախ հարձակումներ է գործում՝ միջոցների առաջ խտրություն չդնելով, սակայն ծպտուն չի հանում, երբ դրսից հայկական պետականությունն է թիրախավորվում: Ի մասնավորի՝ օրերս հանցագործ երկրի նախագահ Ալիևը հայտարարել էր, թե Հայաստանը «հանցագործ» պետություն է։ Փաշինյանը, որն իրեն ներկայացնում է Հայաստանի ինքնիշխանության ջատագով, այս կապակցությամբ որևէ բան չունի՞ ասելու։ Թե՞ նա ունակ է միայն իրագործել թուրք-ադրբեջանական պահանջները։ Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:Ավելին09:5728.06.25