Լրահոս
2025-07-16
-
ՀասարակականՍյունիքի մարզում մոտ 25 տոննա մազութով բեռնված բեռնատարը մասամբ կախվել է Ողջի գետի վրա. մազութն ամբողջությամբ թափվում է գետըԱյսօր՝ հուլիսի 16-ին, խոշոր ավտովթար ու արտակարգ ու վտանգավոր իրավիճակ է ստեղծվել Սյունիքի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 22:00-ի սահմաններում իրանական համարանիշերով «Scania» մակնիշի՝ մոտ 25 տոննա մազութով բեռնված բեռնատարը Կապան-Քաջարան ավտոճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պաշտպանիչ պատնեշներին ու մասամբ կախվել Ողջի գետի վրա։Ավելին23:4916.07.25 -
ՀասարակականՄարզահամերգային համալիրի հարակից անտառում հայտնաբերվել է տղամարդու մարմինԱյսօր՝ հուլիսի 16-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 07:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիա-Սեբաստիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ գտնվող անտառում ծառից կախված դի կա։Ավելին23:3016.07.25 -
ՔաղաքականԲռնապետական այս վարքագծի խորքում թաքնված է հերթական զիջումը՝ այս անգամ Սյունիքը՝ «Զանգեզուրի միջանցքի» տեսքով․ Իշխան ՍաղաթելյանՆիկոլ Փաշինյանն այսօր վերջնականապես բացահայտեց վերջին շրջանում Հայ Առաքելական եկեղեցու, ազգային բարերարների, ՀՅԴ-ի և մյուս ընդդիմադիր գործիչների դեմ բռնաճնշումների նոր փուլի իրական պատճառը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։Ավելին23:1516.07.25 -
ՄիջազգայինԲալիստիկ հրթիռների զանգվածային արտադրություն է սկսում Իրանը և չի հրաժարվում միջուկային ծրագրիցԻսրայելի հետ 12-օրյա հրադադարից հետո Իրանը որոշել է համալրել իր ռազմական արսեալը նոր բալիստիկ հրիթռներով: 1500 գործարան գործի է անցել: Քաղաքագետ Էհսան Մովահեդիանը «Հայլուր»-ի հետ զրույցում նկատել է, որ նախկինում Իրանը դրա կարիքը չէր զգացել, որովհետև ագրեսիայի ցանկություն չուներ, բայց հակամարտության ընթացքում ստիպված էր կռվել և՛ Իսրայելի, և՛ Միացյալ Նահանգների դեմ: Ի դեպ, Վաշինգտոնի հետ բանակցությունները վերսկսելու արգելք է այսօր դրել Իրանի խորհրդարանը: Դրանք կվերսկսվեն, երբ իրենց նախապայմանները կատարվեն:Ավելին23:0016.07.25 -
ՔաղաքականՎիկտոր Սողոմոնյանը՝ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի և տարածաշրջանային զարգացումների մասինՓաշինյանն, ով գալիք ընտրություններից առաջ իրեն անվստահ է զգում, փորձում է գրոհել ամենակարևոր ազգային ինստիտուտը՝ Հայ Առաքելական եկեղեցին։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է քաղաքական գիտությունների դոկտոր, Alpha News-ի հիմնադիր Վիկտոր Սողոմոնյանը։Ավելին22:4916.07.25 -
ՔաղաքականՀայկական բեռների արգելափակումը խաթարում է վրաց-հայկական դարավոր բարեկամության ոգին. ԶուրաբիշվիլիՀայկական բեռների արգելափակումը խաթարում է վրաց-հայկական դարավոր բարեկամության ոգին։ Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։Ավելին22:3816.07.25 -
ՀասարակականԱշտարակի խճուղում բախվել են 4 մեքենաներ․ կան վիրավորներԱյսօր՝ հուլիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 13։30-ի սահմաններում Աշտարակի խճուղում բախվել են մետաղալարի փաթույթներով բեռնված «Howo» մակնիշի կցորդիչով բեռնատարը, «Mercedes Vito» մակնիշի, «Chevrolet» մակնիշի և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է բաժանարար գոտու կանաչ գազոնի վրա։Ավելին22:2316.07.25 -
ՔաղաքականՊուտինի հետ հաց է կիսել, ՀԷՑ-ն էլ լրիվ է ուզում. ռազմավարական կառույցը ո՞ւմ է հանձնում ՓաշինյանըՆիկոլ Փաշինյանը մտադիր է ՀԷՑ-ի կառավարումն արտապատվիրակել այլ ընկերության, բայց ոչ թուրքական: Փաշինյանը պնդել է, թե թուրքական ընկերության չի հանձնի, որովհետև դիվանագիտական հարաբերություններ չունեն այդ երկրի հետ: Վարչապետը, որ տևական ժամանակ է, ըստ լուրերի, չի կարողանում տարածքային կառավարման նախարարի տեղակալ գտնել էներգետիկ ոլորտի կառավարման համար, այսօր ասել է, թե խնդիր են դրել գտնել հնարավոր ամենաարդյունավետ կառավարչին:Ավելին22:0716.07.25 -
ՀասարակականՍպիտակում օձի խայթոցով 2 երեխա է հիվանդանոց տեղափոխվելԱյսօր՝ հուլիսի 16-ին, կեսօրին մոտ Սպիտակի բժշկական կենտրոն է ընդունվել 11-ամյա երեխա՝ օձի խայթոցով։ Հարազատների փոխանցմամբ՝ օձը երեխային խայթել է նախորդ օրը, ինչի մասին սակայն իրենք իմացել են այսօր եւ անմիջապես տեղափոխել հիվանդանոց։ Այս մասին հայտնում են Սպիտակի բժշկական կենտրոնից։Ավելին21:5916.07.25 -
ԻրավականԵրկու ոստիկան ազատվել են աշխատանքից, երկուսի նկատմամբ խիստ նկատողություն է կիրառվել. ՆԳՆԿարգապահական հանձնաժողովի հերթական նիստը տեղի է ունեցել հուլիսի 16-ին: Այն վարել է հանձնաժողովի նախագահ, ՆԳ նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։Ավելին21:4416.07.25 -
ՔաղաքականՈվ շատ փող կտա, նա էլ կվարձակալի «Զանգեզուրի միջանցքը». Փաշինյանն առաջարկներ է ընդունումԻ՞նչ էր ուզում ասել Հայաստանի վարչապետը իր 4,5 ժամ տևած մամուլի ասուլիսով: Նա, ըստ էության, փորձում էր գեղեցիկ փաթեթավորել ու մատուցել միջանցքի շուրջ ծավալվող աշխարհաքաղաքական զարգացումներն ու այն շահագործելու վերաբերյալ քննարկվող տարբերակները: Դրանցից գլխավորը Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող հնարավոր միջանցքը վարձակալելու ամերիկյան առաջարկն է: Փաշինյանն ինքն է հայտնել, որ այդ թեմայով ինտենսիվ քննարկումներ են ընթանում: Ճանապարհի վարձակալության դեպքում, ըստ Հայաստանի օրենսդրության, կառուցապատման իրավունքի սկզբունքն է գործելու:Ավելին21:2916.07.25 -
ՀասարակականՈղբերգական դեպք՝ Կոտայքի մարզում. ասֆալտապատման աշխատանքներ կատարելիս աշխատակիցը ընկել ու մնացել է ասֆալտ փռող մեքենայի և ասֆալտի կատոկի մեջտեղումԱյսօր՝ հուլիսի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարմնական վնասվածքներով «Հրազդան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ:Ավելին21:1516.07.25 -
ՔաղաքականԱկնհայտ է,որ նրանք ոչ մի կարմիր գիծ չունեն. գնալու են մինչև պետականության կործանում․ ՋուլֆալակյանՔպ կոչվող խմբակում ծանրակշիռ մեծամասնությունը կյանքում եղել է ոչինչ, ծնվել է (քաղաքականապես) 2018թ մայիսին և վերանալու է հենց իշխանազրկման օրը: Դրանից պետությունը և հայ ազգը միայն շահելու են:Ավելին21:0016.07.25 -
ՄշակույթՀիշողությունը երակներում. իր արյունը գտած ֆրանսահայ ռեժիսորի ֆիլմը՝ «Ոսկե ծիրան»-ում«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հյուրընկալում է նաև ֆրանսահայ ռեժիսոր Ալեքսանդրա Ռութիո Միքայելյանին, որի «Հիշողությունը երակներում» վավերագրական ֆիլմը ընդգրկվել է փառատոնային ծրագրում։ Ռեժիսորի ընտանիքի պատմությունը նրան Արևմտյան Հայաստան է տարել՝ այժմյան Թուրքիա: Ցեղասպանության ցավոտ հետևանքների և մոռացված ինքնությունների մասին վավերագրությունը՝ ռեժիսորի մեկնաբանությամբ՝ Գայանե Մովսիսյանի ռեպորտաժում:Ավելին20:5216.07.25 -
ՔաղաքականՀուսով եմ՝ կգա մի օր,երբ մեր պետությունը իր վրայից կթոթափի իրավական ամենաթողության ամոթալի խարանը․ Մամիկոն Ասլանյան«Ուղիղ մեկ տարի առաջ` հուլիսի 16֊ին, 2,7 տարի ապօրինի անազատության մեջ գտնվելուց հետո, հայտնվեցի ազատության մեջ։Ավելին20:4416.07.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Չոռ է կպչում Սյունիքին. ամենակարևորը՝ Փաշինյանի չորսուկես ժամանոց ասուլիսիցՀայլուր 20։30 Չոռ է կպչում Սյունիքին. ամենակարևորը՝ Փաշինյանի չորսուկես ժամանոց ասուլիսիցԱվելին20:3016.07.25 -
ՀասարակականՈւխտավոր երիտասարդները ամուր են պահում իրենց կապը Եկեղեցու հետ․ Վեհափառ ՀայրապետՀուլիսի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի «Հայաստան ծառայության» ծրագրի երիտասարդ մասնակիցներին՝ առաջնորդությամբ Ֆիլադելֆիայի Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Հակոբ քահանա Գևորգյանի:Ավելին20:1716.07.25 -
ՔաղաքականՀիսուսը չի, Հիսուսի հարազատն է. Փաշինյանը՝ իր և իրենից հալածվողների մասինԱռնվազն երեք անգամ սաղմոս է արտասանել Նիկոլ Փաշինյանը՝ որպես ապացույց, որ ինքը հավատավոր մարդ է ու չէր կարող եկեղեցու դեմ արշավ սկսել: Ֆեյսբուքյան հայհոյախառն գրառումների շարքը Վեհափառի ու առհասարակ հոգևորականության հասցեին եկեղեցին վերանորոգելու առաքելություն է համարում Հայաստանի վարչապետը՝ նաև ասուլիսի ժամանակ չխուսափելով կոպիտ բառապաշար օգտագործել հոգևորականների մասին խոսելիս:Ավելին20:0516.07.25 -
ՔաղաքականՆման միջանցքը, եթե անվանապես կառավարվում է «չեզոք» ուժերի կողմից, իրականում կդառնա ադրբեջանական էքսպանսիայի գործիք․ Օսկանյան«Այսօրվա մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը համեմատեց Հայաստանի ինքնիշխան տարածքով միջանցք տրամադրելու գաղափարը՝ երրորդ կողմին, ազգային ենթակառուցվածքների՝ օրինակ՝ օդանավակայանի, երկաթուղու կամ փոստային ծառայությունների արտապատվիրակման հետ։ Այս համեմատությունը անհեթեթ է, մոլորեցնող և վտանգավոր»,-ահազանգում է ԱԳ նախկն նախարար Վարդան Օսկանյանը։Ավելին19:4316.07.25 -
ՔաղաքականՄեղրին տրվում է վարձով. պրիմիտիվ շուստրիություն՝ բարդ բառերովԱրդյո՞ք ամերիկյան ընկերության վերահսկողությանը կհանձնվի Սյունիքի ճանապարհը: Վերլուծաբանները հայկական ու ամերիկյան կողմի հայտարարություններից ենթադրում են, որ Միացյալ Նահանգները չի ուզում երաշխավորել այդ ճանապարհի անվտանգությունը: Ինչպես հայտնել ենք՝ պետքարտուղարությունը չէր մեկնաբանել՝ արդյո՞ք Երևանին ու Բաքվին առաջարկել է որևէ մասնավոր լոգիստիկ ընկերության հանձնել ճանապարհի կառավարումը: Ռուսական վերահսկողությունը առհասարակ բացառում են քաղաքագետները՝ հիշեցնելով, որ պաշտոնական Երևանը չի ուզում այնտեղ տեսնել ռուս սահմանապահներին:Ավելին19:2916.07.25